PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մանուշի աղբյուրը...



My World My Space
01.11.2010, 14:12
Մանուշի աղբյուրը


Ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր հայտվել Մանուշն իրենց գյուղում: Որբ մի աղջնակ էր, երբ ցնցոտիներով գյուղ մտավ: Ավդալը ամին Մանուշին իր տունն առավ: Պահեց սեփական երեխու պես, իր հեռուներում ապրող երեխեքի կարոտը նրանից առավ: Գյուղը սիրեց Մանուշին:
Հենց գարնան հալը սկսվում էր Մանուշը վազում էր սարերը, մանուշակներից պսակ էր հյուսում, դնում գլխին ու երգելով գյուղ էր գալիս: Գյուղի ջահելներն էլ խելքահան էին լինում Մանուշի տեսքից:
Մի անգամ երբ Մանուշը աղջիկների հետ դաշտ էր գնում, Վանիկը կանգնեցրել էր նրան:
- Մանուշա՜կ,- հուզմունքից դողացող ձայնով դիմել էր նա:
- Չէ մի` Մանուշակ: Ես Մանուշն եմ , բոլորն էլ Մանուշ են ասում ինձ, - նրա խոսքը չարաճճիորեն կտրել էր Մանուշը:
- -Լավ, թող Մանուշ լինի,- հնազանդվել էր Վանիկը և հուզված վրա բերել,- երեկոյան տուն գալուց աղբրի մոտով արի, բան ունեմ ասելու

Մանուշը չէր պատասխանել, բայց չէր էլ փորձել այդ պահին իմանալ: Լուռ շրջվել էր ու ընկերուհիների հետևից կամաց գնացել, որ հուզմունքն անցնի: Երեկոյան մի պատրվակով բաժանվել էր ընկերուհիներից ու հասել աղբրի մոտ:
- Էկա՞ր Մանուշակ ջան, - Ուրախացել էր Վանիկն ու դողդողացող ձեռքերով բռնել էր Մանուշի բարալիկ մատները
- Ես քեզ չասի`ինձ Մանուշ ասա, ոնց որ բոլորը:
- Չէ, դու իմ Մանուշակն ես, ուզում եմ իմը լինես ու ես, մենակ ես, քեզ Մանուշակ ասեմ:
Մանուշը զգացել էր, թե ինչպես են դողում Վանիկի ձեռքերը: հասկացել էր որ Վանիկը սիրում է իրեն ու ձեռքը չէր քաշել նրա լայն ափից:
- Սիրողը հորս մոտ մարդ կուղարկի,- ասել էր նա Վանիկին:
- Ցանքսը պրծնենք, կուղարկեմ,- ասել էր Վանիկն ու կարծես աշխարհն իրեն էին տվել: Դողդողացող ձեռքերով ամուր գրկել էր մանուշին ու համբուրել:
Ցանքսը պրծան, բայց Վանիկը չհասցրեց մարդ ուղարկել Մանուշենց տուն: Պատերազմը Վանիկին ֆրոնտ տարավ:

Չգիտես ինչի գյուղը Վանիկի ու Մանուշի սերը վերջնական համարեց: Ու թեև Վանիկը հեր ու մեր ուներ, բայց գյուղը նրան սկսեց Մանուշի մեջ տեսնել: Մանուշին գյուղը դասակարգեց էն կանաց ցուցակում, որոնք ամուսին ունեին ֆրոնտում: Մանուշը լռելյան ընդունեց էդ կարգավիճակը և սպասեց Վանիկին: Աղջիկներից շատերի ընկերները գնացին, բայց Մանուշը ընտրեց կանանց, նրանց հետ ըկերացավ: Կանայք իրենց ամուսիններին էին սպասում իսկ Մանուշը դեռ չամուսնացած` իր Վանիկին: Ինքն էլ չհասկացավ թե ինչպես եղավ, որ սկսեց բարձրաձայն խոսել Վանիկի մասին, նրանից լուր հարցնել պատերազմից ետ եկողներից:

Պատերազմը մի օր վերջացավ, բայց Վանիկը հետ չեկավ: Ցանկացողներ էղան, որ Մանուշն էլ բախտավորվի, ամուսնանա պատերազմից եկած ջահելներից մեկի հետ:
Սակայն Մանուշը սպասում էր: Ամեն օր գնում էր իրենց աղբյուրի մոտ, նստում էր ու լալիս: Ամեն օր ամեն ժամ սպասում էր, որ Վանիկը հետ կգա, իր ձեռքվ կարած սպիտակ շապիկը կհագնի ու ժամ կտանի իրեն….
Մի օր ելավ, թե`
- Կարող է հիմա Վանիկը երկնքում ինձ է սպասում, գնա՜մ նրա մոտ….
Գնաց: Գնաց իրենց աղբրի մոտ լացեց ու ու լվացք անող կանաց աչքի առջև իրեն ձորը նետեց:
Գյուղը շանթահար էղավ:
Մանուշին թաղեցին աղբրի մոտ, որ Վանիկից հեռու չմնա: Աղբյուրին էլ Մանուշի աղբյուր կոչեցին:

****
Գարուն էր: Լուր տարածվեց թե Վանիկը հետ է էկել: Վանիկը եկավ, բայց ամաչեց Մանուշի մասին բան հարցնի: Դե հինգ տարի է անցել, կարող է կարգվել է, ուրիշի կնոջ մասին ի՞նչ հարցնի:
Երբ իմացավ ողջ պատմությունը, դաշտ գնաց, մի փունջ մանուշակ ձեռքին գյուղ էկավ, տարավ, մի մասը աղբրի մեջ լցրեց, մի մասն էլ դրեց Մանուշի գերեզմանին ու գլխիկոր տուն էկավ:

Վանիկը չամուսնացավ: Հոր` ամուսնանալու հորդորին մի օր կտրուկ պատասխանեց.
- Ապրում եմ, որ Մանուշակիս մանուշակ տանեմ, որ իմանայի, թե մի տանող կլինի, վաղուց գնացած կլինեի մոտը:

Վանիկը ծերացել էր արդեն, բայց դարձյալ դաշտի առաջին մանուշակներն ինքն էր փնջում, գյուղ բերում ու դնում Մանուշի գերեզմանին: Վերջին ձմեռն անընդհատ պատուհանից նայում էր ձյան խոշոր փաթիլներին ու մտածում. “տեսնես գարունը ե՞րբ կգա, մանուշակները ե՞րբ կբացվեն, կդիմանա՞մ, կապրե՞մ մինչև գարուն…”:
Վանիկն ապրեեց ու գարնան էլի դաշտ գնաց : Երբ ցեխոտ ու թրջված ոտքերով տուն եկավ, քույրը` Նազոն, հասկացավ էր, որ էլի դաշտ է գնացել:
- Վանիկ ջան, ախր կմրսես: Համբերեիր մինչ օրերը բացվեին:
Վանիկը մեղավորի նման ժպտաց ու լռեց: Երեկոյան սովորականից շուտ խնդրեց անկողինը գցել:

Առավոտյան, երբ գյուղացիք գնացին Մանուշի գերեզմանի կողքին փոս փորելու, թարմ մանուշակների մի փունջ գտան այնտեղ: Վանիկին հողին հանձնելուց հետո մանուշակների ծաղկեփունջը բաժանեցին երկու մասի, սփռեցին նրանց զույգ գերեզմանաթմբին` ասելով.
- Երանի ձեր սիրուն….

Մինչ էսօր էլ գյուղի սիրահարների հանդիպման տեղն է Մանուշի աղբյուրը, իսկ մանուշակների առաջին փունջը նրանց գերեզմանին է հայտնվում….…

Եկվոր
01.11.2010, 14:27
Հովո՛

Հը…
Զխկուն քեզ:love

My World My Space
01.11.2010, 14:28
Հովո՛

հը՞:8

Դեկադա
01.11.2010, 14:29
Հովո՛

հա իսկականից որ Հովո՛....

ամենից ճիշտը լռելն ա ու ոչինչ չասելը:

Եկվոր
01.11.2010, 14:32
հը՞:8

Ուշացրիր, ես արդեն խմբագրեցի;):P:D

murmushka
01.11.2010, 15:34
Ուզում եմ հավատալ, որ սա իրական է. կա եղել է, ու ուզում եմ հավատալ, որ նման սեր դեռ գոյություն ունի
Շնորհակալություն

Նաիրուհի
01.11.2010, 15:52
Հո՞վ... Սրիկայի մեկը :angry Հերիք է Ջավախքի գաղտնիքներն ու թրթիռները բոլորի առաջ փռես...
:love

Արևածագ
01.11.2010, 16:37
Վո'րլդ, բարի ու համով պատմվածքներով հեղեղել ես մեզ::) Ի՜նչ լավ, բերքառատ աշուն է: :love

E-la Via
01.11.2010, 21:31
Ի՞նչ խոսք Հովո ջան, լավ ես գրել, հերթական գեղիցկ պատմությունը մեզ մատուցեցիր:
Հետաքրքիր է, որ մտածում ես ոչ միառանձնահատուկ, արտառոց բան չես գրում, բայց էդ հասարկը, պարզը էնպես էս կարողանում մատուցել, որ մեր սրտներն է մտնում: Հովոյի ֆոնոմեն…
Ապրես, շնորհակալություն ու շարունակիր այդպես, չէ՛, ավելի լավ;):

Ջուզեպե Բալզամո
01.11.2010, 22:49
Վորլդ… դու … դու ի՞նչ ես օգտագործում… ;) սենց տեսնում, հետո՞ ես մեզ պատմում… թե՞ համ պատմում ես, համ տեսնում…
հերթական համով բան, ապրես…

Գալաթեա
01.11.2010, 23:17
Փափուկ, սիրուն ու հուզիչ :)

Գալաթեա
01.11.2010, 23:35
Հա, մի հատ պուճուր դիտողություն-խորհուրդ :)
Վերնագրի միջի բազմակետերն ավելորդ են ըստ իս:
Բազմակետերի կարիք ունի իր մեջ չասվածություն, կիսատություն պարունակող միտքը: Իսկ էստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է ու մինչև վերջ ասված:

Բացի այդ, զուտ իմ կարծիքով ու ընդհանրապես, բազմակետերի առատությունը ստեղծագործություններում - էտը պլոխոյ տոն :)

Dayana
01.11.2010, 23:50
Հա, մի հատ պուճուր դիտողություն-խորհուրդ :)
Վերնագրի միջի բազմակետերն ավելորդ են ըստ իս:
Բազմակետերի կարիք ունի իր մեջ չասվածություն, կիսատություն պարունակող միտքը: Իսկ էստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է ու մինչև վերջ ասված:

Բացի այդ, զուտ իմ կարծիքով ու ընդհանրապես, բազմակետերի առատությունը ստեղծագործություններում - էտը պլոխոյ տոն :)

Լիլ, ասեցիր-ասեցիր, առաջին նախադասության մասին էլ ասեիր էլի, որ մի քիչ ճոռոմ ա :օըյ

My World My Space
02.11.2010, 09:25
Հա, մի հատ պուճուր դիտողություն-խորհուրդ :)
Վերնագրի միջի բազմակետերն ավելորդ են ըստ իս:
Բազմակետերի կարիք ունի իր մեջ չասվածություն, կիսատություն պարունակող միտքը: Իսկ էստեղ ամեն ինչ ավելի քան պարզ է ու մինչև վերջ ասված:

Բացի այդ, զուտ իմ կարծիքով ու ընդհանրապես, բազմակետերի առատությունը ստեղծագործություններում - էտը պլոխոյ տոն :)


Գալ ջան շնորհակալ եմ դիտողությունների համար: Բազմակետերերը իմ "ֆիրմեննի ստիլ"-ն ա
Բացի էդ Մանուշի աղբյուրի միտքը հատված ա, վերջում մի բառ պակասում ա.... բայց չեմ ասի թե որ բառն ա:P



Լիլ, ասեցիր-ասեցիր, առաջին նախադասության մասին էլ ասեիր էլի, որ մի քիչ ճոռոմ ա :օըյ

Դայ ջան ապլես, առաջին տողն իմ խնդրանքով Շինարարը հանեց:
Ես սկզբից որոշել էի հեքիաթի պես գրեի, հետո կեսից փոշմանեցի ու անփութորեն էդ առաջին տողը մնաց տենց հեքիաթային լինում է չի լինում....:oy

Dayana
02.11.2010, 10:54
Դայ ջան ապլես, առաջին տողն իմ խնդրանքով Շինարարը հանեց:
Ես սկզբից որոշել էի հեքիաթի պես գրեի, հետո կեսից փոշմանեցի ու անփութորեն էդ առաջին տողը մնաց տենց հեքիաթային լինում է չի լինում....:oy

Սփեյս, հեսա ամբողջ Ակումբով ինձ ատելու են, Ակումբի երկու ֆավորիտների անընդհատ անուն եմ կպցնում՝ քեզ ու Չիլուկին: :scare

My World My Space
02.11.2010, 11:10
Սփեյս, հեսա ամբողջ Ակումբով ինձ ատելու են, Ակումբի երկու ֆավորիտների անընդհատ անուն եմ կպցնում՝ քեզ ու Չիլուկին: :scare

Հեչ չմտածես "Կծվաշիկիս" հետ թիկունքիդ կանգնած ենք.....:ok

Chuk
02.11.2010, 11:11
Սրանք գրքի տեսքով հրատարակելու լինես, խաբար արա :)
Լավն ա

My World My Space
02.11.2010, 11:12
Սրանք գրքի տեսքով հրատարակելու լինես, խաբար արա :)
Լավն ա

աչքիս վրա.... :hi

Ֆրեյա
02.11.2010, 11:51
Շատ տխուր է :cry Մյուս անգամ նենց արա, որ ամուսնան...

հ.գ. Ապրես, շատ լավն էր :)

CactuSoul
02.11.2010, 13:03
Հով, էս իրական պատմություն ա՞:think

Որպես հորինվածք համոզիչ չէր. չհասցրի հավատալ, որ մի բան կար (էլ ուր մնաց՝ սեր), մեկ էլ Մանուշն իրեն «զոհաբերեց»:pardon: Մյուսներից թույլ էր, բայց դե մեկ ա լավն էր:):

paniaG
02.11.2010, 13:59
:) բարի փշաքաղվեցի,շնորհակալություն

Ռուֆուս
02.11.2010, 15:03
Հով ջան, ըսիգ ավելի շատ հավնեցա, քան նախորդը :)

Աբրիս :)

My World My Space
02.11.2010, 15:12
Հով, էս իրական պատմություն ա՞:think

Որպես հորինվածք համոզիչ չէր. չհասցրի հավատալ, որ մի բան կար (էլ ուր մնաց՝ սեր), մեկ էլ Մանուշն իրեն «զոհաբերեց»:pardon: Մյուսներից թույլ էր, բայց դե մեկ ա լավն էր:):

Ան ջան կար խոր կապվածություն, որ սեր դառնալ չհասցրեց, առանձին առանջին զարգացավ կապվածությունը ու մնաց սիրո բարձրության ճամփին....;)

Միշտ չի , որ նկարագրված ժամանակի սերը համեմատելի ա մեր ժամանակների կամ թեկուզ Ռոմեոջուլիետականի հետ,: Հասկանո՞ւմ ես, Մանուշն իրեն կապված զգաց էնքան , որ ամուսնուն պատերազմ ուղարկածի կաշվի մեջ մտավ: Ինչո՞վ ա դա պակաս սիրուց.....

CactuSoul
02.11.2010, 15:47
Հով ջան, ուղղակի քո ստեղծագործություններում, ու հատկապես էս մեկում, դու հիմնվում ես մարդկանց արդեն ունեցած զգացում-զգացմունքների վրա, այսինքն՝ թե ես ինքս ինչ կհասկանամ դրա տակ, սերտ կապված է նրա հետ, ինչ ես գիտեմ/ենթադրում/սիրում/ընդունում եմ: Անձամբ ես, որ ամեն ինչից անկախ վիճակում, առանց կանխակալ տրամադրվածության կարդացի, չհասցրեցի խորապես զգալ, թե երբ ինչն ինչից ինչ դառավ: Ընդհանուր միտքը պարզ էր, բայց հենց քո նշած կապվածությունն էլ, օրինակ, չնկատեցի:
Համենայն դեպս, Մանուշի արարքը չեմ ընդունում: Վանիկն ավելի ճիշտ վարվեց, ԻՀԿ:) (ի վերջո երկուսն էլ նույն դրության մեջ էին):

Ֆրեյա
02.11.2010, 15:55
Կակտուսիկ ջան, ախր էդ ժամանակներում մարդիկ իրար հեռվից էին տեսնում, սիրահարվում :)
Հիմիկվա նման չէր, որ երկար ժամանակ շփվեն, նոր հասկանան սիրում են թե չէ...

Հիմա սիրելը ուրիշ ձև ա ընկալվում մեր մոտ ...
Հենց պատմվածքի ռոմանտիկան էլ էդ էր ըստ իս..

CactuSoul
02.11.2010, 16:08
Կակտուսիկ ջան, ախր էդ ժամանակներում մարդիկ իրար հեռվից էին տեսնում, սիրահարվում :)
Անի ջան, չեմ ասում, թե պիտի երկար տեսնեին, նոր սիրեին, ուղղակի էն, ինչ եղել ա, քիչ էր նկարագրված, բայց դե դա զուտ անձնական կարծիք ա, էլի:): Թե չէ լավ էլ հասկանում եմ, թե ինչ ա տեղի ունեցել:
Պարզապես ինձ թվում ա, որ գեղարվեստական ստեղծագործությունը պիտի իր մեջ բավարար ինֆորմացիա ունենա՝ ասելիքը ընթերցողին հասցնելու համար, այլ ոչ թե հիմնվի նրա վրա, որ «այ ես կպատմեմ մի-երկու բառով, կարդացողն էլ մեկ ա էդ տիպի բաներ էլի կարդացել ա կամ լսել, կամ նման միջավայրում ապրել ա, ուրեմն կհասկանա երևի»: Շատ բան չեմ ուզում, շատ մանրամասնել կամ երկարացնել չեմ ուզում, գուցե մի հատիկ նախադասություն ավելացնելով կամ ձևափոխելով իմ «պահանջը» բավարարվեր:
Բայց դե չարժի իմ ասածի վրա կենտրոնանալ, լավն էր պատմությունը: Ես ընդամենը ուզում եմ, որ կատարյալին ավելի մոտ լինի:B:

Ֆրեյա
02.11.2010, 16:43
Դե էդ տեսակ էլ շատ ա սուբյեկտիվ ստացվում...
Հիմա ամեն մեկս որ մտածի, հաստատ կարա մի-մի նախադասություն ավելացնի :)
Բայց դե Հովոն հենց էդ կերպ ա պատկերացրել...
Իմ մոտ չառաջացավ կիսատության զգացում..

CactuSoul
02.11.2010, 17:21
Ես իմ անձնական զգացողության մասին էի գրել, լավ է, որ ուրիշներն այդ կարծիքին չեն:):

My World My Space
03.11.2010, 10:15
Ես իմ անձնական զգացողության մասին էի գրել, լավ է, որ ուրիշներն այդ կարծիքին չեն:):


Ան ջան ես էլ իմ անձնական զգացողություններով էի գրել.... ;)

ՆանՍ
03.11.2010, 14:38
Հովո ջան այս մեկը ընտիր էր, ապրես:hands, վերջում լացացրիր էլի, այ տղա:cry