PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս վարժեցնել քո վիշապին / How To Train Your Dragon

Ռուֆուս
26.10.2010, 16:36
Ինչպե՞ս վարժեցնել քո վիշապին / How To Train Your Dragon

http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/9e/How_to_train_Your_Dragon_poster.jpg

ԱՄՆ, 2010
Ռեժիսոր՝ Քրիս Սանդերս, Դին ԴեԲլուա
Անիմացիոն ստուդիա՝ DreamWorks Animation
Ժանրը՝ մուլտֆիլմ, անիմացիա
IMDB-ի միջին գնահատականը՝ 8.2/10 (http://www.imdb.com/title/tt0892769/)
RottenTomatoes-ի գնահատականը՝ 98% (http://www.rottentomatoes.com/m/1194522-how_to_train_your_dragon/)

Սա Շրեք, Մադագասկար, Կունգ Ֆու Պանդա մուլտիկները ստեղծող ստուդիայի հերթական գործն ա:

Ծանոթացեք Հիքքափի (թարգմանաբար Զկռտոց) հետ, նա դեռահաս տղա է, ով ապրում է մի փոքրիկ գյուղում Բերկ կղզու վրա՝ կախարդական վիկինգյան երկրում: Եթե ուրիշ գյուղերում կան վնասատուներ մկների, առնետների, բազմաթիվ այլ կենդանիների տեսքով, ապա Բերկի միակ վնասատուները վիշապներն են: Ու դարեր շարունակ գյուղի բնակիչները պայքարել են վիշապների դեմ՝ նրանց ոչնչացնելով, սակայն օգուտ չկա, ժամանակ առ ժամանակ վիշապները հարձակվում են գյուղի վրա՝ ճանապարհին ոչնչացնելով ինչ պատահի:

Իսկ վտիտ Հիքքափը երազում է մեծանալ ու վիշապաքաղ դառնալ: Վիշապների հերթական հարձակման ժամանակ Հիքքափը վիրավորում է ամենավտանգավոր տեսակի վիշապին՝ Գիշերային Զայրույթին, սակայն դժբախտաբար դա ոչ ոք չի տեսնում: Վիրավոր վիշապին գտնելուց հետո Հիքքափը խղճում է նրան ու սպանելու փոխարեն ընկերանում նրա հետ, սարսափազդու վիշապին տալով Toothless (Անատամ) անունը:

Իսկ մնացածը ինքներդ դիտեք :)

Մուլտը շա՜տ լավն էր, վերջն էլ շատ տխուր էր... Բայց լավն էր :)

Rhayader
26.10.2010, 17:38
Վատ մուլտ չէր, պարզապես մեջը շատ էր կլիշեն ու այլ մուլտերից կրկնությունները: Համ էլ՝ վերջի տրագիզմն այնքան արհեստական էր ու մնացածի հետ այնքան չէր գնում, որ թվում էր՝ վիկինգ-ուսուցչի ձեռքի պրոտեզի նման դուրս է ցցվում մուլտից:
Հաճույքով նայեցի: Նույնիսկ երկու անգամ: Բայց երրորդ անգամ դժվար թե ցանկություն լինի նայել: Երևի մեկ էլ սեփական երեխաների հետ: Հեռավոր ապագայում:

Ռուֆուս
26.10.2010, 19:08

Ինձ էլ սկզբում էդ տրագիզմը անկապ թվաց, բայց վերջում, երբ Հիքքափն ու Թութլեսը իրար ուս ուսի տված գնացին, դուրս եկավ էդ պահը :)

Rhayader
26.10.2010, 19:23
Ինձ էլ սկզբում էդ տրագիզմը անկապ թվաց, բայց վերջում, երբ Հիքքափն ու Թութլեսը իրար ուս ուսի տված գնացին, դուրս եկավ էդ պահը :)

Ոչ թե պահն էր անկապ, այլ խեղճ վիշապի պոչի կեսը պոկվելուց ու չգիտեմ քանի վիկինգի ու վիշապի մահվանից որ կոմեդիա են սարքում, հետո ինչ-որ Զկռտի (թարգմանելու ձեր ադաթը ձեզ ուտի, ի դեմս ինձ)
ոտի պոկվելը որ սարքում են ողբերգություն, մի քիչ շատ անկապ ա, էլի:
Ընդհանուր, շատ թույլ սցենար ուներ:

Հայկօ
26.10.2010, 19:24
Ընտիր մուլտ ա :love: Վերջն էլ ընդհանրապես տխուր չի :beee: Ի՞նչ տրագիզմի մասին ա խոսքը, լրիվ հրճվույթ վերջ ա, Ճիշտ վերջ ա :)): Վիկինգները լրիվ կյանք են :kiss: Իսկական վիկինգները հենց տենց են լինում. մեծ, քառակուսի, բրուտալ, ու multi-purpose լիֆչիկներով:

Kita
26.10.2010, 19:27
Հերիք մուլտը պատմեք իյա:angry

Հայկօ
26.10.2010, 19:43
Տրեյլերը

http://www.youtube.com/watch?v=oKiYuIsPxYk

Մեր մեջ ասած՝ ախմախ տրեյլեր ա:

Smokie
27.10.2010, 10:20
Հետաքրքիր ու լավ մուլտ ա: Իմ մեջ (եւ ոչ-միայն իմ) լաաաաավ տպավորվել էր էն հատվածը, որտեղ Беззубик-ը (ռուսերեն լավ ա հնչում) Հիքքափին տալիս է իր միսը եւ «սպասողական» հայացքով նայում նրան:
Աստրիդն էլ էր լավը, բոլորն էլ լավն էին: Մի խոսքով էս սմայլիկը::good
Իսկ վերջին մասերում, ես առանձնապես տրագիզմ եւ տխրություն չտեսա:

Rhayader
27.10.2010, 10:30

Թարգմանում եք՝ լրիվ թարգմանեք: Աստղիկն, Անատամն ու Զկռտը:

Smokie
27.10.2010, 10:50
Թարգմանում եք՝ լրիվ թարգմանեք: Աստղիկն, Անատամն ու Զկռտը:

Ինձ պարզապես դուր է եկել Беззубик տարբերակը, ես էլ էդպես եմ գրել:;)

LoK®
27.10.2010, 11:07
Իրոք լավն ա, սիրեցի :)
Toothless-ին էլ հենց տեսա, Stitch-ին հիշեցի, նման չե՞ն:

http://i117.photobucket.com/albums/o59/Kittrel/Kitts%20Random%20Pics/toothstitch.jpg

http://thatwasjunk.com/wp-content/uploads/2010/03/toothless-and-stitch.jpg

Smokie
27.10.2010, 11:11

Հե-հե, նման են

Rhayader
27.10.2010, 11:31
Իրոք լավն ա, սիրեցի :)
Toothless-ին էլ հենց տեսա, Stitch-ին հիշեցի, նման չե՞ն:

http://i117.photobucket.com/albums/o59/Kittrel/Kitts%20Random%20Pics/toothstitch.jpg

http://thatwasjunk.com/wp-content/uploads/2010/03/toothless-and-stitch.jpg

Վերևում որ գրել էի.

Վատ մուլտ չէր, պարզապես մեջը շատ էր կլիշեն ու այլ մուլտերից կրկնությունները:
Նաև դա ի նկատի ունեի:

davidus
27.10.2010, 11:32
Հետաքրքրեց, կնայեմ... բայց «Զկռտիկ» տարբերակը ավելի լավնա ... :))

impression
27.10.2010, 14:56
Ռայադեր և ՀայկՕ
դուք ՍՊՈՅԼԵՐՆԵՐ եք! :angry

Ռուֆուս
27.10.2010, 15:03
Ռայադեր և ՀայկՕ
դուք ՍՊՈՅԼԵՐՆԵՐ եք! :angry

Կիտան հերիք չէր, հիմա էլ դու՞ :o

Թեմայում սպոյլեր չկա, ինչն էլ որ կա, համապատասխան թեգերի մեջ ա :beee

impression
27.10.2010, 15:04
է հա, բայց բացում եմ չէ թեգերը :))

Ռուֆուս
27.10.2010, 15:13
է հա, բայց բացում եմ չէ թեգերը :))

Աչքիս Չուկին խնդրեմ, որ սպոյլեր թեգի «Սեղմել ցույց տալու համար» տեքստը փոխարինի «Հանկարծ չսեղմել, վտանգավոր է կյանքի ու առողջության համար» տարբերակով :))

Leo Negri
27.10.2010, 15:19
Հավես, լավ, թեթև մուլտ էր: Նայեցի հաճույքով, ծախսած ժամանակն ափսոս չի: Գրքի համեմատ սյուժեի փոփոխությունները նայվում են օրգանիկ, շատ աչք չեն ծակում:

Ի դեպ, ասում են, սիքվելա լինելու: Հաշվի առնելով որ էդ սերիայի մի տաս հատ գիրք կա /ինքը շատ լավ երեխաների համար սերիայա, ես իրան ահագին վաղուցվանից եմ կարդում/, պիտի որ պակաս լավը չլինի:

Ֆրեյա
27.10.2010, 15:21
Կամ էլ՝ Սեղմել ցույց տալու համառ, բացվում ա Առ յու շուըռ՞
Հետո՝ բայց որ կարդաս, հետաքրքիր չի լինի
Հետո՝ Ասում եմ՝ մի բացի :angry
Հետո՝ դե լավ... նայի
:D

Ռուֆուս
27.10.2010, 15:31
Մոդերատորական. Պահանջում եմ թեմայից չշեղվել, թե չէ որ հանկարծ վիշապիս բաց եմ թողել, հա՜՜՜, էլ չեք փոշմանի :beee

Հայկօ
27.10.2010, 23:38
Ռայադեր և ՀայկՕ
դուք ՍՊՈՅԼԵՐՆԵՐ եք! :angry

Ահամ, ընդ որում մի սպօյլերը պարբերաբար տուգանում ա մյուս սպոյլերին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. թեման սպոյլերազերծ է :)):

Լիլ, մի կարդա :angry: Ինձ անտանելի բացել էր միոտանի-միձեռանի վիկինգի ՔԱՐԻՑ ԱՏԱՄԸ, մեկ էլ՝ թե ինքը ոնց էր էդ քարից ատամը գարեջրի գավաթով մեխում տեղը :D: Լիլ, բա որ ասում էի՝ մի կարդա՞, սաղ մուլտը հարամ կլինի՞: Մյուս սպոյլերի մեջ վերջն էլ եմ պատմելու :beee:

impression
27.10.2010, 23:41
Հայկ՝ շշաձև օ-ով, ատում եմ քեզ :angry
ընդ որում՝ քեզ ավելի, քան քո դրած թեգերը
ֆու

Ռուֆուս
27.10.2010, 23:45
Ահամ, ընդ որում մի սպօյլերը պարբերաբար տուգանում ա մյուս սպոյլերին: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. թեման սպոյլերազերծ է :)):

Լիլ, մի կարդա :angry: Ինձ անտանելի բացել էր միոտանի-միձեռանի վիկինգի ՔԱՐԻՑ ԱՏԱՄԸ, մեկ էլ՝ թե ինքը ոնց էր էդ քարից ատամը գարեջրի փեդից գավաթով մեխում տեղը :D: Լիլ, բա որ ասում էի՝ մի կարդա՞, սաղ մուլտը հարամ կլինի՞: Մյուս սպոյլերի մեջ վերջն էլ եմ պատմելու :beee:

Հայկ, իսկ դու նկատեցի՞ր, որ.
որ էդ միոտանի-միձեռանի վիկինգի քարից ատամը ԿԱՊՈՒՅՏ էր, Blutooth :D

impression
27.10.2010, 23:48
Հայկ, Բաքսայով... էէէէ տաքսայով, քեզ էլ եմ ատում, ընդ որում ավելի, քան Շշաձևին

Rhayader
28.10.2010, 03:35
Ժողովուրդ,
Հերիք ա էս մարդու ներվերն ուտեք:
P. S.
Մի քիչ արհեստական չէ՞ր, որ մեր շենքի չափի դռակոնի կողմից տապակվելուց ու մի քանի կիլոմետր կամ գոնե հարյուր մետր (կախված իրանց մասշտաբից, իհարկե) բարձրությունից ընկնելուց ընդամենը ոտքի պոկվելը: Ի նկատի ունեմ, մուլտհերոսները սովորաբար դրանից հետո կամ ողջ ու առողջ զբոսնում են, կամ հետմահու լահմաջոյի տեսք են ստանում, կամ էլ գոնե ջարդում են կողերը, ուղեղի ցնցում են ստանում ու այլ պուպուշ բաներ: Ես պնդում եմ, որ սցենարիստը կամ ռեժիսորն օդում ընկնելուց Զկռտի ոտը մկրատով կտրել են:)) հատուկ դրամատիզմի ու տրագիզմի համար:
Այլ կերպ ասած, բավականին անկապ ավարտ էր:

davidus
28.10.2010, 22:21
Քիչ առաջ նայեցի... շատ թեթև նայվեց, լավն էր, դեպքերն էլ արագ էին զարգանում: Բայց ճիշտն ասած էսքան գովալուց հետո ավելին էի սպասում: Փոքր էկրանի վրա նայեցի, վաղն էլ մեծի վրա կնայեմ:

Վերջում էն մեեեծ դրակոնի հետ կռվի ժանամակ զորքի դեմքին նայելուց ծիծաղից թուլանում էի, ընտիր էր.... :D

Հ.Գ. համ էլ մի բան իմացա, որ կարելի ա վիշապով мертвая петля կարատել... :ok

Ֆրեյա
29.10.2010, 08:32
:love

Ամաաա՜նննն... Էն ինչ լավն էր դռակոնչիկըըը՜ :love

Ես վաղուց տենց հավես մուլտ չէի նայել...
Ժող, Թութլեսի կերպարը ուղղակի սըբանում էր :love Իրա դեմքի արտահայտությունները՝ սկզբում ջղայն, հետո մռուււթ :love

Շատ լավն էր մուլտը: Սպասումներս չարդարացան: :angry Շատ լավն էր, ինձ էլ ասել էին, որ միջինոտ ա, շատ սպասումներ չունենամ :P

Ֆրեյա
29.10.2010, 08:42
Ժողովուրդ,
Հերիք ա էս մարդու ներվերն ուտեք:
P. S.
Մի քիչ արհեստական չէ՞ր, որ մեր շենքի չափի դռակոնի կողմից տապակվելուց ու մի քանի կիլոմետր կամ գոնե հարյուր մետր (կախված իրանց մասշտաբից, իհարկե) բարձրությունից ընկնելուց ընդամենը ոտքի պոկվելը: Ի նկատի ունեմ, մուլտհերոսները սովորաբար դրանից հետո կամ ողջ ու առողջ զբոսնում են, կամ հետմահու լահմաջոյի տեսք են ստանում, կամ էլ գոնե ջարդում են կողերը, ուղեղի ցնցում են ստանում ու այլ պուպուշ բաներ: Ես պնդում եմ, որ սցենարիստը կամ ռեժիսորն օդում ընկնելուց Զկռտի ոտը մկրատով կտրել են:)) հատուկ դրամատիզմի ու տրագիզմի համար:
Այլ կերպ ասած, բավականին անկապ ավարտ էր:

Իիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիիի :angry անկապ չէրրր... բա ուզում էիր խեղճ երեխեն մեռներր?
Իրան դռակոնչիկը պաշտպանեց :P

Ռուֆուս
29.10.2010, 09:58
:love

Ամաաա՜նննն... Էն ինչ լավն էր դռակոնչիկըըը՜ :love

Ես վաղուց տենց հավես մուլտ չէի նայել...
Ժող, Թութլեսի կերպարը ուղղակի սըբանում էր :love Իրա դեմքի արտահայտությունները՝ սկզբում ջղայն, հետո մռուււթ :love

Շատ լավն էր մուլտը: Սպասումներս չարդարացան: :angry Շատ լավն էր, ինձ էլ ասել էին, որ միջինոտ ա, շատ սպասումներ չունենամ :P

Բայց նկատեցի՞ք, որ վիշապիկը ոնց որ շուն լիներ, լրիվ շնային զգացմունքներ էր արտահայտում :))

Rhayader
29.10.2010, 10:54
Պարզապես ինձ հետաքրքիր ա, երբ են մարդիկ հոգնելու կինոներ նայել խիստ նաստավնիկով, հոր սպասելիքները չարդարացնող, բոլորի ծաղրի առարկա ու անհույս սիրահարված դեռահասի մասին, որն ապացուցում ա, որ բոլորը սխալն են, վերջում բոլորն իրանով հպարտանում են, աղջիկն էլ իրան ա սիրահարվում:)) նույնիսկ սցենարային էն օղակը, թե ոնց ա ինքը բոլորին խաբելով հեղինակություն ձեռք բերում, հետո ազնիվ խոստովանում ա, հետո բոլորն իրանից մեջք են թեքում, հետո նոր ա ապացուցում, որ ինքը կարա ինչ-որ բան անի ու բոլորից լավն ա բլա-բլա-բլա, նույնիսկ դա ստանդարտ սցենարային պտույտ ա: Ասենք, 90-ականների մանկական կոմեդիաների 80 տոկոսի սցենարը:)) Անատամը Սթիչից էր ցրած, Աստրիդը՝ «Маленькие Гиганты»-ից:
Ու, ամեն դեպքում, բավականին դատարկ ու սենտիմենտների վրա խաղացող բան էր: Բայց, նորից եմ ասում, ի տարբերություն, ասենք, 2008-ի Dragon Hunters-ի (շատ գեղեցիկ անիմացիայով ֆրանսիական:[ անասնագույն մուլտ:[), ոչ մի բացասական ռեակցիա չթողեց:
Բայց կանգնել ու գովել մի մուլտ, որի միջի միակ գովելու բանը վիկինգներն էին, անիմացիայի մի մասն ու երաժշտությունը (որը նույնպես, ինչպես կասեր մեծն կոմբինատորը, «у меня смутные сомнения, что это смутно что-то напоминало»):
Սցենարն ընդհանրապես կգնահատեի երեքից հանած: Մեեեեեեեեեեծ հանած:
Այլ կերպ ասած, հաճույքով նայելու բան ա, բայց գովելու բան չի:

Rhayader
29.10.2010, 11:21
Ժող, ինձ նոր տեղ հասավ:)) իրականում ֆիլմի նպատակը երեխաների սեռական դաստիարակությունն ա: Անատամի գլխի ձևից (ու անունից) պիտի որ գուշակեի:D
«Ինչպե՞ս վարժեցնել քո վիշապին» (ներառյալ «բոլոր տղաները վիշապներ ունեն, ու բոլորի վիշապները տարբեր են», «վիշապը քո թշնամին չի», «ինչպես միայնակ թռնել վիշապիդ վրա», «ինչպես Աստրիդին թռցնել վիշապիդ վրա», «երբեք հայրիկիդ մի ցույց տուր վիշապդ, նա կբարկանա» ու այլ օգտակար դասեր)
:D

Ֆրեյա
29.10.2010, 11:47
Բայց նկատեցի՞ք, որ վիշապիկը ոնց որ շուն լիներ, լրիվ շնային զգացմունքներ էր արտահայտում :))
Հա մեկ էլ էն մասերը, որ սկզբում ձուկը ուզում ա վերցնի, կամ իրան կպնի, շան նման ղռում ա, մոտ չի թողնում :))

Պարզապես ինձ հետաքրքիր ա, երբ են մարդիկ հոգնելու կինոներ նայել խիստ նաստավնիկով, հոր սպասելիքները չարդարացնող, բոլորի ծաղրի առարկա ու անհույս սիրահարված դեռահասի մասին, որն ապացուցում ա, որ բոլորը սխալն են, վերջում բոլորն իրանով հպարտանում են, աղջիկն էլ իրան ա սիրահարվում:)) նույնիսկ սցենարային էն օղակը, թե ոնց ա ինքը բոլորին խաբելով հեղինակություն ձեռք բերում, հետո ազնիվ խոստովանում ա, հետո բոլորն իրանից մեջք են թեքում, հետո նոր ա ապացուցում, որ ինքը կարա ինչ-որ բան անի ու բոլորից լավն ա բլա-բլա-բլա, նույնիսկ դա ստանդարտ սցենարային պտույտ ա: Ասենք, 90-ականների մանկական կոմեդիաների 80 տոկոսի սցենարը:)) Անատամը Սթիչից էր ցրած, Աստրիդը՝ «Маленькие Гиганты»-ից:
Ու, ամեն դեպքում, բավականին դատարկ ու սենտիմենտների վրա խաղացող բան էր: Բայց, նորից եմ ասում, ի տարբերություն, ասենք, 2008-ի Dragon Hunters-ի (շատ գեղեցիկ անիմացիայով ֆրանսիական:[ անասնագույն մուլտ:[), ոչ մի բացասական ռեակցիա չթողեց:
Բայց կանգնել ու գովել մի մուլտ, որի միջի միակ գովելու բանը վիկինգներն էին, անիմացիայի մի մասն ու երաժշտությունը (որը նույնպես, ինչպես կասեր մեծն կոմբինատորը, «у меня смутные сомнения, что это смутно что-то напоминало»):
Սցենարն ընդհանրապես կգնահատեի երեքից հանած: Մեեեեեեեեեեծ հանած:
Այլ կերպ ասած, հաճույքով նայելու բան ա, բայց գովելու բան չի:

Հա, սցենարը տափակ ամերիակակն էշություն էր; Իմ մոտ արդեն իմմունիտետ կա էշական ամերիկական սցենարների;
Հա, վիկինգները հավեսն էին;

Մի քանի անգամ ծիծաղից փլվել եմ, իսկ մնացածի ժամանակ համարյա լացել եմ հուզմունքից, էնքան բարի, էնքան անաղարտ մռութիկ էր դռակոնչիկը;

Իսկ քո երկրորդ ֆիլթի գրառումը... վաաբշեեեե...

Երբ են մարդիկ դադարելու ֆիլմերն ու մուլտերը գնահատել.
ա. ըստ դրանց մեջ պրիդուռշնի ՞միստիկային ու մագիային՞ վերաբերող զնակերի,
բ. ԻՄԴԲ ռեյտինգի,
գ. կտցրած լինելու
դ ռեժիսյորի անունի /կոնկրետ Լարս Ֆոն Տրիերի մասին եմ ասում.. ինչ ա թե ԼԱՌՍ... չէ մի գերմանական պռինց ՖՈՆ ՏՌԻեր... ուրեմն չի կարա էշություն նկարի/...
ե. Պիտակների ամպի - Առտհաուս +, սեր, ռոմանտիկա -, միստիկա, ուժս, նուար +, բոեվիկ - :P

Երբ են մարդիկ կարծիք հայտնելու ըստ իրենց ստացած տպավորության, այլ ոչ թե ըստ ուրիշների սպասումների ու ՞անճաշակ՞ չերեվալու ձգտումի :)

Էս ամբողղղջ մարդկությանն ա վերաբերում, մենակ քեզ չէ....

Ռուֆուս
29.10.2010, 11:51
Ժող, սա ընդամենը մուլտիկ ա, ու ընդ որում բնավ վատը չի :)

Էլ մի խորացեք, արտհաուս, եսիմ ինչ....

Rhayader
29.10.2010, 12:02
Երբ են մարդիկ կարծիք հայտնելու ըստ իրենց ստացած տպավորության, այլ ոչ թե ըստ ուրիշների սպասումների ու ՞անճաշակ՞ չերեվալու ձգտումի :)

Էս ամբողղղջ մարդկությանն ա վերաբերում, մենակ քեզ չէ....

Ֆրեյ, իմ ամենասիրելի ֆիլմերից են «The Fountain»-ն ու «Eternal Sunshine of the Spotless Mind»-ը, չխոսենք «Amelie»-ի մասին))) բայց ամեն ժանրի մեջ էլ կան արհեստական աշխատանքներ:
Ես մի քանի անգամ նշել եմ, որ մուլտը հաճույքով եմ նայել: Բայց եթե նայելուց անընդհատ թերությունները դուրս էին ցցվում, չէի կարող չնշել դրանք: Նամանավանդ երբ մարդիկ կանգնում ու ասում են «օհ, ինչ աստվածային մուլտ էր», երբ ոչ մի աստվածային բան էլ չկար:

Chuk
29.10.2010, 12:04
Հավես նայվում էր: Հոգնած լինեմ, ցրվել ուզեմ, էլի կնայեմ:
Կերպարները լավն էին, ու կապ չունի թխած էին թե չէ, լավն էին:

Ֆրեյա
29.10.2010, 13:26
Ֆրեյ, իմ ամենասիրելի ֆիլմերից են «The Fountain»-ն ու «Eternal Sunshine of the Spotless Mind»-ը, չխոսենք «Amelie»-ի մասին))) բայց ամեն ժանրի մեջ էլ կան արհեստական աշխատանքներ:
Ես մի քանի անգամ նշել եմ, որ մուլտը հաճույքով եմ նայել: Բայց եթե նայելուց անընդհատ թերությունները դուրս էին ցցվում, չէի կարող չնշել դրանք: Նամանավանդ երբ մարդիկ կանգնում ու ասում են «օհ, ինչ աստվածային մուլտ էր», երբ ոչ մի աստվածային բան էլ չկար:

Չէ, աստվածային չէր :) Դաժը կարամ կոնկրետ ասեմ, թե ինչն ա դուրս եկել. սկանդինավների մասին լինելը, Անատամը, մեկ էլ ընդհանուր մուլտի ընթացք/լուք/ֆիլ...

հ.գ. ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ; Էս մուլտը իմ համար ավելի հաճելի էր նայելը, քան Շռեք-ը: Ես Շռեքից ահավոորր ներվայնանում եմ, ու ոչ մի սերիան մինչև վերջ չեմ կարողացել նայել... Մի տեսակկ ա.. չի տրամադրում ու վերջ;
Իսկ էս մուլտիկը լռիվ մռութ էր :love Չեմ ասում՝ աստվածային էր, մռութ էր :love

Rhayader
29.10.2010, 14:49

http://reallyrome.com/blog/wp-content/uploads/2007/12/2005_07_21_shrek_cat.jpg

Ռուֆուս
29.10.2010, 15:01
Չէ, աստվածային չէր :) Դաժը կարամ կոնկրետ ասեմ, թե ինչն ա դուրս եկել. սկանդինավների մասին լինելը, Անատամը, մեկ էլ ընդհանուր մուլտի ընթացք/լուք/ֆիլ...

հ.գ. ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ; Էս մուլտը իմ համար ավելի հաճելի էր նայելը, քան Շռեք-ը: Ես Շռեքից ահավոորր ներվայնանում եմ, ու ոչ մի սերիան մինչև վերջ չեմ կարողացել նայել... Մի տեսակկ ա.. չի տրամադրում ու վերջ;
Իսկ էս մուլտիկը լռիվ մռութ էր :love Չեմ ասում՝ աստվածային էր, մռութ էր :love

Շրեքը տուտ պռիչո՞մ :))

Շրեքը սարկազմ ա, մուլտֆիլմ մեծահասակների համար, իսկ սա մանկական ֆիլմ ա, որը մեծերն էլ հաճույքով կնայեն :)

Ֆրեյա
29.10.2010, 16:51
Շրեքը տուտ պռիչո՞մ :))

Շրեքը սարկազմ ա, մուլտֆիլմ մեծահասակների համար, իսկ սա մանկական ֆիլմ ա, որը մեծերն էլ հաճույքով կնայեն :)

Շրեքը պրիտոմ, որ էդքան աղմուկ ա հանել ու լավագույն մուլտերից ա համարվում անիմացիայի, բայց էնքան զանուդա մուլտ ա, որ նայել չի լինում;

հ.գ. Իդեպ, նոր հիշեցի, որ Կունգ-ֆու Պանդան էլ ա համարյա էդ սյուժեով. որդին չի ցանկանում սովորել հոր գործը; Նա ՞ուրիշ՞ ձևի ա ու գտնում ա իր ճակատագիրը...
Մի խոսքով... :))

Chilly
04.11.2010, 00:53
Նայեցի նոր...
Ընտիր մուլտ էր, շատ սիրուն անիմացիա, շատ սիրուն ու դրական էմոցիաներ, ու հեչ վեջս չի, թե Կունգ-ֆու Պանդան նույն սցենարով էր, որտեվ Կունգ-ֆու Պանդան էլ եմ սիրում, ու մի 5-6 անգամ նայել եմ հերթով բոլոր նայողների հետ... Սա էլ կնայեմ, կեցցե Հոլիվուդը :)

Հայկօ
04.11.2010, 22:47
The Legend of the Boneknapper Dragon

http://www.youtube.com/watch?v=GxXk2sUW9EU

Ռուֆուս
05.11.2010, 14:11
The Legend of the Boneknapper Dragon

Տափակություն էր, բայց լավն էր :))

Հ.Գ. պարունակում ա սպոյլերներ, մուլտիկը մինչև չնայեք, սրան չանցնեք :))

Հայկօ
06.11.2010, 15:55
Տափակություն էր, բայց լավն էր :))

Հ.Գ. պարունակում ա սպոյլերներ, մուլտիկը մինչև չնայեք, սրան չանցնեք :))

Ընդհանուր առմամբ՝ տափակություն էր: «Ավանդական» եղանակով նկարված մասերը ուղղակի ընտիր էին: Ավանդականից կրկին եռաչափի անցումը՝ ցնցող:

Rhayader
13.11.2010, 03:00
Ֆրեյ, բացատրեմ, թե ինչի եմ քննադատում նման ապուշ մուլտերը: Որովհետև երբ ես թեմա եմ բացում «Ֆելիդեի», «Տենսի նո տամագոյի», «Մետրոպոլիսի» կամ «Ծերունին և ծովը» մուլտի ու այլ արժեքավոր բաների մասին, որ հազիվ մի մարդ արձագանքի, իսկ ինչ-որ դռակոնավարժանք, իրենից ոչ մի բան չներկայացնելով, շաբլոն, սենտիմենտալ զիբիլ լինելով, 44 գրառում քննարկվում է գնում, լրիվ բնական է, որ բարկանում եմ: Որովհետև ինչ-որ տեղ զգում եմ, որ նման ցածրորակ աշխատանքները գողանում են լավ ֆիլմերի տեղը: Նրանք արագ կլանում են, հեշտ են մարսվում, դիտելիս մտքեր չեն առաջացնում ու հետո էլ մտքեր չեն թողնում: Զվարճացրեցին, խաղացին էմոցիաների հետ ու բաց թողեցին: Դյուրամարս բան: Դրանից հետո ո՞վ չի ծուլանա ուղեղը մի փոքր լարել նորմալ բանի վրա:
Ի՞նչ կարող եմ ասել: Գնացեք ու դիտեք ձեր վիշապներին: Այս օրվանից ես բոյկոտ եմ հայտարարում նման մուլտերին, հրաժարվում եմ ֆորումում կամ որևէ այլ տեղ քննարկել դրանք, գնալ կինոթատրոն կամ նույնիսկ դաունլոուդ անել: Ու այս թեմայում էլ սա իմ վերջին գրառումն է:

Lianik
26.12.2010, 19:54
մտել եմ այս թեմա, որ ասեմ <<Շնորհակալ եմ մուլտը նաըելուս քավորներին;)......>>:oy
Մուլտը հավանեցի:love.... իսկապես ասելիք ունի:love.... չգիտեմ երեխաներն ինչպես կընկալեն, ինձ վրա դրական ազդեց.....

հ.գ. քավոր N1- Տիգ :kiss:kiss,...

Հայուհի
08.03.2011, 15:25
Լավն էր մուլտը:love ուղղակի Беззубик-ը մի քիչ վիշապի նման չէր, ոնց որ թևավոր տզրուկ լիներ:))

impression
08.03.2011, 16:01
էս մուլտը լրիվ էն վույ ամա՜ն :love մուլտերից ա, որ պահում ես արխիվումդ, որպես սև օրվա պոզիտիվի կարգին դոզա
շատ շատ լավն էր, բարի էր շատ

Ֆրեյա
09.03.2011, 11:30
էս մուլտը լրիվ էն վույ ամա՜ն :love մուլտերից ա, որ պահում ես արխիվումդ, որպես սև օրվա պոզիտիվի կարգին դոզա
շատ շատ լավն էր, բարի էր շատ

Բա ինչքան սիրոււննն էր նկարած :))) Անիմացիայի որակը անթերի էր :)

Smokie
09.03.2011, 20:05
Ի դեպ դուք նկատել ե՞ք, որ ֆիլմի աամենասկզբի մասերում, երբ դեռ «Dream works»-ի ձկնորսը լուսինի վրա նստած է, մի մոմենք երկնքով դրակոն է թռնում: Ուշադրություն դարձրեք::)

Smokie
30.06.2014, 13:51
Ի դեպ, որևէ մեկը նայել, կամ նայու՞մ ա սրա մուլտսերիալը (http://zagonka.ru/2821-drakony-i-vsadniki-oluha-online.html) «Драконы и всадники Олуха»:)

Dayana
03.07.2014, 12:43
Մարդեր, ինչ-որ մեկդ երկրորդ մասը նայել ա՞։
3D-ն չեխերեն ա, մեծ մասը չեմ հասկանա, :( 2D արժի՞ նայել, թե՞ սպասեմ օնլայն տարբերակի։