PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպես ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը



Rhayader
19.10.2010, 01:15
http://upload.wikimedia.org/wikipedia/en/f/f7/XBOX_360_LOGO.png

Եթե հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը սկսեց XBox Live! ծառայությունից արգելափակել մոդավորված (փոփոխված) խաղային կցորդները: Արգելափակումը տեղի էր ունենում ծառայությանը կպնելու պահին: Ու, ինչն ավելի, քան անարդար է, արգելափակումն օգտագործողին զրկում էր կցորդի կոշտ սկավառակից օգտվելու հնարավորությունից՝ թույլ չէր տալիս տեղադրել խաղեր, պահել տեսահոլովակներ, երաժշտություն: Ինչևէ, արգելափակվում էր հենց կցորդը, խաղացողը կարող էր իր XBox Live!-ի գրանցումն օգտագործել նոր, չմոդավորված XBox 360-ի վրա:
Ըստ որոշ տվյալների, արգելափակման զոհ դարձան մինչև մեկ միլլիոն խաղացողներ:
Որոնցից մեկն էր ընկերներիցս մեկը: Երեկ նա ինձ խնդրեց ապաարգելափակել իր XBox 360-ի կոշտ սկավառակը, ինչը ես հաջողությամբ արեցի, ու որոշեցի այստեղ էլ գրել՝ միգուցե ձեզ էլ պետք գա:

Խնդրի լուծումն առաջարկել է հենց Microsoft-ը, ու հիմա ես կբացատրեմ, թե ինչպես կարելի է մի քանի պարզ քայլերի միջոցով XBox 360-ի կոշտ սկավառակը նորից հասանելի դարձնել:

Ի՞նչ է պետք դրա համար
Բնականաբար, XBox 360 խաղային կցորդ՝ մոդավորված, արգելափակված
USB ֆլեշ-կրիչ, գոնե 128 մբ ծավալով
Համակարգիչ
Ինտերնետի միացում
Վերջին երկուսը, կարծում եմ, ունեք, եթե կարդում եք սա:

Հետո՞
Հետո քաշում եք այս ֆայլը: Ֆայլը Microsoft-ից է, ամեն ինչ օրինական է ու անվտանգ: Ֆայլի չափսը 80+ մեգաբայտ է, տիպը՝ RAR: Այն իրականում կցորդի համակարգի թարմացում է:
Ֆորմատ եք անում ֆլեշը FAT32 համակարգում: Կարևոր է, որ ֆլեշի վրա ոչինչ չլինի, բացի թարմացման ֆայլերից:
Թարմացման ֆայլի արխիվը բացում եք ֆլեշի մեջ՝ ինչպես կա, ոչ մի բան չփոփոխելով (իրականում պետք է ստացվի $SystemUpdate ֆոլդեր, որի մեջ ֆայլեր են):
Ֆլեշը տեղադրում եք ձեր XBox 360-ի մեջ: Եթե այն միացված է, ապա կասի, որ թարմացում է հայտնաբերել ու պետք է վերաբեռնավորվի: Եթե ոչ, ապա միացրեք այն:
XBox 360-ը կհարցնի, արդյո՞ք ուզում եք կիրառել թարմացումը: Ուզում եք, կարծում եմ:
Մի քանի վայրկյան անց խաղային կցորդը կվերաբեռնավորվի:
Վուալյա, խնդիրը լուծված է: Այժմ կարող եք օգտվել ձեր կցորդից, ինչպես մինչև արգելափակումը: Բացի, իհարկե, XBox Live! ծառայությունից:
Եթե խնդիրներ կամ հարցեր ունեք ուսուցողական նյութի վերաբերյալ, կամ եթե սա չափազանց բարդ էր ձեր համար ու պարզաբանումների կարիք կա, խնդրում եմ գրել մեկնաբանություններում:

Նախնական թեման իմ ֆորումում (http://twistedperception.freefo.de/viewtopic.php?f=60&t=470):