PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին անգամ!!! Վիդեո ուսուցում հայերեն լեզվով

Arxangelo
06.11.2010, 18:45
Նոր պրոյեկտ Արխանգելոյից: Առաջին անգամ վիդեո ուսուցում (видео урок) հայերեն լեզվով:
3D max ծրագրի ուսուցում հայերենով: Սա առաջին փորձնական ուսուցումն է, որը ծանոթացնում է ծրագրի ինտերֆեյսի մի մասին:
Եթե այս պրոյեկտը դուր եկավ և ընդունվեց մարդկանց կողմից, այն կունենա իր մշտական էջը և հետագայում կշարունակվի 3D max-ի ուսուցումը: Կլինեն նաև դասընթացներ Photoshop, adobe flash ծրագրերից:
Սպասում եմ Ձեր կարծիքներին: Ձեր կարծիքը կլինի վճռորոշ:
Վիդեոուսուցման փորձնական տարբերակը գտնվում է http://arxangelo.wordpress.com/2010/11/06/video-tutorials/ հասցեյում

Arxangelo
06.11.2010, 19:03
կխնդրեի գրել Ձեր կարծիքները, արդյո՞ք գտնում եք, որ արժի շարունակել

JoKer777
06.11.2010, 19:36
կխնդրեի գրել Ձեր կարծիքները, արդյո՞ք գտնում եք, որ արժի շարունակել

Arxangelo ջան, մի քիչ անսովոր է, բայց շաաատ ողջունելի...... շարունակի...

Arxangelo
06.11.2010, 19:52
շնորհակալ եմ, այ շարունակելը կախված կլինի մարդկանց կարծիքներից ;)

Penelopa
06.11.2010, 19:56
Ինձ թվում է պետք է անպայման շարունակեք այս նախաձեռնությունը: Լավ մտահաղացում է :hands:

Arxangelo
06.11.2010, 20:04
Շնորհակալ եմ :ok

Պոզիտրոն
06.11.2010, 20:22
Ինչի մասին է խոսքը: Իհարկե ուզում ենք որ շարունակես: Շատ լավ էր ստացվել: Ի միջի այլոց էս ոչինչ չգիտեմ և մեծ սիրով կդառնամ քո աշակերտը

Arxangelo
06.11.2010, 20:26
եսել մեծ սիրով կպատմեմ էն մասին ինչ գիտեմ ;)

Ապե Ջան
06.11.2010, 20:43
եսել մեծ սիրով կպատմեմ էն մասին ինչ գիտեմ ;)

Բայց պատմելուց եթե հնարավոր է կադրը ավելի լավ նկարիր: ;)

Arxangelo
06.11.2010, 20:48
նկատողությունը շատ ճիշտա, ցածր ռազրիշենյայով եմ նկարել, որ թեթեև լինի, որ ինտերնետս հնարավորություն տա տեղադրել յութուբ
Բայց ես անպայման հաշվի կառնեմ

Ապե Ջան
06.11.2010, 20:56
Լավ մեթոդա ծրագիրը ուսուցանելու: Բայց չգիտես ինչու համոզված եմ որը վաղը, երբ պահանջարկ լինի այն կդառնա արդեն վճարովի ;)

Սլիմ
06.11.2010, 21:02
Շատ հետաքրքիր կլինի, ապրես ու շարունակի::)

Arxangelo
06.11.2010, 21:21
Լավ մեթոդա ծրագիրը ուսուցանելու: Բայց չգիտես ինչու համոզված եմ որը վաղը, երբ պահանջարկ լինի այն կդառնա արդեն վճարովի ;)
չէ վճարովի ով կուզի արդեն դա կլինի ոչ օնլայն ;)

Arxangelo
06.11.2010, 21:23
Շատ հետաքրքիր կլինի, ապրես ու շարունակի::)
շնորհակալ եմ

Ձայնալար
06.11.2010, 21:29
Մտահաղացումը շատ լավն է, իրագործումը՝ շատ վատը:
Տեքստն անմշակ է, կարդացվում է կմկմալով, ավելորդ ինֆորմացիա կա՝ օրինակ «ինչպես և բոլոր ծրագրերում երբ մկնիկով կլիկ ենք անում որևէ գործիքի վրա, բացվում են նրա համապատասխան պունկտերը», տերմինները կիսառուսերեն կիսաանգլերեն են արտասանվում, երբեմն արտասանվում են սխալ: Սկզբում, երբ միայն խոսք ա լսվում, լավ կլինի էկրանին ինչ-որ բան ցույց տալ՝ օրինակ հատվածներ թվարկվող անիմացիոն ֆիլմերից: Արխանգելո-ն որպես «ապրանքանշան» կարծում եմ ճիշտ ընտրություն չէ:

Մաղթում եմ հաջողություն:

Arxangelo
06.11.2010, 21:45

Առխանգելոն ապրանքանշան չէ այլ նիկ: Ձեր ասած ավելորդ ինֆորմացիան կարող է ձեր համար է ավելորդ, բայց հավատացեք, որ կան մարդիկ, որոնք տարրական համակարգչային գործողություններին չեն տիրապետում: Տեքստը կարդացվում է ոչ անգիր, դրա համար կարող ա կմկմոցներ լինեն… Ինչքան կարողանում եմ այդքան եմ անում, եթե ինչ որ մեկը կարող է ինձանից լավ անել, խնդրեմ ես դեմ չեմ: Եվ կարող եք ուղակի հետաքրքրության համար փնտրել և գտնել ասենք ռուսալեզու վիդեո դասընթացներ և երևի կհամոզվեք որ ձեր նշած թերությունները այդքանել թերություն չեն: Համենաին դեպս անչափ շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար, որովհետև բոլոր կարծիքները հաշվի կառնվեն

Ձայնալար
06.11.2010, 22:01

:)

Arxangelo ջան, հուսով եմ կարծիքս Ձեզ չի վիրավորել: Միակ նպատակս օգտակար լինելն ա. եթե մարդը կարծիք ա հայտնում բացի ոգևորող «ապրեսներից», քննադատություն էլ ա պետք առաջ շարժվելու համար:
Հիմա փորձեմ պաշտպանել կարծիքս :)

Ձեր ասած ավելորդ ինֆորմացիան կարող է ձեր համար է ավելորդ, բայց հավատացեք, որ կան մարդիկ, որոնք տարրական համակարգչային գործողություններին չեն տիրապետում:

Տարրական գործողություններին չտիրապետող մարդը 3D Max-ից չի սկսում: Միշտ պետք է հաշվի առնել, թե ինչ լսարանի համար է նախատեսված ծրագիրը՝ սա ընդհանուր կանոն է ցանկացած տիպի ուսուցողական գործունեության համար:

Տեքստը կարդացվում է ոչ անգիր, դրա համար կարող ա կմկմոցներ լինեն…

Հասկանալի է, որ անգիր չի կարդացվում, լավ կլիներ նախորոք տեքստը մշակել, գրի առնել, հետո հստակ ու սահուն շարադրել:

Ինչքան կարողանում եմ այդքան եմ անում, եթե ինչ որ մեկը կարող է ինձանից լավ անել, խնդրեմ ես դեմ չեմ:
Իսկ ինձ թվում է, որ Դուք ավելի լավ կարող եք անել, հակառակ դեպքում էսքան «թուղթ չէի սևացնի»:

Համենաին դեպս անչափ շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար, որովհետև բոլոր կարծիքները հաշվի կառնվեն

Ես էլ եմ շնորհակալ հանրօգուտ նախաձեռնության համար և լիահույս, որ այն հաջողությամբ կպսակվի:

Bruno
06.11.2010, 22:03
:hands

Arxangelo 10 : 0 Ձայնալար

Arxangelo
06.11.2010, 22:04
:)

Arxangelo ջան, հուսով եմ կարծիքս Ձեզ չի վիրավորել: Միակ նպատակս օգտակար լինելն ա. եթե մարդը կարծիք ա հայտնում բացի ոգևորող «ապրեսներից», քննադատություն էլ ա պետք առաջ շարժվելու համար:
Հիմա փորձեմ պաշտպանել կարծիքս :)

Տարրական գործողություններին չտիրապետող մարդը 3D Max-ից չի սկսում: Միշտ պետք է հաշվի առնել, թե ինչ լսարանի համար է նախատեսված ծրագիրը՝ սա ընդհանուր կանոն է ցանկացած տիպի ուսուցողական գործունեության համար:

Հասկանալի է, որ անգիր չի կարդացվում, լավ կլիներ նախորոք տեքստը մշակել, գրի առնել, հետո հստակ ու սահուն շարադրել:

Իսկ ինձ թվում է, որ Դուք ավելի լավ կարող եք անել, հակառակ դեպքում էսքան «թուղթ չէի սևացնի»:

Ես էլ եմ շնորհակալ հանրօգուտ նախաձեռնության համար և լիահույս, որ այն հաջողությամբ կպսակվի:

Չէ իրոք չեմ վիրավորվել, հակառակը անչափ շնորհակալ եմ, հետո կարծում եմ առողջ քննադատությունը դա շատ օգտակար է, ու ոնց ասեցի էս դեպքում հաշվի է առնվում յուրաքնչյուր կարծիք ;)

Zhor(ARM)
06.11.2010, 22:24
Ախպերս օրինակ ինձ շատ դուր եկավ քո մտահաղացումը, ես օրինակ ռուսերեն վիդեուրոկներից եմ օգտվու , և շատ բաներ կան որ չի հասկացվում, իսկ հայերենի մասին խոսք չունեմ: ոնց հասկացա դեռ մեկ վիդեուռոկ ւնես, մնացածի մասին, լավ կլինի նորից տեղեկացնես. շնորհակալեմ!

Chuk
06.11.2010, 22:31
Arxangelo, նախ շնորհակալություն մտահղացման համար:
Բայց կատարումն ինձ էլ չբավարարեց: Խորհուրդ եմ տալիս Ձայնալարի նշածներին շատ մեծ ուշադրություն դարձնել: Մասնավորապես կմկմոցները ինչքան էլ որ հասկանալի են ու բնական, դրանք շատ են: Բազում դասընթացներ նայել եմ՝ ռուսերեն և անգլերեն: Բոլոր այն դասընթացները, որոնցում կմկմոցը շատ է եղել, չեմ շարունակել նայել. մի տեսակ վստահություն չի ներշնչում: Կոնկրետ քո դեպքում կարծում եմ, որ դա ավելի շուտ հուզվելուց էր ու կարող ես դա շտկել: Իհարկե ժամանակատար է, բայց երբեմն իմաստավորված է նույն բանը մի քանի դուբլով անելը: Ինքս տեսադասընթացներ սարքել եմ, (առանց ձայնային ուղեկցման, բացատրությունները եղել են գրավոր, ասենք տրվել է տվյալ ֆունկցիայի բացատրությունը, եղել է ինտերակտիվ, «Շարունակել» կոճակը սեղմելուց շարունակվել է ու ցույց տրվել ֆունկցիայի գործողությունը) ու հաճախ եղել է, որ նույն «կլիպը» նկարել եմ մեկից ավել, պատահել է, որ 7-8 անգամ, մինչև որ ստացել եմ ինձ գոհացնող արդյունք:

Տեքստի վրա աշխատելու կարիք էլ եմ տեսնում՝ մասնավորապես անճշտություններից խուսափելու համար: Օրինակ սկզբերում մի տեղ ասում ես, որ «3D Max-ը եռաչափ գրաֆիկայի կարևոր ծրագրերից է»: Ես այս սահմանման իմաստն ուղղակի չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում «եռաչափ գրաֆիկայի կարևոր ծրագիր»: Ինքը եռաչափ գրաֆիկական ծրագիր է, բավական տարածված, լայնորեն կիրառելի, բայց ոչ «եռաչափ գրաֆիկայի կարևոր ծրագիր»:

Պատկերի որակի համար արդեն ասել ես, հասկանում եմ թե խնդիրն ինչ է, բայց որակը գցելու սահմանը, կարծում եմ, ճիշտ չի ընտրված: Մասնավորապես եթե ես պետք է աչքերս լարեմ, որպեսզի կարողանամ կոճակների վրա գրվածները, կամ նրանց վրա պատկերված պատկերները տեսնեմ, որ կարողանամ կարդալ մենյուի կետերը, էդ արդեն լավ չի, էդ նշանակում է, որ պատկերի որակը թույլատրելիից շատ է ընկել:

Arxangelo
06.11.2010, 22:39
Ախպերս օրինակ ինձ շատ դուր եկավ քո մտահաղացումը, ես օրինակ ռուսերեն վիդեուրոկներից եմ օգտվու , և շատ բաներ կան որ չի հասկացվում, իսկ հայերենի մասին խոսք չունեմ: ոնց հասկացա դեռ մեկ վիդեուռոկ ւնես, մնացածի մասին, լավ կլինի նորից տեղեկացնես. շնորհակալեմ!

շնորհակալ եմ, անպայման կտեղեկացնեմ

Arxangelo
06.11.2010, 22:41
Arxangelo, նախ շնորհակալություն մտահղացման համար:
Բայց կատարումն ինձ էլ չբավարարեց: Խորհուրդ եմ տալիս Ձայնալարի նշածներին շատ մեծ ուշադրություն դարձնել: Մասնավորապես կմկմոցները ինչքան էլ որ հասկանալի են ու բնական, դրանք շատ են: Բազում դասընթացներ նայել եմ՝ ռուսերեն և անգլերեն: Բոլոր այն դասընթացները, որոնցում կմկմոցը շատ է եղել, չեմ շարունակել նայել. մի տեսակ վստահություն չի ներշնչում: Կոնկրետ քո դեպքում կարծում եմ, որ դա ավելի շուտ հուզվելուց էր ու կարող ես դա շտկել: Իհարկե ժամանակատար է, բայց երբեմն իմաստավորված է նույն բանը մի քանի դուբլով անելը: Ինքս տեսադասընթացներ սարքել եմ, (առանց ձայնային ուղեկցման, բացատրությունները եղել են գրավոր, ասենք տրվել է տվյալ ֆունկցիայի բացատրությունը, եղել է ինտերակտիվ, «Շարունակել» կոճակը սեղմելուց շարունակվել է ու ցույց տրվել ֆունկցիայի գործողությունը) ու հաճախ եղել է, որ նույն «կլիպը» նկարել եմ մեկից ավել, պատահել է, որ 7-8 անգամ, մինչև որ ստացել եմ ինձ գոհացնող արդյունք:

Տեքստի վրա աշխատելու կարիք էլ եմ տեսնում՝ մասնավորապես անճշտություններից խուսափելու համար: Օրինակ սկզբերում մի տեղ ասում ես, որ «3D Max-ը եռաչափ գրաֆիկայի կարևոր ծրագրերից է»: Ես այս սահմանման իմաստն ուղղակի չեմ հասկանում, ի՞նչ է նշանակում «եռաչափ գրաֆիկայի կարևոր ծրագիր»: Ինքը եռաչափ գրաֆիկական ծրագիր է, բավական տարածված, լայնորեն կիրառելի, բայց ոչ «եռաչափ գրաֆիկայի կարևոր ծրագիր»:

Պատկերի որակի համար արդեն ասել ես, հասկանում եմ թե խնդիրն ինչ է, բայց որակը գցելու սահմանը, կարծում եմ, ճիշտ չի ընտրված: Մասնավորապես եթե ես պետք է աչքերս լարեմ, որպեսզի կարողանամ կոճակների վրա գրվածները, կամ նրանց վրա պատկերված պատկերները տեսնեմ, որ կարողանամ կարդալ մենյուի կետերը, էդ արդեն լավ չի, էդ նշանակում է, որ պատկերի որակը թույլատրելիից շատ է ընկել:

Անպայման հաշվի կառնեմ բոլորիտ դիտողությունները, շնորհակալ եմ շատ

AniwaR
06.11.2010, 23:35
Ինձ էլ դուր եկավ գաղափարը: Վատ չի ստացվում;), միայն պետք է ավելի վստահ լինել ու հնչած դիտողություններն էլ հաշվի առնել անպայման:

Arxangelo
06.11.2010, 23:40
Ինձ էլ դուր եկավ գաղափարը: Վատ չի ստացվում;), միայն պետք է ավելի վստահ լինել ու հնչած դիտողություններն էլ հաշվի առնել անպայման:
անպայման

Arxangelo
08.11.2010, 15:46
Շատ շուտով, Դաս 1, մաս 2

min-mak
08.11.2010, 23:40
ապրես ախպերս: Ինձանից առաջ անցար:hands, նման մտահղացում ես շուտվանից ունեի, բայց գործի բերումով ժամանակ չեմ կարողացել տրամադրել դրան, քո մոտ լավ էլ կստացվի ախպերս, նույն ոգով շարունակի: Մի առաջարկ ունեմ քեզ և բոլոր նրանց ովքեր կցանկանան նպաստել հայալեզու տեսաֆիլմների զարգացմանը, ավելի ճիշտ կլինի ասել ես կուզենայի օգնել նման մտահղացումներին, իսկ ավելի կոնկրետ պատրաստ եմ գրել ծրագիր որով էլ կխբագրվի ողջ դասընթացը, ասենք օրինակ ֆոտոշոպի ինքնուսույցի դասերը ձեզանից իսկ ծրագիրը ինձանից:

Arxangelo
09.11.2010, 12:20

շնորհակալ եմ: Առաջարկտ իրոք շատ լավնա, ուղղակի առայժմ փորձում եմ գտնել օպտիմալ տարբերակ որակը բարձր ստանալու և բարձր որակի տեղադրելու յութուբում, որը ոնց հասկանում ես տեխնիկական դժվարությունների հետա կապված: Հենց էս պրոբլեմները լուծվեն, անպայման ես քո հետ կկապնվեմ

Zangezur
09.11.2010, 17:05

Եթե բարձր որակով վիդեոն յութուբ ավելացնելու խնդիրնա, ապա մի ձև կփոխանցես, ես կավելացնեմ:

Arxangelo
09.11.2010, 17:13
Եթե բարձր որակով վիդեոն յութուբ ավելացնելու խնդիրնա, ապա մի ձև կփոխանցես, ես կավելացնեմ:

Մինչև յութուբ ավելացնելը մոնտաժից հետո պետքա բարձր որակով ստանալ վիդեոն, իսկ դա հնարավորությունների և ռեսուրսի խնդիրա ;)

Arxangelo
09.11.2010, 20:11
Պատրաստ է դասընթացի 2-րդ մասը, այն կարող եք գտնել հետևյալ հասցեյով http://arxangelo.wordpress.com/2010/11/09/3d-max2/

Arxangelo
12.11.2010, 20:47
Հաջորդ 3d max-ի դասը բավական լուրջ մաթեմատիկայի լեկցիայիյա նման լինում, հահահա :)))))

Arxangelo
13.11.2010, 19:46
Տեղեկացնում եմ, որ արդեն պատրաստ է վիդեո ուսուցման հերթական մասը այն և նախորդ ուսուցումները կարող եք գտնել հետևյալ հասցեյով http://arxangelo.wordpress.com/armenian-video-tuttorials/

n1djhayko
15.11.2010, 00:56
Arxangelo իսկ դու վիդեո ուսուցման առաջին հատվածը երբ որ գրում է քո նիկը ,նույնպես 3d max -ով ես սարքել

Arxangelo
15.11.2010, 14:58
Այո

Լ.յ.ո.վ.
21.11.2010, 03:14
Ապրես Արխանգելո ջան, վերջապես հայերեն վիդեո-դասընթացներ կսկսեն ի հայտ գալ :)
Վերջին վիդեոդասընթացից զգում եմ, որ հնչեցված դիտողությունները հաշվի ես առել ինչ-որ չափով…
Միակ բանը, որ ինձ դուր չեկավ դասընթացները դիտելիս դա Բովանդակությունն է: Դասընթացները ավելի շատ միտված են անծանոթ ինտերֆեյսների ուսումնասիրմանը, քան թե բուն 3d max-ին: Խնդրում եմ, որ ինչպես նշեց արդեն Ձայնալարը, հաշվի առնես թե ինչ լսարան է դիտելու դասընթացներն ու ինչպես ասում են "անցնես բուն նյութին", կարծում եմ 3 դաս հետո մարդիկ պիտի ավելի շատ բան իմանան քան 3d max բացել-փակելը :)
Կարող ես մի փոքր էլ հաշվի առնել, որ հայերը համեմատաբար ավելի շուտ ու հեշտ են սովորում ;)

Arxangelo
22.11.2010, 21:35

Շնորհակալ եմ: Այո բոլոր դիտողությունները փորձում եմ հաշվի առնել ու իրականացնել, որոշները շուտ կստացվեն, որոշները ժամանակի ընթացքում, բայց հավաստիացնում եմ, որ հաստատ հաշվի կառնվեն: Իսկ ինչ վերաբերվում է ինտերֆեյսի մասին, համաձայն եմ առաջին հայացքից թվումա թե պարզա, ինչի ա էս տղեն էսքան ծամծմում, բայց հավատացեք, որ ինտերֆեյսի չիմացությունը, երբ չես իմանում ասենք ես ինչը որտեղա, հետագայում շատ դժվարությունների առաջա կանգնացնում: Գրաֆիկական, անիմացիոն ծրագրերում ինտերֆեյսի իմացությունը գործի 25%-ա հավատացեք: Եվս մի բան, եթե նայենք ինտերֆեյսին վերաբերող դասընթացը իրականում այդքանել ծավալուն չի, ընդամենը 2 դաս, այն էլ մաքսիմում 4-5 րոպե ;)

Arxangelo
05.12.2010, 15:33
Սպասեք շատ շուտով 3d max-ի հայերեն վիդեո ուսուցման 4-րդ մասին ;)

Պոզիտրոն
05.12.2010, 15:37
իսկ 3d max-ի հենց այդ վերսիա լինքը կարող եք տալ? Կամ եթե գոյություն ունի x64 տարբերակը ապա դրա լիքը: Շաատ շնորհակալություն::)

Arxangelo
05.12.2010, 21:34
իսկ 3d max-ի հենց այդ վերսիա լինքը կարող եք տալ? Կամ եթե գոյություն ունի x64 տարբերակը ապա դրա լիքը: Շաատ շնորհակալություն::)

x64 հաստատ կա, բայց լինք չգիտեմ, տոռռենտներում երևի կլինի 3d max 2008,եթե չգտնես կարող եմ դիսկով տալ

Arxangelo
05.12.2010, 21:36
Պատրաստ է 3d max-ի հայերեն վիդեոուսուցման հերթական մասը: Այն կարող եք գտնել http://arxangelo.wordpress.com/armenian-video-tuttorials/ հասցեյով

Arxangelo
16.07.2011, 22:54
Այժմ հայերեն Վիդեոդասերի նոր շարք՝ այս անգամ Photoshop ծրագրից դուք կարող եք գտնել հետևյալ հասցեյով՝ http://arxangelo.info/category/photoshop-video-tutorials/

Հայ տղա
17.07.2011, 12:56
Շատ լավ է, Շարունակիր. Երբ մեկը մի լավ բան է անում ու անվճար լիքը պրոբլեմներ է ունենում :D լավություն անողի գլուխը…:( հասկացաք. Կարող եք դուք էլ արեք ,չեք կաող արդեն պարզա ;) 100 տոկոս շարունակի. պետկա քվեարկենք :). Մի խնդրաք՝ դասըդացների հղումները մի ձևով հերթականությամբ միասին տեխադրի. ՇՆՈՐԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Arxangelo
17.07.2011, 14:59
Եթե խոսքը վերաբերում է ֆոտոշոփին, ապա դասընթացները այնպես են կառուցված, որ կարող եք նաև հերթականությամբ չնայել, բայց եթե այնուամենայնիվ ուզում եք հերթականությամբ, ապա վերևի հղումով եթե նայեք այնտեղ հերթականությունը կտեսնեք ;)

Հայ տղա
17.07.2011, 17:22
իսկ 3d max?

Arxangelo
19.07.2011, 01:28
max-ի դասերը հերթականությամբ կարող ես գտնել հետևյալ հասցեյով http://arxangelo.info/video-tutorials/3dmax-video-tutorials/