PDA

Դիտել ողջ տարբերակը : Անկապ, բայց՝ հավես



Jarre
17.10.2010, 16:17
Երբ մեռնելուց առաջ կյանքիդ նայում ես՝ լրիվ անկեղծ, առանց էն դերի տպավորության որ խաղացել ես էտ տարիների ընթացքում ու առանց էն պատկերացումների կամ տպավորությունների, որ մարդիկ ունեցել են քո մասին, գիտակցում ես, որ ինչպիսին էլ կյանքդ եղած չլինի, միևնույնն է այն իսկապես անկապ է եղել.... Բայց հավես անկապ.... :)

Jarre
17.10.2010, 16:50
Որոշ սկզբունքներից ելնելով միշտ ձգտել եմ հարգել իշխանություններին և լինել չեզոք քաղաքաքան հարցերում :oy ։ Բայց հոգուս խորքում միշտ ձեռ եմ առել հեղինակություններին ու իշխանություններին....

Հանցագործ աշխարհը և քաղաքականը, եթե նույնը չեն, ապա գոնե շատ նման են իրար։ Եվ դա այնքան պարզ է մեզ՝ հայերիս համար և այնքան հստակ, որ այս մտածելակերպը խոր արմատներ է գցել նաև մեր լեզվազգացողության մեջ, մեր լեզվի տրամաբանության մեջ։ Տեսե՛ք։ Ինչո՞ւ են հասարակ մարդուն աշխատանքից հանում, իսկ պաշտոնյաներին պաշտոնից ազատում։ Սովորաբար ազատում են հանցագործներին։ Երևի թե նմանությունը շատ մեծ ա.... :D:D:D

Jarre
18.10.2010, 15:52
Բայց ինչ անկապ ա ամեն ինչ....

Օրինակ ինչո՞ւ են բոլոր հայտնի մոդելյորները գեյեր :think

Ովքեր ինձ ճանաչում են հավանաբար գիտեն, որ ես ձգտում եմ ստերեոտիպերով չառաջնորդվել։ Ու թեև իմ արժեքային համակարգը չի ընդունում «գոմիկություն» երևույթը, բայց ես այդպիսի մարդկանց վերաբերվում եմ, ինչպես մնացած բոլորին։ Իմ համար մարդկային փոխհարաբերություններում էտ հարցը ի մտի ունենալը նույն բանն է, ոնց որ օրինակ ամուսնացած մարդու հետ շփելուց իմ համար նշանակություն ունենա, թե ինքը իր կնոջ հետ ինչ դիրքով է սեքսով զբաղվում ու դրա հիման վրա կարծիք կազմեմ իր մասին :[ Անմիտ կլինի, չէ՞։ Լավ, շատ չշեղվեմ։

Ինչո՞ւ են մոդելյորների մեծ մասը գոմիկներ։ Ախր սա թեթև հարց չի։ Նայեք։ Նրանց ընդհանրապես չի հուզում ու դուր չի գալիս կանացի գեղեցկությունը։ Նրանք թքած ունեն կանացիության վրա։ Դրա համար էլ իրանց ստեղծած ու թելադրած մոդան էն ա, ինչ տենում ենք :[

Իմ համար սա նույն բանն է, ոնց որ օրինակ փոքրիկ Ադոլֆ Հիտլերին նշանակեին ազգային փոքրամասնությունների նախարարության նախարարի պաշտոնում։ Կամ Հայաստանի «Մեկ Ազգ» կուսակցության ղեկավարին կրոնի հարցերով կոմիտեի նախարար, կամ օրինակ մեր շատ սիրելի ԴԳ-ին մշակույթի նախարար (չնայած էս վերջին նշածս մեր մոտ՝ Հայաստանում, ոչնչով չի զիջում մեծն Իձիոտին)։

Ախր չի կարելի սենց։ Մոդելյոր պետք է լինի կանացի գեղեցկությունը ու հմայքը գնահատող մարդ։ Ու էտ դեպքում սիրուն աղջկա ու մոդայի մեր ստերեոտիպերը հաստատ ուրիշ կլինեին։

Անկապ ա, բայց հավես։ Չնայած երբեմն էտ հավեսը շատ ահավոր հետևանքներ ա ունենում։ Օրինակ այսպիսի (http://www.akumb.am/showthread.php/54543-Անկապ-օրագիր-5?p=2111974&viewfull=1#post2111974)։

Էնպես որ շատ լավ կլիներ, եթե ամեն մեկը գտնվեր իր տեղում....

Jarre
19.10.2010, 15:26
Հայկական մի անկապ, բայց միևնույն ժամանակ շատ հավես մի երևույթ։ Եթե հոգեբանական ձեռնարկ գրեի, էս երևույթի անունը կդնեի «Քիթ-կոկորդ-ականջի էֆեկտ»։

Օրինակ ռուսները ասում են ухо-горло-нос։ Իսկ ամերիկացիներից շատերի համար ընդհանրապես անընդունելի և խորթ է երեքը մեկում տարբերակը, քանի որ իրանք ամեն ինչի համար առանձին բժիշկ ունեն։ Շուտով հավանաբար զարգացման էն մակարդակի կհասնեն, որ քթի ամեն ծակ իրա բժիշկը կունենա։ Նույնը ականջը։ Հետո իրար հետ խոսալուց ջահելները կհարցնեն.
- Դո՞ւ որ ֆակուլտետն ես ավարտել
- Ե՞ս։ Թերապիայի ամբիոնի աջ թոքինը, իսկ դո՞ւ։
- Ես էլ ձախ, ընտիր է, կհամագործակցենք ;)

Ինչևէ։

Հիմա եկեք վերլուծենք «Քիթ-կոկորդ-ականջի էֆեկտը»։ Ինչքա՜ն բան կարելի է իմանալ ազգի մտածողության ու լոգիկայի մասին ընդամենը այդ ազգի լեզուն ուսումնասիրելով։ Լեզուն արտացոլում է ազգի մտածելակերպը։ Տեսեք, ինչո՞ւ է հայերենում առաջինը նշվում քիթը, երկրորդը կոկորդը և միայն վերջում նոր ականջը։ Պատճառը օրգանների կարևորությունը չէ։ Ոչ էլ մարմնի վրա դրանց դասավորվարծությունը և հերթականությունը։ Պատճառը մեր կյանքն է, մեր առօրյան, մեր բնավորությունը։ Մենք շատ ենք սիրում քիթներս խոթել ուրիշների կյանքի ու գործերի մեջ, ապրել ուրիշի կյանքով, խառնվել նրանց գործերին և թունավորել նրանց օրը։ Ես նույնիսկ երբեմն մտածում եմ, որ դա տիեզերքից մեզ վրա դրված առաջադրանք է, մեր միսիան։ Որպես կանոն սովորական, շարքային հայ մարդը հետևյալ մեթոդով է կատարում այս գործը. սկզբից քիթը մտցնում է քո գործերի մեջ, հետո գործածում է կոկորդը՝ իր իմաստուն ու հեղինակավոր կարծին արտահայտելով (ինչի վրա որպես կանոն դու թքած ես ունենում) ու հետո էսքանից հետո նոր պատրաստ ա լինում ի գործ դնել ականջները և ծանոթանալ խնդրին։ Այո՛, մենք ավելի շատ քթներս խոթող ու անկապ դուրս տվող ենք, քան իրականում խնդրին ծանոթացող ու խնդիր լուծող։ Կարևորը մի բան ասենք։ Թե որքանվով է դա ճիշտ, որքանով է կապված խնդրի հետ և վերջիվերջո որքանով է արժեքավոր կարևոր չէ։

Իսկ օրինակ ռուսերեն ухо-горло-нос-ից հասկանում ես, որ էտ մարդիկ ուրիշի կյանքի մեջ խառնվել չեն սիրում։ Ամեն մեկը իր կյանքով։ Իսկ եթե ինչ որ հարցում խառնվում էլ են, ապա սկզբից լսում են (ухо) ու պատկերացում կազմում, հետո խոսում են (горло), հետո նոր քիթը կոխում (нос)։

Անկապ երևույթ ա սա, բայց զատո ի՜նչ հավես :love Չկա ուրիշ այսպիսի ազգ, որտեղ բոլորը համ բժիշկ են, համ ընտանեկան հոգեբան, համ քաղաքականագետ, համ կրոնագետ, համ ես իմ ինչ.... Չկա ուրիշ այսպիսի ազգ, որտեղ ուզող ու չուզող հարևաններդ քո մասին քեզանից շատ բան գիտեն։ Սա սարկազմ չէ, ոչ էլ ձեռ եմ առնում։ Իսկապես հպարտանում ու սիրում եմ :love:love:love Լավն ենք մենք, էլի, խոմ զոռով չի :)

Jarre
19.11.2010, 13:35
Երթուղայինների թեման մի ամբողջ ստեղծագործական կյանքի նյութ է :))

Անկապ են մեր երթուղայինները, շատ ներվայնացնող, առողջությանը շատ վնասող, մի քիչ հոգեկանիդ վրա ազդող, մի քիչ էլ քթիդ, բայց էս երևույթների մեկտեղ շատ հավես են մեր մարշրուտկեքը :love

Էն օրը ներվայնացա, կատաղեցի, մտքումս ինչ ասես չասեցի վարորդին, ուղեվորներին....։ Մեկ էլ կողքս նստած աղջկա հեռախոսը զանգեց։ Իր ընկերն էր։ Աղջիկը ասում ա, հեսա մի րոպեից հասնում եմ։ Դե հասկացա, որ մոտակա կանգառում պիտի իջնի ու էտ էն կանգառն էր, որ ես էլ պիտի էնտեղ իջնեի։ Ու էտ կատաղությունիցս շփոթված փոխանակ ասեմ կանգառում կանգնեք, ասում եմ մի րոպեից կկանգնեք.... Բոլորը շուռ եկան վախեցած ու աչքերները չռած վրես նայեցին :o Ես էլ մտքումս մտածեցի, որ եթե Գերմանիայիում մարշրուտկեք լինեին իմ կանգնացնելու էս տարբերակը լավ էլ կաշխատեր :P

Էն օրն էլ մեկը գոռում ա՝ «վարպետ, զիբիլանոցի մոտ հարմարացրու, էլի՞»։ Այ մարդ զիբիլանոցի մոտ հարմարացնե՞լս որն ա....

Բա մի անգամ էլ ոչ ծանր վարքի մի աղջիկ՝ «Վարպես ստեղ կարա՞ս կանգնացնես»։ Ու չգիտեմ ինչու բոլորը սկսեցին ծիծաղալ։ Դե ես էլ ծիծաղացի, բայց չջոգի խի։ Երկու օր հետո անկապ գործ անելուց մեկ էլ չգիտեմ խի ջոգի ու խոմ ծիծաղալ չեմ ծիծաղում.... :D

Մի օր էլ մի «գողականը հարգող» 15 ամյա երիտասարդ՝ «Ձեդ ջան, ստեղ իշշշնեինք էլի՞ :apeape »։

Էն օրը մեկ մյուսի տեղը ստանում իջնում ա ու ասում՝ «էն սիմպատիշնի տղեն էլ հետո կիջնի»։ Սաղ շուռ եկան ու ես մի լավ կարմրելով ինչ ասես մտքումս չասեցի էտ ընկերոջս :oy

Բա մեկ-մեկ էլ լսում եմ էտ «կանգնացնելու հրամանները» ու քերականորեն վերլուծում եմ դրանք։
«Վարպետ ֆռա ու կանգի, հա՞»։ Էս հրամանը ակնկալում ա, որ վարպետը պիտի նստած տեղը շուռ գա՝ ֆռա ու հետո կանգնի։ Անիմաստ խնդրանք։ Իսկ էտ վերջին հարցի իմաստը երբեք չեմ հասկանում։ «Կանգառում կանգնեք, հա՞»։ Էտ «հա՞»-ն ի՞նչ ա։ Յանիմ ի՞նչ :8

Իսկ հիմա էլ տանը նստած գործ եմ անում, մեկ էլ հարևանի ամուսինը բակից գոռում է կնոջը՝ «Ի՞նչ հաց բերեմ, սե՞վ, թե՞ պիտակ»։ Կինն էլ պատասխանում է՝ «Սև բեր, սև։ Սպիտակը էրեխեքը ախորժակով ուտում են» :D

Վայ, բայց է՞ս ինչ կապ ուներ մարշրուտկեքի հետ.... Լավ ես թռա ;)

Jarre
05.12.2010, 11:37
Եվս մեկ անկապ, բայց հավես երևույթ, որ կարելի է տեսնել միայն երթուղայիններում ու չգիտես ինչու համոզված եմ, որ միայն ՄԵՐ երթուղայիններում։

Երեկ գիշերը բախտ վիճակվեց նստել VIP երթուղային։ Դե գիտեք, դա որն է։ Էն որ ժամը 24:00-ի կողմերը գինը դառնում է 200 դրամ։

Ամբողջ ճանապարհին փորձում եմ բանականությանս ու տրամաբանությանս համոզել, որ էս վարորդը ճիշտ է արել, որ 11 հոգանոց Ռաֆում 24 հոգի է նստեցրել, ու որ իրանցից մեկն էլ, կներեք արտահայտությանս համար՝ իր տուտուզով գտնվում է դոշիս վրա (շատ տհաճ երևույթ, մանավանդ երբ տուտուզի տերը մի քանի օր լողացած չի լինում :[ :D )։

Մի խոսքով վարորդին մեկ հայհոյելով, մեկ արդարացնելով ճանապարհս եմ գնում, մեկ էլ երբ մարդիկ սկսեցին իջնել և արդեն մարշրուտնիի մեջ շատ քիչ մարդ էր մնացել՝ մոտ 15 հոգի :D , նկատեցի մի բան, ինչից սիրտս հպարտությամբ լցվեց։ Ուրեմն վարորդը «200 դրամ» հայտարարությունը փակցրել է սպիդոմետրի կողքի պանելի վրա ու գիտե՞ք ինչ է մտցրել պլաստմասայի պանելի արանքը, որ թուղթը ամրացնի։ Հենց 200 դրամանոց մետաղադրամ։ Ու անկեղծ եմ ասում սիրտս հպարտությամբ լցվեց մերոնց համար։ Մանրունք ա, չէ՞։ Բայց շատ բան է ասում էտ մարդու մասին։ Այո՛, 200 դրամ հայտարարությունը 200 դրամանոցով էլ պիտի ամրացնես։ Աշխարհում ուրիշ ոչ մի ազգի խելքը չէր կտրի նման բան անել :D

Jarre
09.12.2010, 22:42
Անկապ, բայց հավես օրենքներ աշխարհի տարբեր երկրներից։

Թաիլանդում արգելված է տանից դուրս գալ առանց ներքնաշորերի։ Ես պատկերացնում եմ, թե ինչ հաճելի գործ է էնտեղի ոստիկանների աշխատանքը։ Երևի մեր ոստիկանները երանի կտային, որ կարողանային իրենց Թաիլանդցի կոլեգաների պես փողոցում ցանկացած գեղեցկատես աղջկա կանգնեցնել և ստուգել, թե արդյոք նա պահում է այս օրենքը :D

Ծիծաղում ենք, բայց էտ նույն երկրում մի օրենք էլ կա, որ էտ օրենքի համար էլ ես եմ երանի տալիս։ Ուրեմն Թաիլանդում եթե մեկին բռնեն փողոցում ծամոն գցելուց տուգանում են 600$։ Ես պատկերացնում եմ ինչ ընտիր բան կլիներ, եթե մեզ մոտ էլ այդպես տուգանեին բոլոր ծամոն գցող..... Բայց չէ, սխալվեցի։ Առաջին հերթին կուզեմ տուգանեն փողոցում թքելու ու խնչելու արվեստը տարածողներին։ Այ թող առաջինը իրանց տուգանեն։

Ես մի բան չեմ հասկանում։ Մարդիկ մեծ-մեծ խոսում են. «Ապէէէէէ, ես քաղաքի տղա եմ :apeape »։ Եթե էտ լոգիկայով նայենք, ուրեմն ստացվում է, որ տենց ասող «լավ տղու» համար քաղաքը իրա մայրն է, չէ՞։ Բա էտ դեպքում իմ մոտ լուրջ հարց ա առաջանում։ Ո՞նց ես դու թքում քո քաղաքի փողոցում՝ փաստորեն քո մոր վրա՞.... :o Չէ-չէ-չէ, մի հայհոյեք, մի խփեք ինձ, մի նեղացեք։ Ես ձեր համար եմ ասում։ Լավ, գոնե մի ասեք, թե «քաղաքի տղա եք»։ Տենց ուրիշ բան ա ստացվում ;)

Լավ, անցնենք ուրախ թեմաների։ Հարավային Կորեայում ՊԱՏ-երը, չիմացողների համար հապավումը բացեմ՝ պետ ավտո տեսուչները :D պետք է ոստիկանությանը հայտնեն բոլոր կաշառքների մասին, որ նրանք վերցրել են վարորդներից։ Ես մտածում եմ, որ եթե մեր մոտ էս օրենքը լիներ, խեղճ ՊԱՏ-երը պիտի օրերով հերթ կանգնեին ոստիկանության շենքի մոտ :D Եվ այդպես Կովկասում առաջինը մենք կունենաինք Չինական պատի մեր Հայկական ՊԱՏը....

Բայց ամենաուժեղը Հրեաներինն ա, բայց մեր մեջ ասած ստեղ կսազեր ասել՝ Եվրեյներինը ;) Ուրեմն Իսրայելում գործող անօրինական ռադիոկայանը 5 տարի անօրեն գործելուց հետո ավտոմատ համարվում է օրինական։ Ուժեղ ա, չէ՞։ Հիմա փորձեք խորանալ տրամաբանության ու պատճառների մեջ։ Ոչ մասնագիտորեն, այլ մարդկայինով։ Լրիվ եվրեյսկի վարիանտ ա, չէ՞։ Արա, դե եթե 5 տարի կարացել ես անօրեն ռադիոկայան պահել, ուրեմն հալալ ա քեզ.... Կամ նմանատիպ մի բան։

Նույն Իսրայելում՝ շաբաթ օրը արելվում է քիթը քչփորել :D Դե դա էլ է գործ համարվում։

Սովորաբար օրենքները ստեղծվում են անցանկալի և վտանգավոր առկա՝ արդեն գոյություն ունեցող երևույթները կանխարգելելու համար։ Այդ լոգիկայով կարծում եմ Հայաստանում էլ վատ չի լինի, եթե ընդունեն օրենք ըստ որի չի կարելի բարձրայն խորխել հասարակական վայրերում, չի կարելի երթուղային վարել կատաղած դեմքի արտահայտությամբ, երթուղային կանգնացնելուց անպայման հարկավոր է ասել խնդրում եմ բառը, չի կարելի կենդանական աշխարհի թագավորին՝ առյուծին գործածել քեզ չդզող մարդկանց վախացնելու համար, արգելված է, որ Երկիրը, Հանրապետությունը ներկայացնող այրերը կրեն մականուններ և այլն և այլն.....

Jarre
10.12.2010, 21:22
Մի քիչ էլ գրեմ իմ անկապ սովորություններից մի քանիսի մասին ;)

Ուրեմն, որ ատամս սկսում է ցավալ, միշտ մի երկու օր հետո եմ բժշկի գնում։ Դե ես հավատում եմ՝ «ցավն է ծնում արվեստ» վարկածին ու առիթը բաց չեմ թողնում։ Հիմա դեռ մի օր ունեմ ու քանի որ մյուս օրն էլ կիրակի է նշանակում է, որ երկուշաբթի նոր կգնամ բժշկի։ Այսինքն ստացվում է, որ այս անգամ երեք օր եմ ցավելու։ Ժող, ուշադիր եղեք, էս ընթացքում գուցե ականատես լինեք մեծն արվեստագետի ծնունդի :))

Մի անկապ սովորություն էլ այն է, որ հասարակական տրանսպորտում գտնվելիս սկսում եմ մանրակրկիտ զննել տրանսպորտում գտնվող մարդկանց։ Ու դրա պատճառով նկատում ու լսում եմ բաներ, որ ուրիշներին տրված չի տեսնել ու լսել։ Հետո էլ ասում են. «խի՞ ա հենց քո հետ ու քո ներկայությամբ սենց դեպքեր լինում»։

Օրինակ այսօր մայրը երթուղայինի մեջ երեխային համոզում էր, որ վերջինս պահեր իր չիշիկը ու անընդհատ ասում էր՝ պահի, պահի հեսա հասնում ենք։ Ու մի րոպե հետո ուղեվորներից մեկը ասում է՝ «Վարպետ ստեղ պահի» :D ։ Ու ես նկատեցի, որ երեխան էս խոսքերը լսելով զարմացավ ու մոր ականջին ասում է. «մամ տեսա՞ր, էս վարորդն էլ չիշիկ ունի ու պիտի պահի» ու այս խոսքերը ասելով ընենց հավես մանկական ժպիտ առաջացավ դեմքին :love ։ Կարծես թե ուրախացավ՝ հասկանալով որ մենակ ինքը չի էտ վիճակում։ Բայց մի քանի վայրկյան հետո՝ մոր դեմքի դժգոհ արտահայտությունից հասկացա, որ էտ ժպիտը փոքրիկի երիկամները դատարկվելու հաճույքի ժպիտն էր։ Ու այսքանը նկատեցի միայն ես ու ինչքա՜ն հաճույք ստացա այս ուղեվորությունից։ Այնպես որ անկապ լինելը էնքան էլ վատ բան չի ;)

ՀԳ՝ ի դեպ, իմ էլ փոստերից մեկի անվանումը հենց այսպիսին էր՝ ankapmard@.....com :)

Jarre
21.12.2010, 23:51
Խեղճ Մայքլ Սքոֆիլդ :cry
Խեղճ Դենիել Օուշեն :cry
Եվ մնացած խեղճեր, որոնց գուցե հետո անդրադառնամ։

Ֆիլմ դիտելուց միշտ փորձեք պատկերացնել, թե ինչպես կզարգանար սյուժեն, եթե դեպքերը կատարվեին Հայաստանում :D ։ Խոսք եմ տալիս, որ ֆիլմի վերջում ոչ միայն ձեզ բավարարված կզգաք ֆիլմի տպավորություններից, բայց նաև բավականին բարձր տրամադրություն կունենաք, եթե խորհրդիս հետևեք։

Էս ամսվա մեջ դեպրեսված պառկած մի շաբաթ դիտում էի «Փախուստ բանտից»-ը։ Հիմա պատկերացրեք, որ էտ խեղճ Մայքլ Սքոֆիլդը պիտի ազատի իր եղբորը, որը նստած է Հայաստանյան ուղղիչ աշխատանքային գաղութներից մեկում։ Ուրեմն մի քանի վերսիաներ կան։

1) Մայքլ Սքոֆիլդը ոչ թե պիտի երկար բարակ նստի ու փախուստի պլան մշակի, այլ հավաքի մի 50.000$ ու մտնի գաղութի պետի հետ համաձայնության գա։ Էլ էտքաաաաաաան սերիաներ չէին հանի, մեզ էլ անհամբեր վիճակի մեջ չէին գցի, որ ամեն սերիաից հետո մտածում ես, թե տեսնես հաջորդում ինչ ա լինելու։ Էս դեպքում կարելի էիր մի սերիայանոց հետաքրքիր ֆիլմ հանել ու վերջ :)

2) Այնուամենայնիվ Մայքլը որոշում է առանց կաշառքի ազատի եղբորը։ Ուրեմն էտ խեղճ տղան ամիսներով մտածում-մտածում է, վերջում էտ ամեն ինչը գեղարվեստական ձևով հանձնում է թղթին ու դրանից հետո գնում տատու անող աղջկա մոտ ու տատվում։ Հիմա արդեն եկել է Հայաստան։ Դե չեմ ուզում ծանրաբեռնեմ, թե հայ բանտարկյալների հետ ինչպիսի զավեշտային պատմությունների մեջ կընկներ, միայն նշեմ այն, որ վերջիվերջո արդեն եկել է փախուտի օրը, ինքը մանրամասն ամեն ինչ պատրաստել է, գիտի որ պատը քանդեն դեմը ինչ ա լինելու և այլն։ Ու գործի են անցնում։ Մեկ էլ պարզվում ա, որ հատակագիծը որիը տատույի սխեմայի հիմքն էր ու կառուցված շենքը չեն բռնում իրար հետ։ Ու դե արի նոր ճար արա։


Իսկ խեղճ Դենիի մասին ինչ կարող եմ ասել, դե մեր պարոն Օուշենին նկատի ունեմ։ Ինքը ինչքան էլ ուզեր մեկ ա չէր կարա վայրկյանների ճշտգրտությամբ օպերացիա կազմակերպեր, որովհետև ամեն ինչ մինիմում մի 20 րոպե ուշացումով կլիներ։ Հայաստանում սենց գործերը գիտեք ոնց են անում կակ ռազ վերջերս էլ Կոմիտասում էին տենց արել՝ զենքը վերցնում ես, սպանում ու փողերը յուրացնում ու վերջ։ Պարզ ու հասարակ։

Ժողովուրդ ջան, ասածս ինչ ա։ Այ էս գրառման ամբողջ իմաստը դա է։ Ուշադիր։ Ուրեմն տեսեք։ «Փախուստը» համարվում է էքշըն և ոմանց պնդմամբ էլ նաև թրիլեր։ Իսկ եթե Հայաստանում նկարահանվեր, ապա ժանրը կդառնար տրագիկոմեդիա։

«Օուշենի 11, 12, 13» ընկերները համարվում են կրիմինալ կատակերգություն, իսկ Հայաստանում նկարվելու դեպքում կդառնար կատարյալ թրիլեր, որովհետև դիտողների սրտերը արդեն 30 րոպե անց պայթած կլիներ կատաղությունից, թե ինչպես են այդ խելացի մարդիկ ամեն ինչ պլանավորում ու ինչպես է մի հիմար աշխատողի պունկտուալ չլինելու պատճառով ամեն ինչ ձախողվում։ Կհանդգնեմ նույնիսկ ասել, որ էտ ֆիլմի շնորհիվ կինեմատոգրաֆի պատմության մեջ կգրանցվեր նոր ժանր, որը ցույց է տալիս մեկի ծայրաստիճան մտածված քայլերը ու մյուսի ապուշության պատճառով դրանց չիրականացումը ու դրա պատճառով ստեղծված լարվածությունը.....

Jarre
11.02.2011, 02:50
Աբսուրդ է, բայց շատերն էն համամիտ, որ 90-ականները հիշելիս հիշում ենք, որ միայն անասելի ցավն ու տառապանքը, այլ նաև ինչ որ անբացատրելի քաղցրություն.... Ամեն մարդ դա յուրովի է մեկնաբանում։

Այսօր հիշեցի այդ տրագիկ տարիների քաղցր «ատրիբուտներից» մեկը՝ մեր դասարանի «Ոջլատետրը»։ Դա մի տետր էր, որտեղ մեր դասարանի Սեդան դասարանի բոլոր աշակերտների գլուխները ստուգելուց հետո կատարում էր համապատասխան նշումներ։

Սեդան իմ համար մեր դասարանի ամենագեղեցիկ աղջիկն էր՝ ոսկեհեր ու կապուտաչյա.... :love Ես իրեն երբեք չեմ սիրել, բայց միևնույն ժամանակ նա դպրոցական տարիներիս միակ աղջիկն էր, ում ներկայությունից ես ինձ մի տեսակ էի զգում :oy Ու կար մի ժամանակ երբ ես ապրում էի էն մտքով, որ վաղը կբացվի նոր օր ու ինքը էլի կքչփորի իմ մազերի մեջ այդքան երազած ոջիլը գտնելու համար....

Jarre
14.02.2011, 15:19
Փոս փորողը ինքն է փոսը ընկնում :))
(կամ՝ փոս փորողը ինքն ա էկսկավատորի փողը տալիս)

3 փետրվարի, 2011 թվական

Ամենաշատ վարկանիշ ունեցողի նիկը կլինի Ծծաշատ......

8 օր անց՝ 14 փետրվարի, 2011 թվական
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-02-14at31633PM.png

Jarre
18.02.2011, 12:14
Որքա՜ն շատ հայեր կան աշխարհում..... :love

Եվ երբեմն որքա՜ն դժվար է լինում իրար հասկանալը.... Ամեն առումներով։

Ընկերոջս պարսկահայ բարեկամներից մեկը տեղափոխվեց ԱՄՆ։ Այն մութ ու ցուրտ 90-ականներին մի քանի տարի շարունակ, ամեն շաբաթ զանգահարում էր ընկերոջս և ամեն զրույցի ժամանակ տալիս նույն տարօրինակ հարցը՝ «Արման ջան, իսկ դու գործո՞ւմ ես»։

Իսկ Արմանը ավանդական հայ տղամարդկանցից է, որն այն ժամանակ նոր էր վերադարձել ճակատամարտից։ Նա շատ էր նեղվում այս տարօրինակ ու անկապ հարցից։ Ինձ՝ այն ժամանակ չափահասությանս մեջ դեռ առաջին քայլերն անող երեխայիս, անընդհատ ջղայնացած հարցնում էր, թե ինչպես կարող է հայի մտքի ծայրով անգամ անցնել, որ հայ տղամարդը կարա գործի։ Ասում էր՝ «լավ էտ գործելը ջհանդամ, ասենք թե գործում ա, բայց էս մութ ու ցուրտ տարիներին, երբ անգամ օրվա հացը ունենալը ճոխություն է համարվում հայ տղամարդը պիտի տանը նստի ու գործի՞՞՞՞» :angry :angry :angry

Ուստի այդ ամենից շատ վիրավորված :beee ու կատաղած :angry նա անընդհատ տալիս էր նույն պատասխանը.

- Ո՛չ, ես չեմ գործում :beee Մեր տանը միայն կինս է գործում ու զոքանչս։ Ու ընդհանրապես հիշի՛ր, չգիտեմ թե էտ ձեր ամերիկաներում ոնց ա, բայց մեր մոտ միայն կանայք են գործում, եղա՞վ։

Միայն 15 տարի հետո, երբ այդ բարեկամը եկավ Երևան նրանք պարզեցին հարցի իմաստը։ Դե երևի գիտեք, որ պարսկահայերը «գործել» աելով նկատի ունեն աշխատելը։ Եթե ուզում են ասել «աշխատո՞ւմ ես», կամ՝ «աշխատանք ունե՞ս» ասում են «գործո՞ւմ ես»։ :D:D

Ուրեմն, հայ աղջկերք ականջներիդ օղ արեք, եթե տղան մի օր ասի, որ ինքը գործել շաաաաատ է սիրում :love պետք չի միանգամից մտածել որ դիմացինդ ղզզզզզիկ ա կամ դոձձիկ։

Իսկ դուք հայ տղերք էլ շատ վեր-վեր չթռնե՛ք։ Ձեր սաղ օրվա արածը գործելը չի՞.....

Jarre
21.02.2011, 14:59
Արտասահմանցի ընկերներ ունեմ, ովքեր շատ են սիրում հայերենը և նրանցից ոմանք անգամ սովորում են հայերեն ու նույնիսկ շատ հայերից ավելի գրագետ են խոսում։ Բայց մեկ-մեկ ներվերս չի դիմանում :(

Ես չեմ դուք եք։ Պատկերացրեք. լսում են ներքոհիշյալ արտահայտությունները ու պլշած աչքերով վրադ նայելով բացատրություն են պահանջում, թե ոնց կարա տենց բան լինի։

«Էս թթուն ինչ կծույա ստացվել»

***

«Լսի, էն Գեղեցիկը ինչ ուռոդա չէ՞»

***

- Էս կարմիր խնձորները խի՞ են սենց դեղնած։
- Որովհետև հըլը կանաչ են՝ չեն հասել։

***

Կամ հետևյալ դեպքը, որ նրանք ականատես եղան գյուղում։ Հավերը մտել են բոստան ու մի գուղացի տատիկ էտ հավերին վիրավորական արտահայտություններ ասելով դուրս ա անում։

- Այ էշեր, տյուրս եկեք այգուց։
- Էէէէէ, տատիկ սրանք հավեր չե՞ն,- հարցնում են ընկերներս։ Չեմ հասցնում սրանց բացատրել, թե տատիկը ինչ նկատի ունի մեկ էլ նա իր հաջորդ գլուխգործոցն ա ստեղծագործում։
- Ինչ հավ, տավար են սրանք՝ տավար։

Դրա պատճառով Երևան վերադառնալու ամբողջ ճանապարհին ստիպված էի կրկին անուն առ անուն կրկնել կենդանիների անունները և հետո տեսնել, թե նրանք ինչպես են ինձ քննություն հանձնում։

***

Իսկ այսօր էլ գերմանացու ճշտպահություն ունեցող այդ մարդկանց փորձում էի բացատրել, թե ինչ նկատի ուներ օվիրի աշխատողը, երբ իրենց ասաց. «Դե նավսյակի հինգշաբթի մի հա երևացեք, կարող ա պատրաստ լինի»։

Էհ, ասեք խի՞ եմ էսքան անհանգստանում ու տառապում։ Մեկ ա ձայն բարբառո անապատի վիճակ ա....

Jarre
27.03.2011, 11:50
Վա՜յ :D:D:D

Ինքչան ծիծաղելի և հարաբերական են մեզ շրջապատող ամեն ինչը։

Դեմոկրատիա՝ «դեմոս» ժողովուրդ, «կրատոս» ուժ՝ ժողովրդի ուժը։ Ասել է թե ժողովուրդը մասնակցում է երկրի ղեկավարման գործընթացին :D

Մի հարց։ Դու կարո՞ղ ես ընտրել Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ։ Իսկ հիվանդանոցի գլխավոր բժշկի պաշտոնին հավակնող թեկնածուների միջից կարո՞ղ ես ընտրել լավագույնին։ Իսկ կարո՞ղ ես մասնակցել այդ ինստիտուտների ղեկավարման գործերին։

Եթե դու գիտնական չես կամ բժիշկ չես բնականաբար պատասխանը պետք է լինի ոչ։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Շատ պարզ պատճառով՝ դու կոմպիտենտ չես նման որոշումներ կայացնելու համար։ Ու ինչքան էլ քեզ ճղես ու ասես, որ պիտի այսինչը լինի տվյալ պաշտոնում, միևնույնն է լինելու է նա, ում կընտրեն պետության բնակչության զրո ամբողջ չգիտեմ քանի հազարերորդական տոկոսը կազմող մարդիկ ովքեր կոմպիտենտ են այդ հարցում։

Բա հիմա հարց է առաջանում։ Եթե մենք կոմպիտենտ չենք ԳԱԱ-ի նախագահին ընտրելու հարցում, որը համարվում է պետական բազմաթիվ ինստիտուտներից ընդամենը մեկի ղեկավարաը, այդ ո՞նց է լինում, որ հանրապետության նախագահին ընտրելու դեպքում մենք դառնում ենք կոմպիտենետ :blin

Իսկ գուցե իրանել են ընտրում մարդկության ես իմ որ չնչին տոկոսը կազմող մարդիկ։ Ուղղակի կան պետություններ, որոնց էտ փոքրիկ տոկոսը կազմող մարդիկ ինտելեկտուալ են ու հետևաբար իրանց երկրում մարդիկ ավելի լավ են հավատում դեմոկրատիա պատրանքին ու երկրի գործերում իրանց խառնվելու հորինված աստիճանը իրոք բավական լավ մակարդակի վրա է, քանի որ էտ ինտելեկտուալները «գեղեցիկ» են աշխատում։ Իսկ կան երկրներ էլ որտեղ ռաբիզ ու գեղական (ոչ մի կապ չունի գյուղի հետ) մասսան ա որոշումներ կայացնում։ Ու ստացվում ա Թաթայի «Տեսա՞ր ինչ եղավ»-ը։

Jarre
17.04.2011, 12:55
Կան շենքերի տարբեր պրոեկտներ, օրինակ՝ խրուշովկա, ստալինկա և այլն։ Դե բնականաբար այդպես կոչվում են, քանի որ այդ շենքները կառուցվել են այդ ղեկավարների օրոք։

Բա պատկերացնում ե՞ք մեր ժամանակվա կառուցված շենքե՞րը ոնց պիտի կոչեն գալիք սերունդները։ Սարգսյանկա, քոչարյանկա :D

Ինչ պուպուշ ու դամսկիյա հնչում, չէ՞ :love

Երնեկ չմեռնեմ տեսնեմ էտ օրերը

Jarre
18.04.2011, 09:15
Կան շենքերի տարբեր պրոեկտներ, օրինակ՝ խրուշովկա, ստալինկա և այլն։ Դե բնականաբար այդպես կոչվում են, քանի որ այդ շենքները կառուցվել են այդ ղեկավարների օրոք։

Բա պատկերացնում ե՞ք մեր ժամանակվա կառուցված շենքե՞րը ոնց պիտի կոչեն գալիք սերունդները։ Սարգսյանկա, քոչարյանկա :D

Ինչ պուպուշ ու դամսկիյա հնչում, չէ՞ :love

Երնեկ չմեռնեմ տեսնեմ էտ օրերը

Ռուֆուսն էլ առաջարկ արեց մտածել, թե ինչպես կանվանեն Պուտինի օրոք կառուցված շենքերը՝ անկա վերջավորությամբ :D
Ժպտացեք և ուրախ եղեք կարդացողներ ջան :)

Jarre
06.05.2011, 17:34
Ինչո՞ւ է Ռամշտայն/Rammstein (http://www.akumb.am/showthread.php/29677-Ռամշտայն-Rammstein) թեմայի վերջին գրառումը համարյա միշտ Rammstein-ինը և Ժան Միշել Ժառ/Jean Michel Jarre (http://www.akumb.am/showthread.php/41339-Ժան-Միշել-Ժառ-Jean-Michel-Jarre) թեմայի վերջին գրառումը համարյա միշտ Jarre-ինը :unsure :esim

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-05-06at62748PM.png

http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/Screenshot2011-05-06at62734PM.png


ՀԳ՝ Jarre-ից և Rammstein-ից՝ Էստի համեցե՜ք :scen :D

Jarre
22.06.2011, 04:54
Մի արտասահմանցի ընկեր ունեմ, որ երբ Հայաստանում էի իրեն հայերեն էի սովորեցնում։ Երեկ հայերենով նամակ էր գրել, ես էլ պարտաճանաչորեն նույն օրը հակիրճ պատասխանեցի։

Այսօր Հայաստանից ստանում եմ պատասխան նամակ։

«Սիրելի՛ Արթուր, երեկվա պատասխանիցդ բան չհասկացա։ Խնդրում եմ հիմա կոնկրետ որոշիր հա՞, թե՞ չէ»։ (Գրել էի՝ չէ հա)։

Ես լավ դասատու չեմ, էլի՞ :cry

Jarre
26.07.2011, 22:50
Ինտերնետում որոնումներ կատարելիս մտա Ռուսաստանի հայերի բացած մի ֆորում, որը շատ պատկերավոր ցույց է տալիս Հայի եզակի մտածողությունը՝ մեր ազգի ունիկալ, իր նմանը չունեցող մտածողությունը։

Ուրեմն ֆորումի բաժիններից մեկի նշանաբանն է՝ Խոսե՛ք հայերեն, խորհե՛ք հայերեն, ապրե՛ք հայերեն։

Դե մենք արդեն էնքան ենք այս սկզբունքով ապրել, որ ոչ մի արտառոց կամ ուշադրության արժանի բան չենք նկատում :D

Բայց փորձեք ուշադրություն դարձնել տրամաբանական հաջորդականությանը՝ խոսեք, հետո մտածեք ու տենց էլ ապրեք, տղերք ջան :oy

Ախր մենք տենց էլ ապրում ենք, էլի.... Խոսում ենք ամեն ինչից ու ընենց վստահությամբ, լուրջ տոնով, որ մեկ-մեկ կողքից անցնողը ամաչում ա մտնի՝ մտածելով, որ պրոֆեսիոնալներով հավաքվել քննարկում են։ Հետո հասկանում ես, որ տղերքը ընդամենը Նյուտոնի բացահայտած լույսի արագության մասին էին տենց լուրջ-լուրջ խոսում....

Մի իմաստուն խոսք եմ հիշում։ Չգիտեմ ով է ասել, երբ է ասել, բայց շատ լավ միտք է ասել. «Ինչպիսի լռություն կտիրեր աշխարհում, եթե յուրաքանչյուրը խոսեր միայն այն ինչ գիտի»....

Ուստի իմ թախանձագին խնդրանքն է՝ խորհենք հայերեն, որ հետո կարողանանք խոսել....