PDA

Դիտել ողջ տարբերակը : 28 շաբաթ անց / 28 Weeks Later



Ռուֆուս
06.11.2010, 22:36
28 շաբաթ անց / 28 Weeks Later


http://upload.wikimedia.org/wikipedia/en/b/b7/Twenty_eight_weeks_later.jpg

Մեծ Բրիտանիա, Իսպանիա, 2007
Ռեժիսոր՝ Խուան Կառլոս Ֆրեսնադիլյո
Դերերում՝ Ռոուզ Բըրն, Ջերեմի Ռեններ
Ժանրը՝ ֆանտաստիկ, սարսափ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.1 (http://www.imdb.com/title/tt0463854/)
RottenTomatoes-ի միջին գնահատականը՝ 70% (http://www.rottentomatoes.com/m/28_weeks_later/)

Նախքան էս ֆիլմը նայելը խորհուրդ կտամ ֆիլմի առաջին մասը դիտեք, այն կոչվում է 28 օր անց / 28 Days Later: Իսկ թե ինչու 28 օր անցի համար ռեվյու չեմ գրել, պարզապես էդ ֆիլմը դուրս չեկավ, կլիշեներն ու շաբլոնները չափից դուրս շատ էին: Չնայած 28 Օր Անցն էլ հետաքրքիր պահեր ուներ, բայց ես էդ ֆիլմը անընդհատ համեմատում էի Shaun Of The Dead կոմեդիայի հետ ու մտքիս մեջ ղժժում, Shaun Of The Dead-ի ստեղծողները գոնե գիտակցում էին, որ ապուշություն էին նկարահանում ու իրենք իրենց վրա ղժժում էին, իսկ արդյունքում արտակարգ լավ ֆիլմ էր ստացվել: Մի երկու խոսքով պատմեմ ինչի մասին է 28 Օր Անցը. Լոնդոնում գիտափորձը սխալ ուղղությամբ է գնում ու գիտնականները մի սարսափելի վիրուս են ստեղծում, որը մարդկանց արնախում զոմբի է դարձնում: Երբ այդ վիրուսը լաբորատորիայից դուրս է գալիս, ամբողջ Անգլիան վարակվում է դրանով ու կենդանի մնացած շատ քիչ քանակությամբ մարդիկ կյանքի ու մահու կռիվ են տալիս զոմբիների բաժին չդառնալու համար:

Ճիշտն ասած ընդհանրապես չէր մտածում, որ էս ֆիլմի սիկվելը կարող ա խելքը գլխին ֆիլմ լինի, բայց 28 Շաբաթ Անցի առաջին րոպեներից հասկացա, որ սխալվում են: 28 շաբաթ անց ամբողջ Անգլիայի բնակչությունը մահացել է վիրուսի պատճառով, սովից մահացել են բոլոր զոմբիները, ԱՄՆ-ը զորքեր է մտցրել ու Լոնդոնի թաղամասերից մեկը հարմարացրել է փոքրաթիվ հայրենադարձ անգլիացիներ համար: Հայրենադարձների մեջ են երկու երեխա, ովքեր դուրս սողոսկելով թաղամասից որոնում ու գտնում են իրենց մորը, ով հրաշքով կենդանի էր մնացել: Պարզվում է, կինը վարակակիր է, սակայն հրաշքով ինքը զոմբի չի դարձել: Իսկ հետո ականատես կդառնաք չափից դուրս իրական ու զարզանդելի իրադարձությունների, որոնք շատ հաջողությամբ կարող է և մեզ հետ կատարվել...

Մի խոսքով բավականին ծանր, մտածելու տեղիք տվող ու անհանգստացնող ֆիլմ էր...

Rhayader
07.11.2010, 01:40
Ասեմ, որ «28 Օր Անցը» բավականին տպավորիչ ու գեղեցիկ սաունդտրեկով ֆիլմ է:angry ու շատ ավելի լավը, քան սիքուելը: Նամանավանդ զինվորական բազայի հոգեբանական պահը. թե ինչ գազանների են վերածվում մարդիկ նման պայմաններից:
«28 Շաբաթ Անցը», չնայած է՛լ ավելի գեղեցիկ սաունդտրեկին, շատ ավելի ստանդարտ սարսափ-մարտաֆիլմ էր, այնքան էլ չտպավորեց: Չնայած էլի աչքի է ընկնում ու արժանի է հիշատակման: Ես ինքս այն կգնահատեի երեք՝ հինգից:

kyahi
07.11.2010, 02:17
Տեսել եմ դուրս բնավ չի եկել, մինչև վերջ անկեղծ ասած չեմ տեսել, ներվազդու էր, շաբլոնային....

Ապե Ջան
07.11.2010, 02:28
http://www.youtube.com/watch?hl=ru&v=CiLQmDBQawE

Rhayader
07.11.2010, 02:33
http://www.youtube.com/watch?hl=ru&v=CiLQmDBQawE

Դու՞ ես նկարել:)

Շինարար
07.11.2010, 10:39
Երեկ նայեցի, չէի սպասի ինձանից, որ այդպես հավեսով սարսփ կինո կնայեմ, լավն էր, ինձ դուր եկավ:)

Ռուֆուս
07.11.2010, 15:06
Ասեմ, որ «28 Օր Անցը» բավականին տպավորիչ ու գեղեցիկ սաունդտրեկով ֆիլմ է:angry ու շատ ավելի լավը, քան սիքուելը: Նամանավանդ զինվորական բազայի հոգեբանական պահը. թե ինչ գազանների են վերածվում մարդիկ նման պայմաններից:
«28 Շաբաթ Անցը», չնայած է՛լ ավելի գեղեցիկ սաունդտրեկին, շատ ավելի ստանդարտ սարսափ-մարտաֆիլմ էր, այնքան էլ չտպավորեց: Չնայած էլի աչքի է ընկնում ու արժանի է հիշատակման: Ես ինքս այն կգնահատեի երեք՝ հինգից:

Դու Shaun Of The Dead-ը նայի, տեսնենք դրանից հետո 28 Օր Անցը լուրջ կընդունե՞ս :)) Ամենաշատը ինձ էն դուր չեկավ, որ Սիլիան Մըրֆին, ով նույնիսկ ինձանից էլ նիհար էր իրենից մի քանի անգամ ավելի մկանուտ ու պարապած տղերքին մի հարվածով գետնով էր տալիս :))

Իսկ 28 Շաբաթ Անցի մեջ հենց ամերիկյան ռազմական բազայի հոգեբանական պահերը դզեցին, ոնց որ սեփական կաշվիս վրա զգայի դա :) Ու ընդհանրապես սիկվելը չափից դուրս մռայլ էր ու չափից դուրս անհույս, հենց սկզբից էլ գիտեի, թե էդ ամենը ինչ ավարտ էր ունենալու, ու դա ինձ վախացնում էր :) Ամեն դեպքում սա էն եզակի դեպքերից ա, որ սիկվելը ավելի շատ հավանեմ, քան օրիգինալը:

Ռուֆուս
07.11.2010, 15:10
Երեկ նայեցի, չէի սպասի ինձանից, որ այդպես հավեսով սարսփ կինո կնայեմ, լավն էր, ինձ դուր եկավ:)

Կարո՞ղ ա ОРТ-ով էիր նայում: Էդ 28 Օր Անցն ա եղել :)

Շինարար
07.11.2010, 15:15
Կարո՞ղ ա ОРТ-ով էիր նայում: Էդ 28 Օր Անցն ա եղել :)

Հա, ուրեմն 28 օր անցն էր, բայց կապ չունի՝ հավես էր:)) ուղղակի Ապեջանի դրած թրեյլերը նայեցի, իմ տեսած կինոյից էին հատվածները:8

Շինարար
07.11.2010, 15:18
Չէ, Ռուֆուս, հենա քո պատմածներն էլ նայում եմ, 28 շաբաթ անցն եմ նայել՝ էն 2 երեխայի մասին:8

Rhayader
07.11.2010, 15:33
Դու Shaun Of The Dead-ը նայի, տեսնենք դրանից հետո 28 Օր Անցը լուրջ կընդունե՞ս :))
Shaun Of The Dead-ն էլ եմ նայել, «Night of the Living Idiots»-ն էլ:

Ամենաշատը ինձ էն դուր չեկավ, որ Սիլիան Մըրֆին, ով նույնիսկ ինձանից էլ նիհար էր իրենից մի քանի անգամ ավելի մկանուտ ու պարապած տղերքին մի հարվածով գետնով էր տալիս :))
Չեմ հիշում նման պահ, երևի այնքան էլ էական պահ չի եղել: «28 Օր Անցի» մեջ ես քեզ կարամ էնքան հոգեբանական դիլեմմաներ ցույց տամ, որ շատ ավելի վախենալի են, քան «28 Շաբաթ Անցի» միջի ցանկացած պահ: Մի բան, որ սիքուելի մեջ շատ գեղեցիկ էր նկարահանված՝ սկզբում լույսի ու խավարի պահն էր: Հիշու՞մ ես, որ ընտանիքով տանը նստած են: Խավարը շատ անվտանգ է թվում, հանգիստ, իսկ լույսն ու արտաքին աշխարհը՝ թշնամական:
Ինձ դուր չի գալիս ֆիլմ, որի գործողությունների միակ շարժիչ ուժը հերոսների սենտիմենտալությունը, թուլությունն ու աննասուն ապուշությունն են (Դոնը որ չխցկվեր կնոջ մոտ... Էնդիին էշ-էշ չտանեին Ֆրանսիա, ուղղակիորեն խախտելով կարանտինը...): Հասկանու՞մ ես, ֆիլմի մեջ ոչ մի խելքին մոտ սյուժեի շրջադարձ չկար:

Իսկ 28 Շաբաթ Անցի մեջ հենց ամերիկյան ռազմական բազայի հոգեբանական պահերը դզեցին, ոնց որ սեփական կաշվիս վրա զգայի դա :) Ու ընդհանրապես սիկվելը չափից դուրս մռայլ էր ու չափից դուրս անհույս, հենց սկզբից էլ գիտեի, թե էդ ամենը ինչ ավարտ էր ունենալու, ու դա ինձ վախացնում էր :)
Հոգեբանական պահ, եթե ճիշտ եմ հիշում, ամերիկյան բազայում չկար: Կար տիպիկ սարսափ-պահ, բավականին հիշեցնող հենց քո նշած «Shaun Of The Dead»-ը:
Դու միայն հիշիր առաջին ֆիլմում Ֆրենկի մահվան պահը:
Ֆրենկ. վայրկյաններ ունես ապրելու: Ի՞նչ կասես աղջկադ: Մի քանի վայրկյան հետո դու աղջկադ համար սարսափելի վտանգ ես ներկայացնելու, միգուցե ընկերներիդ մահվան պատճառ դառնաս: Լավագույն դեպքում քեզ կսպանեն աղջկադ աչքերի առաջ:
Հաննա. չես տեսել, չես հասկանում թե ինչպես, բայց այն, ինչից վախենում էիր, կարող է հորդ հասած լինել: Չես ուզում դրան հավատալ: Ի՞նչ է լինելու հիմա:
Ջիմ. դու հենց նոր վարակված երեխա ես սպանել ու բավականության զգացողություն ես ապրել դրանից: Կկարողանա՞ս նույնն անել մի մարդու հետ, ով քեզ փրկել է, ով քո ընկերն է դարձել:
Սելենա. դու ստիպված էիր սպանել ընկերոջդ, ով վարակվել էր: Դու նրան ոչ մի բանով պարտական չէիր: Ֆրենկին պարտական ես կյանքովդ: Նրա մահվանից հետո Հաննան մենակ կմնա:

Բա երաժշտական նվագակցությունն այդ պահի:love (կոչվում է «Frank's Death/Soldiers (Requiem in D Minor)»):

Երևի քեզ դուր չի եկել, որ ամեն ինչ Մարիամ Սուխուդյանի մեղքով է տեղի ունենում, հա՞:D

Leo Negri
07.11.2010, 19:00
Դու Shaun Of The Dead-ը նայի, տեսնենք դրանից հետո 28 Օր Անցը լուրջ կընդունե՞ս

Դե եկ նաև սկսենք ասել, որ "Կնքահայրը" ախմախ ֆիլմա, ինչա պարոդիաներ ունի:

http://www.imdb.com/title/tt0120741/

Կամ ասենք Կոպպոլայի Դրակուլան էլ լուրջ նայել չի լինում, ինչա էս ֆիլմն ենք տեսել:

http://www.imdb.com/title/tt0112896/


Իսկ թե ինչու 28 օր անցի համար ռեվյու չեմ գրել, պարզապես էդ ֆիլմը դուրս չեկավ, կլիշեներն ու շաբլոնները չափից դուրս շատ էին:

Քեզ զարմանալի նորություն ասեմ` կատարելապես շաբլոնազուրկ ֆիլմ, նամանավանդ սարսափի ժանրում, գրեթե չկա: Ուզում ես, 90 ականներից էս կողմ քո իմացած ըստ քեզ ամենաշաբլոնազուրկ սարսափ ֆիլմը ասա, տեղում մի հինգ հատ էդ ֆիլմում գործածվող շաբլոն թվարկեմ?

Վերադառնալով թեմային` առաջին մասը շատ ուժեղ ֆիլմ էր: Մենակ վերջում մարդու գազանանալը ու մատներով զինվորականի աչքերը լխճելը ինչ ասես արժեր:

Երկրորդ մասը դեռ չեմ տեսել` ժամանակ լինի կնայեմ: Միգուցե և ավելի լավը լինի:

ars83
07.11.2010, 20:48
Դե ապրեք, ժողովուրդ ջան, դուք ֆիլները նայեք, մինչև մենք ստեղ տեսնենք՝ ոնց ենք ձեր նայած վիրուսը պատրաստում: :P
Ասում եք՝ տենց հետաքրքիր ֆիլմեր են, հա՞, պետք ա նայե՞լ:

Rhayader
07.11.2010, 21:44
Դե եկ նաև սկսենք ասել, որ "Կնքահայրը" ախմախ ֆիլմա, ինչա պարոդիաներ ունի:
Մասնավորապես, մի հանճարեղ պարոդիա եմ հիշում («Մաֆիա», իրար է խառնում «Կնքահայրն» ու «Ֆորրեսթ Գամփը»):D

Քեզ զարմանալի նորություն ասեմ` կատարելապես շաբլոնազուրկ ֆիլմ, նամանավանդ սարսափի ժանրում, գրեթե չկա: Ուզում ես, 90 ականներից էս կողմ քո իմացած ըստ քեզ ամենաշաբլոնազուրկ սարսափ ֆիլմը ասա, տեղում մի հինգ հատ էդ ֆիլմում գործածվող շաբլոն թվարկեմ?
Ու ցանկացած «ոչ շաբլոն» տարր էլ շատ արագ փոխառվում է:

Վերադառնալով թեմային` առաջին մասը շատ ուժեղ ֆիլմ էր: Մենակ վերջում մարդու գազանանալը ու մատներով զինվորականի աչքերը լխճելը ինչ ասես արժեր:
:love

Rhayader
07.11.2010, 21:47
Դե ապրեք, ժողովուրդ ջան, դուք ֆիլները նայեք, մինչև մենք ստեղ տեսնենք՝ ոնց ենք ձեր նայած վիրուսը պատրաստում: :P
Ասում եք՝ տենց հետաքրքիր ֆիլմեր են, հա՞, պետք ա նայե՞լ:

Արս, փորձի: Հա, մեկ էլ, խնդրում եմ մոտակա մոդերին իմ էշ-էշ արած սփոյլերները փակել ու մի լավ տուգանել:pardon

Ռուֆուս
07.11.2010, 22:01
Դե հիմա կռիվ մի արեք հետս, էդ իմ կարծիքն ա, որը կարող ա էականորեն տարբերվել ձեր կարծիքից :beee

Rhayader
07.11.2010, 22:07
Դե հիմա կռիվ մի արեք հետս, էդ իմ կարծիքն ա, որը կարող ա էականորեն տարբերվել ձեր կարծիքից :beee

Հայկ, ո՞վ ա կռիվ անում:esim

Բայց ասա, որ սաունդտրեկները վերջն են:

Ռուֆուս
07.11.2010, 22:13
Հայկ, ո՞վ ա կռիվ անում:esim

Բայց ասա, որ սաունդտրեկները վերջն են:

Հա, սաունդրեքները շատ լավն էին, լրիվ խոսում էին կինոյի հետ, երկու օր ա յութուբով էդ եմ լսում :)

Rhayader
07.11.2010, 22:14
Մոտս երկուսն էլ կան, կարող եմ տալ:

Yellow Raven
07.11.2010, 22:44
<<28 օր անց>>-ը չեմ նայել, միանգամից էս մեկը նայեցի: Ախմախ, ծեծված սցենար էր, դուրս ընդհանրապես չեկավ... :))

Leo Negri
07.11.2010, 23:10
Դե հիմա կռիվ մի արեք հետս, էդ իմ կարծիքն ա, որը կարող ա էականորեն տարբերվել ձեր կարծիքից


/պահարանից հանումա փոշոտած զրահը, ժանգոտ նիզակը ու նստումա զառամյալ սպիտակ ձիու վրա/

Դե մենք ընդամենը նշում ենք, որ քո կարծիքի հիմնավորումը տրամաբանական չի ու կարող է գործածվել ցանկացած օբյեկտիվորեն լավ ֆիլմ անարդար քննադատելու համար: