PDA

Դիտել ողջ տարբերակը : Ցնդվում ենք....



My World My Space
04.11.2010, 19:11
էստեղ կգրեմ տարբեր ցնդած մտքեր` կարճ ու կոնկրետ, որովհետև ինչպես ասում էր Բենջամին Ֆրանկլինը`յուրաքանչյուր հայի համար թանկ մի ամերիկացի (100 դոլարանոցի մարդը:) ) կարճ խոսքը խիտ է.....

գնացինք.....

My World My Space
04.11.2010, 19:13
Ճիշտ է, կյանքը թանկ է նստում վրաներս, բայց մի մոռացեք որ որպես փոխհատուցում վայելում ենք ամենամյա անվճար կռուիզ արեգակի շուրջ.....

My World My Space
04.11.2010, 22:39
Եթե չենք պահպանում բնությունը այն դառնում է պարզապես.... շրջակա միջավայր.....

My World My Space
05.11.2010, 18:39
Գողացված կովի արտաքին նշաններն են. սեռը` իգական, միջահասակ, դալուկ աչքերով` դեռևս ցուլի չի տարվել....

(արձանագրությունից հատված)

My World My Space
07.11.2010, 00:57
եթե Աստված որոշեր ապրել երկրի վրա, Հաագայի դատարանը նրան մահապատժի կդատապարտեր ջրհեղեղի` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության համար....


կեցցե անաչառ ու ամենահաս արդարադատությունը.... :))

My World My Space
10.11.2010, 21:09
Արդեն չորս տարի է նստած եմ գաղութում, բազմանդամ մայր եմ, ընտանիքի` այդ թվում և ամուսնուս միակ կերակրողը, երեխաներս, նրանց հետ նաև ամուսինս, մոր կարիք են զգում.....

Ներման դիմումից

My World My Space
20.03.2011, 23:16
եկա էս ցնդած օրագրումս մի բան գրեմ, գնամ ;)

1. Սաղ Ակումբն ինձ Վորլդ ա ասում, մենակ Դայանան ասում ա Սփեյս, խի՞: :think
2. Վեսթի Նադյան ինձ որտեղ տեսավ գլխից խփելույա: երեկ ժամը 16:00-ից երեք տարբեր խմբերով ընդեղ խմել եմ, ու կյանքը կերել: Ամեն անգամ մտնելիս լուրջ տոնով բարևել եմ..... :D
3. կեղնի՞ մե օրըմ, օր վերեն աշեմ, թե էս աշխարհն ընչի՞ է ըսպես ծուռ....

My World My Space
12.07.2011, 08:33
մարազմատիկ մտքեր...

***
եթե ինքնաթիռներն ընկնում են, իսկ աղավնիները՝ ոչ, ինչու՞ մենք չենք թռչում աղավնիներով...

***
Արդյո՞ք «ամեն կանոն ունի իր բացառությունները » կանոնն ունի իր բացառությունները...

***
Որտե՞ղ են աղոթողներն ավելի անկեղծ ու սրտանց դիմում Աստծուն՝ եկեղեցո՞ւմ, թե՞ կազինոյում...

***
Եթե լեսբի զույգը երեխա որդեգրի, կունենա՞ արդյոք այդ երեխան հայրանուն...

***
ինչպե՞ս կարող է գեղեցկությունը փրկել աշխարհը, եթե այն միյան զոհեր է պահանջում....

***
Եթե մազոխիստը ընկնում է դժոխք, արդյո՞ք դա նրա համար դրախտ չէ....

***
Եթե աստված ստեղծել է երկիրը մոտ 6000 տարի առաջ, ապա մենք ինչպե՞ս ենք տեսնում մեզանից 2.3 մլն լուսատարի հեռու Անդրոմեդայի գալակտիկայի լույսը...

***
Եթե ժամանակը բուժում է, ինչու՞ են մարդիկ մահանում ծերանալուց...

***
ինչքան շատ ինքնասպաններ, այնքան քի՞չ ինքնասպաններ...

***
Ինչո՞ւ են չոր մազերի համար նախատեսված շամպունը քսում թաց գլխին...

***
Ինչո՞ւ են կանայք հանում հոնքերը, ապա տանջվելով նորից նկարում դրանք...


ինտերնետից՝ թարգմանաբար

My World My Space
12.07.2011, 12:24
Շարունակություն

***
Տեսնես խուլուհամր շիզոֆրենիկների գխում ո՞նց են ձայներ լսվում...

***
Եթե նույնիսկ ձեզ կերել են, դուք ամեն դեպքում ունեք երկու ելք...

My World My Space
17.07.2011, 09:21
Խորամանկ ու իմաստուն օձը կուլ տվեց էգ ու որձ ճագարներին և այլևս սննդի կարիք չունեցավ......

My World My Space
02.08.2011, 00:35
այս արևի տակ իր տեղը գտնելու համար նա աշխատում էր լուսնի լույսի տակ....

My World My Space
04.08.2011, 21:19
Ցավալի ա, բայց երազանքները երբեք չեն իրականանում. լավագույն դեպքում մենք հասնում ենք նպատակակետին.... հետո երազանքը փշրվում ա, հենց ձեռքդ հասավ նրան....

My World My Space
08.08.2011, 20:22
Երջանկությու՞նը.... երբ ողջ աշխարհը փռված է ոչ թե ոտքերիդ տակ, այլ կողքդ՝ անկողնում....

My World My Space
10.08.2011, 08:34
մեր կյանքի ամենաթանկ ներդրումը սեփական երեխաների արտադրությունը սկսելն է....
Ձեռնարկատիրական այս գործունեության համար կանոնադրական կապիտալը որպես կանոն հանդիսանում են հարսանիքի ընթացքում հավաքագրված թանկարժեք մետաղները....

My World My Space
13.08.2011, 15:25
Ուզո՞ւմ ես գտնել քո տեղն աշխարոհում, փորի՛ր 2 մետր...

My World My Space
27.08.2011, 22:23
Փողի գլխավոր ֆունկցիան մարդկանց ագրեսիվ զոմբիներ սարքելն է: Դրա համար էր Քրիստոսը համոզում հրաժարվել հարստությունից: Բայց ուշացել էր. նա արդեն գործ ուներ զոմբիների հետ, և նրան խաչեցին....

My World My Space
10.09.2011, 10:42
Ո՞վ ա ասում, թե հայաստանի տնտեսության մեջ մրցակցություն չկա....
Սու՛տ ա....
Մեր օլիգարխ եղբայրները հենց մրցակից են բռնցնում, հետը լաաաա՜վ էլ մրցակցում են...
Դաժե քիչ ա մնում էդ «մրցակցության» նկարներն էլ ինտերնետով տարածեն....

My World My Space
03.10.2011, 08:29
Քաղաքականության մեջ պայքարում են ոչ թե համոզմունքները՝ այլ ամբիցիաները համոզմունքների դիմակով.... © ԵՍ



Հ.Գ. ես էլ դիմակահանդես չեմ սիրում, որովհետև չի հասկացվում թե ով ում հետ է պարում....

My World My Space
30.10.2011, 00:04
Ավրաամ Լինքոլնի և Ջոն Քենեդու ճակատագրական կապը:

1. Լինքոլնը ընտրվել է կոնգրեսմեն 1846թ. , Քենեդին 1946թ.
2. Երկուսին էլ սպանել են կրակելով գլխին:
3. Երկուսն էլ սպանվել են ուրբաթ:
4. Լինքոլնի քարտուղարի ազգանունը Քենեդի էր, Քենեդիի քարտուղարինը Լինքոլն:
5. Լինքոլնին և Քենեդուն հաջորդող նախագահների ազգանունը եղել է Ջոնսոն:
6. Լինքոլնը սպանվել էր «Քենեդի» թատրոնում:
7. Քենեդին սպանվել է «Լինքոլն» մեքենայում:
8. Լինքոլնին սպանողը փախել էր տաթրոնից և բռնվել շենքի կտուրում:
9. Քենեդիին սպանողը փախել էր շենքի կտուրից և բռնվել էր թատրոնում:

Via Ֆեյսբուք

My World My Space
08.01.2012, 13:56
Ոնց քցում-բռնում եմ անդրշիրիմյան կյանքը գոյություն ունի.... երբ դու շիրիմում ես, անդրշիրիմում ապրում են քեզ հուղարկավորողները....
:խիտռի ժպտացող սմայլիկ

My World My Space
12.04.2013, 16:22
Տենաս էս իձիոտի մտքով ի՞նչ ա անցել, որ չենջի պատուհանին գրել ա
ՏԱՐ
ՓՈԽԱՆ
ԿԵՏ

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
17.04.2013, 23:09
Հայտնագործություն։ Բիոդաշտը քաղաքից դուրսի բիոզուգարանն ա… :lol

Sent from my HTC One X using Tapatalk 2

My World My Space
29.04.2016, 13:11
էրազումս քեզ եմ տեսել:
Ասում են՝ ձին մուրազ ա... :)

My World My Space
04.02.2017, 12:21
Էրեզումս քեզ եմ տեսել 2:
Ասում են՝ ոջիլը հարստություն ա... :)