PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամենասիրելի կանացի կինոկերպարը



Ֆրեյա
21.10.2010, 16:50
Կանայք եւ տղամարդիկ կինոյում իրենց ներդրումը տարբեր ձևով են ունեցել. եթե տղամարդիկ աչքի են ընկել իրենց մուսկուլների ծավալով, ուժով, քաջությամբ, արյունլվա վիճակով կռիվը շարունակելու ունակությամբ, սեփական վերքերը կրակով դեզինֆեկցիա անելով, պայթյունից առաջացած կրակների առաջով վազելով...

Իսկ կանա՜յք :love

Հիմա կտեսնենք, թե ինչ կերպարներ են կերտել կանայք կինոյում. մայրեր, սիրուհիներ, գլամուռնի հերոսուհիներ, մռութիկներ :love

---------- Ավելացվել է՝ 17:01 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:53 ----------

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/d9/Vivien_Leigh_still.jpg/220px-Vivien_Leigh_still.jpg

Վիվիեն Լի /Vivien Leigh/, նույն ինքը՝ Քամուց Քշվածների Սքարլեթը /Gone with the Wind, 1939, ռեժ. Վ. Ֆլեմինգ/:
Աչքի ընկնելով թե՛ իր գեղեցկությամբ, թե՛ գրավչությամբ, Վիվիենը կարողացել է այնպիսի հզոր ու խարիզմատիկ կերպար ստեղծել, որ մինչև հիմա ֆիլմը դիտում ու սիրում են ամբողջ աշխարհով: Իր մարմնավորած Սքարլեթը՝ խելահեղ, քմահաճ, ուժեղ ու չարաճճի, բայց միևնույն ժամանակ՝ կանացի՝ իր բոլոր կապրիզներով ու կանանց բնորոշ թուլություններով, անտարբեր չի թողնում ոչ կանանց, որ տղամարդկանց: Կանայք երազում են նմանվել նրան, տղամարդիկ՝ տիրել:
Ըստ անձնական Կուռքաչափի ցուցմունքի՝ Վիվիենին շնորհում եմ 10 բալ, հնարավոր 10ից:
:love :love :love

---------- Ավելացվել է՝ 17:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:01 ----------

Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը ՝ Դուք նամակ ունեք /You've Got Mail, 1998, Ռեժ. Նորա Էֆրոն/ եւ գլխավոր դերում՝ Մեգ Ռայան:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ee/You%27ve_Got_Mail.jpg/220px-You%27ve_Got_Mail.jpg

Մեգ Ռայանը, չնայած, որ որոշ դեպքերում նրան այնքան էլ չեմ սիրում, հիրավի հանդիսանում է Հոլիվուդի ամենննամռութ կանանցից մեկը: Նրա մարմնաորած կերպարները ֆանտաստիկ կանացի, ռոմանտիկ ու նրբազգաց են: Իսկ այս ֆիլմում նա "խփում է բոլոր ռեկորդները":
Ֆիլմում Մեգ Ռայանը խաղում է մի կնոջ, ով երազում է գտնել իր ասպետին, ով հավատում է իդեալներին, սիրում ու հարգում է իր մռութ խանութում աշխատող մարդկանց ու ընդհանրապես... Առաջացնում է սիրելու, փաղաքշելու, պաշտպանելու ցանկություն տղամարդկանց մոտ...
Այնքան բաց, անկեղծ ու կենսուրախ...
Փոքրի արքայադուստր, որ երբեք չի մեծանա....

Մեգ Ռայան, ըստ անձնական Կուռքաչափի՝ 9- իր ֆանտաստիկ նրբության համար:

---------- Ավելացվել է՝ 17:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:14 ----------

Մերիլ Սթրիփ, :love :love :love նրա աչքերի արտահայտությունից, նրա կեցվածքից, ամեն ժեստից երևում է, որ նա ուժեղ կին է:

http://info-esta.ru/book-gallery/INFAw/meryl_strip.jpg

http://www.pleasantstvideo.com/uploaded_images/DevilWearsPradaMerylStreep2-744771.jpg

Սիրում եմ նրա բոլոր դերերը, բոլոր կերպարները: Նա միանշանակ ունիկալ կերպար է ներկայացնում կինոյում՝ շաաա՜տ տարբեր դերերում... Սիրուհի, մայր /ով թողնում է իր զավակին/, դժբախտ կին, դեսպանատան աշխատակցի կին :), ՁԻԱՀ-ով հիվանդի նախկին կին...

Ամենից շատն ինձ գրավում է իր կերպարի մեջ այն, որ նա միշտ խաղում է ուժեղ կանանց, ովքեր արտաքնապես ուժեղ են, դիմակայում են կյանքի հազարավոր դժվարությունների ու դժբախտությունների, բայց միևնույն ժամանակ երևում է նրանց ներքին փխրունությունը, սիրո ու երջանկության ցանկությունը, ներքին տառապանքը:

Այդ առումով իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է Աֆրիկայից դուրս /Out of Africa, 1985 Ռեժ. Սիդնի Փոլաք/, որտեղ Մերիլ Սթրիփը խաղում է Աֆրիկայում միայնակ մնացած՝ ամուսնուն չսպասող ու սիրեկանին սպասող կնոջ, դրանից բխող բոլոր երջանիկ ու դժբախտ հանգամանքներով...
Մերիլ Սթրիփ եւ քո՝ Կարեն Բլիքսեն, սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, 10 միավոր ըստ անձնական Կուռքաչափի... :love :love :love

---------- Ավելացվել է՝ 17:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 17:32 ----------

Ջուլիա Ռոբերթսը ու նրա թեթևաբարո Կռաստոկան :)

http://t0.gstatic.com/images?q=tbn:ANd9GcTJzP7pToT2RJ6Zc7VXcIrHQSkDS3ZjBtjWXWkJVyNfWawiVc8&t=1&usg=__dvFTZP6hYYASq5FmbHJgMgRvZmU=
Անշուշտ, Ջուլիա Ռոբերտսը շատ ավելի հաջող ֆիլմեր ունի /Միայն Էրին Բրոկովիչն 2000թ, Խորթ Մայրը 1998, Ֆլեթլայներսը 1990թ, ու Մեռնել Երիտասարդ 1991/, բայց անշուշտ, Pretty Woman /նույն ինքը՝ Կռասոտկա :D/ առաջիններից էր թեթև կոմեդիաների, մելոդրամաների մեջ, իհարկե առաջին ու վերջին պատմությունը չէռ մոխրոտիկների մասին, բայց Ջուլիա Ռոբերտսի անզուգական ժպիտը, միամիտ ու բաց սիրտը արեցին իրենց "սև գործը":

Ջուլիա Կռասոտկա Ռոբերտս, անձնական Կուռքաչափով 8 միավոր, ամենամիամիտ ու համարձակ կերպարի համար, ով չի վախենում կիսամերկ մտնել բարձրակարգ հյուրանոց, թողնել անկուլտուրական աղջկա սովորությունները ու թրջել օպերայի աթոռները Մադամ Բատերֆլյաից հուզվելու պատճառով :D

Ֆրեյա
21.10.2010, 17:46
Եւս մի կին, ում գուցե շատերը չճանաչեն, բայց իմ համար միանշանակ մտնում է այն կանանց շարքը, ովքեր ոչ միայն փայլուն դերսաններ են, այլ նաև յուրահատուկ են:

http://thespotlightreport.files.wordpress.com/2009/12/susan-sarandon-20080309-386764.jpg
Սյուզեն Սարանդոն /Susan Sarandon/

Աչքի չի ընկնում փայլուն արտաքինով. ոչ երկար ոտքեր, ոչ շեկ մազեր, ոչ էլ մեծ կուրծք:
Նա այն կանանցից է, ում աչքերի մեջ են նայում:
Նրա կնճռոտ ձեռքերը, խառըխշտիկ մազերը ու ջերմ, բարի հայացքը բոլորին հիշեցնում է մոր, տատիկի կերպար, ինչը փայլուն կերպով օգտագործվել է Խորթ Մայրը ֆիլմում /Stepmom, 1998թ., ռեժ, Քրիս Քոլոմբուս/: Ըստ իս՝ ֆիլմում նրա խաղացած՝ Ջեքի Հարիսոնի դերը նրա ամենատիպիկ ու սազող կերպարներից է: Կին, ում ամուսինը նախընտրել է իրեն մի հետաքրքիր, երկարաոտ ու գեղեցիկ ֆոտոնկարչուհու, իսկ հիմա՝ Ջեքին հեռանալու է կյանքից, իր որդուն թողնելով այդ կնոջը: Շատ հուզիչ ֆիլմ է, իսկ Սյուզեն Սարանդոնը կարծես հենց այդ կերպարի ու ֆիլմի համար է ծնված:
Մեկ այլ ֆիլմ՝ Եկեք Պարենք /Shall We Dance, 2004թ., Պ. Չելսոմ/. ուղղակի կին, հասարակ կին՝ իր ընտանիքի առօրյա կարիքները հոգացող ու առօրյայի մեջ սուզված՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին մենք տեսնում ենք կանանց մեր առօրյայում:

Սյուզեն Սարանդոն, ըստ անձնական Կուռքաչափի 8 միավոր՝ իրական ու հասարակ կին լինելու համար :)

Ֆրեյա
21.10.2010, 18:08
Սիգուրնի Ուիվեր :B /Sigurni Weaver/
Ասում եք՝ ո՞վ է նա ;)

Չուժոյի տատին :D ու Ավատարի մեջի գիտնականը

http://3.bp.blogspot.com/_7HTO3jP-_lk/SmgFGwq9L6I/AAAAAAAAD6w/J82NA1o9mpU/s400/Alien+-+Sigourney+Weaver+%26+The+Alien.jpg

http://images4.wikia.nocookie.net/__cb20090726221650/en.futurama/images/6/68/Sigourney_Weaver.JPG

Ըստ իս՝ Սիգուրնի Ուիվերը՝ Օտարը, Օտարները, /Alien, Aliens,... 1979-1997, / նույնիսկ կարող է մրցել տղամարդկանց հետ՝ սայ-ֆայ, ֆանտաստիկ ոճում իր կատարած դերով: Ֆիլմը՝ դասական է, դերը՝ հոյակապ կատարած:
Սիգուրնի Ուիվեր - լուրջ դեր, լուրջ կին, ով իր խելքի /անալիտիկ ունակությունների/ ու ուժերի շնորհիվ կարողանում է հաղթել այլմոլորակային խավարասերների ցեղը:
Նա ևս չի պատկանում գեղեցիկ դերասանուհիների շարքին, իսկ իր հաջողության ամեն քայլը ապացուցել է տաղանդով: Նրա աչքի չընկնող արտաքինը, մկաններն ու ավտոմատ բռնելը ֆիլմում շատ բնական են նայվում ու ֆիլմի հիմնաքարն են հանդիսանում: Եթե ապագայում կանայք բեռնատար տիեզերանավեր կառավարեն /որոնց վրա լիքը թախթաբիթի է տարածվել/ :D ապա նրանք հաստատ Սիգուրնի Ուիվերի պես են լինելու:

Սիգուրնի :love Սիմպատիայի, տղամարդկության, տոկունութան համար, 9 միավոր անձնական Կուռքաչափով: Դու հավերժ կմնաս ֆանտաստիկայի լավագույն կին կերպարը: :love

Կարծում եմ, նույնիսկ արդար կլիներ նրան տալ ֆանտաստիկայի թագուհու տիտղոսը :)

Interdenominational
21.10.2010, 19:31
Սիգուրնի Ուիվեր :B /Sigurni Weaver/
Ասում եք՝ ո՞վ է նա ;)

Այ քեզ բան… ա՜յ քեզ բան: Միայն հիմա «տեսա»՝

http://img.lenta.ru/news/2010/02/27/avatar/picture.jpg

http://www.kinoekran.net/uploads/posts/2008-10/thumbs/1223831248_2e4d46ba6d00.jpg

:think

Yellow Raven
21.10.2010, 19:56
Ellen Burstyn/Հելլեն Բյորսթին

http://www.zenpeacemakers.org/images/photos/EllenBurstyn.jpg

77-ամյա այս դերասանուհին իր կարիերայի ընթացքում շատ բարձունքների է հասել, իսկ 1974 թվականին նկարահանված <<Ալիսան այստեղ չի ապրում>> ֆիլմում իր խաղի համար արժանացել է Օսկարի <<Լավագույն կանացի դերասանական խաղ անվանակարգում>>: 2000 թվականին ևս մեկ անգամ նոմինացվել է այդ անվանակարգում `<<Ռեքվիեմ երազանքի համար>> ֆիլմի համար, բայց այս անգամ պատվավոր տիտղոսը զիջել է Ջուլիա Ռոբերթսին:
Հենց վերջին ֆիլմում իր կինոկերպարին էլ ուզում եմ անդրադառնալ: Այն ժամանակ Հելլենը 67 տարեկան էր ու այնպիսի կերպար է ստեղծում այդ ֆիլմում, որ ուղղակի ցնցվել կարելի է... Հենց հիմա `աչքերս փակ վիճակում էլ կարող եմ հիշել ֆիլմի վերջում նրա դեմքի արտահայտությունը:)) Մի խոսքով, ես ֆիլմը նայելուց հետո սիրահարվել էի 67 տարեկան պառավի բառիս բուն իմաստով:D

Ամպ
21.10.2010, 20:19
Մերիլ Սթրիփ, :love :love :love նրա աչքերի արտահայտությունից, նրա կեցվածքից, ամեն ժեստից երևում է, որ նա ուժեղ կին է:

http://info-esta.ru/book-gallery/INFAw/meryl_strip.jpg

http://www.pleasantstvideo.com/uploaded_images/DevilWearsPradaMerylStreep2-744771.jpg

Սիրում եմ նրա բոլոր դերերը, բոլոր կերպարները: Նա միանշանակ ունիկալ կերպար է ներկայացնում կինոյում՝ շաաա՜տ տարբեր դերերում... Սիրուհի, մայր /ով թողնում է իր զավակին/, դժբախտ կին, դեսպանատան աշխատակցի կին :), ՁԻԱՀ-ով հիվանդի նախկին կին...

Ամենից շատն ինձ գրավում է իր կերպարի մեջ այն, որ նա միշտ խաղում է ուժեղ կանանց, ովքեր արտաքնապես ուժեղ են, դիմակայում են կյանքի հազարավոր դժվարությունների ու դժբախտությունների, բայց միևնույն ժամանակ երևում է նրանց ներքին փխրունությունը, սիրո ու երջանկության ցանկությունը, ներքին տառապանքը:

Այդ առումով իմ ամենասիրելի ֆիլմերից մեկն է Աֆրիկայից դուրս /Out of Africa, 1985 Ռեժ. Սիդնի Փոլաք/, որտեղ Մերիլ Սթրիփը խաղում է Աֆրիկայում միայնակ մնացած՝ ամուսնուն չսպասող ու սիրեկանին սպասող կնոջ, դրանից բխող բոլոր երջանիկ ու դժբախտ հանգամանքներով...
Մերիլ Սթրիփ եւ քո՝ Կարեն Բլիքսեն, սիրում եմ ձեզ երկուսիդ էլ, 10 միավոր ըստ անձնական Կուռքաչափի... :love :love :love

Մի քանի րոպե վայելենք Սթրիփ-Բլիքսենի ներկայությունը :love


http://www.youtube.com/watch?v=q_fAEdw7ts0

Շատ եմ սիրում նաև «Ոգիների տունը» /The House of the Spirits, 1993/ ֆիլմում այս լեգենդար դերասանուհու կերտած Կլարայի կերպարը՝ հզոր կին, հզոր անհատականություն, ով նաև շատ ինքնամփոփ է, շատ առեղծվածային ու քնքուշ :love

Անհամբերությամբ եմ սպասում Մերիլ Սթրիփին Մարգարեթ Թետչերի կերպարում:

boooooooom
21.10.2010, 20:55
Միգուցե նա շատ լուրջ դերերում չի նկարահանվել, բայց երբ ես առաջին անգամ տեսա " 5-րդ մասնիկ" ֆիլմը, ես ուղղակի սիրահարվել էի Միլլա Յովովիչին :oy.50090

Maverick
21.10.2010, 23:34
Միլլա Յովովիչը հիմնականում կռվող, սպանող, ծեծող դերեր է կատարում այսպես կոչված «Կինոյի աղջիկնա, բայց տղու մատոռով» :), բայց You Stupid Man ֆիլմում նա լավ էլ ռոմանտիկ դեր է կատարում: Չնայած որ այս ֆիլմը առանձնապես ռեյտինգներով աչքի չի ընկնում, բայց այս ֆիլմից հետո նրան ավելի շատ սկսեցի սիրել :oy
http://1.bp.blogspot.com/_1U7QTd6LqMI/R5D3htU0RvI/AAAAAAAAAns/ux_BmMHcOQc/s400/2002.jpg http://www.millaj.com/pics/stupid5.jpg

Շինարար
21.10.2010, 23:37
Ալիսա Ֆրեյնդլիխը Լյուդմիլա Պռակոֆյեվնա Կալուգինայի դերում:)
http://www.spletnik.ru/img/2010/04/olga/05042010_slujebn_roman_anons.jpg

Lion
22.10.2010, 07:25
Շատ եմ սիրում այս կերպարը և անվերջ կարող եմ նայել հիշատակված ֆիլմը -


Իմ ամենասիրելի ֆիլմերից մեկը ՝ Դուք նամակ ունեք /You've Got Mail, 1998, Ռեժ. Նորա Էֆրոն/ եւ գլխավոր դերում՝ Մեգ Ռայան:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ee/You%27ve_Got_Mail.jpg/220px-You%27ve_Got_Mail.jpg

Մեգ Ռայանը, չնայած, որ որոշ դեպքերում նրան այնքան էլ չեմ սիրում, հիրավի հանդիսանում է Հոլիվուդի ամենննամռութ կանանցից մեկը: Նրա մարմնաորած կերպարները ֆանտաստիկ կանացի, ռոմանտիկ ու նրբազգաց են: Իսկ այս ֆիլմում նա "խփում է բոլոր ռեկորդները":
Ֆիլմում Մեգ Ռայանը խաղում է մի կնոջ, ով երազում է գտնել իր ասպետին, ով հավատում է իդեալներին, սիրում ու հարգում է իր մռութ խանութում աշխատող մարդկանց ու ընդհանրապես... Առաջացնում է սիրելու, փաղաքշելու, պաշտպանելու ցանկություն տղամարդկանց մոտ...
Այնքան բաց, անկեղծ ու կենսուրախ...
Փոքրի արքայադուստր, որ երբեք չի մեծանա....

Մեգ Ռայան, ըստ անձնական Կուռքաչափի՝ 9- իր ֆանտաստիկ նրբության համար:

Կավելացնեի նաև Օդրի Հեփբերնի կերպարները "Ինչպես գողանալ միլիոն" և հատկապես "Հռոմեական արձակուրդներ"-ում:love

dvgray
22.10.2010, 07:51
սիրելին չգիտեմ, բայց երևի ամենացնցող կանացի կերպարը- Նիկոլ Կիդմանի Grace "Դոգվիլ"-ից

http://nicolekidmanunited.com/NicoleKidmanFilmography/Dogville/akilisDogville04.jpg

Jarre
22.10.2010, 08:20
Կլարիսա Սթարլինգ (Ջոդի Ֆոսթերը Գառնուկների լռությունը ֆիլմում)

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/clarice.jpg

Արժանապատվություն ունեցող
Տղամարդկանց հետևից չընկնող
Իրա գործին նվիրված
Բավական զբացմունքային, սակայն միշտ սկզբունքներով առաջնորդվող, թույլ չտվող, որ զգացմունքները ազդեն սառը բանականության վրա և խախտել տան իր սկզբունքները
Բարի, բայց վճռական

Իսկ դերասանական խաղի մասին էլ չասեմ.... :love

Մի խոսքով, Դայանայի ասած՝ լովե վիճակ ա մոտս :))