Դիտել ողջ տարբերակը : Օպերային երաժշտություն
Առաջարկում եմ օպերայի սիրահարներին իրենց կարծիքները փոխանակել այստեղ:
Սկսում եմ: Ասում են Պլասիդո Դոմինդոն դեկտեմբերին Երևան է գալու...
Մոդերատորական: Թեման տեղափոխվել է համապատասխան ենթաբաժին` Երաժշտական ոճեր:
Magic-Mushroom
05.11.2010, 02:45
Ես օպերային երաժշտության մեծ սիրահար եմ:love օպերային երաժշտությունը շատ մեծ բավականություն է առաջաչնում՝հատկապես տղամարդկանց մոտ;)կարծում եմ օպերա սիրելը խոսում է բարձր ինտելեկտի,արվերստը բարձր գնահատելու եւ կայացած մարդ լինելու մասին,օպերան դա այն տեղն է որտեղ չես հանդիպի իրականության զզվելի պատկերին,բիդլո մարդկանց ու ցածրակարգ մարդկանց:[Օպերայում ես հոգու հանգստություն եմ զգում եւ մի քանի ժամով մոռանում եմ դաժան իրականության մասին եւ վայելում եմ այդ անկրկնելի կախարդանքը եւ նոր լիցքերով վերադառնում իրականություն ու շարունակում ապրել,Հոլանդացիները բարձր արվեստի սիրահար են,այստեղ տոմս ձեռք բերելը շատ բարդ խնդիր է,Իմ սիրած օպերաներն են՝Նորմա,Տրավիատա,Տռուբադուռ,Կարմեն,Աիդիա,Անուշ,Արշակ 2:loveՇատ եմ սիրում երջանկահիշատակ Հայոց Սոխակ՝Գոհար Գասպարյանին եւ Տիգրան Լեւոնյանին,նրանք մեր օպերայի համար շատ մեծ բան են արել,նրանք պաշտպանեցին օպերան ցուրտ ու մութ տարիներին,նրանք այնքան էին արվեստը սիրում,որ աշխատում էին 5000դր աշխատավարձով:
Իմ սիրած երգը
http://www.youtube.com/watch?v=ga5x2aBWvLY
Օպերան երաժշտական ամենաբարձր արվեստն եմ համարում, որն իր մեջ ներառում է նաև թատրոն, պոեզիա, երբեմն նաև պար: Երբեմն, իհարկե ոչ միշտ, կատարողները ցուցադրում են նաև դերասանական տաղանդ, իսկ լիբրետոները բանաստեղծական մեծ գլուխգործացներ են` սա ավելի հազվադեպ:
Ի դեպ, քո նշած մարդկանց մեզ մոտ Երևանում կարելի է հանդիպել օպերայում: Նստում են քեզանից քիչ հեռու, ի սրտե զրուցում, իսկ երբ սոպրանոն կամ տենորը ձայնը բարձրացնում են, իրենք էլ իրենց հերթին են ձայնը բարձրացնում:
Շատ հուզիչ հատված էիր տեղադրել: Ոչ մի անգամ չեմ կարողանում հուզմունքս զսպել այն նայելիս: Ի դեպ Գոհար Գասպարյանի առումով նույնպես Երևանում գործերը լավ չեն: Մի քանի անգամ փորձել են նրա ձայնագրությամբ սկավառակ գրել, բայց բոլորն անորակ են եղել, հին սև գույնի ասեղով սկավառակներից ձայնագրված:
Լավ իրադարձություններ էլ են լինում: Մի քանի ամիս առաջ Տրուբադուր բեմադրեցին: Երգիչները հավանաբար իրենք էլ էին զարմացել, թե ինչպես այդքան լավ երգեցին` մի բան, որ առաջներում հազվադեպ էր պատահում: Մի երկու շաբաթ առաջ Հասմիկ Պապյանը համերգ տվեց Լոնդոնի թագավորական նվագախմբի նվագակցությամբ... այ սա իսկական հրաշք էր:
Ընդհանրապես, Երևանում բեմադրվող օպեռաների գլխավոր թերությունը թերպարապածությունն է, թե չե երգիչներն ընդհանուր առմամբ տաղանդավոր են: Մի երկու անգամ փորձում են և բեմ...
Կուզենայի նաև ուշադրություն հրավիրել այն օպերաների վրա, որոնք գլուխգործոց են, բայց հարկ եղած գովազդ չունեն երաժշտական աշխարհում: Հենց միայն Վերդիից մի տասը կարելի նշել:
Եթե հետաքրքրեց, թե ինչ նկատի ունեմ, ավելացնեմ` թեկուզ <Մակբեթը...>
Magic-Mushroom
05.11.2010, 14:20
Շատ եմ սիրում Անահիտ Մխիթարյանին,նրա կատարմամբ Արշակ 2 օպերան ուղղակի հրաշալի է,համաձայն եմ քեզ հետ,որ օպերան ամենաբարձր արվեստն է,մեր հայ երգիչները շատ տաղանդավոր են՝ուղղակի երբ հիշում եմ թե ինչքան աշխատավարձ են ստանում շատ եմ բարկանում:angry,նաեւ շատ եմ բարկանում,երբ մեր բալետ պարողներին տանում են բանակ,նրանք այդքան սովորում են ու երբ ավարտում են նրանց ուղեկցում են բանակ,Այստեղից (http://www.bitoman.ru/download/13758.html) կարող ես ներբեռնել հատված Արշակ 2 օպերայից Գոհար Գասպարյանի կատարմամաբ,իմ սիրած հատվածը,ես նաեւ շատ եմ սիրում Մարիա Կալլասին՝նրա մեծ երկրպագուն եմ
http://www.youtube.com/watch?v=6fZRssq7UlM
http://www.youtube.com/watch?v=BPHKI5HiDJE
http://www.youtube.com/watch?v=5eQO_HYLsSM
Անահիտ Մխիթարյանի մոտ վերջին ժամանակներս վարպետության մեծ աճ է նկատվում: Մի քանի տարի առաջ միջակից ցածր կատարեց <Պայացները>, իսկ հիմա արդեն պատրաստի երգչուհի է: Անուշն է շատ լավ ստացվում նրա մոտ: Աշխատավարձի առումով իսկապես տխուր է: Մտերիմ եմ Հասմիկ Պապյանի եղբոր հետ, որը նույնպես երգիչ է, և որոշ բաներից տեղյակ եմ երգիչների կյանքից:
Շարունակեմ զարգացնել չգնահատված օպերաների թեման: Ժամանակ առ ժամանակ նոր բացահայտումներ եմ անում ինքս ինձ համար: Նորանոր կոմպոզիտորներ և օպերաներ, որոնք լավն են, համենայնդեպս ինձ շատ են դուր գալիս, բայց սւպեր օպերաների շարքում չեն դասվում:
Ի դեպ բազմաթիվ աուդիո կատարումներ ունեմ: Մի 200 օպերա կլինի: Կարող եմ կիսվել ձեզ հետ եթե այդքան շատ եք սիրում: Վիդեո օպերաները ավելի դժվար կլինի փոխանցել: Մինչդեռ արժե նայել դրանք: 100 - ից ավելին ունեմ տարբեր ժամանակների երգիչների կատարմամբ:
Magic-Mushroom
05.11.2010, 14:42
Malxas գիտես ես փնտրում եմ Արշակ 2 օպերայի երկրորդ ակտի Օլիմպիայի դավաճանության հատվածը,կարող է ունենաս?
Ունեմ մպ 3 ֆորմատով ամբողջ օպերան: Կարող եմ ամբողջ օպերան ուղարկել, բայց որակը լավագույնը չէ: Արդեն նշել եմ պատճառները:
Իսկ դուք կարծես ցանկություն չունեք այլ օպերաներ ճանաչել կամ հայտնաբերել :
Ըստ քո գրառումների հին սերունդի երգիչների երկրպագուն եք: Նորերն էլ վատը չեն: Երևի պարապելու մեթոդներն էլ են կատարելագործված: Ռոսսինիի Սեմիրամիդա օպերայում կա մի բավական երկար հատված, որն անհրաժեշտ է մեկ շնչով երգել, բայց անհնար է թվում, թե որևէ երգիչ կարող է: Ի զարմանս ինձ վերջերս հայտնաբերեցի, որ արդեն կարողանում են:
Օպերային երաժշտության մասին խոսելիս նաև պետք է դրանց լիբրետտոյի ու սյուժեի մասին խոսել: Օպերան ժամանակի «սերյալ» գաղափարով է ծնվել ու նկարագրել տվյալ ժամանակում տեղի ունեցող առօրեական ու պալատական կյանքը:
Օպերան հայկական մտածելակերպից չի ծնվել ու իմ ըմբռնմամբ, հոգեհարազատ չի լայն մասսաներին (հայ հասարակության): Օպերայի երաժշտական մասը ես շատ եմ սիրում, բայց բառերի մասին մեծ մասամբ պատկերացում չունեմ,
քանի որ օտար լեզվով է (իտալերեն, ռուսերեն, գերմաներեմ...),
չի հետաքրքրում, քանի որ պատմական անցյալի, այլ ո՛չ ներկայի ու այսօրվա մասին է:
Օպերան որպես թատերական գործողություն ևս կատարյալ չէ. ամեն ինչ ընթանում է երաժշտության տեմպով, դանդաղ շարժում, դանդաղ տխրություն և այլն:
Մի անգամ, երաժշտական բուռն հետաքրքրությամբ խնդրեցի ինչ-որ հայտնի օպերայի սյուժե: Ապշեցի: Երաժշտության ու բառերի միջև շատ մեծ տարբերություն կար: Վեհ գաղափարներ շոշափող երաժշտությունը հակադրվեց ճղճիմ առօրյա բամբասանքների հետ: Որոշեցի այլևս չկարդալ սյուժեները:
Այսքանից երևում է, որ օպերան ներկա պահանջներին այնքան էլ չի համապատասխանում: Հայկական ժամանակակից օպերա չեմ տեսել: Եթե լիներ, դա ավելի կհետաքրքրեր:
Իսկ դուք բառերը լսու՞մ եք:
Magic-Mushroom
05.11.2010, 15:09
Հարգելի Malxas ես բոլոր օպերաները սիրում եմ,շատ եմ սիրում մեկ գավաթ Ռոյբուշ թեյով վայլել,այն ինձ հոգեկան հանգստություն է պատճառում,եթե հնարավոր է կարող ես միայն իմ ասած մասը կտրես եւ ուղարկես ինձ,շատ շնորհակալ կլինեմ:)
Magic-Mushroom
05.11.2010, 15:12
Ֆոտոն օրինակ Արշակ 2 օպերաի բառերը շատ լավն են,ես բառերը լսում եմ,որոշ առումով Իտալերեն գիտեմ,իսկ եթե չգիտեմ բառերը թարգմանում եմ:
Է մայլի հասցեն գրիր կուղարկեմ ամբողջ օպերան: Այդ օպերան այն ցուցակի մեջ չէ, որը համարյա անգիր գիտեմ: Հիմա պատասխանեմ Ֆոտոնին:
Ընդհանուր առմամբ համաձայն եմ անբողջ գրածի հետ: Օպերան որպես թատրոն շատ ավելի ցածր մակարդակի է, քան զուտ թատրոնը: Սակայն երբ երգիչները իրենց երգածի իմաստը հասկանում են կատարումը լրիվ այլ է լինում: Նրանք ապրում են հերոսի զգացումները և դա անդրադառնում է կատարման որակի վրա:
Լիբրետոների մասին: Թերևս ճիշտ է այն, որ օպերաների լիբրետոների մեծ մասը հիմարություն է: Իմ տեսածների մեջ ամենաանհեթեթը Մոցարտի կախարդական սրինգն է: Ցուցակը կարելի է հարյուրներով շարունակել: Սակայն հաճելի բացառություններ էլ կան: Ներկայումս բեմադրվող օպերաների մեծ մասի լիբրետոն տանելի է: Ես որոշ չափով ուսումնասիրել եմ իտալերեն լեզուն, որպեսզի հասկանամ երգածի գոնե մի մասը կամ կարդամ լիբրետոն:
Իսկ ահա Ռիմսի Կորսակովի Ոսկե Աքաղաղը օպերայի լիբրետոն գլուխհործոց է: Բանաստեղծը, ազգանունը Բելսկի, գրել է չափածո և Պուշկինի ոճով: Հաճելի է և կարդալ առանց օպերայի: Դե իսկ երաժշտության մասին էլ չեմ ասում: Հավանաբար լսած կլինեք:
Ի դեպ, Արշակ Երկրորդի երաժշտությունը, այսինքն Չուղաջյանի տվյալ օպերայի երաժշտությունը շատ նմանացնում եմ Վերդիին: Հատկապես Նապուկկո օպերայի մի մասը, որտեղ Զաքարիան է երգում...
Մեկ հարց էլ ուղղեմ օպերայի սիրահարներին:
Արդյոք Մեցցո ալիքով դիտում եք ցուցադրվող օպերաները:
Փորձեմ մի փոքր աշխուժացնել թեման, թե չէ բոլորովին քնեց :)
Խոսելով Ռոսսինիի երաժշտության մասին առավելապես նշում են նրա բուֆ օպերաները (Սևիլյան Սափրիչ, Գող կաչաղակ, Ճանապարհորդություն դեպի Ռեյմս, Մոխրոտը և այլն): Իսկ ահա ինձ ավելի շատ դուր են գալիս նրա լուրջ օպերաները: (Մովսես, Սեմիրամիդա, Մուհամմեդ Երկրորդ) Ստորև ներկայացնում եմ հատված Սեմիրամիդա օպերայից: Խնդրում եմ կարծիքներ արտահայտել:
http://www.youtube.com/watch?v=qb17y4T5x9U
Մովսեսը Եգիպտոսում օպերայի եզրափակիչ մասը
http://www.youtube.com/watch?v=IlXTwU1yxP8
Մեկ հարց էլ ուղղեմ օպերայի սիրահարներին:
Արդյոք Մեցցո ալիքով դիտում եք ցուցադրվող օպերաները:
Մեցցոյով մի ժամանակ, երբ հեռուստացույց դիտում էի, գիշերները շատ էի օպերա, բալետ ու այլ հրաշալի բաներ դիտում: :)
Իսկ հիմա էլ հեռուստացույց չես? դիտում: :)
Իսկ հիմա էլ հեռուստացույց չես? դիտում: :)
Հուու:
Եթե հատուկ հրավեր տնեցիք չեն ուղարկում, կոնկրետ հաղորդման նկարագրությամբ, ես էլ չեմ բարեհաճում մտնել հեռուստացույցի սենյակ: Բայց որ Մեցցոն ինտերնետով լինի, երևի կնայեմ գործի ժամանակ երբեմն:
Ժողովուրդ, վերջերս Աիդան բեմադրեցին մեզ մոտ: Գնացիք թե չէ? Ես 2 անգամ :)
Ոնց եմ ափսոսում :( չհասցրեցի գնամ , տոմսերը մի քանի օր առաջ արդեն սպառվել էին , բայց լսել եմ ապրիլ ամսին նորից պիտի լինի ... էդ դեպքում հենց առաջինը ես տոմս կգնեմ :)
Դէ որ դու երկու անգամ գնացել ես , պիտի ենթադրեմ , որ հաջողված բեմադրություն ա եղել
Ստորև ներկայացնում եմ հատված Սեմիրամիդա օպերայից: Խնդրում եմ կարծիքներ արտահայտել:
Դե որ ասեմ մի ինչ-որ չնաշխարհիկ բան էր, չէ: Վատը չէր:
Մովսեսը Եգիպտոսում օպերայի եզրափակիչ մասը
Իսկ այ սա շատ լավն էր: Կգտնեմ, կլսեմ: Շնորհակալություն կիսվելու համար: :ok
Մի քանի բան էլ ես տեղադրեմ:
Այս օպերան մի անգամ եմ ծայրից ծայր լսել ու դիտել, բայց երկրորդ անգամ դժվար թե լսեմ, միգուցե առանձին հատվածներ:
Ֆրանչեսկո Կավալլի. Կալիստո
Կալիստոյի մեներգերից, Piante ombrose (Սառը ստվերներ) [տեսահոլովակի սկզբնական հատվածը]
Կատարող՝ Մարիա Բայո, սոպրանո:
http://www.youtube.com/watch?v=9-FsVkmaQtw&feature=related
Իսկ այս մեկը երկու անգամ սկսել եմ եմ նայել, երկու անգամ էլ կեսից անջատել եմ: Մի անգամ էլ պիտի փորձեմ:
Գեորգ Ֆրիդրիխ Հենդել. Քսերքսես (Xerxes) /համոզված չեմ, որ հայերեն այդպես է հնչում/
Ռոմիլդայի մնեերգերից. Swift from the mountains rivers gushing (Գետերը սրընթաց գահավիժում են սարերից)
Կատարող՝ Վալերի Մաստերսոն:
http://www.youtube.com/watch?v=S8VMSlnvX4Y
Այս օպերան ամբողջությամբ չեմ լսել, բայց մեներգը սիրում եմ:
Յոզեֆ Հայդն. L'anima del filosofo, ossia Orfeo ed Euridice (Փիլիսոփայի հոգին, կամ Օրփեոս և Էվրիդիկե (?))
Կատարող՝ Չեչիլիա Բարտոլի:
http://www.youtube.com/watch?v=NAJqwHa04Eo
Ոնց եմ ափսոսում :( չհասցրեցի գնամ , տոմսերը մի քանի օր առաջ արդեն սպառվել էին , բայց լսել եմ ապրիլ ամսին նորից պիտի լինի ... էդ դեպքում հենց առաջինը ես տոմս կգնեմ :)
Դէ որ դու երկու անգամ գնացել ես , պիտի ենթադրեմ , որ հաջողված բեմադրություն ա եղել
Երկու բեմադրությունների միջև, որ տեսել եմ, ահռելի տարբերություն կար: Առաջինի ժամանակ Աիդայի դերում երգում էր Հասմիկ Պապյանը, որի ելույթը գերհաջողված կանվանեյի: Առաջին կարգում էի նստած և Ամներիսի արդուզարդի պատկերում համարյա իմ կողքին էր երգում: Ներկայացման առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ բոլոր երգիչները լավ էին երգում: Հատկապես դա վերաբերվում է Ամներիսի (փարավոնի դուստր), և Ամոնսարոյի( Աիդայի հայրը) - երգիչներչին: Իսկ բեմադրությունը շատ շքեղ էր: Այդպքան շքեղ ոչ մի Աիդայի բեմադրություն չեմ տեսել` նույնիսկ ամենահայտնի օպերաներում բեմադրված: Իսկ ես տեսել եմ դրանք տասից ավելին:
Ե8կրորդ բեմադրությանը չեմ անդրադառնա: Առաջինի պես շքեղ էր, բայց երգիչները փոքր ինչ զիջում էին առաջիններին: Աիդայի երգչուհին էլ վատը չէր..... բայց եթե լասծ չլինեի Հասմիկ Պապյանին :)
Արս83-ին
Սեմիրամիդա օպերայի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ ողջ օպերան ամենաչնաշխարհիկը չէ, բայց սկզբից մինչև վերջ, համարյա 3 ժամ և կես, գրված է նույն բարձր մակարդակի վրա և հաճելիորեն լսվում է: Բացի այդ օպերային կատարումը ահագին տարբերվում է այս դաշնամուրային նվագակցումով կատարումից:
Դե իսկ Մովսեսն առանց մեկնաբանության: Չնայած եզրափակիչ մասն այնուամենայնիվ ամենահաջողվածն է:
Քո տեղադրածներից Հայդնի ստեղծագործությունն էր լավը Չեչիլիա Բարտոլիի կատարմամբ: Շատ նման է Մոցարտի օպերաներին:
Ոնց որ թե ավելի հնաոճ օպերաներ ես սիրում, հա? :)
Մեկնաբանությունները թողնում եմ ձեզ :)
http://www.youtube.com/watch?v=jvksJpmWJiU
http://www.youtube.com/watch?v=NWwg_VtrTdg&feature=related
http://www.youtube.com/watch?v=xCFEk6Y8TmM&feature=related
Ոնց որ թե ավելի հնաոճ օպերաներ ես սիրում, հա? :)
Չէ, պարզապես դրանք էին ընկել ձեռքիս տակ: :)
Չէ, պարզապես դրանք էին ընկել ձեռքիս տակ: :)
Դե ցանկության դեպքում կարող ես ինտերնետից բարձրակարդ որակի ուզածդ օպերան գտնել: Եթե տեղը չգիտես կարող եմ օգնել: :)
Դե ցանկության դեպքում կարող ես ինտերնետից բարձրակարդ որակի ուզածդ օպերան գտնել: Եթե տեղը չգիտես կարող եմ օգնել: :)
:aha օգնիր
:aha օգնիր
+1, օրինակ՝ Մովսեսը:
Մենակ, խնդրում եմ, տորենտ չլինի:
Ես սովորաբար քաշում եմ avaxhome.ws-ում տեղադրած հղումներով՝ rapidshare, fileserve, megaupload...
+1, օրինակ՝ Մովսեսը:
Մենակ, խնդրում եմ, տորենտ չլինի:
Ես սովորաբար քաշում եմ avaxhome.ws-ում տեղադրած հղումներով՝ rapidshare, fileserve, megaupload...
Իսկ ինչու? տոռենտ չլինի: Ես էլ ախր տոռենտով եմ բարձրորակ օպերաները քաշում: Հենց Մովսեսն ունեմ ամենաբարձր որակի 12 գբ, : Կարող եմ ձայնագրել ու տալ քեզ, բայց կարծեմ դու Հայաստանում չես ապրում :(
:aha օգնիր
rutracker.org - ում գրանցվիր, մի քանի հարյուր լավ դվդ օպերաներ կան: Կարելի է ասել համարյա ամեն ինչ կա:
Գրանցված եմ, չգիտեի, որ էդտեղ կան: Շնորհակալություն
Գրանցված եմ, չգիտեի, որ էդտեղ կան: Շնորհակալություն
Իսկ կոնկրետ որ օպերան ես փնտրում, եթե գաղտնիք չէ:
Իսկ ինչու? տոռենտ չլինի: Ես էլ ախր տոռենտով եմ բարձրորակ օպերաները քաշում: Հենց Մովսեսն ունեմ ամենաբարձր որակի 12 գբ, : Կարող եմ ձայնագրել ու տալ քեզ, բայց կարծեմ դու Հայաստանում չես ապրում :(
Այն ցանցում, որում քաշում եմ, տորենտներն արգելված են: Շատ շնորհակալություն առաջարկի համար: Հիմա Հայաստանում չեմ, բայց հունիսին մի առ ժամանակով պետք է գամ: Միգուցե այդ ժամանակ հաջողվի հանդիպել, վերցնել: Ես նաև avaxhome.ws-ում կնայեմ (դեռ չեմ հասցրել):
Այն ցանցում, որում քաշում եմ, տորենտներն արգելված են: Շատ շնորհակալություն առաջարկի համար: Հիմա Հայաստանում չեմ, բայց հունիսին մի առ ժամանակով պետք է գամ: Միգուցե այդ ժամանակ հաջողվի հանդիպել, վերցնել: Ես նաև avaxhome.ws-ում կնայեմ (դեռ չեմ հասցրել):
Խնդրեմ :) Մի երկու հարյուր հատ կա, ուրախությամբ կտրամադրեմ, որպեսզի կրկնօրինակես: Մի խոսքով, արի Երևան հասիր դեռ, կհասցնենք պայմանավորվել ;)
Հենց նոր Աիդաի ներկայացումից հասա տուն: Այս անգամ երգիչների կազմն այնքան էլ բարձրորակ չէր, բայց ոչինչ, վատ չերգեցին: Էլի ակումբից ոչ ոք չի գնացել ?:(
Ես 9 - ին էլ, 10 - ին էլ գնացի:
Ձեռքս ճար լինի, 12 - ին էլ կգնամ:)
Դե ասենք կյանքում չես համեմատի alla scala - ի բեմադրության ու Պավարոտիի Ռադամես խաղալու հետ, բայց մեր երկրի համար իրոք որ իրադարձություն է սա:
Կարելի հպարտանալ նաև նրանով, որ մեր Օպերային թատրոնում 4 սոպրանո կա, որ կարող է Աիդա խաղալ: Սա էլ փոքր բան չի:
Իսկ տենորի խնդիր ունենք:
Ամսի 9 - ին նվագախումբն էր կաղում, բայց 10 - ին ոնց որ թե անթերի էր:
Երևում էր, որ ահագին ծախսեր են արել...:)
Իսկ ես իմ դանդաղաշարժության պատճառով բաց թողեցի Գլյուկի «Օրֆեյն ու Էվրիդիկը» դիտելու/լսելու հնարավորությունը: Ժնևի օպերայում էին տալիս մարտին: :cry
Ես 9 - ին էլ, 10 - ին էլ գնացի:
Ձեռքս ճար լինի, 12 - ին էլ կգնամ:)
Դե ասենք կյանքում չես համեմատի alla scala - ի բեմադրության ու Պավարոտիի Ռադամես խաղալու հետ, բայց մեր երկրի համար իրոք որ իրադարձություն է սա:
Կարելի հպարտանալ նաև նրանով, որ մեր Օպերային թատրոնում 4 սոպրանո կա, որ կարող է Աիդա խաղալ: Սա էլ փոքր բան չի:
Իսկ տենորի խնդիր ունենք:
Ամսի 9 - ին նվագախումբն էր կաղում, բայց 10 - ին ոնց որ թե անթերի էր:
Երևում էր, որ ահագին ծախսեր են արել...:)
Առաջին ներկայացմանը քո նշած թերությունները չկային: Աիդաի դերում Հասմիկ Պապյանն էր, որ փայլուն կատարեց իր դերը: Ռադամեսի համար Իտալիաից են տենոր կանչել, կարծեմ Լիբրետո չկար, որ կարդայի: Դե իսկ Ամներիսի ու Ամոնասրոի դերերը մեր տեղացի երգիչներն այնպես փայլուն կատարեցին, որ էլ խոսելու տեղ չթողեցին:
Միակ ակնհայտ թույլ երգիչը սուրհանդակն էր ;)
Իսկ ես իմ դանդաղաշարժության պատճառով բաց թողեցի Գլյուկի «Օրֆեյն ու Էվրիդիկը» դիտելու/լսելու հնարավորությունը: Ժնևի օպերայում էին տալիս մարտին: :cry
Դե էլի կգնաս, ոչինչ :) Թե Ժնևում էլ են մեզ պես օպերաները մի քանի ամիսը մեկ դնում :))
Դե էլի կգնաս, ոչինչ :) Թե Ժնևում էլ են մեզ պես օպերաները մի քանի ամիսը մեկ դնում :))
Բավական հաճախ են դնում, բայց էս տարի էլ Գլյուկ չկա: :cry «Սևիլյան սափրիչն» ա մոտական, բայց դա չեմ ուզում:
Բավական հաճախ են դնում, բայց էս տարի էլ Գլյուկ չկա: :cry «Սևիլյան սափրիչն» ա մոտական, բայց դա չեմ ուզում:
Ես էլ Գլյուկ չեմ սիրում :oy Հնաոճ է թվում ինձ :)
Ես էլ Գլյուկ չեմ սիրում :oy Հնաոճ է թվում ինձ :)
Հնաոճ չի, է, ժամանակից դուրս ա: Այսինքն՝ բոլոր ժամանակների համար: :)) Սա, օրինակ. բա սա չսիրել կինի՞:
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ. Հատված «Օրֆեյ և Էվրիդիկ» օպերայից (բալետի տեսքով )
http://www.youtube.com/watch?v=KySG4_CT61U
Հնաոճ չի, է, ժամանակից դուրս ա: Այսինքն՝ բոլոր ժամանակների համար: :)) Սա, օրինակ. բա սա չսիրել կինի՞:
Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկ. Հատված «Օրֆեյ և Էվրիդիկ» օպերայից (բալետի տեսքով )
http://www.youtube.com/watch?v=KySG4_CT61U
Կներես, էլի այն կարծիքին եմ, որ երաժշտությունը հնաոճ է: :) Կատարումն իհարկե հոյակապ էր: Գլյուկ, Հենդել, Մոնտեվերդի... սրանց երաժշտությունը չգիտեմ կաղապարված անվանեմ, թե եկեղեցական: Դե հնարավոր է որ սխալվում եմ: Երաժշտական կրթություն չունեմ, դիլետանտ եմ :)
Tirim-tim
07.07.2012, 11:45
Երեկ Ա. Խաչատրյան համերգասրահում Տուրանդոտի համերգային կատարումն էր: Ուղղակի հոյակապ էր: Երրորդ գործողությունը շատ էի լսել, բայց չգիտեի, որ Տուրանդոտն է: Ահա վերջին հատվածը Պավարոտտիի կատարմամբ
http://youtu.be/9fYvVRLPVcs
օպերային երաժշտությունը շատ մեծ բավականություն է առաջաչնում՝հատկապես տղամարդկանց մոտ;)
:D :D Ես կբավարարվեմ էս պայծառ մտքի կողքով ծիծաղել-անցնելով:
կարծում եմ օպերա սիրելը խոսում է բարձր ինտելեկտի,արվերստը բարձր գնահատելու եւ կայացած մարդ լինելու մասին,օպերան դա այն տեղն է որտեղ չես հանդիպի իրականության զզվելի պատկերին,բիդլո մարդկանց ու ցածրակարգ մարդկանց:[
Բայց այ էս մեկը ինձ անհանգստացնում ա, որովհետև շատերին ա թվում, թե օպերան կապույտ արյուն ունեցողների երաժշտություն ա: Ու հենց նման էլիտիստական իմիջն էլ հաճախ մարդկանց հետ ա մղում վայելելու մի երաժշտություն, որը նույնքան մարդկային ա, նույնքան առօրեական, նույնքան զգացմունքային ու միաժամանակ նույնքան աստվածային ու երկնային ու հերոսական՝ ոնց որ ՄՅՈՒՍ բոլոր երաժշտական ոճերը: Օպերային երաժշտությունն ավել կամ պակաս «վեհ» չի: Մարդիկ արտահայտում են նույն զգացմունքները, նույն մտքերը, ուղղակի տարբեր միջոցներով: Երաժշտական թատրոնները բոլորի համար են:
Ու երաժշտությամբ հետաքրքրված ՑԱՆԿԱՑԱԾ մարդու, օրինակ՝ 18-20 տարեկան ռոք ու մետալ լսող ջահելներին, խորհուրդ կտամ հենց հիմա գնալ ու ուղղակի ինչ-որ լավ երգչի (Maria Callas, Victoria de los Angeles, Rosa Ponselle, Leontyne Price, Franco Corelli, Titto Gobbi) կատարմամբ Պուչինիի, Վերդիի արիաների "The Best" հավաքածու քաշել, ՈՉ ամբողջական օպերաների ձայնագրություններ, ու բոլոր ստերեոտիպերից ուղեղը մաքրելով պարզապես լսել: Շատ հանկարծակի կարող ա բացահայտեք մի հատ լրիվ նոր երաժշտական աշխարհ ու զարմանաք, թե խի էիք առաջ խուսափում:
Նրանում, որ դասական երաժշտությունը էսօր պոպուլյար չի ջահելների շրջանում, մեղավոր են նաև նրանք, ովքեր կարծում են, թե օպերա լսելը իրենց ինչ-որ ձևով ապահովագրում ա որպես «ցածր ինտելեկտի տեր» գնահատվելուց...