PDA

Դիտել ողջ տարբերակը : Ազգային Հայրենասիրական երգեր



Benadad
17.10.2010, 16:41
Օգնեք, ինձ պետք է մեր ազգային հայրենասիրական երգերի բառերը,եթե ունեք խնդրում եմ օգնեք

Նաիրուհի
17.10.2010, 17:09
:love

Աղբյուր Սերոբի երգը

Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե,
Արդեն ժամանակն է, թող գա,
Մահ-պատերազմի օրհաս է,
Ազատություն սիրողը թող գա:

Այս հինգ դար է՝ մեզ կսպանեն,
Բռնի՝ կրոնքից կհանեն,
Մեր կին, աղջիկներ կտանեն,
Պատիվ ունեցողը թող գա:

Կռվենք, պարպենք ու վերջանանք
Կամ զենքերով կյանք ստանանք,
Բավական է գերի մնանք,
Ազնիվ մտածողը թող գա:

Մերթ ի Սասուն, մերթ ի Սիփան
Կռիվ անենք միշտ անխափան,
Կռվելով փրկենք Հայաստան,
Սերոբ քաջին սիրողը թող գա:


Զեյթունցիների հիմնը

Արևն ելավ, զեյթունցինե’ր,
Դեհ ձի հեծնենք, առնենք զենքեր, դիմենք առաջ.
Ինչո՞ւ, ինչո՞ւ գլուխ ծռենք
Բռնավորին մեր վիզ պարզած:

Զեյթունցի ենք, մեր սփոփանք
Են պատերազմ և արշավանք,
Սուր, թուր, գնդակ և հրացան
Են խաղալիք մեր հավիտյան:

Ամբողջ հինգ դար գերի ենք մենք,
Մեր շղթայք մենք պատրաստեր ենք,
Ինչո՞ւ այժմեն մենք չստիպենք
Մեր գերողին կրելու զայն:

Կեցցե’ Զեյթուն, ապրի’ Զեյթուն,
Թող չտեսնե ստրկություն.
Քանի ունի մեզ պես որդիք,
Ապրի’ Զեյթուն, կեցցե’ Զեյթուն:

Սերոբի և Սոսեի երգը

Գնդակ որոտաց նոյեմբեր ամսուն,
Պաշարված ենք մենք, իմ սիրուն Սոսե,
Վեր առ մոսինդ, քաջություն հոսե,
Քո սիրած Սերոբի օրհնյալ օրն այս է:

Ձայն տվավ Սոսեն. -Սերոբ ջան հոս եմ,
Զինված պատրաստված, ձայնիդ կսպասեմ,
Քեզի հետ կռվելու, քո կողքին մեռնելու
Ամեն օր, ամեն ժամ, պատրաստ է Սոսեն:

Իսկ քո Սերոբը, կյանքիդ հատորը,
Արյունով ներկեց Տալվորիկ ձորը,
Առյուծի նայվածքով նայում էր բոլորը,
Հաղթական կռվի մեջ էր ամբողջ օրը:

Ձայն տուր, Անդրանիկ, կենսատու ընկեր,
Արդյոք այս պահին ո՞ր լեռն ես պառկել,
Ոսկեթել մազերով երեսդ ես ծածկել,
Հաղթական բազուկով մոսինդ ես գրկել:

Հասիր, Անդրանիկ, հասիր օգնության,
Սերոբ կզոհվի, ի սեր ազգության,
Դե հասի՛ր, շուտ հասիր կտրիճ խմբերով,
Սերոբ կզոհվի յուր զավակներով:

Իմ ամենասիրելիներից

Ախպերս ու ես

Անօրեն թուրքն է տիրել մայր հողին,
Ի՞նչ սրտով պիտի մտնենք անկողին.
Մամ ջան, չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես։

Խավար գիշեր է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում,
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես
Խփում ենք թուրքին ախպերս ու ես։

Երբ լուսաբացին թուրքն է ներս սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում.
Ինչքան պետք լինի՝ կկռվենք այսպես
Հայ ազգի համար ախպերս ու ես։

Էլ ետդարձ չկա, կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի´ լա, մայրի´կ,
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են՝ ախպերս ու ես։

Մամ ջան, կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սև օրն հայոց,
Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես
Ծափով-ծիծաղով ախպերս ու ես...

A.r.p.i.
17.10.2010, 17:18
Այս երգը շատ-շատ եմ սիրում:love

Մարտիկի երգը


Թռչեի մտքով տուն,
Ուր իմ մայրն է արթուն,
Տեսնեի այն առուն,
Կարոտով ես անհուն,
Որ ամեն մի գարուն
Ջրերով վարարուն
Կարկաչում էր սարերում:

Թեքվեի աղբյուրին,
Կարոտած պաղ ջրին,
Լինեի հանդերում,
Մեր կանաչ մարգերում,
Ուր ծաղկունքն են բուրում,
Ուր մանուկ օրերում
Հովն էր ինձ միշտ համբուրում:

Հայրենիքն իմ սրտում՝
Թե չընկնեմ ես մարտում,
Ա՜խ, իմ մայր թանկագին,
Տուն կգամ ես կրկին,
Կսփոփեմ քո հոգին
Համբույրով սրտագին,
Կսեղմեմ քեզ իմ կրծքին:

Benadad
17.10.2010, 23:43
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ

Ով դու անմահ քաջ զորավար,
Հայոց պարծանք դու Անդրանիկ,
Քեզ պես չի ծնել ամեն դար,
Ազգիս հերոս քաջ Անդրանիկ:

Քո սուրբ անունդ ամեն տեղ,
Միշտ հիշվում է քաղաք, թե գեղ,
Ինչպես Սասնո Դավիթն ահեղ,
Զարգիր անցար քաջ Անդրանիկ:

Թշնամիքդ ահաբեկված,
Փախչում էին տուն-տեղ թողած,
Կտրիճների սուրը շողաց,
Ազգի պաշտպան քաջ Անդրանիկ:

Փառաբանենք զորավարին,
Ուխտենք նրա գերեզմանին,
Հայոց ազգի բարերարին,
Միշտ քեզ հիշենք քաջ Անդրանիկ:


ՔԵՌՈՒ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի,
Ինքդ արի և գործերդ միշտ բարի ,
Սրտաճմլիկ լուրդ առանք ցավալի,
Քաջաց քաջը, հերոս Քեռի պանծալի:

Թող լռեն սոխակներ, էլ չճլվլան,
Սլացե՛ք կռունկնե՛ր դեպի Հայաստան,
Լուր տարածեք դուք՝ համայն հայության՝
Հայոց պաշտպան Քեռին իջավ գերեզման:

Մահը դաշնակցությանը վիշտ պատճառեց,
Եվ ընտանիքիդ՝ ալ սիրտը խռովեց,
Համարյա թե ամբողջ Կովկասը ցնծվեց,
Քեզ համար շատ մայրեր լացին ,ողբացին։

Ռևանդուզի կռիվն էր շատ ահավոր,
Թշնամու զորքերն էին բյուրավոր,
Տասնինը տասնվեց, մայիս տասնհինգին
Հայոց առյուծն ընկավ վրեժը կրծքին:



Աշխարհ սարսափ հայի ահը,
Գետին ընկավ թուքի գահը,
Քեզ պատմեմ Թալեաթին մահը,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:

Դաշնակցություն ժողով արեց,
Շուն Թալեաթին մահ որոշեց,
Թեհլերյանի բախտը բացվեց,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:

Թալեաթ փաշան փախավ Բերլին,
Թեհլերյանը հասավ հետին
Զարկեց ճակտին, փռեց գետին,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:

Շուն Թալեաթին գցին հորը,
Լուր ղրկին պոռնիկ մորը,
Կեցցե հայոց կամավորը,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:

Հիշատակդ միշտ փառավոր,
Շիրիմիդ լույս Քրիստափոր,
Մայիս 28 շնորհավոր,
Գինի լից, ընկեր ջան, գինի լից,
Խմողաց անուշ:

---------- Ավելացվել է՝ 23:43 ---------- Սկզբնական գրառումը՝ 23:42 ----------

Արյունոտ դրոշ

Արյունոտ դրոշ վեհ դաշնակցության,
Ծածանվեց ընդդեմ բռնակալության,
Հույսով լցվեցավ սիրտը հայության,
Երկյուղը պատեց կայսեր օսմանյան։

Բայց մարդասպանը սաստիկ զայրացավ,
Հայեր ջնջելու հրաման տվավ,
Քանդել Հայաստան, ջնջել հայ անուն,
Որ չկատարվի յուր անկախություն։

Բայց զենք ի ձեռին՝ ոտքի կանգնեցան
Քաջ ֆիդայիններ, առյուծի նման,
Կռիվ կմղեր հերոս Անդրանիկ,
Սարսափը տիրեց օսմանյան զորքին։

Արի՜ք, հայկազունք, գոչենք միաձայն,
Սրտագին գոչենք կեցցե՜ Հայաստան,
Կեցցե Հայաստան և ազատություն,
Հայրենյաց պաշտպան դաշն հայություն։




Արդյոք ովքե՞ր են

Արարատն առաջ, հայ զինվորներ քաջ,
Վրեժ մեր սրտում՝ գնում ենք առաջ:

Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:

Սարերից իջավ մի խումբ ձիավոր,
Նրանց մեջն էլ քաջ՝ Սերոբն ուխտավոր:

Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:

Դե՛, կռվե՛ք տղերք, դե՛, կռվե՛ք քաջ-քաջ,
Ջարդե՛նք թշնամուն, գնանք միշտ առաջ:

Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:

Գևորգ չաուշն էլ ջահել ու ջիվան,
Ուներ մեծ անուն՝ սարերուն Ասլան:

Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ հայոց քաջերն են:
Արդյոք ովքե՞ր են, հե՛յ, ի՞նչ կտրիճներ են,
Մասիսը վկա՝ ֆիդայիններ են:




Անօրեն թուքն է տիրել մայր հողին,
Ինչ սրտով պիտի մտնենք անկողին...
Մամ ջան չտխրես, շատ չմտածես,
Կռիվ ենք գնում ախպերս ու ես...

Մռայլ գիշերն է, նստած ենք փոսում,
Այստեղ հայ քաջի արյունն է հոսում:
Եկել ենք կռիվ, կռվում ենք այսպես,
Խփում ենք թուրքին ախպերս ու ես...

Երբ լուսաբացին թուրքը լեռն է սողում,
Մեր զիլ հարվածից աշխարհն է թնդում,
Ինչքան պետք լինի` կկռվենք այսպես,
Հայ ազգի համար ախպերս ու ես...

Էլ հետդարձ չկա կռիվ է սաստիկ,
Օրհնանքդ տուր մեզ ու մի լար մայրիկ...
Թե մի օր կտրիդ զույգ արծիվ տեսնես,
Էդ մեր հոգիքն են` ախպերս ու ես...

Մամ ջան կբացվեն դռները մեր գոց,
Ոսկի կհագնե սեւ օրն հայոց...
Ու տուն կդառնանք հաղթությամբ էսպես,
Ծափով-ծիծաղով... Ախպերս ու ես!


Արմեն Մովսիսյան

Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, երգս կիսեմ քեզ հետ,
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, ցավը կիսենք մեկ տեղ,
Սառած մարմնիդ ես հուր կտամ,
Իսկ երգերին թևեր կտամ,
Ու քեզ տանեմ մեր սարերով,
Ու քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:

Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր օրն է արթնացել
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, նոր կյանքն է շունչ առել
Կապույտ երկնի աննմար արքան
Անտառների կանաչ հսկան
Իսկ քեզ տանեմ մեր սարերով,
Իսկ քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:

Բարձրացրու գլուխդ, զինվո՛ր,
Բա՛ց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում։

Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, զանգերը չեն լռել,
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ, մեր երգը չենք գրել,
Կիսատ երքիդ նոր տող թելեմ,
Կիսատ զարկիք նոր զարկ ձուլեմ,
Ու քեզ տանեմ մեր սարերով,
Ու քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:

Ու քեզ տանեմ մեր սարերով,
Ու քեզ տանեմ մեր լեռներով,
Ցույց տամ երկինքը մեր, Մասիսը ալերում,
Տունը, հայրենի մեր տունը:


Խուժան Ասկեար

Խուժան ասկեար զորք է ժողվեր
եկեր Մշո դաշտն է պատել.
Սուլթան կ՛ուզէ ջնջել մզի
Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…

Խեղճ մշեցին մեռավ լալով ,
Օտար երկրներ ման գալով,
Մեռավ թուրքի հարկը տալով,
Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…

Ինչ անիծեմ թուրք ասկեարին,
Որ սպանեց ջոջ Աբոյին,
Մեր յոյս թողեց օրօրոցին,
Զարթնիր լաօ , մեռնիմ քզի…


Հիմի է՛լ լռենք

Հիմի է՛լ լռենք, եղբայրք, հիմի է՛լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին
ականջ չի դնում մեր լաց ու կոծին:
Ասացե՛ք, եղբայրք, հայեր ,ի՞նչ անենք,
Հիմի՞ է՛լ լռենք :

Հիմի էլ լռեքն , երբ մեր թշնամին,
Դավով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխաչհից հայկայ անունը,
հիմքից կործանեց Թորգոմայ տունը ,
Խլեց մեզանից թագ, ե՛վ խոսք , ե՛վ զենք,
Հիմի՞ է՛լ լռենք :

Հիմի էլ լռեքն , երբ մեր թշնամին ,
Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,
Մշակից ձեռքից էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խափից մեր շղթան կռեց…
Վա՜յ մեզ , շղթայով կապված գերի ենք,
Հիմի՞ է՛լ լռենք…


]Ձայն տուր, ո՛վ ֆիտայ[/B]

Ձայն տուր ո՛վ ֆիտայ, ինչու՞ ես լռում ,
Լուռ ու մունջ նստած, երկար մտածում,
Ավա՜ղ երկար մտածում ,
Տխուր , երկար մտածում :

Շարժեցե՛ք տղերք սուրեր շողշողուն,
Թափեցք կրակ թշնամյաց գլուխուն,
Գազան թշնամյաց գլխուն ,
Դաժան թշնամյաց գլխուն:

Թափենք մեր արյուն իբրև ախոյան,
Լինի առաջնորդ մեր ազատության ,
Սիրուն մեր ազատության ,
Անուշ մեր ազատության :

Շտապե՛նք ,ընկերներ , խմբվիլ միատեղ,
Մտաքսե դրոշակ ծածանի այնտեղ ,
Թող միշտ ծածանի այնտեղ,
Սիրուն ծածանի այնտեղ :

Պարզեցե՛ք դրոշ վեհ Դաշնակցության ,
Լինի առաջնորդ մեր ազատություն ,
Սիրուն մեր ազատության ,
Անուշ մեր ազատության :

Քանի այսպես է հայը խղճալի ,
Զինված պիտի լինի ամբողջ ֆետայի,
Սիրուն ամբողջ ֆիտայի,
Կտրիճ ամբողջ ֆիտայի :


Միացե՛ք հայեր

Հսկա երկիր էր Հայաստանը մեր ,
Բայց ինչքան ասես՝ թշնամի ունէր,
Բոլոր կողմերից , հեռուն , դրացին
Ձեռք ձեռքի տված մեզ բզկտեցին :
Ու թուրքն էլ վայրագ օգտուեց առիթից,
Կոտորեց ազգս ,տիրացավ երկրիս …

Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր,
Արցախն է մեզ կանչում , օգնության հասեք ,
Դեռ ճամբայ ունինք , պի՛տ հասնինք Սասուն ,
Քաջերի հողը մեզ է սպասում :

Ա՜խ Նախիջևան , հայոց բնօրրան ,
Անթիվ թշնամիքդ , եկան անց կացան ,
Քեզ բաժին ընկավ սև բախտը դաժան ,
Թուրքին տրուեցիր, հող պապենական :
Ուս ուսի տված առյուծի նման,
Ետ բերենք հաղը ՝ փառքը հայության :

Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր …


Պայծառ գալիք է սպասում հային ,
Այս դժուար պահին լինենք միասին ,
Չի հանգստացել ,մեր նենգ թշնամին ,
Ուզում է նորից կոտորել հային…
Ուս ուսի տվածծ , առիւծի նման ,
ետ բերենք հողն ու փառքը հայութեան :

Հայե՜ր միացե՛ք , միացե՛ք հայեր …


Չորրորդ գնդի հրամանատար քաջ Քեռի
Ինքդ արի և գործերդ միշտ բարի,
Սրտաճմլիկ լուրը տարին ցաւալի,
Քաջաց քաջը հերոս Քեռի պանծալի :

Անգութ մահը քեզ մեզանից բաժանեց ,
Մեր սրտերում անբուժելի վէրք բացեց ,
Մի՞ թէ չար գնդակը քեզի որոնեց,
Գաղաբար ու յոյսերդ իսպառ խորտակեց :

Թող լռե՛ն սոխակներ , էլ չի ճլւլան ,
Սլացէ՛ք կռունկներ դեպի Հայաստան ,
Լուր տարածեցէ՛ք դուք համայն հայության ,
Հայոց պաշտպան Քեռին մտավ գերեզման :

Դու ամեն տեղ վազում էիր օգնության ,
Քեզ հասնում չէր ո՛չ սուր , ոչ՛ թուր , ո՛չ գնդակ,
Ամէնքին անխտիր էիր դու պաշտպան,
Կոչմանդ արժանի , Հերոս Քեռի ջան :

Մահդ Դաշնակցութեան մեծ ցավ պատճառեց ,
Եւ ընկերներուդ սիրտը խռովեց,
Համարեա թէ ամբողջ Կովկասը ցնցեց ,
Քեզ համար շատ մայրեր լացին , ողբացին …


Ադանայի Կոտորածը

Կոտորածն անգութ հայերը թող լան,
Անապատ դարձավ շքեղ Ադանան:
Կրակը, սուրը ու անխիղճ թալան,
Ռուբենյաց տունը, ա՜խ, ըրին վերան:

Ալ մի’ տար լույսդ, պայծառ արեգակ,
Լուսին, շուրջ կապե դուն սուգի մանյակ,
Անցավ մեր երկրեն հարավի խորշակ,
Չորցուց, թոռմեցուց ծառ-ծաղիկ համակ:

Րոպե մը չանցավ ու հայոց խեղճեր,
Ինկան սուրին տակ խուժանին ահեղ:
Ժամեր ու դպրոց բոցի մեջ կորան,
Բյուրավոր հայեր անխնա մեռան:

Պարապ է ավա՜ղ, հարուստ Ատանան,
Մոխիր է դարձեր ամբողջ Կիլիկյան,
Միայն ապրեցավ Հաճընը սիրոյն,
Ինչո՞ւ չի շարժիր ապառաժ Զեյթուն:

Երեք օր գիշեր կրակը մեջեն,
Թշնամվույն սուրը, գնդակը դրսեն,
Ջնջեցին հայը երկրին երեսեն,
Արյուն կը վազե մեր ջինջ գետերեն:

Ալ բավ է որքան վատերուն լուծը
Կրեցինք, թողունք մեր լացն ու կոծը,
Օտարին տունը ալ չէ ապահով,
Հայ հողի վրա մեռնինք մենք փառքով:

Լեռնցի
21.11.2010, 10:25
Թեման աւելի սազական է Մշակոթային ացուդարձ բաժնին:

Benadad
01.12.2010, 19:16
Թեման աւելի սազական է Մշակոթային ացուդարձ բաժնին:

:goblin:goblin:esim