PDA

Դիտել ողջ տարբերակը : Գեղարվեստական և գիտական գրականության նոր կայք:



ashot_1987
22.10.2010, 14:40
Բացվել է նոր կայք որտեղ կարող էք գտնել գիտական և գեղարվեստական հարուստ գրականություն, ինչպես նաև ռեֆերատներ, կուրսայիններ դիպլոմային աշխատանքներ և այլ հետաքրքիր նյութեր:

---------- Ավելացվել է՝ 14:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:38 ----------

www.hay-em.do.am Կայքը նոր է ստեղծվել և դեռ զարգացման փուլում է, խնդրում եմ տեղեկացրեք թերությունների մասին, անպայման կարձագանքեմ: Շատ շնորհակալություն

ashot_1987
05.11.2010, 01:59
www.hay-em.do.am կայքում ստեղծվել է նաև թեստերի բաժին, որի օգնությամբ կարող էք պարզել`
Կոնֆլիկտայի՞ն էք թե ոչ
Ինչպիսի շփման ունակություններ ունեք մարդկանց հետ
Արդյոք երջանիկ կլինեք այն մարդու հետ, ում ընտրել էք ձեր կյանքի ուղեկից
Պահպանու՞մ էք ձեր սերը ամուսնու նկատմամբ ամուսնությունից հետո .......
և շատ ու շատ ուրիշ հարցերի պատասխաններ:
Իսկ հետաքրքրաշարժ նորությունների բաժնում կարող էք իմանալ թե`
Ինչքան է տևում իդեալական սեքսը
Ինչ է իրականում պատահել "Տիտանիկին"
Ինչու էր Հիտլերը ատում հրեաներին
և ուրիշ շատ այլ հետաքրքիր նորություններ:

Ֆոտոն
05.11.2010, 14:18
Սկզբի համար վատ չի: Տեսքն էլ միջին է: Բայց նյութերի առումով դեռ կերևա, թե ինչ քանակով մարդ կմտնի: Գիտական բաժինն էլ դեռ դատարկ է, հուսամ էստեղ պետքական բաներով կլցնեք:;)

ashot_1987
06.11.2010, 03:40
Շնորհակալ եմ: Ինչպես սկզբում նշեցի կայքը դեռ նոր է և բազմաթիվ փոփոխություններ ու ավելացումներ պետք է արվեն: Մեծ աշխատանքներ են տարվում կայքի թե տեսքի, թե նյութերի հետ կապված: Ես ինքս վեբ-դիզայներ չեմ, ուստի կցանկանայի լսել նաև մասնագետի կարծիքը կայքի վերաբերյալ, համոզված եմ որ բազմաթիվ թերություններ կան նաև դիզայնի առումով: Իսկ ինչ վերաբերվում է գիտական բաժնին` խոստանում եմ որ լինելու է հետաքրքիր և շատ այլ կայքերից տարբերվող էջ, քանի որ հավաքվում են բազմաթիվ նյութեր էջի համար:

Rhayader
07.11.2010, 13:05
Հիտլերի հրեական ծագման մասին պսևդոգիտական հոդվածն էի կարդում: Ինչքան շատ տեղադրեք կասկածելի հավաստիության «սենսացիոն» նյութեր, այնքան կմեծանա ընթերցողների քանակը: Բայց նաև կնվազի կայքի հեղինակությունը:
Այնպես որ, դուք եք ընտրում:

Valentina
07.11.2010, 13:42
Եթե կայքը հայերեն է, ռուսերեն բառերն էդտեղ ի՞նչ գործ ունեն ,օրինակ սա.

Главная » Тесты » Շփում, մարդկանց հետ հարաբերություններ » Կոնֆլիկտայի՞ն էք թե ոչ
Կարող է՞ք արդյոք վեճի բռնվել հասարակական տրանսպորտում.
ոչ
այո, հաճույքով
միայն սեփական կարծիքն արտահայտելու համար
Текущий вопрос: 1 (всего вопросов в тесте: 8)

einnA
07.11.2010, 22:25
Շնորհակալություն:
Ամեն դեպքում շատ օգտակար նյութեր կարելի է գտնել:

ashot_1987
08.11.2010, 16:34
Շատ ճիշտ նկատեցիք: Նորից եմ կրկնում կայքում կան բազմաթիվ թերություններ, որոնք ժամանակի ընթացքում վերացվում են: Կայքը ստեղծված է ucoz.ru համակարգի միջոցով, որում հայերեն լեզու չկա բնականաբար: Ես իմ առջև դեռ կայքը ստեղծելուց սկզբունք էի դրել, որ այնտեղ ոչ մի ռուսերեն բառ չի լինելու (առավել ևս որ կայքիս անունը ընտրել էի www.hay-em.do.am), իհարկե դա 100%-ով իրականցնել հնարավոր չէ, սակայն կաշխատեմ որ կայքի այցելուն հնարավորինս չափով քիչ ռուսերեն բառեր տեսնի: