PDA

Դիտել ողջ տարբերակը : Made In Armenia (Արմենիա TV)



Universe
23.10.2010, 21:25
Հարգելիներս, քանի որ ինքս հումորային հաղորդումների մեծ սիրահար եմ, փորձեմ ինքս էլ առաջարկել այս քննարկման թեման, որտեղ կխոսենք Արմենիա TV ի եթերով հեռարձակվող Made In Armenia հումորային հաղորդման մասին, որի նախագծի հեղինակն է 32Production ը: Հիշեցնեմ, որ հաղորդումը վարում են Արմենը (մենչ) , Վահագը (32 ակումբ) , Կարենը (32 ակումբ) և ֆելիքսը (Ֆելո): Ըստ ինձ, այս հաղորդումը դիտելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես թե հաղորդավարները քեզ հետ սեղան են նստած ու ընտանիքով էլ դիտելիս նույնիսկ այնպես է ստացվում, որ որոշակի լրացումներ ու քննարկումներ են տեղի ունենում եթերի ընթացքում: Կարելի է ասել, որ միակ հաղորդումն է, որտեղ թեկուզև քաղաքականություն ընդհանրապես չեն շոշափում, բայց գոնե նայելուց նեց հավեսովա նայվում, որ զգում ես էլի, սցենարը չեն գրել, տվել ձեռներն ու ասում են ԿԱՐԴԱ... Ասեմ, որ իմ սիրելի հումորային (հայկականներից) հաղորդումն է ու ամենից շատ ինձ դուր է գալիս Մենչի իմպրովիզ-հումորները (տնավարի հավեսով): Ամենից քիչ` ֆելիքսինը ( մի քիչ ուշացած հումորներա անում ):
Ամեն դեպքում հետաքրքիր ինֆորմացիան շատ համով-հոտով ու նենց տնավարի են էլի ներկայացնում:)

Խնդրում եմ գրառում անելիս թողնել կարծիք, թե ըստ Ձեզ ո՞ր հաղորդավարն է այդ հաղորդման մեջ առավել հումորով և որը առավել հումորազրկչիստ::)

Ի դեպ, ով դիտում է, ուրեմն թող միացնի, սկսվել է արդեն...)))
Հիշեցնեմ, որ եթեր է դուրս գալիս Շաբաթ և Կիրակի օրերին, ժամը` 21.30:

ministr
23.10.2010, 22:42
Պրոժեկտորպերիսհիլթոնի (ОРТ) հայկական քսերոքս: Իհարկե համեմատելու չի: Ռուսականում նույնիսկ բազմափեշակ Գարիկ Մարտիրոսյաննա սուս նստում Սվետլյակովի ու Ուրգանտի մոտ :)
Մեզ մոտ Մենչն ու Ֆելիքսն են մի քիչ ֆոն ստեղծում: 32-ի ժողովուրդը... իրենց ժարգոնային լեկսիկոնով.. լավ էլի:

Okamigo
23.10.2010, 22:42
Ամենաչսիրածս հաղորդումն է,իմ կարծիքով ու նաև իմ ծանոթների,հումորները ահավոր են ու ոչ ծիծաղելի,փորձում են նմանվել ռուսականի պռոժեկտորին,բայց անհաջող,Պռոժյեկտորի բոլոր հաղորդումները դիտում եմ,բայց սա,ահավոր է

Rammstein
23.10.2010, 23:25
Մենչը ոչինչ, «ուտվում» ա :)), իսկ օրինակ Կարենը բացի ներվայնությունից իմ մատ այլ զգացողություն չի առաջացնում::{

davidus
24.10.2010, 01:09
բա դրանց գովազդը....

"Բարձրակարգ հումոր Արմենիայի եթերում"... :D Մարդ չգիտի խնդա, թե լացի...

Ամպ
24.10.2010, 04:57
Universe ջան, ների՛ր, որ նման կերպ եմ արձագանքում, բայց… ես այդ հաղորդումը տանել չեմ կարողանում: Մի անգամ հեռուստացույցի ալիքները փոխելիս մի երկու րոպե կանգ առա այդ հաղորդման վրա: Անտանելի էր… Մի հաղորդում, որը վարում են 32-ի աղբակույտից դուրս եկած երկու «հումորիստ» ու մարդկանց ծաղրելու շնորհիվ մի կերպ «հումորներ» ստեղծող Ֆելիքսը...
Հումորն էլ պիտի համուհոտ ու իմաստ ունենա…

wem
24.10.2010, 07:15
Made In Armenia-ն Ամերիկյան TMZ հաղորդման կոպինա: :beee

Universe
15.11.2010, 17:03
Չգիտեմ ճիշտն ասած թե որ հաղորդումների կոպիանա, բայց այնուամենայնիվ ավելի հաճելի ու ստեղծված տրամադրությանը համահունչ հումորներ են անում, որ հազար անգամ ավելի լավ, քան թե նախապես գրված սցենարը... Աստված տա հարյուրավոր արտասահմանյան հաղորդումներից նմանօրինակումներ անեն հեռուստատեսությամբ ու բոլորը այսպես լավը լինեն, քան թե մեկ--երկու սցենարը Copy Paste անելուց հետո սպառվի, ու եթերներն էլ կրճատումներ ունենան

Կարենը բացի ներվայնությունից իմ մատ այլ զգացողություն չի առաջացնում:
Հա, էտ Կարենի ոճնա, ինքը մտածող մարդա ավելի շատ, քան թե դերասանությամբ ա աչքի ընկնում, հետևաբար սուր հումորներ հազվադեպ է անում… Ահա ֆելիքսը,.. Ինքը մենակ հարցերա տալիս, իսկ հումորներն էլ կարծես կրկնություն լինեն ամեն անգամ... Վահագը, դե վահագը ամեն կողմից էլ լավա, կարևորը անկապ անկապ չի խոսում, իսկ դե Մենչն էլ էլ չասեմ, դեմքա մի այլ տիպի, ամեն սիտուացիայում ֆանտազիան աշխատումա, ու ամենակարևորը նենց հավեսով ու առանց ինչ--որ կողմնակալությամբ են վարում, ինչը ինձ շատ է դուր գալիս...


Մի հաղորդում, որը վարում են 32-ի աղբակույտից դուրս եկած երկու «հումորիստ» ու մարդկանց ծաղրելու շնորհիվ մի կերպ «հումորներ» ստեղծող Ֆելիքսը...
Այ այդ ծաղրանքն է, որ մարդկանց դեմքին կապտուկներ է առաջացնում... :))


ահավոր են ու ոչ ծիծաղելի,փորձում են նմանվել ռուսականի պռոժեկտորին,բայց անհաջող,
Եթե ուզենան էլ չեն կարող, քանի որ այստեղի քաղաքակրթությունից բռնած ընդեղ շովու բիզնեսով բանով լրիվ տարբերվում են այլ երկրներից...

ժամերն էլ փոխել են հա կարծես թե...

Նունուշ
04.08.2011, 05:36
Ինձ հեչ դուր չեր գալիս երբ նրանք թերթի հայտարարություններով զանգում էին մարդկանց ու ձեռ էին առնում :angry:[ մեկը լինի իրանց ձեռ առնի:[

Universe
04.08.2011, 12:05
Ինձ հեչ դուր չեր գալիս երբ նրանք թերթի հայտարարություններով զանգում էին մարդկանց ու ձեռ էին առնում :angry:[ մեկը լինի իրանց ձեռ առնի:[
Ինչի՞,հո քեզ էլչեն զանգել Նանուշ ջան....:)

Նունուշ
04.08.2011, 18:42
:pardonԵս Հայաստանում չեմ բնակվում

Նունուշ
04.08.2011, 18:50
Ինչի՞,հո քեզ էլչեն զանգել Նանուշ ջան....:)
:pardonԵս Հայաստանում չեմ բնակվում, ինձ որ արած լինեին սենց կարճ ու զուսպ չէի գրի, այլ մոտավորապես էս էմոցիաներով :diablo

Universe
04.08.2011, 22:46
:pardonԵս Հայաստանում չեմ բնակվում, ինձ որ արած լինեին սենց կարճ ու զուսպ չէի գրի, այլ մոտավորապես էս էմոցիաներով :diablo
Բայց էտ հաղորդումը հայաստանից դուրսելա հեռարձակվում, մարդ ես :pardon

Նունուշ
05.08.2011, 01:48
Բայց էտ հաղորդումը հայաստանից դուրսելա հեռարձակվում, մարդ ես :pardon
Հա, բայց թերթերում Հայաստանի բնակիչներն են հայտարարություններ տալիս :pardon

Universe
05.08.2011, 10:43
Հա, բայց թերթերում Հայաստանի բնակիչներն են հայտարարություններ տալիս :pardon

Նայած բնակիչ ,հիմնական, ոչ հիմնական....
Դու մեր «Գինդ» ին չգիտես, իրա մեջ հայտարարություն տալու համար մարդիկ դաժԸ USA ից գալիս հասնում են հայաստան...
Մի աչքով ե՞ք նայում Գինդին....:(