PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեղծագործական նախագծերի քննարկում

Էջեր : 1 2 3 [4] 5 6

ivy
08.01.2014, 23:15
խառը ավելի լավ չի՞ :))

Եսիմ, շիլափլավ չի լինի՞ :))

ivy
08.01.2014, 23:16
Եթե հայ չէ, կառաջարկեի Բրեդբերի կամ Պալանիկ, էնպես լինի, որ շատերը ճանաչեն։

Վոլտերա
08.01.2014, 23:20
Բայց երևի խառը կանեմ Այվ, էդպես ավելի հարմար է

ivy
08.01.2014, 23:21
Բայց երևի խառը կանեմ Այվ, էդպես ավելի հարմար է

Ամեն մարդ ինքն ընտրի՞ ազատ, թե դու տաս հեղինակների անունները, միջից ընտրվի։

StrangeLittleGirl
08.01.2014, 23:26
Ամեն մարդ ինքն ընտրի՞ ազատ, թե դու տաս հեղինակների անունները, միջից ընտրվի։

Ահա, երևի ցանկն ավելի լավ ա: Թե չէ ասենք մի գրող ընտրվի, ու պարզվի, որ մրցույթների ակտիվ մասնակից մի քանի հոգի չեն կարդացել կամ բավարար չեն կարդացել ոճը ֆիքսելու համար: Անկապ կլինի: Համ էլ կարելի ա ղըժժ տարբերակներ էլ անել, կայֆ կլինի :))

Վոլտերա
08.01.2014, 23:28
Չէ, թող իրենք ընտրեն, ես գործ չունեմ :))

ivy
08.01.2014, 23:31
Չէ, թող իրենք ընտրեն, ես գործ չունեմ :))

Բա որ ընթերցողների մեծ մասը ծանոթ չլինի էդ հեղինակին։

Chuk
08.01.2014, 23:32
Ես էլ եմ կարծում, որ կամ պետք ա կոնկրետ հեղինակ լինի, կամ գոնե ցանկ:

Վոլտերա
08.01.2014, 23:34
Էդ դեպքում ցանկ կտամ

Անվերնագիր
09.01.2014, 00:13
Էկեք Վանո Սիրադեղյանին նմանակենք, կամ Ռաֆու Սամվելի վերջնամասը փոխենք, յուրովի։ Ասենք, Սամվելը Հորը սպանելուց հետո ջղայնացած տուն ա գալիս ու ճանապարհին գտնում ա Հարի Փոթերի կախարադական փայտիկը՝ ««ինչպես օգտագործել կախարդական փայտիկը»» ձեռնարկը կողքը դրած։ Ու տենց կատաղած գալիս ա տուն, Մոր հետ միքիչ դիալոգ ա գնում, ու հետո Սամվելը փայտիկը պահում ա կրակի վրա ու գոռում ա՝ ««Վադի՛Վազի՜»» ու առա հա, տուր թե կտաս կրակը մոր գլխին։ Հետագայում պարզվում ա, որ Սամվելի մոր մեջ Վոլդեմորտի հոգին ա, ու ըտեղ գնում ա դարի մենամարտը։ Իսկ ամենավերջում հայտնվում ա Գոռ Վարդանյանը ու սաղին շան սատակ ա անում, նույնիսկ, Ռաֆֆու բմբուլով գրիչն ա ջարդում։
:))

StrangeLittleGirl
09.01.2014, 00:20

Անվերնագիր ջան, դու չգիտե՞ս, որ Սամվելը հորն ու մորը վերջնամասում չի սպանում, ընդ որում՝ բավական ընթացք կա հորը ու մորը սպանելու միջև: Իսկ ընդհանրապես, հումորը հումոր, բայց էս պահին ու էստեղ հեչ տեղին չի, տեսնում ես՝ լուրջ հարց ա քննարկվում:

StrangeLittleGirl
18.04.2014, 18:50
Նոր մրցույթ եմ ուզում :oy

Այբ
18.04.2014, 19:11
Նոր մրցույթ եմ ուզում :oy

Ես էլ::oy

LisBeth
17.05.2014, 20:59
Նոր մրցույթներ սպասվո՞ւմ ա մոտ ապագայում:

StrangeLittleGirl
17.05.2014, 22:24
Նոր մրցույթներ սպասվո՞ւմ ա մոտ ապագայում:
Մարին ու՞ր ա կորել :think

Էկեք գնանք ասկ.ֆմ ու էս հարցը սաղս Մարիին տանք :))

StrangeLittleGirl
24.06.2014, 00:07
Մարի, այ Մարի, մի նոր մրցույթ արա, թե չէ չորացանք

Արէա
25.06.2014, 21:01
Ժող, էս բաժնով զբաղվելու հավես ու ժամանակ ունեցող մարդ հեչ չկա՞:

Mephistopheles
25.06.2014, 21:04
Ժող, էս բաժնով զբաղվելու հավես ու ժամանակ ունեցող մարդ հեչ չկա՞:

կզբաղվեինք, բայց օֆթոփից վախում ենք…

ivy
25.06.2014, 21:11
Օրինակ՝ ես կարող եմ մրցույթ կազմակերպել, եթե Մարին հավես չունի:
Մտքումս նույնիսկ մի պստլիկ սիմվոլիկ մրցանակ կա :)

ivy
25.06.2014, 21:34
Չուկի համաձայնությունը ստացա, մտածում եմ, Մարին էլ դեմ չի լինի։
Կազմակերպե՞մ, ուզում ե՞ք։

Ռուֆուս
25.06.2014, 21:37
Առաջարկում եմ նաև Այվիին կրկին մոդերատոր կարգել :)

Այբ
25.06.2014, 21:39
Չուկի համաձայնությունը ստացա, մտածում եմ, Մարին էլ դեմ չի լինի։
Կազմակերպե՞մ, ուզում ե՞ք։

Անհաջող գրողը (ես) ուզում է::)

StrangeLittleGirl
25.06.2014, 22:56
Չուկի համաձայնությունը ստացա, մտածում եմ, Մարին էլ դեմ չի լինի։
Կազմակերպե՞մ, ուզում ե՞ք։
Հա :)

Առաջարկում եմ նաև Այվիին կրկին մոդերատոր կարգել :)

Հա :)

Guest
28.07.2014, 19:05
Բա էս մրցույթները ի՞նչ պարբերականությամբ են կազմակերպվում: Էլի եմ ուզում մասնակցեմ, ոգևորված անցած անգամվա աննախադեպ հաջողությունից: :)

StrangeLittleGirl
28.07.2014, 19:07
Բա էս մրցույթները ի՞նչ պարբերականությամբ են կազմակերպվում: Էլի եմ ուզում մասնակցեմ, ոգևորված անցած անգամվա աննախադեպ հաջողությունից: :)

Ես էլ եմ ուզում: Նույնիսկ պատրաստի գործ ունի :))

Վոլտերա
28.07.2014, 20:33
Ժող, ինչ եք կարծում, արժի տարվա մեջ կոնկրետ ամիսների մրցույթ կազմակերպել ու հաջորդականությունը միշտ նույնը մնա: Դուք տեսեք, թե ինչ հաճախականությամբ եք ուզում: Օրինակ կարելի է մրցույթ անել տարվա մեջ չորս անգամ` ամեն եղանակի մեջտեղի ամսին (հոկտեմբեր, հունվար, ապրիլ, հուլիս): Կամ եթե ավելի հաճախ եք ուզում, գրեք :) բանց անպայման էդ որոշակի ամիսների կարգը լինի, կարծում եմ էդպես ավելի է լավ է, քան թե պատահական, երբ մտքներովս անցնի:

StrangeLittleGirl
29.07.2014, 00:27

Հա՜, ես էի ուզում նման բան առաջարկել, էն էլ ռիսկս չէր հերիքում :)) Կարծում եմ՝ չորսը մի քիչ քիչ ա: Կարելի ա երկու ամիսը մեկ:

Guest
29.07.2014, 09:36
Ինձ որ մնա, ես ամեն ամիս կուզեմ լինի ու ռեյթինգային համակարգ էլ կմտածեմ, որ ավելի ոգևորիչ ու ցանկալի դարջնի մասնակցությունը:

Guest
29.07.2014, 14:46
Վսյո, բարդ ռեյտինգային համակարգը մտածված ա: Վոլտերա-ն էլ եթե կազմակերպիչն ա, բոլորը ինչ թեմա ունեն մտածված թող նրան ուղարկեն, ինքն էլ ամեն ամիս (կամ երկու ամիսը մեկ) կընտրի այդ թեմաներից մեկը: Իսկ եթե թեմա չլինի ստիպված կլինի ինքը հորինել:
Ամսի 1-ին թեմայի հայտարարում, 10-ին qվեարկության բացում: 17-ին եզրափակում ու հաշվարկ… մեկ էլ մի խինդ ու ուրախություն:

StrangeLittleGirl
29.07.2014, 15:08

Հայկ, ռեյտինգային համակարգերը դեպրեսող են է, մի արա տենց բան:

Guest
29.07.2014, 15:28
Հայկ, ռեյտինգային համակարգերը դեպրեսող են է, մի արա տենց բան:

Լավ, ոնց ասես… ես թվերի ու ստատիստիկայի մեծ սիրահար եմ, այդքան բան:

StrangeLittleGirl
29.07.2014, 15:42
Լավ, ոնց ասես… ես թվերի ու ստատիստիկայի մեծ սիրահար եմ, այդքան բան:
Գիտեմ :)) Ես էլ եմ սիրում: Բայց երբ գալիս ա իմ սեփական մաշկին, ինձ ավելի կարևոր ա որակական, քան թե քանակական գնահատականը: Քանակականը շատ դեպրեսող ա :))

Վոլտերա
30.07.2014, 09:59
Հայկ, ռեյտինգային համակարգերը դեպրեսող են է, մի արա տենց բան:

Բյուր, դու կոնկրետ ամիսներ ասա. Էլի թող չորս անգամից շատ լինի:

Իսկ մրցույթի սկսվելուց մի շաբաթ առաջ բոլորդ կարող եք թեմա առաջարկել մրցույթի համար, ես էլ իմ կողմից կառաջարկեմ, որն ավելի շատ հավանությանն արժանացավ, դա կանեմ:

StrangeLittleGirl
30.07.2014, 10:01
Ժող, ինչ եք կարծում, արժի տարվա մեջ կոնկրետ ամիսների մրցույթ կազմակերպել ու հաջորդականությունը միշտ նույնը մնա: Դուք տեսեք, թե ինչ հաճախականությամբ եք ուզում: Օրինակ կարելի է մրցույթ անել տարվա մեջ չորս անգամ` ամեն եղանակի մեջտեղի ամսին (հոկտեմբեր, հունվար, ապրիլ, հուլիս): Կամ եթե ավելի հաճախ եք ուզում, գրեք :) բանց անպայման էդ որոշակի ամիսների կարգը լինի, կարծում եմ էդպես ավելի է լավ է, քան թե պատահական, երբ մտքներովս անցնի:
Ե՞ս ասեմ: :)) Դե էկեք սեպտեմբերից սկսենք ու երկու ամիսը մեկ: Բայց առաջարկում եմ թեման նախօրոք հայտարարել, այսինքն՝ հերթական մրցույթից անմիջապես հետո հաջորդի թեման հայտարարվի, որովհետև ինչքան շատ ժամանակ լինի գրելու համար, էնքան լավ կգրվի:

Բյուր, դու կոնկրետ ամիսներ ասա. Էլի թող չորս անգամից շատ լինի:

Իսկ մրցույթի սկսվելուց մի շաբաթ առաջ բոլորդ կարող եք թեմա առաջարկել մրցույթի համար, ես էլ իմ կողմից կառաջարկեմ, որն ավելի շատ հավանությանն արժանացավ, դա կանեմ:

Այբ
08.08.2014, 21:10
Հիմա ի՞նչ: Մրցույթները երբ են լինելու:
Եթե լինելու են, ի՞նչ թեմաներով են լինելու:
Եվ եթե իրոք սեպտեմբերից լինելու է, լավ կլիներ, որ թեմայի մասին գոնե քննարկվեր::oy

ivy
20.08.2014, 22:56
Գործը կիսատ մնա՞ց։

ivy
21.08.2014, 18:50
Եկեք մրցույթի տեղը գրական ֆլեշ-մոբ անենք: Եթե հետաքրքիր գաղափար լինի, ինձ թվում է, լիքը մարդ կմասնակցի: Համ էլ մրցելու պահ չի լինի, վախեցողներ քիչ կլինեն, ազատ կստեղծագործեն:

Ի՞նչ կասեք:

StrangeLittleGirl
21.08.2014, 18:55
Եկեք մրցույթի տեղը գրական ֆլեշ-մոբ անենք: Եթե հետաքրքիր գաղափար լինի, ինձ թվում է, լիքը մարդ կմասնակցի: Համ էլ մրցելու պահ չի լինի, վախեցողներ քիչ կլինեն, ազատ կստեղծագործեն:

Ի՞նչ կասեք:

Դզե՜ց

Guest
21.08.2014, 19:00
Եկեք մրցույթի տեղը գրական ֆլեշ-մոբ անենք: Եթե հետաքրքիր գաղափար լինի, ինձ թվում է, լիքը մարդ կմասնակցի: Համ էլ մրցելու պահ չի լինի, վախեցողներ քիչ կլինեն, ազատ կստեղծագործեն:

Էդ ո՞նց էն անում:

Ուլուանա
22.08.2014, 00:09
Եկեք մրցույթի տեղը գրական ֆլեշ-մոբ անենք: Եթե հետաքրքիր գաղափար լինի, ինձ թվում է, լիքը մարդ կմասնակցի: Համ էլ մրցելու պահ չի լինի, վախեցողներ քիչ կլինեն, ազատ կստեղծագործեն:

Ի՞նչ կասեք:
Հլը մանրամասնի :))։

ivy
22.08.2014, 14:30
Տարբեր մտքեր ունեմ սրա հետ կապված, դուք էլ ձեր գաղափարներն ասեք:

Իմաստն էն է, որ որոշակի ընտրած ժամանակահատվածում նախապես պլանավորած գրական ակտիվություն լինի, որին հնարավորինս շատ մարդ մասնակցի: Դա երևի թե կարող ենք գրական ֆլեշ մոբ անվանել:

Օրինակ՝ կարելի է անցկացնել «Հինգ պատմվածք հինգ շաբաթում» ֆլեշ մոբ: Ամեն շաբաթ բացվում է թեմա որոշակի առաջադրանքով: Դա լինում է էդ շաբաթվա (կամ ամսվա՞) գրական առաջադրանքով: Էսպիսի պատմվածք, էսպիսի ժանրում կամ էս թեմատիկայում: Էդ շաբաթվա ընթացքում բոլոր գրողներն իրենց գործերը դնում են թեմայում, կարդում ենք, քննարկում, հետո հաջորդ շաբաթը՝ ուրիշ առաջադրանքով: Կարելի է ժամանակահատվածը երկարացնել:
Լավ կլինի նախապես գրանցել մասնակցել ցանկացողներին: Հաստատ իմանալ, թե քանի հոգի է մասնակցելու, ովքեր են լինելու: Էնպես չլինի, որ մի երկու շաբաթից էլ ոչ մի գրող չլինի: Բայց եթե ընթացքում ուրիշ մասնակիցներ էլ միանան, ոչինչ, կարևորը եղածները չփախչեն:

Կամ կարելի է մի ուրիշ ֆլեշ մոբ հայտարարել՝ «Ես՝ երրորդ դեմքով»: Առաջադրանքն էն լինի, որ ամեն հեղինակ ստեղծագործություն է ներկայացնում, որի մեջ ինքը գործող կերպար է, բայց իր մասին գրված է երրորդ դեմքով: Կարող է գլխավոր հերոս լինել կամ լրիվ էպիզոդիկ կերպար, գլխավոր պայմանն էն է, որ հեղինակն իր կերպարը երրորդ դեպքով ներկայացնի պատմվածքում: Թեև ամբողջ պատմվածքոը կարելի է առաջին դեմքով գրել, բայց էդ առաջին դեմքը՝ պատմողը, հեղինակի ես-ը չի: Պատմվածքը կարող է լինել ցանկացած ժանրի մեջ, հորինված կամ իրական: Կարոևրն էն է, որ իր անձը մարմնավորող կերպարը լրիվ իրական լինի ու միանգամայն ճանաչելի:
Ֆլեշմոբը հայտարարվում է: Ու ամեն մեկը, ով գրի նման պատմվածք, դնում է այն նախապես բացված թեմայում: Մտնում կարդում, քննարկում ենք:
Կարող ենք ավելի «ֆլեշմոբային» դարձնել իրավիճակը ու նախապես որոշված օր ու ժամին բոլորս միանգամից մեր գրածները դնենք թեմայում:

Էդպիսի մտքեր:
Դո՞ւք ինչ գաղափարներ ունեք:

StrangeLittleGirl
22.08.2014, 15:22

Կայֆ գաղափարներ են: Կարելի ա, օրինակ, հինգ պատմվածք հինգ շաբաթումը վերցնել: Առաջադրանքը հրապարակել հենց շաբաթվա սկզբին: «Ես երրորդ դեմքովն» էլ կարա առաջադրանքներից մեկը լինի, չնայած մի քիչ էս թեման ինձ դուր չի գալիս, որովհետև գալիս ա հեղինակին ու կերպարին նույնացնելու պահը, ինչն էնքան էլ հավես չի: Գրանցվելու միտքն էլ ա ճիշտ: Գրանցվող-փախնողին էլ կարելի ա տույժ սահմանել, մասնավորապես՝ չթողնելով հաջորդ շաբաթվան մասնակցի: Միաժամանակ թեմայում տեղադրելու գաղափարն էլ ա ընտիր, իսկական ֆլեշմոբ ա:

Ես նույնիսկ մտածում եմ, որ կարելի ա լինքերը ֆբ-ում շեյրել ու մի հատ հեշթեգ մտածել ֆլեշմոբի համար: Արդյունքում՝ լիքը մարդ կգա ակումբ թե՛ քննարկելու, թե՛ մասնակցելու:

ivy
22.08.2014, 16:32
Դե ասեք, ով կուզի «Հինգ պատմվածք հինգ շաբաթում» ֆլեշմոբին մասնակցել։ Եթե գոնե մի հինգ-վեց հոգի սկզբից մինչև վերջ մասնակցի, հաստատ արժի կազմակերպել։

Enna Adoly
22.08.2014, 18:10
Դե ասեք, ով կուզի «Հինգ պատմվածք հինգ շաբաթում» ֆլեշմոբին մասնակցել։ Եթե գոնե մի հինգ-վեց հոգի սկզբից մինչև վերջ մասնակցի, հաստատ արժի կազմակերպել։
ես կմասնակցեմ :)

ivy
22.08.2014, 18:57
ես կմասնակցեմ :)

Շատ լավ ա :)

Էլ ո՞վ։

Էսպես ոգևորված հարցուփորձ եմ անում, որովհետև Մարիից իմացել եմ, որ ես եմ կազմակերպելու :))
Արագ հավաքվեք, անենք :)

StrangeLittleGirl
22.08.2014, 19:34
Դե ասեք, ով կուզի «Հինգ պատմվածք հինգ շաբաթում» ֆլեշմոբին մասնակցել։ Եթե գոնե մի հինգ-վեց հոգի սկզբից մինչև վերջ մասնակցի, հաստատ արժի կազմակերպել։

Ներկա :)
Չնայած չեմ խոստանում, որ անխտիր բոլորին կհասցնեմ, որովհետև սեպտեմբերը մի քիչ խառը ամիս ա լինելու:

ivy
22.08.2014, 20:18
Էլ ովքեր են մասնակցում, մի ամաչեք :)

Այբ
22.08.2014, 21:06
Ինձ էլ գրանցեք::)

Վոլտերա
22.08.2014, 21:29
Ես էլ կմասնակցեմ, բայց վստահ չեմ

ivy
22.08.2014, 21:41
Էննա, Բյուր, Այբ, Վոլտերա :yahoo

Պահանջվում են տղաներ և դեռ ուրիշ աղջիկներ :)

ivy
22.08.2014, 21:50
Անուկ, դու չես գալի՞ս:

Դե հիմա որ ամեն շաբաթ չմասնակցեք, ոչինչ, ձեզ կախաղան չենք հանի :)

Եկեք սենց որոշենք. ով որ կարողանա պայմաններին համաձայն բոլոր հինգ պատմվածքներն էլ ներկայացնել, նրան խրախուսական մրցանակ կհասնի :)
Տեսնենք քանի հոգի կկարողանա։

Ուլուանա
22.08.2014, 22:05
Անուկ, դու չես գալի՞ս:
Կմտածեմ։ Մինչև ե՞րբ կարող եմ ասել՝ մասնակցում եմ, թե չէ։

ivy
22.08.2014, 22:09
Մտածում եմ՝ երկուշաբթի օրը սկսենք արդեն։
Էնպես որ, մինչև կիրակի։

Բայց որ ընթացքում էլ մեկի հավեսը գա, որոշի միանալ, խնդիր չկա :)
Ուղղակի որ նախապես որոշենք, ավելի լավ կլինի։

ivy
22.08.2014, 22:17
Էլ ով կա գրել սիրողներից։

Սամ, Գալ, Ռուբի, Ռայ, Արէա, Դայ, Չուկ, Սկեպտիկ, Գեսթ, Լուսնթագ, ում մոռացա։

Չեք գալի՞ս։

Dayana
22.08.2014, 22:26
Երկու իդեաներն էլ ընտիր են, ափսոս` չեմ հասցնի մասնակցել:

ivy
22.08.2014, 22:27
Երկու իդեաներն էլ ընտիր են, ափսոս` չեմ հասցնի մասնակցել:

Էհ, ափսոս։

Այբ
22.08.2014, 22:29
Առաջին շաբաթվա համար ի՞նչ թեմայով պատմվածք ենք ներկայացնելու:

ivy
22.08.2014, 22:37
Առաջին շաբաթվա համար ի՞նչ թեմայով պատմվածք ենք ներկայացնելու:

Ամեն երկուշաբթի օրվա սկզբում կդրվի առաջադրանքը։ Շաբաթվա վերջում, դեռ կորոշենք կոնկրետ երբ, կտեղադրեք ձեր գործերը։ Էնպես անենք, որ բոլորդ միանգամից միասին դնեք, ֆլեշմոբի էֆեկտը լինի։ Հետո կհայտարարվի երկրորդ պատմվածքի թեման, ու մինչև էդ երկրորդ պատմվածքներ ներկայացնելը մի շաբաթվա ընթացքում կկարդանք ու կքննարկենք նախորդ շաբաթվա արդյունքները։ Ու էդպես հինգ շաբաթ։

Skeptic
23.08.2014, 08:52
Էլ ով կա գրել սիրողներից։

Սամ, Գալ, Ռուբի, Ռայ, Արէա, Դայ, Չուկ, Սկեպտիկ, Գեսթ, Լուսնթագ, ում մոռացա։

Չեք գալի՞ս։

Այվ ջան, ես գրել չեմ սիրում, ուղղակի մեկ-մեկ ստացվում ա: :))

Շատ լավ գաղափար ա, բայց not my cup of tea: :pardon

Lusntag Lusine
23.08.2014, 08:56
Կմասնակցեմ, բայց չգիտեմ բոլորին կհասցնեմ, թե ոչ:

ivy
23.08.2014, 09:19
Հինգ հոգի հավաքվեց :)
Էլ ո՞վ կա։

Yellow Raven
23.08.2014, 10:35
Թեմայից դուրս մի հարց` Ակումբում համահեղինակային ստեղծագործական մրցույթ անցկացվե՞լա (3 հեղինակների համատեղ պատմվածքներից զատ): Ինձ թվումա ահագին հետաքրքիր կլինի, եթե կազմակերպվի մրցույթ` նախնական գրանցմամբ, մասնակիցները կազմակերպչի կողմից բաժանվեն զույգերի ու տենց մրցույթ լինի :)

ivy
23.08.2014, 10:51
Լավ միտք է, բայց ինձ թվում է, երևի թե արժի մի անգամ էլ մրցույթի փոխարեն ուրիշ բան անել։
Բացի դրանից, ինչպես տեսնում ես, ստեղծագործողները կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ստեղծագործական նախագծերին մասնակցողները շատ քիչ են։ Մի մասը հավես չունի, մյուսն էլ վախենում է՝ լավ չստացվի։ Ու էդպես չեն մասնակցում։ Նույնիսկ կենտ մարդ չենք կարողանում հավաքել, ուր մնաց զույգերով։
Քո գաղափարի իրականացման համար էդքան մասնակից չի հավաքվի ուղղակի։

Smokie
23.08.2014, 10:54
Չկա-չկա... կմասնակցեմ::pardon

Վոլտերա
23.08.2014, 10:54
Այվ, մենակ ակումբցիները կարող են մասնակցել? :)

ivy
23.08.2014, 10:56
Դե պիտի գրանցված լինեն, որ իրենց գործերը դնեն նշված օրը նշված ժամին :)

Enna Adoly
23.08.2014, 11:27
Լավ միտք է, բայց ինձ թվում է, երևի թե արժի մի անգամ էլ մրցույթի փոխարեն ուրիշ բան անել։
Բացի դրանից, ինչպես տեսնում ես, ստեղծագործողները կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ ստեղծագործական նախագծերին մասնակցողները շատ քիչ են։ Մի մասը հավես չունի, մյուսն էլ վախենում է՝ լավ չստացվի։ Ու էդպես չեն մասնակցում։ Նույնիսկ կենտ մարդ չենք կարողանում հավաքել, ուր մնաց զույգերով։
Քո գաղափարի իրականացման համար էդքան մասնակից չի հավաքվի ուղղակի։
հա,սկզբում ես էլ էի էդ մարդկանցից :Դ Ասեմ՝ավելի լավ ա մասնակցեք, որ հետո ստացվի ու նաև համոզվեք, որ դուք կարող եք: Նախորդ մրցույթից ես ինքնավստահություն ձեռք բերեցի, չնայած դողալով ուղարկեցի գործս ու եթե չուղարկեի, էս մրցույթին դժվար համարձակվեի մասնակցել: Ավելի համարձակ :)

ivy
23.08.2014, 23:30
Բոլորին հարմար կլինի՞, եթե գործերը տեղադրելու օրն ու ժամը ամեն շաբաթ երեկո 22:00 լինի (Երևանի ժամանակով):

Դեռ մինչև հիմա վեց մասնակից է գրանցվել: Բայց մի երկուսն էլ տեղեկացրել են, որ հնարավոր է ընթացքում միանան: Էնպես որ, էնպիսի ժամ եմ ուզում ընտրել, որ թե Ամերիկայի, թե Եվրոպայի մասնակիցները արթուն լինեն:

Հարմա՞ր է էդպես:

ivy
23.08.2014, 23:45
Ուզում եմ հիշեցնել, որ ամեն մեկն ինքը պիտի տեղադրի իր ստեղծագործությունը (համապատասխան թեմայում) մյուս մասնակիցների հետ հնարավորինս նույն ժամանակահատվածում:

Այբ
24.08.2014, 15:40
Նշված պայմանները հարմար են, մենակ ասեք՝ ի՞նչ թեմայով ենք գրելու, որ սկսենք արդեն աշխատել::)

ivy
24.08.2014, 15:56
Այբ ջան, ամեն շաբաթվա առաջադրանքը կդրվի երկուշաբթի օրվա սկզբին, արդեն ասել եմ։

Առաջին շաբաթվա համար նկար է դրվելու, մի քանի ժամից կտեսնես :)

ivy
24.08.2014, 20:28
Կմտածեմ։ Մինչև ե՞րբ կարող եմ ասել՝ մասնակցում եմ, թե չէ։

Արդեն մտածե՞լ ես :)

Enna Adoly
24.08.2014, 20:57
Արդեն մտածե՞լ ես :)
Այվ, էս երկուշաբթի օրվանից պիտի սկսե՞նք: Էսօ՞ր եք թեման ասելու

ivy
24.08.2014, 20:59
Այվ, էս երկուշաբթի օրվանից պիտի սկսե՞նք: Էսօ՞ր եք թեման ասելու

Հա, մի երեք ժամից երկուշաբթի է արդեն, կսկսենք։

Enna Adoly
24.08.2014, 21:02
Հա, մի երեք ժամից երկուշաբթի է արդեն, կսկսենք։
թեման մասնակիցնե՞րը պիտի առաջարկեն, թե՞ կազմակերպիչը

ivy
24.08.2014, 21:08
թեման մասնակիցնե՞րը պիտի առաջարկեն, թե՞ կազմակերպիչը

Էննա ջան, գրված է ամեն ինչ։
Թեմա չի, առաջադրանք է։

Enna Adoly
24.08.2014, 21:09
Էննա ջան, գրված է ամեն ինչ։
Թեմա չի, առաջադրանք է։
Ա՛յ, մի րոպե նորից սկզբից կարդամ:

ivy
24.08.2014, 23:12
Երկուշաբթին կամաց մոտենում է. գնամ առաջին շաբաթվա թեման բացելու։
Եթե մարդ կա, որ էստեղ չի գրանցվել, բայց որևէ շաբաթ կամ նույնիսկ բոլոր հինգ շաբաթները հավես ունենա մասնակցելու, թող անպայման մասնակցի՜ :)

Մանրամասները՝ թեմայում։
Մի քիչ հետո կբացեմ։

StrangeLittleGirl
25.08.2014, 18:53
Բոլորին հարմար կլինի՞, եթե գործերը տեղադրելու օրն ու ժամը ամեն շաբաթ երեկո 22:00 լինի (Երևանի ժամանակով):

Դեռ մինչև հիմա վեց մասնակից է գրանցվել: Բայց մի երկուսն էլ տեղեկացրել են, որ հնարավոր է ընթացքում միանան: Էնպես որ, էնպիսի ժամ եմ ուզում ընտրել, որ թե Ամերիկայի, թե Եվրոպայի մասնակիցները արթուն լինեն:

Հարմա՞ր է էդպես:

Ուզում էի ասել՝ ինձ հարմար չի, բայց ոնց որ թե ուշացել եմ: Լավ, ամեն դեպքում մի բան կմտածեմ:

ivy
25.08.2014, 19:30
Բյուր, վատագույն դեպքում ուղարկիր ինձ կամ որևէ մեկին. կդնենք քո անունից։

ivy
27.08.2014, 19:13
Գրո՞ւմ եք (http://www.akumb.am/showthread.php/66026-%D5%96%D5%AC%D5%A5%D5%B7%D5%B4%D5%B8%D5%A2-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-1-%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9) :)

StrangeLittleGirl
27.08.2014, 19:36
Գրո՞ւմ եք (http://www.akumb.am/showthread.php/66026-%D5%96%D5%AC%D5%A5%D5%B7%D5%B4%D5%B8%D5%A2-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-1-%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9) :)

Հենց նոր էկա ասելու, որ գրել եմ :)

ivy
29.08.2014, 19:13
Ուզում եմ հիշեցնել նախագծի (http://www.akumb.am/showthread.php/66026-%D5%96%D5%AC%D5%A5%D5%B7%D5%B4%D5%B8%D5%A2-%C2%AB5-%D5%A8%D5%9D-5-%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-1-%D5%AB%D5%B6-%D5%B7%D5%A1%D5%A2%D5%A1%D5%A9?p=2496961#post2496961) մասնակիցներին, որ ստեղծագործությունները տեղադրելու օրն ու ժամը մոտենում է։

Վաղը՝ Երևանի ժամանակով 22:00:

Չմոռանաք :)
Անհամբեր սպասում եմ բոլորիդ գործերին, հավեսով կարդալու եմ։

ivy
29.08.2014, 19:31
Մեկ էլ խնդրանք բոլորին. կարդացեք ստեղծագործություններն ու ակտիվ մասնակցեք քննարկումներին:

Վոլտերա
30.08.2014, 11:09
Եկա ասեմ, որ ես էլ եմ գրել :)
Բայց տատանվում եմ ուղարկելու հարցում

ivy
30.08.2014, 11:25
Ուղարկել չի, այլ տեղադրել ա :)
Մի տատանվիր, դիր կարդանք:

StrangeLittleGirl
30.08.2014, 12:34
Եկա ասեմ, որ ես էլ եմ գրել :)
Բայց տատանվում եմ ուղարկելու հարցում
Ես էլ եմ է տատանվում :))

Վոլտերա
30.08.2014, 13:46
Ես էլ եմ է տատանվում :))

Արի տատանվելով դնենք, ոչինչ: Աչքիս մենակ մենք ենք գրել :))

StrangeLittleGirl
30.08.2014, 14:21
Արի տատանվելով դնենք, ոչինչ: Աչքիս մենակ մենք ենք գրել :))

Մի հոգի էլ ա գրել, ինքն էլ ա տատանվում :))

ivy
30.08.2014, 15:49
Հինգ հոգի գրել ա, ու հինգն էլ ճոճվում են։
Սովորական վիճակ։

Այբ
30.08.2014, 17:50
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շա՜տ վատ է գրել: Երևի մենակ ես եմ::cry

StrangeLittleGirl
30.08.2014, 19:01
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շա՜տ վատ է գրել: Երևի մենակ ես եմ::cry
Ես իմի վրա չեմ կարում աշխատեմ :( Ահավոր էքստրեմալ պայմաններում եմ հայտնվել:

Արէա
30.08.2014, 19:32
Մենակ ես եմ, թե՞ էլի մարդ կա, որ շա՜տ վատ է գրել: Երևի մենակ ես եմ::cry

Ես խիստ կասկածում եմ, որ դու վատ ես գրել:

Այբ
30.08.2014, 20:46
Ես իմի վրա չեմ կարում աշխատեմ :( Ահավոր էքստրեմալ պայմաններում եմ հայտնվել:

Իմ մոտ էլ ինտերնետ կապն է ահավոր վատ...ասա ժամը 10:00 ինտերնետ ունենամ:(

Ես խիստ կասկածում եմ, որ դու վատ ես գրել:
Իրոք շատ վատ եմ գրել: :(

Enna Adoly
30.08.2014, 21:03
Հինգ հոգի գրել ա, ու հինգն էլ ճոճվում են։
Սովորական վիճակ։
վերջում սաղ էլ կուղարկեն :)) օրինակ ես՝ համոզված եմ, որ ուրիշների համար կիսատ-պռատ բան ա լինելու, բայց ես չգիտեմ ինչ ավելացնեմ:

StrangeLittleGirl
30.08.2014, 21:25
վերջում սաղ էլ կուղարկեն :)) օրինակ ես՝ համոզված եմ, որ ուրիշների համար կիսատ-պռատ բան ա լինելու, բայց ես չգիտեմ ինչ ավելացնեմ:

Հա, արդեն հաստատ որոշել եմ, որ ուղարկելու եմ:

StrangeLittleGirl
30.08.2014, 22:17
Իսկ քննարկումները ո՞նց են լինելու: Հենց ֆլեշմոբի թեմայու՞մ: Սպասենք, որ սաղ տեղադրե՞ն: Ե՞րբ կիմանանք, որ սաղ տեղադրել են:

StrangeLittleGirl
01.09.2014, 00:03
Այս շաբաթվա գրական առաջադրանքը

Ստեղծագործությունը պետք է համապատասխանի հետևյալ երկու պայմաններին.
1. Գործողությունների վայրը Հայաստանն է
2. Կերպարներից առնվազն մեկը օտարերկրացի է

Ստեղծագործությունը կարող է լինել ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Այն պետք է վերնագրված լինի: Ժանրային, թեմատիկ և ծավալային սահմանափակումներ չկան:

Բոլորին մաղթում եմ հաճելի ստեղծագործական շաբաթ ;)
Ակտի՜վ եղեք:

Գնալով բարդացնում ա :))
Րի՜կ, ու՞ր ես, արի քո մասին պատմվածք գրեմ :))

Smokie
01.09.2014, 18:39
Գնալով բարդացնում ա :))
Րի՜կ, ու՞ր ես, արի քո մասին պատմվածք գրեմ :))

Իմ համար էս մեկը երևի ավելի հեշտ լինի, հուսամ վերջին պահին չեմ թողնի::))
Իմ մտքով էլ էր ինքը անցել:))

Ես նույնիսկ սկզբերում մտածում էի երկրորդ շաբաթվան մասնակցելու համար երկրորդ անգամ պետք ա գրանցվես::)) Ասում էի երկրորդին չեմ մասնակցի, բայց քանի որ սենց դուրս եկավ, մինչև վերջ կգնամ::hands

ivy
05.09.2014, 08:38
Ուզում եմ հիշեցնել, որ երկրորդ շաբաթվա ստեղծագործությունները տեղադրելու օրն ու ժամը մոտենում է։
Վաղը՝ 22:00:
Չմոռանաք :)

Այբ
06.09.2014, 15:22
Որոշ անձնական խնդիրների պատճառով հնարավոր է, որ այս փուլին չմասնակցեմ: :(

Smokie
06.09.2014, 21:14
Աչքիս չեմ կարողանա ժամը 22:00-ին տեղադրել, չնայած ո՞վ գիտե::esim

StrangeLittleGirl
06.09.2014, 22:01
Ես որ չկարացա :))

LisBeth
06.09.2014, 22:10
Յա՜, ես ինչ ա տեղի ունենում ստեղ:

LisBeth
06.09.2014, 22:22
Հա լավ տեսա: Կարա՞մ մի բան բստրեմ, եթե ժամանակ ունեմ դեռ: Մենակ ասեք ինչքան ժամանակ կա:

ivy
06.09.2014, 22:33
Հա լավ տեսա: Կարա՞մ մի բան բստրեմ, եթե ժամանակ ունեմ դեռ: Մենակ ասեք ինչքան ժամանակ կա:

Մնաց մյուս շաբաթ ;)

LisBeth
06.09.2014, 22:37
Մնաց մյուս շաբաթ ;)

էդքան չեմ համբերի, կտեղադրեմ մանապատումներում, որ պրծա: Գնամ կարդալու::kiss

ivy
06.09.2014, 22:39
էդքան չեմ համբերի, կտեղադրեմ մանապատումներում, որ պրծա: Գնամ կարդալու::kiss

Լիզ, մյուս շաբաթ ուրիշ առաջադրանք է լինելու։
Դու ինչի մասին ես գրել. առաջին շաբաթվանն ես գրել, թե երկրորդ։

LisBeth
06.09.2014, 22:44
Լիզ, մյուս շաբաթ ուրիշ առաջադրանք է լինելու։
Դու ինչի մասին ես գրել. առաջին շաբաթվանն ես գրել, թե երկրորդ։

ես բան էլ չեմ գրել:), բայց ուզում եմ մի բան գրեմ: Էս շաբաթվա թեմայով միտք կա, մյուս շաբաթ չգիտեմ ոնց կլինեմ, ուր կլնեմ, մի խոսքով: Բայց հնարավորինս կհետևեմ:

ivy
06.09.2014, 22:46
ես բան էլ չեմ գրել:), բայց ուզում եմ մի բան գրեմ: Էս շաբաթվա թեմայով միտք կա, մյուս շաբաթ չգիտեմ ոնց կլինեմ, ուր կլնեմ, մի խոսքով: Բայց հնարավորինս կհետևեմ:

Դե որ վերջացնես, դիր էդ թեմայում, ոչինչ, քոնն էլ թող հետֆլեշմոբային լինի :)

LisBeth
06.09.2014, 22:49
Դե որ վերջացնես, դիր էդ թեմայում, ոչինչ, քոնն էլ թող հետֆլեշմոբային լինի :)

օկ, մերսի թույլատվության համար:

ivy
07.09.2014, 20:37
Շուտով նախագծի երրորդ շաբաթը պիտի սկսվի։
Բայց մտածում եմ, կարո՞ղ է էլ հավես չունեք։
Իզուր տեղը նոր շաբաթ չսկսեմ։
Ի՞նչ կասեք։

Enna Adoly
07.09.2014, 21:31
Շուտով նախագծի երրորդ շաբաթը պիտի սկսվի։
Բայց մտածում եմ, կարո՞ղ է էլ հավես չունեք։
Իզուր տեղը նոր շաբաթ չսկսեմ։
Ի՞նչ կասեք։
Այվ,խնդրում եմ շարունակիր, ես որ մասնակցելու եմ հաստատ:

Այբ
07.09.2014, 22:00
Շուտով նախագծի երրորդ շաբաթը պիտի սկսվի։
Բայց մտածում եմ, կարո՞ղ է էլ հավես չունեք։
Իզուր տեղը նոր շաբաթ չսկսեմ։
Ի՞նչ կասեք։

Ես ուզում եմ շարունակել մասնակցել;:8

Lusntag Lusine
10.09.2014, 17:13
Ես արդեն գրել եմ:

StrangeLittleGirl
10.09.2014, 17:45
Իսկ ես ոնց որ էս շաբաթ էլ չեմ հասցնում :cry

Mephistopheles
10.09.2014, 18:28
Շուտով նախագծի երրորդ շաբաթը պիտի սկսվի։
Բայց մտածում եմ, կարո՞ղ է էլ հավես չունեք։
Իզուր տեղը նոր շաբաթ չսկսեմ։
Ի՞նչ կասեք։

Այվ, մի քիչ էքզոսթիդ ա ամեն շաբաթ պատմվածք գրելը ու համարյա նույն բնույթի թեմաներով… մարդը մի երկու գործից հետո սպառվում ա… կարող ա ինքը նույնիսկ չնկատի էլ…

…մտածում եմ…

ivy
10.09.2014, 19:00
Մեֆ, դե նախագծի իմաստը հենց դա էր: Պիտի ուրեմն սկզբից որոշվեր, որ չարժի:
Բայց դե էնպես ա, որ ոչ բոլորն են ամեն շաբաթ մասնակցում:
«Համարյա նույն բնույթի թեման» չհասկացա:

StrangeLittleGirl
10.09.2014, 21:19
Այվ, մի քիչ էքզոսթիդ ա ամեն շաբաթ պատմվածք գրելը ու համարյա նույն բնույթի թեմաներով… մարդը մի երկու գործից հետո սպառվում ա… կարող ա ինքը նույնիսկ չնկատի էլ…

…մտածում եմ…

Մեֆ, էնքան էլ համաձայն չեմ: Եթե ես էն ժամանակն ունենայի, ինչ հուլիս-օգոստոսին ունեի, լավ, նույնիսկ մայիս-հունիսին, ես հարյուր տոկոս ամեն շաբաթ մասնակցող էի: Համենայնդեպս, Ռիփը բավարար չափով նյութ տալիս ա ստեղծագործականությունը խթանելու համար: Մենակ անցյալ շաբաթվանն էր, որ իրոք շատ սպեցիֆիկ էր թեման, ոնց պտտացնում էի, ոչ մի գաղափար չէր ծնվում:

Enna Adoly
10.09.2014, 21:39
Այվ, մի քիչ էքզոսթիդ ա ամեն շաբաթ պատմվածք գրելը ու համարյա նույն բնույթի թեմաներով… մարդը մի երկու գործից հետո սպառվում ա… կարող ա ինքը նույնիսկ չնկատի էլ…

…մտածում եմ…
համաձայն չեմ, որովհետև նախ թեմաները էնքան էլ նույն տիպի չեն,հետո էլ ստիպում ա,որ անընդհատ գրևելու միջոցով լավացնես գրելդ, էլ չեմ ասում ՝ոնց ա ստիպում աշխատեցնես երևակայությունդ:

Mephistopheles
10.09.2014, 21:43
օքեյ

Mephistopheles
10.09.2014, 22:10
Մեֆ, դե նախագծի իմաստը հենց դա էր: Պիտի ուրեմն սկզբից որոշվեր, որ չարժի:
Բայց դե էնպես ա, որ ոչ բոլորն են ամեն շաբաթ մասնակցում:
«Համարյա նույն բնույթի թեման» չհասկացա:

եթե մարդիկ հարմար են զգում ուրեմն սխալ եմ զգացել… խնդիր չկա… ուղղակի նույն սեթինգներով ու կարճ իրար հետևից գրելն ինձ թվաց կարող ա էքզօսթինգ լինի… նկար/մի շաբաթ, ընդորում նկարները սիմվոլիկ են… ոնց որ ընկնես track-ի մեջ… գործերը նույնատիպ են ստացվում եթե նույն մարդիկ են մասնակցում…

…բայց ոնց որ տեսա դա խնդիր չի…

ivy
12.09.2014, 22:31
Չմոռանաք վաղը ժամը 22:00-ին տեղադրել ձեր ստեղծագործությունները (http://www.akumb.am/showthread.php/66039-«5-ը՝-5-ում»-3-րդ-շաբաթ?p=2497816#post2497816) :)

Smokie
13.09.2014, 18:23
Լավ, սրա իմմաստը՜, մտածում եմ ես, բայց դե մեկ ա արդեն պատրաստ ա:L

Նիկեա
13.09.2014, 18:30
Սկզբում մտածում էի չեմ գրի, ախր նկարը շատ լավն է, էնքա՜ն էմոցիաներ ա տալիս, նկարին արժանի գործ չգրելը հանցանք է,բայց գրելու ցանկությունը շատ մեծ էր ու էդպես երևի ինչ-որ բան ստացվեց։ Հակմ էլ ուզում եմ տեսնել սխալներս որ աշխատեմ դրանք ուղղելու վրա։ :)

StrangeLittleGirl
13.09.2014, 19:38

Հա, նկարը լրիվ ինքն ա :)) Մանավանդ որ... հըմ, մեղմ ասած անծանոթ նկար չի :)) Ախր ո՞նց չգրես է

http://www.company7.com/bosendorfer/graphics/toriamosatbosie2_400268.jpg

Մի խոսքով, ես սկսեցի գրել: Ինչ ստացվի-ստացվի:

Enna Adoly
13.09.2014, 21:36
հենց նոր պրծա :շունչքաշողսմայլ

StrangeLittleGirl
13.09.2014, 22:03
հենց նոր պրծա :շունչքաշողսմայլ
Հիմա որ ասեմ՝ իրար հետ պրծանք, էն խուժան ձյաձյաները ինչ ասես չեն մտածի :D

ivy
13.09.2014, 22:12
Բա Վոլտերան :think

Վոլտերա
13.09.2014, 22:14
Չի հասցրել :(

Smokie
13.09.2014, 23:38
Բա Վոլտերան :think

Լոլիտան էլ;)

Այբն էլ ընդհանրապես գնացել ա::(

Smokie
15.09.2014, 12:16
Բա չորրորդն ինչի՞ մասին ա լինելու::8

ivy
15.09.2014, 13:27
Բա չորրորդն ինչի՞ մասին ա լինելու::8

Տանը չէի երեկ, հիմա գրեցի :)

Smokie
15.09.2014, 13:41
Տանը չէի երեկ, հիմա գրեցի :)

Դզեեե՜ց, հենց էսօր մտքովս ապագա պատմվածքիս թեման անցել էր::)) Տենաս ո՞նց եմ տեղավորվելու հինգ նախադասության մեջ::D Բայց դեռ հաստատ չի, կարող ա և փոխեմ::esim

StrangeLittleGirl
15.09.2014, 17:36
Էս ինչ լավն ա էս չորրորդը :)) Ես էլ մտածում էի՝ տեսնես էս հինգից որևէ մեկը շատ կարճ կանի՞ Ռիփը :))

StrangeLittleGirl
15.09.2014, 23:59
Ռիփ, նոր ջոկեցի, էս շաբաթ օրը ձեռիս տակ կոմպ չի լինելու: Հինգշաբթի երեկոյան քեզ կուղարկեմ իմ գործը:

Nihil
16.09.2014, 00:25
վախ, կարճ պատմվածքներ հատուկ ինձ նման ալարկոտների համար։ Մտածում եմ մասնակցեմ, թե մասնակցելուց հետո ինքս ինձնից կսկսեմ զզվել :))

Վոլտերա
16.09.2014, 17:38
վախ, կարճ պատմվածքներ հատուկ ինձ նման ալարկոտների համար։ Մտածում եմ մասնակցեմ, թե մասնակցելուց հետո ինքս ինձնից կսկսեմ զզվել :))

Այ մարդ դու մասնակցի, զզվելն-չզզվելն էլ մեզ թող :))

Nihil
16.09.2014, 21:32
Այ մարդ դու մասնակցի, զզվելն-չզզվելն էլ մեզ թող :))

լավ :))

ivy
19.09.2014, 18:09
Չմոռանաք վաղը ժամը 22:00 տեղադրել ձեր ստեղծագործությունները։

Smokie
19.09.2014, 19:57
Թեման ինձ մի տեսակ հետաքրքրեց: Հետագայում երևի ևս մի քանի կարճ պատմվածքներ գրեմ նվիրված ակումբցիներին: Հիմա կարծես պատրաստ ա, բայց ինձ հետաքրքիր ա կկարողանա՞յի ա՛յլ կերպ գրել նմանատիպ պատմվածքը, ա՛յլ ուղղությամբ շարժվել: Բայց նորից եմ կրկնում... երևի՛ փորձեմ::)

Sambitbaba
16.12.2014, 21:03
Մի քիչ շատ չերկարե՞ց ձեր պարապությունը...:angry
Ու՞ր են ձեր պայծառ մտքերը, ժողովուրդ։ Ի՞նչ եք թթվել-նստել։ Թե՞ քնած եք՝ ձմեռ է... Մեր աչքն էլ ջուր կտրեց ձեր պատմվածքներին սպասելով...:(
Արթնացեք, ջահելությու՛ն։ Արդեն երեք ամիս եղավ, ձեն-ձուն չկա...

Մի բան կասեմ ձեզ հաստատ. որքան քիչ եք երազում, այնքան ավելի քչանում են ձեր երազանքները։ Որքան քիչ եք սիրում, այնքան ավելի քչանում է ձեր մեջ սերը... Եվ այդպես շարունակ։

Վե՛ր կացեք, ժողովուրդ, էլ ժամանակ չմնաց... Շուտով Ծնունդն է առաջներիդ, Ամանորը... Եկեք, կլինի, հասցրեք մի բան արարեք... Նվիրեք Ակումբին ձեր նախաամանորյան գեղեցիկ պատմվածքները։

Կամ, ավելի լավ է, նվիրեք մեր ակումբցիների երեխաներին։ Ձեր երեխաներին, ով չունի առայժմ՝ ունեցողների երեխաներին։ Գալ, փոքրիկիդ պատմվածք նվիրած կա՞ս... Չուկ, դու՞... Մյուսնե՞րը...
Հավաքեք, ուժերդ, կակռազ վաղուց պարապ են մնացել ձեր պայծառ մտքերը։:)

Կուզե՞ք, հենց այդպես էլ կոչեք մրցույթը.[B] "Իմ ամենապայծռ երազանքը"...:love:love:love

Alphaone
16.12.2014, 22:10
Իմ ամենապայծառ երազա՞նքը...
Ես կարդացի, միանգամցի թռչող ափսեի վայրէջք պատկերացրեցի նոր մոլորակի վրա, մի կողքիս թռչող ձուկիկ Իվուկն էր՝ ընտանի կենդանի, մյուս կողքիս այլմոլորակային գործընկերներս: Հավես կադրեր էին :)

StrangeLittleGirl
16.12.2014, 23:51
Իմ ստեղծագործականությունն արդեն լրիվ ուրիշ տեղ ա սպառվում: Սպասեք լավ լուրերի :) :love

Sambitbaba
17.12.2014, 07:07
Իմ ամենապայծառ երազա՞նքը...
Ես կարդացի, միանգամցի թռչող ափսեի վայրէջք պատկերացրեցի նոր մոլորակի վրա, մի կողքիս թռչող ձուկիկ Իվուկն էր՝ ընտանի կենդանի, մյուս կողքիս այլմոլորակային գործընկերներս: Հավես կադրեր էին :)

Ափսո՞ս է, մեզ էլ պատմես...:(

Sambitbaba
17.12.2014, 07:12
Իմ ստեղծագործականությունն արդեն լրիվ ուրիշ տեղ ա սպառվում: Սպասեք լավ լուրերի :) :love

Ամուսնանու՞մ ես...

StrangeLittleGirl
17.12.2014, 10:43
Ամուսնանու՞մ ես...

Չէ՜ :D Ստեղծագործականություն ասելով բառիս բուն իմաստով եմ ասում. պատմվածք:

Վոլտերա
07.01.2015, 01:05
Ժող, մրցույթ կուզե՞ք :)

StrangeLittleGirl
07.01.2015, 01:15
Ժող, մրցույթ կուզե՞ք :)

Հա՜ :)

Վոլտերա
07.01.2015, 01:22
Դե առաջարկներ արեք թեմատի՞կ, ժանրայի՞ն, ազա՞տ, արձակ, չափածո, կարճ, երկար

Alphaone
07.01.2015, 01:51
Կարելի ա մրցույթ անել՝ ով ինչ ուզում ա ուղարկի: Խորագիրը լինի՝ «Իմ լավագույն ստեղծագործությունը».. սրա պես մի բան:
Մեկը կարա վեպ դնի՝ գնալով էն ռիսկին, որ էդքանը չեն կարդա, քվեարկի, մյուսը մի հատ երեք տողանոց haiku: Հետաքրքրիր կստացվի :)

Վոլտերա
07.01.2015, 01:59
Ալֆ, բայց էդ դեպքում միցույթ չի ստացվի, այսինքն ոչ մի կոնկրետ չափանիշ չի լինի ստեղծագործությունները գնահատելու: Եթե մեկը կարճ պատմվածք ուղարկի, մյուսը բանաստեղծություն, ո՞նց եք համեմատելու էդ երկուսը, ո՞նց եք որոշելու, թե որ մեկն է ավելի լավը կամ ավելի հաջողվածը

Enna Adoly
07.01.2015, 02:09
Դե առաջարկներ արեք թեմատի՞կ, ժանրայի՞ն, ազա՞տ, արձակ, չափածո, կարճ, երկար
ԹԵմատիկ
արձակ
երկար կամ կարճ

StrangeLittleGirl
07.01.2015, 11:42
Ամուսնանու՞մ ես...

Ժող, մրցույթ կուզե՞ք :)

ԹԵմատիկ
արձակ
երկար կամ կարճ

Ստորագրում եմ :)

Sambitbaba
07.01.2015, 12:28
Դե առաջարկներ արեք թեմատի՞կ, ժանրայի՞ն, ազա՞տ, արձակ, չափածո, կարճ, երկար

Ես առաջարկում եմ մրցույթ "Ու՞ր է կորել Վոլտերան" թեմայով: Համոզված եմ, լիքը ագաթաքրիստիներ ի հայտ կգան::think

Sambitbaba
07.01.2015, 12:31
Ստորագրում եմ :)

Բա էլ ու՞ր էին ձևեր թափում...:P:love:rose

StrangeLittleGirl
07.01.2015, 15:35
Բա էլ ու՞ր էին ձևեր թափում...:P:love:rose

Ձևեր չեմ թափում :))

Վոլտերա
07.01.2015, 17:05
Քանի դեռ գոնե մի չորս-հինգ հոգի հաստատ չասեն, որ մասնակցելու են, չեմ սկսի մրցույթը

Alphaone
07.01.2015, 20:32
հաստատ մանակցող 1. :)

Վոլտերա
07.01.2015, 21:41
Ես էլ կմասնակցեմ :))

Enna Adoly
07.01.2015, 22:00
ես էլ եմ մասնակցում

Նիկեա
08.01.2015, 19:45
Միանում եմ :oy ...

StrangeLittleGirl
08.01.2015, 22:41
Ես էլ եմ հաստատ :)
Գոնե էս էմոցիոնալ վիճակիցս մի լավ բան դուրս գա :))

Enna Adoly
09.01.2015, 21:06
առաջարկում եմ կարճ ֆորմատի հակառակ ֆորմատը անել, այսինքն սահմանել մինիմալ սիմվոլների քանակ,որից պակաս չպիտի լինի:
թեմատիկ մասը. առաջարկում եմ հայտնիների կիսատ գործերից դնել ու շարունակել

StrangeLittleGirl
09.01.2015, 21:08
առաջարկում եմ կարճ ֆորմատի հակառակ ֆորմատը անել, այսինքն սահմանել մինիմալ սիմվոլների քանակ,որից պակաս չպիտի լինի:
թեմատիկ մասը. առաջարկում եմ հայտնիների կիսատ գործերից դնել ու շարունակել
Մինիմալի հետ համաձայն եմ, բայց առաջարկում եմ հայտնիներին հանգիստ թողնել ու մեր կրեատիվությունը խոդի տալ: Չգիտեմ՝ ում մոտ ոնց, բայց իմ փորձը ցույց ա տվել, որ ես ուրիշի գրածը շարունակելուց հեչ լավ չեմ:

Enna Adoly
09.01.2015, 21:25
Մինիմալի հետ համաձայն եմ, բայց առաջարկում եմ հայտնիներին հանգիստ թողնել ու մեր կրեատիվությունը խոդի տալ: Չգիտեմ՝ ում մոտ ոնց, բայց իմ փորձը ցույց ա տվել, որ ես ուրիշի գրածը շարունակելուց հեչ լավ չեմ:
ես երբևէ չեմ փորձել , հա,կարելի ա կայֆ թեմա ընտրել:

Վոլտերա
10.01.2015, 13:30
Ժող, ֆորմատը որոշվեց, թեման մնաց որոշել: Եթե առաջարկներ կան, գրեք: Ես էլ ձեռի հետ մտածեմ :)

Վոլտերա
10.01.2015, 13:36
Հենց նոր մտքովս մի հետաքրքիր բան անցավ. դեռ հում միտք ա, բայց միանգամից գրեմ: Ասենք՝ վերցնում եք ինչ-որ հայտնի գործ՝ լիքը հերոսներով-բանով, ու դրա միջի երկրորդական-ութերորդական ինչ-որ կերպարին ձեր ստեղծագործությունում դարձնում եք առանցքային կերպար կամ, ավելի հետաքրքիր ա, նույնիսկ POV: Ոնց որ արդեն ճանաչված (հնարովի) պատմությունը, հերոսներին ու հարաբերությունները ներկայացնում եք լրիվ ուրիշ ու նոր տեսանկյունից, ստիպում եք ուրիշ հայացքով նայել հայտնի փաստերին, ինչ-որ բան ավելացնում եք, ինչ-որ բան փոխում, արդյունքում՝ նույն setting-ում ստանում եք նոր գործ. կերպարներին ու իրադարձություններն էլ շատ բացատրել պետք չի լինի, որովհետև արդեն հայտնի կլինեն, կարելի կլինի կենտրոնանալ միայն էդ ալտերնատիվ հայացքի վրա: Ասենք՝ Բորխեսը մի էջուկեսանոց պատմվածք ունի Մինոտավրոսի անունից, շատ լավն ա, ասում ա՝ ուզում եմ խաղամ դրանց հետ, գալիս են, հետո կորում են, հետո էլի են գալիս, սաղ վատ ու անհասկանալի ա, ես լավն եմ, ես մեղք եմ, ու հիմա նստած սպասում եմ, թե ով պիտի ինձ ազատի էս կյանքից: Հետո Թեսևսը կես բերան ասում ա, որ Մինոտավրոսը համարյա չդիմադրեց: Ո՞նցն ա միտքը:

Հիշում ե՞ք Հայկի էս առաջարկը: Ի՞նչ կասեք

Enna Adoly
11.01.2015, 13:56
Հիշում ե՞ք Հայկի էս առաջարկը: Ի՞նչ կասեք
ուրիշ առաջարկ չկա՞

StrangeLittleGirl
12.01.2015, 01:39
Հիշում ե՞ք Հայկի էս առաջարկը: Ի՞նչ կասեք

Էրեկ մի հատ եքա գրառում էի արել էն մասին, թե ինչու չէ էդ առաջարկը, բայց թե ինչ կարանք անենք դրա տեղը, էն էլ գրառումս չպոստվեց, հավես չունեմ էդքանը նորից գրելու:

Իսկ եթե ուղղակի մի բառ, մի թեմա վերցնենք, էնքան որ թեթևակի ուղղություն լինի, ու սկսենք աշխատել: Էս էրկու օրը վորքշոփի էի, լիքը գժանոց վարժություններ ենք արել: Թե կուզեք, կարամ մի երկուսն առաջարկեմ: Օրինակ, էսօր մի բողոքի նամակ կարդացինք, որն իրականում պատմվածք ա: Ուրեմն մի կին բողոքում էր, որ պարկինգի համար իրան տուգանում են, բայց հետո խորանում, ուրիշ բաներ էր պատմում: Հետո առաջադրանք ստացանք գրել նմանատիպ նամակ: Կարանք էդ նույնն էստեղ անենք:

Նիկեա
13.01.2015, 12:40
Մի բան էլ ես եմ մտածել, չգիտեմ լավ ա թե վատ բայց գրում եմ :)) Կարող ենք էնպիսի պատմվածք գրել, որը կազմված կլինի հերոսների ֆեյսբուքյան հաղորդագրություններից, երկխոսության ձևով։ Պատմվածքի կմախքն անգամ կարող է նամակների պատուհանի կառուցվածքով լինել, ներառել ուղարկման ամսաթիվը, ժամ... Ինձ թվում է հնարավոր է նման ձևով պատմվածք ստանալ։ :oy

StrangeLittleGirl
13.01.2015, 13:52
Հիշում ե՞ք Հայկի էս առաջարկը: Ի՞նչ կասեք

Մի բան էլ ես եմ մտածել, չգիտեմ լավ ա թե վատ բայց գրում եմ :)) Կարող ենք էնպիսի պատմվածք գրել, որը կազմված կլինի հերոսների ֆեյսբուքյան հաղորդագրություններից, երկխոսության ձևով։ Պատմվածքի կմախքն անգամ կարող է նամակների պատուհանի կառուցվածքով լինել, ներառել ուղարկման ամսաթիվը, ժամ... Ինձ թվում է հնարավոր է նման ձևով պատմվածք ստանալ։ :oy

Կարծում եմ՝ ինքն իրանով էդպիսի պատմվածք գրելը շատ հետաքրքիր միտք ա, բայց որպես առաջադրանք տալը բավական ձանձրալի կարա լինի. պատկերացրու մի հինգ-վեց հատ նման պատմվածք ես կարդում իրար հետևից:

Վոլտերա
13.01.2015, 14:13
Ես մտածել եմ արդեն :)) էս երկու օրը մրցույթի թեման կբացեմ

LisBeth
22.02.2015, 05:13
Մրցույթին ուզածիս պես ուշադիր չեմ կարողացել հետևել, գործերն էլ թռնելով ու կիսատ եմ նայել, բայց եթե դեմ չեք՝ մրցույթից ընդհանուր տպավորություններովս կիսվեմ։

Նախօրոք խնդրում եմ՝ Մարիշոկ, նեղանալ չլինի։

Շատ անտարբեր, առանց սիրտ ու ջիգյար դնելու, շըփթըփ մրցույթ էր։ Սկսած ընտրված նկարից, որն իր կոնցեպտով ահագին հիշեցնում էր Այվիի դրած բատինեքի ու ծաղիկի նկարը, վերջացրած նրանով, որ կազմակերպիչը սկի լայաղ չի արել ավանդական ամփոփող գրառում անել՝ մասնակիցների ցուցակով, շնորհավորանքով և այլն։ Ու ոնց կազմակերպածն էր անհավես նենց էլ ընթացքն ու ավարտն էր։
Մարի, պաչիկ :)

Տենց չի էլի ձևը։ Իդեաներ ա պետք հղանալ, ինտերնետից նկար քոփի փեյսթ անելուց մի քիչ առաջ գնալ, out of the box մտածել, քննարկման դնել, վիճել, եզրահանգումների գալ։ Թե չէ ոնց որ հա նույն մրցույթը գնա։ Նույն հեղինակները, նույն քննարկումները, նույն գուշակությունները... հոգնեցինք էլի։

Որ չասեք՝ մենակ մեծ-մեծ խոսում ես՝ սենց բան մը։ Չեմ ասում, որ հանճարեղ միտք եմ ճառագել ու հրաշալի մի անձնավորություն եմ ես, բայց սենց մի գաղափար ունեմ։

Պիես գրենք մյուսը։
Ասենք սենց մինիմում կրիտերիաներով. մաքս հինգ գործող անձ, իրադարձությունը՝ փակ տարածքում, մի հատ պարտադիր կոնֆլիկտ երկու գործող անձանց միջև, հնարավորինս անսպասելի ֆինալ։
Նախ՝ սենց բան չենք արել, դրամատուրգիայում մեզ կփորձենք, տեսնենք ստացվում ա թե չէ, հետո, կարծում եմ, շատերի ձեռագիրը էս ֆորմատում մի քիչ ավելի դժվար կլինի ճանաչել։ Ու կբացառվի էն դեպքը, որ ինչ որ մեկն իր նոյի թվի գրած գործը կսաղացնի մրցույթի վրա։

Կարծիքնե՞ր։

Լավ միտք ա, բայց սահմանափակումները ոնց որ շատ են, միանման կլինեն, կարդալն էլ դժվար ու ձանձրալի

Գալաթեա
22.02.2015, 05:16
Լավ միտք ա, բայց սահմանափակումները ոնց որ շատ են, միանման կլինեն, կարդալն էլ դժվար ու ձանձրալի
Պարտադիր չի։ Գրելու ձևից ա կախված։
Բայց դե ասածս էդ ա։
Քննարկենք, շտկենք ու գանք ճիշտ, մեծամասնությանը ձեռք տվող որոշման։

Mephistopheles
22.02.2015, 05:58
Լավ միտք ա, բայց սահմանափակումները ոնց որ շատ են, միանման կլինեն, կարդալն էլ դժվար ու ձանձրալի

պիես գրելը համ էլ բարդ ա… չնայած կարելի ա պարզացնել, որ հեշտ ըլնի…

ivy
22.02.2015, 11:16
Պիեսը հետաքրքիր գաղափար է: Կյանքում չեմ փորձել, նույնիսկ չգիտեմ՝՝ ոնց են դա գրում:

Ինձ ընդհանրապես ստանդարտ մրցույթի ու քվեարկության գաղափարը դուր չի գալիս. անցյալ անգամ փորձեցի մի քիչ ուրիշ բան անել, գուցե էլի թերի էր իդեան: Բայց սենց ստանդարտ մրցույթները երևի արդեն սպառել են իրենց:

Կարելի է շատ ուրիշ բաներ մտածել: Օրինակ՝ գրական մարտահրավերներ անել, որին երկու հոգի են մասնակցում: Մեկը տալիս է գրական թեման/ժանրը/ուղղությունը, նաև ժամկետը ու «մարտահրավերի կոչ» անում: «Ո՞վ է գալիս հետս մրցելու» վիճակներ: Ով որ առաջինը արձագանքի, նրա հետ էլ կլինի «մենամարտը»: Իհարկե գրական ուղղությունն ընտրողը որոշ առավելություններ ունի, բայց միևնույն է ընթերցողն է որոշում՝ ում մոտ ոնց էր ստացվել: Կարելի է էնպես անել, որ անուններն էլ անոնիմ մնան: Ասենք՝ հայտերը ուղարկել մոդերին: Մոդերը գա, համապատասխան թեմա բացի, թե ոմն մեկը էս-էս պայմաններով գրական մարտահրավերի կոչ է անում:
Տենց լիքը նոր բաներ կարելի է մտածել, փորձել:

ivy
22.02.2015, 11:50
Պիես լինի, թե ուրիշ բան, նույն ընթացքով թե գնաց՝ «հայտարարում ենք մրցույթ, ընդունում ենք տարբերակներ, դնում ենք թեմայում, բացում քվեարկություն», էլի անհավես է անցնելու, արդեն հոգնեցնող է նույն բանը: Ոչ կարդացող կա, ոչ քվեարկող: Ընթացակարգը արժի վերանայել, իմ կարծիքով:

Վոլտերա
22.02.2015, 11:52

Համաձայն եմ :)

Գալաթեա
22.02.2015, 12:33
Այլ ընթացակա՞րգ: Օքեյ:

Եթե մնում ենք պիեսի վրա(չեք ուզի, սովորական պատմվածք կդառնա), կամավոր առաջադրվում են վեց հոգի, որոնք պատրաստ են մասնակցել էքսպերիրեմտին: Ընդհանուր քննարկումով որոշվում ա թե իրենք ինչ տիպի բան պետք ա գրեն, (առաջադրվածները դրան չեն մասնակցում, կամ շատ ակտիվ չեն մասնակցում, որ իրենց ձայնը որոշիչ չլինի) որ մարտահրավերի պահը մնա, ասենք կոնկրետ ժանր կամ ֆորմատ ա որոշվում ստեղծագործության, տրվում ա ժամանակ ու իրանցից առաջին երեքը, ըստ առաջադրվելու հերթականության, գրում են գործերը: Արդեն առանց անունները նշելու, մոդերն ա դնում:
Հետո քննարկումների 2-3 օրից հետո մյուս երեքը վերցնում են ամեն մեկը մի գործ, (կորոշենք ինչ սկզբունքով), ու շարունակում են: Իրանց vision-են ավելացնում, թե իրանք ոնց կուզեին ընթացքը գնար, զարգանար ավարտվեր:

Կարելի ա բառերի սահմանափակումով անել, որ շատ երկար ու դժվարընթերցելի չդառնա:

Ընդամենն առաջարկ ա, start up–ի կարգի:

ivy
22.02.2015, 13:00
Շարունակելու պահը մի քիչ հստակեցնենք: Հատուկ պիտի կիսատ թողնվա՞ծ լինի գործը, թե՞ հեղինակի կողմից արդեն ավարտված ստեղծագործությունը պիտի փորձել շարունակել:

Tiger29
22.02.2015, 13:14
Մի առաջարկ էլ ես անեմ, որպես մշտական հեռուստադիտող:)

Անցկացվի ստեղծագործական <<մրցում>>` օլիմպիական մրցակարգով:
Լինեն 4 կամ 8 մասնակիցներ:
Պատահականության սկզբունքով ընտրվեն մրցակիցներ:
Առաջարկվի գրելու մոտ 10 թեմա:
Մրցակիցները հերթով դուրս հանեն իրենց դուր չեկած վերնագրերը:
Վերջին մնացած թեմայով գրվեն պատմածքները կամ ինչ կառաջարկվի:
Հաղթողները անցնեն հաջորդ փուլ:
Վերջում մնա մեկ հաղթող:

Եթե կուզեք անոնիմ, ես իմ վրա կվերցնեմ կազմակերպչական հարցերը: Բացի իհարկե թեմաներ առաջարկելը, դա թող ընդհանուր որոշվի:

Գալաթեա
22.02.2015, 13:14
Շարունակելու պահը մի քիչ հստակեցնենք: Հատուկ պիտի կիսատ թողնվա՞ծ լինի գործը, թե՞ հեղինակի կողմից արդեն ավարտված ստեղծագործությունը պիտի փորձել շարունակել:

Երևի արժի փորձել ինչ-որ միջին ձև ավարտել, որ համ ավարտուն լինի, համ էլ քըրթ չկտրվի:
Ասենք հեղինակը չբռնի սաղ հերոսներին կոտորի, setting–ի վրա էլ ջրածնային ռումբ գցի, բայց ոչ էլ գրի՝ "Նա մտավ սենյակ և..."

Smokie
22.02.2015, 14:46
Որ չասեք՝ մենակ մեծ-մեծ խոսում ես՝ սենց բան մը։ Չեմ ասում, որ հանճարեղ միտք եմ ճառագել ու հրաշալի մի անձնավորություն եմ ես, բայց սենց մի գաղափար ունեմ։

Պիես գրենք մյուսը։
Ասենք սենց մինիմում կրիտերիաներով. մաքս հինգ գործող անձ, իրադարձությունը՝ փակ տարածքում, մի հատ պարտադիր կոնֆլիկտ երկու գործող անձանց միջև, հնարավորինս անսպասելի ֆինալ։
Նախ՝ սենց բան չենք արել, դրամատուրգիայում մեզ կփորձենք, տեսնենք ստացվում ա թե չէ, հետո, կարծում եմ, շատերի ձեռագիրը էս ֆորմատում մի քիչ ավելի դժվար կլինի ճանաչել։ Ու կբացառվի էն դեպքը, որ ինչ որ մեկն իր նոյի թվի գրած գործը կսաղացնի մրցույթի վրա։

Կարծիքնե՞ր։

Գալ, մի հատ էլ էստեղ ասեմ՝ դու հանճար ես::kiss

Աչքաթող չանեք էլի՜ էս առաջարկը ժողովուրդ::oy Ո՞նց մտքովս չէր անցել, ես պիեսներ շատ եմ սիրում::love

Արէա
23.02.2015, 02:03
Պիեսի թեմայով էսպիսի մի ինտերակտիվ առաջարկ ունեմ.

Նախօրոք գրանցվում են մասնակիցները։

Մասնակիցներից մեկը հանդես է գալիս որպես հեղինակ, ներկայացնում է գործող անձանց ցանկը.

«Գագիկ - երաժիշտ,
Անահիտ - Գագիկի քույրը
... և այլն»

Եվ հեղինակի նախաբանը.

«Առավոտ էր, արարատյան դաշտավայրի ... և այլն, Գագիկը երկար մտածելուց հետո վերցրեց հեռախոսն ու հավաքեց Անահիտի համարը»

Էս տիպի ինչ-որ բան։

Դրանից հետո շարունակում ա Գագիկը։
Եթե անմիջապես դիմել ա ինչ-որ մեկին, շարունակում ա հենց էդ մասնակիցը, եթե պարզ չի ում հերթն ա, միջամտում ա հեղինակն, ու «խաղացնում» ա ինչ-որ մեկին։

Օրերով կարելի ա ստեղծագործել։

Ճիշտն ասած ես էլ լավ չեմ պատկերացնում, սա կաշխատի թե չէ։ Կարելի ա քննարկել։ Կարա հետաքրքիր բան ստացվի։

LisBeth
26.02.2015, 21:16
Չկա, չկա գնամ Մանրապատումներում "ստեղծագործեմ":

StrangeLittleGirl
27.02.2015, 16:13
Մի առաջարկ կարամ անեմ, Ռիփի էն գրական ֆլեշմոբի նման, բայց ավելի փոքր գործերով ու ավելի սեղմված ժամկետներով:

Շատ կոնկրետ ժամի շատ կոնկրետ առաջադրանք ա տրվում: Տրվում ա շատ կարճ ժամանակ առաջադրանքի վրա աշխատելու համար (ասենք, մի ժամ): Մի ժամ հետո գործերը տեղադրվում են, սկսվում են քննարկումները: Ու պարտադիր չի առաջադրանքն ամբողջական պատմվածք լինի, պարտադիր ա, որ շատ կոնկրետ առաջադրանք լուծի: Օրինակ կարամ բերեմ. Արմինե Խաչատրյան, 26 տարեկան, ալկոհոլիկ: Նկարագրեք իրա ննջասենյակը:

Սենց առաջադրանքները տեխնիկան ահագին լավացնում են:

Ասեք՝ ինչ եք մտածում: Եթե շատ մարդկանց դուր գա էս միտքը, ես ինքս էլ կանցկացնեմ:

LisBeth
27.02.2015, 19:15

ես գիտեմ ինչ պետք ա լինի, ավելի ճիշտ չլինի իրա սենյակում, պատի վրա կամ սեղանին բացակայող որևէ իր, որն իր համար շատ կարևոր ա եղել... ինքն էլ չի հիշում դա ինչ ա, բայց տեղը դատարկ ա

անգործությունից որ լավ ա, կարելի ա զբաղվել մի քիչ

StrangeLittleGirl
27.02.2015, 19:17

Դե հազար ու մի առաջադրանք կարելի ա հորինել ու հազար ու մի լուծում տալ: Մենք էստեղ պարապ վախտ տենց բաներ անում ենք, ու ահավոր հետաքրքիր ա լինում, թե ով ինչ լուծում ա տալիս շատ կոնկրետ պայմաններով խնդրին:

LisBeth
27.02.2015, 19:24

առաջադրանքերն էլ ենք քննարկելո՞ւ, թե կազմակերպիչն ա ասում ինչ որտեղ երբ

StrangeLittleGirl
27.02.2015, 19:32
առաջադրանքերն էլ ենք քննարկելո՞ւ, թե կազմակերպիչն ա ասում ինչ որտեղ երբ
Չէ, առաջադրանքը կազմակերպչի վրա: Սաղ կայֆն էն ա, որ անսպասելի ա հայտնվում: Իսկ ժամանակային սահմանափակումը ստիպում ա անպայման մի բան գրել ու արագ ուղարկել:

LisBeth
27.02.2015, 19:36
Չէ, առաջադրանքը կազմակերպչի վրա: Սաղ կայֆն էն ա, որ անսպասելի ա հայտնվում: Իսկ ժամանակային սահմանափակումը ստիպում ա անպայման մի բան գրել ու արագ ուղարկել:

գրանցվելով ա՞

LisBeth
27.02.2015, 19:41
դե կազմակերպի Բյուր, գրենք մի քիչ

StrangeLittleGirl
27.02.2015, 19:44
գրանցվելով ա՞
Կարանք քննարկենք գրանցվելով լինի, թե չէ:
Գրանցվելու պլյուսները.
1. Պարտավորվելու նման մի բան ա, առաջադրանքը տեսնելուց թռնել չի լինի
2. Նախապես իմանում ես՝ քանի հոգի ա մասնակցում ու մտածում՝ արժե անցկացնել, թե չէ

Մինուսները.
1. Պահի տակ կարող ա էլի մարդիկ ուզենան մասնակցել
2. Պարտավորվելու վախը

դե կազմակերպի Բյուր, գրենք մի քիչ
Մի քիչ էլ քննարկենք, տեսնենք ով կա-չկա, մյուս շաբաթվա մեջ կազմակերպեմ:

LisBeth
27.02.2015, 19:46
Կարանք քննարկենք գրանցվելով լինի, թե չէ:
Գրանցվելու պլյուսները.
1. Պարտավորվելու նման մի բան ա, առաջադրանքը տեսնելուց թռնել չի լինի
2. Նախապես իմանում ես՝ քանի հոգի ա մասնակցում ու մտածում՝ արժե անցկացնել, թե չէ

Մինուսները.
1. Պահի տակ կարող ա էլի մարդիկ ուզենան մասնակցել
2. Պարտավորվելու վախը

Մի քիչ էլ քննարկենք, տեսնենք ով կա-չկա, մյուս շաբաթվա մեջ կազմակերպեմ:

էս մեկը հեչ, կարելի ա մուտքը ազատ անել

StrangeLittleGirl
27.02.2015, 19:52
էս մեկը հեչ, կարելի ա մուտքը ազատ անել
Կարանք սենց անենք. ընթացքում մարդիկ գրանցվեն, եթե մինիմում հինգ հոգի գրանցվի, անցկացնենք, իսկ պատահական անցորդները կարան միանան:

LisBeth
27.02.2015, 19:56
Պիեսի թեմայով էսպիսի մի ինտերակտիվ առաջարկ ունեմ.

Նախօրոք գրանցվում են մասնակիցները։

Մասնակիցներից մեկը հանդես է գալիս որպես հեղինակ, ներկայացնում է գործող անձանց ցանկը.

«Գագիկ - երաժիշտ,
Անահիտ - Գագիկի քույրը
... և այլն»

Եվ հեղինակի նախաբանը.

«Առավոտ էր, արարատյան դաշտավայրի ... և այլն, Գագիկը երկար մտածելուց հետո վերցրեց հեռախոսն ու հավաքեց Անահիտի համարը»

Էս տիպի ինչ-որ բան։

Դրանից հետո շարունակում ա Գագիկը։
Եթե անմիջապես դիմել ա ինչ-որ մեկին, շարունակում ա հենց էդ մասնակիցը, եթե պարզ չի ում հերթն ա, միջամտում ա հեղինակն, ու «խաղացնում» ա ինչ-որ մեկին։

Օրերով կարելի ա ստեղծագործել։

Ճիշտն ասած ես էլ լավ չեմ պատկերացնում, սա կաշխատի թե չէ։ Կարելի ա քննարկել։ Կարա հետաքրքիր բան ստացվի։

բայց ինչքան մտածում եմ էս գաղափարն էլ ա հետաքրքիր, չգիտեմ որքանով կարա ստացվի, բայց կուզեի իմանամ

Mephistopheles
27.02.2015, 20:44
Ինձ թվում դուք ձևի վրա եք կենտրոնանում…

LisBeth
27.02.2015, 20:51
Ինձ թվում դուք ձևի վրա եք կենտրոնանում…

բա ինչի՞ վրա կենտրոնանք, համ էլ չենք կենտրոնանում ուզում ենք փորձենք

Mephistopheles
27.02.2015, 20:57
բա ինչի՞ վրա կենտրոնանք, համ էլ չենք կենտրոնանում ուզում ենք փորձենք

Պատմվածքի աղբյոիրի վրա պտի կենտրորարանո

Mephistopheles
27.02.2015, 20:59
բա ինչի՞ վրա կենտրոնանք, համ էլ չենք կենտրոնանում ուզում ենք փորձենք

Պատմվածքի աղբյուրի…

LisBeth
27.02.2015, 21:04
Պատմվածքի աղբյուրի…

օքեյ աղբյուրի, առաջարկնե՞ր

Mephistopheles
27.02.2015, 21:31
օքեյ աղբյուրի, առաջարկնե՞ր

Հես ա կանեմ… եթե կարանամ…

LisBeth
27.02.2015, 21:32
Հես ա կանեմ… եթե կարանամ…

կկարենաս, սպասում եմ

Mephistopheles
27.02.2015, 21:37
կկարենաս, սպասում եմ

Հեռախոսով եմ… հեսա գնամ ստւդիո կասեմ

ivy
27.02.2015, 23:01
Մի առաջարկ կարամ անեմ, Ռիփի էն գրական ֆլեշմոբի նման, բայց ավելի փոքր գործերով ու ավելի սեղմված ժամկետներով:

Շատ կոնկրետ ժամի շատ կոնկրետ առաջադրանք ա տրվում: Տրվում ա շատ կարճ ժամանակ առաջադրանքի վրա աշխատելու համար (ասենք, մի ժամ): Մի ժամ հետո գործերը տեղադրվում են, սկսվում են քննարկումները: Ու պարտադիր չի առաջադրանքն ամբողջական պատմվածք լինի, պարտադիր ա, որ շատ կոնկրետ առաջադրանք լուծի: Օրինակ կարամ բերեմ. Արմինե Խաչատրյան, 26 տարեկան, ալկոհոլիկ: Նկարագրեք իրա ննջասենյակը:

Սենց առաջադրանքները տեխնիկան ահագին լավացնում են:

Ասեք՝ ինչ եք մտածում: Եթե շատ մարդկանց դուր գա էս միտքը, ես ինքս էլ կանցկացնեմ:

Բյուր, ես էդ գաղափարը մոտ մի տարի առաջ արդեն տվել էի, էն էլ թափ չստացավ, ոնց որ և տասնյակ այլ իդեաներ, որոնք քննարկվում, անցնում գնում են, անող չկա։

Գաղափարը հետևյալն է:
Նշանակվում է օր ու ժամ, բոլոր ցանկացողները տվյալ ժամին «լինում են տեղում», Մարին տալիս է պատմվածքի թեմա (գուցե միայն մի քանի առանցքային բառ) կամ ժանր ու տալիս ժամանակ, ասենք՝ կես ժամ, որն ավարտվելուց անմիջապես հետո բոլոր ստացված գործերը բաց անունենրով դրվում են թեմայում, նայում ենք, թե էդ կարճ ժամանակում ում մոտ ինչ է ստացվել, քննարկում:

Mephistopheles
28.02.2015, 01:03
Ժող, ինչքան նայում եմ մրցույթի պայմաններն եք փոխում, ժանրը, ձևը ժամկետները, բայց իրականում ինձ թվում ա վերջում գրողը պտի նստի ու գրի տեքնիկլլի նույն պայմաններում… այսինքն էլի պտի իրա մեջից հանի էդ պատմվածքը դնի թղթի վրա… աղբյուրը նույնն ա մնում…

ես մտածում էի ուրքշոփային մի բան մտածեք… ստադիաներով… ամեն ստադիան իրա առաջադրանքն ունենա ժամկետով ու քննարկումներով ու վերջում պատմվածքը based on էդ ստադիանեմրի… բու՛մ…պատմբածք…

օրինակ՝

1. ամեն գրանցված կամ չգրանցված մարդ պետք ա գնա կաֆե կամ մի տեղ որտեղ մարդիկ են հավաքվում, նկարագրի էդ տեղը մանրամասն ու նկարագրի մարդկանցից/այցելունեմրից գոնե մեկին կամ երկուսին… document անի ամեն ինչը, հագնվածը խոսածը, բառերը, շարժուձևը…ամեն ամեն ինչը… մենակ document անի… էս տադիան կոչվում ա "ինչ եք տեսնում"

2. հենվելով էդ docunemtation-ի վրա եզրակացություններ ու վերլուծություններ թե էդ մարդը կամ մարդիկ ինչ տեսակի բնավորություն, կյանք, ընգերութուն-ախպերութուն, մասնագիտություն կարան ունենան, որտեղ կարան ապրեն ու սենց, էլի… դնում քննարկում ենք… էս ստադիան էլ կոչվում ա "ոնց եք տեսնում ու հասկանում"…

3. հենվելով վերոնշյալ documentation/observation-ննեմրի, գրում եք ձեր բազմաչարչար պատմվածքը…

StrangeLittleGirl
28.02.2015, 05:06
Մեֆ, առաջարկածդ լավ միտք ա, մենք ստեղ անում ենք տենց բաներ, բայց հաշվի առնելով հայ ժողովրդի ալարկոտությունը, ես չեմ սպասի, որ դա անողներ կլինեն: Դրա համար եմ առաջարկում կոնկրետ խնդիր լուծելը, երբ պայմանները տրվում են ու տրվում ա ընդամենը մի ժամ ժամանակ խնդիրը լուծելու համար:

StrangeLittleGirl
28.02.2015, 05:08
Բյուր, ես էդ գաղափարը մոտ մի տարի առաջ արդեն տվել էի, էն էլ թափ չստացավ, ոնց որ և տասնյակ այլ իդեաներ, որոնք քննարկվում, անցնում գնում են, անող չկա։

Հա, Ռիփ, ես նշել էի, որ քո առաջարկածի նման ա, բայց իմ ասածը շատ ավելի կոնկրետ առաջադրանքի տեսքով ա, շատ կոնկրետ խնդրի պայմաններով, ոչ թե թեմա կամ նկար, որ ահագին ծավալվելու տեղ ա տալիս: Էն ա, մի օրինակ վերևում բերել եմ: Չեմ ուզում շատ օրինակներ բերել, որ մտքերս չսպառվեն:

Ու համ էլ իմ առաջարկածը ես կանեմ: Մենակ իմանամ՝ մասնակիցներ կլինեն:

Գալաթեա
28.02.2015, 12:45
Երեխեք, արդեն ահագին գաղափար կա, լավ ա, բայց ես ուրիշ խնդիր էլ եմ տեսնում, որ կարծում եմ՝ պետք ա լուծել:
Քանի որ Մարին կարծես թե ժամանակ չունի մրցույթներով զբաղվելու, առաջարկում եմ սենց մի բան:
Քիչ թե շատ ակտիվ մնացած երեխեքից, ովքեր զգում են՝ կարան սկսածները մինչև վերջ հասցնել, ինքնառաջադրվեն որպես Ստեղծագործական Մրցույթների կազմակերպիչ:
Քվեարկությամբ իրանցից երկուսին ընտրենք: Որ եթե մեկը զբաղված լինի՝ մյուսը զբաղվի տվյալ մրցույթի կազմակերպմամամբ:
Սա արագ անենք ու քանի դեռ վերևում հայտված գաղափարները հավես են մարդկանց մոտ առաջացնում գրելու՝ անցնենք գործի:

Չուկին կանչենք թող դաբռոն տա՝ ի վերջո, ադմին մարդ ա, իրանից հեռու:

Կարծում եմ պետք ա կոնկրետ ամրագրված համակարգող-կազմակերպիչի պահը: Թե չէ բոլորս էլ ոգևորվում ենք, միտք ենք տալիս՝ իրագործող, կետերի վերածող, հետևող չկա:
Ինչ կասեք:

ivy
28.02.2015, 13:41
Կարող եմ կազմակերպել, եթե ուզեք։
Չուկն էլ կարծեմ դեմ չի, որ մոդերից բացի ուրիշ մեկը ստեղծ. նախագծեր անցկացնի։ Համենայնդեպս, անցյալում նման խոսակցությունների դեպքում միշտ կողմ է եղել։ Մի երկու անգամ էլ արդեն ինքս կազմակերպել եմ։

StrangeLittleGirl
28.02.2015, 14:01
Ահա, ես էլ կարամ կազմակերպեմ: Չեմ կարծում՝ քվեարկության-բանի կարիք կա, Չուկն էն գլխեն դաբրոն տվել էր, որ ով ուզի, կազմակերպի:

ivy
28.02.2015, 15:22
Բյուր, դե ուզում ես, սկզբում քո բլիցը կազմակերպի, հետո մնացածը կանենք։
Երևի «ինչ, որտեղ, երբ»-ի պես պիտի հայտարարություն անել կոնկրետ ժամի համար, մարդիկ գրանցվեն։

Գալաթեա
28.02.2015, 15:35
Կարող եմ կազմակերպել, եթե ուզեք։
Չուկն էլ կարծեմ դեմ չի, որ մոդերից բացի ուրիշ մեկը ստեղծ. նախագծեր անցկացնի։ Համենայնդեպս, անցյալում նման խոսակցությունների դեպքում միշտ կողմ է եղել։ Մի երկու անգամ էլ արդեն ինքս կազմակերպել եմ։

Ահա, ես էլ կարամ կազմակերպեմ: Չեմ կարծում՝ քվեարկության-բանի կարիք կա, Չուկն էն գլխեն դաբրոն տվել էր, որ ով ուզի, կազմակերպի:

Դրա համար էլ էս երգիրը երգիր չի դառնում էլի :))

Եկեք ֆսյո տակի ով ուզի-ով չանենք: Դուք երկուսդ առաջինն արձագանքեցիք՝ երկուսդ էլ զբաղվեք հետայսու: Ու մենակ ձեր գաղափարները չէ: Եթե լավ գաղափար կա՝ դիտարկեք, քննարկման դրեք, ակտիվ պահեք էջը:

Մի խոսքով՝ Բյուր և Այվի, ստեղծագործական մրցույթների դեզիգնեյթիդ կազմակերպիչներ, ձեզ բարի կազմակերպումներ ու հետաքրքիր մրցույթներ :)
Ուռա, տովարիշչի:

ivy
28.02.2015, 18:04
Քանի որ վերջին իդեաներից մեկը պիեսն էր, ուզում եմ նորից վերադառնանք դրան:

Ռեալ քանի՞ հոգի կա, որ իսկապես պիես կգրի ու կներկայացնի էս նախագծին:
Կարող եք պրիվատ նամակով հայտնել, որ մասնակիցներին նախապես ոչ ոք չիմանա:

Կարելի է Գալի ասած ձևով անել, որ առաջին երեքը սկզբում գրեն, դա քննարկվի, հետո մյուս երեքը սկզբի գործերը շարունակեն:
Կամ կարող ենք ուրիշ ձև անել:

Ամեն դեպքում, ուզում եմ իմանալ, արդյո՞ք պիես գրող լինելու է, որ սկսենք նախագիծը:
Մի խոսքով, սպասում եմ ձեր «գրանցմանը»՝ նամակի տեսքով:

Անցկացման կարգի վերաբերյալ եթե ուրիշ առաջարկներ կան, ասեք, քննարկենք:

LisBeth
28.02.2015, 21:06
Քանի որ Մեֆի գաղափարը ձևին չի վերաբերվում, կարծում եմ կարելի ա համատեղել թե պատմվածք, թե պիես գրելու դեպքում: Անկացման կարգի վերաբերյալ բան չեմ ասում, սաղ առաջարկներն էլ լավն են, հերթով արեք

ivy
28.02.2015, 21:20
Լիզ, դե Մեֆի ասածը հենց անցկացման ձևին էր վերաբերվում, բայց երևի չարժի հիմա էդքան բան իրար խառնել:

Պիեսի համար արդեն երկու հոգի գրանցվել է :)
Գրանցվեք, մի վախեցեք նոր բան փորձել:

LisBeth
28.02.2015, 21:24
Լիզ, դե Մեֆի ասածը հենց անցկացման ձևին էր վերաբերվում, բայց երևի չարժի հիմա էդքան բան իրար խառնել:

Պիեսի համար արդեն երկու հոգի գրանցվել է :)
Գրանցվեք, մի վախեցեք նոր բան փորձել:

մենակ էտապների պահը, մնացածը շատ հանգիստ կարելի ա կիրառել: Բայց դե ոնց կուզեք: Բայց էդ միտքը ականջի հետև չգցեք, ես շատ եմ հավանել :)

ivy
28.02.2015, 21:31
Լիզ, քանի որ պիեսը տեղից նոր բան է, մի հատ էլ ուրիշ սահմանափակում տալը արդեն շատ դժվար կլինի:
Բայց որևէ մեկը հանգիստ կարող է վերցնել հենց Մեֆի բերած «էսքիզը» ու դրա հիման վրա էլ շարադրել իր պիեսը: Ուղղակի բոլորին նույն պայմանը տալ երևի չարժի:

Իսկ հենց էդ էտապներով նախագիծը կարելի է անել: Օրինակ՝ առաջին էտապը (դիտարկումը) ես կարող եմ անել՝ որպես կազմակերպիչ: Օրական լիքը հետաքրքիր տեսարաններ են լինում տրանսպորտում: Երկրորդ էտապը դե քննարկումն է, էստեղ կանենք: Երրորդին էլ ամեն մեկն իր պատմվածքը կգրի:
Բայց դա հիմա չէ: Հերթով :)

LisBeth
28.02.2015, 21:33
Կազմակերպիչներին մասնակցել կարելի՞ ա

ivy
28.02.2015, 21:35
Կազմակերպիչներին մասնակցել կարելի՞ ա

Դե երևի ոչ մեկ չի արգելում: Հատկապես, որ գաղափարը կոնկրետ իրենցը չի, այլ ընդհանուր քննարկման արդյունքում է առաջ եկել:

Mephistopheles
28.02.2015, 21:59
Լիզ, դե Մեֆի ասածը հենց անցկացման ձևին էր վերաբերվում, բայց երևի չարժի հիմա էդքան բան իրար խառնել:

Պիեսի համար արդեն երկու հոգի գրանցվել է :)
Գրանցվեք, մի վախեցեք նոր բան փորձել:ձևին չի Այվ… բովանդակւթյանն ա վերաբերվում… աղբյուրին…

Mephistopheles
28.02.2015, 22:07
Պիես գրելն իմ կարծիքով դժվար բան ա… շատ նյունսներ ունի ու բարդություններ յուրօրինակ…

Գալաթեա
28.02.2015, 22:18
Քանի որ ոչ ոք երևի թե չի պատրաստվում իր պիեսն ուղարկել Դրամատիկական կամ Սունդուկյան, որ բեմադրեն, այլ պարզապես Ակումբի սահմաններում ա պատրաստ խայտառակ լինել, ոչ մի սարսափելի բան չի լինի եթե էքսպերիմենտ անենք:
Challenge :) Լավ բան ա:
Թող լինի չստացված էքսպերիմենտ, աշխարհի վերջը չի:

Հաջորդը՝ ստադիաներով workshopը կարանք անենք: Լավ միտք ա:

My World My Space
01.03.2015, 20:51
պիեսը +1

ivy
02.03.2015, 16:40
Էսպիսով, երեք հոգի ունենք պիես գրող:
Էլ ցանկացող չկա՞:
Մենակ խնդրում եմ անձնական նամակով հայտնեք:

ivy
02.03.2015, 18:25
Մեկ էլ եկեք ընթացակարգը որոշենք:
Երկու փուլո՞վ անենք, որ առաջին երեքը գրեն, դա քննարկենք, քվեարկենք, հետո հաջորդ երեք մասնակիցը շարունակեն առաջին երեքի գրածները:
Թե՞ չարժի:

Մտածում եմ, քանի որ քչերն են ուզում իրենց ուժերն էս ժանրում փորձել, կարելի է սկզբում առաջին գրանցվածների համար կազմակերպել մրցույթը, մի երեք-չորս գործ կունենանք, էդ կքննարկենք, կքվեարկենք (էս անգամ միայն մի տարբերակի ընտրությամբ կարելի է անել քվեարկությունը): Ընթացքում եթե էդ գործերը շարունակել ցանկացողներ հայտնվեն, կանցկացնենք նաև երկրորդ փուլը: Ի՞նչ կասեք:
Ուրիշ ի՞նչ առաջարկներ կան: Որ հետաքրքիր լինի թե մասնակիցների, թե ընթերցողների համար:

Գալաթեա
02.03.2015, 18:29
Եթե 3-4 -ից ավելի մասնակից դեռ չկա, երևի թե իսկապես արժի առանց շարունակության անել:
Ու ոնց ասեցիր, եթե քննարկման ընոացքում զգացվի, որ շարունակելը ռեալ ա, ու ցանկացողներ կան, կշարունակենք:

Իսկ կրիտերիաների պահո՞վ, Այվ:
Պահանջներ դրվում ե՞ն, թե ով ինչ ուզի գրի:

ivy
02.03.2015, 18:37
Պիեսը տեղից էլ բարդ բան է, մի հատ էլ ուրիշ պայմաններ դնե՞նք: Եսիմ, երևի չարժի:
Միակ պայմանը թող էն լինի, որ գրածը իսկապես պիես լինի՝ իր կառուցվածքով ու ձևով:

Գալաթեա
02.03.2015, 18:44
Օքեյ:
Իսկ չափի սահմանափակո՞ւմ:

LisBeth
02.03.2015, 19:23
Էս հլը որոշո՞ւմ եք: Ես էլ ասի արդեն հայտարարված կլինի:

StrangeLittleGirl
02.03.2015, 19:35
Էս հլը որոշո՞ւմ եք: Ես էլ ասի արդեն հայտարարված կլինի:
ես արդեն էդ կարճ առաջադրանքները հայտարարում էի, էն էլ պիեսը մեջ ընկավ :))

ivy
02.03.2015, 19:40
Բյուր, մեկը մյուսին չի խանգարում, քոնը բլից ա, մի իրիկվա գործ :)

StrangeLittleGirl
02.03.2015, 19:41
Բյուր, մեկը մյուսին չի խանգարում, քոնը բլից ա, մի իրիկվա գործ :)

Դե լավ, հենց հիմա հայտարարեմ :))

LisBeth
02.03.2015, 19:41
ես արդեն էդ կարճ առաջադրանքները հայտարարում էի, էն էլ պիեսը մեջ ընկավ :))

Հա դե, արդարացիորեն, քանզի պիեսի գաղափարը ավելի շուտ էր ծագել: Իսկ մենք փոքրուց գիտենք էդ օրենքը, ով շուտ ա ասել, նրա ասածն ա: Ոչինչ քեզ էլ հերթ կհասնի :)

ivy
02.03.2015, 19:42
Օքեյ:
Իսկ չափի սահմանափակո՞ւմ:

Դա էլ չէ, բայց հույս ունեմ, հիսուն էջանոց գործեր չեն գա :))

LisBeth
02.03.2015, 19:44
Դա էլ չէ, բայց հույս ունեմ, հիսուն էջանոց գործեր չեն գա :))

շատ իզուր :D

ivy
02.03.2015, 19:45
շատ իզուր :D

Դե լավ, եղածը մի երեք գործ ա, կկարդանք :))

StrangeLittleGirl
02.03.2015, 19:47
Հա դե, արդարացիորեն, քանզի պիեսի գաղափարը ավելի շուտ էր ծագել: Իսկ մենք փոքրուց գիտենք էդ օրենքը, ով շուտ ա ասել, նրա ասածն ա: Ոչինչ քեզ էլ հերթ կհասնի :)
Պիեսը սաղի համար զահլա գործ ա, մինչև քննարկվի, մինչև իրականացվի, ահագին ժամանակ կանցնի: Էն ա, ես մի հատը հայտարարեցի: Եթե ստեղ հաջող չանցնի, ֆբ-ում կանցկացնեմ :P

ivy
02.03.2015, 19:49
Վաղը կբացեմ մրցույթի թեման։ Էսօր երևի չստացվի։

LisBeth
02.03.2015, 19:51
Պիեսը սաղի համար զահլա գործ ա, մինչև քննարկվի, մինչև իրականացվի, ահագին ժամանակ կանցնի: Էն ա, ես մի հատը հայտարարեցի: Եթե ստեղ հաջող չանցնի, ֆբ-ում կանցկացնեմ :P

ես գործի եմ :(, Երևանի ժամանակով յոթի մոտերը նոր տուն կգամ:

LisBeth
02.03.2015, 20:03
իսկ մի քանի ժամ ուշացած պատահական անցորդ կընդունե՞ք:D

StrangeLittleGirl
02.03.2015, 20:28
ես գործի եմ :(, Երևանի ժամանակով յոթի մոտերը նոր տուն կգամ:
Մեզ մոտ դա լրիվ ցերեկ ա է: Ես էդ ժամերին տանը չեմ մնում :)) Ամեն դեպքում, եթե էս անգամ հաջող գնա, մյուս շաբաթ երևի կիրակի անցկացնեմ:

LisBeth
02.03.2015, 20:32
Մեզ մոտ դա լրիվ ցերեկ ա է: Ես էդ ժամերին տանը չեմ մնում :)) Ամեն դեպքում, եթե էս անգամ հաջող գնա, մյուս շաբաթ երևի կիրակի անցկացնեմ:

Բյուր մյուս կիրակի էլ ութից հետո եմ ազատ :), տենց ժամերի որ անես կգրանցվեմ անպայման

StrangeLittleGirl
02.03.2015, 20:33
Բյուր մյուս կիրակի էլ ութից հետո եմ ազատ :), տենց ժամերի որ անես կգրանցվեմ անպայման
հա, կիրակի իրիգունը պրոբլեմ չի, շաբաթ իրիգունն ա պրոբլեմ :))

StrangeLittleGirl
07.03.2015, 19:33
Քանի որ էս առաջադրանքներով նախագիծն անցկացնելիս դժվար ա սաղին նույն ժամին իրար գլխի հավաքելը (հատկապես ինձ :)) ) ու քանի որ մի քանի ակումբցի ինձ գրել են ու էլի են ուզում, մի էսպիսի առաջարկ ունեմ:
Ի՞նչ կարծիքի եք, որ միանգամից տարբեր առաջադրանքներով թեմաներ բացեմ: Առանց ժամանակային սահմանափակման, ով երբ ուզի մտնի, մեջը բան գրի, ով երբ ուզի, քննարկի: Թե՞ շատ բառդակ կլինի տենց :think

Վոլտերա
07.03.2015, 19:34

Բառադին հիմա էլ ա բառադի :)) տենց արա, շատ հավես կլինի

StrangeLittleGirl
07.03.2015, 19:36
Բառադին հիմա էլ ա բառադի :)) տենց արա, շատ հավես կլինի
Դե լավ, օրը մի հատ կդնեմ: Մեկ ա, էնքան շատ ունեմ էս առաջադրանքներից, էլ ասելու չի: Մի քանիսն էլ փուլերով են, այսինքն՝ արդեն էղած գործերի վրա աշխատելով:

ivy
17.03.2015, 22:03
Էրեխեք, գործերը դանդաղ եմ դնում, որովհետև բոլոր թավատառերն ու շեղատառերը հատ-հատ սարքում եմ դնելուց առաջ:

Tiger29
17.03.2015, 22:13
Էրեխեք, գործերը դանդաղ եմ դնում, որովհետև բոլոր թավատառերն ու շեղատառերը հատ-հատ սարքում եմ դնելուց առաջ:

Խոխեն դու ես)
Մեկը ուղարկի, օգնեմ, շուտ դնենք:

Բայց շատ հետաքրքիր գործեր են: Հանած մի քանի անիմաստ բաները` հավեսով կարդացվեց: Հատկապես նորության շունչն ա լավը:
Ապրեն գրողները:

Հ.Գ. Դեռ երկուսն ա <<հրատարակված>>)