Դիտել ողջ տարբերակը : Մկրտիչ Սարգսյան - Քաջ Նազար
Ութսունականներին սա մեծ մասսայականություն էր վայելում, հետո կարծես մոռացվեց: Ես սա գլուխգործոց եմ համարում: Ահա թե ումից կարող է օրինակ վերցնել գրողը: Երգիծական է, հերոսները համակրելի են, հասկանալի ու հագեհարազատ, իսկ տեսարանների նկարագրումը կարճ է ու սպառիչ` առանց ավելորդությունների:

Ինձ անծանոթ է թե՛ Մկրտիչ Սարգսյան հեղինակը, թե՛ նրա «Քաջ Նազարը»: Ավելի մանրամասն կարելի՞ է, որտեղի՞ց կարելի է ծանոթանալ հեղինակին ու իր ստեղծագործություններին:
Հեղինակի հետ ինքս էլ եմ անծանոթ: Իսկ նրա գիրքը կարծում եմ կարելի է գնել փողոցային գրավաճառների մոտ: Հարկ եղած դեպքում ինքս էլ կարող եմ տրամադրել:
Հեղինակի հետ ինքս էլ եմ անծանոթ: Իսկ նրա գիրքը կարծում եմ կարելի է գնել փողոցային գրավաճառների մոտ: Հարկ եղած դեպքում ինքս էլ կարող եմ տրամադրել:
Ավելի շատ ուզում էի, որ եթե համացանցում իր գործերից կամ իր մասին որևէ կայքում կա ու որևէ մեկը գիտի, տեղեկացնի, տա տվյալ կայքի հասցեն:
My World My Space
05.11.2010, 14:08
Ավելի շատ ուզում էի, որ եթե համացանցում իր գործերից կամ իր մասին որևէ կայքում կա ու որևէ մեկը գիտի, տեղեկացնի, տա տվյալ կայքի հասցեն:
Ինձ պետք էր ժամանակին ես ցանցում չգտա, գիրքը ճարեցի...
Մկրտիչ Սարգսյանը ջավախցի գրող է, ծնվել է 1924թ.-ին Ախալքալաքում, մասնակցել է Մեծ հայրենականին, հեղինակ է բանաստեղծությունների, պատերազմական թեմայով պատմվածքների, «Ճակատագրով դատապարտվածները», «Սերժանտ Կարոն» վեպերի: Լավ է գրում, խորհուրդ եմ տալիս կարդալ:
Մալխաս, շնորհակալություն գիրքը տրամադրելու համար:
Սկսեցի կարդալ:
Դեռ չի տրամադրում:
Չգիտեմ, ինձ շատ է դուր եկել: Երևի այնուամենայնիվ գրական ճաշակը մեծ նշանակություն ունի:)
Մալխաս, շնորհակալություն գիրքը տրամադրելու համար:
Սկսեցի կարդալ:
Դեռ չի տրամադրում:
Ի վերջո կարդացի:
Մալխաս ջան, նորից շնորհակալ եմ գիրքը տալու համար, մի օր հարմարացնենք՝ վերադարձնեմ:
Գրքի մասին կարծիքս, բնականաբար, սուբյեկտիվ է, ինչպես ցանկացած այլ ստեղծագործության մասին կարծիքս: Բայց այնուամենայնիվ այդ կարծիքս պետք է համարձակորեն շարադրեմ: Ըստ իս գիրքը հրաշալի նմուշ է ապացուցելու, որ շարադրելու հմտություն ունենալը բոլորովին նախապայման չէ լավ գործ ստեղծելու համար: Առանձին նկարագրություններում, շարադրանքի ոճում զգացվում է վարպետություն: Բայց գիրքն ընդհանուր առմամբ արհեստական, իրար կցած-կցմցած, անտեղի ձգձգած պատմություն է, որում, ըստ իս, հերոսները կոլորիտային չեն, անհետաքրքիր ու կեղծ են: «էրոտիկ» տեսարանները, որոնք սակավ չեն, գրքի համատեքստում լրիվ անտեղի ու անիմաստ են, ստեղծագործությանը չեն հաղորդում հմայք, կոլորիտ, իմաստ: Գրքի հիմնական նպատակը՝ բացահայտել ղեկավարողների բնույթը, ուղղակի անհաջողություն է մատնվել: Դրա համար ընտրված գրոտեսկի ոճը չի փրկում, որովհետև չափազանց արհեստական ու չափից ավելի ընդհանրական են կերպարների նկարագիրները:
Չուկ ջան, շարունակում եմ համարյա հակառակ կարծիքն ունենալ քեզ հետ: Ինձ շատ էր դուր եկել, մինչդեռ հայ գրողներից քչերին եմ մինչև հիմա հավանել: Հնարավոր եմ համարում, որ վարպետորեն արված շարադրանքն է ամենաշատն ինձ գրավել: Առաջին անգամ դպրոցական տարիներին էի կարդացել, իսկ երկրորդ անգամ սկզբի մի քանի գլուխներն էի կարդացել, երբ գիրքը փոխանցեցի քեզ: Երբ կարդամ ավարտեմ գուցե շատ բաներում համամիտ լինեմ քեզ հետ: :)
Չուկ ջան, շարունակում եմ համարյա հակառակ կարծիքն ունենալ քեզ հետ: ... Երբ կարդամ ավարտեմ գուցե շատ բաներում համամիտ լինեմ քեզ հետ: :)
Բոլորովին պարտադիր չէ, որ համամիտ լինես ինձ հետ: Ես արդեն նշել եմ, որ դա խիստ սուբյեկտիվ կարծիք է: Ամեն մեկս գրականությունից ունենք մեր սպասելիքներն ու մեր գրական ճաշակը: