PDA

Դիտել ողջ տարբերակը : Աստրալային մարմին



Arisol
07.02.2007, 19:33
Տարիներ ի վեր մի չաթ էի մտնում, որտեղ աստրալի մասին էին խոսում ու անդամներից ոմանք նույնիսկ դուրս էին գալիս աստրալ: Որոշ բաներ կարդացել եմ աստրալի մասին, բայց այդպես էլ չեմ հասկացել, թե ո՞նց են դուրս գալիս… Մի քանի անգամ փորձել եմ, բայց ապարդյուն:( :
Հավանաբար որոշները չգիտեն, թե ինչ ա աստրալը, դրա համար հակիրճ ասեմ այն, ինչ ես գիտեմ:
Աստրալի միջոցով մարդ կարող ա ճանապարհորդել տարբեր տեղերով՝ սկսած անցյալից, վերջացրած տարբեր քաղաքներով և տիեզերքով: Աստրալի միջոցով մարդիկ կարող են հաղորդակցվել միմյանց հետ, օրինակ, եթե տվյալ երկու մարդիկ էլ դուրս են եկել աստրալ: Նրանք կարող են պայմանավորվել կոնկրետ մի տեղ, ասենք Էյֆելյան աշտարակի վրա (;) ) և այնտեղ երկուսն էլ իրար տեսնել ու զրուցել: Բայց ասում են, որ լինում են դեպքեր, երբ աստրալից չեն վերադարնում և ընկնում են կոմայի մեջ…
Մի քիչ վտանգավոր բան ա երևի թե, դե բայց կոնկրետ չեմ կարող ասել, թե ինչ ա, գիտելիքներս այնքան էլ շատ չեն աստրալի մասին:( …
Եկեք այստեղ քննարկենք այս երևույթը, կիսվենք միմյանց գիտելիքներով և փորձել հասկանալ, թե ինչ ա աստրալային մարմինը և ինչպես կարելի ա դուրս գալ աստրալ;) :

ihusik
07.02.2007, 20:19
Թռանք:D միայ թե չմոռանաք ձեր ներքին լապտերիկն նախ վառել ու ձեր հետ վերցնել ու հետո էլ մինչ երկար տեղ թռնելն փոքրիկ թռչնակների նման թևիկներով մի հատ թափահարենք, տեսնենք մի բան դուրս կգա որ բնից չնկնենք ու էլ հետ չկարողանանք գանք ու մի գազանիկի կեր դառնանք ;)

Ամեն կատակի մեջ մի փոքրիկ կատակ կա, իսկ մնացածը՝ ճշմարտություն է... Այնպես որ ասածներիս արժե լուրջ վերաբերվել՝ չնայած մոտեցել եմ հումորով...

Davo'o
07.02.2007, 21:22
Ես ամեն օր Աստրալ ուղևորություններ եմ անում: Բոնպո Լամա կարդացեք, աշխատում ա... :) Լուրջ եմ ասում Մեսրոպ ջան :)

PoeT
07.02.2007, 23:12
Ինձ էլ հետաքրքրեց այս երևույթը։ Կա՞ ինչ որ մեկը, ով կարող է նորմալ ինֆորմացիա տալ։

electrical_storm
08.02.2007, 00:02
Կներե'ք, ռուսերեն գրեմ...

Выбросить план из дома:) :D

Ուլուանա
08.02.2007, 10:29
Ինձ էլ հետաքրքրեց այս երևույթը։ Կա՞ ինչ որ մեկը, ով կարող է նորմալ ինֆորմացիա տալ։
Մեր տանը հաստատ կլինի դրա վերաբերյալ գրականություն։ Կփորձեմ հարմար նյութեր գտնել, բայց դե ռուսերեն են լինելու, պիտի թարգմանեմ, նոր, էլի։

Տիեզերգ
08.02.2007, 10:50
ihusik-ը լուրջ չի վերաբերվում թեմային հարգելի մադերատոր տեսնեմ Ձեր գործողությունները

Ուլուանա
08.02.2007, 11:38
ihusik-ը լուրջ չի վերաբերվում թեմային հարգելի մադերատոր տեսնեմ Ձեր գործողությունները
Հարգելի Տիեզերգ, եթե ավելի ուշադիր կարդայիք ihusik-ի գրառումը, հավանաբար կնկատեիք, որ թեկուզ կատակաբան տոնով, բայց նա միանգամայն լուրջ և, ըստ իս, ճիշտ մտքեր է արտահայտել թեմայի վերաբերյալ։ ;)

Stalker
08.02.2007, 12:09
Ես շատ եմ կարդացել դրա մասին:
Միայն աստրալը չի:
Գոյություն ունեն հետևյոլ մարմինները`

"Ես" (մարդու հոգին է, ունի ձվաձև տեսք, նրանց համար ովքեր կարող են տեսնել),
"Ֆիզիկական Մարմին" (այն ինչ տեսնում ենք հայելում)
"Եթերային Մարմին" (Մեծ ջանքեր պետք չեն տեսնելու և զգալու համար այս մարմինը, ինքս կարողանում եմ: Մարդու ֆիզիկական մարմինը պարուրում է և ունոնում է մի քանի միլիմետրից մինչև սանտիմետրերի հաստություն: Կյանքի համար վտանգավոր պահերին հանդիսանում է որպես էմոցիաների կուտակիչ հաջորդ էտապ փոխանցելու նպատակով, դրա համար մարդու կյանքը անցնում է իր աչկերի դիմացով այդ պահերին: Պատկերներում նկարված սրբերի մոտ կարելի է նկատել պսակ գլխի վրա: Դա հենց եթերային մարմինն է, որը բավականին արտահայտիչ կերպով երեվացել է նրանց մոտ: Մահից հետո ապրում է 7 օր)
"Աստրալ Մարմին" (Սերտորեն կապված է աստրալ ածխարհի հետ, որը մահվանից հետո մի տեղ է, որտեղ մարդու հոգին գտնվում է 40 երկրային օր: Այստեղից է քառասունք անելու գաղափարը: Տեսնողների կարծիքով այն ունի մինչև 1-2 մետր շառավիղ: Այն մարդու այսպես կոչված աուրան է: Պատասխանատու է աշխարհընկալման և էմոցիաների համար: Անպատրաստ մարդիկ Աստրալ աշխարհը տեսնելիս կարող են խելագարվել)
"Մենտալ Մարմին" (Բոլոր տելեպատիկ հնարավորությունները այս մարմնի շնորհիվ են: Մտքերի համար պատասխանատու մարմինն է: տեսնողների կարծիքով մինչև տասնյակ մետրեր շառավիղ ունի: Այդ տիրույթում գտնվելով հատուկ ունակությամբ մարդիկ կարող են կարդալ տվյալ մարդու մտքերը կախված այդ մարդու կամքի ուժից: Մահից հետո ապրում է մի տարի)

Մարմիններից յուրաքանչյուրը տեսնելու համար պետք է տեղափոխվել համապատասխան աշխարհը` Մենտալ, Աստրալ, Ֆիզիկական:
"Ես"-ը տեսնելը անհնարին է, այն մարդու միջի աստվածային մասնիկն է, որի էությունը կարող է փոխվել մնացած մարմինների պատճառով:
Ֆիզիկական և Եթերային մարմինները կարելի է տեսնել ֆիզիկական աշխարհում:

Այսպիսով մահվանից մի տարի հետո մնում է միայն "Ես"-ը, որը ստեղծում է իր աշխարհը ազատվելով բոլոր մարմիններից և վերցնելով մտքերն ու էմոցիաները, որոնցից կախված այդ աշխարհը կարող է լինել "դժողք" կամ "դրախտ":

Սա իմ հավաքած տեղեկությունների հիման վրա կազմած իմ անձնական կարծիքն է, կարող եք չհամաձայնվել ու լավ էլ կանեք :)))))))))

Ես թեմայի մասին շատ կարելի է խոսել բայց ոչ գրել, հոգնեցի ... :))))

Ավելացվել է 12 րոպե անց
Ինչ վերաբերվում է անցյալին ու ապագային...
Անցյալում ու ապագայում եղած ու լինելիք ցանկացած միտք գտնվում է մտքերի աշխարում: Այնպես որ Աստրալ մարմինը դրա հետ կապ չունի: Մենտալն ունի :)
Իսկ հայտնագործությունները մարդ չի ստեղծում, այլ ճիշտ պահին տեղափոխում է համապատասխան միտքը Մենտալ աշխարհից ֆիզիկական, միջանկյալ Աստրալ մարմնում թողնելով դրա հետ կապված էմոցիա:

Տիեզերգ
08.02.2007, 12:53
Հարգելի Տիեզերգ, եթե ավելի ուշադիր կարդայիք ihusik-ի գրառումը, հավանաբար կնկատեիք, որ թեկուզ կատակաբան տոնով, բայց նա միանգամայն լուրջ և, ըստ իս, ճիշտ մտքեր է արտահայտել թեմայի վերաբերյալ։ ;)
Հարգելի մադերատոր ինչի առանձ պատասխանելու ջնջեցիք գրառումս
չեմ հասկանում ես ակումբը սեփականություննա ինչ-որ մեկի ինչ ուզում անում եք
ասեք իմանանք
եթե բոլորի համարա ուրեմ բարի եղեք լուրջ վերաբերվեք ձեր գործին

Sirop
08.02.2007, 13:51
սրանցից բոլորն էլ կարդացել եմ

չնայած համարյա բոլոր հեղինակները ասում են որ անվտանգ է բայց զգուշությունը չի խանգարի ոչ մեկի

Ռոբերտ Մոնրո (http://ru.wikipedia.org/wiki/%D0%9C%D0%BE%D0%BD%D1%80%D0%BE,_%D0%A0%D0%BE%D0%B1%D0%B5%D1%80%D1%82)

"Путешествия вне тела" (http://www.koob.ru/books/monro/journeys_out_of_the_body.rar)

"Далёкие путешествия" (http://www.koob.ru/books/monro/far_journey.rar)

"Окончательное путешествие" (http://www.koob.ru/books/monro/ultimate_journey.rar)

Ռ.Մ. - ն աոաջին գրողնա բայց ուրիշներնել կան

Վեբստերի գիրքն էլ շատ լավ է գրված
(http://www.koob.ru/books/astral_travel_for_beginners.rar)

Ուլուանա
08.02.2007, 14:40
Հարգելի մադերատոր ինչի առանձ պատասխանելու ջնջեցիք գրառումս
չեմ հասկանում ես ակումբը սեփականություննա ինչ-որ մեկի ինչ ուզում անում եք
ասեք իմանանք
եթե բոլորի համարա ուրեմ բարի եղեք լուրջ վերաբերվեք ձեր գործին
Հարգելի Չա... կներեք, Տիեզերգ, ես միշտ ջնջել եմ, ջնջում եմ ու շարունակելու եմ ջնջել թեմայից դուրս, անլուրջ, ինչպես նաև այլ անդամներին վիրավորող գրառումները՝ անկախ նրանից, թե ով է դրանց հեղինակը։ Եվ դուք չեք, որ պիտի ինձ ասեք, թե իմ գործն ինչպես անեմ։
Հուսով եմ, որ սրանից հետո այլևս նմանատիպ՝ թեմայից դուրս, անհիմն ու նախորդ «կյանքերից» բերած «օբիժնիկությամբ» տոգորված գրառումներ չեմ տեսնի այստեղ, որովհետև դրանք արդեն ջնջվելու են առանց որևէ բացատրության։

CactuSoul
08.02.2007, 16:21
Դե, որ օֆֆտոպում եք, կլինի, չէ՞, որ ես էլ մի պուճուր օֆֆտոպ անեմ:oy : Չդիմացա:

Հարգելի Չա... կներեք, Տիեզերգ, .... Հուսով եմ, որ սրանից հետո այլևս նմանատիպ՝ թեմայից դուրս, անհիմն ու նախորդ «կյանքերից» բերած «օբիժնիկությամբ» տոգորված գրառումներ չեմ տեսնի այստեղ, որովհետև դրանք արդեն ջնջվելու են առանց որևէ բացատրության։
Դզզզեց:hands … Մանավանդ մգեցված մասը:lol …

Իսկ թեման շատ հետաքրքիր է: Պետք ա Օշո կարդալ:think …

Ուլուանա ջան, կարող ես հանգիստ խղճով ջնջել այս գրառումս:) :oy : Ներողություն:oy :

Stalker
08.02.2007, 16:28
Կարլոս Կաստանեդան էլ է շատ հետաքրքիր ;)

Davo'o
08.02.2007, 16:31
Լոպսանգ Ռամպա Հինգշաբթի, թ՞ե Երեքշաբթի... հազիվ էի մոռացել, թե ինչ գրքեր էի կարդացել, հիշեցրեցիք... :)

ihusik
08.02.2007, 19:16
Թռանք միայ թե չմոռանաք ձեր ներքին լապտերիկն նախ վառել ու ձեր հետ վերցնել ու հետո էլ մինչ երկար տեղ թռնելն փոքրիկ թռչնակների նման թևիկներով մի հատ թափահարենք, տեսնենք մի բան դուրս կգա որ բնից չնկնենք ու էլ հետ չկարողանանք գանք ու մի գազանիկի կեր դառնանք :(
Ամեն կատակի մեջ մի փոքրիկ կատակ կա, իսկ մնացածը՝ ճշմարտություն է... Այնպես որ ասածներիս արժե լուրջ վերաբերվել՝ չնայած մոտեցել եմ հումորով...

ihusik-ը լուրջ չի վերաբերվում թեմային հարգելի մադերատոր տեսնեմ Ձեր գործողությունները
Համենայն դեպս, եթե ջնջվեր էլ այս գրառումս, այդքան աղմուկ չէի բարձրացնի, բայց հավանաբար եղել են մարդիկ, որոնք ընկալել են ասածներիս շատ լուրջ ու, ես կասեի, նույնիսկ, մտահոգիչ մոտեցումն այս հարցին՝ չնայած այո գրված է կատակի տեսքով, բայց ոչ ծաղրական: Կփորձեմ մանրամասնեմ ասածներիս իմաստը նրանց համար, որոնք ոչ մի մտահոգություն չեն տեսել գրածներիս մեջ այս թեմայի հետ կապված, որպեսի այլևս իմ լավ ընկերները իմ պատճառով զուր հարձակումների թիրախ չդառնան:

Նախ ասեմ, որ նմանատիպ թեմաների հետ կապված, ուր առաջարկվում է հոգեկան ոլորտի հետ կապված՝ առանց Ոգեղեն Ուսուցչի հսկողության, գործնական քայլեր անել՝ մասնավորապես այստեղ՝ կապված աստրալ մարմնով դուրս գալուն ու ճանապարհորդելուն, պետք է շատ ու շատ զգույշ լինել, քանզի այս ոլորտը լի է մեծ վտանգներով ու այնպիսի սխալներով..., որ հետո շատ դժվար կլինի վերականգնել խախտված հոգեկան ներդաշնակությունը: Եվ ես մտահոգություն ունեի, իմ առաջին գրառմանս մեջ, որ այստեղ կառաջարկվի մի մեծ գրականության ցանկ՝ ինչը տեսնում եմ այժմ, ու մարդիկ կլինեն, որոնք այս կամ այն սխալ գրականությունից օգտվելով, իրենք իրենց գլխի այդ ոլորտում գործնական քայլեր կանեն ու Աստված գիտի, թե դա ինչո՞վ կավարտվի ո՛չ թե միայն մարմնի համար, այլ նրա հոգու՛ համար:

Հոգևոր ոլորտին նվիրված, բայց Ճշմարտությունից շատ հեռու, բազում գրականություն կա այժմ, որոնք կառաջարկեն, թե ինչպես դուրս գալ աստրալով կամ մենթալով ֆիզիկական մարմնից, բայց դրանք ի՞նչ հետևանքներ կունենան անփորձ մարդու կյանքի ու հոգու վրա, եթե դրա հետ մեկ տեղ նրանք չունեն անմիջական ղեկավարող Ուսուցիչ, որը տեսնում է, թե ինչ գործընթացներ են կատարվում սկսնակ աշակերտի հոգեկանում ու ո՞ր օրը, ի՞նչ նախապատրաստական աշխատանքներից հետո, լուսնի ո՞ր փուլերի դեպքում է բարեհաջող սկսնակի համար դա անել կամ ամենա-ամենա կարևոր հարցը այստեղ, արժե՞ անփորձ մարդուն արհեստականորեն դուրս գալ մի ոլորտ, որի մասին նա չունի գրեթե ոչ մի համապատասխան գիտելիքներ և չի մաքրել իր սիրտն ու հոգին (Թռանք միայ թե չմոռանաք ձեր ներքին լապտերիկն նախ վառել ու ձեր հետ վերցնել), չի կառավարում իր աստրալ ու մենթալ մարմիններն (հույզերը, զգացմունքներն ու մտքերը)՝ առանց իր բնական այդ ոլորտից հեռանալու (մինչ երկար տեղ թռնելն փոքրիկ թռչնակների նման թևիկներով մի հատ թափահարենք, տեսնենք մի բան դուրս կգա), որպեսզի չմխրճվենք մեզ համար անտես մի ոլորտի մեջ մեր իսկ անկատարության ու չիմացության պատճառով ու նաև այնտեղի չար հոգիների կողմից խաբվենք ու նրանց զոհը դառնանք ( որ բնից չնկնենք ու էլ հետ չկարողանանք գանք ու մի գազանիկի կեր դառնանք :( )

Թող որպես գոռոզություն կամ ինքնագովերգում ասածս չդիտվի, բայց հավատացեք, այդ ոլորտից մի քիչ գոնե գլուխ հանում եմ, որ խորհուրդ տամ մինչ հոգևոր ոլորտում գործնական քայլեր կատարելն ու թռնելը, գոնե կարողանաք այդ ոլորտում երկու ոտքի վրա նախ ամուր կանգնեք՝ ձեռք բերելով համապատասխան գիտելիքներ ու միայն ու միայն ձեր սիրտն ու հոգին, ձեր հույզերն ու մտքերը մաքրելուց հետո. միայն այդ մաքրության ու ոգեղեն գիտելիքների ձեռք բերման հետ միասին, արդեն բնական ու անվնաս կլինի ձեր իսկ համար, որպեսզի Ուսուցչի միայն թույլտվությամբ ու հսկողությամբ առաջին քայլերն անեք այդ ոլորտում և հետո նոր սովորեք թռնել: