PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչն եք ամենից շատ կորցնում



aerosmith
17.10.2010, 13:00
Սկզբում ուզում էի այս թեմային հարցում ավելացնել, են էլ մտածեցի, որ ոչ բոլոր առարկաները կարող եմ հաշվի առնել հարցման կետերում։
Սկսեմ ես.
ամենից շատ կորցնում եմ տան բանալին,իսկ վերջին անգամ դա գտել են լվացքի մեքենայի միջից, որն այդպես լվացվել էր անդրավարտիքիս հետ։

Moonwalker
17.10.2010, 13:28
Ես կյանքումս ամենաշատը դրամապանակն եմ կորցրել՝ մի 5 անգամ: Ու 5-րդից հետո արդեն էլ դրանից հրաժարվել եմ :)
Բայց դե ոչ մի բան չի կարող համեմատվել համբերության կորստի հետ, կորցնում եմ շաաաա՜տ հաճախակի ու ամենաանսպասելի տեղերում:))

Դեկադա
17.10.2010, 13:29
Սկզբում ուզում էի այս թեմային հարցում ավելացնել, են էլ մտածեցի, որ ոչ բոլոր առարկաները կարող եմ հաշվի առնել հարցման կետերում։
Սկսեմ ես.
ամենից շատ կորցնում եմ տան բանալին,իսկ վերջին անգամ դա գտել են լվացքի մեքենայի միջից, որն այդպես լվացվել էր անդրավարտիքիս հետ։


Լավ ասեմ: Ամենից հաճախ կորցնում եմ ակնոցներս: Մեկ մեկ էլ ինձ բռնացնում եմ նրա վրա, որ ակնոցներս վրաս ես դրանց փնտրում եմ::D

...բացի դա. քանի որ ես չունեմ բնավորություն լվանալուց գրպանները ստուգել, բնականաբար ինչ էլ լինի գրպանում գտնում եմ լվացքի մեքենայի մեջ: Նույնիսկ փողերս, որոնք մի քանի անգամ լվացել ու չորցրել եմ:



...հա ի դեպ սկզբում մտածեցի կորցնելը բարոյահոգեբանական տեսանկյունից պետք ա նկատի ունենանք, բայց քանի որ թեման ժամանց բաժնում ա, կարծում եմ ավելի նյութականը պիտի նկարագրենք…

Շինարար
17.10.2010, 13:29
Իսկ ես ինձ եմ կորցրել… :փիլիսոփա

aerosmith
17.10.2010, 13:32
Ուրեմն փոքր ժամանակ ունեցել եմ լեգո խաղալիք, ու միշտ ես փնտրում էի դրա այս կամ այն դետալը։ Բայց 80 տոկոսը կորցրած դետալների հայտնաբերում էի հենց ձեռքիս մեջ։

VisTolog
17.10.2010, 13:34
Իսկ ես ինձ եմ կորցրել… :փիլիսոփա

Ես էլ ժամանակ եմ ավելի շատ կորցնում, ու քանի որ ժամանակի մեջ էլ ես եմ՝ ինձ էլ հետը: :փիլիսոփա

Meme
17.10.2010, 13:49
Ամնեաշատը էս վերջերս ականջողերս եմ կորցնում,հետո տան մի անկյունից գտնվումա,մեկ մեկ էլ գումար եմ կորցնում,բայց լավա շաատ քիչ եմ կորցնում:)

Rhayader
17.10.2010, 13:58
Համարյա ոչ մի բան չեմ կորցնում վերջերս: Մի անգամ հեռախոսս եմ կորցրել, մի անգամ էլ ականջօղս: Ու պլծ:P

Ռուֆուս
17.10.2010, 14:01
Ժամանակ:

Interdenominational
17.10.2010, 14:02
Ղեկավարության հանձնարարություններն եմ հաճախակի «կորցնում» :}

AniwaR
17.10.2010, 14:06
Մեռա ամեն օր ակնոց ման գալով::{

Անտիգոնե
17.10.2010, 14:21
Հիմնականում հեռախոսս եմ կորցնում: Տանը եղած ժամանակ սովորաբար չեմ հիշում թե որտեղ եմ դրել ու գտնելու համար տնային հեռախոսով զանգում եմ ապա ուշադրություն դարձնում, թե որտեղից է գալիս երաժշտությունը: Իսկ այդ երաժշտություն կոչվածը որտեղից ասես չի գալիս` խոհանոցից, բարձիս տակից, լոգարանից, գրապահարանից իսկ ավելի հաճախ զգեստապահարանից: Հաճախակի խանութներում եմ թողնում: Եթե փոքր քաղաքում չապրեի, ու մարդիկ իրար չճանաչեին, արդեն 10-15 հեռախոս կորցրած կլինեի:
Բլորովին վերջերս էլ ակնոցներս եմ կորցրել, որը օգտագործում եմ միայն ու միայն համակարգչի վրա աշխատելիս ու ընթերցելիս: Ենթադրում եմ, որ տանը պիտի լինի, բայց կոնկրետ որտեղ....Էէէէէ....շաաաաատ թափթփվածեմ:oy

Դատարկություն
17.10.2010, 21:12
Էս վերջերս գրիչ եմ անընդհատ կորցնում, մեկ էլ հետաքրքրությունս:

Հայկօ
17.10.2010, 21:19
Էս ինչ մի փիլիսոփա եք կտրել սաղդ: Անմեղությունս եմ կորցնում, խիղճս, մարդկության հանդեպ հավատս, մեկ էլ փող :}: Ըհըն, ես էլ իմ փայ անկապությունը գրեցի ստեղ, պծիչկա, քլոզե:

ministr
17.10.2010, 23:21
Բարիություն, ժամանակ, մոտիվացիա ու տենց .. :)

impression
17.10.2010, 23:32
քունս եմ կորցրել :)
յարիս եմ կորցրել :D / :(
մատանիս եմ կորցրել մի ամիս առաջ /հետը շատ էի կապված.../
փող եմ կորցնում գրեթե ամեն օր ու ահավոր անհասկանալի ձևով
ակնոցս աչքերիս՝ հիստերիկանում եմ՝ ուր կորավ էլի էդ անասունը՜ /ակնոցը, էլի/
հեռախոսս եմ կորցնում օրը մի քսան անգամ
իսկ ընդհանրապես, մաման ամեն օր ասում ա՝ դու քեզ լրիվ կորցրել ես

Դեկադա
17.10.2010, 23:50
հանգստությունս եմ կորցրել…
մեկ էլ մի նենց բան եմ կորցրել... մենակ թե երթուղայինի մեջ կորցրած չլինեմ:

հա ասեմ էսքան տարի ամուսնացած եմ ոսկեղենիս մի մասը կորցրել եմ…


բայց մի բան հաստատ չեմ կորցրել...հոգիս

Rammstein
17.10.2010, 23:52
Կյանքումս 2 անգամ ֆլեշ գնել եմ, 2 անգամ էլ նվեր եմ ստացել: Էն 2 նվեր ստացածները կորցրել եմ :cry, գնածները չեմ կորցրել: Ամենաառաջինը տվեցի մեկին, ինքը կորցրեց, դրա համար էդ հաշից չի, իսկ երկրորդ գնածս մինչեւ հիմա օգտագործում եմ… արդեն էնքան պայթած տեսք ունի, որ ուզում եմ կորցնեմ… :( :D

Ungrateful
17.10.2010, 23:54
Կրակայրիչ::angry

Մարկիզ
17.10.2010, 23:57
Կրակայրիչ::angry
Կրակայրիչ ես շուտ-շուտ ձեռք եմ բերում::))

Ամենից հաճախ կորցնում եմ գրիչս::(

Ռուֆուս
18.10.2010, 00:00
Լավ, եթե վերադառնանք նյութական բաներին, ես սովորաբար ոչ մի բան չեմ կորցնում, իմ ունեցածից ինչ էլ որ կորում ա, սովորաբար ուրիշներն են կորցնում :(

Ամենաարժեքավոր բանը, որ կորցրել եմ երկու անգամ արևային ակնոց ա եղել, մեկը տան մեջ անհայտացավ, մյուսն էլ հրապարակում ինչ-որ ճապոնահու համերգի ժամանակ գրպանիցս գողացան:

Հա, մի 10 տարի առաջ էլ Ամերիկայից գալուց բագաժս կորավ ու տենց էլ չգտնվեց :(

StrangeLittleGirl
18.10.2010, 01:10
Հեռախոսս: Բայց զանգում եմ, գտնվում ա :)) Մենակ մի անգամ իսկականից կորավ (գողացել էին)

aerosmith
18.10.2010, 14:54
Էսօր կորցրեցի նոթբուքիս շնուրի պերեխադնիկը։ Տարել էի համալսարան, ու մոռացա լաբորատորիայում... հաստատ հիմա վերցրած կլնեն... անտերը ընենց էլ պետքա.... ինչ արած իջնեմ թշմի հատ առնեմ... բայց ալարում եմ էէէ :(

Magic-Mushroom
18.10.2010, 17:01
Թվային ֆոտոապարտս կորցրել եմ(գողացել են),իսկ ես առանց ֆոտոապարատի կյանք չունեմ:cry
Կամաց-կամաց մանկությունս եմ կորցնում,մեծանում եմ ու ամենինչ թվում է շատ տխուր,ձանձրալի,այն բաներից որ ուրախանում էի,հիմա միեւնույն է դարձել,այնպես կուզեյի դպրոցական լինեյի,այնպես կուզեյի վերադարձնել մանկական ռոմանտիզմը ու անհոգ կյանքը:cry,իմ ուսուցիչը ասում էր
-Հիմա չեք զգում,երբ մեծանաք կզգաք կյանքի ապտակները:

Պոզիտրոն
18.10.2010, 17:24
ժամանակ: էտ ինչքան եմ կորցնում: անտերը էտքան կորցնում եմ մի օր չեղավ գտնեմ

Սլիմ
18.10.2010, 19:56
Կրակայրիչ::angry

Ջան էտ չես կորցնում, էտ ուրիշները ձեռք են բերում:
Ես ֆլեշկա եմ հա կորցնում::(

VisTolog
18.10.2010, 19:58
Լավ, եթե վերադառնանք նյութական բաներին,

ես երբեք ոչինչ չեմ կորցնում::P

Հայուհի
18.10.2010, 20:52
Ես էլ 2005-ին հեռախոսս եմ կորցրել... Մի հատ իդիոտ էր գողացել:angry տենց էլ չկարողացա ապացուցել, որ ինքն էր... բայց դե 4 ամսից գտանք հեռախոսս:))
Ընկերուհիս 2 շաբաթ առաջ սիրածս ականջօղն էր կորցրել:cry բայց էդ ոչինչ,անցած տարի էլ ես եմ իրանը կորցրել:D
Ակնոցս եմ օրական մի քանի անգամ կորցնում՝ տանը...:8

Kita
18.10.2010, 21:19
Նենց արժեքավոր երևացող բաներից անրնդհատ զոնտիկ եմ կորցնում:)):( Մաման էլ ինձ զոնտիկ չի տալիս:( Դաժե կարա ձեռիցս րնկնի, չզգամ:)):oy
Հետո էսօր փողս կորավ, գրպանից րնկել էր, հետո գտնվեց:D Դրսում էլի:))
Շունս էր մինչ վերջերս հաճախ կորում:)) թու-թու-թու:))
Հեռախոսի մասին լռում եմ:))
Ժամանակին հաճախ ֆլեշկաներս էի կորցնում, բայց հետո գտնում, տենց ֆլեշս 6 անգամ կորցրել եմ:))

Լեո
18.10.2010, 21:38
Հնարավորություն, այսպես կոչված շանսն եմ հաճախ կորցնում (((

Ձայնալար
18.10.2010, 21:40
Մի ժամանակ քարտերս (բանկային) էի կորցնում անընդհատ, մի անգամ դրամապանակս եմ կորցրել` հետո գտել եմ, ավելի ճիշտ տաքսիի մեջ եմ թողել, հետ վարորդին ստիպել եմ վերադարձնել, իսկ նա էդ ընթացքում փորձել էր քարտերից գումար կանխիկացնել:)) Երեկ 500 դրամ եմ կորցրել: Մի քանի ամաս առաջ ակնոցներս եմ թողել բեյսիք հաուզի հանդերձարանում, ալարել եմ գնամ վերցնեմ: Մի քանի հատ դանակ եմ կորցրել՝ գործի տեղից ցրել են, որքան էլ որ ամոթալի է: Մեկ էլ միշտ փող եմ կորցնում, հետո պարզվում ա ծախսել եմ :D

Ուլուանա
19.10.2010, 06:33
Չնայած նրան, որ բացառիկ անջատված դեմք եմ, սովորաբար իրեր չեմ կորցնում։ Մանր բաներից ոնց որ թե մենակ ականջօղի թայ եմ կորցրել մի քանի անգամ, ու միշտ՝ ամենալավ ականջօղերիցս :(։
Հա, մեկ էլ լեգենդար բաճկոնս (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=1750028&viewfull=1#post1750028)...

ՆանՍ
19.10.2010, 09:35
Փոքր ժամանակ բանալիս էի կորցնում. արդեն էնքան էի կորցրել, որ կախում էին վզիցս:D Հետո մեծացա սկսեցի ականջօղի թայերը կորցնել, բա ինչքան մատանի եմ կորցրել. բաղնիքում լվացվելից ամեն անգամ դեբիլի պես հանում դնում եմ կողք, հետո լվացվում դուրս եմ գալիս, մոռանում եմ վերցնեմ:angry:D մի անգամ պապիս վերցրել պահել էր, ինադու ձեն չէր հանել, հետո 1 շաբաթ անցավ, տեսավ սկի վեջս չի, որ հարցնեմ, հետ տվեց,:D իսկ ես նույնիսկ չգիտեի, որ կորցրել եմ:o ինստիտուտում էլ էլի լվացվելիս մատանիս հանեցի,դրեցի գրպանս ու 4 ժամ անց նոր նկատեցի, որ մատիս չի,:o:D 2 անգամ էլ գցել եմ զուգարանը:D:D 1 անգամ էլ վզնոցս էր ընկել լվացարանի անցքի մեջ,էլի չէի տեսել,:( շնորհակալ եմ եղբորս.պլպլան բան էր տեսել,քաշել էր, հանել էր, բայց մենակ կուլոնս էր փրկել, իսկ վզնոցս... խեղդվեց...:(:D:D Դե մերոնք էլ արդեն ներվայնացած ասում են, որ հարսանիքիս ժեշտ են բերելու.:o դե մեկա կորցնելու եմ:D:D

Ձայնալար
19.10.2010, 12:57
Չնայած նրան, որ բացառիկ անջատված դեմք եմ, սովորաբար իրեր չեմ կորցնում։ Մանր բաներից ոնց որ թե մենակ ականջօղի թայ եմ կորցրել մի քանի անգամ, ու միշտ՝ ամենալավ ականջօղերիցս :(։
Հա, մեկ էլ լեգենդար բաճկոնս (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=1750028&viewfull=1#post1750028)...

Բաճկոն ասեցիր հիշեցի՝ տենց բաճկոն, ժիլետ-միլետ, շատ եմ թողել տարբեր տեղեր, հետո գնացել եմ վերադարձրել են բարի մարդիկ :))

Դեկադա
19.10.2010, 13:02
Էս վերջերս սկսել եմ հավատս կորցնել: Վստահելու ունակությունս կորցնել: Մարդկանց սիրելու ունակությունս ա կամաց կամաց մարում՝ շրջանակն ա փոքրանում:

Rammstein
20.10.2010, 17:22
Մոռացել էի, :)) էն օրը տաս անգամի շարքից. մեդիատորս եմ սաղ օրը կորցնում… :)) Հետո պարզվում ա կա՛մ հեռախոսի, կամ ստեղնաշարիս, կամ սեղանին դրված մեկ ուրիշ բանի տակ ա: :D

Հայկօ
20.10.2010, 18:24
Մոռացել էի, :)) էն օրը տաս անգամի շարքից. մեդիատորս եմ սաղ օրը կորցնում… :)) Հետո պարզվում ա կա՛մ հեռախոսի, կամ ստեղնաշարիս, կամ սեղանին դրված մեկ ուրիշ բանի տակ ա: :D

Վերջում ճխտի լարերի տակ՝ գրիֆի վերևում, օգնում ա ;):

AniwaR
20.10.2010, 18:50
Վերջում ճխտի լարերի տակ՝ գրիֆի վերևում, օգնում ա ;):

Չանես: Քերում ա գրիֆը::))

Հայկօ
20.10.2010, 19:02
Չանես: Քերում ա գրիֆը::))

Չի քերում :beee: Հենց վերջին bar-ի վրա դիր (եթե action-դ բավականաչափ ցածր ա, էլի):

Kita
21.10.2010, 00:09
Չնայած նրան, որ բացառիկ անջատված դեմք եմ, սովորաբար իրեր չեմ կորցնում։ Մանր բաներից ոնց որ թե մենակ ականջօղի թայ եմ կորցրել մի քանի անգամ, ու միշտ՝ ամենալավ ականջօղերիցս :(։


Ան ես տենց միայնակ ականջօղերի հավաքածու ունեմ:noti

Yevuk
21.10.2010, 08:03
Տարօրինակ է, բայց իմ բոլոր ականջօղերը զույգ-զույգ շարած են դարակում :P (Կամ էլ դեռ չեմ հասցրել կորցնել. դեռ երկրորդ տարին է լրանում, ինչ ծակել եմ ականջներս :))):
Իսկ ես կորցնելու սովորություն կարծես թե չունեմ :}, մենակ հովանոց (զոնծիկ :8) էի անընդհատ կորցնում փոքր ժամանակ:
Ընդհանրապես, սենց մի սովորություն ունեմ, երբ ձեռքիս տակ ինձ պետք եկող իրը չեմ գտնում, մոտս պանիկա ա սկսվում :)), բայց փորձը ցույց ա տվել, որ համարյա միշտ ложная тревога ա :)):

Ապե Ջան
21.10.2010, 13:53
Ամենից շատ կորցում են այն ինչից ես շատ ունեմ: :)
Կապ չունի դա մեծ, փոքր, խոշոր, միջին չափերի է ապրանք է:

Վերջերս այնքան ֆլեշկա ունեի, ամբողջը կորեց, անգամ մի հատ ձեռքս չի մնացել: :)

Dayana
21.10.2010, 14:19
Փոքր ժամանակ միշտ կորցնում էի ձռնոցներս, դրա համար էլ մամաս դրանք ռեզինով իրար էր կպցնում ու վերարկուիս երկու թևքերով անց կացնում, բայց ես տենց էլ էի հաջողացնում կորցնել ձեռնոցներս: :))

Ֆրեյա
21.10.2010, 17:08
Չեմ հասկանում, ստեղ ոչ ոք գլուխը չի կորցնում՞ :P Ինձ թվում ՝ ամենատարածված կորստի ենթակա օբյեկտներից է :)

Պոզիտրոն
21.10.2010, 17:14
Գրիչս: Բավական է ձեռքիցս բաց թողեմ ու գտի քեզ ըլնի:

Lion
22.10.2010, 07:34
Ամենաշատը կորցնում էմ ֆլեշս, բայց միշտ էլ,,, գտնում եմ :)

kitty
25.04.2011, 13:19
ամռանը արևային ակնոցներս
ձմռանը ձեռնոցներս

Valentina
25.04.2011, 13:23
Ես ուրախանում եմ որ կարողանում եմ գրիչ վերջացնեմ, որովհետև միշտ կորում են հլը 2 օր էլ չգրած::))

sharick
25.04.2011, 13:47
Ֆլեշկաս եմ շատ կորցնում , կամ մոռանում եմ որտեղ եմ դրել .... էն օրն էլ տարել էի print անեի , մոռացա էնտեղ , մի օր հետո հիշեցի նոր.... ուսանողական տոմսս էի կորցնում , էն էլ լավ ա ես վերջերս հա գրասդարանում ա ,.... մազակալս եմ կորցնում , եթե իհարկե մինչև կորցնելը չեմ հասցնում ջարդած լինեմ ...шарф-էրս եմ կորցնում , փոքր ժամանակ անընդհատ թաշկինակ էի կորցնում , մանր -մուր xerox արած թղթեր եմ կորցնում տան մեջ ու հետո գտնում եմ ...

Arpine
24.09.2011, 15:15
Սովորաբար ոչինչ չեմ կորցնում, միայն մի քանի անգամ հեռախոսս եմ, արևային ակնոցներիս հետ միասին թողել խանութում, բայց գնացել վերցրել եմ:
Ու էս վերջերս հետաքրքրությունս եմ կորցրել :(

Lusinamara
24.09.2011, 15:22
Անձնագիրս:oy Վերջին անգամ անձնագիրս երկու ամիս կորցրած ու նորը գրեթե հանած ժամանակ գտել եմ ճնշման ապարատի «թևնոցում» :(:love Ու առեղծված մնաց, թե ոնց էր հայտնվել այնտեղ՝ ամենաամենաանհավանական տեղում...

John
24.09.2011, 15:43
էս վերջերս բան չեմ կորցնում ոնց-որ թե))) բայց ընդհանրապես մեկ-մեկ մտածելու ունակությունս եմ կորցնում, ավելի հաճախ էլ՝ խոսելու ունակությունս... ուղեղս արգելակում է ու ֆսյո...

Universe
24.09.2011, 18:17
Կրակայրիչս:))

Ուլուանա
26.09.2011, 18:17
Չնայած նրան, որ բացառիկ անջատված դեմք եմ, սովորաբար իրեր չեմ կորցնում։ Մանր բաներից ոնց որ թե մենակ ականջօղի թայ եմ կորցրել մի քանի անգամ, ու միշտ՝ ամենալավ ականջօղերիցս :(։
Հա, մեկ էլ լեգենդար բաճկոնս (http://www.akumb.am/showthread.php/54361-%D4%B1%D5%B6%D5%B8%D6%82%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4?p=1750028&viewfull=1#post1750028)...
«Առաջադիմել» եմ. վերջերս արդեն քանի անգամ բանկային քարտ եմ կորցրել, ու ամեն անգամ՝ խանութում կամ խանութի ճանապարհին։ Բայց դե իմ էշ խելքից է լինում միշտ էլ. ո՞վ է տեսել՝ մարդ քարտը ձեռքին գնա խանութ, դեռ նույն ձեռքում էլ միաժամանակ բանալիներ պահի։ Բա կկորի, բա ի՞նչ կանի :fool։ Ձեռքիցս ընկնում է, չեմ նկատում :(։ Բայց խելոքացել եմ արդեն. էլ առանց պայուսակ չեմ գնում խանութ :))։