PDA

Դիտել ողջ տարբերակը : Շնորհավոր Tig և Rainbow ջաներ...



My World My Space
18.10.2010, 08:27
Ժող.....
ՈւրեմՍ սենց....
Էսօր մեր ակումբի զույգերից մեկի`Tig-ի և Rainbow-ի ամուսնության 2-ամյակն ա....
Էկեք բոլորս շնորհավորենք իրանց միության առայժմ էս փոքրիկ տարեդարձը:

Խոխեք ջան, իմ համար (ասել եմ ու կասեմ:P) դուք ամենապայծառ զույգն եք.... սիՌում եմ Ձեզ....:love
Երջանկությո՜ւն.....

Shah
18.10.2010, 08:30
Շնորհավորում եմ :) Աստված ձեզ մեկդ մյուսիդ հասկանալու ընդունակություն տա, դա ամենակարեւորն ա համատեղ կյանքում: Ուռա տավարիշչի ուռա )):bux:

Tig
18.10.2010, 08:31
Ժող.....
ՈւրեմՍ սենց....
Էսօր մեր ակումբի զույգերից մեկի`Tig-ի և Rainbow-ի ամուսնության 2-ամյակն ա....
Էկեք բոլորս շնորհավորենք իրանց միության առայժմ էս փոքրիկ տարեդարձը:

Խոխեք ջան, իմ համար (ասել ու կասեմ:P) դուք ամենապայծառ զույգն եք.... սիՌում եմ Ձեզ....:love
Երջանկությո՜ւն.....

Վայ ես քու սիՌաՌատ ջանին մեռնեմ… չէ՝ ավելի լավա ջանին ապրեմ…:love հերիքա մեռնենք:D

Շատ ապրես Հով ջան, տարոս էլ քեզ: Մենք էլ քեզ ենք սիՐում:love

impression
18.10.2010, 08:33
Շնորհավոր էրեխեք, դուք մռութ եք, միշտ տենց սիրով էղեք իրար հետ, երջանիկ, միասին :)

Հարդ
18.10.2010, 08:34
Տիգ և Rainbow, այսքան ժամանակ ձեր մասին միմիայն լավն եմ լսել, և ուրիշ ոչինչ: Առանց կրակ ծուխ չի լինի: Դե ուրեմն ձեր տան կրակը միշտ վառ պահեք:):

Chilly
18.10.2010, 08:38
Զույգերը տարբեր տեսակ են լինում,
Տարբեր բնույթի ու գունավորման,
Ինչպես և
Տարբեր ներդաշնակության,
Բայց որ էսպիսի ունիսոն մի զույգ....
Բայց որ էսպիսի ներդաշնակություն...
Բայց որ էսպիսի սերտ միացություն
Ջինջ ու պարզ սրտով լեռնային գետի
Ու ծիածանի, որ հոգիներն է մեր երփներանգում...
Հրաշք եք...
Սեր է բուրում ձեզանից...
Մաղթում եմ ձեզ ՍԵՐ
Մաղթում եմ լույսեր
Ձեր մանուկների աչքերից պայծառ...
Մաղթում եմ, որ միշտ
Ձեր երազանքներն իրականանան,
Միշտ մնաք վճիտ, ծիածանագույն,
Շնչեք մի հանգով,
Պարծենաք ձագով,
Ու մաղթում եմ, որ
Ձեր թոռնիկները երգեր հնարեն
Ձեր սիրո մասին...

հա, ինչ էի ասում, մեր գլխից էլ անպակաս լինեք :oy

Շնորհավոոոոոոր..... :love

Lianik
18.10.2010, 08:41
Իմ հրաշքներ ջան ջա՜՜ն...ձեզ շատ եմ սիրում :love դե դա գիտեք :oy
Սրտիս մաղթանքն էլ գիտեք.....բայց մի բան էլ ստեղ գրեմ ;)

շնորհավո՜՜՜՜ր:bux::bux::bux::bux:

երջանկության գույնը, որ պարուրել է ձեզ, թող այսուհետ միայն հագենա ու խտանա....:rose:rose:rose իրար հետ հասնեք ձեր իղձերի կատարման գագաթնակետին:yahoo
:love:love:love

իմ համար էլ մի բան մաղթեմ, ձեր թուլտվությամբ :oy ձեր ներկայության պակաս չզգամ լինեք հեռու, թե մոտ :angry:oy;):love

Tig
18.10.2010, 08:44
Զույգերը տարբեր տեսակ են լինում,
Տարբեր բնույթի ու գունավորման,
Ինչպես և
Տարբեր ներդաշնակության,
Բայց որ էսպիսի ունիսոն մի զույգ....
Բայց որ էսպիսի ներդաշնակություն...
Բայց որ էսպիսի սերտ միացություն
Ջինջ ու պարզ սրտով լեռնային գետի
Ու ծիածանի, որ հոգիներն է մեր երփներանգում...
Հրաշք եք...
Սեր է բուրում ձեզանից...
Մաղթում եմ ձեզ ՍԵՐ
Մաղթում եմ լույսեր
Ձեր մանուկների աչքերից պայծառ...
Մաղթում եմ, որ միշտ
Ձեր երազանքներն իրականանան,
Միշտ մնաք վճիտ, ծիածանագույն,
Շնչեք մի հանգով,
Պարծենաք ձագով,
Ու մաղթում եմ, որ
Ձեր թոռնիկները երգեր հնարեն
Ձեր սիրո մասին...

հա, ինչ էի ասում, մեր գլխից էլ անպակաս լինեք :oy

Շնորհավոոոոոոր..... :love

Մու՜շ…:oy:love

My World My Space
18.10.2010, 08:45
Բայց որ էսպիսի ներդաշնակություն...
Բայց որ էսպիսի սերտ միացություն
Ջինջ ու պարզ սրտով լեռնային գետի
Ու ծիածանի, որ հոգիներն է մեր երփներանգում...


Մո՜ւշ էս ի՜նչ լավ ասիր..... յախքում եմ քեզանից..... :beee

Lianik
18.10.2010, 08:48
Զույգերը տարբեր տեսակ են լինում,
Տարբեր բնույթի ու գունավորման,
Ինչպես և
Տարբեր ներդաշնակության,
Բայց որ էսպիսի ունիսոն մի զույգ....
Բայց որ էսպիսի ներդաշնակություն...
Բայց որ էսպիսի սերտ միացություն
Ջինջ ու պարզ սրտով լեռնային գետի
Ու ծիածանի, որ հոգիներն է մեր երփներանգում...
Հրաշք եք...
Սեր է բուրում ձեզանից...
Մաղթում եմ ձեզ ՍԵՐ
Մաղթում եմ լույսեր
Ձեր մանուկների աչքերից պայծառ...
Մաղթում եմ, որ միշտ
Ձեր երազանքներն իրականանան,
Միշտ մնաք վճիտ, ծիածանագույն,
Շնչեք մի հանգով,
Պարծենաք ձագով,
Ու մաղթում եմ, որ
Ձեր թոռնիկները երգեր հնարեն
Ձեր սիրո մասին...

հա, ինչ էի ասում, մեր գլխից էլ անպակաս լինեք :oy

Շնորհավոոոոոոր..... :love

Մու՜՜շ..ընտիր է...
Տիգս ու Ծիածանիկս այնքան լույս ունեն, որ Չիլիի մուսան հասավ Մուշին...;)

Արևածագ
18.10.2010, 08:51
Թեմայի վերնագիրը կարդացել եմ ու անկախ ինձնից սկսել եմ ուրախանալ: Տիգրան ու Հասմիկ, ձեր երջանկության էներգիան այնքան հզոր է ու այնքան ձգող, այնքան ջերմ ու առատ, որ երբևէ ձեզ տեսած չլինելով, ինքս էլ դրական հույզերի ահագին լիցքեր եմ ստանում ձեր միությունից: Շրջապատում այնպիսի մի յուրօրինակ մագնիսական դաշտ եք ստեղծում, որ մի անգամ ձեզ ճանաչողը դժվար թե ինքնակամ ձեզնից կարենա «պոկվել»: Դե այդ մագնետիզմի բացատրությունն էլ Սերն է: Թող միշտ անպակաս լինի ձեզնից::love:flower

Maverick
18.10.2010, 08:58
ՇՆՈՐՀԱՎՈՈՈՈՈՈՐ :)

Շինարար
18.10.2010, 09:01
Tig ջան, Հաս ջան, շնորհավորում եմ, մաղթում եմ ամենակարևորը:roll

ԿԳԴ
18.10.2010, 09:31
Շնորհավորում եմ , երջանկություն եմ ցանկանում, թող ձեր բոլոր երազանքները իրականանան, :roll ամենալավը ձեզ: :bux:

Ռուֆուս
18.10.2010, 09:38
Շնորհավո՜ր Տիգ ու Հաս ջաներ :love

Միշտ էդքան ջերմ, փոխադարձաբար սիրված ու հասկացված եղեք :)

ՆանՍ
18.10.2010, 09:42
Տիգ ջան, Հաս ջան շնորհավորում եմ,:) շաաատ ուրախ եմ, որ ձեզ նման հրաշալի մարդկանց եմ հանդիպել, ցանկանում եմ լիիիիիիիքը սեր, երջանկություն, հաջողություններ... չգիտեմ ինչ խոսքերով ասեմ զգացածս, միշտ մնացեք տենց բարի, կամեցող ու հարազատավարի, հա մեկ էլ մյուս շնորհավորանքս էն լինի, որ լսեմ բալիկ եք ունենալու;):ok

davidus
18.10.2010, 09:46
Եկել եմ ասեմ, թե ինչքաան եմ ես ձեզ սիրում.... :love
Երեխեք ջան, թող էն սերը, որ տածում եք միմյանց ու շրջապատի հանդեպ, տարիների ընթացքում միայն ավելանա, ժպիտն ու երջանկությունը մշտական ուղեկից լինեն ձեզ: Թող բոլորը աշխարհում զգան ձեզ նման ընկերներ ունենալու երջանկությունը:

Հ.Գ. Տիգ, հազար եմ ասել, դու լավն եք, ձեզնից պիտի շատ լինի... :angry :love

StrangeLittleGirl
18.10.2010, 09:56
Էրեխեք ջաաաաաաաա˜ն, ո˜նց եմ ձեզ սիրում :) Շնորհավորանքնե˜րս: Միշտ էդպիսի օրինակելի զույգ եղեք: Էն որ ասում են է՝ բառերը հերիք չեն, որ արտահայտեմ բլաբլաբլա... Չեմ սիրում էդ արտահայտությունը, բայց հիմա էդ ա: Մի խոսքով, դուք վերջն եք :) Ձեզ ծով երջանկություն

My World My Space
18.10.2010, 10:06
http://lh3.ggpht.com/_66lDt2bPUEo/TLvjpmuF68I/AAAAAAAAANs/6EQyMIS0o5A/s512/tig.jpg

հլա նայեք ի՜նչ լավն են....:love

նկարի որակի համար կներեք տրանսպորտի մեջ եմ նկարել, շարժման ընթացքում....

Rhayader
18.10.2010, 10:18
))) Շնորհավոր:

Եկվոր
18.10.2010, 10:57
Տիգ&Հասմիկ ջան, շնորհավորում եմ ծննդյանդ օրը…
Ես որոնեցի, որոնեցի ու իմ կարծիքով գտա մի լավ մաղթանք քեզ համար. թող քո առաջին կեսն ու երկրորդ կեսը երբեք, ..ե ր բ ե ք .. չգտնեն, թե իրենցից ո՞րն է լավը: Երջանիկ լինեք ..բ ո լ ո ր ո վ դ..:love

E-la Via
18.10.2010, 11:12
Տիգ ու Հասմիկ ջաաաաներ շնորհավորանքներս:rose:
Սիրում եք, երջանիկ եք, ընտանիք եք, ցանկանում եմ էդպես սիրով, երջանիկ ընտանիք էլ մնաք:
Եղեք, եղեք ու ևս մեկ անգամ եղեք :love:

յոգի
18.10.2010, 11:21
Սիրելիներս Շնորհավորում եմ, երջանիկ լինեք միշտ, առողջ, խելացի էք, բայց ավելին լինեք... մենք ձեզ շատ ենք սիրում...
Ա. և Գ.

Դեկադա
18.10.2010, 12:21
Շնորհավորում եմ Տիգ ու Հասմիկ ջան: Երջանիկ լինեք::)

Agni
18.10.2010, 12:52
Շնորհավուրում եմ ընկերներս:love... Ամար ու պինդ Սեր... մնացածը հետո կասեմ:
Ես ձեզ...:love. գիտեք ինչքան շատ....:love

Universe
18.10.2010, 12:59
Ուրախ եմ Ձեզ համար անկեղծ եմ ասում: Մեկ կամ երկուս էլ չէ, դեռ հազար տարի իրար հետ ամուսնության տարի ունեք նշելու, չէ, հազար չէ, սպասի, հիմա սենցա մոդա 999.99- ինչից եք խաբար... :) Շնորհավորում եմ:)

Yeghoyan
18.10.2010, 13:05
Շնորհավոր :love

Ոնց եմ ձեզ սիրում :love Հա, ի՞նչ էի ասում … ասում էի շաաատ եմ ուզում ու համոզված եմ, որ դուք միշտ լինելու եք նենց ոնց հիմա եք, ոնց էս երկու տարիների ընթացքում եք ապրել, նույն էլ լինելու եք շատ տարիներ հետո: Ուզում եմ, որ միշտ տեսնենք իրար սիրող, չէ շաաաաատ սիրող, հարգող ամուսինների, ու լավ ընկերների մեր կողքին: Ամենակարևորը չմոռանաք սիրո մասին, թող ամբողջ կյանքում ձեզ ուղեկից լինի, ապրեք ուրախ ու երջանիկ, օրինակ լինեք մեր համար, ոնց հիմա ենք նայում ձեզ ու ուրախանում, նույնն էլ տարիներ անց լինի ու շուտ արեք մի պստիկ ունեցեք, հերիք պարապ ման գաք :P

Բա ե՞րբ ենք գնում խմելու :roll

Taad
18.10.2010, 13:11
Շնորհավորում եմ

Lion
18.10.2010, 13:27
Երջանիկ լինեք :)

rainbow
18.10.2010, 13:31
Շնորհակալ եմ բարի ու անկեղծ շնորհավորանքների համար, թող մեր երջանկությունը վարակիչ լինի բոլորիդ համար , թող յուրաքանչյուր կին զգա այն ինչ ես եմ զգում, ապրի ու վայելի հազարավոր բերկրալի պահեր. իսկ հիմա Ձեր բոլորի թույտվությամբ ցանկանում եմ սիրո խոստովանություն անել ամուսնուս:oy

Ես քեզ միշտ սիրել եմ , սիրում եմ հիմա ու քեզ սիրել երբեք չեմ դադարելու.Դու իմ երջանկությունն ես.քեզ ստեղծելիս` աստված իրականացրել է իմ բոլոր երազանքները, եվ ես անասելի հարուստ եմ քեզանով.Շնորհակալ եմ քեզ կյանքիս ամենապայծառ օրերի համար, Շնորհակալ եմ , որ կաս ...:love

Tig
18.10.2010, 13:49
Ժող, էս ինչ եք անում…:oy
Վերջին անգամ սենց մեկ էլ երևի մեկ էլ Հասոիս խոստովանելուց էի հուզվել…:love


Շնորհակալ եմ բարի ու անկեղծ շնորհավորանքների համար, թող մեր երջանկությունը վարակիչ լինի բոլորիդ համար , թող յուրաքանչյուր կին զգա այն ինչ ես եմ զգում, ապրի ու վայելի հազարավոր բերկրալի պահեր. իսկ հիմա Ձեր բոլորի թույտվությամբ ցանկանում եմ սիրո խոստովանություն անել ամուսնուս:oy

Ես քեզ միշտ սիրել եմ , սիրում եմ հիմա ու քեզ սիրել երբեք չեմ դադարելու.Դու իմ երջանկությունն ես.քեզ ստեղծելիս` աստված իրականացրել է իմ բոլոր երազանքները, եվ ես անասելի հարուստ եմ քեզանով.Շնորհակալ եմ քեզ կյանքիս ամենապայծառ օրերի համար, Շնորհակալ եմ , որ կաս ...:love

Կյանքիկ ջան, ես էլ քեզ եմ սիրում… ու շնորհակալ եմ, որ դու կաս… ու… ու էլ չգիտեմ ինչ ասեմ…:love:oy

A.r.p.i.
18.10.2010, 13:57
Տիգ ջան, Հաս ջան, մի անգամ եմ ձեզ ընդամենը տեսել , բայց արդեն հասցրել եմ շատ հարգել ու սիրել:love : Շնորհավորում եմ ու մաղթում եմ, որ ամբողջ կյանքում մնաք այնպիսին, ինչպիսին որ կաք:Անսահման սեր , երջանկություն եմ ցանկանում : Ծլեք, ծաղկեք, զորանաք:rose

Չամիչ
18.10.2010, 14:05
Դուք չեք էլ պատկերացնի թե ինչքան լավն եք, ու հենց իրար հետ, իրար կողքի մի տեսակ յուրահատուկ եք նայվում:

Հրաշքի այն զգացումը, որը միայն փոխադարձ սերը կարող է պարգեւել թող ուղեկցի ձեզ ձեր ամբողջ կյանքում:

ivy
18.10.2010, 14:51
Tig ու Rainbow, ձեզ իրականում չեմ տեսել, բայց նկարներից մոտս էն տպավորությունն է ստեղծվել, որ իրար շատ եք սիրում և ներդաշնակ զույգ եք: Միշտ էդպիսին մնաք: :)

yerevanci
18.10.2010, 15:08
Շնորհավորհանքներս, եղեք երջանիկ

Dayana
18.10.2010, 15:26
Յա, խոխե՞ք, արդեն 2 տարի ա ամուսնացած եք: Ինչպես կասեին մեր սիրելի Հ1-ի թարգմանիչները ՝ զիլ ա :))

Նաիրուհի
18.10.2010, 15:56
Հիմա ես եմ խոսում...
Առաջին իսկ հանդիպումից լցվեցի էն լույսով, որ ձեզնից է հորդում...... Ես դեռ էդպիսի զույգ չէի տեսել։ Բա որ նույնիսկ պարելիս իրար ձեռք բաց չէիք թողնում...:love
Հո սկզբում չգիտեի՞, որ Ակումբից եք։ Ձեզնից հեռու էի մնում, որովհետև էնքա՜ն կատարյալ էիք միասին, որ վախենում էի ինչ-որ կերպ խաթարել էդ ներդաշնակությունը. մենակ հեռվից էի նայում ու չէի կարողանում չժպտալ :oy
Տիգ ջան, Հաս ջան, գիտեմ, որ զգացել-հասկացել-համոզվել եք, թե ինչքան եմ սիրում ձեզ։ Մաղթանք-բան չեմ գրում. դուք շատ էլ լավ գիտեք, թե ձեր երջանկության հավերժությունն ապահովելու համար ինչ է պետք, ու միասին էնքան ուժեղ եք, որ ինչ էլ լինի՝ կկարողանաք հաղթահարել...
Ինչ լավ է, որ դուք կաք, որ միասին եք, որ ճանաչում եմ ձեզ :love
Հա, էս մի բանն էլ ասեմ ու գնամ. Հա´ս, էդքան մի ճնշի ինձ, լա՞վ... Ոչ մի անգամ չեմ ասել, էսօր կասեմ. եթե երբևէ պիտի ընտանիք ունենամ, ուզում եմ՝ ձեր ընտանիքի նման լինի... :oy

Jarre
18.10.2010, 16:07
Տիկ ու Հասո ջաներ :)

Սրտանց ուրախ եմ ձեր միության ու ընտանիքի համար։ Իրար լիքը վստահեք, եղեք անչափ ազատ, բայց էտ դրա հետ զուգահեռ շարունակեք հարգել ու սիրել զ'միմեանց լիքը լիքը :love

Արևհատիկ
18.10.2010, 17:28
Տիգրան և Հասմիկ ջաներ, սրտանց շնորհավորում եմ :love Միշտ տենց սիրով ու երջանիկ լինեք:
Սիրում եմ ձեզ :kiss

Ձայնալար
18.10.2010, 17:44
Երկուսը թող 82 դառնա՝ դրանից ավել արդեն անհամություն ա :D

Երջանիկ եղեք, լավն եք՝ Հասմիկը մի տեսակ դրական էներգիա ա ճառագայթում, Տիգն էլ ա խիստ դրական, բայց էդքան չի ճառագայթում :))

Nadine
18.10.2010, 17:56
Սրտանց շնորհավորում եմ...Երջանիկ եղեք :)

Interdenominational
18.10.2010, 18:09
Սիրով շնորհավորում եմ :)

Անտիգոնե
18.10.2010, 18:33
Միանում եմ բոլոր շնորհավորանքներին:
Թող Աստված ձեզ երկար և երջանիկ կյանք պարգևի: Այնքան երկար, որ ձեր ադամանդե հարսանիքն էլ ակումբցիներով շնորհավորեք:)

*e}|{uka*
18.10.2010, 18:35
:love :love :love

Ապե Ջան
18.10.2010, 18:45
Շնորհավորում եմ :)

Moonwalker
18.10.2010, 18:46
Շնորհավոր :)

Մանուլ
18.10.2010, 19:09
Ես էլ եմ շնորհավորում, երջանիկ եղեք :):):

Ambrosine
18.10.2010, 19:17
Տիգ ջան, Rainbow ջան, սրտանց շնորհավորում եմ :drinks Շատ ուրախ եմ ձեզ համար։ Միշտ երջանիկ լինեք, որ անգամ հասարակ նկարից դա զգացվի, ինչպես որ հիմա է զգացվում ;)

:bux:

Կաթիլ
18.10.2010, 19:17
Հաս ջա՛ն, Տիգ ջա՛ն, շնորհավորում եմ: Կատարյալ զույգ եք, ապրեք, որ էս մեծ աշխարհում գտել եք իրար :) :flower

Էլիզե
18.10.2010, 19:20
Ձեր աչքերը թող միշտ փայլեն, երբ միմյանց հանդիպեն.... :)

Պոետ եմ էլի.... :))

Հայուհի
18.10.2010, 19:22
Շնորհավորում եմ:love

_Հրաչ_
18.10.2010, 19:52
Շնորհավոր Տիգրան ջան, Հասմիկ ջան: Միշտ սերով լինեք: Միշտ տենց ջերմ լինեք :)

Դատարկություն
18.10.2010, 20:34
Տիգ:love Հաս:love, երջանիկ եմ, որ դուք երջանիկ եք, որ միմյանց գտել եք ու էլ չեք կորցնելու։ Երջանիկ եմ, որ երբ ձեզ տեսնում եմ, զգում եմ, որ էս կյանքում սիրուց ավելի կարևոր բան չկա, երջանիկ եմ, որ ձեզ ճանաչում եմ ու կարող եմ ի սրտե շնորհավորել։ Շնորհավորում եմ ձեզ։ Դուք գիտեք, թե ինչքան եմ ձեզ սիրում :oy։
:love

Tig
18.10.2010, 21:45
Երեխեք:love
Շատ, շատ շատ ապրեք: Ցանկանում եմ, որ բոլորդ էլ գտնեք ձեր սերը, էն սերը, որին իրոք ձգտումա ձեր սիրտը::love

VisTolog
18.10.2010, 22:09
Tig ջան, Հաս ջան, սաղ ասեցին, չեմ ուզում կրկնվեմ::)
Երջանիկ եմ, որ դուք երջանիկ եք::)


ՀԳ Տարոսը ինձ::))

Ամպ
18.10.2010, 22:27
Ակումբում գրանցվելու առաջին իսկ օրվանից որոշ ակումբցիների, այդ թվում նաև Tig ու Rainbow ակումբցիների գրառումները միշտ մեծ հարգանքով ու հետաքրքրությամբ եմ կարդացել:
Tig ջան, Rainbow ջան, ընդունեք շնորհավորանքներս: Ձեզ մեծ երջանկություն եմ մաղթում: :flower

Yevuk
18.10.2010, 22:54
Տիգրան ջան, Հասմիկ ջան, շնորհավորում եմ ձեր ամուսնության տարեդարձը: Անսահման երջանկություն ու անսպառ սեր ձեզ, միշտ լինեք միասին՝ մի ամբողջություն::love Պաչիկներ ձեզ: :kiss

Chuk
19.10.2010, 10:12
Անկեղծ ասած չեմ հասկանում ամուսնության երկրորդ տարեդարձի առթիվ թեմա բացելը, բայց որովհետև տեսնում եմ, որ շնորհավորանքներն ուրախացնու են, կարևոր են, «ենթարկվում եմ»: Ուղղակի ասեմ, որ ձեզ շատ եմ սիրում :)

Jarre
19.10.2010, 10:53
Անկեղծ ասած չեմ հասկանում ամուսնության երկրորդ տարեդարձի առթիվ թեմա բացելը, բայց որովհետև տեսնում եմ, որ շնորհավորանքներն ուրախացնու են, կարևոր են, «ենթարկվում եմ»: Ուղղակի ասեմ, որ ձեզ շատ եմ սիրում :)

Կներեք օֆտոպի համար, բայց նույն ձև ես չեմ հասկանում ծննդյան տոների համար թեմա բացելը ու էտ պատճառով էլ չեմ էլ «ենթարկվում» :)

Իսկ Chuk-ի գրառման տակ շնորհակալությունս պատահաբար եղավ, սորի։

Yellow Raven
19.10.2010, 11:28
Տիգ ու Ռեյնբոու, դեռ չէի ասել, բայց պետքա ասեմ` երանի մյուս զույգերն էլ ձեզ նման իրար սիրող ու տենց ժպտերես լինեն:love
Շնորհավորում եմ, միշտ մնաք այդպիսին:)

Ֆոտոն
19.10.2010, 11:31
Սրտանց շնորհավորում եմ: :) :love

Եկվոր
19.10.2010, 13:07
Անկեղծ ասած չեմ հասկանում ամուսնության երկրորդ տարեդարձի առթիվ թեմա բացելը, բայց որովհետև տեսնում եմ, որ շնորհավորանքներն ուրախացնու են, կարևոր են, «ենթարկվում եմ»: Ուղղակի ասեմ, որ ձեզ շատ եմ սիրում :)

Խելքս իմը չի ենթարկվող ղեկավար տեսնելու համար:)

Chuk
19.10.2010, 13:17
Եկվոր, Ժառ, շնորհակալություն ձեր կարծիքների համար: Կարծում եմ, որ ես՝ թեմայից չշեղվելով, իրավունք ունեի իմ կարծիքն արտահայտել երևույթի մասին: Պետք չի թեման շեղել ու դրա քննարկում դարձնել:

Inna
19.10.2010, 17:09
Շնորհավորում եմ:)

Գանգրահեր
19.10.2010, 18:25
Շնորհավոր:)

Աբելյան
20.10.2010, 21:21
Շնորհավոր երկուսիդ էլ: Միշտ սենց լուսավոր զույգ մնաք, Աստված տա ես ու կինս էլ ձեր պես սիրենք իրար::)

Ուլուանա
25.10.2010, 23:06
Շնորհավոր, էրեխեք ջան, միշտ տենց սիրով լինեք, առողջ ու երջանիկ :):

My World My Space
29.10.2010, 07:54
Ու մաղթում եմ, որ
Ձեր թոռնիկները երգեր հնարեն
Ձեր սիրո մասին...


վերջի վարյանտ պատմվածքներ..... :D

Lusinamara
18.10.2011, 00:14
Իմ շա՜տ սիրելի Տիգ ու Հաս ջաներ, երկու օր առաջ էս թեման լրիվ անսպասելի «հայտնաբերեցի» ու չէի համբերում՝ երբ են անցնելու օրերը, որ շնորհավորեմ:))

Դուք այնքա՜ն արևոտ կերպարներ, բարություն բխող աղբյուրներ եք… Որ ասեմ ձեզ սիրում եմ, դա քիչ է, ձեզ համարում եմ իմ իմացած ամենաներդաշնակ զույգը:
Տիգ ջան, ցանկանում եմ, որ Հասի անուշադրությանը ծարավ մնաս, նրա հայացքը միշտ քեզ սաստի, ուժ տա ամենաթույլ պահիդ ու Հաս ջան, նույնը քեզ համար եմ ասում: Մի՜շտ միասին, ուրախ ու առողջ լինեք, սակայն, միևնույնն է, ինձ մոտ այն տպավորությունն է, եթե Աստված չանի, ձեզնից մեկը հիվանդանա, մյուսի մեղմ «Լավացի՛ր»-ը բավական կլինի նրան լավացնելու համար:
Ամենաամենաբարի մաղթանքները երկուսիդ…
Ինձ էլ մաղթում եմ տեսնել, գրկել ու հրճվել ձեր շարունակությամբ:):love


Մի փոքրիկ, բայց սրտաբուխ նվեր (http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_18.html) ունեմ, որն ուզում եմ ձե՛ր գլխավորությամբ նվիրել բոլոր երջանիկ զույգերին:)

My World My Space
18.10.2011, 06:06
էս հլա իրեեեեե՜ք.....

Lion
18.10.2011, 07:13
ԵՐջանիկ լինեք, իրար հետ լինեք :)

Chilly
18.10.2011, 07:56
Զույգերը տարբեր տեսակ են լինում,
Տարբեր բնույթի ու գունավորման,
Ինչպես և
Տարբեր ներդաշնակության,
Բայց որ էսպիսի ունիսոն մի զույգ....
Բայց որ էսպիսի ներդաշնակություն...
Բայց որ էսպիսի սերտ միացություն
Ջինջ ու պարզ սրտով լեռնային գետի
Ու ծիածանի, որ հոգիներն է մեր երփներանգում...
Հրաշք եք...
Սեր է բուրում ձեզանից...
Մաղթում եմ ձեզ ՍԵՐ
Մաղթում եմ լույսեր
Ձեր մանուկների աչքերից պայծառ...
Մաղթում եմ, որ միշտ
Ձեր երազանքներն իրականանան,
Միշտ մնաք վճիտ, ծիածանագույն,
Շնչեք մի հանգով,
Պարծենաք ձագով,
Ու մաղթում եմ, որ
Ձեր թոռնիկները երգեր հնարեն
Ձեր սիրո մասին...


Շնորհավոր երեխեք :love
Էն մաղթանքս ուժի մեջ ա, մաղթում եմ որ սոսնձվի ձեզ :)
Խելառ սեր ու կայուն հարգանք, լավ ընկերներ ու շատ փող թող լինի :)

einnA
18.10.2011, 09:10
Շատ քիչ է պատահում ու շատ քիչ մարդկանց նկատմամբ եմ ինչ-որ ուրիշ տեսակի (լավ տեսակի :)) ) հստակ վերաբերմունք ունենում միանգամից:
Ձեզ սիրեցի :love

Նաիրուհի
18.10.2011, 09:45
Տիգ ջա՜ն, Հաս ջա՜ն... :love

E-la Via
18.10.2011, 10:34
Հաս, Տիգ, Շնորհավորում եմ :love:

Հաս ջան, հարցազրուցի ժամանակ Տիգը այս նախադասությունն ասաց.
«Ինձ համար երջանկության գագաթնակետը կեսիդ առկայությունն է քո կողքին: Եթե նա իսկապես քո կեսն է, ապա ձեր երջանկությունը անկասելի է : Իսկ մնացածը ինքնաբերաբար լինում է»:

Մեկդ մեկի կեսը լինելով՝ ունեք նաև Երջանկությունը: Իսկ մնացած ամեն ինչ էլ համոզված եմ ժամանակի ընթացքում կստեղծեք:
Կարևորը ամուր պահեք ձեր սերը :rose:rose:rose

Բայց էսօր ինձ էլ եմ մաղթանք հղելու :)):
Ես գիտեմ, որ ձեր նման երկրորդը չկա, բայց եթե ամուսնանալու եմ, ուրեմն ուզում եմ առաջին իսկ օրվանից աչքերս Հասոյին նման սիրով, քնքշանքով լցված լինեն, իսկ դիմացինս էլ Տիգի նման համբերությամբ ու իմաստությամբ զինված լինի:
Էնքան ուրախ եմ, որ Կաք, որ ճանաչում եմ: Ձեզ նայելով՝ հավատս ամրապնդվում ա:

ՆանՍ
18.10.2011, 11:45
ՏիգՀաս ջան, դուք երկուսն եք մեկում;), ու ես ցանկանում եմ, որ մինչ ի մահ լինեք անբաժան և երջանկությամբ ողողված...Ես ձեզ շատ եմ սիրում:love:kiss

murmushka
18.10.2011, 12:27
Շնորհավորում եմ, ձեր ընտանիքն արդեն 3 տարեկան է, ասում են դժվար պահերն արդեն անցել են ու եկել է հանգիստ երջանկությունը վայելելու ժամանակը, երջանիկ եղեք, թող ձեր բոլոր նպատակներն իրականան....

Ջուզեպե Բալզամո
18.10.2011, 14:47
:) Էն օրը՝ ձորում… կայծեր կային… սիրո կայծեր, կայծակիկներ որոնք նյութ էին փնտրում այրելու ու այրելով՝ բոց դառնալու… նույնիսկ բոցեր կային, որոնք նոր վառելիք էին փնտրում իրենց կյանքն այրումով քաղցրացնելու… Ու նրանց կողքին խաղաղ մի ճրագ, հաստատուն բոցով, լուսավոր ու տաք… որոնողներին նպատակ ու հավատ տվող, որ. "սենց հնարավոր ա"…
Ձեր ճրագը քող միշտ վառվի, էդպես խաղաղ ու տաք… շնորհավոր :)

Աբելյան
18.10.2011, 22:56
Շնորհավորում եմ, ամենալավը ձեզ::love

yerevanci
19.10.2011, 09:43
Շնորհավորում եմ ;)