PDA

Դիտել ողջ տարբերակը : a-ha

Հարդ
05.11.2010, 20:48
http://991.com/newGallery/A-Ha-Analogue-All-I-Wa-346860.jpg

Նորրվեգական խումբ:
Ստեղծագործում է նյու էյջ, փոփ ռոք ժաներերում:

Take On Me

http://www.youtube.com/watch?v=_EXxMlIExpo

Crying in the rain

http://www.youtube.com/watch?v=cOoyr02vFSs

Իմ սիրելի երգերը:love

You Wanted More

http://www.youtube.com/watch?v=DR6eL5xnYo0

Forever Not Yours

http://www.youtube.com/watch?v=UDIZcjzFlDI

Օրիգինալ են:):

AniwaR
05.11.2010, 21:00
«Ջահել» ժամանակվաս խմբերից են, երբ ռադիոն առաջնային տեղ էր զբաղեցնում երաժշտության բացահայտման աղբյուրների շարքում: Celice-ն էի սիրում.

http://www.youtube.com/watch?v=bjNU-wXrqNo

Հիմա էդքան էլ դուրս չեն գալիս:

Ռուֆուս
05.11.2010, 21:42
Նոր նստած փորձում էի հիշել a-ha-ից ինչ-որ երգ կա՞, որ ժամանակին լսել եմ ու դուրս եկել ա :think Մի հատը հիշեցի, բոնդյան երգն ա - The Living Daylights

http://www.youtube.com/watch?v=WzV4WGoyl4Q

Նոր էլի լսեցի ու :[ ախր հեչ լսելու բան չի... Չափից դուրս 80-ական ա, ինչը հեչ լավ բան չի :)

Բայց ասեմ, որ որպես ֆալցետի սիրահար չափազանց բարձր եմ գնահատում Մորտեն Հարքեթի ֆալցետը, շատ հաճելի ա լսվում :) Եթե ուրիշ ոճերում հանդես գային, հաստատ իր ֆանատը կլինեի :)

Հարդ
05.11.2010, 21:46
Նոր էլի լսեցի ու :[ ախր հեչ լսելու բան չի... Չափից դուրս 80-ական ա, ինչը հեչ լավ բան չի

Իսկ դու իմ տված վերջին 2 հոլովակները լսեցի՞ր: Ստեղ լրիվ ուրիշ են:

Ռուֆուս
05.11.2010, 22:08
Իսկ դու իմ տված վերջին 2 հոլովակները լսեցի՞ր: Ստեղ լրիվ ուրիշ են:

Լսեցի, ուրիշ են, հլը մի բան էլ վատ, սինթեզատորներն ու ախմախ ձեները միջից հանեին, ավելի հաճելիորեն կսլվեր :))

Forever Not Yours-ը հիշում եմ մի տասը տարի առաջ հիթ էր: Լավ երգ ա, մի անգամ լսելուց համ բառերն են միտքդ մնում, համ երաժշտությունը, բայց սինթ-փոփը համը հանում ա :)

Վիշապ
05.11.2010, 23:34

Ինձ էս մեկը օրինակ շատ էր դուր գալիս, չնայած սենտիմենտալությանը՝

http://www.youtube.com/watch?v=CiWkqeGuJ0A&feature=related

Rhayader
05.11.2010, 23:40
Ստեղծագործում է նյու էյջ, փոփ ռոք ժաներերում:
Հարդ: Ստեղծագործում է «աներևակայելիորեն անհեթեթ գրառումներ» ժանրերում (վաղուց էի ուզում ասել, չդիմացա):

Հարդ, կասե՞ս գոնի մի նյուէյջ երգ a-ha-ի ռեպերտուարից: Հետո փորձի բացատրել նյուէյջի ու նյու վեյվի տարբերությունը:
Նյուէյջ: Չէ մի, Էնիգմա:

P.S. սիրելի խմբերիցս է:

ivy
06.11.2010, 01:14
Բայց ասեմ, որ որպես ֆալցետի սիրահար չափազանց բարձր եմ գնահատում Մորտեն Հարքեթի ֆալցետը, շատ հաճելի ա լսվում :) Եթե ուրիշ ոճերում հանդես գային, հաստատ իր ֆանատը կլինեի :)

Ես էլ եմ Հարքեթի ֆալցետը շատ հավանում:
Իրենց էս մի երգը նենց եմ սիրում: Լսե՞լ ես:

http://www.youtube.com/watch?v=HbG69SAZUKw

Հարդ
06.11.2010, 09:41
Հարդ: Ստեղծագործում է «աներևակայելիորեն անհեթեթ գրառումներ» ժանրերում (վաղուց էի ուզում ասել, չդիմացա):

Շատ զգացված եմ, երևի մի հատ էլ էս (http://www.akumb.am/showthread.php/2401-%D5%81%D5%A5%D6%80-%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A1%D5%AE-%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BB%D5%B8%D5%B2-%D5%AF%D5%B8%D5%B4%D5%BA%D5%AC%D5%AB%D5%B4%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A8%E2%80%A6?highlight=%D5%81%D5%A5%D6%80+%D5%BD%D5%BF%D5%A1%D6%81%D5%A1%D5%A E) թեմայում գրեմ:
Արտահայտվիր, Ռայադեր, արտահայտվիր, մեջդ մի պահիր::)

Հարդ, կասե՞ս գոնի մի նյուէյջ երգ a-ha-ի ռեպերտուարից: Հետո փորձի բացատրել նյուէյջի ու նյու վեյվի տարբերությունը:
Նյուէյջ: Չէ մի, Էնիգմա:

Այո, ընդունում եմ թարգմանական սխալս, պետք է գրեի նյու վեյվ: Ինձ շփոթության մեջ գցեց ռուսերեն գրված
Новая волна տարբերակը, որն իմ հիշելով անգլերենում թարգմանվում էր, որպես Էյջ: Իսկ մարդուն անգլերեն չիմանալու համար չեն կախում, ընամենը շատ հանգիստ ձևով ուղղում են:):

Ուղղակի նախատրամադրվածություն եմ զգում սխալներ գտնելու ու մարդուն դրա համար հերետիկոս հանելու:

Rhayader
06.11.2010, 11:40
Ուղղակի նախատրամադրվածություն եմ զգում սխալներ գտնելու ու մարդուն դրա համար հերետիկոս հանելու:

Դե, Հարդ, եթե դու իմանայիր, թե ինչ է նյու վեյվն ու ինչ է նյու էյջը, կհասկանայիր, որ բնավ թարգմանական սխալ չես արել: Բայց ի՞նչ ժամանակներում ենք ապրում. ում արած հիմարությունն աչքն ես մտցնում, սկսում է փիլիսոփայել:))

Ռուֆուս
06.11.2010, 16:43
Ուֆ, համոզեցիք, դիսկերը դրել եմ, որ քաշեմ :)) Բայց որ հանկարծ դուրս չի եկել, բոլորովդ անիմաստ վատնած մեգաբայթերս հետ եք տալիս :beee

Arxangelo
06.11.2010, 18:39
իմ ամենասիրած խումբնա, նրա երգերը, ինչպես նաև երգերի բառերը կարող եք գտնել իմ անձնական բլոգում, որն է՝ http://arxangelo.wordpress.com

Հարդ
06.11.2010, 18:53
Դե, Հարդ, եթե դու իմանայիր, թե ինչ է նյու վեյվն ու ինչ է նյու էյջը, կհասկանայիր, որ բնավ թարգմանական սխալ չես արել: Բայց ի՞նչ ժամանակներում ենք ապրում. ում արած հիմարությունն աչքն ես մտցնում, սկսում է փիլիսոփայել:))

Բա մենք ինչ ժամանակներում ենք ապրում: Պարզվում ա, որ նյու վեյվը նյու էյջից չտարբերելը հիմարություն ա:D:
Ռայադեր, բաներ էլ կան, որ դու չգիտես, ուրիշները գիտեն, բայց դա հո չի՞ նաշնակում, որ հիմար ես:):

Հայկօ
06.11.2010, 19:02
Համարյա ոչ մի բան չեմ լսել... Էկել եմ ուղղակի ասեմ, որ էս երգը սիրում եմ :).

http://www.youtube.com/watch?v=fkHlS4Pl440

Ապե Ջան
07.11.2010, 01:19
A-HA - ի 1985-2010 - ի դիսկոգրաֆիան կարող եք բեռնել այստեղից, (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2018430) mp3 տարբերակով: :)
Տոռռենտ հղումը՝ Deposit (http://depositfiles.com/files/53yob1gig) - ից:

Rhayader
07.11.2010, 01:44
Բա մենք ինչ ժամանակներում ենք ապրում: Պարզվում ա, որ նյու վեյվը նյու էյջից չտարբերելը հիմարություն ա:D:
Ռայադեր, բաներ էլ կան, որ դու չգիտես, ուրիշները գիտեն, բայց դա հո չի՞ նաշնակում, որ հիմար ես:):

Հարդ, եթե թեմա ես բացում որևէ նյու վեյվ խմբի մասին (հայ մալոլետկեքին առանձնապես հայտնի ոճ չի, համաձայն եմ), ու անվանում ես այն նյու էյջ խումբ, ու դա ոչ թե վրիպակ է, այլ սխալ թարգմանություն «новая волна»-ից, մի կարծիր, որ գրածդ կարող է խելոք լինելու մինիմալ հավակնություն ունենալ:

Kita
07.11.2010, 02:16
Մոդերատորական: Եկել եմ հիշեցնեմ, որ թեման բազառի չվերածեք: Շարունակելու դեպքում` ջնջում, տուգանում:

Ռուֆուս
08.11.2010, 22:18
Քաշեցի, լավ էլ լսվում ա :))

Համ էլ ջահել վախտերիս սիրածս երգերից մեկը հայտնագործեցի :love

http://www.youtube.com/watch?v=UvzyHa7_o3E

Ռուֆուս
09.11.2010, 16:41
Ի դեպ մի հետաքրքիր բան էլ իմացա: Պարզվում ա Մորտեն Հարքեթը Summer Moved On երգի կենդանի կատարումներից մեկի ժամանակ ռեկորդ ա սահմանել, նույն նոտան պահելով 20.2 վայրկյան :)