PDA

Դիտել ողջ տարբերակը : Ոգեշնչում է մամուլը



Էջեր : [1] 2

Շինարար
31.10.2010, 22:26
Մեկնարկում է նոր ստեղծագործական նախագիծ: Մտահղացումը Հայկօի:
1. Ստորև ներկայացնում եմ հայկական մամուլից ընտրված մի հոդված:
2. Նախագծի մասնակիցները հոդվածում ներկայացվածը փորձում են գեղարվեստորեն ներկայացնել այնպես, ինչպես իրենք են դա տեսնում:
3. Գրական սեռերի ընտրությունը չի սահմանափակվում, կարելի է գրել` արձակ, չափածո, դրամա, ժանրերի ընտրության մեջ ևս ազատ եք:
4. Ձեր գրած ստեղծագործությունները յոթ օրվա ընթացքում` մինչև նոյեմբերի 7-ը` 24:00, նամակագրական համակարգի միջոցով ուղարկում եք ինձ:
5. 7 օր անց ստացված ստեղծագործությունները կտեղադրվեն այս թեմայում` քվեարկության և քննարկման:
6. Քվեարկության ընթացքում հեղինակները պահվելու են գաղտնի, ցանկացած ինքնաբացահայտում խստորեն պատժվելու է` ընդհուպ մինչև նախագծից հեռացում:
7. Քվեարկությանը տրվելու է 5 օր ժամանակ, որից հետո կամփոփվեն արդյունքները և կբացահայտվեն հեղինակները:
8. Քվեարկությունը լինելու է բաց, այսինքն` բոլորը կարող են տեսնել, թե որ տարբերակի օգտին եք քվեարկել:
9. Քվեարկությունը լինելու է բազմակի ընտրությամբ, այսինքն` կարող եք քվեարկել մեկից ավելի տարբերակների օգտին:
10. Քվեարկությունը պետք է կատարել միաժամանակ, չեք կարող տարբերակներից մեկի օգտին քվեարկել, հետո քվեարկել ևս մեկի օգտին:
11. Սեփական տարբերակի օգտին կարող եք քվեարկել, բայց վերջնական հաշվարկի ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու:
13. Արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն քվեարկությամբ արտացոլված տվյալները:
Հուսով եմ` ոչինչ բաց չթողեցի: Հաճելի ժամանց և ստեղծագործական նոր ոգեշնչումներ:)

Շինարար
31.10.2010, 22:29
Թամոյանի գաղտնի մոլուցքը կամ բռնաբարության փորձն իբրեւ բարի կատակ

Ալամ աշխարհի եզդիների նախագահ Ազիզ Թամոյանը հայտնի է ոչ միայն որպես ինքնահռչակ դոկտոր-պրոֆեսոր, հարգելի մարդ ու Ղարաբաղյան պատերազմում եզդիների 5-հարյուրյակի սպարապետ, այլեւ որպես կնամոլ: Ասում են, նա գեղեցիկ սեռի կողքով անտարբեր չի կարողանում անցնել ու որտեղ հաջողացնում է, շոշափում է ձեռքի տակն ընկածի մարմնամասերը կամ եթե ձեռքի տակ կին չի հայտնվում, բավարարվում է հեռախոսով առաջարկներ անելով, հագուրդ տալով երեւակայությանը: Ազիզի՝ սեքս հեռախոսով զվարճանքի վերջին փորձը նրան հասցրել է Սպանդարյանի ոստիկանության դուռը: Զոհը եկել էր մեր խմբագրություն՝ պատմելու գլխին եկածը:

1980 թ. Արթիկում ծնված, Երեւանի Նոր Արեշ թաղամաս հարս եկած Գայանե Տաշչյանի պատմելով, Թամոյանի հետ ծանոթությունը սկսվել ու զարգացել է հետեւյալ կերպ. “Օգոստոսի 11-ին, Արշակունյաց փողոցում, մամուլի շենքի մոտ իմ ընկերուհուն պիտի հանդիպեի, ինձ մոտենում ա Ազիզ Թամոյանը, բարեւում ա, ես նայում եմ՝ անծանոթ ա, ասում եմ՝ բարեւ ձեզ, ասում ա՝ բարեւ ձեզ, հարցնում ա՝ ինչի՞ ես կանգնել էստեղ, կարող ա՞ աշխատանք ես փնտրում, ասեցի՝ այո, լավ աշխատանք լինի, չեմ հրաժարվի: Թամոյանն էլ ասեց՝ բա գիտեք, նախարարությունից մեզ հրաման ա եկել, որ ես համակարգչի գերազանց իմացությամբ աշխատող ընդունեմ”: Լավ աշխատանքի հեռանկարը չկորցնելու մտայնությամբ կինը հեռախոսի համարն է տալիս ու Թամոյանի զանգի ակնկալիքով հեռանում: Տիկնոջ պատմելով, իրեն ամենից շատ վստահություն է ներշնչել նրա պատկառելի տարիքը, այդ պատճառով անվարան համաձայնել է նրա մոտ աշխատանքի անցնել: Թամոյանն էլ զանգը չի ուշացրել: “Գնում եմ տուն, մոտ երկու ժամ անցնում ա, զանգում ա, բա՝ ո՞ւր հասար, ես էլ ասի՝ ներողություն, ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու, բա՝ Ազիզիդ հետ: Ասում եմ՝ ազիզն ո՞վ ա, բա՝ Թամոյանն ա”,-շնչահեղձ լինելով պատմում է Գայանե Տաշչյանն ու ընդմիջում՝ իրեղեն ապացույցներ ներկայացնելու համար:

“Ձայնագրությունը կա, կարող եք լսել: Ասում ա՝ ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, իմ մոտ խնդիր չունես, կգաս, ամեն ինչ լավ կլինի, տաքսուդ փողն էլ կտամ, ասում եմ՝ հա, հարց չկա, մենք մի փոքր ուշ կզրուցենք, անցնում ա մի 40-45 րոպե, զանգ ա գալիս: Ու էդպես նույն օրը՝ երեք անգամ: Ես հասկացա, որ գործ ունեմ թեթեւաբարո, ոչ լուրջ, սրբություն ու տարիք չհարգող նսեմ ոչնչության հետ”,-բորբոքված՝ բառերը շարում էր տիկին Տաշչյանը, հավելելով, որ երբ հասկացել է, թե ում հետ գործ ունի, հաջորդ զանգը ստանալուն պես միացրել է հեռախոսի ձայնագրիչը: “Հասկանալով, որ սա ինձ նորից սեր ա բացատրելու, միացնում եմ իմ հեռախոսի դիկտաֆոնը (խոսելուն զուգահեռ միացնում է հեռախոսի ձայնագրությունը), ասում ա՝ ուտեմ ծիծիկներդ, խալ եղնիմ, դոշիդ եղնիմ, ոտքերիդ մեռնեմ, էսինչդ ուտեմ, էնինչդ ուտեմ, մի լավ բառ ասա՝ տրամադրությունս բարձրանա, սաղ ձայնագրած ա, ամբողջ մարմինս պարալիչի նման դողում ա, եւ ես, հասկանալով, որ արդեն բանն ինչ ա, ասեցի՝ խնդիր չկա, կգամ-կասեմ: Հետո ինքը ասում ա՝ ասա ուտեմ էսինչդ, որ ես ինձ լավ զգամ, ես էլ հասկանում եմ, թե՝ սիրտդ ուտեմ, ես էլ ասում եմ՝ հա, Ազիզ ջան, սիրտդ ուտեմ, ինքն էլ ասում ա՝ մի քիչ իջի ներքեւ: Ես խելագարված ասեցի՝ կգամ քո գրասենյակ ու ընենց բառեր կասեմ, որ ամբողջ կյանքումդ կհիշես”,-բորբոքված պատմում էր “զոհը”՝ շարունակելով, թե 15 րոպե անց ամուսնու հետ մեկնում է Թամոյանի աշխատավայր, առանց ամուսնու բարձրանում վերեւ:

Կաբինետի դուռը բացելուն պես, ըստ տիկին Գայանեի, Թամոյանը հարձակվում է վրան: “Դուռը բացելն ու ինձ վրա հարձակվելը մեկ եղավ, սկսեց թեւերս լպստել ու բարձրաձայն ցանկությունները հայտնեց… Ես նստա, ասեցի՝ կներեք, էլի, հեռախոսս անջատեմ, մեզ չխանգարեն, ու միացրի դիկտաֆոնս… Ընկել ա ձեռք ու ոտս, ասում եմ՝ հլա մի հատ հանգստացի, արի գործից խոսանք, ինքն էլ շնչակտուր, լեզուն դուրս գցած կոմպլիմենտներ ա անում՝ էս ինչ բդեր ունես, էս ինչ մաշկ ունես: Ես հազիվ ինձ զսպում եմ, Ազիզը տեղից ռեզկի բարձրացավ, սկսեց լիզել թեւս, ես էլ դուռը բացեցի ու սկսեցի գոռալ, ասեցի՝ ո՞ւմ ես ձեռք գցում, այ պոռնիկ, տականք, ասի՝ ես քո գլուխը խուզել եմ տալու, գոռացի, որ բոլորը դուրս թափվեն: Ինձ ասավ սուս՝ մատներով գումար ցույց տալով, ասի՝ 10 հազար դոլար էլ տաս, չես պրծնելու, ասավ՝ ես եզդիների նախագան եմ, ասեցի՝ դու իմ ոտերի նախագահն ես”,-պատմում էր 29-ամյա տիկինը, ընդգծելով, որ իր հետեւից ընկած Թամոյանին “քացով” տվել ու փռել է գետնին, ինչը ականատեսները ողջունել են ծափերով:

Թամոյանին գետնին փռելուց հետո ներքեւում իրեն սպասող “բանից անտեղյակ” ամուսնուն “քշել է տվել” Սպանդարյանի ոստիկանություն՝ վիրավորված պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու: Այնտեղից էլ երկու օր հետո դատարան դիմելու խորհուրդ ստացել: “Էս ընթացքում անհայտ նամակներ եմ ստանում Քյարամ, Զադե, Ասկյար անուններով, որոնք առաջարկում են խոշոր չափի գումար՝ լռությունս գնելու համար”,-ասում է նա: Թեեւ տիկինը սրտի կաթիլներ ընդունելով էր պատմում դեպքի մասին՝ երբեմն ամուսնու վրա ցույց տալով Ազիզի հերոսության որոշ մանրամասներ, մենք, այնուամենայնիվ, փորձեցինք Թամոյանին էլ լսել տեղի ունեցածի վերաբերյալ: Սակայն եզդիների առաջնորդից բոլորովին այլ պատմություն լսեցինք՝ իբր Տաշչյանն է 1000 դոլարի պահանջով գնացել համայն աշխարհի եզդիների առաջնորդի դուռը եւ կնոջ, երեխաների ներկայությամբ պահանջել:

“Էդի զրպարտանք է, եկել փող է ուզել, չեմ տվել ու նման բան է արել, ես ուզում էի միջազգային կազմակերպության դիմել ու ասել, որ ազգային փոքրամասնության ղեկավարին ինչ են ուզում անեն, չարեցի: Բայց ես ջղայնացած հայհոյանք արել եմ, իսկ իր պատմածը, քուրո ջան, չեմ արել”,- հերքում էր Թամոյանը: Մեր հարցին, թե առաջարկե՞լ է համտեսել իր մարմնի որոշ հատվածներ, ասաց՝ ոչ: “Ես 80 տարեկան մարդ եմ, հիվանդ մարդ եմ, դրանք հատուկ կազմակերպել են ու դրան ուղարկել: Դատախազին էլ գրեցի: Որ եկավ իմ տուն, ասեցի՝ Ձեզ չեմ ճանաչում, ի՞նչ փող տամ: 3 րոպե ժամանակ տվեց ու սպառնաց, որ փողը չտամ, կգնա միլիցիա”,-հավաստիացնում էր Թամոյանը:

“Դրան հովանավորում են, կաշառել են ուղարկել իմ դուռը: Ես հայհոյել եմ, հետո կատակ արել, թե եթե գործ չունես, արի իմ գրասենյակ: Ինչ-որ կատակներ կարող ա ասած ըլնեմ, բայց ջղայնացած եմ եղել: Ես 80 տարեկան մարդ եմ, ինքն ա ասել 1000 դոլար տուր, սիրտդ ուտեմ, ես էլ ասի՝ 80 տարեկան մարդ եմ: Հորս գերեզման՝ դա սուտ է”,- երդում-պատառ էր ուտում Թամոյանը: Հետո ասաց. “80 տարեկան հասակում կնամոլ լինելը բա սազո՞ւմ ա՜”: Ի ցավ եզդիների առաջնորդի, տիկնոջ պատմածը հաստատող ձայնագրություններ կան, որոնք նա ներկայացրել է ոստիկանություն:

Անի Առաքելյան

hraparak.am (http://www.hraparak.am/2010/08/21/tamoyani-gaxtni-molucqe-kam-brnabarutyan-porcn-ibrev-bari-katak/)

Շինարար
08.11.2010, 00:08
Ստորև տեղադրված են քվեարկության ներկայացված ստեղծագործությունները:
Հարկ եմ համարում հիշեցնել
1. Քվեարկությունը բազմակի ընտրությամբ է, կարող եք քվեարկել մեկից ավելի տարբերակների օգտին:
2. Քվեարկությունը պետք է կատարել միաժամանակ, չեք կարող տարբերակներից մեկի օգտին քվեարկել, հետո քվեարկել ևս մեկի օգտին:
3. Քվեարկությունը բաց է, այսինքն` բոլորը կարող են տեսնել, թե որ տարբերակի օգտին եք քվեարկել:
4. Սեփական տարբերակի օգտին կարող եք քվեարկել, բայց վերջնական հաշվարկի ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու:
5. Արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն քվեարկությամբ արտացոլված տվյալները:
6. Քվեարկության ընթացքում քննարկումները թույլատրվում են:
7. Քվեարկությանը տրվում է 5 օր: 5 օրից կամփոփվեն արդյունքները, և կբացահայտվեն մասնակիցները:
8. Մասնակիցներին հորդորում եմ զերծ մնալ ինքնաբացահայտող գրառումներից. մասնակիցների կողմից ցանկացած ինքնաբացահայտող գրառում մինչև իմ կողմից հեղինակների բացահայտումը խստորեն պատժվելու է՝ ընդհուպ մինչև նախագծից հեռացում:

Շինարար
08.11.2010, 00:09
Կորած Երազը

Ռոմանը գրեթե ատելությամբ էր նայում հորը, ով բթամատը սեղմել էր Զեյնաբի բթամատին ու երդվում էր ամեն գնով պահպանել ջահելների ընտանիքի միասնությունը: Նայեց Զեյնաբին. սա երջանիկ ժպտում էր: Ռոմանը հիշեց հայ Աստղիկին, ու դեմքն աղավաղվեց:

* * *

- Ա՛յ հեր, չե՛մ ուզում:

- Արդեն պայմանավորվել ենք:

- Ա՛յ հեր, չե՜մ սիրում:

- Կարևոր է:

- Ա՛յ հեր, իսկի սիրուն չի:

- Մեր ազգին անհրաժեշտ է:

- Ա՛յ հեր, լավ մարդ չի:

- Ուրիշ ճար չունես:

- Մե՛ր, դու ձեն հանի, միակ տղեդ եմ:

- Ռոման, մեր ու Զեյնաբի ընտանիքները ամենապատվով ընտանիքներն են, էդ երկու ընտանիքների միությունը կթույլատրի համախմբել մեր ազգը:

- Այ մեր, բա ե՞ս, բա իմ երջանկությու՞նը, ես հայի՛ եմ սիրում:

- Ազգն ավելի կարևոր ա:

* * *

Ռոմանը նստել էր թմբին ու նայում էր քաղհան անող Աստղիկին: Արդեն երկու տարի կլիներ, ինչ ամեն օր նստում էր այստեղ ու նայում Աստղիկին, հաճախ էլ ուղղակի սպասում նրա՝ տնից դուրս գալուն, ապա չտեսնելով՝ քոռ ու փոշման գնում էր տուն:
Երբեմն Աստղիկը նայում էր նրան ու ժպտում: Այդ պահերին Ռոմանը դառնում էր աշխարհի ամենաերջանիկ մարդը, բայց անմիջապես թախծում էր՝ հասկանալով, որ հայրը երբեք չի համաձայնվի: Ու փախնում էր Ռոմանը, իջնում էր ձորը, նստում գետի ափին ու հեռու Աստղիկից լաց էր լինում. հանկարծ Աստղիկը չտեսնի իր արցունքները:

Ռոմանն այդ օրը վերջին անգամ էր եկել. ինքն այլևս այստեղ չի գա, իր կյանքն իր փոխարեն ուրիշներն են տնօրինել:

Աստղիկն այդ օրը չնայեց իր կողմը: «Երևի մի բան լսել է», - տխուր մտածեց Ռոմանը ու նրա աչքերն արցունքով լցվեցին:

* * *

Ու հիմա Ռոմանը նայում է, թե ոնց են իր ու Զեյնաբի ծնողները երջանիկ դեմքերով հարսանեկան արարողությունը բոլոր ադաթներով անում: Զգում էր, որ ամեն վայրկյան ուժգնանում է Զեյնաբի նկատմամբ ատելությունը, չնայած հասկանում էր, որ աղջիկն էլ մեղք չունի: Բայց երբ նայում էր Զեյնաբի շողացող դեմքին, ամբողջ մարմնով կատաղի դող էր անցնում:

Երբ, ադաթի համաձայն, պետք է խնձորով խփեր Զեյնաբի գլխին, այդ օրն առաջին անգամ հաճույք ստացավ: Զեյնաբը խուլ տնքաց ու բռնեց գլուխը:

* * *

Ինչպես և սպասվում էր, Զեյնաբի ու Ռոմանի հարսանիքը շատ բան փոխեց: Երկու մասի բաժանված եզդիները միավորվեցին:

Սրանց մի մասը Զեյնաբի հորն էր ընդունում, մյուս մասը՝ Ռոմանի հորը: Իսկ հիմա կար այդ երկու պատվարժան ընտանիքները միացնող նորը: Ռոմանն ընտրվեց ազգի առաջնորդ: Ու Ռոմանի կյանքը փոխվեց: Հին բոլոր երազներն արդեն սին էին, անձնական կյանք ասվածը՝ մի վերացական հասկացություն. Ռոմանն ինչ անում էր, անում էր ազգի շահի համար, ինչպես վայել է իսկական առաջնորդին: Ու կարծես ամեն ինչ հրաշալի էր, բոլորը կարծես երջանիկ էին, միայն թե իր՝ Ռոմանի գլխին ամեն օր նոր ճերմակ մազ, իսկ դեմքին նոր կնճիռ էր ավելանում:

* * *

- Ի՞նչ ես ցցվել հեռուստացույցի առաջ:

- Մի՛ խանգարի, էն կողմ գնա:

- Հորդ հետ էդ ինչպե՞ս ես խոսում:

- Ասում եմ՝ էն կողմ գնա:

- Ռոման, երեխու գլխից վազն անցի, թող հեռուստացույց նայի:

Ռոմանը կարմրատակեց: Սիրտը ուժեղ խփում էր: Թվաց՝ հիմա ինֆարկտ կխփի, բայց մի կերպ զսպեց իրեն:

- Զեյնա՛բ, ես իմ երազանքը թողել ու քո հետ պսակվել եմ ոչ նրա համար, որ բառադի երեխեք ունենամ...

- Խանգարում ես, հեռուստացույց եմ նայում..

- Ձե՛նդ, լակո՛տ, հերդ ա խոսում, - պոռթկաց Ռոմանը ու դարձավ կնոջ, - թե ինչի՞ համաձայնվեցի քո հետ պսակվել, որ սենց լակոտնե՞ր մեծացնես, որոնք ո՛չ ձգտում ունեն, ո՛չ մեծին են հարգում, ոչ մի բան:

- Թե չէ որ իմ հետ չպսակվեիր, ի՞նչ էիր անելու:

- Նորմալ աղջիկ էի տուն բերելու:

- Թե քեզ նայողն ո՞վ էր, որ կարողանայիր ուրիշ աղջիկ բերել, էդ մենակ ես կարող էի հորդ անվան խաթեր հետդ պսակվել:

Ռոմանը դուռը շրխկացրեց ու տնից դուրս եկավ: Ոտքով գնաց դեպի գրասենյակ: «Մաքուր օդին կխաղաղվեմ», - մտածեց: Բայց ողջ ճանապարհին տխուր մտքերը նրան հանգիստ չէին տալիս. «Եքա մարդ եմ, իսկի սիրո հաճույքը չտեսա, ողջ կյանքս էդ վհուկի հետ, ինչի՞ համար, ազգի համար, էն ազգի համար, ում համար էդ ոչուփուչ լակոտին եմ մեծացրել, ով մեռնելուցս հետո աշխատածս ողջ գումարը ով գիտի, երկու օրում քամուն կտա, էն ամբողջ ձեռք բերածը՝ ազգի համար, մի օրում վարի կտա, ով կխախտի էդ միասնականությունը, էդ համախմբվածությունը ու ամեն ինչ կբերի էն վիճակին, ինչ կար: Լրիվ սուտ ա: Լրիվ հեքիաթ դուրս եկավ: Անիմաստ էր: Հե՛ր, ախր ասում էի, որ չե՛մ ուզում... Աստղիկը... տեսնես ի՞նչ եղավ Աստղիկը: Գոնե մի անգամ տեսնեի... Տենց էլ սիրո հաճույքը չզգացի, ապրեցի ուրիշների համար, ուրիշների, ուրիշների...»:

Ռոմանը հասավ գրասենյակի շենքի մոտ ու տեղում քարացավ: Դռան դիմաց մի ջահել աղջիկ էր կանգնած: Աղջիկը նայեց նրան ու ժպտաց, կարծես վաղուց իրեն՝ Ռոմանին էր սպասում: Այդ հայացքն ու ժպիտն այնքա՜ն ծանոթ էին:

- Աստղի՜կ, - շշնջած քթի տակ:

Չէ: Հնարավոր չի: Հիմա Աստղիկը պետք է հասուն կին լինի, իսկ սա ջահել ա: Չէ: Աստղիկը չի: Բայց ի՜նչ նման է:

Չզգաց էլ, թե ոնց, բայց մոտեցավ ու բարևեց.

- Բարև, օրիորդ:
- Բարև Ձեզ, - հարգանքով պատասխանեց աղջիկը՝ նայելով Ռոմանի ճերմակած մազերին:

- Զգացի, որ ինչ-որ բան եք փնտրում, կարո՞ղ եմ օգնել, - հարցրեց Ռոմանը:

- Դժվար թե, աշխատանք եմ փնտրում, - ժպտաց աղջիկը:

- Ուրեմն կարող եմ օգնել, - Ռոմանն էլ ժպտաց: - Տվեք Ձեր հեռախոսի համարը, կզանգեմ: Ինձ քարտուղարուհի է պետք:

- Քարտուղարուհի՞:

- Հա՜, հա:

Աղջիկը սկզբից տատանվեց: Հետո նայեց Ռոմանին, ապա թղթի վրա շտապ գրեց հեռախոսահամարն ու տվեց Ռոմանին: «Երևի մազերս հարգանք ներշնչեցին, թե չէ չէր վստահի անծանոթին», - մտածեց Ռոմանը, վերցրեց թուղթը, ժպտաց ու գնաց:

Մտավ գրասենյակ:

- Անժի՜կ, - կանչեց:

Ծեր քարտուղարուհին դանդաղ քայլերով եկավ:

- Դու հաստա՞տ ուզում ես դուրս գալ աշխատանքից:

- Հա, արդեն ծեր եմ:

- Լավ: Ես քեզ փոխարինող եմ գտել, այսօր կզանգեմ, կկանչեմ:

Երկու ժամ անց իր մեջ համարձակություն գտավ ու զանգեց:

- Օրիորդ, ես եմ:

- Ո՞վ է:

- Ես եմ:

- Ո՞վ:

- Ձեր Ռոմանը:

- Կարո՞ղ ա աղջիկ ես կպցնում, ո՞վ ես:

- Օրիորդ, որ «աղջիկ կպցնեի», կասեի «ես քո սերն եմ, քոնը լինեմ, պաչեմ աքչերդ, հոնքերդ, վիզդ, փորդ», - ինքն էլ զգաց, որ կատակն անհաջող է ու շտապ ավելացրեց, - իսկ ես... ես էն մարդն եմ, որ այսօր առավոտյան Ձեզ տեսավ ու ասաց, որ կարող է գործ առաջարկել:

- Վա՜յ, հիշեցի:

- Կգա՞ս իմ մոտ:

- Ձեր մո՞տ:

- Նկատի ունեմ գրասենյակ, կխոսենք պայմանների մասին:

- Հա, կգամ:

- Լավ, դե կսպասեմ:

- Գիտեք... մի բան ասեմ... Դուք իմ դուրը շատ եք եկել...

Ռոմանը հեռախոսն անջատեց: Սիրտն անհանգիստ խփում էր: Ինքը դուրն եկել է: Ինքը: Իսկ էդ վհուկը՝ Զեյնաբը, ասում էր, թե ինքը ոչ մեկի դուրը չի գա: Բայց ահա Աստղիկի դուրն եկել է... չէ... դե Աստղիկը չի, բայց ախր շատ նման է:

Ռոմանն այդ օրը անընդհատ ժամացույցին, հետո դռանն էր նայում: Աստղիկը... դե օրիորդը... ուշանում էր:

Վերջապես եկավ: Ռոմանը քաղաքավարի վեր կացավ, աղջկան հրավիրեց նստելու, ինքն էլ նստեց ու սկսեց պատմել աշխատանքի մասին: Աղջիկը լուռ լսում էր, հետո ընդհատեց:

- Ձեր անունն ի՞նչ էր:

- Ռոման:

- Ռոման, ոչի՞նչ որ անցնեմ մտերմիկ տոնի:

Ռոմանը շփոթվեց: Լռեց: Աղջիկը դա ընդունեց որպես համաձայնության նշան ու շարունակեց:

- Ռոման, ես էդպիսի աշխատանք չեմ ուզում: Բայց քեզ ավելին կարող եմ առաջարկել: Ես կարող եմ լինել քո սիրուհին: Ինձ շատ բան պետք չի: Ինձ քո սերն է պետք ու մի քիչ գումար ապրելու համար, ուրիշ ոչինչ: Դու իմ դուրը շատ ես եկել:

Ռոմանը շփոթվեց: Ինքը կյանքի մեծ փորձ ունի, բայց սիրո հարցում... բացի Զեյնաբից, բացի գերի լինելուց ուրիշ բան չգիտի: Բոլորն իրենից խորհուրդ են հարցնում, բոլորին օգնում է, բայց ոչ սիրո հարցում: Ու Ռոմանը իրեն ամաչկոտ պատանի զգաց, ով չգիտի ինչ անել: Նայեց աղջկան ու նորից տեսավ Աստղիկին. իր պատանեկան տարիների երազանքը նորից լողաց առջևը: Աստղիկը, տեսնելով, որ Ռոմանը ձայն չի հանում, վեր կացավ, մոտեցավ նրան, կռացավ ու համբուրեց: Ռոմանի մարմնով սրսուռով ջերմություն անցավ ու ինքը հանկարծ զգաց, թե ինչ է կորցրել: Զեյնաբը, զավակները, իր ազգը, այդ ամենն արդեն վատ երազ էին թվում: Ռոմանին պատեց խելահեղ կիրքն ու գրկելով Աստղիկին՝ անկուշտ համբուրեց: Համբուրում էր աչքերը, ճակատը, քիթը, վիզը, ձեռքերը, չոքեց ու չոքած համբուրում էր աղջկա ձեռքը, հայացքը բարձրացրեց ու իրականությունն անմիջապես վերականգնվեց:

Աստղիկը վերևից իրեն էր նայում ատող հայացքով:

- Անասու՜ն, - գոռաց Աստղիկը, - թող ձեռս:

Ռոմանը չհասկացավ՝ ինչ է կատարվում ու վախից ավելի ամուր բռնեց Աստղիկի ձեռքը: Կարծես հեռվից լսեց, որ դուռը բացվել է ու աշխատողները ներս են մտնում: Վերջին վայրկյանին նկատեց Աստղիկի բարձրացող ոտքն ու ուժեղ հարվածը Ռոմանին տապալեց: Երբ աչքերը բացեց, տեսավ, որ գրասենյակի աշխատողներն իրեն նայում են զզվանքով ու խղճահարությամբ, իսկ օրիորդն արդեն չկար:

* * *

Լուրն իրենից շուտ էր հասել տուն: Բոլորը գոռում էին: Զավակներն ու Զեյնաբը: Իսկ ինքը լուռ էր, ասելու բան չուներ: Պառկեց ու հիվանդ ձևացավ: Հաջորդ օրը եկավ Անժելը՝ քարտուղարուհին ու հետը թերթ բերեց: Թերթում իր մասին էր գրված: Կարդաց. «Երեկոյան զանգեց ու ասաց՝ քո Ռոմանն եմ, ասում եմ ի՞նչ Ռոման, ասում ա՝ քո սերն եմ, քոնը լինեմ, պաչեմ աչքերդ, հոնքերդ, վիզդ, փորդ: Հուզմունքից դողում էի: Բայց լավ է, ֆայմել, ձայնագրիչը միացրել էի: Հետո ասեց՝ կգա՞ս իմ մոտ, ասեցի՝ հա՛, կգամ: Ու էդ լրիվ ձայնագրած ա, կա: Ու կատաղած գնացի: Բարձրացա մոտը: Հարձակվեց վրաս, չոքեց ու սկսեց համբուրել ձեռքերս, վայրենի, կոպիտ ձևով: Գոռացի՝ Անասու՜ն, ու աշխատողները ներս մտան, բոլորը տեսել են, թե դա ինչ էր անում: Բայց ես արժանին մատուցել եմ. քացով էնպես խփեցի, որ փռվեց գետնին, բայց ես սա սենց չեմ թողնի: Միլիցիա էլ եմ դիմել, պիտի պատժվի ինքը»:

Ռոմանը տնքաց:

Քանդվեց հոր երազանքը: Իր պատիվն արդեն մեկընդմիշտ ընկել է: Այլևս չկա ազգի առաջնորդը:

Ու Ռոմանը հանկարծ ատելություն զգաց: Ատում էր հորը, Զեյնաբին, Աստղիկին... Աչքերը փակեց: «Այդպես էլ չտեսա երջանկություն», - անցավ մտքով ու փորձեց գտնել գոնե իր կյանքի գոնե մի լուսավոր պահ: Ու հիշեց պատանեկան տարիները, Աստղիկին՝ քաղհան անելուց, հետո մտովի տեղափոխվեց իր աշխատասենյակ. այստեղ նոր Աստղիկն էր, իսկը ինքը չոքած համբուրում էր նրա ձեռքը...

Ռոմանը ժպտաց:

Շինարար
08.11.2010, 00:11
Ոչխարական

Մի փարախում ավանդական ոչխարք եղել էին խելքահան:
Զարմանալու չկար բան, զի ոչխարներն անզուգական,
Ժամանակից վաղնջական գտել էին տուն ու հանգրվան
Երկրում այծոց բարոյական:
Ու խախտելով ամեն խրատ ու պատվիրան պապենական,
Անպատվելով անգամ անբիծ խաչասերման կապն սրբազան`
Ոչխարների սպիտակագեղմ տարեց արքան
Անսաց ձայնին սատանայի ու թաթ գցեց այծի կնկան:

Կաթ ու բրդի գիտակ-վարպետ, հինգ հարյուրի Մեծ Սպարապետ,
Ութ տասնամյա Թամո արքան մեկից լինում էր գլխահան,
Թե իր կողքին մաքի տեսներ ու մանրազնին չշոշափեր:
Իսկ երբ մեկ-մեկ Բախտն քմահաճ ձեռքից խլում էր չալաղաջ,
Ազիզը չէր հիասթափվում, հեռախոսը բրդից հանում,
Պագշոտության գերի դարձած` զանգերով էր զվարճանում
Մինիստրության շենքերի տակ, կանչում փափուկ գրասենյակ,
Բարոյական այծոց խաբում, մարմնամասերը լպստում:
Ամառային մի շոգ օր արածում էր սիրատոչոր
Մինիստրության շենքի մոտ, մեկ էլ տեսավ մի ալոջ:
Ալոջ տեսավ, սիրտը թրթռաց, բերնի ջուրը վազեց-գնաց,
Ու շողերի տակ բարկ արևի ապուշ կտրեց շանթահարված:
Իսկ ալոջը անտեղյակ որոճում էր շարունակ,
Այսկողմ-անկողմ արագ քայլում, ընկերուհուն ակնկալում:
Այդպես անցավ մի քառորդ ժամ, Թամոն սառած պահում էր դամ,
Բայց սպասելու էլ ուժ չկար, տենչից դառնում էր խելագար:
Սմքած կուրծքը դուրս փքելով, քթի ակնոցը ուղղելով,
Հուշիկ քայլքով շարժվեց առաջ, սրտում մարմաջ, լեզվին` բարբաջ:
- Իմ հարգարժան ալոջ քույրիկ,- դիմեց էգին նա մտերմիկ,-
Էս շոգ-կրակին ի՞նչ ես անում, չլինի՞ քեզ գործ ես որոնում:
- Մեծապատիվ ոչխար հայրիկ, կարող եմ ես մանել իլիկ,
Աշխատանքից «օֆիսային» չի հրաժարվի և ոչ մի կին:
- Այս պարագան զարմանալի Երկնքի հետ աղերս ունի,-
Արտասանեց Թամո արքան ու խաչ հանեց երեք անգամ: -
Այս առավոտ նախարարից ստացել ենք մենք մի նախագիծ,
Քեզ, սիրելի ալոջ քույրիկ, կնշանակենք մենք մեծ ռոճիկ:
Քանի որ դու մանել գիտես, նախագծում կմասնակցես,
Ուստի համարդ բջջային ասա հիմա ինձ` Ազիզին:
- Օ՜, պատվելի Ազիզ հայրիկ, ինչքա՜ն բարի է քո սրտիկ,-
Հուզվեց ալոջը միամիտ ու գրպանից հանեց թուղթ ու մատիտ: -
Ահա համարն իմ բջջային, զանգիր շուտով ինձ արխային:
Ու այդ պահից տարօրինակ, խառնիճաղանջ ալոջի կյանքը դարձավ մեծ մղձավանջ:
Օրվա մեջ տաս-տասնհինգ անգամ զանգում էր նրան Թամո արքան,
Լպիրշ, զազիր խոսքեր ասում, յուր հոգեկանը խանգարում:
Առաջարկում էր վայրենին խալի նման կպնել դոշին,
Ուտել դմակ ու փորոտիք, ոտքերի տակ դառնալ փոշու հատիկ,
Ստինքներին մատաղ լինում, սիրո խոսքեր էր պահանջում:
Հասկանալով, որ գործ ունի թեթևաբարո մի լպիրշի,
Տարիք ու չափ չնկատող, իր սպիտակ բուրդն իսկ անարգող,
Անպարկեշտ ոչխարի հետ, որ թեև կոչվում է սպարապետ,
Չունի ոչ սրբություն, ոչ ամոք գեթ,
Ալոջն խոհեմ խորհրդակցեց ամուսնու հետ:
Որոշեցին միանգամից հարցը լուծել, բղջախոհին վնասազերծել:
Ու երբ հաջորդ առավոտյան կրկին զանգեց Թամո արքան,
Սկսեց երկար-բարակ ճառել, սեր ու բաղձանք խոստովանել,
Ալոջն իսկույն նրան ընդհատեց, ու այցելել առաջարկեց:
Ազիզն ականջներին չհավատաց, զարմանքից ողջ բուրդը եղավ թաց,
Հազիվ «այոն» իր մռլտաց, հետո փարախը իր գնաց:
Կաթ ու պանիրը պատրաստեց, կարմիր խալին փութով փռեց,
Հրամայեց ծառաներին մայել միասին էգի պատվին,
Դուռ, լուսամուտ մաքրել տվեց, անկողինն իր հարդարեց:
Ու թրթիռով պագշոտ սրտի սկսեց սպասել մայրամուտին:
Ժամերն լարված այդ սպասումի դառնում էին անտանելի,
Թամոն նորից չդիմացավ, զանգել տվեց այծի կնկան:
- Թոքդ ուտեմ, իմ Այծեմնիկ, մի խոսք ասա ինձ էրոտիկ,-
Հևհևալով, լեզուն հանած, գոռաց` կրքից խելագարված:
Որ պլանը իր չտապալի, այծն որոշեց պատասխանի,
«Սիրտդ ուտեմ, ջան իմ Ազիզ» ասաց իսկույն ձայնով թիթիզ:
Թամոն, հիացմունքից գժված, խնդիրք արեց` իջիր քիչ ցած:
- Երբ գամ փարախդ արքունական, խոսքով կանեմ քեզ ինքնասպան,-
Թրթռացող ձայնով ալոջն սպառնաց, իսկ Թամոյին դա սեր թվաց…
Երկու ժամ անց, մայրամուտին, փարախի մոտ կանգնեց տաքսին,
Այծազույգը տաքսուց իջավ, դմակապահին ներկայացավ:
Ալոջն իր ամուսնուն դրսում թողեց ու ինքն փարախ ուղևորվեց:
Հազիվ էր ներս մտել շեմից, Թամո արքան բռնեց ոտքից,
Լիզում էր` ինչը պատահի, կարծես ձողիկ էր նա աղի:
- Հանգստացի՛ր Ազիզ արքա, ճնշումդ հանկարծ չբարձրանա,
Արի՛, տեսնենք այծավարի մեր անելիքն ապագայի:
- Ի՜նչ մաշկ ունես, իմ Այծեմնի՛կ, օ՜, ինչպիսի՛ յուղոտ բդիկ,-
Չէր լսում նրան Թամո արքան,- ուտե՛նք իրար, ջանի՛դ ղուրբան:
Բանը բանից արդեն անցավ, ալոջը էլ չդիմացավ,
Դուռը բացեց մեկ հարվածով ու կատաղած գոռաց լացով.
Թա՛թդ քաշիր, կեղտոտ ոչխա՛ր, ետի՛ս անցիր պի՛ղծ խելագար,
Այդ ո՞ւմ ես սև թաթերդ գցում, մաքիի տե՞ղ ես ինձ դնում,
Պոռնի՛կ, տակա՛նք ու անզգա՛մ, ես քո բուրդը խուզե՛լ կտամ:
- Ձայնդ կտրի՛ր, հիստերիկ էծ, ես փող կտամ պարկով քեզ մեծ:
- Հազար դոլար էլ թե բերես, չեմ լռելու, մինչև դատվես:
- Հիմար ալոջ, դու չգիտես, ինչ իշխանության տեր եմ ես,
Ունեմ դիզած հարստություն, մեծ ու անչափ կարողություն,
Ես տիրակա՛լն եմ այստեղի...
- Նախագահն ես իմ ոտքերի՛,- գոռաց ալոջն ու վեր թռավ,
Թամոն դնչին քացի կերավ, փռվեց խալուն տնքտնքալով,
Ալոջը դուրս սուրաց լալով:
Ամուսինը ալոջի, մի ծառի տակ, ման էր գալիս անտեղյակ,
Մեկ էլ կինը, փրփրալով, իրեն փարվեց հեծկլտալով:
- Մի՛ հարցրու ինչ ոչ մի բան,- ասաց շեշտով հրամայական,-
Քշել տուր շուտ դեպ Սպանդարյան, տա՛ր ինձ բաժինը քննչական:
Ամուսինն չհամառեց, կնոջ պատվերը կատարեց,
Ու կես ժամից քննչականում ալոջը «բլանկ» էր լրացնում,
Արժանապատվությունն վերականգնում:
Մինչ ալոջն վիրավորված դատարանում ցուցմունք տար,
Քյարամ, Զադե ու Ասկյար դարձել էին նամակատար:
Շաբաթը մի քանի անգամ նամակ էին բերում,
Մեծ-մեծ փողեր էին խոստանում:
Սակայն ալոջը պատվելի հավետ մնաց անդրդվելի:

Պառկած փափուկ իր անկողնում, Թամոն երազ էր տեսնում,
Իբր հուժկու, փրչոտ մի այծ եկավ-կանգնեց իր տան դիմաց,
Աչքերն կրակ ու բարկացած, հարցում արեց ձայնով կամաց.
- Ապրած կենաս, Թամո արքա, ո՞նց էր համը իմ կնկա…

Շինարար
08.11.2010, 00:12
Cherchez la femme

Ութսունամյա Ազիզի համար կյանքը դեռ նոր էր սկսվում: Կյանքն ուրախ, զվարթ, կանանցով լի… Էլ ի՞նչ էր պետք նրա պես ողջամիտ տղամարդուն:

Նա նման չէր այն ծերունիներին, ում մասին սովորաբար ասում են` սեռական օրգաններից միայն աչքերն են մնացել: Կայտառ էր, կյանքով լի, սակայն, ավաղ, կյանքն անարդար էր գտնվել Ազիզի հանդեպ. լինելով գեղեցիկուհիներին նկատող, հոգով երիտասարդ, մարմնով առողջ և ծաղկունքի շրջան ապրող տղամարդ` Ազիզը ուներ հիշողության պրոբլեմ, որի անունն էր սկլերոզ: Ասել է թե` վազում էր կանանց հետևից, բայց այ ինչի համար էր վազում` չէր հիշում:
Ամառային մի տաք երեկո Ազիզը իր վարորդի հետ շրջում էր քաղաքում: Հանկարծ նկատեց մայթի վրա կանգած կանանց, ովքեր կայծակնային արագությամբ գրավեցին նրա ուշադրությունը: Վարորդին` մեքենան կանգնեցնելու հրաման տրվեց: Ազիզը փորձեց լայն ժպտալ: Չստացվեց. բեղերը քիթը խուտուտ տվեցին և նա ծերունիներին արժանավայել` լիաթոք փռշտաց:
Մոտեցավ աղջիկներին:
-Բարև ձեզ,- ժպիտի խղճուկ փորձեր անելով` ասաց Ազիզը:
-Բարև,- պատասխանեց աղջիկներից մեկը, ուշադիր նայելով Ազիզի Rolex մակնիշի ժամացույցին:
Մտքի փայլատակումը և բնազդը իրեն երկար սպասեցնել չտվեցին:
-Հա, ինչ էի ասում` աղջիկ ջան, ի՜նչ սիրուն ես, ի՜նչ լավն ես,- ոգևորված շարունակեց Ազիզը:
Աղջիկը ժպտաց` ցուցադրելով իր հիասքանչ ատամնաշարը` 32 ծուռումուռ ատամներով հանդերձ.
-Է՛հ, ո՞ւմ ա պետք… Էս քանի տարի ա գործ ում ման գալիս, չե՛մ էլ գտնում,...
-Ես քեզ կօգնե՜մ,-պատրաստակամորեն ասաց Ազիզը:
-Վա՜յ, ես շատ շնորհակալ կլինեմ, իմ անունը Աննա ա,- ասաց աղջիկը, մտածելով` “Էս ի՞նչ լավ օր ա էսօր…”
Ազիզի միտքը դեռ շարունակում էր վառ փայլատակել.
-Ես Ազիզ Թամոյանն եմ, նախարարությունում եմ աշխատում, ինձ քո նման խելացի ու սիրուն աղջիկներ են պետք:

Աղջիկը ավելի լայն ժպտաց` ասես փորձում էր ի ցույց դնել իր իմաստության ատամները:
-Համարս կուզե՞ք տամ, - պահը չէր ուզում ձեռքից բաց թողնել աղջիկը:
-Հա, հա, բա ոնց չեմ ուզում… Գրի, գրի էս թղթի կտորի վրա.. այ տենց, տո՛ւր ինձ, ցավդ տանեմ, դե գնացի ես, անպայման կզանգեմ,-վերցնելով թուղթը` Ազիզը հեռացավ:


Երկու ժամ անց…

Ազիզը նստած էր հեռուստացույցի մոտ և նայում էր “ԱԼՄ” հեռուստաալիքը` մտքում աստվածացնելով Տիգրան Կարապետյանին` նա մտածում էր` կարելի է Կարապետիչին դարձնել եզդյաց պատվավոր քաղաքացի… մտամոլոր ձեռքը տարավ գրպանը, մատներով ինչ որ թուղթ շոշափեց: Հանեց թուղթը: Ուշադիր նայեց գրված հեռախոսահամարին: “Էս ո՞ւմ համարն ա”,- մտածում էր Ազիզը և ուշադիր զննում համարը` ասես ցանկանալով պատկերացնել հեռախոսահամարի տիրոջ դիմագծերը:
-Վա՜յ, վալա՜ վալա՜, հիշեցիիիի՜, - փայլատակող աչքերով բացականչեց համայն եզդյաց առաջնորդը, - Վարթուշի համարն ա… վալա՛ վալա՛, Վարթո՜ւշ, - անսահման փաղաքշանք էր հորդում նրա աչքերից, - Վարթո՜ւշը…

/Ծանոթություն` Վարդանուշ Մստոյան ծնվ. 1952թ.: Քսան տարի առաջ նրան բախտ էր վիճակվել լինել Ազիզ Թամոյանի սիրուհին, ասել է թե` Ազիզի հարեմի պատվավոր անդամ/
-Վարթուշի համար ա... հեսա զանգեմ... Վարթո՜ւշս...
Հավաքեց հեռախոսահամարը:
-Ալո՞,- լսվեց կանացի ձայնը հեռախոսագծի այն կողմում:
Հիշելով երբմնի “Վարթուշին” Ազիզը սկսեց.
-Վարթո՜ւշ, ա՛յ Վարթուշ ջան… ես քո ցա՛վը տանեմ… էսիչդ ուտեմ, էնինչդ ուտեմ… թո՜ւ… մոռացա… աղջի՛ Վարթո՜ւշ… էդ անտերների անունը ոնց էր, է՞…

-Ալո՞,-զարմացած կրկնեց մեզ արդեն ծանոթ Աննան:
-Աղջի՛ Վարթուշ… Ազիզն ա… դե Ազիզդ էլի…հեհե՜… էս ուր ես չկաս, ա՛յ աղջի… էսինչդ.. էնինչդ… աղջի՛… թո՜ւ.. էլի էդ անտերների անունը չեմ կարում հիշեմ… վաաա՜այ…
“Էս մարդը ցնդվել ա… Բա որ մարդս իմանա, որ սենց մեկը ինձ զանգում … գլուխս կջարդի… թե խի համարս տվեցի սրան,”- գուշակելով հեռախոսազանգի “տիրոջը” մտածեց Աննան և անջատեց հեռախոսը:
Հաջորդ զանգը իրեն երկար սպասեցնել չտվեց:
-Աղջի՛ Վարթուշ, ա՛յ Վարթուշ… Խի՞ ես անջատում… Արի մոտս էլի, ցա՛վդ տանեմ, քեզի շատ եմ կարոտել, - պնդում էր Ազիզ Թամոյանի սիրառատ ձայնը:
“Քանի շուտ ա, ես սրանից պիտի պրծնեմ, թե չէ սա հա կյանքս կուտի,”- գլխի ընկավ Աննան և հեռախոսը անջատելով` գնաց թերթերից մեկի խմբագրություն` պատմելու իր գլխին եկած պատմությունը:
Հասնելով խմբագրություն` Աննան իր դժբախտ պատմությունը պատմելու ընթացքում չէր մոռանում լաց լինելու, հեծկլտալու և աչքի պոչով ներկա գտնվող երիտասարդ լրագրողներից մեկին նայելու մասին:
Իսկ Ազիզ Թամոյանը, ով հաջորդ օրն արդեն իսպառ մոռացել էր պատահածի մասին, ամենայն ազնվությամբ պատմում էր մի այլ պատմություն` կապված դրամաշորթության հետ, որն արդեն լրիվ ուրիշ պատմություն էր և ուներ պատշաճ վաղեմություն:

Շինարար
08.11.2010, 00:12
Անհաս ցնորք իմ հոգու

- Բժի˜շկ, օգնեք կնոջս,- բացականչեց հենց նոր աշխատասենյակ ներխուժած տղամարդը, որը թեև կիրթ էր երևում, բայց մոռացել էր դուռը թակելու մասին: Ավելին՝ նա այնքան շփոթված էր, որ չնկատեց սեղանի հետևի բազկաթոռին բազմած պատկառելի տարիքով ու արդեն սպիտակող մազերով բժշկին՝ փոխարենը խոսքն ուղղելով սեղանի մյուս կողմում աշակերտական աթոռին տեղավորված ուսանողին, որն ուսուցչի հետ ինչ-որ բան էր քննարկում:
Բժշկի համար սովորական էին նման այցելությունները. արդեն սովորել էր, որ հոգեբուժարանում բուժվողների հարազտները նույնիսկ ավելի խելագար էին, քան հիվանդներն իրենք: Պահպանելով նույն սառնասրտությունը, որով մինչ այդ ինչ-որ բան էր բացատրում ուսանողին՝ պատասխանեց.
- Բերե´ք նրան:
Տղամարդը դուրս եկավ, քիչ անց վերադարձավ՝ իր հետ մի կերպ ներս բերելով միջին տարիքի մի կնոջ, որը, երևում է, մինչ այդ մեքենայում փակված է եղել: Այլապես կօգտվեր այն կարճ ակնթարթից, երբ ամուսինը միջանցքում իրեն մենակ թողնելով մտել էր բժշկի մոտ, կփախչեր:
- Ի՞նչ գանգատներ ունեք,- առանց երկար-բարակ մտածելու և ուսանողին դուրս գալու նշան անելով սկսեց բժիշկը:
- Ես հիվանդ չեմ: Այ սրան տեսնու՞մ եք: Ուզում ա ինձ զոռով գժանոց բերած լինի, որ տունն ու էրեխեքիս ձեռիցս առնի:
- Տիկին, հանգստացեք, ոչ ոք չի ասում, թե հիվանդ եք: Ուզու՞մ եք՝ առանց Ձեր ամուսնու կզրուցենք:
- Բայց…
- Պարոն, կներեք: Ամեն դեպքում կարծում եմ, որ ավելի նպատակահարմար կլինի՝ դրսում սպասեք:
Ստիպված էր ենթարկվել:
- Կասե՞ք Ձեր անունը:
- Պասպորտով Նառա, բայց ինձ ասա Ազիզ: Իսկական Ազըզ եմ: Սենց ինձ սազում ա:
- Տիկին, ի՞նչ է Ձեզ անհանգստացնում:
- Ամուսինս գլխիս սարքում ա: Ու մենակ ինքը չի: Կարապետիչն էլ: Էրկուսով ուզում են ինձ վերացնեն: Շատ կեղտոտ ձևերով:
- Կարապետի՞չ:
- Հա, էն քո իմացածը:
- Որտե՞ղ եք հասցրել հանդիպել նրան:
- Օգոստոսի 11-ին, Արշակունյաց փողոցում, մամուլի շենքի մոտ իմ ընկերուհուն պիտի հանդիպեի, ինձ մոտենում ա Կարապետիչը, բարեւում ա, ես նայում եմ՝ անծանոթ ա, ասում եմ՝ բարեւ ձեզ, ասում ա՝ բարեւ ձեզ, հարցնում ա՝ ինչի՞ ես կանգնել էստեղ, կարող ա՞ աշխատանք ես փնտրում, ասեցի՝ այո, լավ աշխատանք լինի, չեմ հրաժարվի: Կարապետիչն էլ ասեց՝ բա գիտեք, հաղորդավարիս գործից ազատել եմ, նորին եմ փնտրում:
- Իսկ Ձեր ամուսինն ի՞նչ կապ ունի Կարապետիչի հետ:
- Սպասի, սաղ հերթով: Ուրեմն գնում եմ տուն, մոտ երկու ժամ անցնում ա, զանգում ա, բա՝ ո՞ւր հասար, ես էլ ասի՝ ներողություն, ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու, բա՝ Էդոյիդ հետ: Ասում եմ՝ Էդոն ո՞վ ա, շնչահեղձ լինելով ասում ա՝ Կարապետիչն ա:
Այստեղ Նառան սկսում է արտասվել:
- Բժիշկ ջան, մեռնեմ ջանիդ, պատկերացնու՞մ ես: Ես հայ օջախի մայր, ինքը ինձ տենց բաներ ա ասում:
- Ո՞նց բաներ:
- Ձայնագրությունը կա, կարող եք լսել: Ասում ա՝ ցավդ տանեմ, կյանքիդ մեռնեմ, իմ մոտ խնդիր չունես, կգաս, ամեն ինչ լավ կլինի, տաքսուդ փողն էլ կտամ, ասում եմ՝ հա, հարց չկա, մենք մի փոքր ուշ կզրուցենք: անցնում ա մի 40-45 րոպե, զանգ ա գալիս: Ու տենց նույն օրը՝ երեք անգամ: Ես հասկացա, որ գործ ունեմ թեթեւաբարո, ոչ լուրջ, սրբություն ու տարիք չհարգող նսեմ ոչնչության հետ:
Նառան սկսում է հեծկլտալ:
- Ես գիժ չեմ, այ բժիշկ ջան, մի բան արա, սրանց ձեռից պրծնեմ:
Բժիշկը նայում է ժամացույցին: Ինչ-որ շատ երկար ժամանակ տրամադրեց այս կնոջ:
- Սանիտա˜ր,- կանչում է:
Ներս է մտնում մի հաղթանդամ երիտասարդ:
- Նառային տար բաժանմունք, մարդուն ասա, թող ներս մտնի:
- Ազըզ,- ուղղում է:
Մինչ կհասկանար, թե ինչ է կատարվում, սանիտարը նրան ուղեկցում է այնտեղ, որտեղից փախչելն այնքան էլ հեշտ գործ չէ:
Մտնում է տղամարդը:
- Պարոն, Ձեր կնոջ վարքում երբվանի՞ց տարօրինակություններ նկատեցիք:
- Նա միշտ կասկածամիտ է եղել, բայց ամառվա վերջերին ամեն տեսակի չափ ու սահման անցավ: Պնդում էր, որ ոմն Էդուարդ Կարապետիչ իրեն հետևում է, ուզում է բռնաբարել: Նույնիսկ մի անգամ համոզեց, տարավ այդ մարդու գրասենյակ: Խնդրեց, որ ներքևում սպասեմ: Հետո ձենը գցեց գլուխը, բարձրացա: Հին բնակարան էր, դուռը բաց, ներսում մարդ չկար: Ասում էր՝ հենց նոր ստեղ էր, թևերս լպստում էր: Ստիպեց, որ գնանք ոստիկանություն, բայց հրաժարվեցի: Դրանից հետո սկսեց ինձ կասկածել, թե Կարապետիչի հետ համագործակցում եմ, ուզում եմ կործանել իրեն: Անտանելի էր դարձել: Ամբողջ օրը տանը կռիվ-ղալմաղալ էր: Եքա չափահաս էրեխեք ունենք: Արդեն ամաչում էին իրենց մորից:
- Իսկ հեռախոսազանգե՞րը: Նշում է, որ զանգել են իրեն:
- Նա ախր հեռախոս չունի: Այդ բոլոր խոսակցություններն ականջին թվում են:
Հաջորդ օրը: Բժիշկն ուսանողին բացատրում է. «Ցնորքն ընկալման խանգարում է իրական օբյեկտի բացակայությամբ, այսինքն՝ հիվանդը տեսնում, լսում, շոշափում է բաներ, որոնք իրականում գոյություն չունեն: Հատկապես հաճախ հանդիպում են լսողական ցնորքները… Մի հետաքրքիր հիվանդ ունենք: Կուզե՞ս տեսնել: Առանց պատասխանի սպասելու կանչում է.
- Սանիտա˜ր, Նառային բեր:
Մոտ կես րոպե անց քստքստացնելով, մի քիչ շշմած ու քթի տակ մրթմրթալով ներս է մտնում կինը:
- Նառա, ո՞նց եք այսօր:
- Նառա չէ, Ազըզ… Բժիշկ, ինձ ե՞րբ ես դուրս գրելու: Ես առողջ եմ:- Շրջվում է դեպի ուսանողը,- բալես, ես քո թայ էրեխա ունեմ: Արի մի բան արա, ինձ…
- Հիմա դրա ժամանակը չէ… Դուք ավելի լավ է պատմեք, թե ինչպես գնացիք Կարապետիչի գրասենյակ:
- Ո՞նց, մարդս ասե՞լ ա… ****** Բա դա մա՞րդ ա: Հլը դու մինչև էդ լսի… Հասկանալով, որ սա ինձ նորից սեր ա բացատրելու, միացնում եմ իմ հեռախոսի դիկտաֆոնը, ասում ա՝ ուտեմ ծիծիկներդ, խալ եղնիմ, դոշիդ եղնիմ, ոտքերիդ մեռնեմ, էսինչդ ուտեմ, էնինչդ ուտեմ, մի լավ բառ ասա՝ տրամադրությունս բարձրանա, սաղ ձայնագրած ա, ամբողջ մարմինս պարալիչի նման դողում ա, եւ ես, հասկանալով, որ արդեն բանն ինչ ա, ասեցի՝ խնդիր չկա, կգամ-կասեմ: Հետո ինքը ասում ա՝ ասա ուտեմ պ****դ, որ ես ինձ լավ զգամ, ես էլ հասկանում եմ, թե՝ սիրտդ ուտեմ, ես էլ ասում եմ՝ հա, Էդո ջան, սիրտդ ուտեմ, ինքն էլ ասում ա՝ մի քիչ իջի ներքեւ: Ես խելագարված ասեցի՝ կգամ քո գրասենյակ ու ընենց բառեր կասեմ, որ ամբողջ կյանքումդ կհիշես”: : Մարդուս թևից բռնեցի, տարա, ներքևում սպասացրեցի: Բարձրացա:
Դուռը բացելն ու ինձ վրա հարձակվելը մեկ եղավ, սկսեց թեւերս լպստել ու բարձրաձայն ցանկությունները հայտնեց… Ես նստա, ասեցի՝ կներեք, էլի, հեռախոսս անջատեմ, մեզ չխանգարեն, ու միացրի դիկտաֆոնս… Ընկել ա ձեռք ու ոտս, ասում եմ՝ հլա մի հատ հանգստացի, արի գործից խոսանք, ինքն էլ շնչակտուր, լեզուն դուրս գցած կոմպլիմենտներ ա անում՝ էս ինչ բդեր ունես, էս ինչ մաշկ ունես: Ես հազիվ ինձ զսպում եմ, Էդոն տեղից ռեզկի բարձրացավ, սկսեց լիզել թեւս, ես էլ դուռը բացեցի ու սկսեցի գոռալ, ասեցի՝ ո՞ւմ ես ձեռք գցում, այ պոռնիկ, տականք, ասի՝ ես քո գլուխը խուզել եմ տալու, գոռացի, որ բոլորը դուրս թափվեն: Ինձ ասավ սուս՝ մատներով գումար ցույց տալով, ասի՝ 10 հազար դոլար էլ տաս, չես պրծնելու, ասավ՝ ես եզդիների նախագան եմ, ասեցի՝ դու իմ ոտերի նախագահն ես…
- Փաստորեն Կարապետիչը եզդի է… չգիտեի:
- Հա բա ասում եմ: Մարդս էլ երևի: Մինչև հիմա չեմ իմացել: Ասի՝ արի, խփի սրան: Բարձրացավ վերև, արդեն փախել էր: Ասի՝ գնանք միլիցիա: Զոռով համոզեց, տուն տարավ: Բժիշկ ջան, ես չեմ, դու ես: Ի՞նչ կմտածես սրա մասին: Բա դրանից հետո էլ վերևի հարևանները հա խոսում են, թե դատի մի տուր մեր Կարապետիչ ախպորը: Համ էլ սաղ օրը ինձ են քննարկում: Ասում են՝ բ-ի մեկն ա: Բա ես հիմա ու՞մ դիմեմ: Ո՞նց էդ լկտիների հարցերը լուծեմ:
Բժիշկը շրջվում է դեպի ուսանողը
- Տեսնու՞մ ես: Լսողական ցնորքներ են: Շատ տիպիկ են: Հիվանդը ձայներ է լսում և դրանց հիման վրա զառանցանքներ կառուցում:
- Այ բժիշկ ջան, ի՞նչ ձայներ: Ասում եմ՝ էս սաղ ձայնագրած կա: Առ, քեզ եմ տալիս:
Եվ գրպանից հանում է իր ցնորքների ձայնագրությունը:

Շինարար
08.11.2010, 00:13
CIB Û ŞAŞ

Առավոտ արևը դեռ չծագած, երբ աստղերն իրենց լուսավորության վերջին հետքն են փորձում թողնել երկնքի կապույտին, և ալարելով իրենց տեղը, նորից փորձելով, զիջում արևի շողերին, երբ դեռ աքաղաղն էլ չէր հասցրել իր առաջին ողջույնն ուղարկեր գյուղի քնկոտներին, բամբասանքների տարափը լցվեց գյուղամեջ, իսկ ավելի ճիշտ եզդի Թամոյի գլխին: Գյուղում նա միակն էր ազգությամբ եզդի, ոչ ոք չգիտեր թե երբ և ինչպես էր Թամոն հայտնվել իրենց գյուղում, բայց բոլորն էլ լավ գիտեին նրա չափազանց կարևոր գործերի մասին: Ասում էին, թե Թամոն ալամ աշխարհի եզդիների նախագահն է և այդպես է եղել նրա ամբողջ կյանքում, նա աշխարհին հայտնի է որպես դոկտոր-պրոֆեսոր ու հիմա էլ վերևներում հարգելի մարդ է: Ասում էին նաև, որ նա ղարաբաղյան պատերազմում եզդիների 5-հարյուրյակի սպարապետ է եղել, այդ տարիներին թիկունքում անձնուրաց աշխատանքի և անբասիր զինվորական ծառայության համար պարգևատրվել է շքանշաններով, մեդալներով ու նմանատիպ այլ փայլփլուն առարկաներով: Նրա ջահել կյանքի «արկածների» ու ներկայիս «հեղինակության» մասին գյուղում լեգենդներ էին շրջում: Ոչ մի կնոջ կողքից անտարբեր չէր անցնում, բարի աջողումն ասելուց հետո անպայման ժպտում ու մի լավ բան էր ասում ցանկացած կնոջ, հաշվի չառնելով թե ում մայրն է, քույրը կամ կինը: Կարելի է ասել ավելի շատ շփվում էր գյուղի կանանց, քան տղամարդկանց հետ: Ոչ ոք չգիտեր նա կին, երեխաներ կամ որևէ ազգական երբևէ ունեցել է, թե ոչ, բայց բոլորն էլ լավ գիտեին, որ հիմա նա իր տանն ապրում է մենակ, արդեն հմտացել է տնային գործերում, տնտեսությամբ ինքնուրույն է զբաղվում` ավլում, մաքրում, եփում, արդուկում, ու չմոռանանք, չափազանց կարևոր գործերով հաճախ է լինում, ինչպես ինքն է ասում մըյրաքաղաքում: Եվ ահա հենց իր չափազանց կարևոր գործերի համար մըյրաքաղաք կատարած այցելություններից մեկի պատճառով էլ հայտնվել էր գյուղի կանանց գլխավոր բամբասանքի առանցքում: Լուրը գյուղ հասավ լուսադեմին, մեկն ասում էր թե քաղաքից մի ոստիկան է եկել ու եզդի Թամոյին է փնտրում, մյուսն ասում էր թե մեկը չի, մի քանիսն են ու անպայման ձերբակալելու են, իսկ ավելի խելացիները (եթե կարելի է այդպես անվանել նրանց) փորձում էին գուշակել, թե ինչի համար են փնտրում, մեկն ասում էր երևի օրենքն է խախտել, մեկ ուրիշի կարծիքով նրա չափազանց կարևոր գործերի պատճառով է, մինչև կեսօր արդեն ամբողջ գյուղը խոսում, ենթադրում, պատկերացնում էր, թե ինչպես է եզդի Թամոն բռնաբարել ոմն Գայուշի: Ու մինչև իրիկուն գյուղում զանազան լեգենդներ հյուսվեց Թամոյի կատարածի շուրջ: Իսկ թե ինչ ասաց կամ արեց հենց ինքը` Թամոն կիմանանք քիչ անց:

Թամոն քնած էր, երբ դուռը թակեցին: Չէր ուզում շուտ արթնանար, ու որ շատ ավելի վատ էր դուրս գար անկողնուց, բայց թակոցին ավելացավ նաև տղամարդու բամբ ձայնը: Տեսնելով, որ այլ հնար չկա, դուրս թռավ մահճակալից, դեպի վեր ոլորեց երկար բեղերը և արագ սլացավ դռան ուղղությամբ:
- Դո՞ւք եք քաղաքացի Թամոն, - հարցրեց ոստիկանական համազգեստով, բարձրահասակ տղամարդը:
- Ե՛ս եմ, - պատասխանեց քնաթաթախ Թամոն, ու հորանջելով սովորության համաձայն կրկին անգամ դեպի վեր ոլորեց բեղերը, - ինչո՞վ կարող եմ օգնել:
- Ստորագրե՛ք ահա այստեղ և վերցրեք … , - ոստիկանը շարունակում էր խոսել, բայց Թամոն չլսեց նրան այլ հարցրեց այս անգամ գլուխը քորելով.
- Ի՞նչը, սա՞:
- Ս՛ա, - պատասխանեց տղամարդը ու նորից ուզում էր բացատրել թե երբ, ինչի համար և ուր պիտի գնա Թամոն, բայց նորից կիսատ մնաց, որովհետև Թամոն արդեն հասցրել էր ստորագրել, վերցնել թղթի կտորը, որն իրեն էր մեկնել ոստիկանության աշխատակիցը, և փակել դուռը դրսում թողնելով նրան:

Քիչ ուշ, երբ արդեն կարելի է ասել Թամոն արթնացել էր, կարդաց ոստիկանի բերած թղթի կտորին գրվածն ու հասկացավ, որ պետք է ներկայանա ոստիկանատուն, առավոտյան ժամը տասին, ինչ-որ Գայուշի բռնաբարության փորձի համար: Ու հանկարծ սկսեց մտածել` Թամոն ես եմ, լավ է, ոստիկան, Գայուշ, բռնաբարել, վատ է, շա՜տ վատ է: Սառը քրտինք անցավ ողջ մարմնով, աչքերը դուրս պրծան իրենց բներից.
- Ի-ի-ի՞նչ, բըռ-բըռ-բըռնաբարե՞լ, - ինքն իրեն խոսեց Թամոն, ու մինչ կփորձեր հասկանալ թե ինչ է կատարվում, ուշաթափվեց ընկավ գետնին: Երբ ուքի եկավ, արդեն կեսօր էր: Մեկ անգամ ևս կարդաց ու համոզվեց, որ իրեն իրոք ոստիկանատուն են կանչել, ուզեց հիշել Գայուշն ով է, ինչացու է, բայց ոչ մի բան մտքին չեկավ, որոշեց ամեն ինչ պարզել առավոտյան:
Հաջորդ օրը, երբ հասավ ոստիկանատուն Գայուշն արդեն հասցրել էր ամենքին ու ամեն ինչ, այն էլ մի քանի անգամ պատմել եղածը, և ըստ նրա պատմածների եզդի Թամոն աշխատանք առաջարկելու միջոցով խաբել էր իրեն ու փորձել բռնաբարել: Իսկ թե ինչպես էր կատարվել այդ փորձված բռնաբարությունը, կիմանանք քաղաքացի Գայուշի ցուցմունքներից, որ բարձրաձայն կարդում էր ոստիկանության աշխատակիցը եզդի Թամոյին գործին ծանոթացնելու նպատակով: Մոտավորապես այսպես էր պատմել Գայուշը. «Փողոցում կանգնած սպասում եմ ընկերուհուս, ինձ է մոտենում տարեց մի տղամարդ ու առանց դես ու դեն ընկնելու աշխատանք է առաջարկում իր գրասենյակում, ես համաձայնվում եմ, ու հաջորդ օրն առավոտյան պատրաստվում աշխատանքի գնալու: Գնում եմ իր նշած հասցեով տեսնում եմ գրասենյակ է, բայց մարդ չկա, մտածում եմ այս ի՞նչ տեսակ գրասենյակ է, եթե ոչ ոք չի աշխատում, մեկ էլ ներս է մտնում եզդի Թամոն, բանալիով փակում է դուռն ու անցնում գործի, չմոռանալով իր գործողությունները համեմել այսպիսի խոսքերով. Վա՜յ, ես քո ջանին մեռնիմ, ղուրբանդ էղնիմ, էս ինչ սիրուն ոտեր ունես, ուտեմ ծիծիկդ, խալ էղնիմ դոշիդ էղնիմ, ոտքերիդ մեռնիմ … : Հետո ինքն ասեց՝ ասա ուտեմ սիրտդ , որ ես ինձ լավ զգամ, ես էլ ասում եմ՝ հա, Թամո ջան, սիրտդ ուտեմ, ու մտածում եմ ոնց դուրս գամ էս իրավիճակից, ինքն էլ ասեց՝ մի քիչ իջի ներքև, աչքերս թռան ճակատիս, ո՞նց թե ներքև իջի, էլ չդիմացա, քացով տվի եզդին ընկավ, դուռը բացեցի, դուրս փախա գրասենյակից, ու միանգամից եկա այստեղ վիրավորված պատիվս ու արժանապատվությունս վերականգնելու համար»:

Ի պատասխան Գայուշի մեղադրանքների եզդի Թամոն էս որ լսեց, տեղից վեր ցատկեց, դեպի վեր փորձեց ոլորել անզորությունից արդեն երկար ժամանակ ներքև կախված երկար բեղերը, մի քայլ առաջ եկավ ու կմկմալով սկսեց.
- Հա-հարգելի, ընկեր, պարոն ոստիկան զրպարտանք է, խա-խաբում է, ես ազնիվ, 80 տարեկան, դոկտոր-պրոֆեսոր և վերջապես նա-նախագահ մարդ եմ, ինձ բոլորն են հարգում, ես ինչի՞ պիտի նման բան անեմ: Ես օգնում եմ իր նմաններին, ժպտում ու հաճոյախոսում եմ, առանց նրանց վիրավորելու, ես կանանց հարգել գիտեմ:
- Ձեր հաճոյախոսությունների ժամանակ առաջարկե՞լ եք համտեսել իր մարմնի որոշ հատվածներ, - ժպիտը չթաքցնելով հարցրեց ոստիկանը:

Թամոն լռեց ու գլուխը կախեց, բայց ոչ թե վերն ասվածի հետ համաձայն լինելու պատճառով, այլ հիշել էր Գայուշին ու այս ամբողջ պատմության սկիզբը: Ամեն ինչ այլ կերպ էր եղել: Գայուշին իրոք ինքն աշխատանք էր առաջարկել, որովհետև դեպքից մի քանի օր առաջ աղջիկն ինքն էր Թամոյից փող խնդրել, հակառակ դեպքում սպառնացել էր, որ կգնա ոստիկանություն ու կանի այն ինչն արդեն արել է: Թամոն չէր հավատացել նրան, բայց քանի որ տեսել էր աղջիկն օգնության կարիք ունի, և հնարավոր է, որ իրոք գումար է հարկավոր, նրան առաջարկել է աշխատել իր գրասենյակում:

Երկար-բարակ քննարկումներից, տարբեր փաստարկումներից, հարևան - բարեկամների վկայություններից հետո ոստիկանության աշխատակիցները եկել էին այն համոզման, որ եզդի Թամոն իսկապես անմեղ է: Ճիշտ է, նա իր ողջ կյանքի ընթացքում երբեք կանանց անուշադրության չի մատնել, բայց և ոչ մի անգամ ոչ մի կնոջ չի էլ փորձել վիրավորել, իսկ Գայուշն այսպիսի եղանակով արդեն հասցրել է մի քանի տարեց տղամարդկանցից գումար ստանալ:

Չափազանց կարևոր գործերի պատճառով իր հարգանք - պատիվը մըյրաքաղաքում կորցրած ու նաև վերականգնած եզդի Թամոն մի քանի օր գյուղից բացակայելուց հետո գլուխը բարձր հետ վերադարձավ և շարունակեց ապրել առաջվա նման, միայն թե հիմա նա արդեն զգուշանում էր կանանցից, նրանց սիրունիկ դեմքից ու խունջիկ - մունջիկ քայլվածքից, ու ամեն անգամ երբ ցանկանում էր մի որևէ հաճելի բան ասել որևէ կնոջ, նախօրոք մտածում էր արդյոք արժե ասել, թե այնուամենայնիվ, լռելն ավելի լավ է:

Շինարար
08.11.2010, 00:15
Թռիչքներ երազում և հար..եմում

Վույ աման աման
Առաջնորդ լինելուց լավ բան...

Արար 1

Սարերում հանգիստ արածում է ոչխարի հոտը, հովվի ու հավատարիմ գամփռի աչալուրջ … խռմփոցի տակ, որոնք չէին էլ կասկածում, որ այդ ժամանակ Երևան քաղաքում..

(բարձր երաժշտություն)
Վույ աման աման, ջան ամաաան,
Թագավոր լինելուց լավ բաանն..

80-ին մոտ, թավ բեղերով, սուլթանի շորերով, չալմայով, դաշույնը… ատամների մեջ պահած ոմն մեկը սպասում է հարեմի գալստյանը: Քիչ անց ներս են մտնում մի խումբ երփներանգ կանայք:


(Ոմն մեկը) Օօօֆֆֆ, էլի սրանք, վալա վալա: Ռա’դ եղեք:

Հարեմ կոչեցյալ խումբը ինչպես գալիս է այդպես էլ քոռ ու փոշման գնում է:

(Ոմն մեկը` ինքն իրեն) Սենց չի լինի այ մարդ: Ինչքան կարելի ա : Ամբողջ աշխարհն առաջա գնում, ես` առաջնորդս, մնամ սրանց հույսի՞ն: Արդեն քանի տարիաաա: Սրանց հլա գառնուկ ժամանակից եմ ճանաչում: Արդեն աչքերս փակ, հոտով կարող եմ ասել ով ովա: Բա հետո՞: Չէ, եթե ուզում ես մի բանի հասնես, պետք է մենակ հասնես: Դրա համար ` ԱՌԱՋ:

Արար 2

Ոմն մեկը (հետայսու` առաջնորդը) տխուր տրտում կերպարանափոխվում է, ատամների արանքից մի կերպ հանում դաշույնը (անիրավը մնացել էր պրոթեզի խորխորատներում), հագնում քաղաքացիական առաջնորդական հանդերձանքը, կապում փողոցի պատահական ժամացույց ծախողներից գնած Rolex ժամացույցը և դուրս գալիս փողոց` պատվելու քաղաքը իր ներկայությամբ և տեսնում «մե կարմրաթուշ հուրի փերի»:

(Առաջնորդ` մտքում) Յա, վալա վալա, էս ինչ հաջողություն էր այ մարդ: Ազիզ ջան դե քեզ տեսնեմ, ջահել ժամանակներդ հիշի ու առա’ջ:


(Առաջնորդ) Բարև կյանքս, հե հե:
(Հուրի փերի) Բարև Ձեզի:
(Առաջնորդ) Կարող է գործ ուզես, հարեմակարգիչի հետ գործ անելու գերազանց իմացությամբ աշխատող եմ ման գալիս իմացա՞ր:
(Հուրի փերի) Վըյիիիի, հի հի հի: Բա ոնց չեմ ուզի: 2 ամիս սովորել եմ…
(Առաջնորդ` մտքում) Վայ դմակդ ուտեեեմմմմ.....
(Առաջնորդ` արդեն ոչ մտքում) Յա, Ազիզը մեռնի սովորածիդ, դե համարդ հրամայի խփեմ հեռախոսիս մեջ…
(Հուրի փերի` հմայված, «բախտի տերը թաղեմ» դեմքով) Հրամայում եմ` խփա’:


Արար 3

Հուրի փերի-ն հորական տնից առավոտվա չվերթով ստացած խառը կանաչի է մաքրում և հեռախոսը զանգում է` “Աշտարակի պոպոքը, Հմայակի սապոգը, Հմայա…”

(Հուրի փերի) Այլո
(Առաջնորդ) Կյա՞նք:
(Հուրի փերի) Դուն ո՞վ իս:
(Առաջնորդ) Ազիզդա’: Ու՞ր ես ախչի:
(Հուրի փերի) Կարոտել ես հաաա՞: Հի հի հի հի: Թաղեմ բոյդ:
(Առաջնորդ` 5-րդ երկնքում) Մեռնեմ քեե… Իմանում ես, ստեղ հերթը կանգնելա, բոլորն ուզում են աշխատեն, բայց ես ասում եմ չէէէ ուրիշնա ընդունվել: Շտապ արի ծիծ... եռնակի թևով: Տաքսու փողն էլ տամ, մենակ թե արի:
(Հուրի փերի` մտքում) Յաաա, մալադեց ախչի, ինչ կպելա կպել, տենում ես ոնցա պլոկվոմ քո համար, հի հի հի :)Այ թե Թութուշը տեսներ, թե չէ չոբանից էն կողմ բան չի կպցրել հլա: Ինչ անենք 80 տարեկանա, տատս ասում էր փոխարենը սրանք ամեն անգամ գիտեն վերջին անգամնա, էն ինչեեեր են անում: Լավ բա հիմա ի՞նչ անեմ: Գնա՞մ: Բա որ երկու ոտիցս կապեն ու մորթեն: Մեր գեղի վիվասելի Գուգուշն ասում էր հեռախոսս կարողա զապիս անի, բռնեմ զապիս անեմ, նավսյակի կմիացնեմ... Բայդ հլա թող գործի ընդունի մնացածը հետո` մարդուս ականջը խուլ:
(Հուրի փերի) Այլանդա՞կ: Հի հի հի..
(Առաջնորդ) Հա ուտեմ....
(Հուրի փերի) Ի՞նչ ուտես:
(Առաջնորդ) Ուշադրություն մի դարձրու, նոր տանձ էին բերել ասում էին կուտե՞ս...
(Հուրի փերի)Հաաա.. դե հեսա գալիս եմ, տեղս բռնի չգրավեն:
(Առաջնորդ` սուլթանի խալաթը հագնելով) Արիիի, արիիի արի տեղերդ բռնեմ.... հո հո հո

Արար 4

Առաջնորդը հարեմային վիճակներում է` սուլթանի խալաթ, չալմա, դաշույնը կորել էր, չգտավ, պրոթեզների արանքում ծալովի դանակ է...

(Առաջնորդ) Քյարա՜մ, Ասկյա՜ր, ու՞ր եք հառամզադեք:
(Ք., Ա.) Հարեմանոցդ, օ՜ մեր առաջնորդ:
(Առաջնորդ) Հուրի փերիս ուրա արա, չեկա՞վ:
(Ք.Ա.) Հենց նոր եկավ, գնանք հարեմավիրենք ներս:

Ներս է մտնում Հուրի-Փերին` զուգված-զարդարված` մանուշակագույն զուգագուլպա, վարդագույն սվիտերատիպ մի բան` մեծ ծակերով, կանաչ կրծկալ` առանց ծակերի, երկնագույն կարճ շրջազգեստ` բնական ճամպրուկը քողարկելու ակնհայտ մտադրությամբ:

(Առաջնորդ) Վայ քու....
(Հուրի փերի) Էդ ու՞մ ասիր:
(Առաջնորդ) Մեռնեմ քե, արի մոտիկ, լավ չեմ տեսնում, հի հի հի
(Հուրի փերի) Սպասի հլա, հարեմակարգիչն ու՞րա բա:
(Առաջնորդ) Հարեմը սայա, ստեղի կարգիչն էլ ես եմ, մեռնեեեեմ ծիծիկներիդ, արի ուտեմ....
(Հուրի փերի` գրգռվածա-վախեցածառը վիճակում) Ախ դու քյոփաաակկ... հեռու՛ տար լեզուդ:
(Առաջնորդ` ինքնամոռաց) Օ՜ իմ Ժոզեֆինա,

Տատու լինեմ ուսիդ,
Խալ լինեմ դոշիդ,
Դմակ լինեմ …

Չռփ՜...
(Հուրի փերի` ապտակելով) Տո ոչխարի ցավ, էդ ինչ արքայությունա մտքով անցել?
(Առաջնորդ` կրկին ինքնամոռաց) Հանիիի՜ շորերդ...

Չռփ՜....
(Հուրի փերի` արդեն հրաժեշտ տված Փեփրուշ մորքուրի Վոլգոգրադսկից ուղարկած սվիտերին) Տո կճղակավոր թևս հո եղինջ չի լիզում ե՜ս….

(Առաջնորդ` արդեն վտանգավոր հասարակության համար) Յուբկեեեդ արի հանեեեմ.....
(Հուրի փերի` ամբողջ սենյակով մեկ տրտինգ տալով) Պամագիծեեեե՜՜՜.....
(Առաջնորդ` նեանդերթալյան որսորդների արթնացած բնազդով) Հռիիիիի՜, այսինքն յահուու՜…. Թալեմ բռնեմ, թալեմ բռնեմ…. Բռնեմ …. Քյարաաամ, Ասկյաաաարրր դեմը բռնեեեեքքք....

Հուրի փերին, տեսնելով որ արդեն բռնելու են իրեն, դիմում է խորամանկության` սպասում է մինչև գա հասնի իրեն, ձեռքերը դնի մի երկու տեղ, ուշադրությունը շեղվի ու էդ պահին ԳՄՓ-ԶՆԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ………. Բռնցքամարտում արգելված հարված` այն էլ ոտքով!!! KO!!!! 1-2-3-4…..


Առաջնորդն արթնանում է մամուլի ասուլիսում:

Շինարար
08.11.2010, 00:16
Մի սիրո պատմություն

Մենք սիրում էինք իրար: Ընկերուհիներս ինձ բացատրում էին, որ եզդիների հետ գործ չունեմ, որ նրանց վրայից ոչխարի հոտ է գալիս, որ, միևնույն է, ինձ հետ չի ամուսնանա, որ ես նրա ոչ առաջինն եմ, ոչ վերջինը, որ նա ոչ միայն կանանց, այլև տղամարդկանց, ավելի ճիշտ՝ փոքրիկ տղաների նկատմամբ անտարբեր չէ, և այլն, այլն: Նույնիսկ ասում էին, թե նա հեռախոսով սեքսի սիրահար է, և իր պահանջները բավարարելու նպատակով երբեմն պատահական համարներ էր հավաքում: Իսկ ես նրանց լսելու ցանկություն չունեի, որովհետև մինչև եզդիների նախագահ Ասկյար Ռզգոյանն ինձ համար աշխարհի ամենագրավիչ տղամարդն էր, չնայած եզդիների առաջին տիկինը դառնալու հավակնություններ չունեի:
Մենք ծանոթացանք աշնանային մի քնքուշ երեկո, երբ թախծոտ աչքերս թաց ասֆալտին հառած շարժվում էի տուն՝ տրտմած մտորելով իմ կորած հույսերի մասին: Հենց այդ պահին էր, երբ Ասկյարն իր սլացիկ կազմվածքով առաջս կտրեց և հարցրեց, թե արդյոք աշխատանք եմ փնտրում: Բարձրացրի արցունքներից թացացած հոգնած աչքերս և ոչինչ չպատասխանեցի: Գերվել էի նրա հպարտ կեցվածքով, իմաստությունը խորհրդանշող սպիտակած մազերով և զգլխիչ բուրմունքով: Սակայն ոչինչ չկարողացա ասել: Քայլերս արագացրեցի առանց հետ նայելու, հասա տուն՝ զգալով սրտիս տրոփյունը, անընդհատ մտածելով նրա մասին: Երևում է՝ նրա սրտում էլ էր ինչ-որ բան կատարվել, որովհետև երկու օր անց գտնում է համարս ու զանգահարում:
Մենք սկսում ենք հանդիպել: Սկզբում երկչոտ աղջնակի պես խուսափում էի նրա մեղմ գուրգուրանքներից: Հետո կամաց-կամաց սկսեցի տրվել: Զանգում էր գիշերվա ժամը երեքին, երբ կենդանի մարդու շշուկ չէր լինում, տենչանքով լի ձայնով կարտասաներ. «Ուտեմ ծիծիկներդ, խալ եղնիմ, դոշիդ եղնիմ, գաղտնի տեղերդ ուտեմ, աչուկդ ուտեմ, կյանքիդ մեռնեմ, սրտիդ մեռնեմ, իմ անուշ գանձ, իմ հրեշտակ, իմ կյանքի իմաստ»: Լսում էի և ամոթխած հարսի պես ամաչում պատասխանել:
Մի անգամ էլ զանգեց և աղերսագին խնդրեց, որ գնամ իրենց տուն: Երբ հասա, դուռը բացեց, ինձ առավ գրկի մեջ ու սկսեց կրքոտ համբուրել: Այդ պահին աշխարհի ամենաերջանիկ մարդն էի: Նույնիսկ թույլ տվեցի, որ կրծքերս շոշափի: Չնկատեցի, թե ինչպես ինձ ազատեց հագուստի ծանրությունից և տիրացավ մարմնիս:
Մեր հանդիպումները շարունակվեցին մինչև դեկտեմբեր: Դրանից հետո ցրտաշունչ ձմեռն ավելի զորեղ գտնվեց, ու մի օր հանդիպման գալուց առաջ Ասկյարը սառեց դռան առաջ, մեռավ: Սկսվեցին վշտի իմ անվերջանալի օրերը: Առավոտից երեկո արցունք էի թափում, աղեկտուր կանչում նրան, գիշերները լուռ շրջում սենյակումս՝ սպասելով նրա զանգին…
Կարճ ժամանակ անց իմացա, որ որովայնիս մեջ Ասկյարի որդին է զարգանում: Ուրախությանս չափ չկար: Ինը ամիս անց ծնվեց փոքրիկս՝ նրա զգլխիչ բուրմունքով, ոչխարի բրդով և ականջներս շոյող ձայնով: Իսկ ժողովուրդը տարածում էր, թե բռնաբարությունից էի հղի մնացել:

Շինարար
08.11.2010, 00:22
Մաղթում եմ հետաքրքիր գրական-ստեղծագործական քննարկումներ:)

ivy
08.11.2010, 02:24
Քանի գնում, գրողները կատարելագործվում են, շատ հավես տարբերակներ կային, ահագին ծիծաղել եմ: :))
Ամենախոխմը ինձ համար էն «ուտեմ էսիմ ինչդ»-ի տարբեր մեկնաբանություններն ու խաղարկումներն էին՝ ամեն տարբերակում մի զավեշտական էրոտիկա սարքելով: :D

Հոդվածը զավեշտի տարրեր ուներ իր մեջ, ու իմ կարծիքով, էն տարբերակներն են շահել, որոնք կարողացել են էդ զավեշտը պահպանել ու դեռ զարգացնել: :)

Հավանած տարբերակները.

«Ոչխարական»
Ռեսպեկտ՝ մտահղացման ու շարադրանքի համար: :) Թեև հանգերը ոչ միշտ էին լավ բռնում, բայց էդ հեչ, մնացած ամեն ինչը դրա տեղը հանում էր: :hands Երևի ամենաշատը հենց էս տարբերակն եմ հավանել: :)

"Cherchez la femme"
Կատարվածի սկլերոզային մեկնաբանությունը ինձ շատ դուր եկավ: :) Շատ լավն էր մտահղացումն էլ, գրելաոճն էր: Թեև մի քանի տեղ հումորը էդքան էլ սրտովս չէր, բայց դրա փոխարեն մի քանի ուրիշ տեղ ձայնով ծիծաղել եմ: :)) Ապրի գրողը: :)

«Թռիչքներ երազում և հար..եմում»
Ինձ դուր եկավ հումորային պիես ստեղծելու համարձակությունը: :) Որպես պիես՝ կատարյալ չէր, բայց ինձ միևնույն է դուր է եկել: :) Մեջը համ հեքիաթային տարրեր կային, համ կատակային, համ էլ կարգին էրոտիկ: :))


Մնացած տարբերակների մասին.

«Կորած Երազը»
Էս պատմության ընտանեկան-ամուսնական սյուժեն ինձ էդքան էլ դուր չեկավ, ու մի տեսակ չկարողացա կապել հոդվածի հետ: Համ էլ դժվարությամբ կարդացի... Ամենադժվարը էս տարբերակն եմ ընթերցել:

«Անհաս ցնորք իմ հոգու»
Ինձ թվում է՝ Ակումբի հոգեբույժը չի էլ փորձել թաքցնել, որ հեղինակը հենց ինքն է: ;) Պատմվածքի մասին: Հմմմ... Սրտովս չէր: Շատ էր բժշկական, միջի հումորը նյարդարդայնացնող էր մի տեսակ, չգիտեմ ինչի: Մի խոսքով, էդքան էլ չեմ հավանել...

"CIB Û ŞAŞ"
Էս իսկապես վերագի՞րն է, թե՞ ինչ-որ ֆոնտերի խնդիր է առաջացել: :' Առաջին նախադասությունը մինչև կարդացի, արդեն քիչ էր մնում շնչահեղձ լինեի... Շատ բառեր, շատ-շատ բառեր... Անմեղ ու քնքուշ բիձուկի պատմությունն էլ չհավանեցի: :(

«Մի սիրո պատմություն»
Էս պատմությունից, անկեղծ ասած, նեղվել եմ: :( Էլ ի՞նչ ասեմ: Երևի գրողը շատ ջահել է, ռոմանտիկ ու սիրում է արցունքոտ, ստանդարտ սիրային սյուժեներ: Դա ամեն ինչ արդարացնում է: :) Է՜հ, ջահելություն...


Իսկ ընդհանուր՝ ապրեք բոլորդ: Զգացվում է, որ ոչ մի տարբերակ հենց էնպես չի գրվել, բոլորի վրա լավ աշխատանք է տարվել. ահագին հաջող են շարադրված՝ իրենց ոճի ու սյուժեի ֆորմատում: Հեչ չէի սպասում, որ էսքան տարբերակներ կլինեն և էսքան բազմազան: :)

Նաիրուհի
08.11.2010, 02:30
«Մի սիրո պատմություն»
Էս պատմությունից, անկեղծ ասած, նեղվել եմ: :( Էլ ի՞նչ ասեմ: Երևի գրողը շատ ջահել է, ռոմանտիկ ու սիրում է արցունքոտ, ստանդարտ սիրային սյուժեներ: Դա ամեն ինչ արդարացնում է: :) Է՜հ, ջահելություն...


Այվի ջան, դու էստեղ ռոմանտիկա ու ստանդարտ սիրային սյուժե տեսնո՞ւմ ես :D Ես որ՝ չէ :8


Կարճ ժամանակ անց իմացա, որ որովայնիս մեջ Ասկյարի որդին է զարգանում: Ուրախությանս չափ չկար: Ինը ամիս անց ծնվեց փոքրիկս՝ նրա զգլխիչ բուրմունքով, ոչխարի բրդով և ականջներս շոյող ձայնով: Իսկ ժողովուրդը տարածում էր, թե բռնաբարությունից էի հղի մնացել:

ivy
08.11.2010, 02:35
Այվի ջան, դու էստեղ ռոմանտիկա ու ստանդարտ սիրային սյուժե տեսնո՞ւմ ես :D Ես որ՝ չէ :8

Դե վերջում ինչ-որ թե փորձեր են եղել ստանդարտ ռոմանտիկայից դուրս գալու, բայց, իմ կարծիքով, ամբողջ քաղցր-մեղցր սիրային սյուժեից հետո դա ոնց որ հեչ չկպնող դետալ էր...

Հ.Գ. Կամ էլ ուղղակի ինձ չի հասել իմաստը, էդ էլ կա :pardon

Ամպ
08.11.2010, 05:37
Մի քիչ մանրամասն կգրեմ առաջին և երկրորդ՝ իմ կարծիքով հոդվածում նկատվող զավեշտից համապատասխանաբար լավագույնս հեռացած ու այն լավագույնս պահպանած տարբերակների մասին: Ամենահեշտը այս երկու տարբերակներն եմ կարդացել ու այս երկուսի օգտին էլ կքվեարկեմ:
:scen
Կորած Երազ - Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ հեղինակը, բուն նյութը պահպանելով, այնուամենայնիվ հոդվածի գերին չի դարձել. պատմությունը մի քիչ այլ ուղղությամբ է տարել, նույնիսկ անցյալում էլ հայտնվեցինք: Բացի այդ, ինձ դուր եկավ նաև այն, որ Թամոյան-Ռոմանի էրոտիկ դրսևորումները մեղմ էր նկարագրված: Հեղինակը լավ էլ կարողացել էր «պլստալ» հոդվածի անամոթ պահերից:
Ինձ համար կարևոր է նաև այն, որ պատմվածքում ուղղագրական, կետադրական և շարահյուսական սխալներ չլինեն: Չգիտեմ, միգուցե պատմվածքը գնահատելիս դա երկրորդական է, բայց ակնհայտ սխալներ նկատելիս տվյալ պատմվածքի գնահատականն ինձ մոտ մեկ միավորով իջնում է: Իսկ «Կորած Երազը» գրագետ էր շարադրված:

Ոչխարական /ի՜նչ էլ վերնագիր է :lol/ - հարուստ բառապաշարով է ներկայացված հոդվածի բովանդակությունը: Զավեշտալի էր. հերոսներին, դեպքի վայրերը, գործողությունները և այլն, և այլն որոշ չափով փոխաբերականով ներկայացնելը ստացվել էր: Ուղղակի երբեմն հանգերը չէին համապատասխանում: Մեկ էլ լավ կլիներ, որ Սպանդարյաի քնչական բաժինն էլ ինչ-որ համապատասխան վայրով փոխարինվեր, ինչպես օրինակ Թամոյի գրասենյակ-փարախն էր: :D
Լավն էր:

Մյուս տարբերակներն այնքան էլ չհավանեցի, իսկ էն Թռիչքահարեմային տարբերակն ուղղակի մղձավանջ էր::oy

Բոլոր հեղինակներին շնորհակալություն եմ հայտնում, իսկ հաղթողին էլ վերջում կշնորհավորեմ: Ինձ թվում է՝ այս անգամ էլ իմ նախընտրած տարբերակներից մեկը կհաղթի: ;)

Դեկադա
08.11.2010, 08:40
Ոչխարական - ամենից շատ էս տարբերակը հավանեցի: Շատ սահուն կարդացվում ա: Էրոտիկ խոսքեր, խոսքով խելքահան կանեմ...

Մյուս տարբերակները ուղակի կարդացվում են:

Հեղինակներին շնորհակալություն, շնորհավորանքները վերջում:

Yeghoyan
08.11.2010, 09:52
Օխչարապատումը լավնա :)) Ապրես հեղինակ:

Malxas
08.11.2010, 10:12
Ամենաշատը հավանեցի Ոչխարականը: Հեղինակը մեծ տաղանդի տեր է, բայց զգացվում է, որ առավելագույն լրջությամբ չի մոտեցել: Երբեմն հանգերը չեն բռնում, ինչը հեղինակը շատ լավ կարող էր բռնացնել, ինչը չգիտես ինչու չի արել: Ավելի հաճույքով կկադրայի նաև, եթե կենդանիներին ավելի քիչ մարդկային հատկանիշներ վերագրվեին: Ինչ որ շատ քննադատեցի մի գործ, որը շատ էր դուրս եկել:) Շատ ապրի հեղինակը, նրան եմ տալիս առաջին տեղը:

Թռիչքներ երազում և հար..եմում -
Սա էլ էր հետաքրքիր մտահաղացում: Եթե ակումբում դերասաններ լինեին զվարճալի կլիներ տեսնել գործի մեջ:

Մի սիրո պատմություն

Սա էլ է օրիգինալ գործ: Սյուժեն, պարզ է դուր չեկավ ինձ, բայց պարտավոր եմ ընդունել ստեղծագործության արժեքը:

Մյուս ստեղծագործություններն ինձ դուր չեկան: Գրված էին պրիմիտիվ, բացակայում էին հեղինակի մտահաղացումները, հետաքրքիր չէին: Մի տեղ հանդիպեցի նաև գռեհիկության: Կարծում եմ գրողը պետք է կարողանա յուրաքանչյուր գռեհիկ բան գեղեցիկ ձևով ներկայացնել:

ivy
08.11.2010, 14:12
"CIB Û ŞAŞ"
Էս իսկապես վերագի՞րն է, թե՞ ինչ-որ ֆոնտերի խնդիր է առաջացել: :'


Ինձ քիչ առաջ հայտնեցին, որ "CIB Û ŞAŞ" նշանակում է «մոլորություն» ("заблуждение") եզդիների լեզվով: Փաստորեն՝ "CIB Û ŞAŞ"-ն ճիշտ վերնագիրն է, ֆոնտերի խնդիր չէր: :pardon

einnA
08.11.2010, 14:55
Հազիվ վերջացրեցի :))

Հետաքրքիր տարբերակներ կային:
Կորած երազը - դուրս եկավ էն բանով, որ կար սկիզբ ու վերջ, ինքը պատմություն էր ամբողջական: Չնայած երկար էր` մասերի բաժանված, ինչն էլ մի տեսակ չէր թողնում հավեսով կարդալ, բայց կարդացվեց:Լավն էր:

Ոչխարականը - ամենալավն էր ըստ իս :good հումորը, մտահղացումը... սկզբում կարդում ու չես հասկանում, հետո միանգամից էն չհասկացածն էլ արդեն լուսավորվում է: Հեղինակը, եթե մի քիչ էլ աշխատեր վրան, հաստատ անթերի կլիներ:

Cherchez la femme - էլի լավն էր, բայց ինձ շատ չհետաքրքրեց, ամնեզիան էլ լավ էր, բայց սպասելի հնար էր:

Անհաս ցնորք իմ հոգու - թող հեղինակը ներող լինի, բայց ամենաանիմաստ բանն էր ստացվել: Կարապետիչ - Ազըզ խառնել հոգեբանական բարդ իրավիճակների մեջ նստել է: :( հեչ լավ չէր :bad

CIB Û ŞAŞ - իսկականից շունչս կտրվեց առաջին նախադասությունից հետո:Տնաշեններ սկիզբը գոնե թեթև ուտվող լիներ, էն էլ արանքում կխցկեիր:
Խեղճ ծերուկ ընկել էր խղճի ձեռը կրակը, հա? :think ինչ-որ չհամոզեց:

Թռիչքներ երազում և հար..եմում - լավն էր իսկականից:Հումորը տեղ-տեղ նենց տեղին էր :))
Շտապ արի ծիծ... եռնակի թևով :lol

Մի սիրո պատմություն - էս էլ հերթական ռոմանտիկ, սրտաճմլիկ, բայց արդեն զայլա տանող պատմություն էր:Ներող :(

Էս ինչ լավ էր. սիրտս հանգիստ գրեցի :)) ;)
դիմացեք հայեր ...

Ֆոտոն
08.11.2010, 18:33
Ոչխարական
Գաղափարն ու լուծումը հիանալի են: Ինձ հանգերն էին խանգարում, քանի որ երբեմն սկսում եմ ռիթմով կարդալ ու մոռանանում եմ, որ պետք ա հասկանամ էլ: :)) Շատ լավն էր::hands


Թռիչքներ երազում և հար..եմում

Ինձ թվում ա՝ գիտեմ, թե ով է գրել, քանի որ ստեղնաշարի հայերեն դասավորության հուշում կար (հ անգլերենի տեղում՝ կ հայերենը;)): Դուրըս եկավ: Մի պահ թվաց, թե «Ոչխարականն» էլ նույն մարդն է գրել, որովհետև ինչ-որ նմանություն լուծման մեջ զգացի: Ձայնարկությունների բազմությունը հաճելի էր ու կենդանացնող: Հումորը և մատուցումը հավանեցի: Հրաշալի աշխատանք::ok


Դժվարանում եմ ասել, թե կոնկրետ ո՛ր տարբերակն ավելի շատ հավանեցի, կարող ա, դրանք կարդալու հերթականությունն էլ ազդել է:

Ընդհանուր

Ուրեմն, ընտանեկան կամ սերիալային լուծումները բնական, բայց ո՛չ զարմացնող կամ անսպասելի լուծումներ են ինձ համար: Ուղղակի կարդացի: Ընդհանուր լուծման մեթոդից իմ կարծիքով հստակ երևում է գրողի սեռը: Տղաները աղջկան են անբարոյական կամ տրվող ներկայացնում, աղջիկներն են հակառակը: Էս իմ կարծիքն ա ընդամենը: Մի բան էլ. ինձ թվում է ռոմանտիկ ու թախծալի լուծումները տվողներն իրենց հոգու կամ ներկայի ազդեցությունն են արտացոլել պատմվածքում: Իսկ կարդացողն իր հոգու հետ ներդաշնակ տարբերակն է, կարծում եմ, հավանում::)

Շատ շնորհակալ եմ նախագծի հեղինակին, կազմակերպիչներին, հատկապես մասնակիցներին: Շատ ապրեք, որ «մեզ համար» ստեղծագործում եք:
:)

StrangeLittleGirl
08.11.2010, 20:33
Մի սիրո պատմություն - էս էլ հերթական ռոմանտիկ, սրտաճմլիկ, բայց արդեն զայլա տանող պատմություն էր:Ներող :(


Էս աչքիս դու ես գրել :D

Էս անգամ վերջից եմ սկսել:

Մի խոսքով, մի սիրո պատմության հեղինակ ջան, ով էլ լինես, ներող, բայց զզվցրիք-թողիք էդ ռոմանտիկայով: Մենակ վերջը չհասկացա :D Ի՞նչ էր ուզում արած լիներ :D

StrangeLittleGirl
08.11.2010, 20:43
Թռիչքներ երազում և հար..եմում-ը վերջն էր, հատկապես վերջը սպանիչ էր: :D Մյուսներն էլ կարդամ: Եթե էս մեկին չհասնեն, մենակ սրա օգտին կքվեարկեմ: Նենց որ բողոքներ չլինեն:

Իսկ հեղինակների մասին ենթադրությունները հետո, երբ բոլորը քվեարկած-պրծած կլինեն, բայց ձանձրույթից կուզենան որևէ բան այս թեմայում գրել :D

Մնացածը հետո կկարդամ:

Արէա
08.11.2010, 21:00
...հոդվածը զզվանքով եմ կարդացել, զզվելի են թե Թամոյանի, թե Գայանե Թաշչյան կոչեցյալի նմանները, ուզում էի մասնակցեմ, բայց հետո զգացի որ չեմ կարա...
միակ տարբերակը, որ հնարավորինս մեղմեց էդ զզվանքի զգացողությունս, առաջինն էր` Կորած երազը, շնորհակալություն հեղինակին, լավն էր, ամենաշատը դուր եկավ էն, որ հեղինակը չէր կենտրոնացել հենց տվյալ դրվագի վրա, պատմություն էր, տխուր պատմություն, շնորհակալ եմ...

Շինարար
08.11.2010, 21:20
...հոդվածը զզվանքով եմ կարդացել, զզվելի են թե Թամոյանի, թե Գայանե Թաշչյան կոչեցյալի նմանները, ուզում էի մասնակցեմ, բայց հետո զգացի որ չեմ կարա...


Մելակուս ջան, հազիվ առիթ եղավ արվեստի մասին իմ տեսությունը ներկայացնելու, դեմ չե՞ս լինի, որ գրառմանդ ի պատասխան մի քիչ բոլորին ձանձրացնեմ: Նկարիչները սիրում են սիրուն տեսարաններ նկարել՝ծաղիկներ, բնություն, մերկ կանայք, ծով, երկինք: Բայց այդ ամենը առանց նկարելու էլ սիրուն է: Ես կցանկանայի, որ ավելի շատ տխեղծներ, աղքատներ, այլանդակներ, կիսաքանդ վերամբարձ կռունկներ, ավերակներ նկարեին, համարյա չեն նկարում, իսկ իրականության մեջ տգեղն ավելի շատ է: Լավ նկարիչը կարող է չէ՞ այդ տգեղը այնպես նկարել, որ նկարն այնուամենայնիվ գեղեցիկ ստացվի ու դրանով ինչ-ինչ հարցերի վրա ուշադրություն հրավիրի: ԱԱյս առումով լուսանկարիչներն ավելի հետևողական են: Գանք գրականությանը: Կամյուի «Ժանտախտը» ինչ սոսկալի իրականություն է պատկերում, Մաթևոսյանի Ահնիձորը կյանքից հետ մնացած հեչ չի գրավում այնտեղ ապրելու, իսկ Ժանտախտը հերթական համաճարակ չէ, այլ մեկը մյուսին հաջորդող, չընդհատվող պատերազմներն են, Ահնիձորը գյուղ չէ, այնպես եմ նյարդայնանում, որ Մաթևոսյանին գյուղագիր են ասում ու ասում են, թե նա գյուղի պատկեր է ստեղծել, Ահնիձորը գյուղ չէ, Ահնիձորը մեր մոլորակն է, որ իրականում հենց այդքան գորշ է հենց էսօր էլ, որքան Մաթևոսյանն է պատկերել: Գանք մեր մրցույթին, հավես ստեղծագործություններ են, ես էլ մի քանիսը շատ հավանեցի, երկրորդը, երրորդը, վեցերորդը… Բայց լրջություն չկա, ու իմ կարծիքով, հենց ինչ-որ Սուլեյման Բռնաբարի կամ Վասիլիսա Սուտիբռնաբարյալի մասին է պետք գրել, որովհետև սերը գեղեցիկ է ինքնին, հետաքննությունը հետաքրքիր է ինքնին, բայց արվեստի խնդիրը գեղեցիկ ու հետաքրքիր բաների մասին գրելը չէ, արվեստի խնդիրը գորշ ու ձանձրալի իրականության մասին գրելն է գեղեցիկ ու հետաքրքիր: Դու կարողանում ես գեղեցիկ ու հետաքրքիր գրել, համենայն դեպս քո բանաստեղծությունները, որոնցից մեկը անգիր եմ հիշում, այդ են վկայում, իրականի մասին գրիր, եթե իհարկե ուզում ես գրել... Ծաղիկներով, սիրո տվայտանքներով, Ուխտյալ հայրենասերներով ընթերցողին խաբել պետք չէ, առանց այն էլ այսօր շատ են խաբողները... Չգիտեմ՝գուցե սխալ եմ, ես այդպես եմ մտածում:
Մի վերջին մեջբերում էլ Մաթևոսյանից, մոտավոր եմ հիշում, ասում էր՝Չարենցը, Դոստոևսկին, Շեքսպիրը ամեն ինչ գրել են անցյալի մասին, ներկայի մասին ու ապագայի մասին, ու եթե չենք կարող նրանց պես ապագայի մարգարեներ լինել, գոնե ներկայի ԱԶՆԻՎ տարեգիրները լինենք, ուզում եմ այս խոսքերը բոլոր նրանց դավանանքը լինեն, ովքեր լրջորեն ուզում են զբաղվել գրականությամբ:

Ռուֆուս
08.11.2010, 21:32
Հլը 3 հատն եմ կարդացել, բայց Ոչխարականը էդ ինչ լավն էր :lol Ես նահատակվել եմ մի այլ կարգի :D Զռռռռռռռ......


Սրան հաստատ ձայն եմ տալու, մյուսները դեռ կտեսնենք :)

Արէա
08.11.2010, 21:55
Մելակուս ջան, հազիվ առիթ եղավ արվեստի մասին իմ տեսությունը ներկայացնելու, դեմ չե՞ս լինի, որ գրառմանդ ի պատասխան մի քիչ բոլորին ձանձրացնեմ: Նկարիչները սիրում են սիրուն տեսարաններ նկարել՝ծաղիկներ, բնություն, մերկ կանայք, ծով, երկինք: Բայց այդ ամենը առանց նկարելու էլ սիրուն է: Ես կցանկանայի, որ ավելի շատ տխեղծներ, աղքատներ, այլանդակներ, կիսաքանդ վերամբարձ կռունկներ, ավերակներ նկարեին, համարյա չեն նկարում, իսկ իրականության մեջ տգեղն ավելի շատ է: Լավ նկարիչը կարող է չէ՞ այդ տգեղը այնպես նկարել, որ նկարն այնուամենայնիվ գեղեցիկ ստացվի ու դրանով ինչ-ինչ հարցերի վրա ուշադրություն հրավիրի: ԱԱյս առումով լուսանկարիչներն ավելի հետևողական են: Գանք գրականությանը: Կամյուի «Ժանտախտը» ինչ սոսկալի իրականություն է պատկերում, Մաթևոսյանի Ահնիձորը կյանքից հետ մնացած հեչ չի գրավում այնտեղ ապրելու, իսկ Ժանտախտը հերթական համաճարակ չէ, այլ մեկը մյուսին հաջորդող, չընդհատվող պատերազմներն են, Ահնիձորը գյուղ չէ, այնպես եմ նյարդայնանում, որ Մաթևոսյանին գյուղագիր են ասում ու ասում են, թե նա գյուղի պատկեր է ստեղծել, Ահնիձորը գյուղ չէ, Ահնիձորը մեր մոլորակն է, որ իրականում հենց այդքան գորշ է հենց էսօր էլ, որքան Մաթևոսյանն է պատկերել: Գանք մեր մրցույթին, հավես ստեղծագործություններ են, ես էլ մի քանիսը շատ հավանեցի, երկրորդը, երրորդը, վեցերորդը… Բայց լրջություն չկա, ու իմ կարծիքով, հենց ինչ-որ Սուլեյման Բռնաբարի կամ Վասիլիսա Սուտիբռնաբարյալի մասին է պետք գրել, որովհետև սերը գեղեցիկ է ինքնին, հետաքննությունը հետաքրքիր է ինքնին, բայց արվեստի խնդիրը գեղեցիկ ու հետաքրքիր բաների մասին գրելը չէ, արվեստի խնդիրը գորշ ու ձանձրալի իրականության մասին գրելն է գեղեցիկ ու հետաքրքիր: Դու կարողանում ես գեղեցիկ ու հետաքրքիր գրել, համենայն դեպս քո բանաստեղծությունները, որոնցից մեկը անգիր եմ հիշում, այդ են վկայում, իրականի մասին գրիր, եթե իհարկե ուզում ես գրել... Ծաղիկներով, սիրո տվայտանքներով, Ուխտյալ հայրենասերներով ընթերցողին խաբել պետք չէ, առանց այն էլ այսօր շատ են խաբողները... Չգիտեմ՝գուցե սխալ եմ, ես այդպես եմ մտածում:
Մի վերջին մեջբերում էլ Մաթևոսյանից, մոտավոր եմ հիշում, ասում էր՝Չարենցը, Դոստոևսկին, Շեքսպիրը ամեն ինչ գրել են անցյալի մասին, ներկայի մասին ու ապագայի մասին, ու եթե չենք կարող նրանց պես ապագայի մարգարեներ լինել, գոնե ներկայի ԱԶՆԻՎ տարագիրները լինենք, ուզում եմ այս խոսքերը բոլոր նրանց դավանանքը լինեն, ովքեր լրջորեն ուզում են զբաղվել գրականությամբ:

...:) գլուխ եմ խոնարհում արվեստի մասին քո ունեցած գիտելիքների առաջ, "Ժանտախտը" մի քանի անգամ սկսել եմ կարդալ, մի քանի էջից հետո էլ չեմ կարողացել շարունակել, ու միշտ զարմացել եմ ինչի են էդքան բարձր գնահատում էդ վեպը, "Ահնիձորն" ընդհանրապես չեմ կարդացել, համազոր զրուցակից չեմ երևի քեզ... ուղղակի եթե կարելի ա, ես էլ իմ կարծիքը հայտնեմ, Դոստոևսկի չեմ հասկացել երբեք, Չարենցի ավելի վաղ շրջանի գործերն եմ միայն հավանում, եթե հարցում անցկացնենք էս չորս գրողները երևի ամենաշատ համակիրները կունենան, իսկ Թաթիկյանին ում ես աշխարհի ամենալավ գրողն եմ համարում Սարոյանից հետո, երևի մի քանի հոգի կճանաչեն, ուրեմն երևի կարելի ա ասել որ արվեստ հասկացողությունը մի քիչ օբյեկտիվ հասկացողություն ա, էն ինչը դու համարում ես արվեստ կարող ա ես չհասկանամ, իսկ իմ հասկացած արվեստը երևի քեզ դուր չկա: Ինչ վերաբերվում ա ընթերցողին խաբելուն, եթե ես երեկոյան պատուհանից նայում եմ թե ինչ գեղեցիկ ա մայրամուտը, ու չեմ ուզում նայեմ գարաժներով խեղդված բակին, դա նշանակում ա որ ես խաբո՞ւմ եմ ինձ, եթե ինչ որ մեկը գրում ա ոչ թե կիսաքանդ վերամբարձ կռունկների, այլ դրա մոտով քայլող աղջկա մասին ուրեմն նա խաբում ա՞, երևի ես ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում,. բայց ինձ թվում ա, որ արվեստը պետք ա մի քիչ ավելի բարձր լինի իրականությունից, ու դրա պատճառը մեկն ա, իսկական արվեստագետը էդ նույն իրականությունը տեսնում ա մի փոքր ավելի բարձր, ու մի քիչ ավելի մաքուր քան մենք...

Շինարար
08.11.2010, 22:08
երևի ես ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում,. բայց ինձ թվում ա, որ արվեստը պետք ա մի քիչ ավելի բարձր լինի իրականությունից, ու դրա պատճառը մեկն ա, իսկական արվեստագետը էդ նույն իրականությունը տեսնում ա մի փոքր ավելի բարձր, ու մի քիչ ավելի մաքուր քան մենք...

պատասխանս նախորդ գրառումիս կրկնությունն էր լինելու

Ուղղակի ասեմ, որ արվեստի մասին իրականում շատ աղքատիկ գիտելիքներս չէ, որ ուզում էի ցուցադրել, այլ տեսակետս, խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ:)

Ռուֆուս
08.11.2010, 22:11
Չէի կարծում, որ ինչ-որ մի գործ Ոչխարականին կհասնի, բայց «Թռիչքներ երազում և հար..եմում»-ն էլ վատիկը չէր, չնայած մի քիչ զիջում էր Ոչխարականին: Ամեն դեպքում, էս երկու տարբերակները ահագին տրամադրությունս բարձրացրին :hands Հարգանքներս հեղինակ(ներ)ին :hi Մենակ էս երկուսին եմ ձայն տվել:

Մնացածներից քիչ թե շատ նորմալը «Անհաս ցնորք իմ հոգու» տարբերակն էր, Բյուրի ձեռի գործն ա հաստատ :)) Մի քանի անգամ ժպտացրեց:

Ամենաթույլը... «Կորած Երազը»-ն ու «Մի սիրո պատմություն»-ը: Հուսով եմ վերջինը einnA-ի ձեռի գործը չի :D

Արէա
08.11.2010, 22:23
պատասխանս նախորդ գրառումիս կրկնությունն էր լինելու

Ուղղակի ասեմ, որ արվեստի մասին իրականում շատ աղքատիկ գիտելիքներս չէ, որ ուզում էի ցուցադրել, այլ տեսակետս, խնդրում եմ ինձ սխալ չհասկանալ:)

...դու ակումբի էն քչերից ես, ում հետ չափազանց հետաքրքիր ու հաճելի ա զրուցելը, ափսոս համապատասխան թեմա չի, կարելի էր արվեստի մասին երկար զրուցել, իսկ քո գիտելիքների մասին իմ հայտնած կարծիքի մեջ հեգնանքի նշույլ անգամ չկար, իրականում շատ քիչ մարդ եմ ճանաչում, կամ ավելի ճիշտ ընդհանրապես չեմ ճանաչում, ով արվեստի մասին կարար սենց կարծիք հայտներ, կարծես պարզ բան ես ասում, բայց ուրիշ ա քո մատուցման ձևը, նախորդ գրառմանս առաջին տողը կրկնում եմ:)...

Էլիզե
08.11.2010, 22:25
"Թռիչքներ երազում և հար..եմում"
:yahoo հեղինակը շատ ապրի... :))
Պահել եմ որպես հակադեպրեսանտ-տրամադրությունաբարձրացնող-ժպտեցնող-ծիծաղեցնող մի հետաքրքիր դեղատոմս:

Իսկ մնացածը` կներեք... երևի ռոմանտիկա կարդալ-գնահատել-հուզվելուս տարիքն անցել է... հեյ գիդի ժամանակներ... :))
"Ոչխարականը" :aaa տեսքից արդեն զարզանդեցի... երկար էր ու չհետաքրքրեց ինձ... :pardon

Rhayader
08.11.2010, 22:26
Հոդվածը կարդալուց անընդհատ մտածում էի՝ տեսնես իմ «ծիծիկդ ուտեմն» է՞լ են մարդիկ որպես կատակով բռնաբարություն ընկալում:bl
Ոչխարականը շատ լավն էր, բայց խեղճ Ռուֆուսի ոչխարներին (կամ Ռուֆուսի խեղճ ոչխարներին) հանգիստ թողեք յա:angry
Հա, մեկ էլ պատկերացնում էի, թե ինչպես է եզդյաց արքան մտածում «Ախր ոնց սրանց բացատրեմ, որ ես ոչ թե իզվրաշեն եմ (ի միջի այլոց, հայկական գյուղի անուն կարող էր լինել՝ «Իզվրաշեն»), այլ կաննիբալ»:D

Ռուֆուս
08.11.2010, 22:29
"Ոչխարականը" :aaa տեսքից արդեն զարզանդեցի... երկար էր ու չհետաքրքրեց ինձ... :pardon

Էլի՞զ :o Ամենալավը Ոչխարականն ա, եթե էդ չկարդաս, կյանքումդ շատ մեծ բան կկորցնես :))

Էլիզե
08.11.2010, 22:34
Էլի՞զ :o Ամենալավը Ոչխարականն ա, եթե էդ չկարդաս, կյանքումդ շատ մեծ բան կկորցնես :))

հնն... Ռուֆ??? կարող ա համոզես` կարդամ? :))

*e}|{uka*
08.11.2010, 22:39
Ոչխարականը գորՁ էր...

einnA
08.11.2010, 22:49
Էս աչքիս դու ես գրել :D

Մի խոսքով, մի սիրո պատմության հեղինակ ջան, ով էլ լինես, ներող, բայց զզվցրիք-թողիք էդ ռոմանտիկայով: Մենակ վերջը չհասկացա :D Ի՞նչ էր ուզում արած լիներ :D



Ամենաթույլը... «Կորած Երազը»-ն ու «Մի սիրո պատմություն»-ը: Հուսով եմ վերջինը einnA-ի ձեռի գործը չի :D

:beee ձեզ
մեկ է` ես իմունիտետ ունեմ, ինչքան կարում եք հանգիստ զրպարտեք :))
համ էլ սուս նստեք ձեր տեղը, ձեզնից գուշակող դուրս չի գա, այ ես ուրիշ բան :P

ivy
08.11.2010, 22:59
համ էլ սուս նստեք ձեր տեղը, ձեզնից գուշակող դուրս չի գա, այ ես ուրիշ բան :P

Դե հլը գուշակի, տեսնենք :)

StrangeLittleGirl
08.11.2010, 23:06
:beee ձեզ
մեկ է` ես իմունիտետ ունեմ, ինչքան կարում եք հանգիստ զրպարտեք :))
համ էլ սուս նստեք ձեր տեղը, ձեզնից գուշակող դուրս չի գա, այ ես ուրիշ բան :P

Հահահա :D Արդեն տեսնում ենք «ճիշտ» գուշակություններդ :D

Կորած երազը կարդացի: Դե քանի որ էնքան էին ոչխարականի մասին խոսում, որ չդիմացա էդքան, մի հատ էլ վերևի ծերից սկսեցի: Հա, ուրեմն կորած երազը կարար լավ գործ լիներ, բայց հեղինակը երկրորդ կեսից մի քիչ թուլացրել էր: Չնայած էնքան վատը չէր, ինչ աստիճանի բացասական կարծիքների հանդիպեցի այստեղ: Հեղինակի հետ կապված ենթադրությունները պահենք հետոյի :)

einnA
08.11.2010, 23:07
Դե հլը գուշակի, տեսնենք :)

հլը մտածում եմ :think
քոնի մեկը գտել եմ, չնայած կարող է և երկուսը ;)


Հահահա :D Արդեն տեսնում ենք «ճիշտ» գուշակություններդ :D

ես դեռ գուշակություն չեմ արել, սուս սպասում եմ :P

իսկ Ոչխարականի հեղինակին ( ով էլ լինի) նախապես շնորհավորում եմ :)

StrangeLittleGirl
08.11.2010, 23:12
Լավն էր ոչխարականը, բայց ոչ ճիշտ հանգավորման մասին կարծիքների հետ համաձայն եմ: :)) Ամեն դեպքում հարեմը դեռ առաջին տեղում է ինձ համար:

StrangeLittleGirl
08.11.2010, 23:13
ես դեռ գուշակություն չեմ արել, սուս սպասում եմ :P


Հա, կներես, Ռուֆն էր անունս վարկաբեկում :)) հեսա հասնելու եմ

StrangeLittleGirl
08.11.2010, 23:18
Cherchez la femme-ն էլ վատիկը չէր :)) Ընդ որում առաջին նախադասությունից գուշակեցի, թե ով էր: Ճիշտ ա՝ փորձել էր իրեն ոչ բնորոշ կետադրություն օգտագործել, բայց դե...

StrangeLittleGirl
08.11.2010, 23:24
Անհաս ցնորք իմ հոգու :angry ո՞վ ա սրա հեղինակը: Որտեղ բռնեմ, ջարդը տալու եմ: Որ հոգեբուժությունից բան չես հասկանում, մի գրի: Ցանկացած հոգեբույժ հիվանդին միանգամից չի հոսպիտալացնում, իսկ հոսպիտալացնելուց էլ սկզբում անամնեզ ա հավաքում :angry

Մենակ ցնորք ձայնագրելու պահը դուրս եկավ:

Հ.Գ. Ռիփ, հույս ունեմ՝ էս մեկը դու չես :D

Դիտարկում. cherchez la femme-ում և անհաս ցնորքում հիշվել էր Կարապետիչը, իսկ նույն cherchez-ում և հարեմում եզդին rolex-ով էր: Հետաքրքիր ա, չէ՞ :think

ivy
08.11.2010, 23:34
Անհաս ցնորք իմ հոգու :angry ո՞վ ա սրա հեղինակը: Որտեղ բռնեմ, ջարդը տալու եմ: Որ հոգեբուժությունից բան չես հասկանում, մի գրի: Ցանկացած հոգեբույժ հիվանդին միանգամից չի հոսպիտալացնում, իսկ հոսպիտալացնելուց էլ սկզբում անամնեզ ա հավաքում :angry

Մենակ ցնորք ձայնագրելու պահը դուրս եկավ:

Հ.Գ. Ռիփ, հույս ունեմ՝ էս մեկը դու չես :D

Դիտարկում. cherchez la femme-ում և անհաս ցնորքում հիշվել էր Կարապետիչը, իսկ նույն cherchez-ում և հարեմում եզդին rolex-ով էր: Հետաքրքիր ա, չէ՞ :think

Բյուր, էս անգամ տրյուկներդ չեն անցնի: Քո գրածն ա: :)

Rhayader
08.11.2010, 23:38
6. Քվեարկության ընթացքում հեղինակները պահվելու են գաղտնի, ցանկացած ինքնաբացահայտում խստորեն պատժվելու է` ընդհուպ մինչև նախագծից հեռացում:
խնդրում եմ՝ ձեր գուշակությունները ձեզ պահեք;)

StrangeLittleGirl
08.11.2010, 23:38
Բյուր, էս անգամ տրյուկներդ չեն անցնի: Քո գրածն ա: :)

Ռիփ, ես հոգեբույժների նկատմամբ տենց անհարգալից վերաբերմունք չէի ցուցաբերի :cry Հաստատ դու ես գրել, նաղդում ես վրաս:

CIB Û ŞAŞ-ը թույլ էր: Ու աչքիս հեղինակին էլ գիտեմ :D

Ձեր թույլ տվությամբ մենակ հարեմի օգտին կքվեարկեմ, որովհետև իսկապես առանձնանում էր մյուսներից, համ էլ միակն է, որի հեղինակին չեմ կարողանում գուշակել:

Հ.Գ. Էս անգամ Ռիփը մի հատ ա :angry

ivy
08.11.2010, 23:41
Ռիփ, ես հոգեբույժների նկատմամբ տենց անհարգալից վերաբերմունք չէի ցուցաբերի :cry Հաստատ դու ես գրել, նաղդում ես վրաս:


Դե լավ, չորս օրից կիմանանք, բայց դե ես համոզված եմ, որ հեղինակը դու ես: ;)

ivy
08.11.2010, 23:43
խնդրում եմ՝ ձեր գուշակությունները ձեզ պահեք;)

Ինքնաբացահայտումը թույլ չի տրվում, բայց գուշակելը, թե ով ով է, կանոններին դեմ չի: ;)

StrangeLittleGirl
08.11.2010, 23:46
Դե լավ, չորս օրից կիմանանք, բայց դե ես համոզված եմ, որ հեղինակը դու ես: ;)
Դե լավ, դու էլ Կորած երազն ես գրել :beee

ivy
08.11.2010, 23:46
Դե լավ, դու էլ Կորած երազն ես գրել :beee

Էս անգամ ես չեմ մասնակցել: :)

StrangeLittleGirl
08.11.2010, 23:55
Էս անգամ ես չեմ մասնակցել: :)

Կրուտիտ :angry

Շինարար
09.11.2010, 09:18
խնդրում եմ՝ ձեր գուշակությունները ձեզ պահեք;)

Rhayader, ճիշտն ասած, վերջին մի քանի նախագծերում թույլ տրվել է կռահւմներ անել, բայց ես էլ արդեն կամ ու կաց եմ, թե արդյոք այդպես ճիշտ է: Եթե դեմ ես ու էլի մարդիկ կան, ովքեր դեմ են, պատրաստ եմ քննարկել ու հաշվի առնել քննարկման որոշումը իհարկե ոչ այս թեմայում ու ոչ այս արդեն մեկնարկած նախագծի համար:

My World My Space
09.11.2010, 09:59
Կորած երազը սիրուն էր գրված, բայց շատ էր "կյանքի կարուսել"-ոտ, ամեն դեպքում որպես պատմվածք ամենահաջողն էր, ըստ իս:
Ոչխարակականը սպանեց, ախր ես ասում էի չէ՞, սոնետ պիտի գրվի....:D Սոնետ չէր բայց լավն էր: Մալադեց հեղինակին:
Մնացածների մասին հաջորդիվ

Շինարար
09.11.2010, 10:01
ախր ես ասում էի չէ՞, սոնետ պիտի գրվի....:D

Ես գրել էի սոնետ, Վորլդ, բայց դե ինձ թույլ չտվեցի խախտում անել ու դնել թեմայում, ափսոս, գլուխգործոցս կորավ այդպես:D

My World My Space
09.11.2010, 10:03
Ես գրել էի սոնետ, Վորլդ, բայց դե ինձ թույլ չտվեցի խախտում անել ու դնել թեմայում, ափսոս, գլուխգործոցս կորավ այդպես:D

Զատո իմ հեղափոխությունը մեկն իրականացրեց..... պատմվածքի մրցույթի ստերեոտիպը կոտրեց.... :beee

Շինարար
09.11.2010, 10:04
Զատո իմ հեղափոխությունը մեկն իրականացրեց..... պատմվածքի մրցույթի ստերետիպը կոտրեց.... :beee

Փոքրիկ դրամատիկական պատկեր էլ ունենք այս անգամ::)

einnA
09.11.2010, 10:10
Շին ես կասկածում եմ, որ քո մատը խառը չի էս անգամ :think

StrangeLittleGirl
09.11.2010, 10:21
Rhayader, ճիշտն ասած, վերջին մի քանի նախագծերում թույլ տրվել է կռահւմներ անել, բայց ես էլ արդեն կամ ու կաց եմ, թե արդյոք այդպես ճիշտ է: Եթե դեմ ես ու էլի մարդիկ կան, ովքեր դեմ են, պատրաստ եմ քննարկել ու հաշվի առնել քննարկման որոշումը իհարկե ոչ այս թեմայում ու ոչ այս արդեն մեկնարկած նախագծի համար:

Ես դեմ եմ :P Էս մրցույթի սաղ կայֆը հենց էդ գուշակություններն են: Թե չէ քվեարկություն, կարծիքներ, չգիտեմ ինչ: :))

Rhayader
09.11.2010, 11:04
Rhayader, ճիշտն ասած, վերջին մի քանի նախագծերում թույլ տրվել է կռահւմներ անել, բայց ես էլ արդեն կամ ու կաց եմ, թե արդյոք այդպես ճիշտ է: Եթե դեմ ես ու էլի մարդիկ կան, ովքեր դեմ են, պատրաստ եմ քննարկել ու հաշվի առնել քննարկման որոշումը իհարկե ոչ այս թեմայում ու ոչ այս արդեն մեկնարկած նախագծի համար:

Տիրան, հեղինակին երբ ուղղակի հարցնում ես՝ դու՞ ես, ցանկացած պատասխանը, ինչպես նաև պատասխանի բացակայությունը կարող է համարվել ինքնաբացահայտում: Այնպես որ՝ ավելի շատ հակված եմ այն տեսանկյունին, որ եթե ինքնաբացահայտումը չի թույլատրվում, գուշակություններն էլ չթույլատրվեն:

Rhayader
09.11.2010, 11:05
Ես դեմ եմ :P Էս մրցույթի սաղ կայֆը հենց էդ գուշակություններն են: Թե չէ քվեարկություն, կարծիքներ, չգիտեմ ինչ: :))

Բյուր, իսկ իմ համար մրցույթի կայֆը հենց պատմվածքներն են: Ուզում եմ գոնե մի բան կարդալ, առանց մտածելու՝ հեղինակին ուր եմ ուղարկել ու երբ:

ivy
09.11.2010, 11:06
Եթե գուշակելու հնարավորությունը դուրս գա, քննարկումները շաաատ կկրճատվեն: Եթե քննարկումները կրճատվեն, հետաքրքրությունը էս թեմայի հանդեպ կքչանա, դրա հետևանքով էլ կարդացողներն ու քվեարկողները կքչանան:

Համ էլ որ գուշակելու հնարավորությունը հանեք, ձեռի հետ «ինքդ քեզ ձայն տալու» հնարավորությունն էլ դուրս կգա (էլ ո՞րն է իմաստը). առաջ արվում էր ուրիշներին մոլորության մեջ գցելու համար, որ դու չես տվյալ գործի հեղինակը: Հիմա որ դադարեն գուշակել, էլ ո՞ւմ պիտի խաբես՝ ինքդ քեզ ձայն տալով, էլ ո՞ւմ է հետաքրքիր: :(

Ով չգիտի, ասեմ, որ քո գրածին տված ձայնը խաղի վերջում հաշվի չի առնվում:

Շինարար
09.11.2010, 11:09
Եթե գուշակելու հնարավորությունը դուրս գա, քննարկումները շաաատ կկրճատվեն: Եթե քննարկումները կրճատվեն, հետաքրքրությունը էս թեմայի հանդեպ կքչանա, դրա հետևանքով էլ կարդացողներն ու քվեարկողները կքչանան:

:(

Ով չգիտի, ասեմ, որ քո գրածին տված ձայնը խաղի վերջում հաշվի չի առնվում:

ivy ջան, ընդամենը առաջարկեցի քննարկել, իսկ վերջնական որոշումը լինելու է մեծամասնության կամքով: :)

Ariadna
09.11.2010, 11:49
Ես էլ եմ դեմ սուս ու փուս գրել ու սպասելուն։ Էս տարբերակով հավես ա, վերջապես ինչ որ տեղ սա խաղ ա ու զբաղմունք, ու պետք ա նաև էնպես լինի, որ հաճույքով խաղանք էդ խաղը։ Գուշակություններն էլ էս խաղի մի մասն են ու համ ու հոտ են տալիս առանձնակի, ըստ իս :)

Chuk
09.11.2010, 12:21
Վաղուց չեմ հետևում մրցույթներին ու էս անգամ հետևելուցս վատ տպավորություն ստացա: Նույնիսկ շատ վատ:

Թվում է, թե պետք է գրական ստեղծագործությունների մրցույթ լիներ, մինչդեռ էդպիսի բան ուղղակի չկա:

Ուղարկված բոլոր գործերից մենակ առաջինը՝ «Կորած երազը» կարող եմ գրական ստեղծագործություն, պատմվածք համարել. թույլ պատմվածք, բավական արհեստական, որոշ տեղերում ուղղակի հարմարեցված ուղղակի խոսքով՝ նյութին հավատարիմ մնալու համար, բայց մենակ սա է, որ իսկապես գրական ստեղծագործություն է:

«Ոչխարապատումը»... միտքը լավն է: Եթե հումորի մրցույթ լիներ, մրցում, թե ով է ավելի լավ ղժում ինչ-որ երևույթի վրա, սրան ձայն կտայի: Բայց որպես գրական ստեղծագործություն մեղմ ասած անկատար է, սահուն չի, խախտված համաչափություններ են: Ունակ չի էս մրցույթի համատեքստից դուրս գոյություն ունենալուն: Ու դրա համար էլ զարմանալի չեմ համարում, որ հաղթում է (դե մենք սիրում ենք զվարճանալ), բայց իր գրական արժանիքի մասին խոսք անգամ չկա, բոլոր մեկնաբանությունները «գորՁ ա», «սպանեց» տիպի էին: Ասենք նույն հաջողությամբ կարելի էր մտնել երգիծական կայքում ինչ-որ երգիծական պատում (ոչ գրական ստեղծագործություն) կարդալ:

«Cherchez la femme», խիստ արհեստածին..

«Անհաս ցնորք իմ հոգու». էնպիսի տպավորություն ստացա, որ ինչ-որ մեկը հատուկ գրել ա, որ ուրիշները սկսեն Բյուրի վրա կասկածել: Նորից արհեստական:

«CIB Û ŞAŞ», երևի մեկ էլ էս էր, որ հստակ զարգացում, սկիզբ ու վերջ ուներ: Չհավանեցի:

«Թռիչքներ երազում և հար..եմում», Ոչխարականի շարքից ա: Ալյա զվարճանալ սիրում ենք: Գրված է արագ, շտապ, էնքան որ գրած լինելու համար, մի քանի զվարճալի արտահայտություններ, որ ընթերցողը խնդա ու ձեն տա ու ֆսյո: Մի հատ ծիծաղում ես, անցնում ես առաջ: Էլ հետ չես դառնալու սրան:

«Մի սիրո պատմություն», դպրոցական շարադրություն:



Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում: Լավ գործ չկա: Տխուր ա: Տեսնե՞ս սխալ եմ հիշում, տպավորությունս սխա՞լ է, որ առաջ գրական մրցույթներ էին, ոչ թե ժամանցային :think

Ariadna
09.11.2010, 12:48
Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում: Լավ գործ չկա: Տխուր ա: Տեսնե՞ս սխալ եմ հիշում, տպավորությունս սխա՞լ է, որ առաջ գրական մրցույթներ էին, ոչ թե ժամանցային :think

Չուկ ջան, շատ խիստ ես դատում, չես գտնում, որ ինքը նյութը էնպիսին էր, որ արդեն ենթադրում էր հումորային լուծում։ Ու էդ տեսանկյունից որ նայենք, իրոք Ոչխարապատումը ամենալավ լուծումն էր։ Էս էն դեպքն ա, որ շատ լուրջ բան գրելը շատ անլուրջ կլիներ։

Chuk
09.11.2010, 12:49
Չուկ ջան, շատ խիստ ես դատում, չես գտնում, որ ինքը նյութը էնպիսին էր, որ արդեն ենթադրում էր հումորային լուծում։ Ու էդ տեսանկյունից որ նայենք, իրոք Ոչխարապատումը ամենալավ լուծումն էր։ Էս էն դեպքն ա, որ շատ լուրջ բան գրելը շատ անլուրջ կլիներ։

Գուցե և ճիշտ ես, գուցե և խիստ եմ դատում, գուցե և սխալ եմ արել, որ նախատրամադրվել եմ գրական մրցույթ տեսնելու, ոչ թե ժամանցային :)

ars83
09.11.2010, 12:54
Ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում: Լավ գործ չկա: Տխուր ա: Տեսնե՞ս սխալ եմ հիշում, տպավորությունս սխա՞լ է, որ առաջ գրական մրցույթներ էին, ոչ թե ժամանցային :think

Արտակ ջան, միգուցե, մրցույթից դուրս հրապարակե՞ս տվյալ հոդվածի սեփական գրականացված տարբերակը, որպեսզի ընթերցողին ավելի պարզ դառնան քո՝ գրական ստեղծագործության մասին պատկերացումները: :think
Ինչպես նշեց արդեն Մելակուսը՝ տվյալ հոդվածում նկարագրված կրքերի ընթերցումը բավական տհաճ է: Հեղինակները, թերևս, պետք է կամ զավեշտալի ձևով ներկայացնեին ամեն ինչ՝ տպավորությունը մեղմելու համար, կամ ավելի փիլիսոփայական-դրամատիկ շեշտերով՝ փորձելով ասելիքը բարձրացնել «հողածին» բնույթից: Երկուսն էլ կա, կարծես:
Երգիծանքի հաշվով՝ արդյո՞ք երգիծական պիեսը գրականության ժանր չէ: Օրինակ «Թռիչքների» ոճի (մի քիչ ավելի նուրբ գրելաոճով, իհարկե) շատ ստեղծագործություններ ունի Կառլո Գոցցին:

Շնորհակալություն:

Ariadna
09.11.2010, 12:55
Գուցե և ճիշտ ես, գուցե և խիստ եմ դատում, գուցե և սխալ եմ արել, որ նախատրամադրվել եմ գրական մրցույթ տեսնելու, ոչ թե ժամանցային :)

Ուղղակի շատ ես ոգեշնչվել էդ հոդվածով, Չուկ ջան :)) Չէ, իրոք, օրինակ թարգմանություն անելիս, կամ սոնետների ժամանակ, բնական է, որ ավելի լուրջ ենք բոլորս էլ մոտենում, փակ աչքերովի դեպքում՝ դա կրկին կախված է պատմվածքի սկզբից, ըստ դրա էլի որոշվում է, ավելի լուրջ մոտենալ, թե պարզապես «կայֆ բռնել», իսկ էս դեպքում հաստատ լուրջ տրամադրվել հնարավոր չէր, ու դա շատ հավես էր, ես դա բացասական երանգով չեմ ասում, մեկ–մեկ դա էլ ա պետք :)

Chuk
09.11.2010, 12:56
Արտակ ջան, միգուցե, մրցույթից դուրս հրապարակե՞ս տվյալ հոդվածի սեփական գրականացված տարբերակը
Արս ջան, այդ երբվանի՞ց է պարտադիր սեփական տարբերակը ներկայացնել կարծիք հայտնելու համար: Թե՞ պարտադիր պետք է ոգևորված բացականչություններ անեի :think


Երգիծանքի հաշվով՝ արդյո՞ք երգիծական պիեսը գրականության ժանր չէ:
Իհարկե գրականության ժանր է, սակայն այստեղ ես երգիծական պիես չեմ տեսնում: Սա էլ գրականության իմ ընկալումն է:

Chuk
09.11.2010, 12:59
Ուղղակի շատ ես ոգեշնչվել էդ հոդվածով, Չուկ ջան :)) Չէ, իրոք, օրինակ թարգմանություն անելիս, կամ սոնետների ժամանակ, բնական է, որ ավելի լուրջ ենք բոլորս էլ մոտենում, փակ աչքերովի դեպքում՝ դա կրկին կախված է պատմվածքի սկզբից, ըստ դրա էլի որոշվում է, ավելի լուրջ մոտենալ, թե պարզապես «կայֆ բռնել», իսկ էս դեպքում հաստատ լուրջ տրամադրվել հնարավոր չէր, ու դա շատ հավես էր, ես դա բացասական երանգով չեմ ասում, մեկ–մեկ դա էլ ա պետք :)

Ան ջան, եթե թեման լիներ ժամանցում, լիներ զվարճալիում, ասած Լեռնցու նոյնիսկ դեսից-դենից-ում՝ ես էլ էդպես կմտածեի :)

Ես գնալու եմ նախորդ մրցույթին ուղարկվածներն էլ կարդամ: Կարդալու եմ, որովհետև ինձ ասել են, որ նույն որակն է: Իսկ սա ինձ իսկապես տխրեցնում է: Չէի ուզի ակումբի փառավոր գրողներին տեսնել չափման պլանկան ընկած: Եթե խնդիրը զուտ ժամանցն է, դա ուրիշ հարց է, ընդունում եմ, բայց եթե գրական մրցույթ է.. հմմ..

Երվանդ
09.11.2010, 13:02
Միշտ էլ էս կարգի ա եղել էլի, տենց որակական իմաստով ահռելի տարբերություն չեմ տեսնում, եթե էս վատ ա շատ, ուրեմն միշտ էլ շատ վատ ա եղել:

Ariadna
09.11.2010, 13:08
Ան ջան, եթե թեման լիներ ժամանցում, լիներ զվարճալիում, ասած Լեռնցու նոյնիսկ դեսից-դենից-ում՝ ես էլ էդպես կմտածեի :)

Ես գնալու եմ նախորդ մրցույթին ուղարկվածներն էլ կարդամ: Կարդալու եմ, որովհետև ինձ ասել են, որ նույն որակն է: Իսկ սա ինձ իսկապես տխրեցնում է: Չէի ուզի ակումբի փառավոր գրողներին տեսնել չափման պլանկան ընկած: Եթե խնդիրը զուտ ժամանցն է, դա ուրիշ հարց է, ընդունում եմ, բայց եթե գրական մրցույթ է.. հմմ..

Չոկ ջան, ամեն ինչ շատ լավ է, մի նեղվի, հազիվ ակտիվացել են էս մրցույթները։ Ես անձամբ ինձ վրա եմ վերցնում, եթե ես իմանամ, որ ինձնից էստեղ պահանջվում է լուրջ գրական ստեղծագործություն ներկայացնել, կյանքում որևէ մրցույթի չեմ մասնակցի։

StrangeLittleGirl
09.11.2010, 13:12
Բյուր, իսկ իմ համար մրցույթի կայֆը հենց պատմվածքներն են: Ուզում եմ գոնե մի բան կարդալ, առանց մտածելու՝ հեղինակին ուր եմ ուղարկել ու երբ:

Ոչ ոք քեզ չի ստիպում, որ գուշակություններ անես կամ չանես :) Բայց այ, եթե հատուկ կանոն մտցվի, որ չի կարելի, նրանք, ովքեր հաճույք են ստանում դրանից, կտուժեն: Վերջիվերջո, եթե նույնիսկ Ակումբում արգելվեն գուշակությունները, ոչ ոք չի կարող քեզ ստիպել gtalk-ում կամ ուրիշ տեղ հեղինակներին չքննարկել:

*e}|{uka*
09.11.2010, 13:19
Մամուլն էր մեղավոր: Չէր ոգեշնչել: :)) Ամենաշատը կարելի էր երգիծական ինչ -որ բան ստանալ՝ ղժժալ:
Ոչխարականը ըստ իս երգիծական էր ու չնայած հանգերը շատ տեղեր չէին բռնում, լավն էր:

Հայկօ
09.11.2010, 13:22
Կորած Երազը: Էս մեկը հաստատ Chuk-ն ա գրել :P: Սիրուն, համաչափ, հնարամտորեն, ճաշակով, գրագետ գրված ա, ապրի գրողը: Ռոմաաաաաաանծիկա... Գրողը վարդագույն ակնոցները դրել ա ու անցել գործի: Դիտմամբ ա դրել, հաստատ: Մի տեսակ ոնց որ նույնիսկ վարդագույն ակնոցներ չի ունեցել, ստիպված՝ սովորական անգույն ակնոցը ֆլոմով վարդագույն ա ներկել, որ մտահղացումը կարողանա գլուխ բերել :D:


Ոչխարական: Ես հատկապես գնահատեցի «-ական»-ը. Իլիական, Ոդիսական, Ոչխարական: Էս մեկը ՄԱՀ էր: Նույնիսկ չեմ էլ ուզում գուշակել, թե ով կարող ա գրած լինի, ուղղակի վայելում եմ: Հեղինակը ով էլ լինի՝ մի հատ ախպերական պաչ իրան :kiss: Կարդալուց հատկապես բոցավառ տողերը առանձնացնում էի, հետո զգացի, որ եթե սենց գնա՝ բոլորը պիտի քոփի-փասթ անեմ. բայց ամեն դեպքում՝ էս մասերը լրիվ զզզզզզզզզզզզզզզզզ էին.


Բարոյական այծոց խաբում, մարմնամասերը լպստում:
...
Ամառային մի շոգ օր արածում էր սիրատոչոր
...
Հուշիկ քայլքով շարժվեց առաջ, սրտում մարմաջ, լեզվին` բարբաջ
...
Առաջարկում էր վայրենին խալի նման կպնել դոշին
...
Ազիզն ականջներին չհավատաց, զարմանքից ողջ բուրդը եղավ թաց
...
- Թոքդ ուտեմ, իմ Այծեմնիկ, մի խոսք ասա ինձ էրոտիկ,-
...
Լիզում էր` ինչը պատահի, կարծես ձողիկ էր նա աղի
...
- Ձայնդ կտրի՛ր, հիստերիկ էծ, ես փող կտամ պարկով քեզ մեծ
...
Սակայն ալոջը պատվելի հավետ մնաց անդրդվելիԳործի տեղը լայն ու բութ ժպիտը դեմքիս լռված եմ, բա քո արածը քո դուրը եկա՞վ :angry: «Չափածո զրույց» եմ ուզում էս թեմաներով...


Cherchez la femme: Շեղշեցի-պրծա, որոշեցի, որ ես էսօր չափազանց բարի եմ, ու հավանեցի :)):


Անհաս ցնորք իմ հոգու: Էլի լավն էր: Ուղղակի կեսը մայր հոդվածից էր քոփի արած. ապրի գրողը, օրիգինալ լուծում ա գտել :D: Ասե՞մ՝ ամենաշատը ինչը դուր չեկավ: Էն, որ բացականչական նշանների փոխարեն տիլդաներ էին դրած, շեշտերի փոխարեն էլ՝ ինչ-որ այ սենց՝ «´» նշաններ: Տենց, օրինակ, impression-ն ա անում, ինչը շատ վատ ա, այ այ այ :sad: Ու ոչ միայն: Կարդացվող ցնորք էր. ինձ թվում ա՝ հեղինակը սկզբում վերջին նախադասությունն ա մտածել, հետո էդ նախադասության վրա կառուցել ա մնացած պատմվածքը:


CIB Û ŞAŞ: Ահագին երկար մտածում էի, թե էս ինչ ա, հետո զգացի, որ եթե ասեմ, թե թեմայի շրջանակներում էդ «ŞAŞ» բառը ինչի հետ ա ասոցացվում, կարող ա ինձ մեղադրեք քաղաքականապես անգրագետ հերետիկոսության համար, ու թարգեցի էդ անշնորհակալ մտածմունքները :D: Առաջին նախադասությունը եթե բարեհաջող հաղթահարում ես՝ նորմալ կարդացվում ա: Լավ էր գրած, շարժական բեղերի պահը լավն էր, թուղթ ստորագրելն էլ, մի խոսքով՝ բոլորը չնշեմ, էլի: Բայց էն տպավորությունը մնաց, որ, թույլ տվեք ասել, ոչ միս էր, ոչ՝ ձուկ: Ոչ գրոտեսկի թեման էր լրիվ զարգացրած, ոչ էլ՝ «լրջի»: Ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա. թեթև գրված, մեղմ պատմվածք էր, պարզապես՝ «աստղերն իրենց լուսավորության վերջին հետքն էին փորձում թողնել երկնքի կապույտին, և ալարելով՝ իրենց տեղը, նորից փորձելով, զիջում արևի շողերին, դեռ աքաղաղն էլ չէր հասցրել իր առաջին ողջույնն ուղարկեր գյուղի քնկոտներին, բամբասանքների տարափը լցվեց գյուղամեջ, իսկ ավելի ճիշտ՝ եզդի Թամոյի գլխին» :{:


Թռիչքներ երազում և հար..եմում: Գրողը նենց էր մտել կերպարների մեջ, որ նույնիսկ էն ա-ն էր ստորոգյալին կպած գրում :)): Լիքը կայֆ բաներ կային մեջը, ներառյալ՝ առանց ծակերի կանաչ կրծկալ: Օ՜, իմ Ժոզեֆինա... (մանավանդ՝ քյոփակներից ու հառամզադեքից հետո, Ճը մեծատառ): Ափսոս՝ տենց էլ չիմացան՝ որտեղ էր դմակ լինելու մեծն առաջնորդը:


(Առաջնորդ` արդեն վտանգավոր հասարակության համար) Յուբկեեեդ արի հանեեեմ.....
(Հուրի փերի` ամբողջ սենյակով մեկ տրտինգ տալով) Պամագիծեեեե՜՜՜.....
(Առաջնորդ` նեանդերթալյան որսորդների արթնացած բնազդով) Հռիիիիի՜, այսինքն յահուու՜…. Թալեմ բռնեմ, թալեմ բռնեմ…. Բռնեմ …. Քյարաաամ, Ասկյաաաարրր դեմը բռնեեեեքքք....Էս մասը լրիվ կուլմինացիան էր: Նենց լավ էի պատկերացնում կարդալիս էդ ամբողջ տրտինգը:

Ի միջի այլոց՝ առաջարկում եմ սույն պիեսին հատուկ մրցանակ տալ, «Միակ և անկրկնելի սմայլիկի» մրցանակը:

Գրողը ընդդիմադիր մամուլ կարդացող մարդ ա :think: Բայց էլի չեմ գուշակելու՝ ով. էս նախագծի շրջանակներում գուշակությունները մենակ վնաս կարող են տալ, սենց ավելի կայֆ ա:


Մի սիրո պատմություն: Քանի լրիվ չեմ կարդացել, ասեմ, որ ախր հե՜չ չեմ սիրում «Մենք սիրում էինք իրար» նախադասությամբ սկսվող գործերը: [պաուզա]... Կարդացի: Էս ոճի համար նոր անուն հորինեցի հենց նոր. «Ակումբա-օրագրային ոճ» :D: Ինչ կաաաաայֆ ա գրած :love: Հեղինակը կատոկով անցել ա «Ստեղծագործողի անկյան» վերոնշյալ բաժնի վրայով: Էնքան էլ հիմնավորապես չի անցել, կատոկը քշել ա սահուն, աննշմար` որպես քնքուշ մութի թև (տարբերակ՝ ի՜նչ նազանքով, երազանքով), լիքը բաներ բաց ա թողել, բայց ես դա կվերագրեմ հեղինակի բնածին համեստությանն ու չափի զգացումին :oy: Իսկ հետո... (ի դեպ՝ էս «իսկ հետո» ու բազմակետն էլ հեչ չեմ սիրում) հա, իսկ հետո՝ ոչ դես, ոչ դեն. Ասկյարը սառեց դռան առաջ ու մեռավ: Կարճ-կոնկրետ: Մենակ էս մի նախադասության համար արժեր թեման սկզբից մինչև վերջ կարդալ :lol: Հայկ, դու ե՞ս գրել, հլը խոստովանի:



Ամփոփում. վերջին նախագծերից հաստատ ամենալավն էր իմ կարծիքով: Մենակ բազմազանությունը ինչ ասես արժեր. է՛լ չափածո, է՛լ պիես... Ապրի Շինարարը, որ սենց լավ հոդված էր ընտրել, ապրեմ ես, որ սենց լավ բան մտահղացա :D, ապրեն էն բոլոր մարդիկ, ովքեր ինձ հետո համոզում էին, որ մտահղացումս ախմախ բան չի (ես համոզված էի, որ ախմախ ա). դուք վերականգնեցիք իմ հավատը իմ հանդեպ :love: Չեմ էլ կողմնորոշվում՝ ոնց քվեարկեմ. ուզում եմ բոլորի օգտին էլ քվեարկեմ, բայց տենց կստացվի, որ ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում, ընդհանուր պատկերը նույնն ա մնալու մեկ ա: Եվ բայց սակայն այնուամենայնիվ՝ քվեարկում եմ բոլորի, այսինքն՝ ivy-ի օգտին :D:


Հ.Գ. Հլը որ մենակ ստեղծագործություններն եմ կարդացել, եթե ինչ-որ բան բաց եմ թողել՝ կներեք, գնամ քննարկումներն էլ կարդամ, հետաքրքիր կլինի:

Հ.Հ.Գ. Ես չեմ մասնակցել, բայց ընդունված ավանդույթի համաձայն՝ որ մեկն էլ ինձ վերագրեք՝ ես ինձ խիստ շոյված կզգամ :)):

Malxas
09.11.2010, 13:30
Մրցույթի թեման անհաջող էր ընտրված: Իմ կարծիքով կարելի էր ստեղծագործողների կարծիքը հարցնել ընտրված նյութի վերաբերյալ ու նոր անցնել գործի: Ժամանակը սեղմ էր որևէ նորմալ բան գրելու համար, ուր ենք այդքան շտապում, ի վերջո: Երբ հիմնական զբաղմունքդ գրելը չէ առավել դժվար է հանգիստ ժամանակ գտնել ստեղծագործելու համար: Այս թեմայից այսքան էլ չէի սպասում, դեռ լավ է, որ Ոչխարականը առանձնացավ...

ars83
09.11.2010, 13:31
Արս ջան, այդ երբվանի՞ց է պարտադիր սեփական տարբերակը ներկայացնել կարծիք հայտնելու համար:
Արտ ջան, համարիր իմ անձնական խնդրանքը: Ես օրինակներով ավելի լավ եմ ընկալում:


Թե՞ պարտադիր պետք է ոգևորված բացականչություններ անեի :think
Բնավ: Քո նկատողությունները կարդացի հետաքրքրությամբ: Բայց, ի մի բերեմ, տես, թե ինչքան սակավաթիվ են դրանք:
«Ոչխարական». «սահուն չի, խախտված համաչափություններ են...» Սա ամենակոնկրետն էր: Լիովին համաձայն եմ, ֆակտուրայի հարցում շատ անհաջող է՝ հանգը արհեստական է, կոպիտ, հնչողությունը ներդաշնակ չէ:
Ունակ չի էս մրցույթի համատեքստից դուրս գոյություն ունենալուն: Այդպիսի նպատակ տվյալ մրցույթում դրվե՞լ է: Արդեն իսկ մրցույթի պայմանները կաշկանդող են՝ տրված է հոդված, որը պետք է մշակել սեփական ձևով: Եթե մեկը գրեր հոդվածի հետ ընդհանրապես չառնչվող պիես, ասենք՝ Հրատ մոլորակի վրա տանձի ծառ աճեցնելու մասին, կհամարվեր՝ մրցույթի կանոնների խախտում: Բայց տվյալ մրցույթը ազատ ստեղծագործելու համար չէ, կարծում եմ: Այն նույնիսկ ավելի սահմանափակող է, քան «Փակ աչքերովը»:

«Թռիչքներ երազում և հար..եմում». ընդհանրապես կոնկրետ դիտողություններ չկան, ըստ իս: Գրված է արագ, շտապ, էնքան որ գրած լինելու համար, մի քանի զվարճալի արտահայտություններ... Իսկ սահունության, օրիգինալության, կամ գրական այլ չափանիշների մասին խոսք չկա՞:

Այս երկուսը, թերևս, առանց առանձնապես օրիգինալ նորարարությունների ներկայացնում են հոդվածը՝ շեշտելով զավեշտականը: Հորինվածքի առումով ավելի օրիգինալ մտահաղացումներ են «Կորած երազը», «Cherchez la femme»-ը, «Անհաս ցնորքը» (որում, իմ կարծիքով, կապը սկզբնական հոդվածի հետ առավել թույլերից է): «CIB Û ŞAŞ»-ը դեռ չեմ ընթերցել:

Հ.Գ. Ես պարզապես փորձում եմ հասկանալ «գրական ստեղծագործություն» լինելու չափանիշերը, շատ եմ կարդում այդ արտահայտությունը: Եթե չեմ սխալվում, այդպիսի թեմա կա, փորձեմ գտնել, կարդալ:

Հայկօ
09.11.2010, 13:42
Ֆհու, լրիվ կարդացի: Շնորհակալություններ շարելով իջնում էի :D:


Ինքնաբացահայտումը թույլ չի տրվում, բայց գուշակելը, թե ով ով է, կանոններին դեմ չի: ;)

Ահամ:

Համ էլ՝ իսկ ո՞նց պիտի իմանանք՝ ինչ-որ մեկը իրո՞ք ինքնաբացահայտվել ա, թե՞ մտել ա ու ջուր ա պղտորում :): Հիմա եթե ես ամոթ-աբուռս կորցնեմ ու հայտարարեմ, որ «Օխչարապատումը» ես եմ գրել, ինձ պիտի դատափետե՞ք :)):


Rhayader, ճիշտն ասած, վերջին մի քանի նախագծերում թույլ տրվել է կռահւմներ անել, բայց ես էլ արդեն կամ ու կաց եմ, թե արդյոք այդպես ճիշտ է: Եթե դեմ ես ու էլի մարդիկ կան, ովքեր դեմ են, պատրաստ եմ քննարկել ու հաշվի առնել քննարկման որոշումը իհարկե ոչ այս թեմայում ու ոչ այս արդեն մեկնարկած նախագծի համար:

Էն, որ հեղինակները սկզբում դեռ անհայտ են, արդեն իսկ գուշակություններ ա ենթադրում, չէ՞: Թե չէ կարելի էր միանգամից անուն-ազգանուններով, կոշիկի համարով, արյան խմբով-բանով անձնական գործ էլ կցել ամեն տարբերակին ու հարցը գեղական կարգով լուծել :):


Տիրան, հեղինակին երբ ուղղակի հարցնում ես՝ դու՞ ես, ցանկացած պատասխանը, ինչպես նաև պատասխանի բացակայությունը կարող է համարվել ինքնաբացահայտում:

Իսկ եթե հարցման ենթարկվածը հեղինակը չի՞ ;):

StrangeLittleGirl
09.11.2010, 13:54
Հայկ, բայց դու ի˜նչ բիթի ես :D հետո կասեմ՝ ինչու :D


Մրցույթի թեման անհաջող էր ընտրված: Իմ կարծիքով կարելի էր ստեղծագործողների կարծիքը հարցնել ընտրված նյութի վերաբերյալ ու նոր անցնել գործի: Ժամանակը սեղմ էր որևէ նորմալ բան գրելու համար, ուր ենք այդքան շտապում, ի վերջո: Երբ հիմնական զբաղմունքդ գրելը չէ առավել դժվար է հանգիստ ժամանակ գտնել ստեղծագործելու համար: Այս թեմայից այսքան էլ չէի սպասում, դեռ լավ է, որ Ոչխարականը առանձնացավ...

Անհաջո՞ղ: Էսքան մարդու ոգեշնչել ա, ու անհաջո՞ղ: Ժամանակը քի՞չ: Հոդվածը կարդալուց հետո ընդամենը հինգ րոպե էր պետք հասկանալու համար՝ ինչ կարելի է գրել: Իսկ դա ամենաբարդ գործն է:

Մի խոսքով, Շին, հալալ ա քեզ, շատ լավ հոդված ես ընտրել :)

Malxas
09.11.2010, 14:08
Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...

Շինարար
09.11.2010, 14:10
Մի խոսքով, Շին, հալալ ա քեզ, շատ լավ հոդված ես ընտրել :)

Ճիշտն ասած՝ «Հրապարակ», «Հետք» և «Առավոտ» թերթերին անընդհատ հետևում եմ, միշտ կարդում եմ, իրոք, ոչ մի ուրիշ հոդվածի ուղղությամբ չեմ էլ մտածել, բայց ամենքն իրավունք ունի իր կարծիքն ունենալու:

StrangeLittleGirl
09.11.2010, 14:11
Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...

Դե դրա համար Շինարարը միջին տարբերակ ա առաջարկում :) յոթ օր: Իսկ հինգ տարի արդեն մի քիչ շատ ա

Chuk
09.11.2010, 14:12
Արտ ջան...
Արս ջան, եթե ես հիմա կետ առ կետ քո հարցերին պատասխանեմ, հետո դու ես կետ առ կետ դրանց արձագանքելու, հետո ես, հետո դու, հետո ուրիշը, հետո ես, հետո դու, հետո ուրիշը: Իսկ իմ նպատակը չի ստեղ ոչ իմ տեսակետը պնդել, ոչ իմ ասածի իրավացիությունը ապացուցել, ոչ էլ բանավիճել կամ նման մի բան:

Ես եկել եմ էստեղ կարծիքս հայտնեմ: Ես համարում եմ, որ սա գրական գեղարվեստական մրցույթ չէր: Ժամանց էր, ժամանցի համատեքստում լավն ա: Որպես գեղարվեստական գործեր ես էստեղ լավ գործ չեմ տեսել: Ես էդքանն եմ ասում: Ու շնորհակալություն եմ հայտնում, որ դուք կարողանում եք նաև տեսակետների բազմազանությունը ընդունել ու հասկանալ, որ մարդը սենց կարծիք էլ կարող ա ունենա: Եթե ինչ-որ մեկը համաձայն չի իմ հնչեցրած գնահատականներին ու կարծիքներին, ապա բարի, ես չեմ ուզում վիճել ու ընդունում եմ իրենց տեսակետը:

հ.գ. Եթե իմ կարծիքն ինչ-որ մեկին կամ մեկերին վիրավորել ա, ապա ներողություն եմ խնդրում, սակայն միևնույն է դա ինձ չէր կարող խանգարել կարծիքս բարձրաձայնել:

հ.գ.2. Ես էլ եմ խոստովանում, որ որպես ժամանցայի մրցույթ առավել քան կայացել է:

*e}|{uka*
09.11.2010, 14:13
Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...

Մարդու մտածելու ժամանակահատվածը ըստ իս կապ չունի: Ու ընդհանրապես ոգեշնչվածություն կար ու շատ կար: :)) Պարտադիր չի ինչ -որ բան գրելիս, եթե քեզ ոգեշնչել է մի աղջիկ, գրել իր մասին: :)

Malxas
09.11.2010, 14:19
Չվիճեմ, ուրեմն տպավորությունը տարբեր է եղել, բայց ժամանակի առումով ստիպված եմ մեկ անգամ էլ մատնանշել, և սա արդեն միայն իմ կարծիքը չէ, ստեղծագործությունների մի մասը գրված է հապճեպ և այդ պատճառով էլ անկատար:

Շինարար
09.11.2010, 14:22
Ընկերներ, եկեք քննադատություններից նեղվելու փոխարեն, փրձենք մտածել ասվածի շուրջ, ու արդյունքում համաձայնել կամ չհամաձայնել: Արտակի ասածներից մեծ մասի հետ համաձայն եմ, էնպես չլինի էլի, որ ինքը գա ասի ու մենակով վատամարդ լինի:)) Միանգամից հակադարձելու փոխարեն, եկեք`կարդանք տեսակետը, ընդունենք ի գիտություն և մտածենք, թե հետո ինչ անենք:)

ars83
09.11.2010, 14:25
Ես եկել եմ էստեղ կարծիքս հայտնեմ: Ես համարում եմ, որ սա գրական գեղարվեստական մրցույթ չէր: Ժամանց էր, ժամանցի համատեքստում լավն ա: Որպես գեղարվեստական գործեր ես էստեղ լավ գործ չեմ տեսել: Ես էդքանն եմ ասում: Ու շնորհակալություն եմ հայտնում, որ դուք կարողանում եք նաև տեսակետների բազմազանությունը ընդունել ու հասկանալ, որ մարդը սենց կարծիք էլ կարող ա ունենա: Եթե ինչ-որ մեկը համաձայն չի իմ հնչեցրած գնահատականներին ու կարծիքներին, ապա բարի, ես չեմ ուզում վիճել ու ընդունում եմ իրենց տեսակետը:

Մեռա կրկնելով, որ ես հարցնում էի քո կարծիքը գրական ստեղծագործության մասին այն պատճառով, որ այն իրոք ինձ հետաքրքրում էր: Այլապես չէի գրի: Իմ «բանավեճը» ուղղված էր միայն քո տեսանկյան մասին մանրամասներ «կորզելուն»: Բայց որ մի տեղ գրես (պարտադիր չէ՝ այս թեմայում), ու հղումը տաս, կարդամ, շնորհակալ կլինեմ: :secret Կետ առ կետ չեմ պատասխանի, հանգիստ սրտով գրի: ;)

Chuk
09.11.2010, 14:33
Մեռա կրկնելով, որ ես հարցնում էի քո կարծիքը գրական ստեղծագործության մասին այն պատճառով, որ այն իրոք ինձ հետաքրքրում էր: Այլապես չէի գրի: Իմ «բանավեճը» ուղղված էր միայն քո տեսանկյան մասին մանրամասներ «կորզելուն»: Բայց որ մի տեղ գրես (պարտադիր չէ՝ այս թեմայում), ու հղումը տաս, կարդամ, շնորհակալ կլինեմ: :secret Կետ առ կետ չեմ պատասխանի, հանգիստ սրտով գրի: ;)

Արս ջան, արի ես շատ կարճ ասեմ, դու հասկացի:
Ես ընդհանրապես միշտ դեմ եմ գրականությունը ճաղավանդակների ու սահմանների մեջ դնելուն: Էդ առումով ստեղ բոլորն էլ գրական գործեր են: Ուղղակի մի մասն իմ ճաշակի ու ընկալման համար անընդունելի, ինչը չի նշանակում, որ պետք ա անընդունելի լինի ասենք քո ճաշակի ու ընկալման համար:

Հիմա գանք կոնկրետ դեպքին:
Ասենք Ոչխարականին:
Բոլորը նշում են, որ ստեղ կա կատարման լուրջ թերացում, այդ թվում՝ դու: Խոսքը գնում է ճիշտ հանգավորման, սահունության, վանկավորման մասին: Իր ֆորմատի մեջ ինքն անկատար է: Հետևաբար էստեղ գնահատվում է ոչ թե տվյալ տարբերակի գեղարվեստական ձևը, այլ ասելիքը: Նույն հաջողությամբ կարելի է ասենք անեկդոտ պատմել. «Ուրեմն ոչխարը սիրահարվում ա ալոջին...»: Իրա արժեքը դառնում է ոչ թե ընտրված գրական ոճը, այլ ընդամենը հումորը, տերմինների ընտրությունները, ղժոցին: Ու ես համարում եմ բավական հաջողված՝ հումորի տեսակետից: Ինքս էլ մի կուշտ ծիծաղել եմ կարդալուց: Բայց ես չեմ հասկանում գրական մրցույթում իրա տեղը, դիրքը:

ministr
09.11.2010, 14:41
Եթե ի սկզբանե նպատակը եղել է գրական լուրջ մրցույթը, ապա դրա համար ենթադրում եմ պետք էր մի 2 ամիս ժամանակ հատկացնել գրելու համար :) Հետո նման մտադրության դեպքում պետք էր այլ հոդված ընտրել ոգեշնչվելու համար և վերջապես լուրջ գրական մրցույթի համար լուրջ գրողներ-ստեղծագործողներ են պետք, որոնք չկան: Իսկ ոչ պրոֆեսիոնալ "Ռոմեո Ջուլիետ" կամ "Սոս և Վարդիթերները" այսպես կոչված "լայն զանգվածների" համար հետաքրքիր չեն, և թեման, ըստ իս, կմահանար դեռ չծնված: Չնայած, որ "ոգեշնչող" հոդվածը հումորային էր, արդյունքում ստացված ոչ բոլոր նյութերն էին հումորային ստացվել` տեղ-տեղ նույնիսկ տաղտկալի, դե պատկերացրեք եթե օրգինալ հոդվածը լիներ մի քիչ տրագիկ ոճի, ապա սիրտ մղկտացնող նյութերի պակաս չէր զգացվի: Չգիտեմ, միգուցե ավելի ճիշտ կլինի մրցույթը տեղափոխել ժամանցային, կամ նույնիսկ զվարճալի բաժին, որ ապագայում համանման մրցույթներին ներկայացված նյութերը մարդիկ կարդային ժպտալու հույսով :)

Chuk
09.11.2010, 15:13
Եթե ի սկզբանե նպատակը եղել է գրական լուրջ մրցույթը
Անձամբ ես չգիտեմ նպատակը որն է եղել, ես գրել եմ, թե իմ սպասելիքն ինչ էր: Ընդ որում լուրջն էլ աստիճաններ ունի: Ես չեմ ակնկալել, որ գրական գլուխգործոցներ են լինելու:


ապա դրա համար ենթադրում եմ պետք էր մի 2 ամիս ժամանակ հատկացնել գրելու համար :) Հետո նման մտադրության դեպքում պետք էր այլ հոդված ընտրել ոգեշնչվելու համար և վերջապես լուրջ գրական մրցույթի համար լուրջ գրողներ-ստեղծագործողներ են պետք, որոնք չկան:
Ժամանակի հաշվով ոչինչ չեմ ուզում ասել, կարծում եմ, որ 7 օրում էլ կարելի է լավ գործեր գրել: Իսկ ինչ վերաբերվում է «լուրջ գրողներ-ստեղծագործողներ» չկան պնդմանը, ապա ես կարծում եմ, որ դու ծանոթ չես ակումբցի ստեղծագործողների պոտենցիալին: Եթե ես չիմանայի, որ ակումբում կան ուղղակի հրաշալի գրողներ-ստեղծագործողներ, իմ ակնկալիքներ, սպասելիքներն էլ ուրիշ կլինեին:

ministr
09.11.2010, 15:23
Եթե ես չիմանայի, որ ակումբում կան ուղղակի հրաշալի գրողներ-ստեղծագործողներ, իմ ակնկալիքներ, սպասելիքներն էլ ուրիշ կլինեին:

Օրինակ քո Չուկչստանն եմ կարդացել, դուրս շատ է եկել, բայց դու դժվար թե մասնակցեիր այս մրցույթին :)

Chuk
09.11.2010, 15:24
Օրինակ քո Չուկչստանն եմ կարդացել, դուրս շատ է եկել, բայց դու դժվար թե մասնակցեիր այս մրցույթին :)

Էդ ինչու՞:
Ես շատ էլ ուզում էի մասնակցել:

հ.գ. Ես իմ մասին ամենավերջում կասեի, ակումբում ինձնից շատ ավելի տաղանդավոր ու հրաշալի գրողներ կան:

ivy
09.11.2010, 15:49
վերջին նախագծերից հաստատ ամենալավն էր իմ կարծիքով: Մենակ բազմազանությունը ինչ ասես արժեր. է՛լ չափածո, է՛լ պիես...

Համաձայն եմ: :)


Չեմ էլ կողմնորոշվում՝ ոնց քվեարկեմ. ուզում եմ բոլորի օգտին էլ քվեարկեմ, բայց տենց կստացվի, որ ոչ մեկի օգտին էլ չեմ քվեարկում, ընդհանուր պատկերը նույնն ա մնալու մեկ ա:

Դու բոլորին քվեարկելով էլ շատ բարի գործ ես անում, որովհետև էստեղ կան տարբերակներ, որոնք մինչև քո քվեարկելը զրո ձայն ունեին, ու հնարավոր է՝ էդպես էլ մնային մինչև վերջ: Իսկ հիմա էդ պատմվածքի հեղինակները իրենց լավ կզգան՝ անկախ նրանից, որ դու քվեարկել ես բոլորի օգտին: Ամեն մարդ իր ստացած ձայների համար է ուրախանում: :)


Եվ բայց սակայն այնուամենայնիվ՝ քվեարկում եմ բոլորի, այսինքն՝ ivy-ի օգտին :D:

Մերսի Հայկ ջան, ես ու իմ բոլոր յոթ տարբերակները սրտանց շնորհակալ ենք: :))

Ռուֆուս
09.11.2010, 16:21
Դու բոլորին քվեարկելով էլ շատ բարի գործ ես անում, որովհետև էստեղ կան տարբերակներ, որոնք մինչև քո քվեարկելը զրո ձայն ունեին, ու հնարավոր է՝ էդպես էլ մնային մինչև վերջ: Իսկ հիմա էդ պատմվածքի հեղինակները իրենց լավ կզգան՝ անկախ նրանից, որ դու քվեարկել ես բոլորի օգտին: Ամեն մարդ իր ստացած ձայների համար է ուրախանում: :)

Հայկօն ոնց որ մանկական Եվրատեսիլը լինի :)) Էն որ սկզբում բոլորին 12 միավոր են տալիս, որ երեխեքը վատ չզգան :D

ivy
09.11.2010, 16:31
Չէի ուզի ակումբի փառավոր գրողներին տեսնել չափման պլանկան ընկած: Եթե խնդիրը զուտ ժամանցն է, դա ուրիշ հարց է, ընդունում եմ, բայց եթե գրական մրցույթ է.. հմմ..

Չուկ, ոչինչ չէ՞, որ ես էլ իմ կարծիքը հայտնեմ՝ մի քիչ մեջ ընկնելով քննարկմանը:
Անձամբ ես Ակումբում փառավոր գրող չեմ ճանաչում: Համենայնդեպս՝ որևէ մեկը, ով հայտնի է իր գրական գործունեությամբ գոնե Հայաստանով մեկ: Դե փառավորի արմատը փառքն է, չէ՞: Ակումբի սահմաններում գուցե փառքի արժանացել են, բայց էստեղ էլ փառքի արժանանալու համար հեչ անպայման չի գրող լինել: :))
Ակումբում կան մարդիկ, ովքեր կարող են գրել, ու ոմանց մոտ էլ դա հեչ վատ չի ստացվում: Իսկ էս մրցույթներում էլ, իմ համեստ կարծիքով, ոչ ոք իր պլանկան չի գցում, որովհետև սա առանձին գրական գործ ներկայացնելու մրցույթ չի, այլ եղածի հիման վրա ինչ-որ համապատասխան բան ստեղծելու հնարամտություն:
Էս հոդվածը որևէ լուրջ գործ չէր ենթադրում, էդ իմաստով շատ տարբերակներ լավ համապատասխանում են ֆորմատին ու հաջող են կատարել իրենց առաջ դրած առաջադրանքը: Նման հոդվածի հիման վրա լուրջ գրական ստեղծագործություն երկնելը շատ ծիծաղելի կլիներ, իմ կարծիքով:
Այս մրցույթը թեև ժամանցային է, բայց նաև մնում է գրական, որովհետև ի վերջո մարդ ստեղծագործում է:
Բայց ամեն ինչ շատ լրջացնելու կարիք չկա՝ փառավոր գրողներ ու պլանկաներ ներմուծելով:

Chuk
09.11.2010, 16:36
Անձամբ ես Ակումբում փառավոր գրող չեմ ճանաչում: Համենայնդեպս՝ որևէ մեկը, ով հայտնի է իր գրական գործունեությամբ գոնե Հայաստանով մեկ: Դե փառավորի արմատը փառքն է, չէ՞: Ակումբի սահմաններում գուցե փառքի արժանացել են, բայց էստեղ էլ փառքի արժանանալու համար հեչ անպայման չի գրող լինել: :))

Այվի ջան, շնորհակալ եմ «փառավոր» բառը հոգեվերլուծական լինգվիստիկ փորձաքննության ենթարկելու համար, բայց կարծում եմ հասկանալի էր, որ ընդամենը ուզում եմ ակումբի գրողների մասին վերաբերմունքս ցույց տամ ու հստակ ցուցանեմ, որ իրանցից սպասելիքներն շատ ավելին են, քան այստեղ դրված որևէ գործ՝ անկատար գործ:

ԻՆչ վերաբերվում է լուրջ գործ երկնելուն, ապա պատկերացրու, որ դա առավել քան հնարավոր է:
Իմ համար իրապես շատ ցավալի է, որ էս մրցույթները ընդամենը ժամանցի համար եք ակտիվացնում: Ես ժամանցի դեմ ոչինչ չունեմ: Բայց իմ համար դա ոգևորիչ չի:

ivy
09.11.2010, 16:40
Այվի ջան, շնորհակալ եմ «փառավոր» բառը հոգեվերլուծական լինգվիստիկ փորձաքննության ենթարկելու համար, բայց կարծում եմ հասկանալի էր, որ ընդամենը ուզում եմ ակումբի գրողների մասին վերաբերմունքս ցույց տամ ու հստակ ցուցանեմ, որ իրանցից սպասելիքներն շատ ավելին են, քան այստեղ դրված որևէ գործ՝ անկատար գործ:

ԻՆչ վերաբերվում է լուրջ գործ երկնելուն, ապա պատկերացրու, որ դա առավել քան հնարավոր է:
Իմ համար իրապես շատ ցավալի է, որ էս մրցույթները ընդամենը ժամանցի համար եք ակտիվացնում: Ես ժամանցի դեմ ոչինչ չունեմ: Բայց իմ համար դա ոգևորիչ չի:

Գրառումս ծաղրական չէր, ու քեզնից էլ նույնն եմ ակնկալում... Հոգեվերլուծություն չկար այստեղ:
Իսկ այս հոդվածի հիման վրա լուրջ գրական ստեղծագործություն հորինելուն չեմ հավատում: Միանում եմ Արս-ի խնդրանքին, որ օրինակի կարգով ցույց տաս, թե ինչ լուրջ գործ կարելի էր երկնել էս երգիծական-զավեշտական հոդվածի հիման վրա:

Chuk
09.11.2010, 16:43
Գրառումս ծաղրական չէր, ու քեզնից էլ նույնն եմ ակնկալում... Հոգեվերլուծություն չկար այստեղ:
Իսկ այս հոդվածի հիման վրա լուրջ գրական ստեղծագործություն հորինելուն չեմ հավատում: Միանում եմ Արս-ի խնդրանքին, որ օրինակի կարգով ցույց տաս, թե ինչ լուրջ գործ կարելի էր երկնել էս երգիծական-զավեշտական հոդվածի հիման վրա:
Ինչպես ասել եմ Արսին, նույն կերպ ասեմ քեզ. գրական գործերի մասին տեսակետ հայտնելիս պարտադիր չի, որ ինքդ դա կատարես: Դիցուք ես անտաղանդ գրող եմ, ներկայումս գտնվում եմ գրական խոր ճգնաժամում, ուրեմն սխա՞լ եմ ասում: Իհարկե ոչ: Ընդհանրապես ցանկացած սյուժետային գծից կարելի է լավ ստեղծագործություն ստանալ, եթե ոչ ասելիքի առումով, ապա գոնե կատարման վարպետության առումով:

ivy
09.11.2010, 16:47
Ինչպես ասել եմ Արսին, նույն կերպ ասեմ քեզ. գրական գործերի մասին տեսակետ հայտնելիս պարտադիր չի, որ ինքդ դա կատարես: Դիցուք ես անտաղանդ գրող եմ, ներկայումս գտնվում եմ գրական խոր ճգնաժամում, ուրեմն սխա՞լ եմ ասում: Իհարկե ոչ: Ընդհանրապես ցանկացած սյուժետային գծից կարելի է լավ ստեղծագործություն ստանալ, եթե ոչ ասելիքի առումով, ապա գոնե կատարման վարպետության առումով:

Հիմա քո կարծիքով էս ստեղծագործություններից ոչ մեկը ոչ լավն է, ոչ կատարման վարպետություն ունի՞՝ իր սյուժեի սահմանում:
«Ոչխարականը» ոնց որ թե երգիծական ժանրի կարգին գործ է՝ տրված հոդվածին շատ համապատասխան:
Գուցե որպես առանձին գործ չկարդայի, բայց որ գիտեմ, թե ինչ հոդվածի հիման վրա է ստեղծվել (իսկ մրցույթի իմաստը հենց առաջադրանքին համապատասխանելն է), գտնում եմ, որ ահագին հաջողված աշխատանք է:

Chuk
09.11.2010, 16:53
Հիմա քո կարծիքով էս ստեղծագործություններից ոչ մեկը ոչ լավն է, ոչ կատարման վարպետություն ունի՞՝ իր սյուժեի սահմանում:
«Ոչխարականը» ոնց որ թե երգիծական ժանրի կարգին գործ է՝ տրված հոդվածին շատ համապատասխան:
Գուցե որպես առանձին գործ չկարդայի, բայց որ գիտեմ, թե ինչ հոդվածի հիման վրա է ստեղծվել (իսկ մրցույթի իմաստը հենց առաջադրանքին համապատասխանելն է), գտնում եմ, որ ահագին հաջողված աշխատանք է:

Ոչխարականը որպես հումոր արտակարգ է: Վերջ:
Ինքն իր ընտրած գրական ֆորմայի մեջ անկատար է: Արդեն մի քանի անգամ գրել եմ էդ մասին: Հիմա եթե ասենք մեկը մի բան գրի, որի ամեն տողը մի երկարություն ունի, հանգերը խառը-խուռը, բայց անունը դնի պոեմ, այդ դեպքում դրան գնահատականդ որպես պոեմի ի՞նչ է լինելու: Տվյալ գրվածքի ասելիքը կարող է շատ արժեքավոր լինի, հետաքրքիր լինի, բայց ինքը պոեմ չի լինի: Ոչխարապատման հումորային մասը լավն է: Վերջ:

Ինչ վերաբերվում է մրցույթից դուրսին, ապա այո, ես գրական ստեղծագործություն ասելով հասկանում եմ մի բան, որը կարող է հետաքրքրությամբ կարդացվել նաև հայտարարված մրցույթից դուրս ու իր ողջ արժանիքը այն չէ, որ ինքն այս մրցույթի մեջ է:

Իմ ասածը հենց այդքանն է, Այվի՝ Գուցե որպես առանձին գործ չկարդայի, ուղղակի առանց գուցեի:

Ես ներկայացնում եմ ակումբի մրցույթներից իմ սպասելիքները ու ասում, որ դրանք չեն արդարացել:

Ուլուանա
09.11.2010, 19:00
Էս անգամվա տարբերակները նախորդի համեմատ ավելի լավն էին: Բայց էլի մենակ մեկի՝ «Ոչխարականի» օգտին եմ քվեարկել, քանի որ մնացածները այս կամ այն պատճառով զիջում էին վերջինիս: Ընդհանրապես նման զավեշտալի հոդվածի հիման վրա ինչ-որ լուրջ կամ, առավել ևս, սրտառուչ պատմություն գրելու գաղափարն անձամբ ինձ մի տեսակ անհեթեթ է թվում, էդ առումով լուրջ տարբերակները, որքան էլ լավ գրված լինեին, տվյալ նախագծի շրջանակներում հաջողված չեմ կարող համարել: Հիմա՝ հերթով:

«Կորած երազը»՝ որպես առանձին պատմվածք, բավական լավ էր շարադրված, գրագետ, հետևողական, բայց որպես տվյալ հոդվածի հիման վրա գրված ստեղծագործություն՝ էն չէր՝ արդեն նշածս պատճառով:

«Ոչխարական». ըստ իս, հոդվածին ամենահամահունչ գրվածքն էր: Հաջողությամբ կիրառված հումորը, մտքի հետաքրքիր փայլատակումները, դիպուկ ձևակերպումները լրիվ ապահովել էին ստեղծագործության հաջողությունը: Թերություններ էլ, իհարկե, կային, ինչպես, օրինակ, տողերի անհամաչափությունը, հանգուվանկի հետ կապված թերությունները, մեկ էլ հատկապես աչքս ծակում էր բաղաձայնով սկսվող բառերից առաջ հաճախակի հանդիպող -ն հոդի կիրառությունը՝ -ը-ի փոխարեն՝ հանուն վանկերի անհրաժեշտ քանակի պահպանման: Էդ սխալից միշտ ներվայնացել եմ: Կարծում եմ՝ հեղինակը կարող էր մի քիչ ավելի լավ մշակել, նոր ներկայացնել: Ինչևէ, նշածս թերությունների առկայության դեպքում էլ, իմ կարծիքով, գրվածքը չի դադարում հաջողված լինելուց:

«Cherchez la femme». լուծման գաղափարը հետաքրքիր էր, բայց ընդհանուր պատմվածքը, եսիմ, էնքան էլ չհավանեցի:

«Անհաս ցնորք իմ հոգու». ինձ համար հետաքրքիր չէր, չհավանեցի, չգիտեմ ուրիշ ինչ ասեմ: Հատկապես «Ազըզ»-ի պահերը ներվերի դեղ էին: Ուրիշ կոնկրետ ասելու բան էս պահին չունեմ:

«CIB Û ŞAŞ». էս պատմվածքի տխրահռչակ առաջին նախադասությանը ես էլ պիտի անդրադառնամ. էդ նախադասության դեռ սկիզբը որ կարդացի, արդեն տաղտուկը թափով բամփեց գլխիս :{, ու զգացի, որ մինչև վերջ կարդալու հեռանկարից անասելի դիսկոմֆորտ է առաջանում մեջս: Բայց լավ էր, էդ նախադասությունը հաղթահարեցի, մնացածն անհամեմատ ավելի թեթև էր կարդացվում, բայց սյուժեի զարգացումն ինձ համար անհետաքրքիր էր: Ազիզին անմեղ ու անշառ բիձուկ ներկայացնելու գաղափարն էլ էն չէր:

«Թռիչքներ երազում և հար..եմում». էս տարբերակը, թեև հումորով մոտեցումներից էր, բայց ինձ հեչ դուր չեկավ: Ինձ համար ավելի շատ ցանցառ ու գռեհիկ էր, քան հումորով: Ճիշտ է, տեղ-տեղ հումորային արտահայտություններ կային, որ հավանեցի, բայց ընդհանուր առմամբ ահագին ներվայնացնող էր ինձ համար: Գռեհիկ առտահայտությունները, բացականչությունները չափից դուրս շատ էին:

«Մի սիրո պատմություն». չեմ էլ պատկերացնում, թե հեղինակի մտքով ինչ է անցել, որ էդ զավեշտալի պատմությունից նման սրտաճմլիկ սիրային պատմություն է ստեղծել: Ասել Հայկօյի՝ ակումբաօրագրային գրառում էր հիշեցնում, նրանցից, որոնք ես համարյա երբեք չեմ կարդում: Բայց տվյալ դեպքում ավելի կարևորն էն էր, որ պատմվածքը, եթե կարելի է էդպես անվանել, հեչ կապ չուներ հոդվածի հետ: Մենակ մի պահ կար մեջը, որ էդ համատարած մելամաղձոտ-սրտաճզմլտիկ տրամադրության մեջ անսպասելի ծիծաղի պոռթկում առաջացրեց. Ասկյարի՝ դռան մոտ սառչելու-մեռնելու պահն էր :D:

Ուլուանա
09.11.2010, 19:05
Սա իմ կարծիքն է, բայց ստեղծագործությունների մեջ հենց ոգեշնչվածությունը չնկատվեց:
5 րոպե էր պետք? Դե ինչ, մարդ կա 5 րոպե է մտածում, մարդ կա 5 օր, մարդ կա 5 տարի...
Կարծում եմ՝ հենց ոգեշնչվածությունը լավ էլ առկա էր համարյա բոլորի դեպքում, համենայնդեպս, ես էդպիսի տպավորություն ստացա: Ուրիշ բան, որ միայն ոգեշնչվածությունը բավարար չէ լավ ստեղծագործություն գրելու համար, քանի որ բացի ոգեշնչվածությունից, նաև տաղանդ, ժամանակ, գրագիտություն ու գուցե էլի ինչ-որ բաներ են պետք:

Հայկօ
09.11.2010, 20:07
Դու բոլորին քվեարկելով էլ շատ բարի գործ ես անում, որովհետև էստեղ կան տարբերակներ, որոնք մինչև քո քվեարկելը զրո ձայն ունեին, ու հնարավոր է՝ էդպես էլ մնային մինչև վերջ: Իսկ հիմա էդ պատմվածքի հեղինակները իրենց լավ կզգան՝ անկախ նրանից, որ դու քվեարկել ես բոլորի օգտին: Ամեն մարդ իր ստացած ձայների համար է ուրախանում: :)

Բոլորի օգտին քվեարկելը նշանակություն չունի :): Ինձնից բծախնդիր կլիենտ չլինեք, էլի. եթե քվեարկել եմ, ուրեմն հավանել եմ, ոչ թե՝ ուրեմն ընդհանուր ալիքի տակ ա ընկել :):


Մերսի Հայկ ջան, ես ու իմ բոլոր յոթ տարբերակները սրտանց շնորհակալ ենք: :))

Յոթ տարբերակով Ակումբ մտնես, բալա ջան :)):


Հայկօն ոնց որ մանկական Եվրատեսիլը լինի :)) Էն որ սկզբում բոլորին 12 միավոր են տալիս, որ երեխեքը վատ չզգան :D

:beee

Նաիրուհի
09.11.2010, 20:15
Ինչ հետաքրքիր է. կարծես թե միայն ես եմ, որ «Մի սիրո պատմություն»-ի մեջ ոչ մի ռոմանտիկա ու սրտաճմլիկ սիրային պատմություն չեմ տեսել :think Ավելի շուտ սրա մեջ ամենաանմարդկային սարկազմն էր և´ Ասկյարի անվան, և´ նրա նկարագրության, և´ մահվան հանգամանքների, ու ամենաշատը՝ երեխային նկարագրելու դրվագներում...

Ու էլի ի տարբերություն մյուսների՝ «Ոչխարականն» ու «Թռիչքներ երազում և հար...եմում»-ը չեմ հավանել՝ առանձին դրվագներ չհաշված։ Երգիծական ստեղծագոծությանի մեջ գոնե մի քիչ թերասացություն պիտի լինի, որ ես սիրեմ։

Ընդհանրապես հավանել եմ այն գործերը, որոնց մոտեցումն ինձ համար անակնկալ էր, որովհետև նախապես մոտավոր գիտեի, թե ինչ կարելի է ակնկալել ակումբի ստեղծագործողներից։ Չեմ ասում, որ հավանածներս ամենալավն են, որովհետև մրցույթին մասնակցող ստեղծագործություններն ընդհանրապես, չնայած բազմազանությանը, էնքան էլ ուժեղ չէին։

Հայկօ
09.11.2010, 20:15
Հա, մոռացա ասեմ: Եկել եմ, որ հատուկ բողոքեմ վերջին տարբերակը՝ «Մի սիրո պատմությունը» անարդարացիորեն արհամարողների դեմ :sad: Ախր ընտիր էր, տեղը-տեղին, կետ առ կետ, ոնց որ պետքն ա՝ գրած էր: Կատոկ: Հիմա հեղինակը ի՞նչ մեղավոր ա, որ ինչքան էլ փորձել ա անտաղանդ օրագրային հեծեծանք գրի, էլի սեփական տաղանդը տույլ չի տվել, որ բավականաչափ տխմար բան գրի, որպեսզի ծաղրանմանակումը կատարյալ լինի :)): Ես խորապես համոզված եմ, որ մենակ ես եմ ճիշտ հասկացել էդ տարբերակը, իսկ «շաբլոն սիրային» բաների մասին գրողները բոլորը չարաչար սխալվում են :beee: Բեեեե սաղիդ :beee: Չկա այլ պահ՝ բացի դռան մոտ սատկելու պահից, և Ասկյարը նրա մարգարեն է:

Հ.Գ. Նոր եմ նկատում, որ Ասկյարի որդին որովայնի մեջ էր զարգանում :blin:

Հ.Հ.Գ. Ինչ-որ շատ են զուգադիպությունները... Ռոլեքսներ, Ասկյարներ... Բայց այդ մասին՝ հաջորդ դասին:

Էլիզե
09.11.2010, 20:25
Կոպիտ մարդիկ են.. կոպիտ բարքեր... չկա նախկին ռոմանտիկան ... :))
/... ու ինչ լավ ա, որ չկա :yahoo :)) /

Ախ նենց դաժան ա` ծանր աշխատանքային օրից հետո ռոմանտիկոտ-լացակումած-Սուսան&Սեյրանոտ պատմություններ կարդալ... օֆ... :8


հա, ինչ էի ուզում ասել էս բաժակով ... կարևորը` միշտ ունենանք լավ տրամադրություն, մնացածը` հեչ :))

ivy
09.11.2010, 20:28
Հա, մոռացա ասեմ: Եկել եմ, որ հատուկ բողոքեմ վերջին տարբերակը՝ «Մի սիրո պատմությունը» անարդարացիորեն արհամարողների դեմ :sad: Ախր ընտիր էր, տեղը-տեղին, կետ առ կետ, ոնց որ պետքն ա՝ գրած էր: Կատոկ: Հիմա հեղինակը ի՞նչ մեղավոր ա, որ ինչքան էլ փորձել ա անտաղանդ օրագրային հեծեծանք գրի, էլի սեփական տաղանդը տույլ չի տվել, որ բավականաչափ տխմար բան գրի, որպեսզի ծաղրանմանակումը կատարյալ լինի :)): Ես խորապես համոզված եմ, որ մենակ ես եմ ճիշտ հասկացել էդ տարբերակը, իսկ «շաբլոն սիրային» բաների մասին գրողները բոլորը չարաչար սխալվում են :beee: Բեեեե սաղիդ :beee: Չկա այլ պահ՝ բացի դռան մոտ սատկելու պահից, և Ասկյարը նրա մարգարեն է:

Հ.Գ. Նոր եմ նկատում, որ Ասկյարի որդին որովայնի մեջ էր զարգանում :blin:

Հ.Հ.Գ. Ինչ-որ շատ են զուգադիպությունները... Ռոլեքսներ, Ասկյարներ... Բայց այդ մասին՝ հաջորդ դասին:

Ես Հայկօ-ի լուրջն ու կատակը արդեն չեմ ջոկում, բայց մեկ ա կայֆ ա գրում: :D

Ուլուանա
09.11.2010, 20:32
Հա, մոռացա ասեմ: Եկել եմ, որ հատուկ բողոքեմ վերջին տարբերակը՝ «Մի սիրո պատմությունը» անարդարացիորեն արհամարողների դեմ :sad: Ախր ընտիր էր, տեղը-տեղին, կետ առ կետ, ոնց որ պետքն ա՝ գրած էր: Կատոկ: Հիմա հեղինակը ի՞նչ մեղավոր ա, որ ինչքան էլ փորձել ա անտաղանդ օրագրային հեծեծանք գրի, էլի սեփական տաղանդը տույլ չի տվել, որ բավականաչափ տխմար բան գրի, որպեսզի ծաղրանմանակումը կատարյալ լինի :)): Ես խորապես համոզված եմ, որ մենակ ես եմ ճիշտ հասկացել էդ տարբերակը, իսկ «շաբլոն սիրային» բաների մասին գրողները բոլորը չարաչար սխալվում են :beee: Բեեեե սաղիդ :beee: Չկա այլ պահ՝ բացի դռան մոտ սատկելու պահից, և Ասկյարը նրա մարգարեն է:
Լսի, ասածիցդ հետո մի հատ էլ կարդացի. նոր ես էլ նկատեցի, որ իրոք գրողն իրան ձև ա տվել :D:


Հ.Գ. Նոր եմ նկատում, որ Ասկյարի որդին որովայնի մեջ էր զարգանում :blin:
:D :D :D

Էս նախագծի գիտե՞ք ինչն եմ սիրում. կարծիքներից ու մեկնաբանություններից շատերն ավելի հավես ու հետաքրքիր են, քան բուն ստեղծագործությունները :D: Երբեմն կարելի ա նույնիսկ պատմվածքները չկարդալ, բայց զուտ մեկնաբանություններից հաճույք ստանալ :hands:

Հայկօ
09.11.2010, 20:32
Ես Հայկօ-ի լուրջն ու կատակը արդեն չեմ ջոկում, բայց մեկ ա կայֆ ա գրում: :D

Լուրջ էի գրել... :cry2 Ես միայն լուրջ եմ գրում:

ivy
09.11.2010, 20:33
Լսի, ասածիցդ հետո մի հատ էլ կարդացի. նոր զգացի, որ իրոք գրողն իրան ձև ա տվել :D:


Էդ ձև տվածը հեչ լավ չի ստացվել, եթե պիտի մի քանի անգամ կարդաս, որ հասկանաս: :))

Ուլուանա
09.11.2010, 20:35
Էդ ձև տվածը հեչ լավ չի ստացվել, եթե պիտի մի քանի անգամ կարդաս, որ հասկանաս: :))
Չեմ վիճում: Ուղղակի դրանից հեղինակի տաղանդի նկատմամբ վերաբերմունքս ա փոխվում: Ամեն դեպքում էդ տարբերակի օգտին չէի քվեարկի, նույնիսկ եթե մինչև քվեարկելս ջոկած լինեի:

ivy
09.11.2010, 20:39
Լուրջ էի գրել... :cry2 Ես միայն լուրջ եմ գրում:

Հա, գիտեմ, «Վերադարձը» հիշեցի: :D

*e}|{uka*
09.11.2010, 20:43
Ես արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ վերջին տարբերակը զուտ ղժժալու համար ա գրված ու ընդհանրապես չեմ զարմանա, որ Ոչխարականի հեղինակի ձեռքի գործն ա կամ....:))

Հայկօ
09.11.2010, 20:45
Հայկ, բայց դու ի˜նչ բիթի ես :D հետո կասեմ՝ ինչու :D

Հիմա ասա http://img593.imageshack.us/img593/4060/please.gif



Էն ի՞նչ տիլդա ա «ի»-ի վրա :sad:

ivy
09.11.2010, 20:49
Ժողովուրդ, ես էլ նորից կարդացի վերջին տարբերակը: Էս անգամ էն դիրքորոշմամբ, որ երգիծական է: :)) Ու ահագին ծիծաղեցի: :D

Մի խոսքով, մարդիկ, սխալմունք է եղել. էս գործը մերոնքական է, ոչ թե պուպուշ-ռոմանտիկ: :D
Շնորհակալություն Նաիրուհուն ու Հայկօ-ին՝ մեր աչքերը բացելու համար: :))

Վերջին տարբերակ մի ասա, մի կինդեր սյուրպրիզ ասա՝ վրայից շոկոլադ, մեջը՝ ցանցառ զպռտիչ: :))

StrangeLittleGirl
09.11.2010, 20:51
Հիմա ասա http://img593.imageshack.us/img593/4060/please.gif

Էն ի՞նչ տիլդա ա «ի»-ի վրա :sad:

Չէ, հիմա չեմ կարա :D բայց լուրջ մեկնաբանություններդ սպանում են: :D Տիլդայի մեղքն էլ իմը չի: Փաստորեն Ակումբը նորմալ բացականչական նշան չունի :D

ivy
09.11.2010, 20:52
Հիմա ասա http://img593.imageshack.us/img593/4060/please.gif



Էն ի՞նչ տիլդա ա «ի»-ի վրա :sad:

«Տիլդա» :D
Մեկդ Հայկօ-ին հանեք էս թեմայից, ես վերջը կտրաքեմ ծիծաղից :D

StrangeLittleGirl
09.11.2010, 20:53
«Տիլդա» :D
Մեկդ Հայկօ-ին հանեք էս թեմայից, ես վերջը կտրաքեմ ծիծաղից :D

Նմանապես :D Չնայած էս թեմայում հնչող կարծիքները մեկ ա ինձ բացել ու բացել են :D

Ariadna
09.11.2010, 21:14
Ինը ամիս անց ծնվեց փոքրիկս՝ նրա զգլխիչ բուրմունքով, ոչխարի բրդով և ականջներս շոյող ձայնով: Վերջինի կուլմինացիան ա, շատ լավն ա էս մասը։ Մեկ էլ էն որ ասում ա՝ նույնիսկ թույլ տվեցի, որ կրծքերս շոշափի :D

StrangeLittleGirl
09.11.2010, 21:26
Ես էլ նորից կարդացի: Իրոք վերջին նախադասությունը բացեց :D

Հայկօ
09.11.2010, 21:33
Վերջինի կուլմինացիան ա, շատ լավն ա էս մասը։ Մեկ էլ էն որ ասում ա՝ նույնիսկ թույլ տվեցի, որ կրծքերս շոշափի :D

Հա՜, էդ շոշափելու պահի վրա ես էլ էի ֆիքսվել :D: Նենց էլ անմեղ-անմեղ ա գրած, միամի՜տ, լրիվ աշուն_անձրև_ցռը գրառում ա. «իսկ ես նույնիսկ թույլ տվեցի...» :))


Ոխչարականը դու ես գրել:

StrangeLittleGirl
09.11.2010, 21:35
Հա՜, էդ շոշափելու պահի վրա ես էլ էի ֆիքսվել :D: Նենց էլ անմեղ-անմեղ ա գրած, միամի՜տ, լրիվ աշուն_անձրև_ցռը գրառում ա. «իսկ ես նույնիսկ թույլ տվեցի...» :))


Ոխչարականը դու ես գրել:

Ես մտածում էի՝ թռիչքներն ա Արիադնան :think

Հայկօ
09.11.2010, 21:35
«Տիլդա» :D
Մեկդ Հայկօ-ին հանեք էս թեմայից, ես վերջը կտրաքեմ ծիծաղից :D

Բա ի՞նչ գրեի, դիլդո՞ :sad:D: Տիլդա ա, տիլդա եմ ասում :(:

ivy
09.11.2010, 21:47
Ես մտածում էի՝ թռիչքներն ա Արիադնան :think

Ես էլ եմ էդպես մտածում: :)

ivy
09.11.2010, 21:49
Ոխչարականը դու ես գրել:

Արիադնան կարգին գովել ա Ոխչարականը: Ինձ թվում է՝ իր գրածը որ լիներ, չէր անի: Ուրիշը միգուցե աներ էդպես, բայց Արիադնան չէր անի: ;)

Հայկօ
09.11.2010, 21:50
Արիադնան կարգին գովել ա Ոխչարականը: Ինձ թվում է՝ իր գրածը որ լիներ, չէր անի: Ուրիշը միգուցե, բայց Արիադնան չէր անի: ;)

Ուրեմն ախպերն ա գրել, սակայն ի՞նչ տարբերություն :8:

ivy
09.11.2010, 21:52
Ուրեմն ախպերն ա գրել, սակայն ի՞նչ տարբերություն :8:

Ախպերը մեզ նման պարապ չի, նա էրեխու տեր մարդ ա, պիտի ոչխարներին ու այծերին մերձեցնելով զբաղվե՞ր: :think

Ariadna
09.11.2010, 21:54
Հա՜, էդ շոշափելու պահի վրա ես էլ էի ֆիքսվել :D: Նենց էլ անմեղ-անմեղ ա գրած, միամի՜տ, լրիվ աշուն_անձրև_ցռը գրառում ա. «իսկ ես նույնիսկ թույլ տվեցի...» :))


Ոխչարականը դու ես գրել:

Չէ, ես չեմ գրել, բայց ձեռներս քոր են գալիս, որ խմբագրեմ էն անհարթ մասերը, որ էլ կպնող չլինի :) Շատ կուզեի ես գրած լինեմ բայց : Ամեն դեպքում` շնորհակալություն վստահության համար :D

Ariadna
09.11.2010, 21:55
Ես էլ եմ էդպես մտածում: :)

Ես էս անգամ հարգելի հանդիսատես եմ :D

StrangeLittleGirl
09.11.2010, 22:02
Ես էս անգամ հարգելի հանդիսատես եմ :D

Ես էլ :D Ռիփն էլ :D

Ոչխարականը կարդալիս, չգիտեմ ինչու, իմ մտքով Չիլին անցավ :))

einnA
09.11.2010, 22:09
Ես էլ :D Ռիփն էլ :D

Ոչխարականը կարդալիս, չգիտեմ ինչու, իմ մտքով Չիլին անցավ :))

ես էլ :)

Բա Հայկօն? :think

StrangeLittleGirl
09.11.2010, 22:10
ես էլ :)


cib :angry

Հայկօն ոնց որ չի մասնակցել :think

Հայկօ
09.11.2010, 22:13
ես էլ :)

Բա Հայկօն? :think

Ես էս անգամ մասնակցել եմ http://www.akumb.images/smilies/secret.gif:secret:oy:

Շինարար
09.11.2010, 22:14
Դուք ավելի լավ է, մի նորմալ սկիզբ գրելու դրդող պատմվածք գրեք, ուղարկեք, այդ թեման սկսենք, բայց ասեմ, որ շատ բծախնդիր եմ լինելու, չհավանեցի, չեմ դնելու:

einnA
09.11.2010, 22:14
cib :angry

Հայկօն ոնց որ չի մասնակցել :think

:)

չի մասնակցել? :think ես վստահ չեմ


Ես էս անգամ մասնակցել եմ http://www.akumb.images/smilies/secret.gif:secret:oy:

ահա և բուռն քննարկման խայթամիջոց :D

StrangeLittleGirl
09.11.2010, 22:15
Ես էս անգամ մասնակցել եմ http://www.akumb.images/smilies/secret.gif:oy:

Հը՞: Ուրեմն սաղ հաշվարկներս խառնվեցին իրար :( Ամենասկզբում մտքովս անցավ, ու նույնիսկ գուշակեցի՝ որն ես: Հետո մի հոգու հիշեցի, որ հաստատ մասնակցել ա, ու սաղ խառնեցի իրար:
Մի րոպե... չլնի՞ վերջինը դու ես գրել :D

Հայկօ
09.11.2010, 22:20
Մի րոպե... չլնի՞ վերջինը դու ես գրել :D

Ուրեմն Արիադնան էդքան լավն ա, որովհետև կգրի, բայց կյանքում չի գովի իր գրածը, իսկ ես, որ թեմայի սկզբից մինչև հիմա վերջին տարբերակն եմ փառաբանում, վատն եմ, հա՞, փաստորեն :cry:

StrangeLittleGirl
09.11.2010, 22:24
Ուրեմն Արիադնան էդքան լավն ա, որովհետև կգրի, բայց կյանքում չի գովի իր գրածը, իսկ ես, որ թեմայի սկզբից մինչև հիմա վերջին տարբերակն եմ փառաբանում, վատն եմ, հա՞, փաստորեն :cry:

Չէ, շուստրի ես :))

Հայկօ
09.11.2010, 22:25
Շինարարը ինձ հերձելու ա :(:

StrangeLittleGirl
09.11.2010, 22:27
Շինարարը ինձ հերձելու ա :(:

Դե լավ, էդքան էլ մեծ խոստովանություն չէր: Ամեն դեպքում, ես որ միամտաբար քեզ չեմ հավատում :D

Ռուֆուս
09.11.2010, 22:29
Ես էլ :D Ռիփն էլ :D

Ոչխարականը կարդալիս, չգիտեմ ինչու, իմ մտքով Չիլին անցավ :))

Ես էլ մտածում եմ Եկվորն ա :))

Հայկօ
09.11.2010, 22:31
Ես էլ մտածում եմ Եկվորն ա :))

Եկվորը անթերի հանգերով ա գրում. հազիվ թե :think:

StrangeLittleGirl
09.11.2010, 22:31
Ես էլ մտածում եմ Եկվորն ա :))

:D կարող ա էրկուսով են

Ռուֆուս
09.11.2010, 22:32
:D կարող ա էրկուսով են

Էդ էլ ա հնարավոր :D

StrangeLittleGirl
09.11.2010, 22:35
Էդ էլ ա հնարավոր :D

Ռուֆ, դու կա՞ս, թե՞ քեզ իզուր չփնտրենք: Չնայած ցուցակիս մեջ քեզ չեմ էլ ընդգրկել :D

Ռուֆուս
09.11.2010, 22:37
Ռուֆ, դու կա՞ս, թե՞ քեզ իզուր չփնտրենք: Չնայած ցուցակիս մեջ քեզ չեմ էլ ընդգրկել :D

Հոտառությունդ միացրու, կհասկանաս, թե որն եմ ես :beee

einnA
09.11.2010, 22:38
Հոտառությունդ միացրու, կհասկանաս, թե որն եմ ես :beee

Ռուֆուսը կա :))

Ռուֆուս
09.11.2010, 22:40
Ռուֆուսը կա :))

Դե ասեք որն ա իմը, ես էլ իմանամ :oy

StrangeLittleGirl
09.11.2010, 22:43
Դե ասեք որն ա իմը, ես էլ իմանամ :oy

:think ոչխարակա՞ն :)) Ախր Ռուֆինը պիտի ամենաջրիկներից մեկը լինի: Իսկ դրանք երկուսն են. թռիչքներ ու ոչխար

einnA
09.11.2010, 22:44
Դե ասեք որն ա իմը, ես էլ իմանամ :oy

էսքան շուտ?:o

Ռուֆուս
09.11.2010, 22:50
:think ոչխարակա՞ն :)) Ախր Ռուֆինը պիտի ամենաջրիկներից մեկը լինի: Իսկ դրանք երկուսն են. թռիչքներ ու ոչխար

Չէ մի չէ :)) Ես էդքան գրական ձիրք չունեմ :))

Իմը կռիսական ա, թաքնված մեսիջներով :))

StrangeLittleGirl
09.11.2010, 22:54
Չէ մի չէ :)) Ես էդքան գրական ձիրք չունեմ :))

Իմը կռիսական ա, թաքնված մեսիջներով :))

Ուրեմն վերջինը դու ես :D

Էլիզե
09.11.2010, 23:43
Հաստատ Cherchez la femme-n ա Ռուֆը գրել.... :8

Շինարար
09.11.2010, 23:46
Հաստատ Cherchez la femme-n ա Ռուֆը գրել.... :8

Ռուֆուսը, որքան գիտեմ, ֆրանսերեն չգիտի:)

Էլիզե
09.11.2010, 23:51
Ռուֆուսը, որքան գիտեմ, ֆրանսերեն չգիտի:)

էս նախադասությունը ավելի քան հայտնի ա... կարևոր չի ֆրանսերենի գիտելիքներ ունենաս վերոնշյալ նախադասությունը արտատպելու համար :))

einnA
09.11.2010, 23:57
Էլիզե դու քեզնից խոսա էէէէէէէ :)) ;)

StrangeLittleGirl
10.11.2010, 00:00
Հաստատ Cherchez la femme-n ա Ռուֆը գրել.... :8
Ռիփն ա

Էլիզե դու քեզնից խոսա էէէէէէէ :)) ;)
Էլիզեն էլ Կորած երազն ա

ivy
10.11.2010, 00:04
Հաստատ Cherchez la femme-n ա Ռուֆը գրել.... :8


Ռիփն ա


Բի՜նգո :clap :D

einnA
10.11.2010, 00:05
Բյուր շարունակի :))

StrangeLittleGirl
10.11.2010, 00:09
Բյուր շարունակի :))

Էլ ո՞րը մնաց :think սաղ ասել եմ: դու էլ cib-ն ես: էդ ասել էի, բայց ռեակցիա չտվեցիր

Ռուֆուս
10.11.2010, 00:38
Ռուֆուսը, որքան գիտեմ, ֆրանսերեն չգիտի:)

Չկա չկա, գուգլ թրընսլեյթ էլ չկա՞ :))

einnA
10.11.2010, 10:20
Էլ ո՞րը մնաց :think սաղ ասել եմ: դու էլ cib-ն ես: էդ ասել էի, բայց ռեակցիա չտվեցիր

ուզում եմ ավելի լավ մտածես, դու կարող ես :D

StrangeLittleGirl
10.11.2010, 10:25
ուզում եմ ավելի լավ մտածես, դու կարող ես :D

Հը՞: Ուրեմն Ռու՞ֆ

Ռուֆուս
10.11.2010, 10:27
Հը՞: Ուրեմն Ռու՞ֆ

Ես եզդիերեն չգիտեմ, ուր մնաց իմանայի էդ ինչ ա նշանակում :beee

einnA
10.11.2010, 10:29
Հը՞: Ուրեմն Ռու՞ֆ

մտածի մտածի Բյուր ... դու ոչ բոլոր մասնակիցներին ես կռահել :)

Ռուֆուս
10.11.2010, 11:45
Մի խոսքով, Բյուր ջան, մի քիչ իջի ներքեւ: © Ազիզ Թամոյան :D

ars83
10.11.2010, 13:33
Չկա-չկա, ես էլ քվեարկեմ:
«Շիբուշաշն» էլ կարդացի (տեսնես՝ այդպե՞ս է կարդացվում):

Ընտրեցի Cherchez la femme-ը՝ որպես հումորի, երևակայության, վուլգարիզմի պակասության բավական օպտիմալ համադրում:

Հայկօ
10.11.2010, 19:50
Անհետաքրքիր ա: Ռուֆ, քո տարբերկի օգտին ոչ ոք չի ուզում քվեարկել :(:

StrangeLittleGirl
10.11.2010, 21:14
մտածի մտածի Բյուր ... դու ոչ բոլոր մասնակիցներին ես կռահել :)

Լավ չես հիշում :P բոլորի վերաբերյալ էլ գրել եմ: Ուրիշ հարց ա, որ սխալ եմ կռահել :D

Էլիզե
10.11.2010, 21:55
Էլիզեն էլ Կորած երազն ա

:blin յա, էդ ինչ ռոմանտիկ մարդու տպավորություն եմ թողել... :))

StrangeLittleGirl
10.11.2010, 21:58
:blin յա, էդ ինչ ռոմանտիկ մարդու տպավորություն եմ թողել... :))

Ռոմանտիկի հարցը չի: Ուղղակի մի տեսակ փիսոյի շունչն էր :))

Շինարար
10.11.2010, 21:59
Ռոմանտիկի հարցը չի: Ուղղակի մի տեսակ փիսոյի շունչն էր :))

Չէ, Բյուր, դու ամերիկյան գրականություն ես ախր սիրում:))

StrangeLittleGirl
10.11.2010, 22:03
Չէ, Բյուր, դու ամերիկյան գրականություն ես ախր սիրում:))

Արխային, կորած երազն էլ էր ամերիկյան գրականություն (եթե իհարկե որոշ տեղեր հանենք):

Շինարար
10.11.2010, 22:06
Արխային, կորած երազն էլ էր ամերիկյան գրականություն (եթե իհարկե որոշ տեղեր հանենք):

Հա էլի, չէի խորացել:8
Ռոմանը ժպտաց:)

Էլիզե
10.11.2010, 22:07
Ռոմանտիկի հարցը չի: Ուղղակի մի տեսակ փիսոյի շունչն էր :))

Բյուր` շատ էլ մի անգամ կրակն ընկա` փիսոյախառը բան գրեցի` հիմա ինչ` հենց փիսո տեսնես` ինձ ես հիշելու? :D

StrangeLittleGirl
10.11.2010, 22:32
Հա էլի, չէի խորացել:8 :)
:D ջրիկ

Բյուր` շատ էլ մի անգամ կրակն ընկա` փիսոյախառը բան գրեցի` հիմա ինչ` հենց փիսո տեսնես` ինձ ես հիշելու? :D

Հա :P

Ariadna
10.11.2010, 22:35
Էրեխեք, էդ չարաբաստիկ հինգ օրը էսօր չի լրանու՞մ։ Թե դեռ մի օր էլ պետք ա տառապենք ու տվայտենք :))

Շինարար
10.11.2010, 22:35
Էրեխեք, էդ չարաբաստիկ հինգ օրը էսօր չի լրանու՞մ։ Թե դեռ մի օր էլ պետք ա տառապենք ու տվայտենք :))

2 օր:

Ariadna
10.11.2010, 22:38
2 օր:

Լուր՞ջ:o Բա ես ինչի էի տենց հաշվում ։ցռըըըըըը

Շինարար
10.11.2010, 22:39
Լուր՞ջ:o Բա ես ինչի էի տենց հաշվում ։ցռըըըըըը
Ոչնչով չեմ կարող օգտակար լինել:oy

Ուլուանա
10.11.2010, 22:40
Լուր՞ջ:o Բա ես ինչի էի տենց հաշվում ։ցռըըըըըը
Ան, հարցման մեջ գրված ա՝ երբ ա փակվելու:

Հայկօ
10.11.2010, 22:43
Քվեարկությունում շարժ չկա...

Ուլուանա
10.11.2010, 22:59
Քվեարկությունում շարժ չկա...
Ո՞նց չկա. առնվազն առաջին, երկրորդ ու վեցերորդ տարբերակներում էսօր շարժ եղել ա, մնացածը չեմ նկատել:

StrangeLittleGirl
11.11.2010, 00:05
Ժող, Ոչխարականը Մարկիզն ա գրել :angry

einnA
11.11.2010, 00:07
դու կգժվես մինչև 2 օրն անցնի :))

StrangeLittleGirl
11.11.2010, 00:10
դու կգժվես մինչև 2 օրն անցնի :))

ու ցնորքների ձայնագրությամբ կզբաղվեմ, մի նոր թեմա կբացվի :D

Ուլուանա
11.11.2010, 00:31
Ժող, Ոչխարականը Մարկիզն ա գրել :angry
Եվ էդ հանգամանքը քեզ խիստ զայրացրել ա, հա՞ :D: Ինչպիսի՜ հանդգնություն :D:

Ariadna
11.11.2010, 00:37
Ան, հարցման մեջ գրված ա՝ երբ ա փակվելու:

Վայ, ճիշտ ա, ուշադրություն չէի դարձրել, ես միշտ ավելի լավատես եմ, մտածում էի էսօր ա, ու ուրախանում էի :)

StrangeLittleGirl
11.11.2010, 00:49
Եվ էդ հանգամանքը քեզ խիստ զայրացրել ա, հա՞ :D: Ինչպիսի՜ հանդգնություն :D:

հա :D ստեղ erexa-ն էլ ինչ-որ բան ունի, բայց չեմ գտնում՝ որն ա :angry

Շինարար
11.11.2010, 01:45
հա :D ստեղ erexa-ն էլ ինչ-որ բան ունի, բայց չեմ գտնում՝ որն ա :angry
Բյուր, հերիք անհավանական գուակություններով զբաղվես, չնայած անհավանական թվացող մի անակնկալ ունեմ, համենայն դեպս ես ցնցվել էի ու գոհ էի:)

Հայկօ
11.11.2010, 02:05
Բյուր, հերիք անհավանական գուակություններով զբաղվես, չնայած անհավանական թվացող մի անակնկալ ունեմ, համենայն դեպս ես ցնցվել էի ու գոհ էի:)

Չէիր սպասում, չէ՞, որ միանգամից էդքան շատ Հայկեր կմասնակցեն :P:D:

Շինարար
11.11.2010, 02:12
Չէիր սպասում, չէ՞, որ միանգամից էդքան շատ Հայկեր կմասնակցեն :P:D:

Հերթական :beee-ն քեզ:

Գալաթեա
11.11.2010, 02:31
Օխչարականն ինչ լավն աաաա :D Բացել ա :D

Անհարթություններ կան հանգերում, բան, բայց էդ ջանդամ, սպանիչ ա :)

Կարող եմ սխալվել, բայց կարծում եմ Արսինն ա :)

Մնացածը հետո, խառն եմ:

StrangeLittleGirl
11.11.2010, 09:53
Բյուր, հերիք անհավանական գուակություններով զբաղվես, չնայած անհավանական թվացող մի անակնկալ ունեմ, համենայն դեպս ես ցնցվել էի ու գոհ էի:)

Դե իմ բարդ մաթեմատիկական հաշվարկները ցույց են տալիս, որ այստեղ ինչ-որ մի անհավանական բան պիտի լինի :D

ՆանՍ
11.11.2010, 09:56
Շինարար ջան մի մեծ խնդրանք ունեմ. չնայած, որ ամենաշատը Ոչխարականն է ինձ դուր եկել ու հետաքրքրում է, թե ով է քանդակողը:hands, սակայն կուզենայի վերջում բոլոր ստեղծագործությունների վերնագրերի կողքին գրվեին հեղինակների անունները:

Ariadna
11.11.2010, 10:05
Շինարար ջան մի մեծ խնդրանք ունեմ. չնայած, որ ամենաշատը Ոչխարականն է ինձ դուր եկել ու հետաքրքրում է, թե ով է քանդակողը:hands, սակայն կուզենայի վերջում բոլոր ստեղծագործությունների վերնագրերի կողքին գրվեին հեղինակների անունները:

Շատ հետաքրքիր խնդրանք էր :)) Նանս ջան, վերջում անպայման գրվում է, ամսի 13-ին համեցեք :)

ՆանՍ
11.11.2010, 10:13
Շատ հետաքրքիր խնդրանք էր :)) Նանս ջան, վերջում անպայման գրվում է, ամսի 13-ին համեցեք :)

Շնորհակալ եմ Ariadna ջան, բա ի?նչ թաշախուստով համենամ:D

Շինարար
11.11.2010, 10:53
Շինարար ջան մի մեծ խնդրանք ունեմ. չնայած, որ ամենաշատը Ոչխարականն է ինձ դուր եկել ու հետաքրքրում է, թե ով է քանդակողը:hands, սակայն կուզենայի վերջում բոլոր ստեղծագործությունների վերնագրերի կողքին գրվեին հեղինակների անունները:

Ինչպես միշտ, այս անգամ էլ վերջում բոլոր ստեղծագործությունների հեղինակները հայտնի կդառնան ակումբցիներին:)

Շինարար
11.11.2010, 18:55
Սկսում եմ լրջորեն մտածել հաջորդ մրցույթին ևս մի օրով քվեարկության ժամկետը կրճատելու մասին:8

StrangeLittleGirl
11.11.2010, 19:09
Սկսում եմ լրջորեն մտածել հաջորդ մրցույթին ևս մի օրով քվեարկության ժամկետը կրճատելու մասին:8

Հա˜, հա˜: Երե՞ք: Չո՞րս

Շինարար
11.11.2010, 19:10
Հա˜, հա˜: Երե՞ք: Չո՞րս

Հաջորդի համար չորս, հետո կերևա:

Հայկօ
11.11.2010, 20:17
ՆանՍ-ի վճիտ ու արցունքի պես ջինջ գրառումը ինձ մի միտք հուշեց:

Եկեք մյուս մրցույթի վերջում բացենք միայն հաղթողի անունը :)): Իսկ էն դժբախտ լուզերները թող տենց էլ անփառունակ վախճան ունենան, ու ոչ ոք էդպես էլ չիմանա, որ էսինչ-էսինչ մարդիկ էլ են անվանի ստեղծագործողներ, կամ որ էդ մարդկանց օգտին էլ են քվեարկողներ եղել: Սույն պարզ հնարքը հույժ կմեծացնի լարումը և մրցակցության ոգին. չէ՞ որ ոչ ոք չի ցանկանա հայտնվել նման նվաստ վիճակի մեջ :D: Համ էլ անհայտ հեղինակներին ավելի ուժեղ են գամում անարգանքի սյուներին, քան էն մարդկանց, ում ճանաչում են: Սա հեղինակներին կստիպի, որ գրելուց հետո ամեն քայլի դիմեն՝ ձայներ պոկելու համար. կաշառք, ահաբեկումներ, ծեծ, լցոնումներ, կեղծիքներ, կարուսել, ասֆալտ փռել, նախընտրական զանազան խոստումներ և այլն: Խոստովանեք, որ հետաքրքիր կլինի :)):

StrangeLittleGirl
11.11.2010, 20:35
ՆանՍ-ի վճիտ ու արցունքի պես ջինջ գրառումը ինձ մի միտք հուշեց:

Եկեք մյուս մրցույթի վերջում բացենք միայն հաղթողի անունը :)): Իսկ էն դժբախտ լուզերները թող տենց էլ անփառունակ վախճան ունենան, ու ոչ ոք էդպես էլ չիմանա, որ էսինչ-էսինչ մարդիկ էլ են անվանի ստեղծագործողներ, կամ որ էդ մարդկանց օգտին էլ են քվեարկողներ եղել: Սույն պարզ հնարքը հույժ կմեծացնի լարումը և մրցակցության ոգին. չէ՞ որ ոչ ոք չի ցանկանա հայտնվել նման նվաստ վիճակի մեջ :D: Համ էլ անհայտ հեղինակներին ավելի ուժեղ են գամում անարգանքի սյուներին, քան էն մարդկանց, ում ճանաչում են: Սա հեղինակներին կստիպի, որ գրելուց հետո ամեն քայլի դիմեն՝ ձայներ պոկելու համար. կաշառք, ահաբեկումներ, ծեծ, լցոնումներ, կեղծիքներ, կարուսել, ասֆալտ փռել, նախընտրական զանազան խոստումներ և այլն: Խոստովանեք, որ հետաքրքիր կլինի :)):

Ես տենց համաձայն չեմ, որովհետև հաղթելու համար չեմ գրում: :)) Կայֆավատն ավելի հավես ա, քան հաղթելը :))

Հայկօ
11.11.2010, 21:36
Բյուր, ասում ես՝ ես ինչու եմ վիթի՞ :think:



ԺՈՂՈՎՈՒՐԴ, երբ էս թեմայի վրա քլիք եք անում, որ նոր գրառումների ցուցակից դուրս գա ու հավայի դավադիտ չանի ձեզ, մի ալարեք ու առաջին էջը կարդացեք :angry: Հետո էլ քվեարկեք: Էս ինչ համատարած պասիվություն ա, մաման ծաղկաման...

StrangeLittleGirl
11.11.2010, 22:17
Բյուր, ասում ես՝ ես ինչու եմ վիթի՞ :think:



ԺՈՂՈՎՈՒՐԴ, երբ էս թեմայի վրա քլիք եք անում, որ նոր գրառումների ցուցակից դուրս գա ու հավայի դավադիտ չանի ձեզ, մի ալարեք ու առաջին էջը կարդացեք :angry: Հետո էլ քվեարկեք: Էս ինչ համատարած պասիվություն ա, մաման ծաղկաման...

Զոռով դրդում ես, որ պմ գրե՞մ: :beee Չեմ գրի, մինչև վաղը համբերի: Շինոն կասի ով-ով ա, ես էլ մնացածը կասեմ :))

Բայց աչքիս էս անգամ դու կաս: Ինչ-որ չափից դուրս ակտիվ ես :D

Հայկօ
11.11.2010, 22:51
Բայց աչքիս էս անգամ դու կաս: Ինչ-որ չափից դուրս ակտիվ ես :D

Սպասի փորձված մեթոդը կիրառեմ.


StrangeLittleGirl - Գրառումներ - 41
Շինարար - Գրառումներ - 30
ivy - Գրառումներ - 22
Հայկօ - Գրառումներ - 18
einnA - Գրառումներ - 13
Ռուֆուս - Գրառումներ - 12
Chuk - Գրառումներ - 11
Ariadna - Գրառումներ - 11Հա, աչքիս՝ էս անգամ իսկականից ես կամ :D:

StrangeLittleGirl
11.11.2010, 22:59
Սպասի փորձված մեթոդը կիրառեմ.

Հա, աչքիս՝ էս անգամ իսկականից ես կամ :D:

Շինին ու Չուկին հանի, ևս երկու հոգու ավելացրու :D

StrangeLittleGirl
11.11.2010, 23:01
ivy - Գրառումներ - 22
Հայկօ - Գրառումներ - 18
einnA - Գրառումներ - 13
Ռուֆուս - Գրառումներ - 12
Ariadna - Գրառումներ - 11
Էլիզե - 7

Այ սենց ա: Յոթերորդն էլ պահում ենք նախորդ անգամվա Մելակուսի նման անհայտ դեպքի համար:

StrangeLittleGirl
11.11.2010, 23:02
ivy - Գրառումներ - 22
Հայկօ - Գրառումներ - 18
einnA - Գրառումներ - 13
Ռուֆուս - Գրառումներ - 12
Ariadna - Գրառումներ - 11
Էլիզե - 7

Այ սենց ա: Յոթերորդն էլ պահում ենք նախորդ անգամվա Մելակուսի նման անհայտ դեպքի համար:

Չէ, մի րոպե, յոթերորդը ես էի :D

StrangeLittleGirl
11.11.2010, 23:06
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

einnA
11.11.2010, 23:08
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

Հաստատ ես մտածել? :D

Ariadna
11.11.2010, 23:10
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

Շատ կներեք, բայց ես մինիմում երրորդ տեղն եմ զբաղեցնում, եթե մասնակցում եմ :)) :beee

einnA
11.11.2010, 23:11
Շատ կներեք, բայց ես մինիմում երրորդ տեղն եմ զբաղեցնում, եթե մասնակցում եմ :)) :beee

ես էլ:))

StrangeLittleGirl
11.11.2010, 23:19
Շատ կներեք, բայց ես մինիմում երրորդ տեղն եմ զբաղեցնում, եթե մասնակցում եմ :)) :beee


ես էլ:))

Էս անգամ բացառություն ա :D

einnA
11.11.2010, 23:22
Էս անգամ բացառություն ա :D

ես կասեի առաջընթաց :beee

StrangeLittleGirl
11.11.2010, 23:24
ես կասեի առաջընթաց :beee

Հա, մեկի փոխարեն երկու ձայն :D

Հայկօ
11.11.2010, 23:26
Շատ կներեք, բայց ես մինիմում երրորդ տեղն եմ զբաղեցնում, եթե մասնակցում եմ :)) :beee

Զգույշ՝ առաջին տեղը չզբաղեցնես խայտառակ լինենք :)):

einnA
11.11.2010, 23:26
Հա, մեկի փոխարեն երկու ձայն :D

Բյուր, այ Բյուր ջան անկեղծ ես արդեն քո համար մտահոգվում եմ :(
Շին անունները գրի, թե չէ զոհեր ենք ունենալու :P

StrangeLittleGirl
11.11.2010, 23:29
Բյուր, այ Բյուր ջան անկեղծ ես արդեն քո համար մտահոգվում եմ :(
Շին անունները գրի, թե չէ զոհեր ենք ունենալու :P

Ինչու՞ ես մտահոգվում: Մենակ ես եմ ռիսկ անում սաղի անունները գրել :D Մյուսները թաքուն-թաքուն են պահում: :D

einnA
11.11.2010, 23:33
Ինչու՞ ես մտահոգվում: Մենակ ես եմ ռիսկ անում սաղի անունները գրել :D Մյուսները թաքուն-թաքուն են պահում: :D

դե ես թաքուն պահելու բան չունեմ :) ոչ մեկին չեմ էլ փորձել կռահել :P

StrangeLittleGirl
11.11.2010, 23:38
դե ես թաքուն պահելու բան չունեմ :) ոչ մեկին չեմ էլ փորձել կռահել :P

իսկ ինձ դզում ա էս պահը :D

Ariadna
11.11.2010, 23:50
Զգույշ՝ առաջին տեղը չզբաղեցնես խայտառակ լինենք :)):

Հա, դե որ մասնակցեի, կարող ա, բայց դե չեմ մասնակցել :))

einnA
11.11.2010, 23:53
Հա, դե որ մասնակցեի, կարող ա, բայց դե չեմ մասնակցել :))

կարողա էս անգամ ոչ մեկ չի մասնակցել? :o

Հայկօ
11.11.2010, 23:56
կարողա էս անգամ ոչ մեկ չի մասնակցել? :o

Ուֆ դե, հազար անգամ ասինք՝ սաղ ivy-ն ա գրել :{:

Ariadna
11.11.2010, 23:58
կարողա էս անգամ ոչ մեկ չի մասնակցել? :o

Դե հինգ հոգու հաստատ գիտեմ, դրանից մի երկուսն էլ որ մեկից ավելի գրած լինեն, ինչը ավելի շատ հավանական ա, քան անհավանական, կունենանք մինիմում 7 տարբերակ։

StrangeLittleGirl
12.11.2010, 00:13
Ուֆ դե, հազար անգամ ասինք՝ սաղ ivy-ն ա գրել :{:

վայ դե մեկը ես եմ :angry

Ռուֆուս
12.11.2010, 10:46
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

Բա Անհաս Ցնորքն ու՞ր ա :lol Էդ էլ դու ես ուրեմն :))

Ուխ-ուխ, ի զարմանս ինձ հաղթում եմ :o

Chuk
12.11.2010, 16:08
Քանի որ արդեն քվեարկության վերջին օրն է, որոշեցի, որ արդեն քվեարկելուս ժամանակն է:
Հիմա հակիրճ, հետո գուցե երկար կմեկնաբանեմ ընտրությունս: Քվեարկում եմ զուտ ձայնս լսելի դարձնելու համար, քանի-որ քվեարկության արդյունքները արդեն փոխել հնարավոր չի, ավելին, այն արդեն պարզ էր առաջին իսկ օրը:

Նախ մի քիչ էլ հստակեցնեմ իմ սպասելիքները մրցույթից:
Առաջին հերթին ես այն ընկալում եմ որպես գրական ստեղծագործությունների մրցույթ: Դա նշանակում է նվազագույնը երկու պայմանի կատարում.
1. Ստեղծագործությունը պետք է լինի այնպիսին, որ հեղինակը կարողանա այն հրապարակել մրցույթից դուրս, առանց ողջ նախապատմությունը պատմելու: Այսինքն եթե ոչ մեկս նախնական հոդվածը կարդացած չլինեինք, իսկ հեղինակը իր ստեղծագործություը հրապարակեր «Ստեղծագործողի անկյունը» բաժնում, մենք պետք է ստանայինք նույն հաճույքը, ինչ այս մրցույթի համատեքստում կարդալիս,
2. Իր ընտրած գրական ոճի մեջ այն պետք է լինի լավ մշակված, ունենա հստակ հաջորդականություն, գրված չլինի հապշտապ, բացթողումներով, տրամաբանական կապերի խախտումներով, մտքերի միմյանց հակասություններով, չափածոյի դեպքում՝ չափածոյի կանոնների (հանգ, վանկ..) խախտումներով և այլն:

Թեև գրական ստեղծագործությունում միտքը, սյուժեն, ասելիքը թերևս ամենակարևորն են, բայց նման մրցույթներում, իմ կարծիքով, առաջին հերթին պետք է գնահատվի կատարման վարպետությունը:

Հիմա կոնկրետ գործերը:

«Կորած երազը» ըստ իս միակն է, որ բավարարում է իմ նշած, իմ պատկերացրած երկրորդ կանոններին: Չնայած սրան ինքը իր ասելիքով թույլ ու կենցաղային պատմվածք է, խորը հույզեր չի առաջացնում, խորն ասելիք չունի: Բացի դրանից նրանում կան որոշակի արհեստական պահեր, մասնավորապես երկխոսություններում, կան պահեր երբ հասկացվում է, որ ասենք էս բառը զոռով մտցվել է գործի մեջ՝ լրագրողական նյութին համապատասխանեցնելու համար: Ինչպես նաև ստեղծագործությունը ամբողջովին չի պատասխանում լրագրության նյութերի բարձրացրած բոլոր հարցերին, բաց է թողնում դրանում առկա կարևոր որոշ կետեր: Այս ամենը հաշվի առնելով ուղղակի չեմ կարող այս ստեղծագործության օգտին քվեարկել:

«Ոչխարականը», ըստ իս, առանձնանում է մնացած բոլոր գործերից իր օրիգինալությամբ ու հումորի բարձր աստիճանով, չնայած սրան գործը չի համապատասխանում իմ նշած երկու կանոններին, հատկապես երկրորդին, անկատար է իր ձևի մեջ: Եթե սա լիներ մարդու օրիգինալությունը, հնարամատությունը կամ հումորը գնահատող մրցույթ, միանշանակ կքվեարկեի սրա օգտին: Ավելին, եթե մրցույթը լիներ զուտ տաղանդի մրցույթ, էլի սրա օգտին կքվեարկեի, որովհետև զգացվում է, որ այն գրողը խիստ տաղանդավոր մարդ է: Բայց այդ տաղանդավոր մարդը, ըստ իս, պարզապես գլխառադ է արել, չի մշակել իր գործը, այլ կերպ ասած այնքան լուրջ չի մոտեցել մրցույթին, որքան որ ես կուզեի, որ մրցույթի մասնակիցերից յուրաքանչյուր լրջություն ցուցաբերեր: Սրանք են պատճառները, որ թեև այդ գործը լավ մշակվելու դեպքում կարող է դառնալ կոլորիտային ու լավ գործ, ես սրա օգտին ուղղակի չեմ կարող քվեարկել, հեղինակին կոչ անելով հաջորդ անգամ շատ ավելի լավ մշակել իր գործը, հարցին չմոտենալ որպես զուտ ժամանցի, մատների արանքով:

«Cherchez la femme» գործը ինձ համար արհեստական է, սահուն գործ չի, չի համապատասխանում իմ ասած երկու պայմաններին: Սրա օգտին էլ չեմ քվեարկի:

«Անհաս ցնորք իմ հոգու» գործը, ինչպես նախկինում ասել եմ, տպավորություն է, որ հատուկ գրվել է, որ մարդիկ կարծեն, թե Բյուրն է գրել: Ընդ որում գրողը հենց Բյուրը կարող է լինել՝ էլի նույն նպատակով: Իսկ սա նշանակում է, որ գրողը չի փորձել գրականություն կերտել, այլ փորձել է խաղ խաղալ: Ամեն դեպքում մոտեցումը օրիգինալ չի, ծեծված է, նորից երկու պայմաններին չի համապատասխանում, չի ամբողջականանում: Սրա օգտին էլ չեմ քվեարկի:

«CIB Û ŞAŞ», սա միակ գործն է, որ ամենից շատ համապատասխանում է ինքս իմ համար սահմանած երկու պայմաններին՝ հնարավորինս շատ, ոչ ամբողջովին, միաժամանակ շաղկապվում է լրագրական նյութի հետ, հնարավորինս ամբողջական, բավական օրիգինալ մոտեցմամբ նյութ է: Ձայնս տալիս եմ սրան, թեև պատմվածքը կարող էր շատ ավելի լավ մշակվել ու շատ ավելի լավ գործ դառնալ:

«Թռիչքներ երազում և հար..եմում» տարբերակը իմ համար ոչ օրիգինալ հումորով տարբերակ է, չի ամբողջանում պիես ոճի շրջանակներում, չի համապատասխանում իմ նշած երկու պայմաններին, ես սրա օգտին չեմ կարող քվեարկել:

«Մի սիրո պատմություն»-ը դպրոցական շարադրություն է, կամ էլ, ինչպես քննարկման ընթացքում նշվել է, ինչ-որ մեկը փորձել է «ծաղրել» դպրոցական շարադրության ոճը, ինչը գործը չի դարձնում ուրիշ բան, քան նորից է դպրոցական շարադրությունը: Սրա օգտին ևս չեմ կարող քվեարկել:



հ.գ. ինչպես ցույց տվեց քննարկումը՝ իմ ու այս մրցույթներին հետևող մյուսների սպասելիքները մրցույթից տարբերվում են: Կարծես թե այլոք լրիվ այլ բան են ակնկալում այս մրցույթներից, որն ավելի մոտ է ժամանցին, քան իմ սպասած արվեստին: Հաշվի առնելով սա կարծում եմ, որ մրցույթի ավարտից հետո իմաստավորված է քննարկում կազմակերպելը ու հստակեցնելը, թե ինչ ենք ուզում ու ինչ ենք սպասում մրցույթներից: Սա ասում եմ նաև այս մրցույթները երբեմնի կազմակերպիչ, այս բաժնի թեկուզ պասիվ, բայց մոդերատոր, ինչպես նաև կայքի ադմինիստրատոր:

Շինարար
12.11.2010, 18:13
Մի քիչ էլ ես դատափետեմ:

Կորած Երազը

Լավն էր, հավես էր կարդալը, գեղարվեստական լուրջ ստեղծագործություն չէր կարելի անվանել, մի քիչ հասկանում էլ եմ էն առումով, որ ո՞վ ասաց, թե 7 օրում հնարավոր է եսիմինչ ստեղծագործություն գրել, համենայն դեպս կար ստեղծագործության ուրվագիծ, կոնկրետ նձ համար հետաքրքիր չի կարդալ սիրո՝ ստացված կամ չստացված, մասին պատմություններ, ու եթե վերջնական տեսքի բերված, ամբողջական ծավալուն ստեղծագործություն լիներ, գուցե չկարդայի, չհաշված, որ տվյալ դեպքում պարտավոր էի կարդալ, քանի որ... Ամեն դեպքում հուսադրող ուրվագիծ էր, հաշվում եմ, թե չգիտեմ՝ ով է գրել: Ոճական առումով գրողի ոճը կարդացնող էր, այլապես սիրո մասին կարդալ չսիրողը չէր ասի՝ հավես էր կարդալ, կքվեարկեի:) Դուրս եկավ վերջին նախադասությունը՝ Ռոմանը ժպտաց: Ինչ-որ բարի բան կար, գուցե կոնկրետ ասելքի չունեցող, այդ դեպքում շատ ավելի լավ, բայց ընթերցողին ազատ մտածելու հնարավորություն տվող:
Ոչխարական
Հումորը գնահատում եմ, բոմբ էր, ընդամենը: Հանգերի կաղալուն ներողամտորեն եմ մոտենում նորից հաշվի առնելով 7 օրը, ավելի երկար ժամանակ ունենալու դեպքում հեղինակը կարծում եմ կարող էր հղկել: Այնպես որ դա էական չէ, բայց այս երկար տողերը, այս անապատում ուղտի դանդաղ քայլքի նմանվող իրականում հրաշալի պատումի ոճը մի տեսակ այսօրվա ընթերցողի համար չէ, իմ մասով եմ ասում: Եթե խոսքը ավելի արագ հորդեր, եթե դեպքերն ու սրամտությունը մեկմեկու առաջ ընկնելով ավելի արագ շարժվեին, հրաշք բան կարող էր լինել, մի խոսքով, լավն էր, բայց չէի քվեարկի: Դե, բոլորի օգտնի հո չէի քվեարկելու::)
Cherchez la femme
Մի շնչում գրված, մի շնչում կարդացվող, գուցե մի շնչում էլ մոռացվող, լավն էր, ինձ հոգեհարազատ ոճ ա, կքվեարկեի, բայց կարելի էր էլի մի շնչում գրել, բայց հետո գոնե 7 օր մշակել, գուցե այդ ժամանակ մի շնչում չմոռացվեր::)
Անհաս ցնորք իմ հոգու
Նույնը ինչ-որ անմիջապես վերևինի մասին ասացի, այս մեկի օգտին չէի քվեարկի, որովհետև 2 հատ նույնից շատ կլինի, եթե առաջինը սա կարդայի, կտուժեր վերևինը:)
CIB Û ŞAŞ
Թե սրա, թե ամենավերևինի համար կասեմ, որ կարդալու չդրդող վերնագրեր ունեն գոնե ինձ համար, այստեղ ինչ-որ անհասկանալի տառակույտ, այնտեղ հենց ամենասկզբում խաբար այն մասին, որ սիրո մասին է խոսվելու, վերևինի մասին էլ կարելի էր ասել, բայց մի փոքր վերամբարձությունը ինչ-որ այլ ակնկալիքներ ա առաջացնում, ու ստիպում կարդալ, ինչևէ կարդալուց հետո, առավոտ, արև, երկնքի կապույտ, եթե ստիպված չլինեի, չէի կարդա մինչև վերջ ու հաստատ չէի քվեարկի:
Թռիչքներ երազում և հար..եմում
Քանի որ պիես շատ եմ սիրում կարդալ տարօրնակ կերպով, միայն նրա համար որ ինչ-որ չափով պիես է հիշեցնում կքվեարկեի, դե բնակաբանար ղըժ էր, չիմանալով ով է գրել, քվեարկում եմ, որովհետև «պիես» է, իմանալով ով է գրել, քվեարկում եմ՝ պարզապես ողջունելով:)
Մի սիրո պատմություն
Ոչ:

Մեկ էլ մի դիտարկում, համարյա բոլորը ձգտել էին հոդված տեքստին հավատարիմ մնալ՝ «դոշիդ խալ լինեմ», «Թամո» և այլն, իսկ դա պարտադիր չէ, պետք չէր տեքստը գեղարվեստականի վերածել, կարելի էր ինչ-ինչ թեմաներ ընտրել պարզապես ու ձերը գրել:

Մի խոսքով, այս անգամ չօգտվեցի իմ կարծիքը չասելու իրավունքիցս, հուսով եմ՝ չեք քարկոծի:(

Էլիզե
12.11.2010, 20:05
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

Ես ինչ ռոմանտիկ աղջկա տպավորություն եմ թողել... :))

ivy
12.11.2010, 20:07
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

Բյուր, բայց դու ինչ անտաղանդ գուշակող ես: :)) Համոզված եմ, որ էս ցուցակում սկի մեկը ճիշտ չես գուշակել: :))

Շինարար
12.11.2010, 20:21
Բյուր, բայց դու ինչ անտաղանդ գուշակող ես: :)) Համոզված եմ, որ էս ցուցակում սկի մեկը ճիշտ չես գուշակել: :))

Գոնե մեկը էս նախագծին մասնակցած լինի, էլի լավ ա:))

Ariadna
12.11.2010, 20:23
Գոնե մեկը էս նախագծին մասնակցած լինի, էլի լավ ա:))

Տենց ա էլի, ես մի անգամ չմասնակցեցի, սաղ որոշեցին չմասնակցել :))

einnA
12.11.2010, 22:05
ժամերն էլ չեն անցնում :(

Մանուլ
12.11.2010, 22:31
Վերջապես բոլորը կարդացի :)): Երկար-բարակ կարծիք չգրեմ, կրկնվելու եմ: Կորած երազի օգտին եմ քվեարկել, Ոչխարականի :)) ու Թռիչքների: Ինձ թվում ա՝ առաջինը Այվին ա գրել :}:

Հա, ու «Թռիչքների» գրելու լեզուն շատ ծանոթ ա, շա՜տ :yea:

StrangeLittleGirl
12.11.2010, 22:35
էլ մի ասա :( դեռ մեկուկես ժամ կա:

Ռուֆ, ցնորքները մոռացել էի: Էդ էլ ա Ռիփը գրել :))

Հայկօ
12.11.2010, 22:49
«Կորած երազը» ըստ իս միակն է, որ բավարարում է իմ նշած, իմ պատկերացրած երկրորդ կանոններին: Չնայած սրան ինքը իր ասելիքով թույլ ու կենցաղային պատմվածք է, խորը հույզեր չի առաջացնում, խորն ասելիք չունի: Բացի դրանից նրանում կան որոշակի արհեստական պահեր, մասնավորապես երկխոսություններում, կան պահեր երբ հասկացվում է, որ ասենք էս բառը զոռով մտցվել է գործի մեջ՝ լրագրողական նյութին համապատասխանեցնելու համար: Ինչպես նաև ստեղծագործությունը ամբողջովին չի պատասխանում լրագրության նյութերի բարձրացրած բոլոր հարցերին, բաց է թողնում դրանում առկա կարևոր որոշ կետեր: Այս ամենը հաշվի առնելով ուղղակի չեմ կարող այս ստեղծագործության օգտին քվեարկել:

Քվեարկես էլ՝ մեկ ա՝ չի հաշվվելու :8: Ըստ ընտրական օրենսգրքի՝ սեփական ստեղծագործության օգտին տրված ձայները համարվում են անվավեր և նզովված:

StrangeLittleGirl
12.11.2010, 23:02
Քվեարկես էլ՝ մեկ ա՝ չի հաշվվելու :8: Ըստ ընտրական օրենսգրքի՝ սեփական ստեղծագործության օգտին տրված ձայները համարվում են անվավեր և նզովված:

Մենակ էդ դեպքում ա Չուկի նման լուրջ տրամադրվածությունը ներելի :))

Էլիզե
12.11.2010, 23:05
հեղինակներին բացահայտելու ժամը չի, այ ժող???? :}

StrangeLittleGirl
12.11.2010, 23:07
հեղինակներին բացահայտելու ժամը չի, այ ժող???? :}

53 րոպե :(

Շինարար
12.11.2010, 23:28
53 րոպե :(

Հարցումը կփակվի 00:21-ին:)

StrangeLittleGirl
12.11.2010, 23:31
Հարցումը կփակվի 00:21-ին:)

զզվելի :angry

Շինարար
12.11.2010, 23:35
զզվելի :angry

:kiss մեկ ա՝ սիրում եմ քեզ:love էս ժամանակը արդյունավետ օգտագործեք, ժողովուրդ, կարևոր չէ, որ ձեր նախընտրած տարբերակը հաղթի, բայց եթե ես մասնակից լինեի, ինձ հաճելի կլիներ յուրաքանչյուր ևս մեկ ձայնը, եկեք ցույց տանք մեր ստեղծագործողներին, որ կարդում ենք իրենց գրածները:)

Էլիզե
12.11.2010, 23:37
ըհը` :scen կարդում ենք... պապուն արևը կարդում ենք :))

StrangeLittleGirl
12.11.2010, 23:43
:kiss մեկ ա՝ սիրում եմ քեզ:love էս ժամանակը արդյունավետ օգտագործեք, ժողովուրդ, կարևոր չէ, որ ձեր նախընտրած տարբերակը հաղթի, բայց եթե ես մասնակից լինեի, ինձ հաճելի կլիներ յուրաքանչյուր ևս մեկ ձայնը, եկեք ցույց տանք մեր ստեղծագործողներին, որ կարդում ենք իրենց գրածները:)

Շին, սա կոչվում ա խայտառակ պարտություն: Ընդամենը 4 ձայն :))

StrangeLittleGirl
13.11.2010, 00:09
12 րոպե :(

ivy
13.11.2010, 00:11
12 րոպե :(

Դու ինչ ես տխուր-տրտում սպասում, մեկ ա արդեն լրիվ գուշակել ես: :))

Հայկօ
13.11.2010, 00:12
Ես որ հաստատ խայտառակ պարտություն եմ կրել :(:

StrangeLittleGirl
13.11.2010, 00:13
Դու ինչ ես տխուր-տրտում սպասում, մեկ ա արդեն լրիվ գուշակել ես: :))

Բան ունեմ ասելու: Անհամբեր եմ :D Ինչքան էլ զարմանալի լինի, էս մի մրցույթից նոր լիքը բան հասկացա:

StrangeLittleGirl
13.11.2010, 00:14
Ես որ հաստատ խայտառակ պարտություն եմ կրել :(:

Մի սիրո պատմությու՞ն :D