AniwaR
31.10.2010, 20:13
Օրիգինալ գրառումը՝ TwistedPerception ֆորումում (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=64&t=501):
http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/playingbybridge.jpg
Ձեզ մի կտոր նոյեմբերյան երաժշտություն եմ բերել: Դրսում՝ լուսադեմի հորդ անձրևից թրջված փողոցներ, գորշ ու կարմիր տերևներով կիսատկլոր ծառեր, սառը, խոնավ օդ, ներսում՝ չորացրած դաշտային ծաղիկներից պատրաստված տաք թեյ, փայտե ճոճաթոռ, մի հաստ բրդյա ծածկոց ուսերիդ, իսկ շուրջբոլորը դրսից եկող քամու ձայնը խլացնող In Gowan Ring: :)
B'eirth-ը կամ Ջոն Մայքլը ծնվել է 1973 թվականին ԱՄՆ-ում, ինչպես ինքն է ասում՝ հեռու դեպի արևելք՝ կանաչ տարածքում՝ նկատի ունենալով Սոլթ Լեյք Սիթին:
Մեր օրերի տրուբադուրին հաճախ բնութագրում են որպես «խորհրդավոր», «մենակյաց», «թափառական», «էքսպանսիվ»: Ասում են՝ նա ոչ միայն բեմի վրա, այլ նաև առօրյա կյանքում կրում է հնաոճ հագուստներ և նախընտրում է Վերածննդի շրջանի երաժշտական գործիքներ: Հիացմունքի արժանի մուլտիինստրումենտալիստ է: Նվագում է կիթառի, սեփական ձայնալարերի, սիստրայի, տավիղի, շրթհարմոնի, բլոկ-ֆլեյտայի, հազար տեսակ սրինգների ու ֆլեյտաների, սեփական արտադրության/հիբրիդ շատ այլ գործիքների վրա: B'eirth-ի ստեղծագործություններում հնչում են նաև դաշնամուրը, թավջութակը, բաուրանը և այլն:
In Gowan Ring-ն ու Birch Book-ը նրա պրոյեկտներն են: Առաջինը նեո-փսիխոդելիկ ֆոլկ պրոյեկտ է՝ մռայլ, բայց ոչ ճնշող, խորհրդավոր ու սիրուն: Չնայած մեկ էլ տեսար՝ սիրուն լինելուց բավական հեռու ինչ-որ տարօրինակ ու անհասկանալի հնչյուններ կընկնեն ականջովդ: Ոնց եմ սիրում էդ տարօրինակ հնչյունները:
Hazel Steps
http://www.youtube.com/watch?v=oAx6EMjeGuk
Limpid Brook
http://www.youtube.com/watch?v=z87ZnRqKkpw
To Thrum a Glassy Stem
http://www.youtube.com/watch?v=Gg_I_UtMKrU
Birch Book-ը համեմատաբար նոր պրոյեկտ է, որի առաջին համանուն ալբոմը լույս է տեսել 2005 թվականին: In Gowan Ring-ից հիմնականում տարբերվում է նրանով, որ այստեղ ավելի կլասիկ ֆոլկային մոտեցում է. շեշտը դրված է լիրիկական ստեղծագործությունների, մեղմ երաժշտության ու բառերի վրա, ու այդքան հարուստ չէ էքսպերիմենտալ ու փսիխոդելիկ էլեմենտներով, ինչպես In Gowan Ring-ն է:
Warm Wind and Rain
http://www.youtube.com/watch?v=WyJy5XiZVnc
Feet of Clay ( :love իմ ու Rhayader-ի սիրած երգը)
http://www.youtube.com/watch?v=hGsQb7mBh_w
The Trip Goes On (կենդանի կատարում. իր տարօրինակ հիբրիդներից մեկի վրա է նվագում)
http://www.youtube.com/watch?v=j8_9JJRFZ-8
Ընդհանրապես B'eirth-ի երաժշտությունն աչքի է ընկնում թե՛ իր նորարարությամբ ու սեփական ընդգծված ոճով, թե՛ իր ծայրահեղ «կրթվածությամբ» ու հագեցվածությամբ: Ասել է, թե ֆոլկի հսկաներն ու դասականները իրենց մեծ ազդեցությունն այնուամենայնիվ թողել են այստեղ:
http://i971.photobucket.com/albums/ae196/averycoolusername/InGowanRing.jpg