PDA

Դիտել ողջ տարբերակը : Սև կարապը / Black Swan

Yellow Raven
01.11.2010, 16:21
Սև կարապը/Black Swan

http://ia.media-imdb.com/images/M/MV5BMTM1MTU4MDA0M15BMl5BanBnXkFtZTcwNDA1MzIwNA@@._V1._SX214_CR0,0,214,314_.jpg

Ռեժիսյոր` Դարրեն Արոնոֆսկի
Դերերում` Նաթալի Փորթման, Միլա Կունիս, Վայնոնա Ռայդեր, Վինսեն Կասել
Տարեթիվը` 2010 թվական

Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 1-ին, իսկ մենք երևի հնարավորություն կունենանք դիտել ոչ շուտ,քան 2011-ին:))
Չնայած դրան անհամբերության եմ սպասում Արոնոֆսկի(:love)-Փորթման(:love) առաջին համագործակցության արդյունքին, համոզված եմ, որ վերջ ֆիլմա լինելու:) Ֆիլմի բյուջեն կազմելա 17 միլիոն դոլար, իսկ սաունդրեքը երևի արդեն պարզա ովա գրել` Քլինթ Մանսելը:)

Հենց ինչ-որ լինկ գտնեք ինտերնետում, անպայման կիսվեք:)

Leo Negri
01.11.2010, 18:06
Աչքիս շատ թունդ կինոյա սպասվում: Թե Արոնոֆսկին, թե Փորթմանը, թե Կասսելը ֆիլմը համեմատել են Պոլանսկիի վաղ ֆիլմերի հետ` եթե տեսել եք Repulsion-ը կամ Րոզմերիի Բալիկը, գիտեք ինչի մասին եմ:

Ռուֆուս
01.11.2010, 20:22
Աչքիս շատ թունդ կինոյա սպասվում: Թե Արոնոֆսկին, թե Փորթմանը, թե Կասսելը ֆիլմը համեմատել են Պոլանսկիի վաղ ֆիլմերի հետ` եթե տեսել եք Repulsion-ը կամ Րոզմերիի Բալիկը, գիտեք ինչի մասին եմ:

Հուսով եմ Սև Կարապը Repulsion-ի, Rosemary's Baby-ի ու Tenant-ի պես փոշեթաթախ ու հնաբույր չի լինի :))

Մեծ անհամբերությամբ եմ սպասում, Պոլանսկուն էլ պաշտում եմ, վստահ եմ, որ լավն ա լինելու :)

Հայկօ
01.11.2010, 20:55
Տրեյլերը

http://www.youtube.com/watch?v=DrqA0whcGos

Հետաքրքիր ա :think:

Rhayader
03.11.2010, 10:54
Camrip արդեն կա, կարծեմ, բայց իմ կողմից հերետիկոսություն կլիներ իրան նայելը նման տարբերակով:

Skeptic
27.12.2010, 22:58
Արդեն կա :yahoo
Լավն էն ա, որ օրիգինալ անգլերեն дорожка-ն հետն ա + ռուսերեն սուբտիտրեր, էնպես որ սիրողական /ու շատերի ասելով` բավական անհաջող/ թարգմանությունը ֆիլմի դիտման ընթացքում չի նյարդայնացնի: :)
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3330475

Ամսի 30-ին հազիվ կարողանամ նայել :(

Kita
27.12.2010, 23:07
Վայ սենս թեմա էլ կա:)) Էս ֆիլմը գոյության լուրը հայտնագործելու օրվանից ինձ կռծում եմ անհամբերությունից:))
Սպասեմ լավ ռուսերեն թարգմանության:cry2
Gardmanian չնայես, որ չջիջիլվեմ:noti

Skeptic
27.12.2010, 23:11
Վայ սենս թեմա էլ կա:)) Էս ֆիլմը գոյության լուրը հայտնագործելու օրվանից ինձ կռծում եմ անհամբերությունից:))
Իմ օրին ես :))

Gardmanian չնայես, որ չջիջիլվեմ:noti
Կարելի ա մի հատ «Ակումբ»-ային հանդիպում էլ կազմակերպել` էս ֆիլմը դիտելու համար: :think

Ռուֆուս
28.12.2010, 11:11
Արդեն կա :yahoo
Լավն էն ա, որ օրիգինալ անգլերեն дорожка-ն հետն ա + ռուսերեն սուբտիտրեր, էնպես որ սիրողական /ու շատերի ասելով` բավական անհաջող/ թարգմանությունը ֆիլմի դիտման ընթացքում չի նյարդայնացնի: :)
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3330475

Ամսի 30-ին հազիվ կարողանամ նայել :(

Ուֆ, գայթակղում եք :angry

Համ ուզում եմ նայեմ, համ էլ ուզում եմ կինոթատրոնում նայել :(

Yellow Raven
28.12.2010, 14:22
Ուֆ, գայթակղում եք :angry

Համ ուզում եմ նայեմ, համ էլ ուզում եմ կինոթատրոնում նայել :(

Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ կինոթատրոններում կլինի ֆիլմը:think

Ռուֆուս
28.12.2010, 14:28
Իսկ ի՞նչ երաշխիքներ կան, որ կինոթատրոններում կլինի ֆիլմը:think

Հույսը վերջինն ա մեռնում :))

Համ էլ քո տված լինքից ահագին բողոքներ կային, կսպասեմ, գոնե նորմալ որակի դնեն, նոր քաշեմ :)

Farfalla
28.12.2010, 14:48
Ընտիր ֆիլմա:hands

Շուտվանից ոչ մի ֆիլմից էդքան հաճույք չէի ստացել: Առաջին րոպեից սկսած ֆիլմը անթերի էր:
Նաթալի Փորթման :love, իմ համար իրա ամենաստացված դերն էր, էդ աստիճան մտնել կերպարի մեջ
Դե Վինսեն Կասսելի մասին էլ չասեմ:love

Բոլորին խորհուրդ կտամ դիտել

P.S. Այ սենց ֆիլմերը պետք ա Օսկար ստանան

Jarre
28.12.2010, 15:06

Ամբողջությամբ համաձայն եմ, բացի այ էս նախադասությունից

իրա ամենաստացված դերն էր

Իսկ իմ կարծիքով, Leon-ում իր կերպարը ոչնչի հետ չի կարելի համեմատել :love Իմ կարծիքով դա է իր ամենաստացված դերը։

Հայկօ
28.12.2010, 19:05
Ուֆ, գայթակղում եք :angry

Համ ուզում եմ նայեմ, համ էլ ուզում եմ կինոթատրոնում նայել :(

ԻՄՀԿ՝ առանձնապես կարիք չկա սենց կինոները մեծ էկրանի վրա նայելու:

Yellow Raven
30.12.2010, 01:00
Չդիմացա էլի:))
Ասեմ, որ Gardmanian-ի տված լինկից ավելի լավ կլինի չքաշեք` վիդեոյի որակը մի տեսակ էն չի, չնայած օրիգինալ ձայնն արդեն իսկ ինչ-որ առավելություններ տալիս է:)

Ֆիլմն իրոք ցնցող էր: Ֆիլմի մասին մինչև նայելս էլ ինտերնետում նայել էի ու միշտ կարդալով ֆիլմի կմախքային սյուժեն, զարմանում էի, թե ինչ ֆիլմ պետքա լինի նման անկապոտ սյուժեի վրա: Բայց ֆիլմի նայելու ընթացքում լրիվ քանդվում են կասկածներդ ու սկսում ես ընկղմվել հերոսի ապրումների մեջ:
Մի խոսքով կատարյալ ֆիլմ կատարելության մասին, Փորթմանին էլ անպայման Օսկար... Լեոնի հետ համատեղ իր լավագույն դերն էր մինչ այժմ տեսածս դերերից:love

ivy
27.01.2011, 15:01
Նայեցի: Ինձ երկար համոզելուց հետո... Չէի ուզում նայել, որովհետև տանել չեմ կարող Նատալի Պորտմանին: Ավելի ճիշտ, չեմ կարող ներել իրեն, որ մեծացել է, փոխվել ու ուրիշ ֆիլմերում է նկարահանվում. ինքը ինձ համար հավետ կատարելություն է "Leon"-ում, դրանից հետո իրեն չեմ ուզում տեսնել ոչ մի ուրիշ դերում, նույնիսկ տհաճ է նայելը:
Բայց դե ստիպեցի ինձ դիտել ֆիլմը. էդքան խոսում են "Black Swan"-ի մասին, ոնց կարող էի չնայել:

Լավ էր, որ լսել էի քուրիկիս, որը իմանալով իմ նուրբ հոգեկանը, խորհուրդ չէր տվել մեծ էկրանին դիտել ֆիլմը: Ու թեև մեզ մոտ ֆիլմը ցուցադրվում է կինոթատրոններում, նայեցի իմ սեփական կոմպով՝ հետն էլ իրեն ինձնից ահագին հեռու տեղադրելով ու ժամանակ առ ժամանակ աչքերս փակելով: :)

Ֆիլմը գուցե և կատարելություն է՝ իր տեսակի մեջ, բայց հաստատ ինձ նման մարդկանց համար չի: Ծանր ֆիլմ է՝ բավական բացասական ազդեցությամբ: Տհաճ նստվածք է մնացել նայելուց հետո... Հոգեկան խանգարման մասին լավ նկարված ֆիլմերը միշտ էլ էդպիսի ազդեցություն ունեն: :)

Նատալի Պորտմանին տեսնելն էլ նորից անտանելի էր. էդպես էլ չեմ կարողանա ընկալել իրեն "Leon"-ից դուրս: Բայց դե դերը օսկարակիր է, թեկուզ միայն նրա համար, որ Պորտմանը մի քանի ամսում ու էդ տարիքում կարողացել է էդպես բալետ պարել սովորել. կինոակադեմիան սիրում է նման պատմություններ: :)
Լավ է, որ նայեցի ֆիլմը, ու ամենալավ մասն էն է, որ վերջացավ ու էլ ստիպված չեմ նայել: :)

Այս տարվա լավագույն ֆիլմը ինձ համար մնում է "Inception"-ը, որը, հուսով եմ, գոնե մի Օսկար կստանա՝ լավագույն օրիգինալ սցենար կատեգորիայում:

StrangeLittleGirl
27.01.2011, 16:08
Էնքան ռեկլամ արեցիք, վերջը ես էլ եմ նայելու: Մենակ հիշում եմ Արմուլիկին գիշերվա ժամը հազարին էս կինոն նայելիս ու հինգ րոպեն մեկ skype-ով սարսափած գրելիս: Վերջում էլ մոտը հարց ծագեց՝ ինչու՞ են բոլոր վախենալու տեսարանները զուգարանում կամ լողարանում տեղի ունենում:

CactuSoul
27.01.2011, 17:03
.... ինչու՞ են բոլոր վախենալու տեսարանները զուգարանում կամ լողարանում տեղի ունենում:
Որովհետև դրանք ամենաառանձին, ամենաիզոլացված տեղերն են, ինչ-որ առումով, կարելի է ասել, ամենաապահով, հետևաբար այդ տեղերում վախենալու տեսարաններն ավելի թունդ ազդեցություն կունենան: ԻՀԿ:8

Yellow Raven
27.01.2011, 17:08
Էնքան ռեկլամ արեցիք, վերջը ես էլ եմ նայելու: Մենակ հիշում եմ Արմուլիկին գիշերվա ժամը հազարին էս կինոն նայելիս ու հինգ րոպեն մեկ skype-ով սարսափած գրելիս: Վերջում էլ մոտը հարց ծագեց՝ ինչու՞ են բոլոր վախենալու տեսարանները զուգարանում կամ լողարանում տեղի ունենում:

Որովհետև էդ դեպքում մարդու սեռական բնազդը խառնվումա վաղխի, ինքնապաշտպանական բնազդի հետ... երևի էլի:))

ivy
27.01.2011, 20:04
Էնքան ռեկլամ արեցիք, վերջը ես էլ եմ նայելու:

Բյուր, էդ իմ գրածում էլ գովազդ տեսա՞ր: Թե՞ քեզ մոտ «հոգեկան խանգարում» արտահայտությունը ակամայից գովազդի տակ ա անցնում :))

StrangeLittleGirl
27.01.2011, 22:50
Որովհետև էդ դեպքում մարդու սեռական բնազդը խառնվումա վաղխի, ինքնապաշտպանական բնազդի հետ... երևի էլի:))
Արմուլիկը գտավ պատասխանը. որովհետև էնտեղ տրապ կա, ու կարա արյունը մտնի-դուրս գա :))

Բյուր, էդ իմ գրածում էլ գովազդ տեսա՞ր: Թե՞ քեզ մոտ «հոգեկան խանգարում» արտահայտությունը ակամայից գովազդի տակ ա անցնում :))
Ահա :))

ivy
27.01.2011, 23:55
Նոր պարզեցի, որ Նատալի Պորտմանի փեսացուն, որից ինքը երեխա է սպասում, «Սև կարապ» ֆիլմի միջի Դեյվիդն է՝ իր պարընկերը: Հենց նա է եղել ֆիլմի պարուսույցը ու ֆիլմում էլ մի փոքրիկ դեր է ստացել: Ֆիլմի նկարահանման ժամանակ էլ ծանոթացել են ինքն ու Պորտմանը:

Հետաքրքիր է, որ ֆիլմում մի դրվագ կա, երբ Թոմասը (Վինսենթ Կասել), դժգոհ լինելով Նինայի (Պորտման) անգայթակղիչ պարով, թերահավատորեն դիմում է նրա պարընկեր Դեյվիդին.
- Կքնեի՞ր էս աղջկա հետ:
Մի քիչ ավելի կոպիտ բառ օգտագործելով: :)
Դեյվիդն էլ ինչ-որ ժխտական շարժում է անում:

Բայց դե պարզվում է, որ իրականում հեչ էլ դեմ չի եղել: ;)
Մի հավատացեք կինոներին: :))

Kita
27.01.2011, 23:59
ՎԱյ երջանիկներ:))
Էտ ֆիլմը լավ որակով գտնեմ, թե չէ, հոշոտելու եմ այսպես ասած ու մեծ սիրով կինոթատրոնում կնայեի:))

Leo Negri
28.01.2011, 00:03
Էս շաբաթ կիրակի երևի գնամ նայեմ: Վերջապես:

Kita
28.01.2011, 00:07
Էս շաբաթ կիրակի երևի գնամ նայեմ: Վերջապես:

Որտեղ?:think

Leo Negri
29.01.2011, 00:26
Որտեղ?

Ես հիմա Վիեննայում եմ, ստեղ համեմատաբար շուտա հասնում:

Kita
29.01.2011, 00:46
Ես հիմա Վիեննայում եմ, ստեղ համեմատաբար շուտա հասնում:

Ահավոր-ահավոր նախանձ սմայլիկ:beee:noti

Ռուֆուս
22.02.2011, 23:17
Բա չիմացաք, Սև Կարապի դերի համար Թոմ Յորքն էլ է քաստինգի մասնակցել, էն էլ դժբախտաբար թե բարեբախտաբար դերը Նատալի Փորթմանին բաժին ընկավ :)) Էս էլ ապացույցը :D :D :D

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3B77s3x-XoY

Yellow Raven
23.02.2011, 15:49
Բա չիմացաք, Սև Կարապի դերի համար Թոմ Յորքն էլ է քաստինգի մասնակցել, էն էլ դժբախտաբար թե բարեբախտաբար դերը Նատալի Փորթմանին բաժին ընկավ :)) Էս էլ ապացույցը :D :D :D

Լավն էր:))
Արոնոֆսկին պետքա լրջորեն մտածեր Յորքին ու Փորթմանին համատեղ վերցնելու ուղղությամբ, եթե էս տեսահոլովակը մի քիչ շուտ լույս տեսներ:))

Չգիտեի, որ <<Սև Կարապի>> դերասանական կազմը Վենսան Կասսելնա ընտրել:))

Ռուֆուս
23.02.2011, 17:19
Չգիտեի, որ <<Սև Կարապի>> դերասանական կազմը Վենսան Կասսելնա ընտրել:))

Չէ, Վենսան Կասելը ֆիլմի դերասաններից ա, կարծեմ բալետմեյստերի դերն ա կատարում :)

Yellow Raven
23.02.2011, 23:24
Չէ, Վենսան Կասելը ֆիլմի դերասաններից ա, կարծեմ բալետմեյստերի դերն ա կատարում :)

Գիտեմ, նայել եմ ֆիլմը:))

Ռուֆուս
23.02.2011, 23:32
Գիտեմ, նայել եմ ֆիլմը:))

Հա, մոռացա ասել, որ Յորքը Black Swan անունով երգ ունի :)

http://www.youtube.com/watch?v=wepAxJ6BN30

Ֆսյո, Հայկօյի վախից էլ չեմ օֆֆթոփում :}

Sagittarius
06.03.2011, 03:05
Վերջապես դիտեցի....

Ճիշտն ասած որոշ չափով կանխատեսելի էր, կամ ուղղակի կարելի է ասել՝ սպասելիքների արդարացվեցին: :)

Ինձ համար լրիվ նոր էր «կատարելություն» գաղափարի նման մեկնաբանությունը և ներկայացումը

Կատարյալ լինելու համար պետք է համատեղել սևն ու սպիտակը, սակայն այդ երկու ծայրահեղությունները մի համակարգում համերաշխ չեն կարող գոյատևել:

Առանց որևէ կատակի, այս ֆիլմից հետո «Երկու երնեկ մի տեղ չի լինում» հայկական ասացվածքը լրիվ նոր իմաստ ձեռք բերեց: :)

Նատալի....:love խոսքեր չկան... չխաղաց, այլ ապրեց... ազնվությամբ ֆիլմը դիտելու ընթացքում լուրջ անհանգստանում էի իրա համար /ոչ թե կերպարի, այլ հենց իրա/, այդքան ռեալ էր խաղում:

Հայկօ
07.03.2011, 03:56
HDRip (http://rutor.org/torrent/98299/chernyj-lebed_black-swan-2010-hdrip)
Չափը - 2.06 GB
Վիդեո - AVI, 720x304
Աուդիո 1 - ռուսերեն դուբլյաժ (ձայնը՝ CamRip-ից)
Աուդիո 2 - ռուսերեն, սիրողական երկձայն
Աուդիո 3 - անգլերեն

BDRip (http://rutor.org/torrent/98520/chernyj-lebed_black-swan-2010-bdrip-720p-ot-firebit)
Չափը - 2.58 GB
Վիդեո - MKV, 1280 x 536
Աուդիո 1 - ռուսերեն, սիրողական երկձայն
Աուդիո 2 - անգլերեն
Տիտրեր - ռուսերեն, անգլերեն

davidus
07.03.2011, 21:33

Հայկօ ջան, հլը BDRip-ի սքրինշոթերը նայի։ Լավը չեն։ Ես nnm-club-ում BD-ի սքրինները նայեցի, ու զգացի, որ լրիվ ծրագրային մշակում անցած պատկեր ա, էդ օրիգինալը չի։ Էս ռիփերն էլ երևի հենց դրանից են սարքել, ու արդյունքում նույն անորակ պատկերն ա։ Մի քիչ էլ սպասենք, օրիգինալը դուրս կգա։ Ես հլը չեմ նայել, սպասում եմ։

Հայկօ
07.03.2011, 21:40

Հա, կա տենց բան :): «Դիսկի տուփի նկարն» էլ ա էդ հուշում, նորմալ դուբլյաժի բացակայությունն էլ: Բայց էս պահի դրությամբ սրանցից լավը չկա: Ամեն դեպքում՝ ես էլ հլը չեմ նայել, չնայած՝ երևի ընդհանրապես չնայեմ էլ:

Կաթիլ
07.03.2011, 23:22
երեկ նայեցի վերջապես… տո իզուր էլ նայեցի, իմ ամենաչսիրած ժանրի՝ հիստերիկ ժանրի կինո էր :}, դրա տեղը ավելի լավ էր կրկին անգամ inception-ը նայեի

impression
08.03.2011, 00:02
ֆիլմը տենց չեմ հավանել, բայց Նատալին իրոք հզոր էր
ու ինձ համար գոնե, վերջապես դուրս եկավ Լեոն-ի Մաթիլդայի կերպարից
սիրուն պահեր կային ֆիլմում, զզվելի բաներն էլ քիչ չէին, բայց եսիմ ինչ չէր, մենակ Պորտմենն էր հրաշալի ու դե Կասսելը :love

CactuSoul
09.03.2011, 17:52
Այսօր երեկոյան ֆիլմը ցուցադրվելու է «Նարեկացի» արվեստի կենտրոնում:

Հղում (http://www.naregatsi.org/new/events/events_details.php?event_id=1382)

Ֆրեյա
12.03.2011, 13:21
Երեկ վերջապես նայեցի Սև Կարապը: Նատալի Պորտմանը ուղղակի անկրկնելի էր:
Հալալ ա, արժանի էր Օսկարին…

Էնքան ազդեցիկ էր իր կերպարնափոխությունը չարից բարի, որ ժամանակ առ ժամանակ մարմինս փշաքաղվում էր... :aaa

Լեո
13.03.2011, 18:19
Ֆիլմն էսօր դիտեցի ու չէի ասեի, որ հիացմունքից բերանս բաց մնաց :nea
Վատ ֆիլմ չէ, հետաքրքրությամբ նայվում ա, բայց ես էնքան էլ չտպավորվեցի: Ինձ համար էն ֆիլմը չէր, որ երկար հիշեմ :8
Հնարավոր ա ես լավ չհասկացա, բայց կատարելության բացահայտում ես էդպես էլ չտեսա (գուցե ֆիլմի նպատակը դա էլ չէր) :8
Իսկ նատալի պորտմանի խաղը շատ հավանեցի, շատ էմոցիոնալ էր ու համոզիչ:

VisTolog
13.03.2011, 18:27

Վայ, մտա էս թեմա, որ նույն բանը գրեմ: Ես էլ եմ էսօր նայել::))

Լեո
13.03.2011, 21:01
Հայկօ ջան, հլը BDRip-ի սքրինշոթերը նայի։ Լավը չեն։ Ես nnm-club-ում BD-ի սքրինները նայեցի, ու զգացի, որ լրիվ ծրագրային մշակում անցած պատկեր ա, էդ օրիգինալը չի։ Էս ռիփերն էլ երևի հենց դրանից են սարքել, ու արդյունքում նույն անորակ պատկերն ա։ Մի քիչ էլ սպասենք, օրիգինալը դուրս կգա։ Ես հլը չեմ նայել, սպասում եմ։
Ես սա (http://hq-video.org/details.php?id=2778) եմ դիել ու որակից շատ գոհ եմ (BDRip) :)

Ֆիլմն էսօր դիտեցի ու չէի ասեի, որ հիացմունքից բերանս բաց մնաց :nea
Վատ ֆիլմ չէ, հետաքրքրությամբ նայվում ա, բայց ես էնքան էլ չտպավորվեցի: Ինձ համար էն ֆիլմը չէր, որ երկար հիշեմ :8
Հնարավոր ա ես լավ չհասկացա, բայց կատարելության բացահայտում ես էդպես էլ չտեսա (գուցե ֆիլմի նպատակը դա էլ չէր) :8
Իսկ նատալի պորտմանի խաղը շատ հավանեցի, շատ էմոցիոնալ էր ու համոզիչ:

Պատահաբար եմ փոքրատառ գրել :pardon

davidus
13.03.2011, 21:19
Ես սա (http://hq-video.org/details.php?id=2778) եմ դիել ու որակից շատ գոհ եմ (BDRip) :)

Լեո ջան, hq-video.org-ում դա երեկ ա հայտնվել։ Իսկ էդտեղ անորակ բաներ չեն դնում։ Ես էլ եմ հիմա դա քաշում։ :)

Ռուֆուս
14.03.2011, 14:39
Ես էլ արդեն քաշեցի, իրիկունը նայելու եմ :love

Ու թող որևէ մեկը ինձ նայելու ժամանակ անհանգստացնի, գլուխը կջարդեմ :))

Kita
14.03.2011, 16:36
Ես էլ արդեն քաշեցի, իրիկունը նայելու եմ :love

Ու թող որևէ մեկը ինձ նայելու ժամանակ անհանգստացնի, գլուխը կջարդեմ :))

Ես էլ քաշեցի:)
Մերսի Davidus-ին լավ որակով սայտի համար:) Մերսի ucom-ին 3.5 ժամում քաշելու համար:))
Մնում է նայելը:))

Ռուֆուս
15.03.2011, 00:26
Փաստորեն շատ ճիշտ արեցի, որ էսքան սպասեցի լավ որակով տարբերակի համար: Եթե ես սա առաջին անգամ վատ որակով նայեի, ինձ ամբողջ կյանքում չէի ների :)

Ես նախօրոք գիտեի, որ ֆիլմը անպայման դուրս գալու է, բայց չէի պատկերացնում, որ ֆիլմի ազդեցությունը էսքան ուժեղ կարող ա լինել: Առաջին րոպեից մինչև վերջինը աչքերս էկրանից չեմ կտրել, հերոսուհու բոլոր ապրումներն իր հետ հավասար ապրեցի, ոնց որ Նատալին էր կատարյալ, էդպես էլ ֆիլմն էր կատարյալ՝ սկզբից մինչև վերջ...

Իսկ Նատալին էս ֆիլմում չէր խաղում, իսկապես ապրում էր իր դերով, ես սենց իդեալական դերասանական խաղ շատ վաղուցվանից չէի տեսել... :love Ֆիլմի ավարտը պարզապես ցնցող էր, վերջին 20 րոպեին բերանս բաց էր մնացել ու անընդհատ ախ-վախ էի անում... :o

Մի խոսքով, ՀՐԱՇՔ :love

ivy
15.03.2011, 00:32
Ռուֆ, իսկ ես նենց հույս ունեի, որ քեզ դուր չի գա: :(

impression
15.03.2011, 00:34
Ռուֆ, իսկ ես նենց հույս ունեի, որ քեզ դուր կգա :)

Ռուֆուս
15.03.2011, 00:37
Ռուֆ, իսկ ես նենց հույս ունեի, որ քեզ դուր չի գա: :(

:beee

Ռուֆ, իսկ ես նենց հույս ունեի, որ քեզ դուր կգա :)

:love

Ես չեմ հասկանում, թե ոնց կարա մարդ էս ֆիլմը չհավանի... :(

ivy
15.03.2011, 00:38
Ես չեմ հասկանում, թե ոնց կարա մարդ էս ֆիլմը չհավանի... :(

Իհ, դե տենց մի ասա, ես էլ եմ մարդ: :(

Հայկօ
15.03.2011, 00:46
Ուֆ, համոզեցիք: Պարտավորվում եմ առաջիկա շաբաթ-կիրակի դիտել սույն ջրլող թռչունը: Հետո նեղանալ-մեղանալ չլինի :)):

Skeptic
15.03.2011, 00:47
Իհ, դե տենց մի ասա, ես էլ եմ մարդ: :(

Ես էլ չեմ հասկանում, թե ոնց կարելի ա չհավանել "Knockin' on Heaven's Door"-ը: :pardon

Իսկ էս ֆիլմը շատ լավն ա, բայց "Requiem for a Dream"-ին, գոնե իմ համար, չի հասնի: :)

Kita
15.03.2011, 00:48
Իհ, դե տենց մի ասա, ես էլ եմ մարդ: :(

Քեզ հիմա ամեն ինչ կարելի է:)):kiss

Լավ գիշերը նայեմ հաստատ:love

Ռուֆուս
15.03.2011, 00:58
Ամբողջությամբ համաձայն եմ, բացի այ էս նախադասությունից

Իսկ իմ կարծիքով, Leon-ում իր կերպարը ոչնչի հետ չի կարելի համեմատել :love Իմ կարծիքով դա է իր ամենաստացված դերը։

Հետաքրքիր ա, «Սև Կարապը» նայելուց հետո դեռ քանի՞ հոգի է կարծում, որ Նատալիի լավագույն դերը Մաթիլդան է :) Սև Կարապից հետո Մաթիլդան ոնց որ մանկապարտեզի դեր լինի :)

ivy
15.03.2011, 01:00
Հետաքրքիր ա, «Սև Կարապը» նայելուց հետո դեռ քանի՞ հոգի են կարծում, որ Նատալիի լավագույն դերը Մաթիլդան է :) Սև Կարապից հետո Մաթիլդան ոնց որ մանկապարտեզի դեր լինի :)

:o Այ ստեղ արդեն արյուն ա թափվելու...

impression
15.03.2011, 01:02
ես էլ ասում էի գնամ քնեմ :D սպասեք պոպ կոռն առնեմ գամ :D

Yellow Raven
15.03.2011, 16:16
Իմ համար երկու դերերն էլ չափից դուրս լավն են ու ամենակարևորը` անհամեմատելի:))

davidus
16.03.2011, 14:28
http://www.youtube.com/watch?v=reraMHOIQ1k

Ինչի եմ էս դերասանին էսքան հարգում... :love :D :D

ivy
16.03.2011, 15:49
http://www.youtube.com/watch?v=reraMHOIQ1k

Ինչի եմ էս դերասանին էսքան հարգում... :love :D :D

Վայ ինչ լավն էր :lol

impression
16.03.2011, 23:27
էս ինչ էէէէր, ես մեռա :D Ջիմը դե վերջն ա էլի, հո զոռով չի

davidus
27.03.2011, 01:27
Վերջը ժամանակ գտա, նայեցի.... Ճիշտն ասած, սյուժեից մի քիչ ավելին էի սպասում: Բայց դե Պորտմանն ուրիշ էր: :love Դերասանական խաղը, ըստ ինձ, գերազանց էր: Քչերը կարող են 30 վայրկյանի ընթացքում դեմքի 3-4 արտահայտություն փոխել, ու որ դիմացինը էդ դեմքերում չտեսնի նույն մարդուն: Կարճ ասած՝ էս կինոն Պորտմանի համար մեծ մեդալ էր (CV-ում գրելուց հաստատ չի ամաչի :)) )

Ինքն իրեն մենամարտի ժամանակ հասցրած վերքը սցենարի առումով թխած էր: Միանգամից գուշակեցի: Վերցված էր մի ֆիլմից (անունը չեմ հիշում), որտեղ մենաստանի 5-6 աղջիկ սաները սպանում են իրենց խիստ դաստիարակչուհի-միանձնուհուն, որը բացահայտել էր նրանիցի մեկի հղի լինելը:

Ռուֆուս
27.03.2011, 02:01
Ուֆ, համոզեցիք: Պարտավորվում եմ առաջիկա շաբաթ-կիրակի դիտել սույն ջրլող թռչունը: Հետո նեղանալ-մեղանալ չլինի :)):

Ստախոս :beee

helium
17.04.2011, 22:44
Լավ ֆիլմ էր, ամբողջ ընթացքում լարված նայել եմ: Սկզբում թվաց, թե "Show Girls"-ի «բալետային» կրկնօրինակն է լինելու, բայց ոչ: Հետաքրքիր սյուժե եւ ճիշտ ընտրված դերասանական կազմ !!! Չգիտեմ, բայց մոտս այնպիսի տպավորություն կա, որ Վինսենտ Կասսելը էլի նմանատիպ դերում խաղացել է:think

Claudia Mori
08.03.2012, 13:48
Ինչպես միշտ, մեծ շուխուռ բարձրացրած ֆիլմերը նայում եմ այն ժամանակ, երբ արդեն ուրիշ ֆիլմեր են քննարկում: Լավն էր, ասելիքը շատ խորն էր ու իրական:

Բալետը իմն է, ու կարծում եմ, որ 100 տոկոսով նաեւ ռեժիսորին ու գլխավոր դերակատարուհուն էր պատկանում, քանի որ այն բոլոր զգացմունքերը, որ կարող ես գտնել բալետ պարելով, ֆիլմի մեջ էին ու սուտ չկար: Բայց գլխավոր դերակատարուհին հաստատ փոքրուց զբաղվել է բալետով, քանի որ նման ոտքերի տեխնիկա հնարավոր չէ ձեռք բերել մի քանի ամսում
Օգտագործված այլաբանությունները, խելագարվելու պահերը եւս ազդեցիկ էին, չնայած կինոն նայելուց հետո վախենալով էի բաղնիքի հայելուն նայում
Երեւի բոլոր ոլորտներում է, որ մարդիկ ձգտում են հասնել իրենց երազանքին ու ճանապարհին պատրաստ են հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Բայց այն մարդիկ, ովքեր այլ աշխարհի համար են ստեղծված ու ֆանատիկորեն ուզում են անել մի բան, որը միգուցե իրենցը չէ, այս կամ այն կերպ խելագարի տպավորություն են թողնում: Բայց ես սիրում եմ այդ խենթերին, կամքի ուժը լավ բան է, բայց նաեւ սիրում եմ երեւի, որովհետեւ իրանք շատ քիչ են ապրում՝ կամ հեռանում են կյանքից բառիս բուն իմաստով, կամ էլ կուլ են գնում հասարակության կարծիքին
Դժվար է ասել պետք է ապրել մի գժական պահի համար, թե ամբողջ կյանքը անհասկանալի կերպով վատնելով: Ֆիլմն էլ ըստ էության այդ պատասխանը չտվեց. ուղղակի ասեց նստի ու մտածի
Դե մի շատ լուրջ խնդիր էլ կար ֆիլմի մեջ, որը եւս շատ ճիշտ էր ներկայացված, որի մասին չեմ խոսի, քանի որ հոգեբանության ոլորտի մեջ պիտի ընկղմվեմ, կարող է էլ մեջից դուրս չգամ, առանց այդ էլ ազդված եմ...հետք է թողել մեջս...