Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Ոգեշնչում է մամուլը



Էջեր : 1 [2]

ministr
13.11.2010, 00:14
Պատմի տեսնենք ինչ ես հասկացել :))

ivy
13.11.2010, 00:14
Բան ունեմ ասելու: Անհամբեր եմ :D Ինչքան էլ զարմանալի լինի, էս մի մրցույթից նոր լիքը բան հասկացա:

Ըստ գուշակություններիդ` երևում ա, որ լիքը բան ես հասկացել :))

Հայկօ
13.11.2010, 00:15
Բան ունեմ ասելու: Անհամբեր եմ :D Ինչքան էլ զարմանալի լինի, էս մի մրցույթից նոր լիքը բան հասկացա:

Հետո կասե՞ս՝ ինչ հասկացար:

einnA
13.11.2010, 00:15
իսկ Շինը նոր կարդացած գրքի մասին է գրում... :think

StrangeLittleGirl
13.11.2010, 00:15
Պատմի տեսնենք ինչ ես հասկացել :))

Արդյունքներից հետո :))

Հայկօ
13.11.2010, 00:16
Մի սիրո պատմությու՞ն :D

Աչքիդ ա երևում :B:

ivy
13.11.2010, 00:16
Cherchez la femme - ivy
Թռիչքներ - Հայկօ
Cib - einnA
Ոչխարապատում - Ռուֆուս
Մի սիրո պատմություն - Ariadna
Կորած երազ - Էլիզե

Նորից տեղադրում եմ Բյուրի ցուցակը, որ համեմատենք իրական արդյունքների հետ :)

StrangeLittleGirl
13.11.2010, 00:18
Նորից տեղադրում եմ Բյուրի ցուցակը, որ համեմատենք իրական արդյունքների հետ :)
Ի՞նչ եք ուզում Բյուրի ցուցակից: Ռիսկ անեիք, դուք էսքան բան գրեիք :D Համ էլ ի՞նչ գիտես, թե հատուկ չեմ արել, որ իմ ուղարկած վեց գործերը թաքցնեմ :P

Հ.Գ. 2 րոպե

Հայկօ
13.11.2010, 00:19
Ի՞նչ եք ուզում Բյուրի ցուցակից: Ռիսկ անեիք, դուք էսքան բան գրեիք :D Համ էլ ի՞նչ գիտես, թե հատուկ չեմ արել, որ իմ ուղարկած վեց գործերը թաքցնեմ :P

Բյուր, ուշ ա արդեն, համակերպվիր ու սկսիր պարանը օճառով շփել :D:

ministr
13.11.2010, 00:20
Ոնց որ նոր տարուն սպասենք այ մարդ :))

StrangeLittleGirl
13.11.2010, 00:20
Բյուր, ուշ ա արդեն, համակերպվիր ու սկսիր պարանը օճառով շփել :D:

Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս :P Հեսա դուք եք շոկ ապրելու ;)

StrangeLittleGirl
13.11.2010, 00:21
Շին, վախտն ա, ու՞ր ես :angry

einnA
13.11.2010, 00:21
դը դը դը ... ԴԸՄ :)

StrangeLittleGirl
13.11.2010, 00:22
Հ.Գ. Բռնել եմ. ministr-ն էլ կա ստեղ: Ոչխարապատում :))

ministr
13.11.2010, 00:22
Յա, ով ձենա հանում տեղում վերագրում եք մի բանի? :))

einnA
13.11.2010, 00:23
Հ.Գ. Բռնել եմ. ministr-ն էլ կա ստեղ: Ոչխարապատում :))

պայքար պայքար մինչև վերջ :D

Հայկօ
13.11.2010, 00:23
Նույնը ձեզ եմ խորհուրդ տալիս :P Հեսա դուք եք շոկ ապրելու ;)

Ես ընդունակ չեմ:

StrangeLittleGirl
13.11.2010, 00:24
Յա, ով ձենա հանում տեղում վերագրում եք մի բանի? :))

Դե մի քիչ զարմանալի ա, որ մի մարդ, որը չի քվեարկել, նույնքան անհամբեր ա, որքան մյուսները:

StrangeLittleGirl
13.11.2010, 00:25
Ես ընդունակ չեմ:

Դու կարող ա: Սառնասիրտ մարդ ես :angry

StrangeLittleGirl
13.11.2010, 00:26
Շին, արդեն չորս րոպե ուշացրել ես :angry

ministr
13.11.2010, 00:26
Դե մի քիչ զարմանալի ա, որ մի մարդ, որը չի քվեարկել, նույնքան անհամբեր ա, որքան մյուսները:

Կակռազ ով որ գրելա նա հեչ էլ անհամբեր չի լինի :)

einnA
13.11.2010, 00:27
գրում է սուսեք :)

StrangeLittleGirl
13.11.2010, 00:27
Կակռազ ով որ գրելա նա հեչ էլ անհամբեր չի լինի :)

Դա քեզ միայն թվում ա :D

Շիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիին: Եթե էս գրառումիցս հետո էլ չդնես, բացասական ռեպ :angry

Էլիզե
13.11.2010, 00:28
Բյուր :D
աչքիս` բոլորն էլ դու ես գրել... էս ինչ մԵ խառնիճաղանՋ պահեր ա? :))

Chuk
13.11.2010, 00:28
Դա քեզ միայն թվում ա :D

Շիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիին: Եթե էս գրառումիցս հետո էլ չդնես, բացասական ռեպ :angry

Բյուր, որ երկու գրառումներիդ մեջ գոնե 1 րոպե ընդմիջում տաս, կարող ա հասցնի երկու գրառումներիդ արանքը դնել :))

StrangeLittleGirl
13.11.2010, 00:29
գրում է սուսեք :)

Շատ բան :angry Նայի, էս գրառումս շա˜տ դանդաղ եմ անում: Լիքը ժամանակ եմ տալիս Շինին: Բայց Աստված չանի՝ իրա գրառումը էս մեկից առաջ չհայտնվի:

ministr
13.11.2010, 00:29
Բյուրը մինիմում մի 3 հատ գրելա հաստատ :)))) Ըստ իրա լոգիկայի :)))

Շինարար
13.11.2010, 00:30
Քվեարկությունն ավարտված է: Մասնակցել են 34 ակումբցի:
1.Ոչխարական- 23 ձայն, հեղինակ` ars83
2.Կորած Երազը- 12 ձայն, հեղինակ` Chuk
2.Թռիչքներ երազում և հար..եմում- 12 ձայն, հեղինակ` Ministr
3.Cherchez la femme- 4 ձայն, հեղինակ` Էլիզե
4.CIB Û ŞAŞ- 3 ձայն, հեղինակ` Yeghoyan
5.Անհաս ցնորք իմ հոգու և Մի սիրո պատմություն, 2-ական ձայն, հեղինակ` StrangeLittleGirl
Շնորհավորում եմ ars83-ին արժանի հաղթանակի համար, շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին, Բյուրին` կրկնակի, Ministr-ին` առանձնահատում իմ կողմից` պիես գրելու համար: Շնորհակալ եմ նաև բոլոր կարդացողներին, քննարկման մասնակիցներին, քվեարկողներին:hi

StrangeLittleGirl
13.11.2010, 00:30
Բյուր, որ երկու գրառումներիդ մեջ գոնե 1 րոպե ընդմիջում տաս, կարող ա հասցնի երկու գրառումներիդ արանքը դնել :))

1 էլ չէ, 2 րոպե եմ տվել: Ու՞ր ա :angry

ivy
13.11.2010, 00:31
Էհ, ոչ մի ցնցող նորություն :pardon

StrangeLittleGirl
13.11.2010, 00:33
Աաաաաաաաա, Արս, դու տիպ ես :)) Շնորհավորանքներս :)

Փաստորեն ճիշտ էի գլխի ընկնում, որ Չուկը կայֆավատ ա լինում :))

Ministr-ին էլ վերջին վայրկյանին բռնացրեցի :))

Հեսա շունչ քաշեմ ու սկսեմ արտահայտվել:

Chuk
13.11.2010, 00:33
Արս ջան, շնորհավորում եմ :)
Բայց
Թեմայում գրածս յուրաքանչյուր բառի տակ նորից ստորագրում եմ:
Շատ կուզեի, որ շատ ավելի լուրջ վերաբերվեիր մրցույթին: Լավ մշակելու դեպքում քո գրածը իսկապես կարող էր լուրջ գործ դառնալ, ոչ թե զուտ հրճվանքի աղբյուր (սա զուտ իմ գնահատականն է) :)

StrangeLittleGirl
13.11.2010, 00:33
Հայտնագործություն. Էլիզեն ու Ռիփն իրար նման են գրում :))

Yeghoyan
13.11.2010, 00:34
Մինիստր ձյա՞ :'

Հալալ ա :}

einnA
13.11.2010, 00:34
էս անգամ ivy-ի տեղը Բյուրն էր :D
ivy II :)

ivy
13.11.2010, 00:35
Հայտնագործություն. Էլիզեն ու Ռիփն իրար նման են գրում :))

Մի հատ էլ ասեիր` Բյուրը Բյուրի նման չի գրում :))

Chuk
13.11.2010, 00:35
Փաստորեն ճիշտ էի գլխի ընկնում, որ Չուկը կայֆավատ ա լինում :))
:))
Է՜հ, Բյուր, նույնիսկ էստեղ սխալվեցիր :))

StrangeLittleGirl
13.11.2010, 00:36
:))
Է՜հ, Բյուր, նույնիսկ էստեղ սխալվեցիր :))

Դե հա, չգիտեի, որ էդ աստիճանի ինքնասիրահարված ես :D

ivy
13.11.2010, 00:36
էս անգամ ivy-ի տեղը Բյուրն էր :D
ivy II :)

Մարդ մի բան չանի, թխում են անամոթաբար :))

Երվանդ
13.11.2010, 00:38
Արսին մալադեց, բոլոր հնարավոր մրցույթներին ժարիտ ա անում:ok

ivy
13.11.2010, 00:39
Արսին մալադեց, բոլոր հնարավոր մրցույթներին ժարիտ ա անում:ok

Հա, Արսը դեմք ա :)
Արս, շնորհավոր :)

Chuk
13.11.2010, 00:40
Դե հա, չգիտեի, որ էդ աստիճանի ինքնասիրահարված ես :D

Բա հետո էլ կասես, թե մարդկանց լավ ես ճանաչում :))

Բյուր ջան, ես ահավոր հիասթափված եմ մրցույթի մթնոլորտից ու դա չեմ պատրաստվում թաքցնել: Ու շատ ուրախ եմ, որ էս անգամ մասնակցեցի: Եթե չմասնակցեի, նորից չէի կարողանալու հետևել ու չէի տեսնելու էս մթնոլորտը, իսկ հիմա ստիմուլ կար :)

StrangeLittleGirl
13.11.2010, 00:42
Լավ, սկսեմ արտահայտվել: Նախ, մյուսների մասին չեմ կարող ասել, բայց ես գոնե չեմ կարող նման մրցույթներին լուրջ մոտենալ հենց միայն այն պատճառով, որ դրանցում հաղթելը ոչինչ չի տալիս (մրցանակ նկատի ունեմ), հետևաբար ավելի հետաքրքիր է տարբեր էքսպերիմենտներ անելը (օրինակ՝ copy-paste :D): Դե ես էլ իմ երկու գործերն էլ 10-ական րոպեում եմ գրել առանց հաղթանակ ակնկալելու: Մեկում խնդիրը դրված էր չթաքնվելը, իսկ մյուսում՝ հնարավորինս թաքնվելը: Հետաքրքիր բան ստացվեց, գիտե՞ք: Ցնորքը բոլորն անխնա քննադատում էին, ինչքան ուժ ունեին, կպնում էին, իսկ մի սիրո պատմությունը, որը ըստ էության ստանդարտ, հիմար բան էր, բավարարվում էր «ռոմանտիկ աղջկական» և նման այլ բնութագրերով: Դրա հետ կապված մի ուրիշ պատմություն հիշեցի, բայց դա էական չէ: Հա, ուրեմն ասեմ, որ նախապես իմ առաջ նպատակ էի դրել, որ էդ սիրո պատմությունը պիտի ոտքից գլուխ ռոմանտիկ լինի, բայց դե արանքներում մի երկու տեղ չեմ դիմացել, փստացրել եմ: Հետո մտածում էի՝ տեսնես մարդիկ կհասկանա՞ն, թե՞ ռոմանտիկայի տակ կանցնի: Փաստորեն Հայկօն ու Նաիրուհին հասկացան :) Շնորհակալություն նրանց բիթիության համար:

StrangeLittleGirl
13.11.2010, 00:43
Բա հետո էլ կասես, թե մարդկանց լավ ես ճանաչում :))


Ես տենց բա՞ն եմ ասել: :'

StrangeLittleGirl
13.11.2010, 00:44
Մի հատ էլ ասեիր` Բյուրը Բյուրի նման չի գրում :))
ըհը :P


«Մի սիրո պատմություն»
Էս պատմությունից, անկեղծ ասած, նեղվել եմ: :( Էլ ի՞նչ ասեմ: Երևի գրողը շատ ջահել է, ռոմանտիկ ու սիրում է արցունքոտ, ստանդարտ սիրային սյուժեներ: Դա ամեն ինչ արդարացնում է: :) Է՜հ, ջահելություն...

:)
:P :P :P

StrangeLittleGirl
13.11.2010, 00:45
Մարդ մի բան չանի, թխում են անամոթաբար :))

Ես ի՞նչ անեմ, որ էդ հոդվածն ինձ երկու ձևով էր ոգեշնչել :))

Էլիզե
13.11.2010, 00:49
Շնորհավորում եմ բոլորիս... :bux:



Արսենին էքստրա շնորհավորանք,
Բյուրին` կրկնակի,
Նախարարությանն էլ` :clap ու էլի :clap



դե ինձ էլ` էլ չասեմ` ապրեմ ես :))

StrangeLittleGirl
13.11.2010, 00:51
Շնորհավորում եմ բոլորիս... :bux:



Արսենին էքստրա շնորհավորանք,
Բյուրին` կրկնակի,
Նախարարությանն էլ` :clap ու էլի :clap

դե ինձ էլ` էլ չասեմ` ապրեմ ես :))

Վերջին տեղի չէ, տեղերի՞ համար :D

Գալաթեա
13.11.2010, 00:59
Ասում էի չէ, որ Արսն ա գրել :)
Արս, ասա, որ ես մոզգ եմ, հայերենի լավ իմացությամբ էն էլ :D

Ապրես ջան, իսկապես լավն էր :)
Ապրեք ու Տնաշենին էլ հատուկ մերսի :)

Էլիզե
13.11.2010, 01:07
հա.... Շինոյի կենացը - ապրես Շին ջան, ապրես, որ կազմակերպեցիր, Ակումբից անպակաս լինես, միշտ նոր գաղափարներով լեցուն լինես :drinks: :)

Ռուֆուս
13.11.2010, 01:08
Արս ջան, մեծ մեծ :kiss քեզ, ապրես, շատ լավն էր: Արդեն երկրորդ անընդմեջ արժանի հաղթանակն ա :)) ministr-ին էլ շնորհավոր, քոնն էլ շատ հավնեցա :))

Համ էլ ուզում եմ ներողություն խնդրել Արսից ու Արիադնայից իրենց նենգաբար խաբելու համար :)) Ժող, ես սենց մրցույթներին չեմ մասնակցում, ի՞նչ եք ուզում ինձանից :beee

*e}|{uka*
13.11.2010, 01:28
83, ու՞ր ես, եկ ստեղ, գրառում արա :beee: , որ... :secret

Ապրեն բոլորը: :)

Ariadna
13.11.2010, 01:30
Ես նոր էկա։ Պարզապես ցնցված եմ, փաստորեն Ivy-ն չկար էս անգամ :)) Արս ջան, ապրես, լավն էր, որ ժամանակ ունենաս, մի հատ հանգերը չբռնող մասերը տեղը գցի, դիր, որ էս ավել–պակաս խոսողների բերանը փակվի :)) Մնացածներն էլ ապրեն, մինիստրի մասնակցությունից շատ ուրախացա, հավես ա, երբ անսպասելի մասնակիցներ են հայտնվում։ Էս կռիս Չուկն էլ համ մասնակցում ա ընդհանուր խրախճանքին, համ էլ ոնց որ դասղեկի հետ էքսկուրսիա գնացած լինեինք, անվերջ փետը գլխներիս վրա պահած :D Ռուֆ, իսկ քեզ ես սպանելու եմ, հեսա սկայպիցս ջնջելու եմ, կարծեմ դու դա էիր չէ՞ ծանր տանում :D

ministr
13.11.2010, 01:33
Շնորհակալություն իրենց ձայնը թռիչքների համար չխնայած ակումբցիներին, ինչպես նաև շնորհակալությունների և բարի խոսքերի համար :)

Թռիչքները գրվել է միանգամից, ուղղակի զրույցի ընթացքում ու նախատեսված էր ուղղակի տրամադրություն բարձրացնելու և ուրախանալու համար: Հետո "համոզեցին" որ ուղարկեմ մրցույթին :) Շինարարի ռեակցիայից զգացի, որ էդքան էլ վատ չի ստացվել :) Որոշակի "ոչ գրաքննական" բառերի համար ներողություն իհարկե, բայց դրանք ինձնից չէի ավելացրել`լ ուղղակի մեջբերում էի այսպես կոչված բնագրից :) Պիեսի գաղափարն էլ հատուկ ընտրված չէր, պարզապես այն իրադրությունը որ էդ պահին պատկերացրել էի, արձակ ներկայացնելը կփչացներ, չափածոյի ժամանակ չկար, և արդյունքում ստացվեց, որ պիեսը լավագույնն է :)

Իսկ ԱՄԵՆԱՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ` ՇԻՆԱՐԱՐԻՆ ՈՒ ՀԱՅԿՕԻՆ :)

Chuk
13.11.2010, 01:38
Էս կռիս Չուկն էլ համ մասնակցում ա ընդհանուր խրախճանքին, համ էլ ոնց որ դասղեկի հետ էքսկուրսիա գնացած լինեինք, անվերջ փետը գլխներիս վրա պահած :D
Է բա ադմինը դասղեկի չա՞փ էլ չլինի :beee
Համ էլ ես դեռ չեմ ավարտել :))

Gayl
13.11.2010, 01:54
Ինձ ամենաշատը «Կորած Եզը» դուր եկավ, չնայած միայն էտ կարդացի մեկ էլ «Ոչխարականը»:
Կորած Եզից հետո Ոչխարականը էլ չկարողացա կարդամ, իսկ քանի որ Ոչխարականը առաջին տեղով էր էլ մնացածը չկարդացի:D
Ժող. Կորած Եզը ով ա՞ գրել, ասեք ես էլ իմանամ:D

Chuk
13.11.2010, 01:55
Ինձ ամենաշատը «Կորած Եզը» դուր եկավ, չնայած միայն էտ կարդացի մեկ էլ «Ոչխարականը»:
Կորած Եզից հետո Ոչխարականը էլ չկարողացա կարդամ, իսկ քանի որ Ոչխարականը առաջին տեղով էր էլ մնացածը չկարդացի:D
Ժող. Կորած Եզը ով ա՞ գրել, ասեք ես էլ իմանամ:D

Ավելի լավ ա՝ չիմանաս :))

Gayl
13.11.2010, 01:59
Ավելի լավ ա՝ չիմանաս :))
:D
Շատ հետաքրքիր էր:

Ուլուանա
13.11.2010, 02:51
Էս անգամվա մասնակիցների կազմն ինչ ուրիշ էր :)):
Արս, շնորհավոր :): Կյանքում մտքովս չէր անցնի, որ դու էս ոճի բան կարող ա գրես :)):

Որ ivy-ն էս անգամ չկար՝ մի կողմից զարմանում եմ, որովհետև ինքը միշտ մասնակցում էր, մյուս կողմից էլ ախր ոչ մի տարբերակն այվիական չէր, էդ մեկում համոզված էի: Հա մտածում էի՝ լավ, բայց ո՞նց կարող ա ինքը մասնակցած չլինի, հնարավոր բան չի :)):

Մեկ էլ ministr-ի մասնակցության փաստից եմ զարմացած :)): Ես էլ եմ սիրում, որ նոր մարդիկ են սկսում մասնակցել :): Հաջորդ անգամներին արդեն կիմանանք, թե կասկածյալների ցուցակում էլ ում ընդգրկենք :D:

ՆանՍ
13.11.2010, 10:25
Շնորհակալություն առաջինը`կազմակերպիչներին, նոր հետո բոլոր մասնակիցներին:ok Ապրեք դուք:hands ,որ ձեր շնորհիվ այս մի քանի օրն ավելի մեծ հետաքրքրությամբ Ակումբ մտա: Չնայած էդ սպասողականությունը ներվերիս վրա ազդում էր` :angry բայց առանց դրա էլ էն չէր լինի::)
Դե քանի որ Ակումբում մի քիչ նորեկ եմ,ինձ համար բացահայտում էր ars83-ը: Շնորհավորում եմ քեզ կարճ ժամանակամիջոցում գրվածքդ այդքան հաջող կերտելու համար :hands Հարգանքներս Ձեզ:hi

StrangeLittleGirl
13.11.2010, 11:54
Շին ջան, հաջորդն ի՞նչ ա լինելու:

Շինարար
13.11.2010, 12:30
Շին ջան, հաջորդն ի՞նչ ա լինելու:
Հաջորդը քննարկում ա լինելու:)

StrangeLittleGirl
13.11.2010, 12:33
Հաջորդը քննարկում ա լինելու:)

Ու˜ֆ: Մեկ ա ինձ չեք համոզելու, որ լրջանամ:

Շինարար
13.11.2010, 12:37
Ու˜ֆ: Մեկ ա ինձ չեք համոզելու, որ լրջանամ:

Չեմ էլ ուզում ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզել, Բյուր, բայց արածի ամփոփում ուզում եմ` անենք, ու քննարկումներին էլ ակնկալում եմ նույն տիպի ակտիվ մասնակցություն:)

StrangeLittleGirl
13.11.2010, 12:41
Չեմ էլ ուզում ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզել, Բյուր, բայց արածի ամփոփում ուզում եմ` անենք, ու քննարկումներին էլ ակնկալում եմ նույն տիպի ակտիվ մասնակցություն:)

Բա դե կազմակերպի, բոլ-բոլ գրենք:

Ariadna
13.11.2010, 12:53
Հաջորդը քննարկում ա լինելու:)

Էս թեմայի քննարկումը՞ :o

StrangeLittleGirl
13.11.2010, 12:59
Էս թեմայի քննարկումը՞ :o

22 էջը քիչ էր :D

Շինարար
13.11.2010, 13:01
Էս թեմայի քննարկումը՞ :o

Չէ, ինչու՞ էս թեմայի, էս նախագծերի, տեսնենք՝ ինչ արինք, ու հետո ինչ անենք, ոնց անենք, ինչու՞ ես զարմանում, ամեն նախագծից հետո էլ ես առաջարկել քննարկել, առաջարկություններով հանդես գալ, լավն ու վատը ասել, ուղղակի սովորաբար պասիվ են եղել:

Ariadna
13.11.2010, 13:53
Չէ, ինչու՞ էս թեմայի, էս նախագծերի, տեսնենք՝ ինչ արինք, ու հետո ինչ անենք, ոնց անենք, ինչու՞ ես զարմանում, ամեն նախագծից հետո էլ ես առաջարկել քննարկել, առաջարկություններով հանդես գալ, լավն ու վատը ասել, ուղղակի սովորաբար պասիվ են եղել:

Հաա, դրան համաձայն եմ :)

ars83
13.11.2010, 16:26
:hi Բարև՛, ժողովուրդ:

Շնորհակալություն բոլորիդ՝ քննարկումների համար: Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մատնանշեցին օպուսիս թերություները և դրանք ուղղելու խորհուրդներ տվեցին (Չուկ, Շ, ...). դրանք շատ արժեքավոր էին: :ok
Շնորհակալություն Շ-ին՝ «Ոչխարական», «Ոչխարիադ», «Ոչխարիադա» տարբերակներից ամենահայկականն ընտրելու և վերնագրելու համար: :ok
Հատուկ շնորհակալություն Գալաթեային՝ էգ ոչխարի և այծի հայերեն անվանումները հիշեցնելու համար: :friends:
Դեղին քարտ Ռուֆուսին՝ ուրիշի գրածն իրեն վերագրելու միջոցով պատվական հասարակությանը խաբելու համար: Ես էլ միամտաբար հավատում եմ նրա ամեն ասածին: :bl Ժուլիկ:

Օպուսի մասին: Սա իմ առաջին փորձն էր գրականության իմ ամենաչսիրած ժանրում՝ արձակում: :oy Շատ դժվար էր գրելը: Եթե արձակը ստացվում է գրել մի քանի ժամում, ապա այս մեկի վրա ծախսել եմ (իմ հաշվարկներով) 3-4 օր, ուղարկել եմ նախավերջին օրը, եթե չեմ սխալվում: Քիչ եմ աշխատել վրան՝ աշխատանքից հետո երեկոյան, հիմնականում: Ինչպես արդեն գրել եմ, դժգոհ մնացի թե ձևի անկատարությունից, թե հորինվածքի օրիգինալությունից: Երևի միայն հումորն էր, որի նկատմամբ դժգոհություններս մեծ չէին: Եթե էլի որևէ բան գրեմ այս գրական ժանրում, անպայման կաշխատեմ հաշվի առնել հնչած դիտողությունները:

Մի հարց տամ, եթե կարելի է: Տողերի անհամաչափ երկարության մասին խոսվեց: Այդպես չի՞ կարելի: Ես մտածում էի, որ մի միտքն ավարտելուց հետո, հաջորդը կարելի է գրել այլ քանակությամբ վանկերով, միայն թե հանգը բռնի: Համենայն դեպս, երաժշտության մեջ սա կիրառվում է (առավելապես ժամանակակից դասականում): Գրականությունում մովետոն է, հա՞: :think

Մեկ էլ, Yeghoyan -ին հարց՝ CIB Û ŞAŞ-ն ինչպե՞ս է կարդացվում, «շիբուշա՞շ»:

Ֆոտոն
13.11.2010, 16:30
Ա՜՜՜՜րս, ու՞ր ես, գոնե գմեյլ մտի, շնորհավորեմ: :handsԲարով վայելես հաղթանակդ, աղջիկների սիրտը գրավես հաղթանակովդ: Աչքիս ընդմիջմանդ էիր հազիվ հասցրել-գրել: Լավ կանես, բոլոր թերի մասերը կատարյալ դարձնեիր ու ստեղծագործողի անկյունում դնեիր: :))
Բոլորին շնորհավոր, Շինարար ջան, քեզ էլ շատ շնորհակալություն: Շնորհակալություն ադմինին, որ դասղեկի դեր տարավ, էդ էլ պետք ա: Մյուս անգամ կսահմանենք մեր սպասելիքները: :)


Ժող, առաջարկում եմ նոր ստեղծագործական մրցույթ՝ ՀԵՏևՅԱԼ ՄՐՑՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՆ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ :) ԾԵծել չկա, եթե չեք հավանում, ես թռա: Սրանով քննարկումն էլ մրցույթի կվերածվի, կարող ա հետաքրքիր լինի: Ես դրանից ոչ թե լրջութուն ու գրական անթերի մոտեցում եմ սպասումյ այլ վերլուծելու ու լրագրողական քթածակի հմտություն::P

ars83
13.11.2010, 16:57
Սա իմ առաջին փորձն էր գրականության իմ ամենաչսիրած ժանրում՝ արձակում: :oy
Այնքան անսովոր ժոնր էր, որ նույնիսկ անունը սխալ եմ գրել: Ուզում էի ասել՝ չափածոյում:

Ձայնալար
13.11.2010, 17:56
Անսովոր ժոնր է, բայց լավ ժոնր է: Շնորհավոր :clap

ars83
13.11.2010, 18:20
Անսովոր ժոնր է, բայց լավ ժոնր է: Շնորհավոր :clap

Դե դու որ չնկատեիր... :)) Կարող ա ես հուզվել եմ, դրանից եմ սխալվում (դժվար հավանական ա, իհարկե): Շնորհակալ եմ: :)

Շինարար
13.11.2010, 18:53
Մի հարց տամ, եթե կարելի է: Տողերի անհամաչափ երկարության մասին խոսվեց: Այդպես չի՞ կարելի: Ես մտածում էի, որ մի միտքն ավարտելուց հետո, հաջորդը կարելի է գրել այլ քանակությամբ վանկերով, միայն թե հանգը բռնի: Համենայն դեպս, երաժշտության մեջ սա կիրառվում է (առավելապես ժամանակակից դասականում): Գրականությունում մովետոն է, հա՞: Արս ջան, պարտադիր չի`բոլոր տողերդ հավասար վանկեր ունենան, բայց եթե հիմնականում գրում ես տասը վանկանոց տողերով, հաջորդ տողդ կարող ես անել հինգ կամ յոթ վանկ կամ ութ, մի խոսքով ցանկացած, այդ դեպքում քո մյուս տասը վանկանոց տողերը պետք է ներքին բաժանումներ ունենան, ասենք` երկու հինգվանկանի կեսերի, կամ վեց և չորս վանկանի, ու ասենք եթե հաջորդ տողդ ավարտեցիր վեց վանկով, մի հատ էլ առանձին գրում ես չորսվանկանի տող հետո, ու ներքին երաժշտությունը իրականում պահպանվում է, չնայած բանաստեղծությունը թվացյալ անհավասար տողեր ունի: Չնայած հիմա ով է դրան բանի տեղ դնում, ով ոնց ուզում, տշում է, դրա համար էլ գրածներուն անգիր անել չի լինում: Որպես օրինակ բերեմ ակումբցիների մի ստվար զանգվածի կողմից այդքան ատելի «Քիչ ենք, բայց հայ ենք»-ը: Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում. 10 վանկանի տողեր են, բայց ամեն տողն իր հերթին բաժանվում է՝ 5 վանկանոց հատվածների, որոնցից յուրաքանչյուրն էլ հիմնականում, ոչ միշտ, 2 և 3 վանկանի հատվածների, ու բանաստեղծությունը եռակի անգամ ավելի երաժշտական է դառնում, ավելին, կարճ տողերի բազմաթիվ հնարավորություններ է ունենում հեղինակը.
Գեղեցիկին՝ 3 վանկ
Բարուն՝ 2 վանկ էս 2 տողն իրար հետ արեցին մի կիսատող
Վսեմին՝ 3 վանկ
Լավին՝ 2 վանկ, ևս մի կիսատող, չորս տողն իրար հետ կազմեցին մի տող, այսինքն, հեղինակը կարողանում է առանձին տողերով շեշտել ինչ-ինչ ասելիքներ, ստեղծագործությունը արտաքինից թվում է՝բանաստեղծական կաղապարները կոտրող, շրջանցող, ասելիքը իբր չափածոյի դոգմատիկ սահմաններից դուրս է հորդել, բայց էդ ամենով մեկտեղ, տպավորությունն ուժգնացել է, իսկ իրականում 2 հինգվանկանոց կիսատողերից կազմված տասը վանկանոց տողերի համամասնությունը չի խախտվել:

Yeghoyan
13.11.2010, 23:32
Գիշերը, Մինիստրի անունը տեսա հեղինակների մեջ, մոռացա ինչ պիտի գրեի :)): Հիմա գրեմ:

Մինիստր ջան, ոնց ասեցի հալալ ա, հաճոլիորեն զարմացած եմ, չէի սպասում, մանավանդ սենց հաջող:

Ինչ վերաբերում է իմ գրածին վերաբերող ձեր գրառումներին, ժող ջան, վերնագրի մասին, ասեմ՝ ամենադժվարն էր: Վերնագիր չկար, Շինարարն ասեց լավ կլինի լինի (ես էլ գիտեմ, որ լավ կլինի լինի, բայց հեչ բան մտքովս չէր անցնում): Ինետում աչքովս ընկավ ինչ-որ տարօրիանկ ֆոնտեր, էն էլ թարգմանությամբ, գտա էդ CIB Û ŞAŞ-ը, ու ինչպես գրել էր ivy-ն թարգմանվում է "заблуждение", ինչ-որ իդիոմների բառարանից էր (չհարցնեք, ես էլ չիդեմ ինչ ա, մենակ էդ բառին նայելով էլ չեմ էլ ուզում իմանամ):


Մեկ էլ, Yeghoyan -ին հարց՝ CIB Û ŞAŞ-ն ինչպե՞ս է կարդացվում, «շիբուշա՞շ»:

Արս ջան, ճիշտն ասած հարցրեցի մի քանի ազգությամբ եզիների, ասեցին ծանոթ բառ չի, հիմա չիդեմ իրենց լեզվով ա թե չէ, համենայն դեպս ինչքանով կարողացա ճշտել ինտերնետի հնարավորություններից օգտվելով կարդացվում է սիբյուսաս կամ սիբուսաս:

Հետո, առաջին նախադասությունը, էլած-չելած 3 տող էր էլի :)) նենց հավեսով էիք բողոքում, մտածեցի տեսնես էդ ինչ եմ գրել: Մտքովս էլ չի անցնել թե երկար ա, խուճուճ ա, կարդալու համար հարմար չի: Մյուս անգամ հաշվի կառնեմ, չնայած մյուս անգամ երևի չի էլ լինի, ես գիտեմ, որ գրել չիդեմ, անտաղանդ մեռնում եմ, բայց դե էս անգամ գրել էի, ուղարկեցի Շինարարին, համ էլ հլա նայեք ովքեր են (կարդացած, խելացի, ստեղծագործության մեջ ամեն մանրուք տեսնող, մի խոսքով էն մարդիկ են, որոնց կարծիքը կարևոր եմ համարում) քվեարկել իմ տափակ պատմվածքի օգտին, գիտեմ հաջող չի, ամենքն էլ գրել են ինչի համար են ձայն տվել:

Հիմա նախագծի մասին, համաձայն եմ Չուկի այն կարծիքի հետ, որ լուրջ չենք վերաբերվել նախագծին, հնարավոր էր թեկուզ հենց այս իրենից զվարճանք ներկայացնող հոդվածով լուրջ գրական ստեղծագործական աշխատանք ներկայացնել, Չուկի #228 գրառման մեջ նշված երկու կետերին համապատասխան: Հեղինակներից մեկն էլ ես եմ, ես համենայնդեպս փորձել էի, այլ հարց է, եթե ձեզ դուր չեկավ բարի ծերուկի մասին կարդալը կամ ձեզ համար սյուժեի զարգացումն անհետաքրքիր էր: Ես ստեղծագործական որևէ աշխատանք գրելուց բան չեմ հասկանում, երբևէ չեմ գրել, դրանք էլ պատճառ են նման անհաջող աշխատանք ներկայացնելու համար, դրա համար էլ չի ստացվել իմ մոտ: Ինչպես Հայկօն նկատել էր, իմ գրածի մեջ. «ոչ գրոտեսկի թեման էր լրիվ զարգացրած, ոչ էլ՝ լրջի»: Մյուսների ու դրանց թերությունների մասին արդեն շատ են գրել, առանձին չգրեմ: Ոնց Ուլուանան ասեց.

Միայն ոգեշնչվածությունը բավարար չէ լավ ստեղծագործություն գրելու համար, քանի որ բացի ոգեշնչվածությունից, նաև տաղանդ, ժամանակ, գրագիտություն ու գուցե էլի ինչ-որ բաներ են պետք:
Ակումբում հաստատ կան մարդիկ, որ էս ամեն ինչն ունեն, ու կարող են լուրջ ստեղծագործել:

Հա, վերջը, Արս ջան, շնորհավոր, ապրես, արժանի հաղթանակ էր, թերություններով հանդերձ իրոք լավն էր, սկզբից համոզված էի Հայկօն ա հեղինակը: Ինչքան հետևել եմ ձեր գրառումներին ավելի շատ իրան էր նման, քան քեզ: Ոնց հասկացանք դու առաջին անգամ էիր չափածո գրում, ու փաստորեն լավ էլ գրում ես: Մի հատ էլ շնորհավոր, ավելի լավերը գրես, մենք էլ կարդանք գնահատնեք տաղանդդ:)):

Մերսիներ Շինարարին, կազմակերպելու, դիմում-բողոքներին պատասխանելու, ու հետո ավելի լավ նախագծեր կազմակերպելու համար: Հետաքրքիր նախագծեր են, թեկուզ չեմ մասնակցում, բայց հետևում եմ բոլորին: Ապրեք բոլորդ էլ, գրող ու մենակ քվեարկող, տաղանդավոր ու նաև անտաղանդ ակումբցիներ ջաներ:

Ու վերջում.

Ես գրել էի սոնետ, բայց դե ինձ թույլ չտվեցի խախտում անել ու դնել թեմայում, ափսոս, գլուխգործոցս կորավ այդպես :D

Շին, իսկ միգուցե հիմա դնես, տեսնենք դու ինչ ես գրել :8:

Kita
14.11.2010, 02:05
Արս ջան մտքիս ծերով էլ չէիր անցել:))
Բրավո:)

Հ.Գ. Մաման էլ քոնը ամենաշատը հավանեց:)

Շինարար
14.11.2010, 12:36
Շին, իսկ միգուցե հիմա դնես, տեսնենք դու ինչ ես գրել :8:

Լավ, ինձ հանձնում եմ....

Հեռախոսային
(սոնետ)

Ալո, ես եմ, ցած չդնես, աղաչում եմ,
Առավոտյան հանդիպեցինք, մոռացե՞լ ես,
Կրպակի մոտ, էսէմէսներս ստացե՞լ ես,
Խնդրում եմ, մի ընդհատիր, երկնչում եմ...

Իսկ իմ ուղեղից պատկերդ չի հեռանում,
Ոչինչ էլ չեմ ուզում, պարզապես ուզում եմ
Ձայնդ լսել, ներիր, փոքր-ինչ հուզվում եմ,
Ի՜նչ է հետս կատարվում, բան չեմ հասկանում:

Արի՝ հանդիպենք, ինձ սխալ մի հասկացիր,
Պարզապես զրուցենք, թե ինչ է լինելու,
Այսպես չեմ կարող, էլ չեմ դիմանում, հասկացիր...

Միայն վայելեմ ներկայությունդ լուսատու,
Ուրիշ ոչինչ պետք չէ, խնդրում եմ, մեղմացիր,
Մի անջատիր, ալո, լսու՞մ ես... տու... տու... տու...

StrangeLittleGirl
14.11.2010, 14:04
Լավ, ինձ հանձնում եմ....

Հեռախոսային
(սոնետ)

Ալո, ես եմ, ցած չդնես, աղաչում եմ,
Առավոտյան հանդիպեցինք, մոռացե՞լ ես,
Կրպակի մոտ, էսէմէսներս ստացե՞լ ես,
Խնդրում եմ, մի ընդհատիր, երկնչում եմ...

Իսկ իմ ուղեղից պատկերդ չի հեռանում,
Ոչինչ էլ չեմ ուզում, պարզապես ուզում եմ
Ձայնդ լսել, ներիր, փոքր-ինչ հուզվում եմ,
Ի՜նչ է հետս կատարվում, բան չեմ հասկանում:

Արի՝ հանդիպենք, ինձ սխալ մի հասկացիր,
Պարզապես զրուցենք, թե ինչ է լինելու,
Այսպես չեմ կարող, էլ չեմ դիմանում, հասկացիր...

Միայն վայելեմ ներկայությունդ լուսատու,
Ուրիշ ոչինչ պետք չէ, խնդրում եմ, մեղմացիր,
Մի անջատիր, ալո, լսու՞մ ես... տու... տու... տու...

Ափսոս չդրեցիր :D Ես վերջին տեղը չէի գրավի :D

Շինարար
14.11.2010, 14:56
Ափսոս չդրեցիր :D Ես վերջին տեղը չէի գրավի :D

Հա, Բյուր ջան:kiss

ars83
15.11.2010, 14:06
Գեղեցիկին՝ 3 վանկ
Բարուն՝ 2 վանկ էս 2 տողն իրար հետ արեցին մի կիսատող
Վսեմին՝ 3 վանկ
Լավին՝ 2 վանկ, ևս մի կիսատող,...

Ինձ թվում է՝ հասկացա ասածդ, բայց այս առանձնացրած մասից բան չհասկացա: Ի՞նչ գեղեցիկ, բարի, և այլն: :esim

StrangeLittleGirl
15.11.2010, 19:46
Ափսոս չդրեցիր :D Ես վերջին տեղը չէի գրավի :D

Աաաաաա, էս պոստի համար վարկանիշ եմ ստացել :D

Շին, ի՞նչ էղավ քննարկումդ: Մի բան արա:

Շինարար
15.11.2010, 19:53
Ինձ թվում է՝ հասկացա ասածդ, բայց այս առանձնացրած մասից բան չհասկացա: Ի՞նչ գեղեցիկ, բարի, և այլն: :esim

«Քիչ ենք, բայց հայ ենք»-ը կարդա:)


Աաաաաա, էս պոստի համար վարկանիշ եմ ստացել :D

Շին, ի՞նչ էղավ քննարկումդ: Մի բան արա:

Իսկ ես իմ վերևի պոստի համար երեք վարկանիշ եմ ստացել, մնացիր վերջին տեղում:P




Շին, ի՞նչ էղավ քննարկումդ: Մի բան արա:
Ի՞նչ անեմ, քննարկեք, տեսնենք՝ ինչ եք ուզում:8

StrangeLittleGirl
15.11.2010, 20:58
Ի՞նչ անեմ, քննարկեք, տեսնենք՝ ինչ եք ուզում:8

Ես ուզում եմ հենց հիմա նոր հոդված դնես, որ ոգեշնչվենք :D