PDA

Դիտել ողջ տարբերակը : Տանողների երկիրը



Հայկօ
24.10.2010, 22:33
Տանողների երկիրը

«Առաջին (http://www.1in.am/arm/more_pointview_235.html)» լրատվական. հեղինակ՝ Գևորգ Էմին-Տերյան


Թեեւ շատ հաճախ կարելի է հանդիպել քամահրական վերաբերմունքի խոսակցական-ժարգոնային հայերենի հանդեպ, այդուհանդերձ, լեզվի այդ հատվածը լավագույնս բնորոշում է բազմաթիվ ներհայաստանյան իրողություններ, որոնք հնարավոր չէ արտահայտել գրական հայերենով:

Այդպիսի բառ-հասկացություններից մեկն էլ «տանել»-ն է: «Տանել»-ը գրեթե հավասարազոր է գրական հայերենի «գողանալ» բառին, բայց եթե նրա գրական հոմանիշը պախարակելի, վատ բան անելու իմաստ է արտահայտում, ապա ինքը` «տանելը» զուտ դրական իմաստ ունի: «Տանելու» համար մարդ պետք է ճարպկություն, խելք, հնարամտություն եւ խիզախություն ունենա: Իսկ նշվածները ոչ միայն դրական, այլեւ ավելին` հպարտանալու իմաստներ են արտահայտում: Հետեւաբար` տեսնում ենք, որ ներհայաստանյան իրականության մեջ հենց թեկուզ լեզվական մակարդակում խրախուսվում է գողությունը, իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ հասարակական լեզվական «իդեալներից» մեկը հակահասարակական բնույթ ունի:

«Տանել» բայն ունի հայերենի քերականությանը բնորոշ ամբողջ բայական հարացույցը, որի մեջ է մտնում նաեւ «տանող» դերբայը, որն էլ իր հերթին ձեռք է բերել գոյականի իմաստ: «Տանող»-ը մի մարդ է, ում մասնագիտությունը, հիմնական զբաղմունքը տանելն է: Սա եւս «հարգանքի արժանի» բառ է, քանի որ ենթադրում է նույն հատկանիշները, ինչը առկա էր «տանել» բայի բառիմաստում: Այսպիսով, տեսնում ենք խոսակցական հայերենում ժամանակակից հայ մարդու մի տեսակի ձեւակերպում, ում ասում են «տանող»: Խորհրդային տարիներին խոսակցական հայերենում կար «ցրել» բայը, որը նշանակում էր «փախցնել, գողանալ» եւ դեռեւս ուներ որոշակի բացասական իմաստ: Բայց նրա հոմանիշը «ազատագրվեց» բացասական իմաստից:

Գուցե հարգելի ընթերցողը, ով չի ուզում որեւէ առնչություն ունենալ ժարգոնային հայերենի հետ, արդեն նյարդայնացավ` մտածելով, թե ինչ կարիք կա այսքան անդրադառնալու մի բառի, սակայն հարցն այն է, որ մեր ներկայիս իրականության մեջ «տանել» բառը չափազանց խոր եւ, իմ կարծիքով, ավերիչ նշանակություն ունի: Եթե ուշադիր նայենք մեր ներհասարակական-ներպետական հարաբերություններին, կտեսնենք, որ այդ բառը ոչ միայն հատկանիշ է արտահայտում, այլեւ ինքնին բնութագրում է իրականությունը:

Արդեն բավական երկար ժամանակ է` առաջացել է հայի մի տեսակ, ով մտածում է միայն, թե ումից ինչ կարելի է «տանել»: Ընդ որում` հատկանշական է այն, որ «տանել»-ը արժանանում է հասարակական խրախուսանքի, քանի որ ենթադրում է «տղամարդկային» մի շարք հատկանիշների առկայություն: Ինչո՞ւ տեսակ, այլ ոչ թե խավ: Որովհետեւ «տանողների» կարելի է տեսնել հասարակության բոլոր մակարդակներում` ունեզուրկից մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա: «Հայկական» առանձնահատկություն է նաեւ այն, որ «տանել» կարելի է սկզբունքորեն ամեն ինչ` փողից սկսած մինչեւ գաղափարներ: Օրինակ` չափազանց «հարգի» է հետաքրքրության համար սրճարաններից կամ այլ «օբյեկտներից» մանր իրեր` մոխրամաններ, բացիչներ, բաժակներ, սառույցկոտրիչներ, աղամաններ «տանելը»` որպես ընկեր-հարազատների մոտ հպարտանալու լավագույն նշան: Բայց հարցն այն է, որ այստեղից միայն սկսվում է:

Հիմա ավելի մանրամասն. կարելի է «տանել» կենցաղային մանր իրեր, փող, ավտոմեքենա, տուն (ներսի գույքի իմաստով), ավելի բարձր մակարդակում` պետական բենզին, ունեցվածք, «օտկատ», հողակտոր, շինություն, բյուջե: «Տանել» կարելի է նաեւ ավելի անձնական հարաբերություններում` ուրիշի կնոջը, ամուսնուն, հովանավորին, բարեկամին: «Տանելը» կա նաեւ մտավոր-«ինտելեկտուալ» մակարդակում` գիտական աշխատանք, գեղարվեստական ստեղծագործություն, հեռուստատեսային հաղորդման գաղափար: Եվ որ ամենասարսափելին է` քաղաքական կարգախոսներ ու նշանաբառեր` «Առաջ, Հայաստան» (Forza Italia, Вперед Россия), «Քեզ համար, Հայաստան»: Իսկ սա էլ, իր հերթին, նշանակում է, որ նույնիսկ քաղաքական նպատակների եւ ինքնագիտակցության մակարդակում ընդունում ենք, որ մենք «տանողներ» ենք: Իհարկե, պետք է փառք տալ Աստծուն, որ գոնե Ղարաբաղի համար օգտագործվում են «ազատագրություն, ինքնապաշտպանություն» բառերը, այլ ոչ թե «տանելը»: Չնայած եթե մարդիկ, իրոք, այդքան շատ են սիրում այդ բառը եւ աշխարհը վերաիմաստավորում են նրա միջոցով, գուցե ավելի ճիշտ եւ հասկանալի կլիներ, եթե Անկախություն հռչակելու փոխարեն օգտագործվեր «Անկախությունը տանել» բառակապակցությունը: Կամ ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու փոխարեն` «ընտրություն տանել» բառակապակցությունը:

Հոդվածի ավարտը


Թեման ուզում եմ բացել հենց այս բաժնում և, բնականաբար, ակնկալում եմ համապատասխան բնույթի քննարկումներ: Կարծիքնե՞ր :):

My World My Space
25.10.2010, 08:01
Թեման ուզում եմ բացել հենց այս բաժնում և, բնականաբար, ակնկալում եմ համապատասխան բնույթի քննարկումներ: Կարծիքնե՞ր :):

Մարդը սաղ ասել ա, էլի, էլ ի՞նչ քննակում ու կարծիք....:)

Արևածագ
25.10.2010, 13:22
Մարդը սաղ ասել ա, էլի, էլ ի՞նչ քննակում ու կարծիք....:)

Մի փոքրիկ նկատառում: Ինչպես Ղարաբաղի «ազատագրություն, ինքնապաշտպանություն» բառերը, մեր ազգայնամոլությունն էլ «տնային պայմաններում» է աճեցված և որիշ տեղից «ներկրված» չի:

Gayl
25.10.2010, 13:31
Թեման կարելի է տեղափոխել «անկապ օրագիր» բաժին:
Այս հոդվածը «ԲԸԼԹ» ի կատարյալ տեսակին է պատկանում:

Chuk
25.10.2010, 13:55
Ուֆ, այ մարդ: Էսօր էլի կարդացի (երեկ էլ էի կարդացել), էլի կարծիք չառաջացավ, որ գրեմ:
Բայց դե պետք ա, չէ՞, մի բան գրել: Ուրեմն գրեմ:

Տանել բառը շատ յուրօրինակ բառ է ու խոսակցական լեզվում օգտագործվում է ամենատարբեր իմաստներով: Օրինակ իմաստներից մեկը «հաղթելն» է: Ասենք երկու հոգի նստում նարդի են խաղում ու... Պողոսը Պետրոսին տանում ա: Ու նույնը նաև քաղաքական լեքսիկոնում կարելի ա կիրառել, ասենք նախագահական ընտրություններում Քոչարյանը Դեմիրճյանին տարավ... հոդվածագիրն անշուշտ կասի, որ դա նշանակում ա, որ Քոչարյանը Դեմիրճյանից հաղթանակը գողացավ, բայց չէ, ուղղակի նկատի ա առնվում, որ Քոչարյանը հաղթեց, այսինքն նախագահ կարգվեց՝ առանց դետալների մեջ խորանալու: Եթե արդար ընտրություններ լինեին ու արձանագրվեր, որ Դեմիրճյանն ա Քոչարյանին հաղթել, կասեին Դեմիրճյանը Քոչարյանին տարավ: Մխչյանի Մուկն էլ տարավ Թորոսյան Տիկոյին: Դե Սերժն էլ կազինոյում չկարողացավ տանի, բայց եկավ ու Լևոնին տարավ:

Տանելն ուրիշ իմաստ էլ ունի: Ասում են յանը տարել ա: Կամ էլ ուղղակի տարել ա: Մեկը որ խելքը գցում ա, ասում են, որ իրան տարել ա: Կամ էլ եթե ինչ-որ մի բանով տարվում ա, էլի ասում են տարել ա: Ասենք ասում են՝ Լևոնին սահմանադրական ճանապարհի վրա տարել ա: Կամ Սերժիկին ֆուտբոլի վրա տարել ա: Կամ ուղղակի՝ Սերժիկին տարել ա: Ու ընդհանրապես ինձ տարել ա էս հոդվածի վրա: Բայց ու՞ր ա տարել, ինչի՞ ա տարել, տենց էլ չհասկացա :think

Tig
25.10.2010, 14:31
Ի՞նչ կա չհասկանալու Արտակ ջան: Հոդվածում պարզ միտքա առաջ քաշվում, ու պարզ բացատրությունա տրվում, որ կախված մեր մտածողությունից, կամ որ ավելի ճիշտա՝ մեր մենթալիտետից, մեր լիզվամտածողության մեջ մտնում են նենց բառեր որ լաաավ էլ արտահայտում են մեր հասարակության նիստուկացը ու վերաբերմունքը այս կամ այն երևույթին: Նախկինում «տանելուն»՝ «քցել» էին ասում, տանողներին էլ քցողներ, ու դա էլի իր մեջ բացսական երանգ էր պարունակում, իսկ հիմա լրիվ դրականացվելա… Այսինքն նման բառերը առկա լինելով մեր լեզվամտածողության մեջ, արտահայտում են համապատասխան վերաբերմունք տվյալ երևույթին, այսինքն մենք ենթագիտակցորեն կամ գուցե և գիտակցորեն արդարացնում ենք երևույթը և պատրաստ ենք առիթի, հնարավորության դեպքում նույնպես հայտնվել տանողների շարքում… Այսինքն հանգում ենք հետևյալ տրիվյալ եզրահանգմանը՝ «Էսքանից հետո էլ ո՞ւմից ի՞նչ ենք ուզում…»

հ.գ. Հով ջան, բա ասում ես քննարկելու բան չկա… Իմիջայլոց ես էլ սկզբում տենց մտածեցի, բայց պարզվեց որ լավ էլ կա…

Chuk
25.10.2010, 14:47
Տիգ ջան, կարծում եմ շատ արագ ու հեշտ ցույց տվեցի էդ բառի ուրիշ կիրառություններն էլ: Իսկ ընդհանրապես բազում կիրառություններ ունի: Իսկ էդ բառի էդ իմաստը, որը հոդվածում շոշափվում ա, գուցե և նման հոդվածներից հետո իսկապես մտնի, իսկ առայժմ շատ ծանծաղ է:

Tig
25.10.2010, 15:02
Տիգ ջան, կարծում եմ շատ արագ ու հեշտ ցույց տվեցի էդ բառի ուրիշ կիրառություններն էլ: Իսկ ընդհանրապես բազում կիրառություններ ունի: Իսկ էդ բառի էդ իմաստը, որը հոդվածում շոշափվում ա, գուցե և նման հոդվածներից հետո իսկապես մտնի, իսկ առայժմ շատ ծանծաղ է:

Հա, շատ լավ ցույց տվեցիր այլ կիրառումները, բայց դա ի՞նչ կապ ուներ հոդվածում առաջ քաշվող մտքի հետ: Եթե քո կարծիքով ծանծաղա ու հոդվածը կարողա նպաստի դրա ստավացմանը՝ դա ուրիշ խնդիրա, բայց իմ կարծիքով հեչ էլ ծանծաղ չի, ու շատ լայն շրջանակներում կիրառվող մոտեցումա… ու ոչ միայն «վերևներում»… Խեղճուկրակ խավում էլա տիրում նույն մտածելակերպը…

Chuk
25.10.2010, 19:43
Հա, շատ լավ ցույց տվեցիր այլ կիրառումները, բայց դա ի՞նչ կապ ուներ հոդվածում առաջ քաշվող մտքի հետ: Եթե քո կարծիքով ծանծաղա ու հոդվածը կարողա նպաստի դրա ստավացմանը՝ դա ուրիշ խնդիրա, բայց իմ կարծիքով հեչ էլ ծանծաղ չի, ու շատ լայն շրջանակներում կիրառվող մոտեցումա… ու ոչ միայն «վերևներում»… Խեղճուկրակ խավում էլա տիրում նույն մտածելակերպը…
Չէ, Տիգ ջան: Չհասկացար: Ես վտանգ չեմ տեսնում, որ էդ բառը լայն կկիրառվի: Ուղղակի էդ բառը էդ իմաստով լայնորեն չի կիրառվում ու կիրառվելու միակ տարբերակը որ մենք սկսենք կիրառել, իսկ մենք դա կանենք, եթե լիքը սենց քննարկումներ սարքենք, հոդվածներ գրենք, բայց վստահ եմ, որ չենք անի: Էնպես որ վտանգ չեմ տեսնում:

Իրականում իսկականից քննարկելու բան չկա, բայց գնանք առաջ: Իրականում Գևորգ Էմին-Տերյանին հակաճառելու բան չունեմ, մարդ ա, իրա մտորումները գրել ա: Ինքը շատ ավելի լուրջ ու լավ հոդվածներ ունի:

Բայց հիմա հասկանանք էդ հոդվածի ասելիքը:
Ասում ա, որ «տանել» բառը սկսվել ա կիրառվել էսինչ իմաստով ու դրական հնչերանգով: Ես կարճ ու կոնկրետ ցույց եմ տալիս, որ սա սարքովի հոդված ա: Այսինքն կարելի ա վերցնել ցանկացած բառ, դրա որևէ իմաստ, թեկուզ նույն տանել բառի ուրիշ իմաստը, ու սենց դատողությունների շարք վրան անել:

«Տանել» բառի էն իմաստը, որի մասին գրում ա Գևորգը, եղել ա ու մնում ա բացասական երևույթ: Բայց մշտապես էլ եղել են որոշակի արժեհամակարգի կրողներ, ովքեր դա դրական ու լավ բան են համարել, գլուխ գովելու բան: Ոնց-որ դրական հնչերանոգ ոմանք էդ տանելն են ասում, նույն դրական հնչերանգով էլ «քցելն» են ասում, նույն դրական հնչերանգով էլ «ձեռից առնելը», «վրից վերցնելը», «ինձնով անելը» ու նման ուրիշ բաներ են ասում: Մեր նման արժեհամակարգի կրողները ոնց «քցելուն» են վատ վերաբերվում, տենց էլ «տանելու» էդ իմաստին: Գուցե Գևորգն ուզում ա ասի, որ հիմա ավելի են շատացել էդ երևույթին դրական վերաբերվողները.. չեմ վիճի հենց թեկուզ էն պատճառով, որ ճիշտ է պնդել չեմ կարող, բայց ես էլ եմ էդպես համարում: Բայց ստեղ ի՞նչ կապ ունի «տանել» բառը: Ի՞նչ է, որոշակի արժեհամակարգի մարդիկ դեռ 15-20 տարի առաջ «քցելը» նույնքան հպարտությամբ ու դրական հնչերանգով չէի՞ն ասում՝ որոշակի շրջանակներում: Էդ տիպի մտածողությունը, էդ տիպի արժեհամակարգի մարդիկ նոր չեն հայտնվել, այլ միշտ էլ եղել են, անհիշելի ժամանակներից: Ի՞նչ նոր բան կա ստեղ: Ի՞նչ տանել:

Իսկ տանելը բառը էդ իմաստով շատ ավելի սակավ ա կիրառվում, քան իրա ուղիղ իմաստով (մի տեղից մյուսը տանել), քան իրա այլաբանական մյուս իմաստներով (ինչ-որ մեկին հաղթել՝ տանել, ինչ-որ մի բանի վրա անջատված՝ տարած, և այլն): Ու էդ բառի վրա էդ ասելիքը սարքելը չգիտեմ, ինձ մտածելու բան չի տալիս:

Էդ որ ասում ես դրականացվել ա, ու՞մ համար ա դրականացվել: Քո՞ համար: Քո մոտ որ ասում են «Պողոսը Պետրոսի վրից փող ա տարել» դրակա՞ն ես վերաբերվում: Եթե չէ, բա ո՞նց ես ասում, որ դրականացվել ա: Էդ մենակ որոշակի մտածողության կրողը, արժեհամակարգ ունեցողը կարող ա դրան դրական վերաբերվի, իսկ երևույթի համատարած դրականացում կամ դրականացման միտում չկա: Կա ընդամենը, իմ կարծիքով, արժեքային համակարգի ավելի այլասերում, քան ունեինք տարիներ առաջ: Բայց կրկնում, էդ բառը ստեղ ոչ մի առնչություն չունի: Էդ բառի կարիքը չունեն: Էդ բառի փոխարեն շատ ավելի հաճախ ուրիշ բառեր են օգտագործում, էդ թվում նույն քցելը՝ նույն հպարտությամբ:

Տրիբուն
25.10.2010, 22:17
Հոդվածի կուլմինացիան սկզբում ա


Այդպիսի բառ-հասկացություններից մեկն էլ «տանել»-ն է: «Տանել»-ը գրեթե հավասարազոր է գրական հայերենի «գողանալ» բառին, բայց եթե նրա գրական հոմանիշը պախարակելի, վատ բան անելու իմաստ է արտահայտում, ապա ինքը` «տանելը» զուտ դրական իմաստ ունի: «Տանելու» համար մարդ պետք է ճարպկություն, խելք, հնարամտություն եւ խիզախություն ունենա: Իսկ նշվածները ոչ միայն դրական, այլեւ ավելին` հպարտանալու իմաստներ են արտահայտում: Հետեւաբար` տեսնում ենք, որ ներհայաստանյան իրականության մեջ հենց թեկուզ լեզվական մակարդակում խրախուսվում է գողությունը, իսկ դա էլ, իր հերթին, նշանակում է, որ հասարակական լեզվական «իդեալներից» մեկը հակահասարակական բնույթ ունի:


Մարդու սաղ ասածաը էս երկու նախադասության մեջ ա:

Chuk
25.10.2010, 22:44
Հոդվածի կուլմինացիան սկզբում ա

Մարդու սաղ ասածաը էս երկու նախադասության մեջ ա:
Գևորգի ասածը պարզ ա, Տրիբուն ձյա: Մնում ա տեսնենք համաձա՞յն ենք, թե՞ չէ:
Ես համ համաձայն եմ, համ չէ:
Համաձայն եմ էն առումով, որ իրապես կա շերտ, որտեղ էդ ամենը (քցելը, ձեռից վերցնելը, ունեցվածքը խլելը և այլն) խրախուսելի ու դրական երևույթ ա, հերոսություն ա և այլն:
Համաձայն չեմ էն առումով, որ դա նոր երևույթ չի, 10 տարի առաջ էլ կար էդ շերտը, 20 տարի առաջ էլ կար, 100 տարի առաջ էլ կար: Գուցե էսօր էդ շերտն ավելի մեծ ա, երևի թե ավելի մեծ ա, բայց դրանից խնդիրը չի փոխվում:

Իսկ բառը ստեղ նշանակություն չունի: էդ նույն բառը, ինչպես նշել եմ նախորդ գրառմանս մեջ, պախարակելի ա շատերի կողմից (էդ կիրառմամբ) ու գովելի ոմանց կողմից, ճիշտ էնպես, ինչպես քցելն ա պախարակելի շատերի կողմից, ու գովելի ոմանց կողմից, ինչպես գողանալն ա պախարակելի շատերի կողմից, ու գովելի ոմանց կողմից, ինչպես կզցնելն ա պախարակելի շատերի կողմից ու գովելի ոմանց կողմից և այլն:

Էդ բառը, էդ իմաստով, դրական նրբերանգ չունի մեր նման արժեհամակարգով մարդկանց մոտ:

Վիշապ
26.10.2010, 20:10
Ընդ որում` հատկանշական է այն, որ «տանել»-ը արժանանում է հասարակական խրախուսանքի, քանի որ ենթադրում է «տղամարդկային» մի շարք հատկանիշների առկայություն:
Էս ի՞նչ փչացած հասարակության հետ է այս լրագրողը շփվում:)) Ասենք մեկը գալիս է ու ասում, բա ժողովուրդ գիտե՞ք, էս երկու օրը իրեք հատ ավտոյի մագ եմ տարել, մետրոյում չորս հոգու բումաժնիկ, կաֆեյից վեց հատ պեպելնիցա, օֆիսի կոմպի վինչեստրը ու քաղաքապետարանի բյուջեյից ցիրքի դեմի լամպուշկեքի փողը: Ու սաղ ասում են՝ արյա՜ մալադեց, էս ի՞նչ կպցնել ես կպցրել բռատ, արա բայց քեզ հալալ ա հորս արև, ոշ մեկ տենց իր ախպերության համար վիզ չի դնում, ինշքան որ դու...:drinks