PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներսես Շնորհալի



l2sky
04.11.2010, 21:06
Խնդրում եմ գրեք Ներսես Շնորհալուց հանելուկներ,բայց հիմա եթե հնարավոր է,երեկոյան պետք է գրաց ունենամ)

Շինարար
04.11.2010, 21:17
Մոդերատորական. թեման տեղափոխվել է «Գրականություն» ընդհանուր բաժնից «Հայ գրականություն» ենթաբաժին: «Ներսես Շնորհալու հանելուկները» վերնագիրը փոխվել է «Ներսես Շնորհալի»-ի:

Ստորև ներկայացնում եմ մի քանի հանելուկներ:

* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

* * *

Չորս ոտք ունի, բայց շուն չի,
Զու է ածում, թռչուն չի,
Խոտ է ուտում կովի պես,
Պատյան ունի, բայց տուն չի:

(Կրիա)

* * *

Տուն է սպիտակ, լայնատարած,
Սև հավիկներ մեջը թառած,
Խոսում են ու զրույց անում՝
Մարդու նման լեզու առած:

(Գիրք)

* * *

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

(Մեղու)

* * *

Արքա չունեն, սակայն արագ
Կազմում են մեծ, ահեղ բանակ,
Հենց մտնում են արտը հասած՝
Բերքն են հնձում առանց դանակ:

(Մորեխ)

* * *

Գիշերով է նա լույս տալիս,
Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,
Կիսվում է նախ և նորանում,
Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:

(Լուսին)

* * *

Տեսա իմ հոգու հոգին
Հողում թաղվեց, մահացավ,
Շատ չարչարվեց ու կրկին
Ծիլ արձակեց, բարձրացավ,

Սրի բերան նա ընկավ,
Քարով ճզմվեց, փշրվեց,
Հետո բոցում այրվեց,
Նոր կյանք առած՝ ետ եկավ:

(Ցորեն)

* * *

Հսկայական փռում թխած
Մի գաթա կա սիրուն, գլոր,
Թխողն ինչքան ծայրից պոկում,
Նորից է նա դառնում կլոր:

(Լուսին)

* * *

Նա որսորդ է չար ու անգութ,
Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,
Ժանիքը սուր, ագին բարակ,
Եվ աչքերն են մի-մի ճրագ:

(Հովազ)

* * *

Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն:

(Մեղու)

* * *

Մի օձ կա մեծ, գույնը կապույտ,
Հա գնում է պտույտ-պտույտ,
Նրանով են սնվում անվերջ
Ծառ ու ծաղիկ, խոտ ու առվույտ:

(Գետ)

* * *

Մանուկն եկավ՝ պայծառ, անգին,
Կանաչ շորեր ունի հագին,
Թողեց հետքեր նա ամենուր,
Ծաղկով լցրեց դաշտն ու այգին:

(Գարուն)

* * *

Մի տախտակ կա քառանկյուն,
Առանց դրա չկա տուն,
Մինչև ամուր չփակես
Դու չես մտնի հանգիստ քուն:

(Դուռ)

* * *

Նա ապրում է շարժուն տան մեջ,
Ծտի նման խայտում անվերջ,
Առավոտից մինչ իրիկուն
Չունի հանգիստ ու չունի քուն:

(Ձուկ)

* * *

Երեկ տեսա մի քարավան
Ճամփա ելած՝ գնում էր Վան,
Պոչ-պոչ բռնած, շարքով կարգին
Մի-մի հատիկ առած մեջքին:

(Մրջյուն)

* * *

Մի թռչուն կա շատ իմաստուն,
Բարեկամ է նա միշտ մարդուն,
Աղմկում է, ձայնեղ կանչում,
Երբ որ գող է մտնում իր տուն:

(Սագ)

* * *

Կա մի գմբեթ` բարձր ու լայն,
Կանգնած անսյուն ու անգերան,
Մեջը կանթեղ` պայծառ լույսով,
Կախված ջահեր, առանց պարան:

(Երկինք)

* * *

Խոսում է նա, լեզու չունի,
Շրջում է նա, ոտքեր չունի,
Բայց մտնում է ամեն մի տուն,
Ուրախ լուրեր բերում մարդուն:

(Նամակ)

* * *

Կյանք է տալիս, բայց ինքն՝ անկյանք,
Հյուր է գալիս, աշխարհ մտնում,
Պարգևում է լույս ու բերկրանք,
Երբ գնում է, օրն է մթնում:

(Արև)

* * *

Թռչուն անթև ու անփետուր,
Բայց շրջում է նա ամենուր,
Նրա համար սահման չկա
Ոչ գետ ու ծով, ոչ լեռ, բլուր:

(Միտք)

* * *

Հողից շինեցին,
Բոցում թրծեցին,
Կախեցին սյունից,
Տարան, բերեցին:

(Խնոցի)

* * *

Մի բան գիտեմ զարմանալի,
Նա մագիլներ ունի հավի,
Մութ անտառն է իրար տալիս,
Հարթում սիրուն ու ետ գալիս:

(Սանր)

Հանելուկները պատճենվել են armenianhouse.org (http://armenianhouse.org/shnorhali/hanelukner-am.html) կայքից:

l2sky
04.11.2010, 21:21
Շնորհակալություն!

Ֆոտոն
09.08.2011, 06:52
Ներսես Շնորհալին հայտնի է ո՛չ միայն գրական ստեղծագործությամբ, այլ նաև երաժշտական:
Առանձին թեմա չեմ բացում դեռ:

Առավոտ լուսո


http://www.youtube.com/watch?v=V7tTbCPxIHU&feature=related

Նոր Ծաղիկ


http://www.youtube.com/watch?v=8pjvW9QtYkk