PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոլանդերեն լեզվի օնլայն ուսուցում



Գաղթական
24.10.2010, 04:25
Եթե ցանկություն ունեք յուրացնել Հոլանդերեն լեզուն՝ բարձր կամ նույնիսկ միջին մակարդակի վրա, դա հնարավոր է նաև իրականացնել օնլայն տարբերակով, այն է՝ ձեր սեփական տանը նստած՝ «Skype» ծրագրի միջոցով..

Ուղիղ կապ կհաստատեք հենց Հոլանդալեզու միջավայրում բնակվող մասնագետի հետ և կուսանեք նրանից..

Գինը՝ մատչելի Հայաստանյան ասպարեզում..

Պարապմունքների համար վճարվող ձեր գումարը կփոխանցվի Հայաստանում բնակվող կարիքավոր ընտանիքներին..


Ցանկացողները կարող են ուղարկել ինձ անձնական հաղորդագրություն և ես կապահովեմ ուսուցչի հետ կապը..

StrangeLittleGirl
24.10.2010, 13:35
Աաաաաա, էս ինչ գայթակղիչ բան ա: Հազիվ եմ ինձ զսպում, որ չգրեմ:

Նարե
24.10.2010, 19:32
Իսկ ավելի կարող եք կոնկրետացնել, թե մոտավորապես ինչ սահմաններում կլինի վճարը:

Հ.Գ ես ինքնուրույն սկսել եմ սովորել լեզուն և կարծես դեռ ստացվում է: եթե հետաքրքրվողներ լինեն, յութուբում կան նախնական գիտելիքներ տվող լինկեր, որոնք ինձ ամեն դեպքում որոշակի օգնել են: կարող եք փորձել:

Գաղթական
25.10.2010, 01:51
Իսկ ավելի կարող եք կոնկրետացնել, թե մոտավորապես ինչ սահմաններում կլինի վճարը:

Հ.Գ ես ինքնուրույն սկսել եմ սովորել լեզուն և կարծես դեռ ստացվում է: եթե հետաքրքրվողներ լինեն, յութուբում կան նախնական գիտելիքներ տվող լինկեր, որոնք ինձ ամեն դեպքում որոշակի օգնել են: կարող եք փորձել:


գինը որոշվեց ամսական 100 Եվրոյին համարժեք դրամ, քանի որ այսօր Հայաստանում հետաքրքրվողներից իմացանք, որ երկրում հոլանդալեզու մասնագետների սղության պատճառով լեզուն ուսանելն արժե 300-400 ԱՄՆ դոլար.. :8

jannes
26.11.2010, 10:57
Կարծես, թե գիտեմ, ո՛ր հոլանդալեզու մասնագետն է Հայաստանում նման գնով դասընթացներ կազմակերպում։ Սակայն խնդիրը ոչ այնքան մասնագետների սղությունն է, որքան անտեղյակությունը, որ այնուամենայնիվ կան բավականաչափ մասնագետներ։ Այդ թվում՝ մսանգետներ, որոնց ավելի բարեխիղճ կերպով են գին որոշում։

Գաղթական
02.12.2010, 04:33
Կարծես, թե գիտեմ, ո՛ր հոլանդալեզու մասնագետն է Հայաստանում նման գնով դասընթացներ կազմակերպում։ Սակայն խնդիրը ոչ այնքան մասնագետների սղությունն է, որքան անտեղյակությունը, որ այնուամենայնիվ կան բավականաչափ մասնագետներ։ Այդ թվում՝ մսանգետներ, որոնց ավելի բարեխիղճ կերպով են գին որոշում։

Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է հասկացվում «բարեխիղճ»-ի տակ..

Նարե
02.12.2010, 16:17
Միգուցե և ուսուցման գներին ես էլ եմ անտեղյակ, բայց ինձ էլ է թվում, որ 300-400դոլլարով ամսեկան ուսուցման տվյալները բավական բարձր են: Ինքս էլ պետք է ոչ հեռու ապագայում քննություն տամ հոլլանդերենի և անհրաժեշտ է լեզուն սովորել, բայց հաստատ ոչ այդ գնով, դրա տեղը նախընտրում եմ ինքնուրույն սովորել:

jannes
03.12.2010, 16:38
Հետաքրքիր է՝ իսկ ի՞նչ է հասկացվում «բարեխիղճ»-ի տակ..

Այնպիսի գին, որը համաչափ է Հայաստանում միջին եկամտի հետ։ Հայաստանում քիչ մարդիկ կան, ովքեր ամսեկան վաստակում են 300-400 ԱՄՆ դոլար, ուր մնաց թե՝ այդքան վճարեն որևէ լեզու սովորելու համար։ Բանն այն է, որ Նիդերլանդներ մեկնելու համար պետք է մի տխրահռչակ քննություն հանձնել՝ ցույց տալու համար, որ նախանական գիտելիքներ ունես այդ երկրի և լեզվի մասին։ Այս օրենքը, որ մի քանի տարի է արդեն գործում է, հիմնականում վերաբերում է նրանց, որոնք ամուսնանում են Նիդերլանդների քաղաքացու հետ և ցանկանում են այդ երկրում բնակություն հաստատել։ Հասկանալի՞ է, 300-400 ԱՄՆ դոլարով մասնավոր պարապմունքներ ստացողները, այդ գումարը վճարում են ոչ թե լեզուն սովորելու համար, այլ բարեկեցիկ երկիր տեղափոխվելու համար։

Magic-Mushroom
04.12.2010, 00:43
Ասեմ շատ լավ բան եք մտածել,շատ շնորհակալություն,բայց ասեմ Հոլանդերենը մի քիչ դժվար լեզու է,նման է Գերմաներենին,բայց մեր մոտ համարյա բոլորը անգլերեն են խոսում,իսկ ինչ խոսքը վերբերվում է օրենքներին,ապա շատ լավ օրենք է,բա չէ ինչքան կյանքից հոգնած մարդ կա պետք է գա ու իմ սիրելի Նիդեռլանդների Թագավորությունը՝որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ապրելու հրաշալի պայմաններ կա սարքեն Սարի թաղ ու քյառթու երկիր սարգեն,Նաեւ ուզուէմ եմ ասեմ որ մեր մոտ հոմոսեքսուալիստները ոչ թե Հոլանդացիներն են,այլ մյուս երկրներից եկած մարդիկ:)

jannes
05.12.2010, 00:36
մեր մոտ համարյա բոլորը անգլերեն են խոսում

Եթե բոլորը անգլերեն են խոսում, ապա պարզ է, որտեղ ես բնակվում։


մեր մոտ հոմոսեքսուալիստները ոչ թե Հոլանդացիներն են,այլ մյուս երկրներից եկած մարդիկ:)

Եթե ձեր մոտ հոմոսեքսուալիստները հոլանդացիներ չեն, ապա պարզ է, այդ բնակավայրի որ թաղամասում ես բնակվում։


բա չէ ինչքան կյանքից հոգնած մարդ կա պետք է գա ու իմ սիրելի Նիդեռլանդների Թագավորությունը՝որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ապրելու հրաշալի պայմաններ կա սարքեն Սարի թաղ ու քյառթու երկիր սարգեն,

Պարզ է նաև, թե որքան ժամանակ ես բնակվում այդ թաղամասում և թե դրանից առաջ որտեղ ես բնակվել։


իսկ ինչ խոսքը վերբերվում է օրենքներին

Խոսքը ոչ թե վերաբերում է օրենքներին, այլ կոնկրետ օրենքի, որն ամենևին չի արգելում քո բնութագրմամբ «կյանքից հոգնած» կամ «քյառթու երկիր սարքող» մարդկանց մուտքն այդ երկիր։ Փոխարենը իմ բարեկամներից մեկը՝ Նիդերլանդների օրինապահ մի քաղաքացի, և իր հայուհի կինը (Հայաստանի օրինապահ քաղաքացի) ամուսնությունից հետո երկար ժամանակ չէին կարող միասին լինել քանի որ ըստ այդ օրենքի՝

1. կինը պետք է առնվազն A2 մակարդակով տիրապետեր հոլանդերեն լեզուն,
2. ամուսինը պետք է ունենար բարձր աշխատավարձ՝ որպեսզի կարողանար կնոջը «պահել» (չնայած վերջինս տեղ հասնելուն պես անցավ աշխատանքի),

Ամուսնուն բարեբախտաբար հաջողվեց գտնել նոր աշխատանք՝ բարձր վարձատրությամբ, սակայն այդ ժամանակ էլ պարզվեց որ նա այդ աշխատավայրում պետք է ունենա՝
3. անժամկետ պայմանագիր (սովորաբար Նիդերլանդներում կես տարով են կնքվում) և...
4. առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։

Փաստորեն պարզվում է, որ որպես հոլանդացի կարող ես ամուսնանալ մի կնոջ հետ և չկարողանալ միասին լինել, եթե պատահաբար հասարակ բանվոր ես, ընդամենը 20 տարեկան ես՝ չունես աշխատանքային փորձ, կինդ էլ լեզուներ սովորելու մեջ այդքան ընդունակ չէ։ Հասկանալի է չէ՞, որ այս օրենքը խախտում է հենց Նիդերլանդերի սահմանադրությունը, էլ չեմ ասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Այն մի կողմից դժվարացնում է Նիդերլանդերում հաստատված մարոկանցիներին, արաբներին, թուրքերին՝ կին «ներկրել» հայրենիքից, մյուս կողմից սակայն դա արվում է Նիդերլանդների շարքային քաղաքացու իրավունքների ոտնահարման հաշվին։

Հիմա հասկանալի՞ է, թե ինչու է այն «տխրահռչակ»։


Ասեմ շատ լավ բան եք մտածել
Սրա հետ արդեն համաձայն եմ՝ եթե իհարկե ամեն ինչ այնպես է, ինչպես ներկայացվում է։

Magic-Mushroom
05.12.2010, 01:17
Նախ ասեմ բնակվում եմ Ամստերդամի կենտրոնում՝ Damrak փողոցում ու հետո ինչ վատ բան կա լեզու սովորելու մեջ,օրինակ ձեզ դուր կգար եթե հայազգի տղամարդիկ ամուսնանային տարաբեր ազգի աղջիկների հետ ու իրենք խոսեին իրենց երկրի լեզվով,իսկ ինչ խոսքը վերաբերվում է աշխատանքին,ապա շատ ճիշտ օրենք է,եթե տղամարդը տուն չունի,կամ ցածր աղխատավարձ է ստանում,ապա ինչպես՜ է պահելու կնոջը?Ինձ այդ օրենքը դուր է գալիս նրանով որ չի կրկնվի Ֆրանսիայի տխրահռչակ օրինակը ու ինչ ազգի ժողովուրդ ասես գա ու փչացնի երկիրը,նույն փարաջաների օրինակը ինչ՜ արեցին հիշում եք?Իսկ եթե նույն բանը լիներ Հայաստանում ձեզ դուր կգար?:think

Magic-Mushroom
05.12.2010, 01:32
Նաեւ ցանկանում եմ ասել,երբ գնամ ու գամ Նիդեռլանդներից մեծ սիրով Նիդեռլանդերենի դասեր կտամ անվճար,նաեւ կարող եմ իմ օգնությունը առաջարկել նոր Նիդեռլանդներ տեղափոխված Հայերին եւ աջակցել ցանկացած հարցով,մեր ընտանիքը միշտ օգնություն է ցուցաբերում Նիդեռլանդներում նոր բնակություն հաստատող Հայերին,եթե նման հարցեր լինեն սիրով դիմեք;)

jannes
05.12.2010, 02:17
Նախ ասեմ բնակվում եմ Ամստերդամի կենտրոնում՝ Damrak
Լավ, թաղամասի հարցում սխալվեցի։ Բայց զարմանում եմ, ինչպե՞ս ես պնդում, թե ձեզ մոտ հոմոսեքսուալիստ են միայն օտարերկրացիները։ Hallo~! Դու Pride-ի ժամանակ քնա՞ծ ես լինում, թե՞ ձեր մոտի ջրանցքները բարիկադով փակում ես ;)


ինչ վատ բան կա լեզու սովորելու մեջ
Վատ բան չկա լեզու սովորելու մեջ, ընդհակառակը դա շատ լավ բան է (ոչ միայն հոլանդերեն, այլ ցանկացած լեզու)։ Խոսքն այն մասին է, որ մարդուց պահանջում են, սովորել մի երկրի լեզուն նախքան այնտեղ տեղափոխվելը։


օրինակ ձեզ դուր կգար եթե հայազգի տղամարդիկ ամուսնանային տարաբեր ազգի աղջիկների հետ ու իրենք խոսեին իրենց երկրի լեզվով,իսկ ինչ խոսքը վերաբերվում է աշխատանքին,ապա շատ ճիշտ օրենք է,եթե տղամարդը տուն չունի,կամ ցածր աղխատավարձ է ստանում,ապա ինչպես՜ է պահելու կնոջը?

Դու հակասում ես ինքդ քեզ։ Եթե լեզու սովորելը վատ չէ, ինչո՞ւ է վատ այն շարունակել գործածելը մեկ այլ երկրում։ Նորից սխալ փաստարկ. տղամարդը բնավ էլ պարտադիր չէ, որ կնոջը «պահի»։ Կնոջը «պահող» տղամարդը նաև սահմանափակում է նրա իրավունքները։ Ինչո՞ւ Նիդերլանդների նման ազատական երկրում (կրկնում եմ հարցս) պետք է օրենք ընդունվի, որը ոտնահարում է, այն քաղաքացու իրանվուքները, որը չի սահամանափակելու իր կնոջ իրավունքները, և նրա հետ միասին է աշխատելու ու տուն պահելու։


Ինձ այդ օրենքը դուր է գալիս նրանով որ չի կրկնվի Ֆրանսիայի տխրահռչակ օրինակը ու ինչ ազգի ժողովուրդ ասես գա ու փչացնի երկիրը,նույն փարաջաների օրինակը ինչ՜ արեցին հիշում եք?Իսկ եթե նույն բանը լիներ Հայաստանում ձեզ դուր կգար?:think

Եթե նկատեցիր, ես իմիգրացիոն խնդիրների վերաբերյալ դիտարկում չարեցի (արդեն շատ է շեղվում թեմայից), խոսքն այն մասին էր, թե ինչու են մարդիկ պատրաստ 300$ վճարելի իբր թե հոլանդերեն լեզու սովորելու համար։



Նաեւ ցանկանում եմ ասել,երբ գնամ ու գամ Նիդեռլանդներից մեծ սիրով Նիդեռլանդերենի դասեր կտամ անվճար,նաեւ կարող եմ իմ օգնությունը առաջարկել նոր Նիդեռլանդներ տեղափոխված Հայերին եւ աջակցել ցանկացած հարցով,մեր ընտանիքը միշտ օգնություն է ցուցաբերում Նիդեռլանդներում նոր բնակություն հաստատող Հայերին,եթե նման հարցեր լինեն սիրով դիմեք;)
Հիանալի՜ է։ Ինձ էլ հենց այդ էր պետք՝ ընկերուհիս ընդունվել է Ամստերդամի Համալսարան (շատ տաղանդավոր աղջիկ է), բայց բնակության գոնե ժամանակավոր վայր չունի։ Ինչո՞վ կարող ես աջակցել։

jannes
05.12.2010, 02:23
եթե տղամարդը տուն չունի
Մոռացա ասեմ, այ բարեկամ այդ ո՞ր հոլանդացի երիտասարդն տուն ունի Հոլադնիայում։ Երևի 10-ից մեկը։ Ի՞նչ է միայն 70 տարեկան հարուստ ծերունիները իրավուքն ունեն ամուսնանալու։

Գաղթական
06.12.2010, 22:34
Ինքս էլ պետք է ոչ հեռու ապագայում քննություն տամ հոլլանդերենի և անհրաժեշտ է լեզուն սովորել, բայց հաստատ ոչ այդ գնով, դրա տեղը նախընտրում եմ ինքնուրույն սովորել:

Բարի, իսկ, ըստ քեզ, ինչպիսի՞ գին պատրաստ կլինի վճարել լեզուն ուսումնասիրել ցանկացող միջին Հայաստանաբնակը..

Գաղթական
06.12.2010, 23:30
Հասկանալի՞ է, 300-400 ԱՄՆ դոլարով մասնավոր պարապմունքներ ստացողները, այդ գումարը վճարում են ոչ թե լեզուն սովորելու համար, այլ բարեկեցիկ երկիր տեղափոխվելու համար։

դե՝ բնական է, որ, որպես հոբբի, Հոլանդերեն լեզուն ուսումնասիրել ցանկացողների թիվը աշխարհում տարեցտարի պակասում է..



4. առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ։

չնայած՝ առաջին անգամ եմ լսում այսպիսի կետի առկայության մասին MVV-հարցմանը վերաբերող օրենքում, բայց կարելի է ենթադրել, որ եթե աշխատողն արդեն հասցրել է ստորագրել անժամկետ աշխատանքային պայմանագիր Նիդերլանդներում, ապա նա արդեն այդ ձեռնարկությունում ունի ո´չ 2-3 տարվա աշխատանքային փորձ..



Փաստորեն պարզվում է, որ որպես հոլանդացի կարող ես ամուսնանալ մի կնոջ հետ և չկարողանալ միասին լինել, եթե պատահաբար հասարակ բանվոր ես, ընդամենը 20 տարեկան ես՝ չունես աշխատանքային փորձ, կինդ էլ լեզուներ սովորելու մեջ այդքան ընդունակ չէ։ Հասկանալի է չէ՞, որ այս օրենքը խախտում է հենց Նիդերլանդերի սահմանադրությունը, էլ չեմ ասում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։

Տեր Աստված, երբեք մտքովս անգամ չի անցել, թե հնարավոր է չհամաձայնեմ այս «փառապանծ» օրենքը դատապարտողի հետ, բայց այնուամենայնիվ..
ինձ թվում է՝ բոլորս էլ հասկանում ենք, որ այս օրինակը չափից դուրս ծայրահեղականացված է..
նախ՝ եթե հոլանդացին արդեն 20 տարեկան է ու դեռ աշխատում է որպես բանվոր, ուրեմն՝ նա արդեն առաջին տարին չէ, որ ընտրել է մասնագիտական այդ ուղղությունը..
հետո՝ 20 ամյա հոլանդացի երիտասարդը 1/10000-ական շանս ունի ցանկություն հայտնելու ամուսնության.. նամանավանդ օտարերկրացու հետ.. նամանավանդ, երբ ինքը մասնագիտությամբ բանվոր է..
հետն էլ՝ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչ լեզվով է շփվել 20-ամյա հոլանդացի բանվորը իր ապագա օտարերկրացի կնոջ հետ, եթե վերջինս լեզուներ սովորելու մեջ այնքան էլ ընդունակ չէ..

և, ամենավերջում, փաստենք, որ ինչքան էլ այս օրենքը մեզ դուր չի գալիս ու 1000-ավոր ընտանիքների միավորմանը կամ վերամիավորմանն է խոչընդոտում, բայց, հակառակ կողմից, այն այնքան էլ հակասահմանադրական չի..
ճիշտ է՝ արդեն ակնարկվեց, որ սա հիմնականում ընդունվել է մարոկկացիների ու թուրքերի ներհոսքին խանգարելու նպատակով, որոնք հիմնականում ամուսնանում էին սեփական բարեկամների հետ՝ ներկրելով դրանց Նիդերլանդներ ու, մի քանի տարի ամուսնությունից հետո, երբ վերջիններս արդեն ստացած էին լինում քաղաքացիություն՝ բաժանվում նրանցից, բայց նաև փաստենք, որ ոչ մեկիս էլ դուր չէր գա, եթե օտարերկրացիների մեծ հոսք նկատեինք մեր երկիր, որոնք էլ ապրեին խումբ-խումբ սեփական համայնքներով ու սեփական թաղամասերում ու ընդհանրապես մրգերին էլ չլիներ մեր լեզվին ու բարքերին գոնե թեթևակի ծանոթանալ, էլ ուր մնաց՝ ուսումնասիրել դրանք..



Նորից սխալ փաստարկ. տղամարդը բնավ էլ պարտադիր չէ, որ կնոջը «պահի»։ Կնոջը «պահող» տղամարդը նաև սահմանափակում է նրա իրավունքները։ Ինչո՞ւ Նիդերլանդների նման ազատական երկրում (կրկնում եմ հարցս) պետք է օրենք ընդունվի, որը ոտնահարում է, այն քաղաքացու իրանվուքները, որը չի սահամանափակելու իր կնոջ իրավունքները, և նրա հետ միասին է աշխատելու ու տուն պահելու։

ինձ թվում է՝ հարցին սեռական խտրականության տեսանկյունից մոտենալը մի քիչ ավելորդ է այս դեպքում..
ոչ թե տղամարդն է «պահում» կնոջը, այլ՝ Նիդերլանդների քաղաքացին է «պահում» իր օտարերկրացի ամուսնուն..
հա դե բա էլ ի՞նչ պիտի աներ.. եթե էդ մարդը նոր է Հոլանդերեն հազիվ էշը ցեխից հանում ու իր, հիմնականում 3-րդ աշխարհի երկրից, նոր տեղափոխվել Նիդերլանդներ, հետևաբար այդ մարդուն բավական երկար ժամանակ հարկավոր կլինի մի կարգին գործ գտնելու համար.. էլ չեմ ասում՝ քիչ թե շատ հասարակության մեջ ինտեգրվելու համար.. իսկ այդ պահանջվող ժամանակահատվածում պետք է որ մեկն ի վիճակի լինի իրեն «պահել»..



հ.գ. հա՝ մոռացա ասել, 1450Եվրոն այդքան էլ «բարձր աշխատավարձ» չի հոլանդական ստանդարտներով...

Գաղթական
06.12.2010, 23:34
Ասեմ շատ լավ բան եք մտածել,շատ շնորհակալություն,բայց ասեմ Հոլանդերենը մի քիչ դժվար լեզու է,նման է Գերմաներենին,բայց մեր մոտ համարյա բոլորը անգլերեն են խոսում,իսկ ինչ խոսքը վերբերվում է օրենքներին,ապա շատ լավ օրենք է,բա չէ ինչքան կյանքից հոգնած մարդ կա պետք է գա ու իմ սիրելի Նիդեռլանդների Թագավորությունը՝որտեղ հարգում են մարդու իրավունքները եւ ապրելու հրաշալի պայմաններ կա սարքեն Սարի թաղ ու քյառթու երկիր սարգեն,Նաեւ ուզուէմ եմ ասեմ որ մեր մոտ հոմոսեքսուալիստները ոչ թե Հոլանդացիներն են,այլ մյուս երկրներից եկած մարդիկ:)

Magic-Mushroom ջան, հավանաբար Ամստերդամից դուրս չբնակվելն է, հա՞, պատճառը, որ ամեն ինչ այդպես վարդագույն է երևում քո տեսանկյունից.. :):)

Նարե
07.12.2010, 00:54
ես պատրաստ կլինեի վճարել ձեր առաջարկած գումարի կեսը և ոչ ավելին: առավել ևս որ ուսուցումը կատարվում է օնլայն ռեժիմով է: բայց փաստում եմ, որ շատ լավ մտահաղացում է:

Գաղթական
07.12.2010, 18:23
ես պատրաստ կլինեի վճարել ձեր առաջարկած գումարի կեսը

ՈՒսուցչուհին համաձայնեց, սկզբնական շրջանում, պարապմունքներ անցկացնել նաև 50Եվրո վարձավճարով..
ուղարկիր ինձ, խնդրեմ, քո skype-ի հասցեն և շուտով քեզ հետ կկապնվեն, որպեսզի մանրամասն պայմանավորվեք ամեն ինչի մասին..



առավել ևս որ ուսուցումը կատարվում է օնլայն ռեժիմով է:

հուսով եմ տեղյակ ես, որ այժմ ժամանակակից աշխարհում օնլայն ուսուցումը ամենաբարձր վարձատրվողներից է համարվում.. :):)

Նարե
07.12.2010, 19:50
Ներեցեք, երևի ինչ-որ թյուրիմածությամբ ինձ սխալ եք հասկացել, ես պարզապես որպես շարքային հայաստանցի կարծիքս հայտնեցի, թե որքան ի վիճակի կլինեմ վճարել, ր այդ կարծիքով փորձեցի ինչ-որ խորհուրդ-ուղեցույց տալ ընդհամենը, բայց ոչ մի տեղ չասեցի, որ հետաքրքրված եմ այս ուսուցմամբ:
Ես դեռ իմ ինքնուրույն ուժերն եմ փորձում աշխատեցնել լեզուն սովորելու համար:

Իսկ օնլայն ուսուցման հետ կապված խնդիրը ես նայում եմ այն տեսանկյունից, որ ցավոք Հայաստանյան կապերից ոչ բոլորը կարող են որակյալ օնլայն միացում ապահովել, օրինակ բերեմ հենց իմ Օռանժ Ինտերնետ Հիմա կապը, որը շատ հաճախ անգամ Սկայպին անհրաժեշտ արագություն չի ապահովում:

Գաղթական
07.12.2010, 20:17
Ներեցեք, երևի ինչ-որ թյուրիմածությամբ ինձ սխալ եք հասկացել, ես պարզապես որպես շարքային հայաստանցի կարծիքս հայտնեցի, թե որքան ի վիճակի կլինեմ վճարել, ր այդ կարծիքով փորձեցի ինչ-որ խորհուրդ-ուղեցույց տալ ընդհամենը, բայց ոչ մի տեղ չասեցի, որ հետաքրքրված եմ այս ուսուցմամբ:


ահա, ինչպես երևում է, թյուրիմացություն տեղի ունեցավ.. :)