PDA

Դիտել ողջ տարբերակը : Մութ քաղաքը / Dark City



Ռուֆուս
26.10.2010, 14:25
Մութ քաղաքը / Dark City


http://upload.wikimedia.org/wikipedia/en/9/9c/Dark_City_poster.jpg

Ավստրալիա, ԱՄՆ, 1998
Ռեժիսոր՝ Ալեքս Պրոյաս
Դերերում՝ Ռուֆուս Սյուվել, Քիֆեր Սազերլենդ, Ջեննիֆեր Քոննելլի, Ուիլյամ Հըրթ
Ժանրը՝ ֆանտաստիկ, նուար
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.8 (http://www.imdb.com/title/tt0118929/)
RottenTomatoes-ի գնահատականը՝ 77% (http://www.rottentomatoes.com/m/dark_city/)

Էս ֆիլմից հետո ևս մեկ անգամ համոզվեցի թե ինչքան վատն էր Matrix-ը :)) Իսկ Մութ Քաղաքը արտակարգ ֆիլմ է, օրիգինալ, շատ անսպասելի շրջադարձերով սյուժեով, չափից դուրս մռայլ վիզուալ էֆեկտներով, էքզիստենցիալիզմով, հոյակապ սաունդթրեքով: Ֆիլմի սյուժեից ոչ մի բան չեմ ուզում պատմել, տպավորությունները կփչացնեմ, ավելի լավ է ինքներդ դիտեք ու վայելեք: Մենակ ասեմ, որ ֆիլմը շատ բազմապլան էր, շատ տարբեր թեմաներ էր շոշափում ու լիքը հարցեր բարձրացնում: Իսկ ֆիլմի հիմնական գաղափարը այն էր, թե ինչն է մարդուն դարձնում «մարդկային»: Մեկ էլ լավ դեպրեսիայի բուն էր...

Ի դեպ այս ֆիլմը շատ մեծ ազդեցություն է թողել թե Matrix-ի, թե Inception-ի վրա: Իսկ Մռայլ Քաղաքի վրա ազդեցություն են թողել այնպիսի դասական ֆիլմեր, ինչպիսիք են Blade Runner-ը, M-ը, Metropolis-ը, Nosferatu-ն և այլն:

Մի խոսքով, չափից դուրս գեղեցիկ ու խորիմաստ ֆանտաստիկ ֆիլմ, ընտիր դերասանական խաղով: Մռայլ մթնոլորտն ու հակասական զգացմունքները ապահովված են, դիտեք, չեք փոշմանի :)

Ռուֆուս
27.10.2010, 11:09
Հ.Գ. մոռացա ասեմ, որ եթե ֆիլմը դիտելու լինեք, անպայման Director's Cut վերսիան նայեք, ավելի լավն ա :)

Magic-Mushroom
27.10.2010, 20:14
Երեկ գիշեր այս ֆիլմը դիտեցի,ասեմ շատ հոգեբանական ֆիլմ էր,ինչ-որ տեղ նույնիսկ մտածելու տեղիք էր տալիս,շատ դրական ու բացասկան լիցքերով լի ֆիլմ էր,Մատրիցան նյարդային անկյունում ծխում է այս ֆիլմի համեմատ,ֆիլմը այնքան տպավորիչ էր,որ չէի կարողանում քնել եւ ասես ֆիլմը իրական լիներ,պարզ երեւում է,որ Ալեքս Պրոյասը պսիխոդելիկների մեծ սիրահար է:իմ գնահատականը 10/9:ok

Ռուֆուս
27.10.2010, 22:13
Ինչ-որ մի տեղ ոնց որ Վոյդը լիներ :oy Հաստատ ինձանից էր թխել :D

Աթեիստ
27.10.2010, 22:27
Շնորհակալություն, արդեն քաշում եմ, ափսոս նորմալ դուբլյաժ չկա:

Հայկօ
27.10.2010, 23:11
Տրեյլերը



http://www.youtube.com/watch?v=OpS1ynQbDSk



Դիտել ցանկացողների համար. տորենտ-հղում (http://forum.hq-video.ru/showthread.php?t=2966), Director's Cut, BDRip:

Հ.Գ. Ջենիֆեր Քոնելին լրիվ կյանք ա, ինչպես միշտ :love:

Աթեիստ
27.10.2010, 23:17
Դիտել ցանկացողների համար. տորրենտ-հղում (http://forum.hq-video.ru/showthread.php?t=2966), Director's Cut:

Առանց գրանցման
http://tfile.ru/forum/viewtopic.php?t=340173

Վիդեո: MPEG4 Video (H264), 2298 Կբիթ/վ, 1280 Х 544 պիքս, 2.35, 23.976 կադր/վ, 0,138 բիթ/պիքս
Աուդիո: AC-3, 448 Կբիթ/վ, 6 ալիք, Front: L C R, Rear: L R, LFE, 48 ԿՀց

Հայկօ
27.10.2010, 23:46
Ներողություն, ֆորումի հղումն էի տվել. էնտեղ, կարծես թե, իրոք գրանցում է հարկավոր:

Նույն տորենտը (http://www.hq-video.ru/details.php?id=1167)՝ առանց գրանցման:

Աթեիստ
27.10.2010, 23:54
Ներողություն, ֆորումի հղումն էի տվել. էնտեղ, կարծես թե, իրոք գրանցում է հարկավոր:

Նույն տորենտը (http://www.hq-video.ru/details.php?id=1167)՝ առանց գրանցման:

Վիդեո. 720 x 304; 23.976 fps; 2023 kbps; 0.39 bit/pixel
Աուդիո. 48 kHz; 5.1 ch; 384+384.00 kbps; AC3 Dolby Digital
Լեզուն. ռուսերեն պրոֆեսիոնալ թարգմանություն + օրիգինալ՝ անգլերեն ձայնը
Տիտրեր. ռուսերեն, անգլերեն

Leo Negri
29.10.2010, 01:11
Զարմանալիա, որ առաջ էս ֆիլմի մասին ոչ լսել էի, ոչ տեսել: Էսօր վերջը ժամանակ գտա ու նայեցի:
Ֆիլմը ուղղակի գերազանցա` տվեց անցավ բոլոր սպասումներս, թե իրա էսթեթիկ ոճով, թե սյուժեյով, թե դերասաններով /Սյուվելը շատ շատ չար ժպիտ ունի, իսկ դե Քոննելիին դեռ Լաբիրինթ-ից սիրեմ գ/, թե քննարկվող իդեաներով ու իմաստային պարունակությամբ: Վաղուց տենց բավականություն կինոյից չեմ ստացել:

Ռուֆուս
29.10.2010, 10:37
Զարմանալիա, որ առաջ էս ֆիլմի մասին ոչ լսել էի, ոչ տեսել: Էսօր վերջը ժամանակ գտա ու նայեցի:
Ֆիլմը ուղղակի գերազանցա` տվեց անցավ բոլոր սպասումներս, թե իրա էսթեթիկ ոճով, թե սյուժեյով, թե դերասաններով /Սյուվելը շատ շատ չար ժպիտ ունի, իսկ դե Քոննելիին դեռ Լաբիրինթ-ից սիրեմ գ/, թե քննարկվող իդեաներով ու իմաստային պարունակությամբ: Վաղուց տենց բավականություն կինոյից չեմ ստացել:

Եթե Հայկօն ինձ էս ֆիլմի մասին չասեր, երևի կյանքում չէի էլ իմանա, որ սենց կինո կա... Ու ես էլ չեմ հասկանում, թե ինչի էս կինոն հայտնի չի, ինքը գոնե պետք է նույնքան հայտնի լիներ, որքան Մատրիքսը...

LoK®
30.10.2010, 03:48
Ու ես էլ չեմ հասկանում, թե ինչի էս կինոն հայտնի չի, ինքը գոնե պետք է նույնքան հայտնի լիներ, որքան Մատրիքսը...
Երևի էն պատճառով, որ մատրիցայից վատն ա :pardon
Ճիշտն ասած ընդհանրապես չհավանեցի: Էսքան գովելուց հետո ավելի հետաքրքիր ֆիլմ էի սպասում, բայց շատ ձանձրալի ֆլիմ դուրս եկավ:


Ի դեպ այս ֆիլմը շատ մեծ ազդեցություն է թողել թե Matrix-ի, թե Inception-ի վրա:
Մատրիցայի հեռախոսի զանգը որ հաստատ ստեղից ա :))

Chilly
30.10.2010, 08:49
նայեցի
լավն էր, ու պարզվեց որ էլի եմ նայել, ու ահագին դուրըս է եկել, միայն մի բան չհասկացա, դայրեքթր քաթ-ում ի՞նչն էր ավել...
բայց էնքան լավը չէր ինչքան մատրիցան, իրոք...

davidus
30.10.2010, 12:16
Նայեցի, դիտելու ընթացքում առանձնապես տպավորված չէի, բայց վերջում էս խոսքերը լսելուց հետո հասկացա, որ իզուր չեմ նայել....

John Murdoch: You wanted to know what it was about us that made us human. Well, you're not going to find it in here.
(Մատով գլուխն է ցույց տալիս)…
John Murdoch: You were looking in the wrong place.

Ռուֆուս
31.10.2010, 22:32
նայեցի
լավն էր, ու պարզվեց որ էլի եմ նայել, ու ահագին դուրըս է եկել, միայն մի բան չհասկացա, դայրեքթր քաթ-ում ի՞նչն էր ավել...

Ճիշտն ասած չգիտեմ ինչով էր ավել, բայց դայրեքթր քաթը մի բանով պակաս էր: Չկար սկզբի intro մոնոլոգը, որը որոշակի տեղեկություններ էր տալիս ֆիլմի մասին ու փչացնում տպավորությունները :) Ռեժիսյորը խիստ դեմ է եղել, որ այս մոնոլոգը ներառեն ֆիլմի մեջ, սակայն պրոդյուսերներին չի կարողացել համոզել: Իսկ դայրեկթր քաթում էդ մոնոլոգը հանել ա:

Վիշապ
06.11.2010, 00:03
Էս սուպեր ֆիլմը էնքան գովեցիք գովեցիք... Մի խոսքով երեկ չէ առաջին օրը առաջին քսան րոպեյից հետո քունս տարավ, անջատեցի ու քնեցի: Էսօր մինչև վերջ նայեցի... ու այն անցավ իմ նայած ախմախագույն ֆիլմերի շարքը: Ախմախ ֆանտազիա՝ ձանձրալի բովանդակությամբ, անհեթեթ անիմացիաներով, մարդուս ողորմելի օրիգինալությունը փառաբանող փիլիսոփայությամբ: Երևի հանդիսատեսը իրեն շոյված է զգում այս կինոն նայելուց հետո:)) Իսկ Ռուֆուս Սյուելը միայն բացասական դերերում է քչից շատից նայվում: Ոչ թե ինքն է բացասական դերերը ավելի լավ խաղում, այլ պարզապես ռոժն է այդպիսին... «Մատրիցա»-ի կեսի կեսի չափ էլ չկար էս ֆիլմը: Իսկ ֆիլմում տիրող խավարը բացարձակապես անիմաստություն էր ինչպես ֆիլմն ինքը:

Jarre
07.12.2010, 21:19
Վերջապես նայեցի։

Ռուֆ, մերսի հիանալի ֆիլմի համար :love

Դասական ֆանտաստիկայի ոլորտից էր։ Դե բան չունեմ ասելու Մատրիցան ու մի քանի ուրիշ ֆիլմեր փայլում են իրենց տեխնիկական հագեցվածությամբ ու թույն էֆեկտներով։

Դե իսկ էս ֆիլմը փայլում էր իր գաղափարով ու մտքով։ Ազիմովի ու Քլարքի վեպերից մի քանի գաղափարներ կային այս ֆիլմում։ Իսկ քաղաքը ամբողջությամբ Քլարքի Ռաման էր :love

Նաև ավելացնեմ, որ երկու ժամ մութ քաղաքում «գտնվելով» իսկապես հիանալի զգացողություններ ես ունենում։

Մի խոսքով բայեվիկ ու թեթև ֆանտաստիկա սիրողներին համառորեն խորհուրդ չեմ տալիս այս ֆիլմը, իսկ այ իսկական ֆանտաստիկայի սիրահարներին և գիտաֆանտաստիկ գրականության սիրահարներին ընդհակառակը՝ համառորեն խորհուրդ եմ տալիս ու պարտադրում եմ դիտել :P

ՀԳ՝ Հա, մոռացա ասեմ. Հայկօ ջան քեզ էլ մերսի, որ Ռուֆուսին խորհուրդ ես տվել դիտել ֆիլմը ու հետո ինքն էլ ոգեշնչված գրեց ու մենք էլ իմացանք ;)

Yellow Raven
11.12.2010, 00:27
Ես էլ նոր նայեցի:)
Հիանալի ֆիլմ էր ու ավելի լավ գնահատականների արժանի, քան մինչ այժմ ստացվածները: Իսկ ձանձրացողներին ասեմ, որ երկու ժամվա ընթացքում մի վայրկյան անգամ չեմ ձանձրացել...
Մերսի, Ռուֆ;)

Freeman
25.12.2010, 17:21
Երեկ նայեցի ,գլխավոր դերասանը չգիտեմ խի նեռվերիս վրա ազդու ա,բայց կինոն ահավոր լավն էր :),
Հ.գ. էս ֆիլմն էլի էի տեսել բայց կեսից ու վերնագիրն էլ չգիտեի,ահագին ժամանակ փնտրում էի,որ սկիզբն էլ նայեի
Հ.հ.գ. бедный, бедный мистер быстрый :)