PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջահ Ջիվան. Անեծք անողոք (հատված)



rstak58
03.11.2010, 23:20
Անեծք անողոք

Հե՜յ աշխահ դու վարմ* դու ինձի կերար
Չկարողացա ես քո դեմ լինիլ չար


Ո՞ր սարին դիմեմ ոռնամ ողբաձայն
Մանկությունս տուր՝ ողբ մանկությունս
Չեմ ցնդել կորել՝գետերում արյան
Մանկությունս տուր՝որբ մանկությունս
Ես Ձեզ եմ դիմում ուսեր սար ու բույս
Թողեք հետ դարձի գոնե չնչին հույս
-Տունդ մենք գիտենք, կտուրդ տաքուք
Նոր աչքդ բացած խաղացող ձագուկ
Դու հուշն ես հետին՝թուրքը մորթեց զայն
Եվ տոհմդ և ցեղգ ՝երկիրդ համայն
Ստրուկ դարցրին համլիկ հեկեկուն
Արցունքների ծով մի անհուն արյուն
Սրից մազապուրծ դու իմ հայ որբուկ
Քո մանկությունը պատիժ Էր ու սուգ
Կլլեց սև իժը մանկությունդ խուլ
Թրքությունը նենգ ամնակուլ

Որ 'ձորին դիմեմ ձայնեմ ես նրան
Մանկությունս՝ քո որ՞ ժայռի տակն Է
Որ՞թփի ներքո որ՞ ջրի ակն Է
Արտասվելի Է օ՜ արմատահան
Ոտեղ՞ եմ թողե,լ ինչպե՞ եմ թորվել
Կայծերիս մեջ լույզ ոն՞ց եմ թշշացել
-Դու ավեր կտոր կսկիծների օր
Գիշերդ՝ սաս ձյուն, ցերեկդ տկլոր
աչքիդ Խանչյալ՝ը խավարը՝ սրտիդ
Մոխիր կուլ տվել քսել ես հույսիդ
Հիշիր դժոխքը դա՞Է մանկություն
Հրեշքից ճոթաց մի սահմոկություն
Քո մանկությունը դու իմ հայ որբուկ
Եղեռնապատում պատիժ Էր ու սուգ
Քեզ կլլած իժը իմ փոքրիկ ընկեր
Թրքությունն էր նենգ ու ամենակեր


Որ հավքին դիմեմ փայփայեմ ասեմ
Մանկությունս տուր հապա տես ես եմ
Ազգով կոտորված դիակ չթաղված
Տոհմ ու ցեղ անհետ , բնաջինջ եղած
Ես մի մազապուրծ հոգիս վրեժ ճայթ
Երքինքս չունի ոչ մի այլ պաշտի համաստեղություն
Ոգորս՝ ճրագ որտեղ չի ապրել ոչ մի որոգայթ
Աստղ եմ արտասվում տիեզերք ծորուն
Մորթված տիեզեքն Է անգամ հարցնում
Միթե՞ մարդ չկա այս դավ աշխարհում
-Դու թևատ, ծվատ կռինչ մի եղուկ
Յաթաղանված հույլք,ցամաքած նշույլք
Ահա թե ինչպես կհանդիմանվեմ
Մանկություն կրծած իմ պորտ հուշերեն
Իմ մանկությունը բարուրում խողված
Դրսի ու ներսի աշխարհս փլված
Դողը սրտիս մեջ ամեն ակնթարթ
Ինչի՞համար սարդ ում՞գոչեմ ես մարդ
-Քո մանկությունը մազապուրծ որբուկ
Եղեռնապատում պատիժ Էր ու սուգ
Քեզ կլլած իժը մանկություն դու սև
Թրքությունն Էր նենգ ու ամենախեվ

Որ՞ մաճին դիմեմ սերմը ակոսին
Լծկան շող եզան՝ արոճը բերնին
Արդար վաստակի քրտինքին արար
Աղաչեմ ասեմ ա՜խ դու հորեղբայր
Չե՞ որ այդ օրը լուսավարս ծոր ծոր
Արտ Էիր վարում, արևոտ անդոր
Գարու՜ն Էր գարու՜ն
Ամպ չկար արյուն
Օրն Էր արև բիլ
Ասա ուր՞ տարար մանկությունս ծիլ
Եղեռնից կախված օրորդ քշիր
հորիզոնում կորա՜ր, չքվեցի՜ր
Իսկ հիմա ստվեր ուղեղիս չոքած
Վերջն այդ օրից՞ Էր ասա անաստված
Մանկությունն իմ քերվեց՞ հող՞ դառավ
Իմ մանկությունն այդպես Էլ կորավ՞
-Դու մի պաղատվի հայ ցեղի ձագուկ
Մասուկ տաճարի իմ թռչն՜իկ մանչուկ
Առ փետուրներս թռիր գնա դու
Թափառիր սարեր որոնիր ղու ղու
Քայլեով թնդա մայր հանդի վրա
Որ արյունխումը սատկի, վերանա
Ցեղասպանության թառաֆն ամայի (թառաֆ)
Շպրտիր այնպես՝ աշխարհն այդ այվի
Դու նշխարներիդ սիրտը հուր հրա
Հայ դատաստանի վառ ուղտով մնա
Գուցե՞ որոնեմ մայրիկիս գտնեմ
Սուս սև ջրի վրա իր երգը լսեմ
Մայրիկ՜ կանչել եմ ձայնում եմ հիմա
Մանկությունս ուր ՞ Է որ՞ անդնդին պահ
Բարձրացիր մի քիչ մայրիկ իմ սուր ճիչ
Ականջիս մեջ Է ձայնդ պահպանիչ
-Եկ՜ երգս փշրիր սև՜ջրի օրօր՜
Ձագերիս փրկիչ Դուք ջրե՜ր անդո՜ր
Օրօ՜ր հոգյակներ Դերջանից Եփրատ
Խարբերդից մինչև վախճան անապատ
Այս ինչ մահեղեն մեծ օրոր Է տեր
Գրկում ձագուկներ չորս կողմը դիեր
Զավակ դու իմ հուռ՝երազիս բագին Հուռ—ողնաշար
Հուսաշխահս դու,պտղով հրածին
Արա դու այնպես լույս աշխահ գամ ես
Որ նորեն լինի մայության հանդես
Մինչև այդ, հոգիս քեզ ինչ մանկություն
Սոսկ հոգու ճառագ սնանկ մի անցում


Ոհ՜լսում ես՞իմ մոր երգն այս հիմա
Ես քո գրկում չեմ մի երգիր մամա
Փոքրերին նայի՜ր հեղձված դիակներ
Հայությունն Է ողջ Երիզա Կոթեր
Մեր մայր գետերի մեջ նախնտրելի
Որ չառևանգեն Ձեզ չդարձնեն մերկ դի
Ո՜հ դու մայրության խունկ զոհասեղան
Մանկությանս վերջ կետը հայության
-Դու ինձնից պոկված մի անթուփ փշիկ
Իմ սրտի հակինթ մի փթիթ նուշիկ
Գնա վայրերդ արևդ պահիր
Ջրեիդ վրա շունչս հավերժիր
Մի ամորձիր դու անունդ<ամոթ>
Ավինշն ստինքիս ,լուռն՜ հայության բոթ՜
Մեռացումին խույր՝ չլինի ուրոցում
Որ չկար այստեղ կյանքի գոյություն
Թե չտաս վարդդ սրտիս փոխարեն
Հոգուս հողերով թե չանցնես նորեն
Որտեղ աղանձվեց արյունը հայի
Անիծում եմ քեզ ինձ մայր մի գոչի

Լռի՜ր դու իմ մայր՜ լռություն մահվան
Որ լսեք մրրիկն իմ հոգու ցասման
Հայաստանյան տան երկնակամարեն
Շաղ ու շողի տեղ իմ սրտի միջի սգո մազերեն
Կոթեր կամրջ՜ին,սև ջրով Դերջան
Մեծ լեռ ու խոր ձոր, հովտին Ավեր խան
Պապերիս ձայնով լցված զովուն տուն
Հիշում եմ գառներ՜,ուլիկներ խայտուն՜
Գյուղերի մատավակ ծփանքը պապանձ
Ինչպիս՜ի կաղկա՜նձ
Կողոպու՜տ բառա՜չ
Արյու՜ն ողբ ու լաց
Հառաչա՜նք մորթու՜ն
Մութն Է ծվատվում
-Հիշիր արտերդ,սարերդ զեփյու՜ռ
Գառներդ ամլիկ, խոտերի համբու՜յր
Ուրուր ի քարը ,Դում Դում բլուրը
Խո՜րն թաղված հնի հողն ընկած լուրը
ջրաղա՜ց հա՝տիկ նախշա՜նք վե՜գ ուլու՜նք,
Մեկ Էլ ձյուների մեկ պաղ մեկ տաքուկ
Օրերդ դեպի պասն ու վարժապետ
Պատարագ ժամդ ՝ մշակ պապի հետ
Քիչ Էլ երգ-բերիկ խազերը Զատիկ
Ուլիկներ խայտուն հյուլերին երթիկ
Ցորեն կալերը, բաիքնե՜ր բումուն՜ք
Գիշերը դժոխք՝ շուն օտարն Էլ թուրք
Որ՞ բերդին դիմեմ,շենի՜ն, արևի՜ն
Շոպված* գոմերի,ջա՜րդ մառաններին
Խոշտա՜նգ գյուղերին, լե՜րկ լիզ ժամերին*
Ճամփեքին խաչու՜ռ, մթնած ցերեկի՜ն
Թուրքն Էր ճիրանն իր խրել հայ կյանքին
Չկար ազատման ոչ մի չնչին ծին
Ինչքան հայ արյան կոծ ու փփուր տամ
Որ ինձ ընդունեն հավատքի մատյան



Ջահ Ջիվան 1979

Շինարար
22.11.2010, 00:42
Մոդերատորական. թեման տեղափոխվել է «Գրականություն» բաժնից:

rstak58
29.11.2010, 21:55
ՄԱՀՎԱՆ ԱՐԺԵՔԸ


Թե ես մեռնեմ մեջքից ընկած բեռի նման
Տխուր թափոր,լքված հունի վշտով գնամ
Ժանգառանի ժամանակն անց ծերուկ մի լուռ
Մի համարեք դուք ձեզ համար ողբի մրմուռ

Լուռ անցեք Դուք՝ անշնջացած մահճիս կողքով
Չեմ դժգոհի մահկանացու իմ ավարտով
Ի՞նչ եմ թողել որ ծանրանամ,արցունք թորեմ
Հնի քանակ պակասությամբ՝հրաժեշտ եմ

Բարություն համարեք այն,որ մգլացած
Մարդն այս կյանքում չի փթում իր մահից առաջ
Թարմությամբ ձեր առօրյա ես ինձ հողեմ
Հիմքից ծլուն կանաչին ձեր արմատ լինեմ

Օ՜հ այդ դեպքում,հավանաբար սխալվում եմ
Դա կերևա ,երբ իմ տեղը թափուր մնա այդ ես գիտեմ
Դարձյալ մահ է,բայց նա ունի տարբեր արժեք
Միայն ինքս ինձնով գնամ ի՞նչ էլ լինի, այդ դուք գիտեք,


Ջահ Ջիվան 1978թ

rstak58
19.02.2011, 17:37
ԱԶԴ

rstak58
05.01.2012, 15:21
Նրանք, որոնց հետ էինք մենք մեր ժամանակ՝ հիմա չկան
Ասուպ եղան և նահատակ...թե՞ զոհվեցին դիրքերում այն
Որոնց վկան մենք ենք միայն, նրանց հիշենք հարազատներ
Վկա լինենք,որ եղել են, ավանդել են Ձեզ՝ հետնորդներ
Մենք պիտի որ հոտնկայս գանք , հարգենք նրանց
Կյանքն ու մահը,զոր մեր միջով փոխանցվում է՝հուշ՜անթեղված
Սա այն կապն է շղթայացման, որի առաջ դե՛,վեր կացեք
Գլուխ տվեք, որտեղ՞ լինեք, դուք նրանցն եք՝ ինչ էլ անեք,
Առանց անցյալ,որբ՜ կմնանք եթե շղթան օղակ չտա
Հեյ Խելապակաս ողնաշարներ.անասուներն ունեն հենց դա
Բնազդ–առաք, կեր նպատակ. ասեք ահա ինչ՜ կմնա...
Հորիզոնող աստիճանն երբ, ոտի տակից անդունդ գնա...
Նրանք մեր մեջ՝ նախորդաբար ազգ են սախմել միասնական...
Ելեք ոտքի ի հիշատակ, որ պատնեշը մեր կուռ լինի։
Ընկան նրանք... Դուք կռում եք նրանց կրծքով նվիրական
Սա մաղթանքն Է՝ գալիքներին՝ ավիշ դառած ալևորի։
Խոսքս լսեք բյուրեխային՝Ձեզ հախորդած
Որբ՜ անցյալիս բորբ՜ քուրայով հզորացած
Արդ խոնարհվե՛նք ու երդում տանք հողմացրիվ շիրիմներով
Ուր էլ լինենք, փոխանցումն է մեր սրբության պարտքը հերթով

Թե ասում եմ ես, փոխանցում կաղապար չէ, այլ գաղափար
Նրանք չարին,չհասցրին չարածները թողեցին մեզ
Պիտի գնալ վեր ու անբեկ իդեալը՝քո ուղեծիր հուն է փապար
Քանակն ինչ՞ է ,եթե չկա որակն իր մեջ, միջուկն հրկեզ
Որ ջահում է ՝ մարդու համար այնպես՜ հաստատապես
Թե ինքը կա բոլորի հետ,ոչ թե հանրակեր միակն է
Գործն է խելքի,երբ ասում ենք՝ընկեր լինենք համայնական
Ազգը՝ ազգին արդար խորան, ՝ճիշտ գիտության ատրուշան

Թող չլինի խոսքերս այս՝ քարոզություն հիմար բան է
Ով չի՛ հասնի, կորմնահարի, իր մոլուցքի պսակին է
Թե չեք ուզում ոճիրներով հագեցնել մարդկության դին
Միահամուռ բարիքները,սատար բերքը թողած անդին
Այո՛ այնժամ՝ պետք է ճժմել նրանց որջերն սարդանման
Այս է հույզս Ձեզ հաղորդած,որպես մտքերիս պատվիրան
Ինչու ՞,գիտեք,թե լսող եք,լիակորով ոգորող եք
Այդ դուք ասեք լավն՜ ինչ կարգի մղումներով տոգորվողն եք
Ժառանգորդներ լինեն այնպես՜ հաշվեհարդար՜ ճակատազարմ՜
Որ գիշատչի երկար ճիրան բռնատիրման դեմ հանդիման
Մագիլն հողն չխոշտանգի...չճանաչվի ուրացման ժամ
Քողը՝մաշկի չվերածվի,որպես,թե դեմքն այդ է եղել
Աշխարհն արբունք՝ չլլկվի տիրակալի քմքով եղեռն
Գուրզը հուժկու ազդարարի՝ եկող անցնող հողմին վախճան
Ահա միայն այսպես մնա սիրելիներ
Հոգիս Ձեզ հետ՝ հուշազրահ հավեժաեռ
Թե չե ողբամ՜.իղձով լեղի բանադրեմ.. ում է դա պետք
Աղոթքի պես՝ջախից սարսուռ, բոցից հեռու՜ թմրության զենք
Նշտարավուրկ ամորձա էշ նշավակը մարդուն վթար
Դեռ կայպանեմ ինչքան ասես տիզի խոցն այդ բոռ–բույծ խավար
Մարդասերը՝ մարդ գազանի ոխերիմն է , չկա չարիք՝
Էլ առվել քան մութ՜մարդը՝տիեզերքն հույլ՝ կրծող ժանիք...
Նախ և առաջ՝ինքդ մաքրիր քո կեղտերը,մարդ արարած
Այնժամ կլինես պայծառատես չքնաղության՝դու քեզ աստված։
Անզորության թուլությունն է՝ մարդ կուրության տիղմն աղերսանք
Այդ խորշեն են ժայթքում բոլոր տականքները փորսող ունակ
Հանցա–որդներ ինչքան ասես, լափ են կիտում,դառնում անհագ
Պետք է զտես,որ ունենաս գիշերանցի արշալույս ծագ
խորհուրդ չէ սա ,այլ պատվիրան՞՞՞հավիտյանս շիկացումի
,հնուց դաղված խոր պահանջն է ողջ մարդկության առողջ հիմքի
Ուրեմն կա վառ ցանկություն՝բարին սերմել ու քաղել այն
Սակայն չկա՝,մաքրող կրակ, կյանքի ուղին սա Է միայն
Միշտ թողությո՜ւն կեղծ քավություն խաղաղությո՜ւն ամենացո՜ւն
Թյո՜ւ քեզ անքո՜ւն սոսկ մաքառո՜ւն,տառապանքի փո՜ս մարդկություն...


21.06,86
Ջահ Ջիվան

jah jivan
14.02.2012, 21:58
Նա անասուն՝ հայ մարդուն Է գիշատել
Նա անապատ՝ հայ ծաղկունքն Է գարշատել
Նա ապիրատ՝ հայի գոյն Է ժանիքել
Նա օտար խուժ՝ հայ աշխարհն Է պղծոտել
Նա բորենի՝ հայոց հողն Է շարավել
Նա սև ոսոխ՝ մեր շող բույն Է փարատել
Նա հողմ հորդա՝ մեր հոգին Է ըմբոշխնել
Նա արյուն հարբ՝ երկիր կյանքն Է մեր լլկել
Էլ ինչու՞ եմ ես ապրում,եթե նրան չեմ ատում
Դատաստանը չեմ անում՝ ոճիրներին փոխ հանուն