PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական նախագծերի քննարկում

Էջեր : 1 2 3 4 5 [6]

ivy
30.09.2016, 13:37
Առաջարկում եմ գրական դուետներ անցկացնել:
Դրա համար անհրաժեշտ է նամակով տեղեկացնել, որ ուզում եք մասնակցել՝ որպես հեղինակ:

Ամեն անգամ երկու մասնակից ունենալու դեպքում կսկսենք նոր դուետ:
Մասնակիցները չեն իմանա, թե ում հետ են «մրցում» ու ինչ առաջադրանք են ունենալու:
Մասնակիցների գրանցվելուց հետո կտրվի գրական առաջադրանք ու համապատասխան ժամանակ, որից հետո ընթերցողներին կներկայացվեն երկու աշխատանքները:

Նման է մեր գրական մրցույթներին, բայց էստեղ ամեն անգամ միայն երկուսն են «իրար դեմ մրցելու»: Ու թեման նախապես չեն իմանալու:

Եթե ցանկություն կա, ինձ տեղեկացրեք նամակով: Հենց երկու մասնակից լինի, թեման կբացվի՝ առաջադրանքով ու պայմաններով:

ivy
01.10.2016, 10:56
Գրանցվեք, որ խաղանք :)

ivy
01.10.2016, 13:36
Մեկն արդեն կա. մեկն էլ որ լինի, առաջին դուետը կարող ենք սկսել ։)

ivy
08.10.2016, 11:51
Ուզում եմ հիշեցնել, որ դուետի առաջարկն ուժի մեջ է. հենց երկրորդ մասնակիցը հայտնվի, կարող ենք սկսել առաջին դուետը։

ivy
11.12.2016, 02:12
Դուետը դեռ էդպես էլ գլուխ չենք բերել, բայց առաջարկն ուժի մեջ է։

Իսկ գրական դիմակի համար կարող եք շարունակել ուղարկել ձեր աշխատանքները iparika(at)gmail(dot)com հասցեին։

ivy
08.02.2017, 14:12
Եթե մարդիկ կան, ովքեր էլի ինչ-որ գրական նախագծերի կուզենային մասնակցել, խնդրում եմ դիմել Վոլտերային: Կարծում եմ՝ ժամանակ ունենալու դեպքում հավեսով կկազմակերպի Վոլտերան:

ivy
26.03.2017, 21:44
Ես չափածո գրել-թարգմանելում ընդհանրապես չկամ, բայց էս թեման, որ ակտիվացավ էն հին ու բարի ժամանակների մրցույթները հիշեցի՝ կռիվներով, քննարկումներով, վերջում փուչիկներով ու սալյուտներով։ :))
Էնքան հավես կլինի, որ մոտ ժամանակներում, չափածոյից հետո, նման ընդհանուր մրցույթ լինի։ Ա՞յվ, Վո՞լտ... :roll

Դե հիմա ասեք, ինչ եք ուզում, ինչ կազմակերպենք ։)

Chuk
26.03.2017, 21:48
Դե հիմա ասեք, ինչ եք ուզում, ինչ կազմակերպենք ։)

«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» վերնագրով պատմվածքների մրցույթ :)) Թեժ կլինի

ivy
26.03.2017, 21:49
«Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» վերնագրով պատմվածքների մրցույթ :)) Թեժ կլինի

Էդ դու արդեն լավ էլ կազմակերպել ես. շուտով վեպ կդառնա ։))

Ruby Rue
26.03.2017, 23:35
Դե հիմա ասեք, ինչ եք ուզում, ինչ կազմակերպենք ։)

Միգուցե գիտաֆանտաստի՞կ: Չեմ հիշում՝ էդ ժանրի արձակ մրցույթ եղե՞լ ա Ակումբում, թե՞ ոչ:

ivy
28.03.2017, 12:28
Միգուցե գիտաֆանտաստի՞կ: Չեմ հիշում՝ էդ ժանրի արձակ մրցույթ եղե՞լ ա Ակումբում, թե՞ ոչ:

Էդ ժանրում գրողներ կլինե՞ն :think
Կարող եք էս հարցին նամակով թաքուն պատասխանել, որ իմանամ՝ մոտավորապես քանի մասնակից կհավաքվի, եթե կազմակերպենք:

Իսկ ընդհանրապես, հետաքրքիր կլիներ մի նոր ֆորմատի նախագիծ անցկացնել: Եթե լրիվ նոր ու թարմ գաղափարներ կան, գրեք: Ասենք, ոնց որ գրական դիմակն ու դուետները: Էլի մի նոր բան մոգոնենք:

Հայկօ
28.03.2017, 14:08
Մի ժամանակ սենց մի առաջարկ ունեի.

Հենց նոր մտքովս մի հետաքրքիր բան անցավ. դեռ հում միտք ա, բայց միանգամից գրեմ: Ասենք՝ վերցնում եք ինչ-որ հայտնի գործ՝ լիքը հերոսներով-բանով, ու դրա միջի երկրորդական-ութերորդական ինչ-որ կերպարին ձեր ստեղծագործությունում դարձնում եք առանցքային կերպար կամ, ավելի հետաքրքիր ա, նույնիսկ POV: Ոնց որ արդեն ճանաչված (հնարովի) պատմությունը, հերոսներին ու հարաբերությունները ներկայացնում եք լրիվ ուրիշ ու նոր տեսանկյունից, ստիպում եք ուրիշ հայացքով նայել հայտնի փաստերին, ինչ-որ բան ավելացնում եք, ինչ-որ բան փոխում, արդյունքում՝ նույն setting-ում ստանում եք նոր գործ. կերպարներին ու իրադարձություններն էլ շատ բացատրել պետք չի լինի, որովհետև արդեն հայտնի կլինեն, կարելի կլինի կենտրոնանալ միայն էդ ալտերնատիվ հայացքի վրա: Ասենք՝ Բորխեսը մի էջուկեսանոց պատմվածք ունի Մինոտավրոսի անունից, շատ լավն ա, ասում ա՝ ուզում եմ խաղամ դրանց հետ, գալիս են, հետո կորում են, հետո էլի են գալիս, սաղ վատ ու անհասկանալի ա, ես լավն եմ, ես մեղք եմ, ու հիմա նստած սպասում եմ, թե ով պիտի ինձ ազատի էս կյանքից: Հետո Թեսևսը կես բերան ասում ա, որ Մինոտավրոսը համարյա չդիմադրեց: Ո՞նցն ա միտքը:

ivy
28.03.2017, 14:18
Մի երկու անգամ նման բան արել ենք. կարծեմ Չուկն էր կազմակերպել: Մի անգամ գրական ստեղծագործություն էր դրել, մի անգամ էլ հոդված:

Բայց սա կարող ենք հենց երկրորդական կերպարներից մեկի վրա կենտրոնացնել:
Հլը մի քիչ էլ մտածի, հումից եփված վիճակի տանենք: Ու նաև ստեղծագործության առաջակներ էլ արա, թե կարող ես:
Հետաքրքիր կլինի փորձել:

ivy
28.03.2017, 15:30
Եկեք Հայկի առաջարկը զարգացնենք, անենք, ինչ կասեք։

Հայկօ
28.03.2017, 15:56
Մի երկու անգամ նման բան արել ենք. կարծեմ Չուկն էր կազմակերպել: Մի անգամ գրական ստեղծագործություն էր դրել, մի անգամ էլ հոդված:

Բայց սա կարող ենք հենց երկրորդական կերպարներից մեկի վրա կենտրոնացնել:
Հլը մի քիչ էլ մտածի, հումից եփված վիճակի տանենք: Ու նաև ստեղծագործության առաջակներ էլ արա, թե կարող ես:
Հետաքրքիր կլինի փորձել:

Ես մտածում էի՝ ամեն մեկն իր ստեղծագործությունը կարող ա ընտրել: Էնքան որ հայտնի բան լինի, էլի, որ մրցույթը հետաքրքիր դառնա: Եսիմ, ասենք՝ Գիքորը՝ Վասոյի տեսանկյունից, Իլիականը՝ Պարիսի տեսանկյունից, Գուլիվերը՝ որևէ լիլիպուտի տեսանկյունից, Աստվածային կատակերգությունը՝ Սատանայի տեսանկյունից, Ալիսը՝ Չեշիրյան կատվի տեսանկյունից, Մատանիների տիրակալը՝ Սաուրոնի տեսանկյունից և այլն: POV կերպար վերցնել, փորձել ուրիշ աչքով նայել հայտնի իրադարձություններին:

impression
28.03.2017, 15:58
իսկ եթե ընտրվի միայն ստեղծագործությունը, իսկ կերպարը, ում տեսանկյունից կցանկանար պատմել մասնակիցը, ընտրեր հենց ինքը՞
տենց կարա լիքը լինի, որ նույն կերպարի մասին գրվի, բայց դե ավելի հետաքրքիր կլինի երևի
օրինակ ես Իլիականը կարող ա ուզեի Ագամեմնոնի տեսակետից գրել կամ Ոդիսևսի

Հայկօ
28.03.2017, 16:02
Էդ էլ ա հետաքրքիր միտք :):

StrangeLittleGirl
28.03.2017, 16:31
Էկեք լիմերիքի (https://en.wikipedia.org/wiki/Limerick_%28poetry%29) մրցույթ անենք: :)) Հեչ որ չէ, ահագին կզվարճանանք:

Chuk
28.03.2017, 18:29
Ինձ Հայկի առաջարկը դուր ա գալիս:

Բարեկամ
28.03.2017, 19:04
Մի գաղթակղեք ինձ անժամանակ :vaii:

Հայկօյի առաջարկը նկատի ունեմ․․․

Հայկօ
28.03.2017, 20:29
Էկեք լիմերիքի (https://en.wikipedia.org/wiki/Limerick_%28poetry%29) մրցույթ անենք: :)) Հեչ որ չէ, ահագին կզվարճանանք:

Էս շատ կայֆ կլինի: Բայց ես սա ավելի շատ զրույցի-բանի տեսքով եմ տեսնում, մրցույթի նյութ չի, էլի:

ivy
28.03.2017, 20:52
Եկեք ի վերջո արձակ անենք. չափածո նոր արեցինք։
Հայկի առաջարկով, բայց մի կոնկրետ ստեղծագործությամբ։
Ինչ ստեղծագործություն վերցնենք։

Արէա
28.03.2017, 21:44
1984

Sambitbaba
28.03.2017, 22:02
Եկեք ի վերջո արձակ անենք. չափածո նոր արեցինք։
Հայկի առաջարկով, բայց մի կոնկրետ ստեղծագործությամբ։
Ինչ ստեղծագործություն վերցնենք։

Կարելի է արձակ լիմերիք:
Մոտավորապես այսպես.

"Ամենհոթեփը դուրս է գալիս ջրից ու քայլում է սուր քարերի վրայով: Ցավոտ է քայլելը և Ամենհոթեփը թափահարում է ձեռքերն ու շարունակ կաղում է: Հասնելով ավազին, նա արդեն վազում է ազատ և վերջապես գլորվում է ավազին ու աննպատակ պառկում է:
"Կծխեի", - ասում է Ամենհոթեփը: Շուրջը բոլորը լռում են: Նիկոլայ Պետրովիչը բարկացած նայում է Մեհենական Քաջահավի պոչի տակ:
Ամենհոթեփը հանում է անդրավարտիքը, քամում է և կախում արևի տակ չորանալու: Իսկ ինքը նայում է կողքերը հանկարծ ինչ-որ տեղ կին չանցնի: Բայց կանայք չեն երևում, միայն մոմակալի ափին կնոջ մարմարյա արձան է կանգնած:

(Հատված կլասիկայյից):)

Դեղին մուկիկ
28.03.2017, 22:51
Մատանիների տիրակալը

ivy
28.03.2017, 23:13
Նկատի ունեի` փոքր արձակ ստեղծագործություն, որը կարող ենք դնել թեմայում։
Ոչ թե լայնածավալ վեպ, որը կարդացած֊չկարդացած լինելու մասին պիտի ենթադրություններ անենք։

StrangeLittleGirl
29.03.2017, 01:56
Նկատի ունեի` փոքր արձակ ստեղծագործություն, որը կարող ենք դնել թեմայում։
Ոչ թե լայնածավալ վեպ, որը կարդացած֊չկարդացած լինելու մասին պիտի ենթադրություններ անենք։
Փոքր արձակում երկրորդական կերպար ճարելը դժվար ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Chuk
29.03.2017, 03:19
Փոքր արձակում երկրորդական կերպար ճարելը դժվար ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Բայց հնարավոր: Իսկ մեծը եթե չես կարդացել, դժվար հատուկ մրցույթի համար նստես կարդալու:

StrangeLittleGirl
29.03.2017, 10:57
Բայց հնարավոր: Իսկ մեծը եթե չես կարդացել, դժվար հատուկ մրցույթի համար նստես կարդալու:

Համաձայն եմ: Ուղղակի ինձ էս գաղափարը տեղով մեկ դուր չի գալիս, որտև երկու դեպքում էլ տուպիկ ա:

ivy
29.03.2017, 10:59
Նոր մեր թարգմանությունների բաժինն էի նայում, թե ինչ հարմար բան կա:

Հայկ, ի՞նչ կառաջարկես: Հենց քո թարգմանություններից մեկը դնենք: Կամ մի նոր բան վերցնենք, թարգմանենք ու դրա հիման վրա էլ կազմակերպենք:

Չնայած եթե հենց հայալեզու գրականությունից հարմար տարբերակներ ունեք, առաջարկեք:

Համաձայն եմ: Ուղղակի ինձ էս գաղափարը տեղով մեկ դուր չի գալիս, որտև երկու դեպքում էլ տուպիկ ա:

Ինչո՞ւ ա տուպիկ: Իսկ ուրիշ մտքեր ունե՞ս, թե ինչ կազմակերպենք:

StrangeLittleGirl
29.03.2017, 11:01
Ինչո՞ւ ա տուպիկ: Իսկ ուրիշ մտքեր ունե՞ս, թե ինչ կազմակերպենք:

Տուպիկ ա, որտև կարճ գործերով երկրորդական կերպար կա՛մ չկա, կա՛մ եթե կա, էնքան քիչ ա արտահայտված, որ դժվար՝ իրան օգտագործես, երկարն էլ ոչ ոք հավես չի անի կարդա:

Չունեմ առաջարկ:

ivy
29.03.2017, 11:03
Տուպիկ ա, որտև կարճ գործերով երկրորդական կերպար կա՛մ չկա, կա՛մ եթե կա, էնքան քիչ ա արտահայտված, որ դժվար՝ իրան օգտագործես, երկարն էլ ոչ ոք հավես չի անի կարդա:

Չունեմ առաջարկ:

Դե անպայման չի շատ-շատ կարճ լինի, ուղղակի վեպի չափ չլինի: Ամեն դեպքում, կարող ենք փորձել: Հլը որ նայենք՝ ինչ հարմար ստեղծագործություններ կան: Եթե չգտնենք ոչ մի հարմար բան, չենք անի...

ivy
29.03.2017, 11:28
Ի դեպ մի առաջարկ էլ եղել էր (նամակագրությամբ) լրիվ ազատ արձակի մրցույթ անցկացնել. ոչ մի թեմատիկ կամ ժանրային սահմանափակում:

Կարող եմ հարցում բացել էս չորս առաջարկներով, մեկն ընտրենք.

- Գիտաֆանտաստիկ ժանր. արձակ
- Լիմերիք. չափածո
- Առանց թեմայի/ժանրի. արձակ
- Վերապատմել պատմությունը՝ կերպարներից մեկի տեսանկյունից. արձակ

Ի՞նչ կասեք: Հարցում անե՞նք:

impression
29.03.2017, 11:55
Տուպիկ ա, որտև կարճ գործերով երկրորդական կերպար կա՛մ չկա, կա՛մ եթե կա, էնքան քիչ ա արտահայտված, որ դժվար՝ իրան օգտագործես, երկարն էլ ոչ ոք հավես չի անի կարդա:

Չունեմ առաջարկ:

հլը պատկերացրու Կիկոսի մահը Կիկոսի տեսանկյունից

Բարեկամ
29.03.2017, 12:05
փոքրիկ իշխանը

Արէա
29.03.2017, 12:14
Փոքր պատմվածքի դեպքում բավականին կանխատեսելի ու անհետաքրքիր են լինելու տարբերակները իմ կարծիքով՝ թե սյուժեն ա կարճ, թե կերպարներն են քիչ։

1984 առաջարկեցի, էն մտքով, որ երևի թե շատերը կարդացած կլինեն, իսկ ստեղծագործողները պիտի որ բոլորն էլ կարդացած լինեն, կամ գոնե ճնշող մեծամասնությունը։ Իսկ կերպարներ, ու սյուժեի գծեր ինչքան ասես կան։

Ամեն դեպքում, եթե էս մրցույթն ենք անցկացնում, կարծում եմ տեղին կլինի ընտրել ծավալուն գործ, բազմաթիվ սյուժետային գծերով, ինչը կվերացնի կանխատեսելիությունն ու մանևրելու բավականաչափ տարածք կտա մասնակիցներին։

StrangeLittleGirl
29.03.2017, 12:22
հլը պատկերացրու Կիկոսի մահը Կիկոսի տեսանկյունից
Ծեծված թեմա ա:

Sendt fra min E5823 med Tapatalk

Աթեիստ
29.03.2017, 12:22
Ժող, աչքիս ստեղ շատերը չեն նայել «правдивая история красной шапочки» մուլտը։ Մի հատ փոքր հեքիաթից էնքան պերսոնաժ էին ստացել, որ մեռնելիք ա դառել (եթե չեք նայել, անպայման նայեք)։

Sent from my P8000 using Tapatalk

impression
29.03.2017, 12:24
համաձայն եմ, ուղղակի ասածս էն ա, որ հնարավոր ա անել

խուճուճ թեմաներից էլ, ասենք 100 տարվա մենության ձախից չորրորդ Աուրելիանոն
եսիմ, մի տեսակ մասնակիցներն ու կարդացողները պետք ա անգիր իմանան տվյալ վեպը, որ կայանա էդ ամեն ինչը
կարող ա Fight Club-ն էլ են սաղ կարդացել, բայց ասենք Մառլային չեն հիշում կամ Բոբին, իսկ մասնակիցն ուզում ա հենց իրենց POV-ից գրել

ivy
29.03.2017, 12:28
Ոնց հասկացա, մրցույթ ընտրելու վերաբերյալ հարցում բացելու իմաստ չկա. էս առաջարկի վրա եք կենտրոնացած:

Դե թող ամեն մեկը մի կամ մի քանի ստեղծագործության առաջարկություն անի, հետո դրանցով էլ հարցում կբացեմ, մեկը կընտրենք:

impression
29.03.2017, 12:34
ես կուզեի Մարտական ակումբը լիներ

impression
29.03.2017, 12:35
մի բան էլ, եթե մեծ գործ ենք վերցնելու, էկեք նենց բան ընտրենք, որի ֆիլմն էլ կա, տենց հեշտ կլինի, շատ ավելի քիչ մարդ կալարի կինո նայել, քան գիրք կարդալ

Բարեկամ
29.03.2017, 12:38
Ինձ թվում ա, որպեսզի բոլորին հետաքրքիր լինի, ներառյալ որևէ ընթերցողի, կարելի ա ընտրել մի շատ պոպուլյար գործ, որ բոլորը տեղյակ լինեն։ Էդպիսիք սովորաբար հեքիաթներն են։ Ու շատ էլ հավես կլինի՝ հեքիաթը որևէ երկրորդական հերոսի աչքերով։
Ես նաև Փոքրիկ Իշխանը առաջարկեցի, որովհետև էլի հանրահայտ գործ ա, պարզ սյուժեյով այնքան, որ բոլորն են հիշում մանրամասները, ծավալուն չի ու լիքը հերոսներ ունի։
Իշխանին թողնելով մի կողմ՝ հեքիաթը կարող ա պատմվել աղվեսի, հարբեցողի, թագավորի, օձի, սովորական վարդերի, մեքենավարի, թագավորի մոլորակի առնետի, փոքրիկ իշխանի վարդի, նկարված գառնուկի, ջրի հաբեր վաճառողի, բիզնեսմենի ու էլի շատերի աչքերով , որոնց չնշեցի։ Պատմվածքը հարուստ ա պերսոնաժներով ու մեկը մեկից հետաքրքիր ու ունիկալ։
Յուրաքանչյուրս ընտրում ա մի պերսոնաժ ու ամբողջ հեքիաթը վերապատմում նրա աչքերով ու տեսակետից, հետո համադրում ենք ու ստանում նույն պատմվածքը ամենատարբեր ձևերով, նույնիսկ հակասող մասերով պատմված։
Կյանքում էլ ա տենց ;)։
Պիտի որ շատ հետաքրքիր բան ստացվի։

ivy
29.03.2017, 12:43
Լավ, արդեն չորս առաջարկ կա.

1984
Մատանիների Տիրակալը
Փոքրիկ Իշխան
Մարտական Ակումբ

Է՞լ:

impression
29.03.2017, 12:56
մի հատ ուրիշ առաջարկ էլ կանեմ, բայց գրեթե համոզված եմ, որ ոչ ոք հավես չի ունենա
մի հատ ընտիր սերիալ վերցնենք, էպիզոդներով առաջանանք, ու եթե երկու հոգի լինեն գոնե, խոխմա բան կստացվի շատ

Բարեկամ
29.03.2017, 12:59
Էլ՝ առաջարկում եմ հետևյալ հեքիաթները․

Ալիսը հրաշքների աշխարհում
Կարմիր գլխարկը
Անխելք մարդը
Հենզելն ու Գրետելը
Կոշկավոր կատուն

Ես մինչև այժմ առաջարկվածներից ոչ մեկը չեմ կարդացել, բայց ես՝ հեչ, կարող ա սկի չմասնակցեմ էլ, էնպես որ հաշվի մի առեք։

Բարեկամ
29.03.2017, 13:01
մի հատ ուրիշ առաջարկ էլ կանեմ, բայց գրեթե համոզված եմ, որ ոչ ոք հավես չի ունենա
մի հատ ընտիր սերիալ վերցնենք, էպիզոդներով առաջանանք, ու եթե երկու հոգի լինեն գոնե, խոխմա բան կստացվի շատ

Հիմա որ ասեմ՝ նաև երբեք երբևէ որևէ սերիալ չեմ նայել․․․ սենց կտրված բաներ ալամ աշխարհից :))
Լրիվ որակազուրկ եմ մրցույթների համար։

ivy
29.03.2017, 13:03
Սերիալ-մերիալ չենք անում. գրական ստեղծագործություն ենք ընտրում:

Արդեն 9.

1984
Մատանիների Տիրակալը
Փոքրիկ Իշխան
Մարտական Ակումբ
Ալիսը հրաշքների աշխարհում
Կարմիր գլխարկը
Անխելք մարդը
Հենզելն ու Գրետելը
Կոշկավոր կատուն

StrangeLittleGirl
29.03.2017, 13:24
մի բան էլ, եթե մեծ գործ ենք վերցնելու, էկեք նենց բան ընտրենք, որի ֆիլմն էլ կա, տենց հեշտ կլինի, շատ ավելի քիչ մարդ կալարի կինո նայել, քան գիրք կարդալ
Ֆիլմի գաղափարը լավն ա: Ո՞վ ասեց, որ ընդհանրապես պետք ա գրական գործ վերցնել: Կարելի ա հենց ֆիլմ էլ վերցնել:

Sendt fra min E5823 med Tapatalk

impression
29.03.2017, 13:25
սերիալը մրցույթի համար չէի ասում, ուղղակի բզբզալու, ներողություն օֆֆտոպի համար, միտք էր, էկավ, ասի ասեմ չմոռանամ

StrangeLittleGirl
29.03.2017, 13:26
Օզի կախարդը. թե՜ կարճ ա, թե՜ մեջն ինչ ֆինտուֆլուշկա կերպար ասես չկա:

Sendt fra min E5823 med Tapatalk

ivy
29.03.2017, 13:37
Երեք հատ էլ իմ կողմից ավելացնեմ.

Դոն Կիխոտ
Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները
Մոխրոտիկը

ivy
29.03.2017, 13:43
1. 1984
2. Մատանիների Տիրակալը
3. Փոքրիկ Իշխան
4. Մարտական Ակումբ
5. Ալիսը հրաշքների աշխարհում
6. Կարմիր գլխարկը
7. Անխելք մարդը
8. Հենզելն ու Գրետելը
9. Կոշկավոր կատուն
10. Օզի կախարդը
11. Դոն Կիխոտ
12. Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները
13. Մոխրոտիկը

Բարեկամ
29.03.2017, 13:52
Երեք խոզուկները :))

Բարեկամ
29.03.2017, 13:57
Մի հատ բարդուտխուրը հիշեցի․ Ջրահարսը։

ivy
29.03.2017, 13:57
Եթե հեքիաթ ընտրվի, կարող ենք գրելիս ժանրը փոխել, ուրիշ ժանրի մեջ գրել: Ասենք՝ մոգական ռեալիզմ սարքել, մի քիչ ժամանակակաից աշխարհ բերել իրադարձությունները կամ ուրիշ մի բան մտածել:

impression
29.03.2017, 14:02
տարբերակների մեծ մասը հեքիաթներ են, դրանով ինձ համար անհետաքրքիր ա դառնում էս թեման, մի քիչ լուրջ բան կարելի էր անել
հեքիաթում շատ միանշանակ ա սյուժեն, կերպարները միանշանակ լավն են կամ վատը, մի քիչ ավելի ռեալ բան չե՞ք ուզում անել, ավելի բարդ, թե չէ հեքիաթ որ լինի, մեկը ես ջրիկանալու եմ մենակ

հա, մի քիչ էլ «ռեալ բաներ» առաջարկի

Դեղին մուկիկ
29.03.2017, 14:03
Սուտլիկ որսկանը :D

Ruby Rue
29.03.2017, 14:09
Ճիշտ ա, «Մատանիների տիրակալն» առաջարկվել ա, բայց ես «Հոբիթն» էլ կառաջարկեմ. ավելի թեթև ա, բայց հերոսներ ինչքան ասես կան:
Մեկ էլ «Ամերիկյան աստվածները»: Գուդրիդսում նայեցի, ակումբցիներից շատերն են կարդացել:))
Մեկ էլ հեքիաթներ ասեցիք, հավեսի ընկա, իմ կողմից էլ՝ «Արեգնազանը»:

Բարեկամ
29.03.2017, 14:10
տարբերակների մեծ մասը հեքիաթներ են, դրանով ինձ համար անհետաքրքիր ա դառնում էս թեման, մի քիչ լուրջ բան կարելի էր անել
հեքիաթում շատ միանշանակ ա սյուժեն, կերպարները միանշանակ լավն են կամ վատը, մի քիչ ավելի ռեալ բան չե՞ք ուզում անել, ավելի բարդ, թե չէ հեքիաթ որ լինի, մեկը ես ջրիկանալու եմ մենակ

1․ Հենց նպատակը ոչ միանշանակ ներկայացնելն ա, ինչպես նաև կերպարների լավ ու վատ լինելն էլ կարող ա լրիվ ուրիշ կերպ ներկայացվի, մանավանդ տվյալ կերպարի տեսանկյունից։ Կարծեմ դա էր բուն նպատակը։
2. Ես հաճույքով քո ջրիկությունները կկարդայի :))

ivy
29.03.2017, 14:18
Ճիշտ ա, «Մատանիների տիրակալն» առաջարկվել ա, բայց ես «Հոբիթն» էլ կառաջարկեմ. ավելի թեթև ա, բայց հերոսներ ինչքան ասես կան:
Մեկ էլ «Ամերիկյան աստվածները»: Գուդրիդսում նայեցի, ակումբցիներից շատերն են կարդացել:))
Մեկ էլ հեքիաթներ ասեցիք, հավեսի ընկա, իմ կողմից էլ՝ «Արեգնազանը»:

Գեյմանի համար խելքս իմը չի, բայց Ամերիկյան աստվածները ո՞նց եք մի սեղմ պատմվածքով վերապատմելու, էն էլ կերպարներից մեկի հայացքով:
Չնայած նույնն էլ Մատանիների Տրիակալին ու Հոբիթին է վերաբերվում. չեմ պատկերացնում մի ձև:

Բարեկամ
29.03.2017, 14:26
Հեքիաթների գաղափարը զարգացնելով՝ կարող եմ առաջարկել հայտնի մի հեքիաթ իր սյուժեով այլ տեսանկյունից ներկայացնել, սյուժեին մազաչափ անգամ չկպնելով, թողնելով ճիշտ նոյնը, միայն թե պատմելով նույն սյուժեն այլ հերոսի տեսակետից որի հետևանքով չարն ու բարին կարող են ընդհանրապես տեղերով փոխվել։ Օրինակ նույն մոխրոտիկի հեքիաթը քույրերից մեկի տեսակետից Մոխրոտիկին ներկայացնի որպես անհնազանդ, անշնորհակալ աղջիկ, որը հերիք չի գիշերով թաքուն ինչ-որ տեղեր ա գնացել, խաբեությամբ գերել արքայազնին միմիայն իր պսպղուն շորերի ու կոշիկների շնորհիվ, դեռ մի բան էլ բանջարանոցը փչացրել, դդում ու այլն արմատահան արել-ավերել, մի խոսքով շատ տափուկ մեկ որպես :))

Արէա
29.03.2017, 14:28

Կարծում եմ պարտադիր չի ամբողջ պատմվածքը վերապատմել, այլ միայն այն հատվածը որում կա տվյալ հերոսը, ավելացնելով հերոսի վերաբերյալ սյուժետային գծեր որոնք ընտրված ստեղծագործությունում չկան։

impression
29.03.2017, 14:28
Գեյման թող լինի, լիքը պատմվածք ունի էդ մարդը, հո մենակ աստվածները չեն, էկեք որոշենք մի պատմվածք, կարդանք ու․․․ ավիրենք

ivy
29.03.2017, 14:32
Հեքիաթների գաղափարը զարգացնելով՝ կարող եմ առաջարկել հայտնի մի հեքիաթ իր սյուժեով այլ տեսանկյունից ներկայացնել, սյուժեին մազաչափ անգամ չկպնելով, թողնելով ճիշտ նոյնը, միայն թե պատմելով նույն սյուժեն այլ հերոսի տեսակետից որի հետևանքով չարն ու բարին կարող են ընդհանրապես տեղերով փոխվել։ Օրինակ նույն մոխրոտիկի հեքիաթը քույրերից մեկի տեսակետից Մոխրոտիկին ներկայացնի որպես անհնազանդ, անշնորհակալ աղջիկ, որը հերիք չի գիշերով թաքուն ինչ-որ տեղեր ա գնացել, խաբեությամբ գերել արքայազնին միմիայն իր պսպղուն շորերի ու կոշիկների շնորհիվ, դեռ մի բան էլ բանջարանոցը փչացրել, դդում ու այլն արմատահան արել-ավերել, մի խոսքով շատ տափուկ մեկ որպես :))

Մոխրոտիկն առաջարկելիս հենց դա էլ մտքովս անցել էր, բայց երևի չարժի ինչ-որ ուղղություններ տալ սյուժեին կպնել-չկպնելու հարցում. ով ոնց ուզում է, թող էնպես էլ ներկայացնի :)

impression
29.03.2017, 14:36
նույն Կորըլայնը Գեյմանի, թույն հեքիաթ ա, բայց ՀԵՔԻԱԹ ա, լու՞րջ ուզում եք հեքիաթ-հեքիաթ խաղա՞լ

իսկ եթե մրցույթը դրվի, ով ուզի մասնակցի, ինչ ուզի ընտրի ու ներկայացնի՞
մենակ հաշվի առնվի, որ հայտնի գործ լինի ու մարդիկ տեղյակ լինեն դրանից

ivy
29.03.2017, 14:39
իսկ եթե մրցույթը դրվի, ով ուզի մասնակցի, ինչ ուզի ընտրի ու ներկայացնի՞
մենակ հաշվի առնվի, որ հայտնի գործ լինի ու մարդիկ տեղյակ լինեն դրանից

Կարող ենք և էդպես:

Ruby Rue
29.03.2017, 14:43
Գեյմանի համար խելքս իմը չի, բայց Ամերիկյան աստվածները ո՞նց եք մի սեղմ պատմվածքով վերապատմելու, էն էլ կերպարներից մեկի հայացքով:
Չնայած նույնն էլ Մատանիների Տրիակալին ու Հոբիթին է վերաբերվում. չեմ պատկերացնում մի ձև:

Ինձ թվում էր, որ ոչ թե ամբողջ ստեղծագործությունը պետք ա վերապատմել, այլ գրել ինչ—որ հերոսի տեսանկյունից նույն սեթափում, հաշվի առնելով որ ասենք ընթերցողը ծանոթ ա ամբողջ ստեղծագործությանը:
Գեյմանից լիքը բաներ կան, բայց վիպակներն էնքան հայտնի չեն, ինչքան աստվածները, իսկ կարճ պատմվածքներից էլ, ինձ մոտ որ ոչինչ չի տպավրվել: Հետն էլ՝ փոքր գործերում հաճախ հերոսները քչություն են անում:

ivy
29.03.2017, 14:46
Կարծեմ Հայկն էլ էր էդ առաջարկն արել, հիմա էլ Իմփրեշընը ասեց. կարող ենք մրցույթը հայտարարել, ու ամեն մարդ իր ուզած ստեղծագործությունն ընտրի, մի ընդհանուրն ընտրելու փոխարեն:
Լրիվ նոր բան կլինի:

Ի՞նչ կարծիքի եք:

Հայկօ
29.03.2017, 15:43
Կարելի ա ոչ թե գործ, այլ «շրջանակ» վերցնել: Կոնկրտետ առաջարկ. հունական դիցաբանություն:

Նենց բան ա պետք, որ բոլորը դրանից տեղյակ լինեն՝ գրողներն էլ, կարդացողներն էլ:

Ուրիշ կոնկրետ առաջարկ. Սասունցի Դավիթ:

Բարեկամ
29.03.2017, 16:42

Ու ի՞նչ պիտի արվի Սասունցի Դավթի հետ։

Հայկօ
29.03.2017, 17:38
Ու ի՞նչ պիտի արվի Սասունցի Դավթի հետ։

Գրի, թե Կոզբադինն ինչ ապրումներ, երազանքներ ու վախեր ունի: Կամ, ասենք, Քուռկիկ Ջալալին: Կամ թե ոնց ա Բաղդասարը նախանձում ու խանդում Սանասարին: Կամ մսրա շարքային զինվորը ոնց ա իր գյուղն ու ընտանիքը թողել, եկել Սասուն, որ տեսնի, թե ոնց ա ինչ-որ կիսախելագար հրեշ-մարդ իր ամբողջ գունդը դաժանաբար սպանում: Կամ թե ոնց էր Վերգոն, որ մեջների միակ ռացիոնալ ու հեռանկատ մարդն էր, փորձում երկիրը փրկել, բայց մթագնած ուղեղով էդ ուռա-հայրենասերները չէին թողնում: Եսիմ, գոնե կերպարներն ու պատումը հայտնի են, շփոթություն չի լինի:

Sambitbaba
29.03.2017, 20:16
Լավ, արդեն չորս առաջարկ կա.

1984
Մատանիների Տիրակալը
Փոքրիկ Իշխան
Մարտական Ակումբ

Է՞լ:

Առայժմ ինձ մենակ "Փոքրիկ իշխանը" դուր եկավ:

Sambitbaba
29.03.2017, 20:19
սերիալը մրցույթի համար չէի ասում, ուղղակի բզբզալու, ներողություն օֆֆտոպի համար, միտք էր, էկավ, ասի ասեմ չմոռանամ

Իսկ ես հասկացա սերիալ ոչ թե նայել, այլ վերցնել թեմա ու սերիալ գրել, ամեն մեկն իր հերոսին առաջ տանելով... Ինձ հետաքրքիր միտք թվաց:

ivy
29.03.2017, 21:54
Սասունցի Դավթի գաղափարը Հայկը սիրուն ա ներկայացրել, բայց համարյա համոզված եմ, որ մասնակցող չի լինի, եթե անենք։

Հայկօ
29.03.2017, 22:20
Հիշեցի, մի չորս տարի առաջ էլ սենց միտք ունեի.

Հանուն արդարության պետք ա ասեմ, որ ես էլ էի ուզում մասնակցել ու Սասնա Ծռերի թեմայով էլ հենց ուզում էի գրել, բայց իմը «Ղժժ» խորագրի ներքո էր լինելու: Ասում եմ՝ մեկ էլ հանկարծ էս Մեծամորի ատոմակայանում վթար ու արտահոսք ա լինում, թունդ ռադիացիան հելնում-լցվում ա Արարատյան դաշտ, ցորենը դառնում ա մասուրի չափ, գարին դառնում ա ընկույզի չափ, ու էս Փոքր Մհերը էշ-էշ խառնվում ա իրար, ափալ-թափալ դուրս ա գալիս Ագռավաքարի մեջից, ընգնում ա էս քյառթու իրականության մեջ, որտեղ իրան իրա Թուր Կեծակիով, Քուռկիկ Ջալալիով-բանով ոչ մեկ պրիզնատ չի գալիս, փաթթած են ունենում: Տենց կարելի էր կայֆ գրել: Բյուրոկրատիա, քյառթեր, մարշուտկեք, մենթեր, միտինգներ, տենց աջաբ-սանդալ, ու էդ մեն ինչի մեջ՝ մի հատ խեղճուկրակ սասունցի Փոքր Ծուռ Մհեր. մի խոսքով՝ սաղ սիտուացիաների ու դիալոգների վրա, էլի: Էն էլ ժամանակ չեղավ՝ գրեմ:

«Դռռռ, խշշ, հլը էդ ջալալիդ աջ քաշի կայնի, վարորդ. սերժանտ Մսրյան, ձեր փաստաթղթերը»: Մի օր լավ խմած լինեմ՝ կգրեմ:

ivy
30.03.2017, 12:57
Հիմա վերջն ինչ անենք :8

ivy
30.03.2017, 21:09
Ինձ ու ինձ որոշե՞մ, թե ոչինչ էլ չանենք :(

Արէա
30.03.2017, 22:02
Ռուբիի առաջարկն ինչո՞վ էր վատը, որ դա թողած էլի սկսեցինք ջուր ծեծել։
Մասնակցողներ չկայի՞ն։

ivy
30.03.2017, 23:14
Ռուբիի առաջարկն ինչո՞վ էր վատը, որ դա թողած էլի սկսեցինք ջուր ծեծել։
Մասնակցողներ չկայի՞ն։

Երկու հոգի էր ձայն հանել` մասնակցության համար, բայց երևի հենց դա էլ անենք, ընթացքում մեկ էլ տեսար էլի գրողներ լինեն։
Էս մյուսի հարցում ոնց որ թե ընդհանուր հայտարարի չենք գալիս։

impression
30.03.2017, 23:20
Ռուբիի առաջարկը ո՞րն էր, ես մենակ Հոբիթն եմ հիշում, որ առաջարկեց ավելացնել տարբերակների մեջ
կոնկրետ ինչ որ ուրիշ բան եղել ա՞

ivy
30.03.2017, 23:22
Ռուբիի առաջարկը ո՞րն էր, ես մենակ Հոբիթն եմ հիշում, որ առաջարկեց ավելացնել տարբերակների մեջ
կոնկրետ ինչ որ ուրիշ բան եղել ա՞

Գիտաֆանտաստիկ ժանրի արձակ։

impression
30.03.2017, 23:23
ես փաս, խաղացեք

ivy
30.03.2017, 23:26
ես փաս, խաղացեք

Մասնակցել֊չմասնակցելու մասին բացահայտ մի գրեք էլի։
Ուրիշ բան առաջարկի, ուրիշ բան անենք։
Հայկի առաջարկը որ կոնկրետանար, էդ կանեինք։

impression
30.03.2017, 23:27
բայց ինչով ես վստահ, որ չեմ մասնակցելու

Smokie
30.03.2017, 23:59
իսկ եթե մրցույթը դրվի, ով ուզի մասնակցի, ինչ ուզի ընտրի ու ներկայացնի՞
մենակ հաշվի առնվի, որ հայտնի գործ լինի ու մարդիկ տեղյակ լինեն դրանից
Ես էս տարբերակին եմ միանգամայն կողմ: Պատկերացնում եմ ինչքան հետաքրքիր կլինի:roll

Chuk
31.03.2017, 21:46
Ինձ ու ինձ որոշե՞մ, թե ոչինչ էլ չանենք :(

Քեզ ու քեզ որոշի, ինքդ ընտրի ստեղծագործություն, կամ ուրիշ տարբերակ ու մեզ դեմ տուր պատին: Դժգոհողներ կլինեն, բայց մրցույթը կկայանա :)

ivy
25.07.2017, 12:50
Ուզում եմ հիշեցնել, որ գրական դիմակներն ու գրական դուետները միշտ բաց են մասնակցության համար:
Մնացածը՝ նամակագրական կապով:

ivy
10.11.2017, 11:47
Նորից հիշեցնեմ, որ ցանկացած ժամանակ կարող եք մասնակցել «Գրական դիմակին» և «Գրական դուետներին»:
Գրական դիմակի համար ընդամենը ուղարկեք ինձ ստեղծագործությունը, որը կդրվի համապատասխան թեմայում՝ առանց հեղինակի անվան:
Գրական դուետների համար գրանցվեք նամակագրական կապի միջոցով. ամեն երկու գրանցումից հետո կբացվի նոր դուետ:

Բացի դրանից, կարող ենք փորձել մի հին նախագիծ վերակենդանացնել:
Հիշո՞ւմ եք «Պատմվածք փակ աչքերով»-ը: Անունը մի քիչ տարօրինակ է, բայց դե էսպես էլ կարող ենք թողնել:

1. Ակումբի ցանկացած անդամ նամակագրական կապի միջոցով ուղարկում է մի ամբողջական պատմվածք:
2. Պատմվածքը բաժանվում է երկու պայմանական կեսերի և Ակումբում տեղադրվում միայն առաջին հատվածը:
3. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Բոլոր շարունակությունները, ներառյալ՝ նախաբանը գրած հեղինակինը, կդրվեն համապատասխան թեմայում՝ փակ անուններով:
4. Կբացվի քվեարկություն և կորոշվի, թե որ վերջաբանն էր ավելի լավը:

Ցանկության դեպքում, կարող ենք նաև ուրիշ բաներ կազմակերպել:
Նոր թարգմանչաց մրցո՞ւյթ:
Կամ ուրիշ մի բա՞ն:

Ցանկություններով, առաջարկներով և գաղափարներով կարող եք էստեղ կիսվել:

ivy
20.11.2017, 12:35
Պասիվությունից հոգնած, թրոլինգից զզված ու ստեղծագործական ջիղը դեռ արթուն պահող ահելներ և ջահելներ, եկեք գլուխ գլխի տանք, մի նոր բան կազմակերպենք։
Ընդունվում են ամեն տեսակի առաջարկներ ու գաղափարներ։
Օրինակ` կարող ենք մի նոր թարգմանչաց մրցույթ անցկացնել։ Կամ լրիվ ուրիշ մի բան։

Նիկեա
20.11.2017, 17:41
ես էն օրը «5-ը՝ 5-ում»-ի առաջին շաբաթների պատմվածքներն էի կարդում, նենց հավես էր :oy

տեսիլք
21.11.2017, 01:36
Պասիվությունից հոգնած, թրոլինգից զզված ու ստեղծագործական ջիղը դեռ արթուն պահող ահելներ և ջահելներ, եկեք գլուխ գլխի տանք, մի նոր բան կազմակերպենք։
Ընդունվում են ամեն տեսակի առաջարկներ ու գաղափարներ։
Օրինակ` կարող ենք մի նոր թարգմանչաց մրցույթ անցկացնել։ Կամ լրիվ ուրիշ մի բան։

Ժամանակին նախապես ընտրված պատկերի կամ տեսահոլովակի հիման վրա, կարծեմ առանց ժանրային սահմանափակումների, մրցումներ էին լինում, գուցե նման մի բան էլի փորձենք։

ivy
21.11.2017, 10:42
Ժամանակին նախապես ընտրված պատկերի կամ տեսահոլովակի հիման վրա, կարծեմ առանց ժանրային սահմանափակումների, մրցումներ էին լինում, գուցե նման մի բան էլի փորձենք։

Մի անգամ պարի հիման վրա ենք գրել։ Պարագրում։
Պատկերներ մի երկու անգամ ֆլեշմոբերում են եղել կարծեմ։

Եթե կոնկրետ տեսահոլովակի կամ պատկերի առաջարկ կա, եկեք էստեղ դնենք, որոշենք։

Գաղթական
21.11.2017, 12:38
Էսպիսի նախագիծ արդեն եղել է թե ոչ՝ չգիտեմ, բայց, դասական երաժշտություն լսելիս (էն որ խորանում ես), թվում է թե այն ինչ-որ բեմադրություն է ներկայացնում՝ հնչյունների փոխակերպված մենախոսությամբ կամ երկխոսությամբ:

Կարելի է ընտրել ինչ-որ ստեղծագործություն ու, դրա հիման վրա, ներկայացնել, թե ով ինչպես է այն ընկալում:

Արէա
21.11.2017, 13:40
Փակ աչքերով պատմվածք անենք։ Եթե սկիզբը գրող լինի։

ivy
21.11.2017, 16:52
Փակ աչքերով պատմվածք անենք։ Եթե սկիզբը գրող լինի։

Փակ աչքերով պատմվածքի համար ոչ միայն սկիզբն է պետք, այլ մի ամբողջ պատմվածք, որը կիսվելու է, ու թեմայում առաջին մասը դրվի։ Հետո մնացած բոլոր շարունակությունների հետ միասին նաև ամբողջ պատմվածքը գրած հեղինակի շարունակությունն է դրվում։

Եթե որևէ մեկը մի ամբողջական պատմվածք ուղարկի նախագծի համար, կարող ենք անցկացնել։

ivy
21.11.2017, 16:55
Էսպիսի նախագիծ արդեն եղել է թե ոչ՝ չգիտեմ, բայց, դասական երաժշտություն լսելիս (էն որ խորանում ես), թվում է թե այն ինչ-որ բեմադրություն է ներկայացնում՝ հնչյունների փոխակերպված մենախոսությամբ կամ երկխոսությամբ:

Կարելի է ընտրել ինչ-որ ստեղծագործություն ու, դրա հիման վրա, ներկայացնել, թե ով ինչպես է այն ընկալում:

Երաժշտության տակ գրելը լավ միքտ է, բայց ահագին դժվար է գնահատել։
Ամեն դեպքում, եթե կոնկրետ առաջարկներ կան, ապա գրեք էստեղ ստեղծագործության անունը, տեսնենք ոնց ենք անում։

Գաղթական
21.11.2017, 17:34
Երաժշտության տակ գրելը լավ միքտ է, բայց ահագին դժվար է գնահատել։
Ամեն դեպքում, եթե կոնկրետ առաջարկներ կան, ապա գրեք էստեղ ստեղծագործության անունը, տեսնենք ոնց ենք անում։

Դե տես` օրինակ Պիացցոլլան 3 րոպեում մի ամբողջ կյանքի պատմություն է ներկայացնում..

https://www.youtube.com/watch?v=ZJLxyiubHeo

ivy
21.11.2017, 18:11
Գաղթական ջան, նոր հիշեցի, որ երաժշտության հիման վրա գրական մրցույթ անցկացնելու փորձը մի անգամ ձախողվել է (https://www.akumb.am/showthread.php/67050-%D5%8D%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D6%80%D6%81%D5%B8%D6%82%D5%B5%D5%A9-%D5%BC%D5%AB%D5%A9%D5%B4)։
Չգիտեմ, արժի՞ մի անգամ էլ փորձել, թե չէ։
Վախենամ՝ մասնակցող չլինի։

StrangeLittleGirl
21.11.2017, 18:33

Գուցե դասակա՞ն չլինի, այլ որևէ երգ։

ivy
21.11.2017, 19:05
Գուցե դասակա՞ն չլինի, այլ որևէ երգ։

Կարելի է փորձել։
Ի՞նչ երգ վերցնենք։

Անվերնագիր
21.11.2017, 19:37
Կարելի է փորձել։
Ի՞նչ երգ վերցնենք։

:oy

https://www.youtube.com/watch?v=m5v0pIBGiUU&feature=youtu.be

ivy
21.11.2017, 20:45
Անվերնագիր ջան, խոսքս նախապես ուղղել էի թրոլինգից զզվածներին։ Առաջարկդ լուրջ չէր, չէ՞։

LisBeth
22.11.2017, 01:39
Հայկը մի հատ առաջարկ ուներ կապված երկորդական կերպարները նույն սեթինգում ներկայացնելու հետ, ալտերնատիվ հայացք։ Մի հատ սենց բան կարելի ա անել, բայց ընտրել գլխավոր հերոսին, կամ ինչ որ հայտնի կերպար, ավելի լայն շրջանակ՝ պարտադիր չի լինի գրական հերոս, ու իրան ներկայացնել ցանկացած սեթինգում։ Իսկ ընտրությունը ազատ թողնել։ Ով ում ուզում ա ընտրի։ Ու լինի մրցույթ, քվեարկությունով, բանով։

Աթեիստ
22.11.2017, 02:13
Կարելի է փորձել։
Ի՞նչ երգ վերցնենք։

https://www.youtube.com/watch?v=evLI-K565UM

ivy
22.11.2017, 09:27
Հայկը մի հատ առաջարկ ուներ կապված երկորդական կերպարները նույն սեթինգում ներկայացնելու հետ, ալտերնատիվ հայացք։ Մի հատ սենց բան կարելի ա անել, բայց ընտրել գլխավոր հերոսին, կամ ինչ որ հայտնի կերպար, ավելի լայն շրջանակ՝ պարտադիր չի լինի գրական հերոս, ու իրան ներկայացնել ցանկացած սեթինգում։ Իսկ ընտրությունը ազատ թողնել։ Ով ում ուզում ա ընտրի։ Ու լինի մրցույթ, քվեարկությունով, բանով։

Հայկի առաջարկը մի անգամ արդեն փորձել ենք իրականացնել։ Նայիր էստեղ (https://www.akumb.am/showthread.php/67338-Հայտնի-պատմությունը՝-ուրիշ-հայացքով)։
Քո ասածը ոնց որ թե մի քիչ ուրիշ էր։
Միտքը լավն է, բայց էլի մտավախություն ունեմ, որ մասնակցող չի լինի։

ivy
22.11.2017, 09:35
https://www.youtube.com/watch?v=evLI-K565UM

Եկեք իսկականից երգով փորձենք։
Մի քանի երգի առաջարկ որ լինի, քվեարկություն կբացենք, առաջարկածից մեկը կընտրենք։
Կարելի է հին հայկական երգեր էլ վերցնել։

ivy
23.11.2017, 13:44
Էհ, ոնց որ թե կոնկրետ առաջարկներից էդքան էլ լավ չենք․․․

Քանի դեռ ոչ երգերի առաջարկներ կան, ոչ էլ մի ավարտուն պատմվածք ունենք՝ Փակ աչքերով-ի համար, հետ դառնամ պատկերի գաղափարին ու կոնկրետ առաջարկ անեմ։
Վերջերս մի նկարի վրա էի ֆիքսվել, երեկ նույնիսկ բոլգումս դրեցի, ու մի երկու տարաձայն կարծիքներ եղան։
1912 թվական. Ձմեռ պապ, էշ, պստո։ Փմեռ պապն ահագին փախած ու մի քիչ էլ ահասարսուռ տեսք ունի (չնայած էստեղ էլ տարբեր կարծիքներ կարող են լինել)։

http://i63.tinypic.com/ient7a.jpg

Եթե ուզենանք, կարող ենք էս նկարի հիման վրա ստեղծագործել․ դե նկարի ժամանակաշրջանը կարելի է հանգիստ շրջանցել։ Իմ կարծիքով, ամեն ժանրի պատմվածք էլ սրանից դուրս կգա։ Համ էլ նախատոնական վիճակների հետ սազական թեմա է։
Ի՞նչ մտքեր կան։

LisBeth
23.11.2017, 20:17

հետաքրքիր նկար ա

Գաղթական
23.11.2017, 20:32
Ձմեռ պապ, էշ, պստո։

հետաքրքիրա` էշն իրականա..
սմբակներն ինչ-որ լղոզված են

Sambitbaba
23.11.2017, 21:02
հետաքրքիրա` էշն իրականա..
սմբակներն ինչ-որ լղոզված են

Կոշիկներ են հագին...

Գաղթական
23.11.2017, 21:04
Կոշիկներ են հագին...

մորուքավորի հետ չեմ )))

ivy
23.11.2017, 21:05
մորուքավորի հետ չեմ )))

Հա, հենց էշի հագին էլ ոնց-որ հողաթափեր լինեն։

Գաղթական
23.11.2017, 21:08
Հա, հենց էշի հագին էլ ոնց-որ հողաթափեր լինեն։

ես հողաթափ չեմ տեսնում ժողովուրդ..

աջ առջևի սմբակը միայն նորմալ տեսք ունի..
աջ հետևինն ինչ-որ կիսատա

ձախ առջևինը կարծես ցեխախառը-սալոմոտ ու անհարմար դրված լինի
իսկ ձախ հետևինն ինչ-որ անհասկանալի լղոզվածա

ivy
23.11.2017, 21:12
Դե շատ լավ է, որ ամեն մեկս մի բան ենք տեսնում ։)
Թե ուզում եք, թեմա բացեմ, սկսենք գրել։
Կամ սպասե՞նք ուրիշ առաջարկների։

Գաղթական
23.11.2017, 21:16
Դե շատ լավ է, որ ամեն մեկս մի բան ենք տեսնում ։)
Թե ուզում եք, թեմա բացեմ, սկսենք գրել։
Կամ սպասե՞նք ուրիշ առաջարկների։

ես երևի ինչ-որ բան բաց եմ թողել..
պատկերի հիման վրա պետք է պատմվածք գրե՞լ

ivy
23.11.2017, 21:18
ես երևի ինչ-որ բան բաց եմ թողել..
պատկերի հիման վրա պետք է պատմվածք գրե՞լ

Ըհն, ժանրը, բովանդակությունը լրիվ գրողի ընտրության վրա է. ուղղակի պատկերը ինչ-որ ձևով պիտի զգացվի պատմվածքում (անպայման չի ուղիղ ձևով)։

LisBeth
23.11.2017, 21:43
Ըհն, ժանրը, բովանդակությունը լրիվ գրողի ընտրության վրա է. ուղղակի պատկերը ինչ-որ ձևով պիտի զգացվի պատմվածքում (անպայման չի ուղիղ ձևով)։

Դե զելյոնի սվետ տուր ստեղծագործող մտքերը անցնեն գործի

տեսիլք
23.11.2017, 22:23
Էս (http://boredomtherapy.com/wp-content/uploads/2014/12/16-scary-santas.jpg) մեկի մասին ինչ կասե՞ք, տակի ձիուկները հետաքրքիր իրոնիա են ստեղծում։

Sambitbaba
23.11.2017, 22:58
Էս (http://boredomtherapy.com/wp-content/uploads/2014/12/16-scary-santas.jpg) մեկի մասին ինչ կասե՞ք, տակի ձիուկները հետաքրքիր իրոնիա են ստեղծում։

Դա էլ վատ չի, բայց ինձ թվում է, որ առաջինի հատակի պարկետն ավելի հետաքրքիր մթնոլորտ է ստեղծում::)

ivy
23.11.2017, 22:59
Էս (http://boredomtherapy.com/wp-content/uploads/2014/12/16-scary-santas.jpg) մեկի մասին ինչ կասե՞ք, տակի ձիուկները հետաքրքիր իրոնիա են ստեղծում։

Գրածդ մրցութային թեման բացելուց հետո տեսա...

ivy
15.04.2019, 15:52
Մի հատ ինչ գրական իրարուտոցի կազմակերպենք։

Գաղթական
15.04.2019, 15:57
Ակումբս ու ես ))

Գաղթական
15.04.2019, 16:07
Ակումբս ու ես ))

Ըմմմ.. բանը..

Կարելիա ասենք սենց.
Սկզբից մասնակցել ցանկացողները հերթագրվում են, ենթադրենք՝ 10 հոգի, հետո, պատահականության սկզբունքով, դերերը խառնվում են ու x-ը գրում է y-ի անունից՝ Ակումբի ու իր հարաբերությունների մասին:

Բայց բոլորը պիտի ի սկզբանե համաձայնեն, որ պրոյեկտը երգիծականա ու վերջում աջ պոչկին 20-ից ավել անգամ խփելն օյին չի..

Ծլնգ
15.04.2019, 16:20
Մի հատ ինչ գրական իրարուտոցի կազմակերպենք։

Իհարկե «Թավշյա հեղափոխություն․ մեկ տարի անց», հեն ա Վիշապը ուզում ա կարծիքներ հավաքել (https://www.akumb.am/showthread.php/67937-%D4%B6%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%B0%D5%A5%D5%BF%D5%B0%D5%A5%D5%B2%D5%A1%D6%83%D5%B8%D5%AD%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4?p=2588895&viewfull=1#post2588895)։

Հ․Գ․
Էս անգամ արժի չափածոյի առանձին կատեգորիա սահմանել։

ivy
17.04.2019, 23:18
Եթե մեկդ մի ամբողջական պատմվածք ուղարկի, կարող ենք «Պատմվածք փակ աչքերով» (https://www.akumb.am/forumdisplay.php/216-Պատմվածք-փակ-աչքերով) անել։
Կարող ենք նաև նորից թարգմանչած մրցույթ կազմակերպել։
Կամ էլ կարող ենք Գաղթականի առաջարկած երգիծական մրցույթի մտահղացումը իրականացնել։

Իսկ ինչ-որ արտակումբայինմեծ մրցույթ երևի չարժի նորից կազմակերպել․ էն վերջինը տենց էլ վերջին չհասավ, ինչից ահագին վատ եմ զգում։

Ի՞նչ կարծիքներ կան առաջարկների վերաբերյալ։

Աթեիստ
18.04.2019, 02:39
Երգիծականները հավեսով են կարդացվում ։)

ivy
18.04.2019, 11:17
Ով ցանկություն ունի Գաղթականի աառաջարկած ստեղծագործական նախագծին մասնակցելու՝ պատահական ակումբցու անունից երգիծական ստեղծագործություն գրել «Ակումբն ու ես» թեմայով, թող գրանցվի ինձ մոտ անձնական նամակագրության միջոցով:
Գրանցվելու վերջնաժամկետը ապրիլի 21-ն է:

Ստեղծագործություններից նեղանալ չկա :))

ivy
18.04.2019, 12:18
Ստեղծագործություններ գրվելու են միայն նախագծի համար գրանցված ակումբցիների անունից:
Էնպես որ, էս նախագծում ոչ միայն ինքներդ եք ստեղծագործում, այլ նաև ձեր մասին է ստեղծագործություն գրվում. ձեր մասին գրված պատմվածք կարդալու շանսը բաց մի թողեք :)

Գաղթական
18.04.2019, 14:19
ձեր մասին գրված պատմվածք կարդալու շանսը բաց մի թողեք :)

Այվին էնքան շատ ունի ուժեղ կողմեր:
ՈՒ դրանցից մեկը՝ լակոնիկ ու դիպուկ գովազդ կարողանալ անելնա ))

ivy
18.04.2019, 14:33
Այվին էնքան շատ ունի ուժեղ կողմեր:
ՈՒ դրանցից մեկը՝ լակոնիկ ու դիպուկ գովազդ կարողանալ անելնա ))

Ըհն, էսա ոչ ոք չի գրանցվելու :))

StrangeLittleGirl
18.04.2019, 22:52
Եթե մեկդ մի ամբողջական պատմվածք ուղարկի, կարող ենք «Պատմվածք փակ աչքերով» (https://www.akumb.am/forumdisplay.php/216-Պատմվածք-փակ-աչքերով) անել։
Կարող ենք նաև նորից թարգմանչած մրցույթ կազմակերպել։
Կամ էլ կարող ենք Գաղթականի առաջարկած երգիծական մրցույթի մտահղացումը իրականացնել։

Իսկ ինչ-որ արտակումբայինմեծ մրցույթ երևի չարժի նորից կազմակերպել․ էն վերջինը տենց էլ վերջին չհասավ, ինչից ահագին վատ եմ զգում։

Ի՞նչ կարծիքներ կան առաջարկների վերաբերյալ։

Ո՞նց վերջինը վերջին չհասավ :'

Վախտ գտաք մրցույթի :cry ես վիրտուալ արձակուրդ եմ գնում մյուս շաբաթվանից։

Ուլուանա
20.04.2019, 08:07
Իսկ ինչ-որ արտակումբային մեծ մրցույթ երևի չարժի նորից կազմակերպել․ էն վերջինը տենց էլ վերջին չհասավ, ինչից ահագին վատ եմ զգում։
Էս պահը ես էլ չհասկացա: Ո՞նց վերջին չհասավ :о: Վերջինը հեղափոխության մասին մրցույթը չէ՞ր, որը լավ էլ հաջող անցավ ու հաջող էլ հասավ իր վերջին: Դրանից լավ ի՞նչ պիտի լիներ: Տեսնես` ինչի՞ց ես էդքան վատ զգում :unsure:

ivy
20.04.2019, 08:31
Նրանով չհասավ վերջին, որ էդ գրքերը, որոնց վրա էդքան ժամանակ ու միջոցներ ծախսվեցին, ու ահագին մեծ քանակով էլ տպագրվեցին, տենց էլ չհասան գրախանութներ. մեծ մասը նույնիսկ տպարանից չի էլ վերցվել: Ափսոս էր շատ:

ivy
21.04.2019, 20:30
Քանի որ ընդամենը մեկուկես գրանցում ունենք, էս անգամ չի ստացվի Գաղթականի առաջարկը կյանքի կոչել:

Թեման միշտ բաց է նոր գաղափարների համար:

Գաղթական
21.04.2019, 21:19
Քանի որ ընդամենը մեկուկես գրանցում ունենք, էս անգամ չի ստացվի Գաղթականի առաջարկը կյանքի կոչել:

Թեման միշտ բաց է նոր գաղափարների համար:

մեկուկես ՃՃ

ivy
24.04.2019, 12:41
Նրանով չհասավ վերջին, որ էդ գրքերը, որոնց վրա էդքան ժամանակ ու միջոցներ ծախսվեցին, ու ահագին մեծ քանակով էլ տպագրվեցին, տենց էլ չհասան գրախանութներ. մեծ մասը նույնիսկ տպարանից չի էլ վերցվել: Ափսոս էր շատ:

Բյուրը խոստացավ զբաղվել ամռանը :kiss

ivy
25.04.2019, 14:14
Մի գրական առաջադրանք էր մտքովս անցել՝ արձակ կամ ծափածո 39-տառանոց շարադրանք, որտեղ բառերը հերթականությամբ սկսվում են այբուբենի տառերով՝ սկսած ա-ից, վերջացրած ֆ-ով: Երեկ մտքով փորձում էի. սկի կեսին չհասա, բայց հետաքրքիր կլիներ փորձել:
Որ բացեմ գրական առաջադրանքի թեման, կուզենա՞ք փորձել:

Նիկեա
25.04.2019, 14:48

հաաաաաա :))

Smokie
26.04.2019, 07:46

Հետաքրքիր ա: Եթե անգամ ստեղծել չստացվի, կարդալը հո կա ու կա::))

Sambitbaba
26.04.2019, 08:59
Մի գրական առաջադրանք էր մտքովս անցել՝ արձակ կամ ծափածո 39-տառանոց շարադրանք, որտեղ բառերը հերթականությամբ սկսվում են այբուբենի տառերով՝ սկսած ա-ից, վերջացրած ֆ-ով: Երեկ մտքով փորձում էի. սկի կեսին չհասա, բայց հետաքրքիր կլիներ փորձել:
Որ բացեմ գրական առաջադրանքի թեման, կուզենա՞ք փորձել:

Ես մի հատ ծափածո արդեն գիտեմ...:hands

Արարիչ Բովանդակ Գոյութեանց,
Դատաւոր Երկնից,
Զօրաւոր Էութիւն Ըստհուն,
Թագաւոր Ժամանակաց,
Իրաց, Լուսոյ, Խաւարի, Ծովուց,
Կենսականաց Համայնից,
Ձայն Ղողանջական,
Ճեմարան Մտաց`
Յիսուս Նազովրեցի,
Շնորհ Ոգեշունչ,
Չարից Պաղատիչ,
Ջանադիր Ռաբբի,
Սրբոց Վկայարան,
Տէր մեՐ Ցանկալի
Ւ Փառք Քրիստոսի:

Կոչվում է "Սակավագիրք"

ivy
02.05.2019, 11:01
Հենց նոր առաջադրանք ուզեք, ձայն հանեք. մեկն արդեն կա մտքիս:

Նիկեա
02.05.2019, 12:03
Հենց նոր առաջադրանք ուզեք, ձայն հանեք. մեկն արդեն կա մտքիս:

ես ձայն եմ հանում :))

Smokie
02.05.2019, 15:14
ես ձայն եմ հանում :))

+Սմոք

ivy
13.01.2020, 17:25
Մի մտահղացում ունեմ, թե հավես ունեք, անենք: Էն հեքիաթների մասին վերլությունների խոսակցությունից ոգեշնչվեցի:

Մոտավորապես սենց մի բան:
Ընթերցանության համար դրվում է մի ստեղծագործություն (լավագույն դեպքում՝ քիչ հայտնի), նախապես գրանցված մասնակիցներից ամեն մեկը վերլուծություն է գրում ստեղծագործության մասին, ու դրանք անանուն դրվում են թեմայում: Վերլուծությունների ֆորմատն ամեն մեկն իր համար է որոշում, կարևորը՝ հետաքրքիր լինի կարդալը :)
Կարող ենք ասենք շնորհակալությունների քանակով որոշել, թե որ վերլուծությունն էր ամենալավը:
Էն բանից հետո, երբ մասնակիցների ռիվյուները դրվեն թեմայում, մնացածներն էլ կարող են իրենց կարծիքը հայտնել՝ թե ստեղծագործության, թե վերլուծությունների մասին:
Եթե հետաքրքրված եք, գրանցվեք նամակով. հենց մի չորս-հինգ հոգի հավաքվի, թեմա կբացեմ ու մի ստեղծագործություն կդնեմ:
Կարող եք նաև ստեղծագործությունների առաջարկներ անել, լեզուն լավ կլինի հայերեն լինի կամ գոնե հայերեն թարգմանություն էլ լինի, բայց դե անպայման չի: Կարևորը կարճ լինի՝ արձակ կամ չափածո: Կարող ենք հենց էստեղ էլ որոշել, թե ինչ ստեղծագործություն ենք վերցնում: Կամ էլ կարող ենք գաղտնի պահել ստեղծագործության ընտրությունը՝ մինչև թեմայի սկիզբը, ոնց ուզեք: Ցանկացած դեպքում, ստեղծագործությունների առաջարկներ ընդունվում են:

ivy
13.01.2020, 17:58
Ըհն, երկու հոգի ոտի վրա գրանցվեց, մեկն էլ նույնիսկ խոստովանեց, որ ռիվյուներ գրելն իր երազած աշխատանքը կլիներ :)
Երկու հոգի էլ միանա, կսկսենք:
Անկախ նրանից՝ մասնակցում եք թե չէ, ստեղծագործություններ խորհուրդ տվեք. ո՞րը վերցնենք:

ivy
14.01.2020, 19:26
Երկու հոգի գրանցվեց, ու էլ ձայն չկա:
Դեռ մի քիչ էլ կսպասեմ, մեկ էլ տեսար՝ մարդիկ գտնվեն, ովքեր հավես ու ժամանակ ունեն. մի երկուսիդ թեգ եմ անում, ոչինչ, հա՞ :)

Բարեկամ
Ուլուանա
Շինարար
Sambitbaba
Հայկօ
Alphaone

և ուրիշներ

Շինարար
14.01.2020, 20:12

Այվի ջան, կյանքում ռեվյու գրած չկամ: Իմ մասնագիտությամբ մարդկանց առաջին տպագրությունները սովորաբար ռեվյուներ են լինում, բայց ես բարեհաջող կերպով պլստացել եմ: Ինչ չեմ կարող չեմ կարող, բայց մերսի ինձ նշելու համար:

StrangeLittleGirl
14.01.2020, 20:17

Առիթ ա, որ չպլստաս :P

Sambitbaba
14.01.2020, 20:19
Այվ ջան, շնորհակալ եմ շատ, որ հիշել ես ինձ::love
Բայց էս մի երկու ամիս գլուխս շատ է խառը, ու մտքերս էլ շատ են ցրիվ եկած: Վախում եմ չհասցնեմ: Ստեղծագործությունը կարդալու համար ժամանակ է պետք...

ivy
14.01.2020, 20:50
Այվ ջան, շնորհակալ եմ շատ, որ հիշել ես ինձ::love
Բայց էս մի երկու ամիս գլուխս շատ է խառը, ու մտքերս էլ շատ են ցրիվ եկած: Վախում եմ չհասցնեմ: Ստեղծագործությունը կարդալու համար ժամանակ է պետք...

Ստեղծագործությունը կարճ ա լինելու, ցանկության դեպքում կարող ենք նաև ծանոթ գործ վերցնել, բայց դե չեմ համոզում, Սամ ջան, դու գիտես :kiss

Ուլուանա
14.01.2020, 21:00
Եթե նախօրոք գրանցվելու պահը չլիներ, կուզենայի փորձել` կախված նրանից, թե տվյալ ստեղծագործությունն ինչքանով կտրամադրի ռևյու գրելուն, բայց պարտավորվել չեմ ուզում. հանկարծ ու մուսաս չբերի էդ ստեղծագործությունը, ժամանակ էլ չունենամ, մի կերպ տակից դուրս գալ չէի ուզենա, էլի:

ivy
14.01.2020, 21:31

Օքեյ, նախապես գրանցումը հանում ենք, միասին մի ստեղծագործություն ենք ընտրում ու մի շաբաթ ժամանակ ենք տալիս. ով ուղարկի՝ ուղարկի :)
Դե օգնեք ստեղծագործություն ընտրենք: Առաջարկներ արեք: Կարող ենք հայտնի գործ էլ վերցնել:

Sambitbaba
14.01.2020, 22:50
Անուկի պես ես էլ կարամ...:hands
Բայց ստեղծագործությունը դուք ընտրեք: Թե չէ ես "Կացին ախպերը" կընտրեմ, - վերջերս շատ էիք էդ մասին խոսոում...

Alphaone
15.01.2020, 01:48
Շինարարի ռիվյուն էնքան կուզեի կարդալ…

StrangeLittleGirl
15.01.2020, 01:52
Շինարարի ռիվյուն էնքան կուզեի կարդալ…
Ես էլ :oy մանավանդ որ իրա հետ գրականություն քննարկելն ահավոր հավես ա։

Յոհաննես
15.01.2020, 02:45
Երկու հոգի գրանցվեց, ու էլ ձայն չկա:
Դեռ մի քիչ էլ կսպասեմ, մեկ էլ տեսար՝ մարդիկ գտնվեն, ովքեր հավես ու ժամանակ ունեն. մի երկուսիդ թեգ եմ անում, ոչինչ, հա՞ :)

Բարեկամ
Ուլուանա
Շինարար
Sambitbaba
Հայկօ
Alphaone

և ուրիշներ

Էս ակումբում մարդկանց ճանաչելը փաստորեն բարդ է ահագին,ակումբում իմ իմացած լավագույն վերլուծություն անող մարդուն չես նշել։
Հ.Գ զուտ բարձրաձայն մտածում եմ

Յոհաննես
15.01.2020, 02:51
Ի դեպ, երբ նորեկ էի գրական նախագծերը շատ էին,կլինի՞ մի հատ էլ էն հներից կազմակերպեք,մասնակիցներին համոզելը իմ վրա :D

Բարեկամ
15.01.2020, 03:38
Իսկ ռեվյուն՝ ինքը, առանձին գրական ժա՞նր ա ակնկալվում՝ իր ֆորմատով-կանոններով, թե՞ ինչ ուզես, ոնց ուզես կարող ես գրել։

ivy
15.01.2020, 09:45
Իսկ ռեվյուն՝ ինքը, առանձին գրական ժա՞նր ա ակնկալվում՝ իր ֆորմատով-կանոններով, թե՞ ինչ ուզես, ոնց ուզես կարող ես գրել։

Գրական ժանր չի, ու իհարկե կարող ես գրել էնպես, ինչպես ուզում ես (եթե անգամ ժանր լիներ):

ivy
15.01.2020, 09:48
Էս ակումբում մարդկանց ճանաչելը փաստորեն բարդ է ահագին,ակումբում իմ իմացած լավագույն վերլուծություն անող մարդուն չես նշել։
Հ.Գ զուտ բարձրաձայն մտածում եմ

Մեֆին նկատի ունե՞ս:
Ուղղակի մի երկու հոգու եմ նշել, թե չէ մի մեծ ցուցակ կլիներ:

ivy
15.01.2020, 11:45
Եթե հներից ենք վերցնում, մի առաջարկ իմ կողմից.

«Արեգնազան կամ կախարդական աշխարհ» (https://hy.wikisource.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A5%D5%A3%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%B6_%D5%AF%D5%A1%D5%B4_%D4%BF%D5%A1%D5%AD%D5%A1%D6%80%D5%A4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%A 1%D5%B7%D5%AD%D5%A1%D6%80%D5%B0)

Էս հեքիաթը լիքը բացելու տեղեր ունի, ու հետն էլ հայերեն ա:

StrangeLittleGirl
15.01.2020, 14:46

ընտիր ա :))

ivy
15.01.2020, 19:03
Ուրիշ տարբերակնե՞ր, կարծիքնե՞ր:

StrangeLittleGirl
16.01.2020, 00:33
Ուրիշ տարբերակնե՞ր, կարծիքնե՞ր:
Հենց նոր Մուրակամիի Birthday Girl֊ը կարդացի։ Կարանք դրա վրով գրենք։ Բայց Արեգնազանն ավելի լավն ա։

Freeman
19.03.2020, 10:10
Ժող, առաջարկում եմ կորոնավիրուսի հետ կախված դավադրական տեսությունների ստեղծագործական մրցույթ ունենանք։
Ինչ որ պատվածքներ գրենք, որը ինչ որ դավադրություն ցույց կտա։

Ruby Rue
19.03.2020, 14:34
Ժող, առաջարկում եմ կորոնավիրուսի հետ կախված դավադրական տեսությունների ստեղծագործական մրցույթ ունենանք։
Ինչ որ պատվածքներ գրենք, որը ինչ որ դավադրություն ցույց կտա։

Հաղթողն էլ լինի էն պատմվածքը, որն ամենաշատը որպես լուրջ տեսություն կտարածեն սոցիալական մեդիաներով։ :))

Freeman
19.03.2020, 14:35
Հաղթողն էլ լինի էն պատմվածքը, որն ամենաշատը որպես լուրջ տեսություն կտարածեն սոցիալական մեդիաներով։ :))

Կամ ամենաքիչը, էդ ավելի դժվար ա ։Դ

ivy
19.03.2020, 20:59
Ժող, առաջարկում եմ կորոնավիրուսի հետ կախված դավադրական տեսությունների ստեղծագործական մրցույթ ունենանք։
Ինչ որ պատվածքներ գրենք, որը ինչ որ դավադրություն ցույց կտա։

Ոչ գրող ունենք, ոչ կարդացող, ոչ քվեարկող:
Պիտի թեման բացեմ ու նորից ընկնեմ հետևներիցդ, որ գրեք-կարդաք:
Ոնց որ կասեր մամաս՝ խաչը իմն ա, զորությունը ես գիտեմ :))