PDA

Դիտել ողջ տարբերակը : «Արևելք –Հայաստան» մշակութային երեկո



Rhayader
18.10.2010, 16:12
«Արևելքի Մշակույթի Կենտրոն» ՀԿ-ից փոխանցեցին՝

Հոկտեմբերի 31-ին Արամ Խաչատրյանի անվան Պետական Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում տեղի կունենա բարեգործական «Արևելք –Հայաստան» մշակութային երեկոն, որի տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է Երևանի «Զատիկ» մանկատանը»: Արևելքին նվիրված 2 ժամ տևողությամբ բարեգործական համերգի մասնակիցներն են լինելու հայազգի սկսնակ երգիչներն ու պարային խմբերը, մայրաքաղաքի մանկատների սաները, ինչպես նաև արևելյան երկրները ներկայացնող մշակութային համույթները: Միջոցառմանը կմասնակցեն «Զատիկ» մանկատան պարային համույթը, Երևանի Վ.Բրյուսովի անվան Պետական Լեզվաբանական Համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի սաները, Իրանի և Հայաստանի էստրադային երգիչներ և պարային խմբեր:
Միջոցառմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, Արամ Խաչատրյանի անվան Պետական Ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահի ղեկավարությունը, Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալխոտրան, Սիրիայի դեսպան Աբդուլա Համիդ Սալլումը, «Տերյան» հասարակական կազմակերպությունը:
Մուտքը` տոմսերով: Տոմսի արժեքն է 1000 դրամ, վաճառքից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է «Զատիկ» մանկատան երեխաներին:

Տոմսեր ձեռքբերելու համար զանգահարեք 099507475 կամ 091 507475 հեռախոսահամարներով

HayAngel
15.11.2012, 19:25
Շատ ուրախալի է : Մեր Մանկատների մեծ մասը այսօր գումարային խնդիրների առաջ է կանգնած , քանի որ բյուջեից քիչ գումար է տրամադրվում :