PDA

Դիտել ողջ տարբերակը : Անվերջանալի մտորումներ և անպատասխան հարցեր..



Inna
27.10.2010, 13:35
Մտորումներս...:love

Մինչ օրագիրս բացելը,ամեն անգամ, երբ մտնում էի «Ակումբ» տեսնում էի օրագրային գրառումները, մտածում էի բացե՞մ օրագիր, թե՞ ոչ, ի վերջո այդքան մտածելուց հետո որոշեցի բացել, մտածում էի թե հետաքրքիր չի լինի ուրիշներին կարդալ իմ պատմությունները,իմ մասին, և մինչև հիմա էլ կասկածում եմ ճիշտ եմ արել արդյոք, որ բացել եմ այն, թե՞ ոչ...
Լավ բացել եմ օրագրիս, հիմա մնում է կատարեմ գրառումներ ու սպասեմ թե ինչ կստացվի...
Հուսով եմ Ձեզ դու կգա:oy
Հաջողություն քեզ օրագիրս, լավ ու բովանդակալից գրառումներ եմ ցանկանում...:love

Inna
27.10.2010, 15:02
Կարոտ:love

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
— Թվաց որ մեկը կանչում է տրտում...
Եվ ես արթնացա խնդության ցավից .—
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում...

Inna
28.10.2010, 21:41
Թիթեռի պես թռչող օրեր...:love

Ինչ արագ են անցնում օրերը, արագ ու խորիմաստ: Մեկ-մեկ այն «համեմատում» ենք թիթեռի հետ, որովհետև թռչում են ու գնում և ամեն անգամ մի հուշ թողնում:
Ամեն օր ունի իր պատմությունը, որը գրվում է անտիպ էջերում, որը գրվում է ու չի մոռացվում...Եվ այսօրն էլ ուներ իր պատմությունը, որը կգրվի իմ կյանքի պատմության էջերում, որը երբեք չի մոռացվի թե լավ, թե վատ իր կողմերով...

Inna
28.10.2010, 21:44
Սպասում եմ քեզ:love

Ես հավատում եմ, որ դու կաս,
Ես սպասում եմ քեզ.
Իմ բաղձալի և բացակաս,
Ես սպասում եմ քեզ։
Դու խոստացել ես ինձ՝ հոգուս
Կապույտ այգաբացին,
Մթնշաղին իմ վաղահաս՝
Ես սպասում եմ քեզ։
Քո խոստումները երեկվա
Այսօր չմարմնացան,
Թեկուզ դու վաղն էլ չերևաս,
Ես սպասում եմ քեզ։
Կաղնիս վաղուց է մերկացել
Հույսի տերևներից,
Թեկուզ դալուկ աշնանը գաս
Ես սպասում եմ քեզ։
Մինչև վախճանն այս երազի
Մնացել է մեկ վայրկյան,
Երջանկության անմահ երազ,
Ես սպասում եմ քեզ։

Inna
30.10.2010, 15:45
Տխրություն ու նորից մտորումներ...:love

Ինչու՞ են մարդիկ այդքան տխուր, մռայլ, դժգոհ...Ինչու՞ չեն ցանկանում տեսնել կյանքում իրենց հետ պատահած ու կապված լավ իրադարձությունները,դեպքերը...Ինչու՞ են բոլորին առաջին անգամ տեսնելիս միշտ այդ մարդկանց մեջ վատը տեսնում, չեն ուզում տեսնե՞լ, թե չեն տեսնում...:unsure
Այնքան հարցեր կան, որոնք անպատասխան են մնում, որ երբեք էլ չես գտնում այդ հարցերի պատասխաններ...Միթե՞ դրանք չունեն պատասխաններ...
Շատ են լինում դեպքեր, երբ մարդուն ցանկանում ես մի բան ասել, դա լինի թե գովասանք, թե հարց, «վախենում» ենք այդ ասել, մտածելով, որ դա նա կարող է ճիշտ չմբռնել ու այդպես էլ պահում ենք դա մեր մեջ...

Ազատ եղե՛ք, մի կաշկանդվե՛ք, մի՛ «վախեցեք» Ձեր կարծիքն ու խոսքը բարձրաձայնելու, մարդի՛կ, Ձեր խոսքը կարող է շատ «պետքական» լինել, օգնել դիմացինին...;)

Inna
30.10.2010, 15:57
Հանդիպում:love

Նուրբ ըստվերները փռվում են քնքուշ,
Կապույտ խավարն է երկինքը պատում.—
Անուշ վարդերից մնաց միայն փուշ
Եվ ցնորքներից՝ վիշտ ու վհատում...

Ու մենք ուզեցինք դարձյալ հանդիպել,
Ահա — մեր հոգում խավար է և մահ,
էլ ի՞նչ երազի պատրանքով խաբվել
Եվ ի՞նչ խոսքերով զրուցել հիմա...

Քո արցունքները թափվում են ահա,
Եվ դառն է լացըդ հուսահատական,—
Քեզ ի՞նչ խոսքերով սփոփեմ հիմա,
Ի՞նչ արցունքներով հիմա հեկեկամ...

Inna
01.11.2010, 18:35
Երաժշտություն...,շատ եմ սիրում...:love

Էնքան լավ երգեր կան:love, շատ-շատ, որոնք լսելուց երբեք չես հոգնի,անընդհատ կլսես ու կլսես...
էնքան դրական լիցքեր են տալիս, էնքան հաճելիա անըդհատ լսել ու լսել, բայց լավ ու բարձրաճաշակ երաժշտություն, որը լսելուց չես հոգնի, շատ կան գեղեցիկ ու հաճելի երգեր...
Շատ լսեք երգ,երաժշտություն, այն լավ տրամադրություն է հաղորդում ու թարմություն է հաղորդում մեզ...:love


http://www.youtube.com/watch?v=N2lqc1fGOmo
Հ.Գ. էս երգի օրիգինալ վիդեոն չգտա դրա համար սա դրեցի

Inna
01.11.2010, 19:26
Մուլտիկ...:love
Ոնց էի կարոտել...:loveՆայենք ու հիշենք...:yahoo

http://www.youtube.com/watch?v=3ZqTkqdXlyE&feature=related

http://www.youtube.com/watch?v=V-TithD7izM&feature=player_embedded
Չեբուրաշկայի անմեղ դեմքը...:love:kiss

http://www.youtube.com/watch?v=y3GEmK0MJtI&feature=related

Inna
02.11.2010, 22:52
Նորից մթնեց...:love

Իր ավարտին է մոտենում այսօրը ևս,
Մի քանի ժամ ևս ու այսօրվա բոլոր հուշերն ու դեպքերն էլ կդառնան հիշողություններ...:love
Տեսնես ե՞րբ ա գալու էն օրը, որ հանգիստ քնես չմտածելով ոչնչի մասին, խաղաղ ու հանգիստ...:cry2

Inna
07.11.2010, 19:15
Մի գիշեր էր մութ... Անձրև էր գալիս...:love

Մի գիշեր էր մութ: Անձրև էր գալիս:
Խավար էր իջել իմ մթնած հոգում: -
Ամայությունն էր հեկեկում այնտեղ
Հին, անվերադարձ երազների տեղ:
Եվ ես դուրս եկա: Ցեխոտ փողոցով
Քայլեցի երկար:
Չգիտեմ, թե ո՞ւր, ինձ համար արդեն
Ճանապարհ չկար...


Երկա՛ր քայլեցի:
Եվ իմ դեմ ահա - մի երկա՛ր փողոց:
Հեռվում - դեղին, տարտամ կրակներ:
Եվ ես մոտեցա այն կրակներին,
Որոնք իմ սրտին մի հի՛ն լուր բերին...
Մի հին լուր` հոգուս մեջ պահված ծածուկ -
Եվ ես այն շեմքը անցա կամացուկ...


Ու դուրս եկա ես:
Զգացի միայն, որ ցուրտ է, քամի, -
Որ կյանքն ինձ համար էլ կատակ է մի...
Ինձ համար մեռավ ամեն սրբություն:
Գնա՜, սիրելիս:
Թող կյանքը գլխիս մրրիկներ տեղա
Ու մոխիր ցանի -
Էլ ո՜չ մի զղջում իմ երազը հին
Ետ չի դարձնի...
Գնա՜, սիրելիս.
Ու թող մի վայրկյան քեզ մտքից հանեմ, -
Ուզում եմ քնեմ - ախ, ինչպե՞ս քնեմ...
:love...:love...:love

Inna
07.11.2010, 19:22
Ես սիրում եմ...:love

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ:
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող:
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:

Inna
07.11.2010, 19:27
Մի երգ էլ...:love


http://www.youtube.com/watch?v=4QZk3Z0NXqc

Inna
08.11.2010, 18:39
Հոգնել եմ արդեն այս նույնություններից...:cry2

Inna
09.11.2010, 18:25
Հոգումս լիքը տխրություն կա ու խառը մտատանջող մտքեր...:cry2
Չեմ ուզում տխուր լինել...:angry

Inna
13.11.2010, 20:48
Այսօր...:love

Էսօր նենց լավ էր առավոտվա 10-ից դուրս եմ եկել տնեից, ու քայլել եմ քաղաքով, ճիշտ ա շատ էի հոգնել, բայց շատ լավ էր, կինոն:love, Կասկադը,որ ոտքով եմ բարձրացել..., Օպերան, Հրապարակը, Հյուսիսային պողոտան...էսօր ուր, որ գնացել եմ գնացել եմ ոտքով, շատ լավ էր, հավես էր...Մտերիմ մարդկանց հետ տեղ գնալը, շատ լավ ա, երբ որ նրանց շատ ես սիրում, մոռանում ես թե հոգնածության մասին, թե տխրության, և ամեն ինչ...էդքան քայլել եմ, բայց շատ լավ եմ զգում ինձ...Մինչև ժամը 5-ը քայլում էինք...7ժամ......:love հաճելի ու հիշվող պահեր...

Inna
18.11.2010, 19:38
Մի քիչ բարկացած...

Ինչի՞ են վախենում մարդկանց դեմքին ասել ճշմարտությունը...:esim
Վախենում են, որ իրենք վատը դուրս կգա՞ն դիմացինի մոտ, թե՞ ուզում են ապրել կեղծավորության մեջ...
Հ.Գ. Ատում եմ այդպիսի մարդկանց, նրանք երկերեսանիներ են...:angry

Inna
01.12.2010, 19:17
Արդեն ձմեռ ա...:love

Շնորհավորում եմ բոլորիդ ձմռան առաջին օրվա, դեկտեմբերի 1-ի առիթով...
Թող էս երեք ամիսների ընթացքում կատարվեն բոլորի սպասված երազանքները...:love
Էսպիսի լավ օրով էլ նորից վերադառնում եմ «Ակումբ» 2 շաբաթ ընդմիջումից հետո...Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ...;)

Inna
03.12.2010, 17:01
Ես սիրում եմ...:love

Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ:
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում:
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ:
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող:
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ:

Inna
03.12.2010, 17:13
Սիրում եմ և չեմ ուզում կորցնել...:love

Այնքան բաներ կան, որ սիրում եմ, պահում եմ, չեմ ուզում կորցնել, ուզում եմ միշտ, որ ինձ հետ լինեն, միշտ միասին լինենք, միշտ միասին տխրենք ու ուրախանանք, բացի մարդկանցից կան նաև առարկաներ, իրեր, որ ինձ ամենահարազատ բանն եմ համարում...;)
Ունեմ շատ հարազատներ, բարեկամներ, լավ ու վատ, նրանք էդպիսինն են, չես կարող փոխել նրանց, ես նրանց էլ եմ սիրում...
Ընկերներս, որոնց աշխարհում չեմ փոխի ոչնչի հետ, նրանք իմ ամենալավ բարեկամներն են...Ընկերներիցս նաև չեմ առանձնացնում ակումբցիներին...:love
Լավ շատ չխոսեմ , եկել էի, որ ասեի ..., որ...., որ .... Սիրում եմ Ձեզ...

Inna
08.12.2010, 19:02
Ձմեռ...

Շատ եմ սիրում ձմեռը…:love Ափսոս էս տարի ձյան երես դեռ չենք տեսել, նենց եմ ուզում ձյուն գա, քաղաքը շատ գեղեցիկ է սպիտակ գույնի մեջ, հաճելի է զբոսնել ձյան միջով, զգալ նրա մաքրությունն ու խաղաղությունը...:viannen_15:
Մոտենում ա ծննդյանս օրը, բայց դեռ ձյուն չի եկել, նաև շատ եմ սիրում, որ առաջին ձյունը գալիս է հենց իմ ծննդյան օրը… Մնաց մեկ շաբաթ,հաջորդ չորեքշաբթի ծնունդս ա:love, տեսնենք ինչ կլինի, երանի երազանքներիցս մեկը կատարվի, էտ իմ ծննդյան առթիվ ամենալավ նվերը կլինի, շատ կուրախանամ...:yahoo:lilex::vaii:

Inna
13.12.2010, 19:05
Այսօր իմ պոխարեն երգն է խոսելու...:love


http://www.youtube.com/watch?v=CS0f0xfWvgg

Inna
15.12.2010, 00:06
:love:love:love

http://www.youtube.com/watch?v=9Tas7X12fe4

Inna
01.01.2011, 02:40
Բարև օրագիր...Կներես, որ ուշ-ուշ եմ գալիս...:B
Մոտս ոնց որ ավանդույթ ձևավոևված լինի, տոնից տոն եմ մտնում օրագիրս ու գրառում կատարում...:}
Եկա շնորհավորեմ ու գնամ, շնորհավոր Նոր Տարիդ օրագիրս...:kiss

Վաաաաաաաաաայ, բայց նենց ուրախ եմ, էս Նոր տարվա առիթով, երանի ամբողջ տարին սենց ուրախ շարունակվի...:vaii::drinks
Միշտ միասին:drinks:))

Inna
06.01.2011, 18:17
Մարդ խորապես տխրություն զգում է այն ժամանակ, երբ միայնակ է ու իրեն լքված է զգում…

Երանի ոչ-ոք իրեն չզգա այդ իրավիճակում, երանի բոլորը լինեն ուրախ ու երջանիկ...:love

Inna
09.01.2011, 19:11
«Լավություն արա, ու գցի ջուրը»...- լավ խոսք է, պետք է միշտ հիշել դա…
Եթե մարդը բարի է չի կարելի օգտվել նրա բարությունից ու շահագործել նրան...

Հ.Գ. Չեմ հարգում այդպիսի մարդկանց…
Ակումբը միակ տեղն ա, որ հանգիստ կիսվում եմ Ձեզ հետ, իմ մտքերով ու զգացողություններով...:love Լավն եք Դուք...:love

Inna
27.01.2011, 17:18
Տեսնես ե՞րբ ա աշխարհը ցնծալու ուրախությունից:love, ե՞րբ են մարդիկ ուրախ լինելու, լիարժեք ուրախ...:roll

Inna
28.01.2011, 21:41
Քամիներն ու ես

Մոլորվել է քամին իմ ականջում,
Մոլորվել ու մեկին կանչում է ու կանչում,
Իսկ այդ մեկը չկա,-
Մոլորվել է գուցե այլ ականջում:
Ու կանչում եմ ես քեզ,
Ես էլ քեզ եմ կանչում...
Մոլորվել է ձայնն իմ քամիների կանչում::love
Հրաչյա Սարուխան


Նոր կարդացի շատ դուր եկավ, սիրեցի էս բանաստեղծին... փնտրում եմ, որ էլի կարդամ իր գրվածքներից...:love
Մարդ կարող է գրել մի քանի տող, բայց այդ տողերով պատկերել ,մի ամբողջ գրքի բովանդակություն...

Inna
29.01.2011, 17:40
Հոգումս ցավ կա...

Ասես ինչ որ մեկը դանակը ուժեղ հարվածել է, ու վնասել է սիրտս,
Արյուն է կաթում սրտիցս,
Անդադար ցավից լաց է լինում այն,
Տրտնջում է ու խորհում...

Inna
29.01.2011, 17:52
Մի պահ՝ անուրջներում...

Գեթ մի պահ լինեինք միասին,
Գեթ մի պահ սիրեիր ինձ իմ անգին,
Գեթ մի պահ զբոսնեինք միասին,
Գեթ մի պահ զգաի ինձ երջանիկ,
Գեթ մի պահ...

Inna
07.02.2011, 23:09
Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա...

Վ. Տերյան

Inna
08.02.2011, 22:31
Շատ մարդկանց համար ապրելն անիմաստ է թվում,որոշ մարդկանց համար շատ իմաստավոր ու կարևոր...
Այս տարիների ընթացքում ես մի բան եմ հասկացել,որ մարդիկ ծնվում են չիմանալով,թե ի՞նչ են ուզում և մահանում են այդպես էլ չիմանալով...
Կյանքը հիասքանչ պարգև է այս աշխարհում,որ տվել է մեզ Աստված...
Տվել է ապրելու,հասկանալու շատ կարևոր բաներ...
Ի՞նչ է պետք մարդուն ուրախ ու երջանիկ լինելու համար,շատ փոքրիկ ,բայց` մեծ բաներ...
Իսկ դրանք ստեղծելու համար մեզ շատ ժամանակ է հարկավոր ` ամբողջ մի կյանք...
Եվ այդպես էլ անցնում են օրերը,չհասկանալով թե ինչպես անցան...
Որտեղի՞ց էին եկել,և ու՞ր են գնում...
Մարդի՛կ, ապրե՛ք կյանքը,վայելե՛ք,ժպտացե՛ք,զվարճացե՛ք,սիրե՛ք,սիրվե՛ք,եղե՛ք միշտ ուրախ...
-Շնորհակալությու՛ն, Աստվա՛ծ,որ տվել ես ինձ կյանք...

Inna
11.02.2011, 20:44
Մթնել է... նայում եմ երկնքին աստղերն են շողում, պայծառ են նրանք, ինչպես արև իր ամենաթեժ ու կրակոտ պահին, իսկ լուսինը..., լուսինը ՝ նա տխուր է, լուռ է, հանգիստ, մտահոգ, երևի նա էլ է ինձ նման անորոշ վիճակում...
Բոլորն մտածում են, զգում են, բայց քչերն են արտահայտվում...

Inna
12.02.2011, 20:45
Եվ նորից մթնեց, նորից մթնշաղը փռեց իր թևերը քաղաքի վրա, նորից աստղերը իրենց շողերով սկսեցին զարդարել երկինքը, նորից լռություն է և ամեն ինչ նույնն է, ոչինչ չի փոխվել երեկվանից...
Իսկ ե՞ս, ե՞ս...,ես նորից նստած եմ ու նայում եմ երկնքին անդադար մտածելով ինչ որ հարցերի շուրջ...

Inna
12.02.2011, 21:25
Այսօր, այսինքն ավելի կոնկրետ հինգ-տաս րոպե առաջ...
Ձանձրալի էր ուզում էի ինչ որ բան անել...
Բացեցի սկայպս...
Նայեցի ինձ հետաքրքիր զրուցակից չկար սկայպում ու սկսեցի մենակ, ինչ որ մեկի դիալոգի տակ խոսել...

Մենախոսություն

Ես -Բարև:
Էլի ես -Բարև, ինչպես ե՞ս:
Ես -Լավ , դու ինչպես ե՞ս...
Էլի ես -Ես էլ եմ լավ, ի՞նչ կա, ինչե՞ս անում:
Ես -Հեչ, ոչ մի բան, դու՞…
Էլի ես - Ես էլ պարապում էի, քննությունների մեջ եմ...Լավ դե ես գնամ պարապեմ:
Ես -Լավ գնա :(…
Ես -Լսի բայց, բան էի ուզում հարցնեի:
Ես -էյյյյյյ՜, ուր գնացիր, արի՛…:blin:beee

Հ.Գ. Խելագարվում եմ :))

Inna
14.02.2011, 17:31
14.02.11 :love

Էսօր Սուրբ Վալենտինի օրն ա, սիրահարների տոնն ա...
Հրաշք օր է, բոլոր նրանց համար ովքեր սիրել գիտեն, սիրված են ու սիրում են...
Բոլոր զույգերին ցանկանում եմ սեր, երջանիկ օրեր ու տարիներ...
Ուզում եմ, որ բոլորիդ կյանքում էս օրը միշտ հիշվի ու անմոռանալի դառնա...
Ակումբցիներ ջան:love ձեզ էլ եմ շնորհավորում, ովքեր ընկերուհի ունեն, ովքեր ընկեր ունեն, ովքեր նշանված են, ովքեր ամուսնացած են ՝ ցանկանում եմ, որ միշտ սիրեք իրար ու միշտ միասին լինեք…
Ձեզ երջանիկ կյանք եմ ցանկանում... Ձեր երկրորդ կեսի հետ...
Ակումբցիներից ովքեր էլ դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, ապա գտնեն…:love :kiss

Inna
20.02.2011, 00:26
18.02.11:love

Հետաքրքիր ու հիշարժան պահերով լի օր էր այսօր...
Որոշել էինք ընկերներով տոնի նախօրյակին գնալ եկեղեցի...Եթե որոշել ենք, ուրեմն պիտի անենք...
Գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, աղոթեցինք, մի քիչ շրջեցինք եկեղեցում...Պատկերցրեք այնքան լավ էր, եկեղեցի գնալը շատ լավ ա ազդում մարդու հոգեկան աշխարհի վրա, ակամայից մտքիցդ ցրվում են վատ մտքերը, հանգստանում ես, թեթևանում ես...
Սրանից հետո կփորձեմ ավելի շուտ-շուտ գնալ եկեղեցի, այնտեղ լավ է, հանգիստ է, խաղաղ է...

19.02.11:love

Շնորհավոր սիրո տոնը...
Շնորհավորում եմ բոլոր սիրահարներին այսօրվա կապակցությամբ...Ուզում եմ, որ ամբողջ աշխարհում մարդիկ միայն երջանիկ լինեն, ուրախ, սիրառատ, հանգիստ, խաղաղ ապրեն՝ առանց վեճերի...Ուզում եմ, որ մարդկանց մեջ սիրո ուժը գերիշխի...Մարդիկ միայն սիրեն ու հարգեն իրար, այդ է անհրաժեշտ երջանիկ լինելու համար...
Ձեզ մաքուր ու անկեղծ սեր եմ ցանկանում...

Inna
27.02.2011, 17:20
Սիրտս

Թե աչերս քեզ որոնեն,
Ես կփակեմ մութ կոպերով,
Որ աշխարհում քեզ չտեսնեն:

Թե խենթ լեզու՛ս անունդ տա,
Ես կսեղմեմ ատամներով,
Որ հնչյուն իսկ չշշնջա:

Բայց երբ սիրտս, սիրտս է ուզում
Ձայնել ու քեզ տեսնել իր դեմ
Ինչո՞վ փակեմ սրտիս լեզուն,
Սրտիս աչքը ինչո՞վ փակեմ...

Միշտ պետք է հավատալ սրտի ձայնին, այն երբեք չի ստի իր իսկ տիրոջը, ու չի լքի...

Inna
02.04.2011, 16:44
Էհ՜, մի ամիս ա ինչ օրագրումս գրառում չեմ արել:Ասելու շատ բան կա, բայց ժամանակ չկա...

Մի ամիս ու մի քանի օր, կավարտեմ, կգնամ, բայց չգիտեմ ու՞ր...Ո՞նց կլինի, ի՞նչ կլինի, չգիտեմ...
Էնքան բան կա, որ պիտի անեմ, ասեմ, բայց չեմ հասցնում, ժամանակ չկա: Ու տենց...օրերն անցնում են, գնում, ու մեկ էլ մի քանի օր հետո հիշում ես, որ մի բան պետք ա անեիր, որ մոռացել ես...ու էլի ժամանակ չկա...
Ժամանակ եմ ուզում, ժամանակ, որ հասցնեմ, հետ չմնամ, հետ չմնամ էն բանից ինչը շատ կարևոր ա, պարտադիր...


Էնքան բան ա լինում հետս, պահ ա լինում, երբ ընդհանրապես անջատված եմ լինում, չեմ հասկանում, ի՞նչ եմ անում...
Գնացինք, գնացինք, հասանք 3-րդ մաս, «Խնդրում եմ կանգառում կանգնեք, հա՞»...մի երկու րոպե հետո վարորդը հիշեց, որ պետք ա կանգներ, ամաչում եմ երկրորդ անգամ ասել, չեմ ասում, սպասում եմ էնքան մինչև կանգնի... :{
Իջա...Ժամանակ չունեմ...
...անցնում եմ 3-րդ մասի գետնանցումով, գնացի, գնացի... դուրս եկա էնտեղ որտեղից մտել էի:fool, առաջս նույն խանութն էր, ուշանում եմ, ուշանում...նորից գնացի մանեկա-մանեկա, գտա ճանապարհն ու դուրս եկա...
Ու էլի ժամանակ չկա...:unsure

Inna
09.04.2011, 11:45
Սերը հայելային լճակ չէ, որի մեջ կարելի է մշտապես նայել: Այն ունի իր մակընթացությունները և տեղատվությոնները: Թե կործանված նավերի բեկորներ, թե ջրասույզ քաղաքներ, թե ծովահրեշներ, թե փոթորիկներ, թե ոսկով և գոհարներով լի արկղեր… Սակայն այդ գոհարները շատ խորքում են…


Էրիխ Մարիա Ռեմարկ

Սերն արժե ճիշտ այնքան, որքան արժե սիրո զգացումն ապրող մարդը: Մաքուր մարդկանց մոտ ամեն ինչ մաքուր է:



Ռոմեն Ռոլան

Inna
18.04.2011, 16:39
Վա՜խ, ոնց եմ սիրում էս երգը, ոնց եմ սիրու՜մ...
Էս երգը էն երգերից ա, որ անընդհատ կարամ լսեմ ու չհոգնեմ, սիրում եմ ակումբային երաժշտություն, սենց երգերի տակ նույնիսկ կարամ քնեմ:
Սիրում եմ, սիրում եմ...:love
Պարել եմ ուզու՜մ...:aaa

http://www.youtube.com/watch?v=BVxT_c5S5xg
:kiss

Inna
02.05.2011, 22:16
Մենությունը

Մի մութ անկյուն,
Ու մի սիրտ մենակ,
Տխրությունն էր պատել այն,
Լցրել հոգին մշուշով...

Անվերջ լաց էր լինում սիրտն իր,
Հիշելով նրա ժպիտը ուրախ,
Հիշելով աչքերը՝ պարզ ու ջինջ,
Որոնք շողում էին ծովի ալիքների պես,
Հիշելով այն պահերը, որոնք ապրել էին միասին...

Նրա միտքը թռչում էր հեռու՜, շա՜տ հեռու,
Որոնելով իր միակին, որ թողել էր իրեն մենակ,
Մի՞թե էլ չկա նա, չկա, թողել է իրեն ու հեռացել...

29.04.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
07.05.2011, 10:24
Հեռու՜,
Մոտի՜կ,
Աշխորհից այն կողմ,
Մենակ ու տխուր,
Կոտրված սրտով,
Աչքերն արցունքով,
Ձեռքերն դողալով,
Քայլում էր անապատով մենակ,
Փնտրում էր իր սրտի բեկորները,
Որոնք կորցրել էր իր վերջին հանդիպմանը...

29.04.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
07.05.2011, 10:27
Լուսինը ժպտում է,
Աստղերը փայլում են,
Երկինքը խաղաղ է,
Աչքերը խոսում են,
Բայց ինքը լռում է:


06.05.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
10.05.2011, 17:13
Սիրել է պետք ուժգին,
Երազել է պետք անվերջ,
Րոպեներն խնայել է պետք:


06.05.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Ժպտում է,բայց տխոր է,
Սիրում է, բայց լռում է,
Խոսում է մտքում, խորհում է անվերջ,
Ու շարունակում է լռել, ինչպես աստղերն երկնքում:


06.05.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
10.05.2011, 17:20
Մարդը, երբ իր մտքերը հանձնում է թղթին, ակամայից հանգստանում ու դրական լիցքերով է լցվում...
http://www.machine-information-systems.com/images/Pen_to_Paper.jpg

Inna
11.05.2011, 20:27
Վերջինը

Թերթում եմ գրքիս վերջին էջերը,
Լսում եմ ուսուցչիս անուշ ձայնը,
Սկսում եմ կարոտել դպրոցս,
Մեկ ժպտում եմ, մեկ տխրում...
Հիշում եմ այն լավ պահերը,
Որ անցել են այստեղ՝ իմ դպրոցոււմ,
Գիտեմ, գիտեմ, որ կարոտելու եմ,
Գիտեմ, որ նորից հիշելու եմ ամեն ինչ...
Թեկուզ անցնի մեկ տարի, տաս տարի,
Սիրելու եմ, կարոտելու եմ, ձեզ բոլորիդ...


07.05.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
17.05.2011, 21:12
Պետք է ապրել այնպես,
Որ քեզ կարոտեն,
Որ քեզ ափսոսեն,
Որ քեզ սիրեն ու հիշեն հետո...

16.05.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
21.05.2011, 14:00
Տրամս ահավոր բարձրա...:loveՊարել եմ ուզու՜մ...:dance

http://www.youtube.com/watch?v=05Cec_5EM7s
Մնաց մեկ օր...:love

Inna
24.05.2011, 19:10
Էնքան լավ էր ամեն ինչ, հիմա էլ ա լավ, բայց...բայց հիմա էլ տխրում եմ, որ նորից չեմ գնալու էնտեղ, որտեղ արդեն երկար տարիներ ա ինչ սովորել եմ, էնքան լավ մարդկանց նորից չեմ տեսնելու...
Երեկ «Վերջին Զանգս» էր, ամեն ինչ անցել ա պատկերացրածիցս ավելի ու ավելի լավ, շատ լավ...:love
Էնքան եմ պարել, էնքան եմ ուրախացել...
Երջանիկ եմ...:love

http://www.youtube.com/watch?v=VQYaZjaPmu4

Inna
13.06.2011, 18:16
Երկար Ժամանակ ա ինչ չեմ գրում էստեղ, շատ բան կա ասելու, ուղղակի Ժամանակ չկա...
Եկա ասեմ, որ ուրախ ու երջանիկ եմ...:love

Հ.Գ. Հեսա քննություններս պրծնեմ շուտ-շուտ կգրեմ ;)

Inna
21.07.2011, 19:38
Մի ամսից ավել ա ինչ չեմ գրել էստեղ...պատմելու շատ բան ունեմ...

Գնացել էի «Young Life» անունով ճամբար...

Մի շաբաթվա մեջ ձեռք բերեցի շա՜տ ընկերներ, մեկը մեկից բարի ու հոգատար: Իրենց հետ ապրելով նույն տանիքի տակ, շփվելով, ծանոթանալով իրենց հետաքրքրություններին...
Հետաքրքիր էր բոլորին լսելը, չէի հոգնում լսելուց... Երեկոյան հավաքվում էինք բոլորով, զրուցում տարբեր թեմաներից, բանավիճում, էլի հետաքրքիր էր, ինձ համար շատ բաներ էի բացահայտում...
Էտ մի շաբաթվա մեջ չեմ հասցրել բոլորի հետ շփվել, շատ էին... (150 հոգի, դեռ մի բան էլ ավելի :))) ...Հիմա բոլորով ամեն շաբաթ հավաքվում ենք, զրուցում, կարոտներս առնում ... առաջին հանդիպումը տեղի ունեցավ ճամաբարից վերադառնալու հաջորդ օրը...արդեն կարոտել էինք իրար:love, հանդիպեցինք ով ում տեսավ փատատվեց, գրկեց ու համբուրեց, շատերը գալիս գրկում, համբուրում էին, բայց իրենց անուններն էլ չէի հիշում, էնքան ծիծաղալու էր, դե ինչ անեի բոլորի անունները չէի կարող հիշել իրենց դեմքերի հետ միասին...
Բայց նենց լավ ա, որ էս սոց. ցանցերը կան, անընդհատ խոսում ենք, չենք հասցնում կարոտենք իրար... :))

Inna
30.07.2011, 14:54
Մի ամսից ավել ա ինչ չեմ գրել էստեղ...պատմելու շատ բան ունեմ...

Գնացել էի «Young Life» անունով ճամբար...

Մի շաբաթվա մեջ ձեռք բերեցի շա՜տ ընկերներ, մեկը մեկից բարի ու հոգատար: Իրենց հետ ապրելով նույն տանիքի տակ, շփվելով, ծանոթանալով իրենց հետաքրքրություններին...
Հետաքրքիր էր բոլորին լսելը, չէի հոգնում լսելուց... Երեկոյան հավաքվում էինք բոլորով, զրուցում տարբեր թեմաներից, բանավիճում, էլի հետաքրքիր էր, ինձ համար շատ բաներ էի բացահայտում...
Էտ մի շաբաթվա մեջ չեմ հասցրել բոլորի հետ շփվել, շատ էին... (150 հոգի, դեռ մի բան էլ ավելի :))) ...Հիմա բոլորով ամեն շաբաթ հավաքվում ենք, զրուցում, կարոտներս առնում ... առաջին հանդիպումը տեղի ունեցավ ճամաբարից վերադառնալու հաջորդ օրը...արդեն կարոտել էինք իրար:love, հանդիպեցինք ով ում տեսավ փատատվեց, գրկեց ու համբուրեց, շատերը գալիս գրկում, համբուրում էին, բայց իրենց անուններն էլ չէի հիշում, էնքան ծիծաղալու էր, դե ինչ անեի բոլորի անունները չէի կարող հիշել իրենց դեմքերի հետ միասին...
Բայց նենց լավ ա, որ էս սոց. ցանցերը կան, անընդհատ խոսում ենք, չենք հասցնում կարոտենք իրար... :))

Վերը նշված գրածիցս անցել ա մոտ մի շաբաթ ու մի քանի օր, էլի կարոտում եմ, շուտ-շուտ ենք հանդիպում, բայց մեկ ա, կարոտում ենք իրար...:love
Նայում եմ էնտեղի մեր նկարները, ավելի եմ կարոտում, ուզում եմ էտ մեկ շաբաթը նորից կրկնվի...
Նկարների մեջ էնքան շատ սեր կա, երջանկություն, բարություն, ամեն ինչ՝ էն ինչը բնորոշ ա բարի ու խելացի մարդուն...

Էս նկարին նայելուց մտածում եմ, թե ինչքան լավ ու դրական բաներ կան, որոնք ուղղակի պետք է նկատել...:love

http://img217.imageshack.us/img217/1770/28583622836562121371270.jpg (http://imageshack.us/photo/my-images/217/28583622836562121371270.jpg/)

Հ.Գ. Սիրում եմ քեզ «Young Life» :kiss

Նկարներ՝ http://www.facebook.com/media/set/?set=a.155078744569114.40075.100002009695710&type=1

Inna
16.08.2011, 17:41
Discussion #1


- Ի՞նչ ես կարծում, մարդուն ի՞նչ ա պետք լիարժեք երջանիկ լինելու համար:
- Դե...Չգիտեմ...
- Իսկ դու լիարժեք երջա՞նիկ ես:
- Ես ինձ երջանիկ եմ համարում, համարյա...
- Համարյա՞...Ուրեմն ինչ-որ փոքր բան կան, որ պակաս ա:
- Հա, ճիշտ ես, կա, բայց գաղտնիք ա:
- Իսկ դու՞, դու լիարժեք երջանի՞կ ես:
- Չէ, իմ մոտ էլ կա մի հատ փոքր, բայց կարևոր բան, որ պակաս ա...
- Ե՞վ, դա ի՞նչն ա, սե՞րը:
- Պետք ա անկեղծ լինեմ ու ասեմ՝ հա:
- Սերը հաստատ պետք ա լինում երջանիկ լինելու համար...
- Գիտեմ... :love

Inna
04.09.2011, 20:22
Սիրում ու կարոտում եմ...

Մոտ 3-4 ամիս ա անցել, շատ չի, բայց...կարոտում եմ, ուզում եմ ժամանակը ետ տամ, էլ չի լինի... անցել ա...ուշ ա...

Օգոստոսի 31-ի երեկոյան ընկերուհիս էր զանգել, ամենամոտիկ ու հարազատ մարդը՝ ընկերներիս մեջ, խոսելուց իրար շնորհավորեցինք, լավ օր ու ուսումնական տարի մաղթեցինք, ասեց , որ չմտածեմ ամեն ինչ լավ կլինի, նոր ընկերներ կգտնեմ, չէ քեզնից լավին չեմ գտնի հաստատ Ան ջան, սիրու եմ քեզ շա՜տ...աչքերս լցվեց, էլ չկարողացա խոսեմ...
Ամբողջ գիշեր չքնեցի, աչքերս թաց էին, մտածում էի, որ առանց իրա չեմ կարա, ամեն առավոտ իրար հետ ենք գնացել դասի, տուն եկել, կիսվել իրար հետ, ամեն ինչ արել ենք միասին, օգնելով իրար...ու հիմա, հիմա, ես իրան ավելի քիչ կտեսնեմ, քան առաջ...

Սեպտեմբերի մեկն էր, գնացի նոր դպրոցս...Չէ ինչ որ բան պակաս ա, ինչ որ բան էն չի... զանգը տվեց, աչքերս ակամայից լցվեց, չեմ ուզում, չեմ ուզում ներս մտնեմ, ընկերուհուս եմ ուզում... Ոչ ոք չկար հետս, որին ճանաչում էի, բոլորն էլ տարբեր դպրոցներից, կար մեկը ում հետ ծանոթացա, բայց, բայց... չի լինի, էլի մեկ ա ընկերուհուս եմ հիշում, կարոտում եմ, ու արդեն աչքերս լցվում են արցունքներով...Չէի կարողանում զսպել ինձ, արցունքները հոսում էին աչքերիցս...
Ընդհամենը երկու օր եմ գնացել դասի, բայց վաղ երևի թե վերջին օրս կլինի այդ դպրոցում, դասարանցիներս լավն են, բարի են, խելացի, բայց չէ, իմ տեղը չի...

http://i.imgur.com/hVqzE.jpg (http://imgur.com/hVqzE)

http://i.imgur.com/3Jzb6.jpg (http://imgur.com/3Jzb6)

Inna
05.09.2011, 22:49
Նենց ուրախ եմ, դպրոցս փոխեցի՜...:love Մի խելացի ու բարի ընկերուհի ունեմ էնտեղ, իրա հետ կլինեմ ու կփորձեմ հաղթահարել դժվարությունները…
Վաղը առաջին օրս ա էտ դպրոցում :)

Inna
06.09.2011, 20:03
Նենց ուրախ եմ, դպրոցս փոխեցի՜...:love Մի խելացի ու բարի ընկերուհի ունեմ էնտեղ, իրա հետ կլինեմ ու կփորձեմ հաղթահարել դժվարությունները…
Վաղը առաջին օրս ա էտ դպրոցում :)

Ամեն ինչ իմ պատկերացրածիցս էլ ավելի էր, էտ դպրոցում հաստատ հաճույքով կսովորեմ...
նենց հավես էր՝ գունանկար, գծանկար, համակարգչային գրաֆիկա, կոմպոզիցիա...:love




Հ.Գ. Այ հիմա ամեն ինչ սրտովս ա...:)) :oy

Inna
01.10.2011, 20:02
Էս կյանքումս առաջին դեպքն ա, երբ ուզում եմ, որ ժամանակը արագ անցնի, բայց հակառակի պես ինչքան մտածում եմ դրա մասին, էնքան դանդաղ ա անցնում…Էնքան պլանավորված գործեր ունե՜մ, որ մտածում ե՜մ, ու՜խ...:love


Երանի երկու ամիս հետո...:love

Inna
15.11.2011, 22:20
Էս կյանքումս առաջին դեպքն ա, երբ ուզում եմ, որ ժամանակը արագ անցնի, բայց հակառակի պես ինչքան մտածում եմ դրա մասին, էնքան դանդաղ ա անցնում…Էնքան պլանավորված գործեր ունե՜մ, որ մտածում ե՜մ, ու՜խ...:love


Երանի երկու ամիս հետո...:love

Մնաց ուղիղ 1 ամիս...:love
Անհամբեր եմ, ահավոր անհամբեր...:))

Inna
20.11.2011, 11:12
Ծնունդիս ինձ ով կիթառ կնվիրի? :)) :oy Շատ եմ ուզում է՜... :love

Արդեն 2-3 ամիս ա ուզում եմ կիթառ առնեմ ու սկսեմ սովորել, էն էլ անընդհատ չի ստացվում, ընկնում եմ դասերով ու մնում ա...

Yamaha c45 :love
http://i.imgur.com/ubVdh.png (http://imgur.com/ubVdh)

Inna
25.11.2011, 23:01
Մի օր էլ հանկարծ կհիշես,
Օրերն այն անցած,
Ու ետ չես բերի,
Կհիշես սիրով ու ափսոսանքով...

Կհիշես, կկարոտես, ու դեռ կսիրես... :love


25.11.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
01.12.2011, 20:34
Սիրում եմ քեզ անսահման,
Կարոտում եմ քեզ անչափ,
Երազում եմ քեզ ամեն օր,
Հիշում եմ քեզ միշտ...


30.11.2011թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
01.12.2011, 20:46
Արդեն ձմեռ ա...:love

Շնորհավորում եմ բոլորիդ ձմռան առաջին օրվա, դեկտեմբերի 1-ի առիթով...
Թող էս երեք ամիսների ընթացքում կատարվեն բոլորի սպասված երազանքները...:love
Էսպիսի լավ օրով էլ նորից վերադառնում եմ «Ակումբ» 2 շաբաթ ընդմիջումից հետո...Ուրախ եմ, որ նորից ձեզ հետ եմ...;)


Արդեն ձմեռ ա,, նույն զգացողություներն են ինչ անցած տարի, այդքան ապասված պահը կամաց-կամաց մոտենում է, մնաց ընդհամենը 15 օր...էս տարի մի ուրիշ ուրախությամբ եմ սպասում էտ օրվան, տեսնեմ ի՞նչ ա լինելու, ո՞նց ա լինելու...

Մոտ մեկ ու կես տարի ա ձեզ հետ եմ, դարձել եք իմ առօրյայի մի մասնիկը, սրտիս մեջ դուք էլ տեղ ունեք, դու՛ք, հա՛, հենց դու՛ք՝ ակումբցիներս...Եթե մի քանի օր չեմ մտնում ակումբ կարոտում եմ ձեզ, անընդհատ ինձ ակումբում ձգող բան կա...Լավ էտ կարևոր չի թե ինչն ա, կարևորը, որ ձեզ հետ եմ, նորից ու նորից ասում եմ ձեզ... "Ձեզ շա՜տ եմ սիրում" :love



Հ.Գ. :kiss

Հա ու մեկ էլ այ սենց տեսարան եմ ուզում...:love
http://i.imgur.com/jqEmD.png (http://imgur.com/jqEmD)

Inna
13.12.2011, 18:26
Անցած տարի լրիվ ուրիշ էր, էսքան ուրախ չէի, էսքան անհամբեր չէի սպասում էտ օրվան, բայց հիմա, անհամբեր եմ, շատ անհամբեր, էսօր էլ չհաշված մնաց մի օր, որ մի տարով էլ մեծանամ...Մի տարի էլ անցավ արագ ու աննկատ...:love
Շատ բան չի փոխվել, բայց էս տարի ամեն ինչ լրիվ ուրիշ ա...

Inna
14.12.2011, 23:29
Անցած տարի լրիվ ուրիշ էր, էսքան ուրախ չէի, էսքան անհամբեր չէի սպասում էտ օրվան, բայց հիմա, անհամբեր եմ, շատ անհամբեր, էսօր էլ չհաշված մնաց մի օր, որ մի տարով էլ մեծանամ...Մի տարի էլ անցավ արագ ու աննկատ...:love
Շատ բան չի փոխվել, բայց էս տարի ամեն ինչ լրիվ ուրիշ ա...


Քիչ մնաց, շա՜տ քիչ, ընդհամենը 30 րոպե... :love

Inna
04.02.2012, 00:03
Սիրտը


Սիրտը, որ տենչում է խաղաղ ապրել,
Որ տենչում է ազատ թռչել,
Որ տենչում է բարին գտնել,
Որ տենչում է սիրել, սիրվել... :love



03.02.2012թ. © Inna (Իրինա Պողոսյան)

Inna
04.02.2012, 00:10
<<Ոտքդ դիր այնտեղ, որտեղ հստակ քայլերով կարող ես առաջ գնալ>>:


03.02.2012թ. © Inna (Իրինա Պողոսյան)

http://www.whatdidshesay.ca/wp-content/uploads/2011/05/HandPenPaper.jpg

Inna
03.03.2012, 12:25
Ինչ որ մեկը սիրում ա ինչ որ մեկի, ու էտ ինչ որ մեկը չգիտի, որ ինչ որ մեկը սիրում ա իրան...



Հ.Գ. :pardon

Inna
10.03.2012, 01:16
Հիմա եմ հասկանում, որ կյանքի ամեն րոպեն թանկ ա, որ պիտի կյանքիդ ամեն վայրկյանը վայելես:
Բայց լավ կլիներ, որ էս 1 տարի առաջ հասկացած լինեի...
Ուֆ...

Inna
17.06.2012, 02:43
Օրվաս մի մասնիկը:

Մարդ կա, երբ հետը խոսում ես, չես նկատում թե ժամանակը ոնց ա անցնում, թե ինչ ա կատարվում էտ ժամանակ, իրա հետ խոսելիս միշտ մտածելու բան ես ունենում, այսինքն՝ չես խոսում խոսելու համար, դրա հետ մեկտեղ ուղեղդ ես աշխատեցնում:

Էս երգն էլ հենց էնպես... Օրվաս մի մասնիկը :love


http://www.youtube.com/watch?feature=endscreen&v=Afyf4Db6wd0&NR=1

Inna
29.06.2012, 19:39
-Գիտես ի՞նչ...
-Ը՜...
Հը՞, գիտե՞ս... :))Չէ՜, չգիտե՜ս :P Ո՞նց պիտի իմանայիր...











:}

Inna
29.06.2012, 20:13
Ուզում եմ Իսպանիաս հաղթի :love:clap
http://i.imgur.com/0wx7e.jpg

Inna
02.07.2012, 14:26
Ուզում եմ Իսպանիաս հաղթի :love:clap
http://i.imgur.com/0wx7e.jpg


Իսպանիա 4-0 Իտալիա :love

Շնորհավորում եմ Իսպանիայի ֆաների՜ն... :clap

Inna
12.07.2012, 13:09
Շատերը կան, որ մտածում են թե մյուսները իրենց պետք ա ենթարկվեն,... շատերը կան, որ մտածում են, թե ամենալավը իրենք են, չէ՛, էտ տենց չի՛, ինչ-որ չափով բոլորս էլ նման ենք իրար, իհարկե ամբողջությամբ՝ չէ...ու ամեն մեկս էլ տարբեր կերպ ենք մտածում, համենայնդեպս ես չեմ փոխելու իմ կարծիքը էն մարդու մասին՝ ում հասցրել եմ ճանաչել...սկզբից՝ շա՜տ համեստ, չափավոր, բայց ընթացքում արդեն կամաց-կամաց սկսում ա, մոռանալ իրա դերի մասին, ու միաժամանակ մոռանում ա իրա դերասանական տաղանդի մասին...հաստատ էլ նենց չի լինելու ոնց կար, չեմ խոսելու, ուշադրություն չեմ դարձնելու, կարճ ասած՝ արհամարելու եմ...:mda:yea

Inna
12.07.2012, 13:38
Վուի, էս ինչ փոշիա դրել...:D:D


Եկա էս գրեմ ու գնամ:

I’ll never be alone, be alone
Cause you are in my soul
I’ll never make you cry, make you cry
You give me sunrise with your smile

Give me the smile, alright

Turn the lights a little down low
We can be toghether
Turn the lights a little bit so we can go slow
And we can be forever

Give me your whole life
We gonna be together every moonlight
I hold you so tight,
Till morning and the sun will be our moonlight

Refren: I’ll never be alone, be alone
Cause you are in my soul
I’ll never make you cry, make you cry
You give me sunrise with your smile.

I’ll never be alone.

Give me all your love, love, love
And I’ll give you mine…

Give me all your love, love, love
And I’ll give you mine, alright…



:love

:dance :love

Inna
16.07.2012, 23:39
15.07.2010-15.07.2011-15.07.2012

2 տարի առաջ էս օրը գրացվեցի «Ակումբ»-ում, սկզբից շատ խառն ու անհասկանալի էր թվում, բայց մի որոշ ժամանակ հետո, սովորեցի կանոնադրությունը, ծանոթացա մի քանի լավ ու բարի մարդկանց հետ, կամաց-կամաց դարձա ձեր ընտանիքի անդամը:
Անցած տարի էս օրը հիշեցի, որ լրանում էր իմ մեկ տարին ինչ ես «Ակումբ»-ում գրացված էի, բայց էտ օրը չկարողաց ծնունդս ձեր հետ նշել, ճամբարում էի: Էս տարի էլ չկարողացա հենց էտ օրը գրեմ, բայց ինչպես ասում են՝ «լավ է ուշ, քան՝ երբեք»...:Դ
Մոտավորապես մի 4-5 ամիս էր ինչ չէի կարողանում «Ակումբ» մտնել, ժամանակ չէր լինում, բայց նորից փորձում եմ վերադառնամ, իմ հին ու նոր, բարի ու հյուրընկալ ընտանիք...:)









:kiss

Inna
21.07.2012, 22:47
Չէ՛, նենց չի, որ մոռանում եմ, ուղղակի էտքան էլ շատ ժամանակ չեմ տրամադրում գրելուն...դատարկություն....ու էլի դատարկություն...չգիտե՜մ, երևի ժամանակս սխալ եմ «կառավարում»:

Inna
24.07.2012, 00:21
Մի քանի նկարներ իմ նկարչական վարժություններից...:)

Մաս 1.

http://i.imgur.com/X58Tu.jpg

http://i.imgur.com/wHmro.jpg

http://i.imgur.com/HZ9RI.jpg

Inna
24.07.2012, 00:28
Մաս 2.

http://i.imgur.com/cfnMY.jpg

http://i.imgur.com/iDSYX.jpg

http://i.imgur.com/Srpnu.jpg

Inna
24.07.2012, 11:48
Մաս 3.

http://i.imgur.com/WnVBY.jpg

http://i.imgur.com/1vqxt.jpg

http://i.imgur.com/DBVmM.jpg

Inna
24.07.2012, 11:51
Մաս 4.

http://i.imgur.com/VRCPj.jpg

http://i.imgur.com/v7TMG.jpg

http://i.imgur.com/JeAyh.jpg

Inna
24.07.2012, 11:52
12 տարեկանում արված նատյուրմորտ :oy


http://i.imgur.com/NjX9q.jpg

Inna
28.07.2012, 23:23
Հա՛, ու ես իմ սխալների վրա եմ սովորում, բայց կարևորը՝ սովորում եմ:







:))

Inna
05.08.2012, 23:41
Էսօր էլ սենց...

:dance


http://www.youtube.com/watch?v=VfCyLO8Yvi8

Inna
22.08.2012, 17:54
Մաս 5.

http://i.imgur.com/GLsgK.jpg

http://i.imgur.com/P50b6.jpg

Inna
19.09.2012, 21:54
Մաս 6.

http://i.imgur.com/ZyQ8X.jpg

Inna
24.09.2012, 22:33
Ուզում եմ 2 տարի անց ես էլ գրեմ էտ բառը, շա՜տ եմ ուզում... Ամեն ինչ անելու եմ, որ հասնեմ իմ նպատակին... ես կարող եմ ու պիտի՛ անեմ...

Inna
23.11.2012, 23:24
Մնաց 21 օր: :love
Էս անգամ համարյա թե բան չեմ ուզել տանեցիներից:
Էս տարվանը մի քանի երազանք ա: :))

Inna
07.12.2012, 23:57
Մնաց ուղիղ մի շաբաթ::love
Ամեն ինչ լավ ա լինելու: Ուրախ ու պայծառ:

Երգն էլ ուղակի...

http://www.youtube.com/watch?v=TzxwOrT6Beo

Inna
14.12.2012, 16:18
Քիչ մնաց... Մոտավորապես 7ժամ 40 րոպե :love

Inna
15.12.2012, 00:37
Տասնվե՜ց, տասնվե՜ց, տասնվե՜ց, չիմացա թե ինչպես գլորվեց... :sulel :love



:))

Inna
18.03.2013, 18:50
Եթե մեկ-մեկ հասկանաս էն ինչ-որ չես հասկացել, լավ կլինի...

Inna
24.03.2013, 02:12
Մեկ-մեկ մտածում եմ, որ դու սիրտ չունես, բայց հետո հասկանում եմ, որ սխալ եմ, որովհետև դու ինձ էտ սրտով ես սիրում: ©

Inna
24.03.2013, 02:15
Դու էլ ես սխալ արել, ու քո սխալը էն չի եղել, որ սիրել ես, այլ էն, որ չես խոստովանել: ©

Inna
07.06.2013, 01:20
Քո պակասը մի ուրիշ ձև ա զգացվում, դատարկ ա, մութ ա, լուռ ա, տխուր ա...
Ինչի՞ ա սենց լինում…


http://www.youtube.com/watch?v=HLphrgQFHUQ



Բայց ես չեմ ուզում էս տխուր նոտայի վրա վերջացնեմ գրառումս...:)


http://www.youtube.com/watch?v=NaEbWyb9bOA





:kiss

Inna
27.06.2013, 02:06
Չգիտեմ, չեմ հասկանում կամ էլ չեմ ուզում հասկանամ, պաշտպանում եմ, արդարացնում, ինքս ինձ համոզում, որ չէ պահ ա, կանցնի, կգնա... բայց չէ չի անցնում նորից ա գալիս, նորից ամենի ինչ խառնում ա: Հիմա էլ հենց էտ վիճակն ա... խնդրում եմ փոխվի, եղիր նենց ոնց ես եմ քեզ պատկերացնում:

Inna
27.12.2014, 19:12
Ինչքան ժամանակ է՝ ակումբ չէի մտել: Մտածում էի շատ փոփոխություններ կնկատեմ, բայց չէ, կարծես թե էական փոփոխություններ չկան:
Ի միջի այլոց, կարոտել էի, ճիշտ ա ֆեյսի միջոցով որոշ ակումբցիների մասին տեղեկություններ ունեմ՝ ոնց են, ինչ նորություններ կան, բայց ակումբը ուրիշ ա: Ստեղ աուրան լրիվ ուրիշ ա:
Իմ կարգավիճակն էլ արդեն ուրիշ ա, ուսանողուհի եմ է արդեն + չափահասիկ... :love