PDA

Դիտել ողջ տարբերակը : սեր և կյանք



taqnvac axjik
24.10.2010, 12:48
Սիրտ իմ, դե լողա…
Անձրևի կաթիլ, անկանգ ու շարժուն,
Պարուրիր քո մեջ իմ սիրտը փխրուն,
Տար այն լուռ քեզ հետ, հասցրու այնտեղ,
Ուր նրա սիրտը իմին է սպասում:

Հասցրու սիրտս այն գետակի մոտ,
Որ օվկիանոսն է դեպի այն հոսում,
Որ տանի իմ սիրտն այն միակի մոտ,
Որ արցունքներ է ինձ համար թափում:

Օվկիանոս, իմ մեծ, կանգ առ դու մի պահ,
Դադարիր ցնցել կաթիլն անձրևի,
Թույլ տուր, որ պահի իմ սիրտը անմահ,
Թե չէ կարոտից հաստատ կմեռնի:

Սիրտ իմ, դե լողա, դե շարժվիր հիմա
Այս օվկիանոսի սառը ջրերում,
Տես, թե որքան է մոտ քեզ նա հիմա,
Ու տես, թե ինչպես պարզ է քեզ ժպտում:

Դե վերցրու նրան բաց քո գրկի մեջ,
Ու սիրիր նրան անհագ կարոտով,
Չէ որ դու արդեն նրա գրկի մեջ
Կապրես երջանիկ ու միշտ մեծ սիրով:

*********

Թե որքան ջրեր մեր մեջ հոսեցին,
Որքան կարոտով սիրտս գրկեցիր,
Որքան քնքշությամբ դու ինձ սիրեցիր,
Բայց մեր աչքերը` իրար կարոտած,
այդպես էլ երբեք չհանդիպեցին:


օվ կարող է ասել սերը ինչ Է նշանակում՞

մարդ սիրուցա տառապում թե կարոտից՞

և գրեք այնպիսի հարցեր վորոնք հետքրքրում են ձեզ մենք կքնարկենք աիդ թեմայի շուրջ և կգանք ընդհանուր հայտարարի

Chuk
24.10.2010, 22:25
օվ կարող է ասել սերը ինչ Է նշանակում՞

մարդ սիրուցա տառապում թե կարոտից՞

և գրեք այնպիսի հարցեր վորոնք հետքրքրում են ձեզ մենք կքնարկենք աիդ թեմայի շուրջ և կգանք ընդհանուր հայտարարի
Մոդերատորական. հայերենում, ինչպես նաև այլ լեզուներում, կան կետադրական նշաններ, որոնց բացակայությունը գրառումը դարձնում են անընթեռնելի կամ դժվարընթեռնելի: Դրան նպաստում են նաև բազում տառասխալները: Իսկ նախքան թեմա բացելը խորհուրդ եմ տալիս «շրջագայել» ֆորումում: Վստահ եմ, որ կնկատեք, որ Ձեզ հուզող շատ հարցերին նվիրված թեմաներ արդեն իսկ գոյություն ունեն: Այս թեման փակվում է: