PDA

Դիտել ողջ տարբերակը : Վեցկրականի ատրճանակ / Six Shooter / Шестизарядник (Полная обойма)



Skeptic
06.11.2010, 03:44
Six Shooter / Шестизарядник

http://img168.imageshack.us/img168/2830/sixshooter.jpg

Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, 2004
Կարգախոսը` «Սև ու արյունոտ իռլանդական կոմեդիա»
Ռեժիսոր՝ Մարտին ՄաքԴոնահ
Սցենարիստ՝ Մարտին ՄաքԴոնահ
Դերերում՝ Բրենդան Գլիսոն, Ռուայդրի Քոնրոյ, Դևիդ Ուիլմոթ, Էշլինգ Օ´Սալլիվան
Ժանրը՝ կարճամետրաժ արտհաուս, դրամա, կոմեդիա
Տևողությունը` 27 րոպե
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.7
RottenTomatoes-ի գնահատականը՝ 89%

Միսթր Դոննելիի օրը չստացվեց: Հիվանդանոցում նրան տեղեկացրին, որ առավոտյան մահացել է սիրելի կինը, գնացքում նրա հարևանը հանդուգն դեռահաս «քֆուրչի» դուրս եկավ…


Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս դիտել. համենայն դեպս ինձ համար սա երբևէ տեսածս ամենաօրիգինալ ֆիլմերից է: Միգուցե ոմանց չափից դուրս տարօրինակ թվան ծավալվող գործողություններն ու ֆիլմի ընդհանուր մթնոլորտը (հիշեցի, թե Ֆրոյդն ինչ էր ասում իռլանդացիների մասին :}):

Բրենդան Գլիսոնին թերևս կհիշեք «Խիզախ սիրտը» և «Տրոյա» ֆիլմերից, բայց այստեղ նրա դերը շատ ավելի բարդ է: Պետք է առանձնացնել նաև Ռուայդրի Քոնրոյի փայլուն խաղը:

2006 թվականին ֆիլմն արժանացել է «Օսկարի»` «Տարվա լավագույն գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում:

Ապե Ջան
06.11.2010, 12:10
http://rutube.ru/tracks/1124261.html?confirm=b16f0ecd97958449383a08098648cbfb&v=c589f3ad3f7bd78bf80f6cd0ef5dbc45

Skeptic
06.11.2010, 14:37
Իռլանդական բարբառը հասկանալը ոմանց համար /էդ թվում` իմ/ մի քիչ բարդոտ ա, դրա համար կարելի ա նայել ռուսերեն տիտրերով.


http://video.yandex.ru/users/serggovoruhin/view/142