PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ

Էջեր : [1] 2

Շինարար
17.10.2010, 11:39
Վաղը կմեկնարկի «Պատմվածք փակ աչքերով» նախագծի հինգերորդ մասը: Հեղինակը, ում գաղտնիությունը ես պահելու եմ մինչև քվեարկության ավարտը, արդեն տրամադրել է պատմվածք, որ բաժանվել է երկու պայմանական կեսերի, և Ակումբում տեղադրվելու է միայն առաջին հատվածը:
1. Մեկ շաբաթվա ընթացքում Ակումբի ցանկացած անդամ կարող է ինձ ուղարկել այդ հատվածի իր շարունակությունը: Ես դրանք կտեղադրեմ առանց հեղինակներին բացահայտելու: Այդպիսիներից մեկը կլինի նաև պատմվածքի նախաբանի հեղինակի վերջաբանը, նույնպես ինկոգնիտո:
2. Մեկ շաբաթ անց կքվեարկենք, թե որ վերջաբանն էր ավելի լավը և համահունչը: Եվ կբացահայտենք բոլոր հեղինակներին:

Շինարար
17.10.2010, 23:05
Ուշադրություն:
Ստորև ներկայացնում եմ ընդհանուր պատմվածքի առաջին մասը, որը սիրով մեզ տրամադրել է Հեղինակը: Շարունակությունները կարող եք ուղարկել մեկ շաբաթվա ընթացքում: Վերևի գրառման մեջ ծանոթացեք նախագծի բոլոր պայմաններին: Ձեր ուղարկած շարունակության մեջ պարտադիր նշեք ամբողջական պատմվածքի վերնագիրը:
Հ. Գ. Չնայած այս զգուշացումս վերաբերում է արդեն քվեարկության փուլին, սակայն հարկ եմ համարում հենց սկզբից ընգծել. մասնակիցների կողմից ցանկացած ինքնաբացահայտող գրառում մինչև իմ կողմից հեղինակների բացահայտումը խստորեն պատժվելու է՝ ընդհուպ մինչև նախագծից հեռացում:

---------- Ավելացվել է՝ 00:05 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:03 ----------

Նախաբան

Առանց մեծ հույսերի բացեց սառնարանի դուռը: Այնտեղ գրեթե երբեք ուտելու բան չէր լինում: Այս անգամ էլ բացառություն չէր: Երկու շիշ գարեջուր կար, համարյա դատարկ կետչուպ ու մի հատ թոռոմած խնձոր: Դուռը փակեց ու որոշեց գնալ խանութ: Օրը կիրակի էր, արդեն կեսօրն անցել էր, իսկ նա դեռ նոր էր արթնացել: Շուտ արթնանալու կարիք չկար, ոչ մի տեղից չէր ուշանում, տանն էլ ուտելու բան չկար: Փորձեց պահարանից մաքուր շոր գտնել: Հարմար բան չճարեց, դրա համար էլ մաշված բրդե սվիտրը քաշեց վրան, հետո հագավ իր սիրելի կապույտ ջինսը, որի ծնկները պատռել էր, իսկ փողքերի հետևի մասն ինքնուրույն էր մաշվել, մեծ դժվարությամբ գտավ կեդերն ու 1000 դրամ գրպանը խցկելով` դուրս եկավ:
Նա 29 տարեկան էր, բայց դրա մասին գիտեր միայն ինքն ու իր ծնողները, որոնց արդեն 4 տարի չէր տեսել: Բոլորին ասում էր, որ 22-ը նոր է լրացել, ու ոչ ոքի մտքով էլ չէր անցնում չհավատալ, քանի որ նա հենց 22-ի տեսք ուներ: Կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ մնում են միևնույն տարիքում: Նա արդեն մոտ տասը տարի էր` 22-ից անցնել չէր կարողանում կամ չէր ուզում: Հաճախ էր հիշում, թե ինչ ուրախ էր կյանքը 22-ում, ու ուզում էր հնարավորինս երկար պահպանել այդ նույն վիճակը, երբ դեռ ուսանող ես, կարող ես լիքը հիմարություններ անել, որոնք ներվում են տարիքի պատճառով, երբ երեկոներն ու գիշերներն անցնում են հարբած կամ պարելով կամ էլ հենց նոր ծանոթացած երիտասարդի հետ զբոսնելով, ում անունն անգամ հաջորդ օրը չես կարողանալու հիշել:
Նրան հաջողվել էր պահպանել 22-ին բնորոշ շատ բաներ, ու մի երկուսն էլ ավելացնել իր կողմից` առավել հարմարավետ դարձնելով կյանքը: Նա ուներ աշխատանք, որը չէր պահանջում մեծ ջանքեր, բայց որի համար վճարում էին բավականաչափ, որ նա կարողանար ապրել, իհարկե առանց շքեղությունների, բայց և առանց քաղցած մնալու: Նա ապրում էր վարձով բնակարանի մի փոքրիկ սենյակում, իսկ բնակարանի մյուս սենյակները զբաղեցրել էին արտասահմանցի ուսանողներ: Մյուս բնակիչներն իրեն առանձնապես չէին անհանգստացնում, նա հիմնականում փակված էր իր սենյակում ու ականջակալները հագած` երաժշտություն էր լսում, գիրք կարդում կամ քնում:
Նրա սենյակը արևկող էր, ինչն էլ պատճառ էր դարձել հենց այդ սենյակը վարձելու, թեև տանտիրուհին նրան համոզում էր վերցնել դրա կողքինը, որն առավել հարմարավետ էր, բայց գրեթե արևի երես չէր տեսնում: Ինքը վերցրել էր փոքրիկ ու արևկող սենյակը, սենյակի միակ սեղանին բազմեցրել համակարգիչը, եղած կահավորանքին, այսինքն` սեղանին, երկու աթոռին ու մահճակալին ավելացրել էր մինի սառնարան, մի փոքրիկ պահարան` շորերի համար և 4 գրադարակ, ուր բացի գրքերից տեղավորում էր նաև կոմպակտ դիսկերը, իր ունեցած մի քիչ զարդեղենը, որը թանկարժեք չէր, բայց թանկ էր իր համար, հիգիենայի պարագաները, իր սիրելի բաժակն ու էլի մանր-մունր շատ բաներ, որոնք երբ չէր իմանում ուր խցկել, դնում էր գրադարակի մի անկյունում:
Նա իրեն անհրաժեշտ ամեն ինչ գնում էր տան կողքին գտնվող խանութից, ու այնպիսի տպավորություն էր, որ նա չի էլ կասկածում քաղաքում այլ խանութների գոյության մասին:
Գնեց լավաշ, յոգուրտ, հյութ ու դուրս եկավ խանութից:
Մտավ այգի: Եղանակը ցուրտ էր, ու այգում գրեթե ոչ ոք չկար: Նստեց նստարանին ու կծկվելով` նայեց հեռուն: Ուշքի եկավ նրանից, որ ինչ-որ փափուկ ու մռռացող բան էր քսմսվում ոտքին: Նայեց: Փիսիկ էր, որը մեջքն ուռեցրած ու պոչը տնկած քսմսվում էր իրեն, սակայն բացարձակ ուշադրություն չէր դարձնում իր վրա: «Փս-փս-փս»,-կանչեց փիսոյին, փիսոն մռռաց, բայց էդպես էլ չնայեց իր կողմը: Կռացավ ու շոյեց մեջքը: Կատվին դա շատ դուր եկավ, ու նա երախտապարտ հայացքով նայեց աղջկա աչքերին:
Ինչ հետաքրքիր են կատվի աչքերը: Նա առաջ երբեք չէր նկատել, որ կատուների աչքերն այդքան յուրօրինակ են: Կապտա-կանաչավուն թափանցիկ ոսպնյակի կենտրոնում զիգզագաձև բիբն էր` բարակ լարի պես: Ու էնպիսի տպավորություն էր, որ կատուն անգամ ուշադիր նայելիս` ոչինչ չի տեսնում: Հիշեց «Վիսկաս»-ի գովազդը, միջի կուշտ փիսոներին, հետո նայեց էս սոված ու անտուն խղճուկ կատվիկին ու տխուր ժպտաց:
Հեռախոսը, որ վաղուց դարն ապրել էր, հոգնած դզզաց: Հանեց գրպանից, նայեց, էլի դրեց գրպանը` դզզա ինչքան կուզես:
Փիսոն բարձրացավ նստարանին ու սկսեց տեղավորվել իր գրկում: «Էհ, արդեն շատ էղավ քեզ»,- մտածեց նա ու վեր կացավ: Կատուն շրմփաց գետնին ու նեղացած փախավ:
Վերցրեց տոպրակներն ու գնաց տուն:
Կողքի սենյակում աղմուկ էր: Ինչպես միշտ: Նա երբեք չէր կարողացել հասկանալ աղմուկի պաշտամունքը: Իսկ մարդկանց մեծամասնությունը չի էլ զգում, որ իրենց մոտ դա կա: Մենակ թե մի ձայն լինի: Դա դեռ ոչինչ: Կան շատերը, ում համար կարևոր է` մենակ թե հնարավորինս բարձր ձայն լինի:
Գրեթե երբեք հնար չէր լինում վայելել լռությունը: Կողքի սենյակի բնակիչների մոտ միշտ միացած էր հեռուստացույցը կամ երաժշտություն:
Հեռախոսը նորից դզզաց: Հանեց գրպանից ու շպրտեց անկողնուն: Դզզա ինչքան սիրտդ կուզի:
Մի կտոր լավաշ հանեց ու սկսեց դանդաղ ծամել: Նստեց համակարգչի մոտ ու բացեց էլեկտրոնային փոստը: Վերևի մուգ սև տողն ասում էր` նոր նամակ ունես: Նամակը մորից էր, ում հետ վերջին անգամ մի ամիս առաջ էր խոսել:
«Հայրդ հիվանդանոցում է, ծանր է»: Մայրը երբեք խոսքեր չէր շռայլել: Գուցե դա էր պատճառներից մեկը, որ իրենք էդպես էլ նորմալ շփվել չկարողացան, ու ինքն էլ ի վերջո գնաց տնից:

Շինարար
24.10.2010, 23:09
Ստորև տեղադրված են քվեարկության ներկայացված տարբերակները:
1. Քվեարկությունը բազմակի ընտրությամբ է, կարող եք քվեարկել մեկից ավելի տարբերակների օգտին:
2. Քվեարկության ընթացքում քննարկումները թույլատրվում են:
3. Քվեարկությանը տրվում է 7 օր: 7 օրից կամփոփվեն արդյունքները, և կբացահայտվեն մասնակիցները:
4. Սեփական տարբերակին քվեարկած ձայները չեն հաշվվելու:
5. Մասնակիցներին հորդորում եմ զերծ մնալ ինքնաբացահայտող գրառումներից. մասնակիցների կողմից ցանկացած ինքնաբացահայտող գրառում մինչև իմ կողմից հեղինակների բացահայտումը խստորեն պատժվելու է՝ ընդհուպ մինչև նախագծից հեռացում:

Շինարար
24.10.2010, 23:24
Քաղց

Մի փոքր կտոր էլ կծեց լավաշից և դանդաղորեն ծամելով սևեռեց հայացքն էկրանին: Սեղմ, կրճատ նախադասությունը կարդալիս պարզորեն լսեց մոր ցածր, բարակ ձայնը, որի մեջ զգացմունք կարողանում էին նկատել միայն ինքն ու հայրը: Հայրը, հակառակը, զգացմունքային, դյուրաբորոբոք մարդ էր, հապշտապ որոշումներ ընդունող և շուտ ափսոսացող իր ընդունած որոշումների համար: Ինքը ժառանգել էր երկու բնավորությունն էլ, և մորից ժառանգածը նրան օգնում էր միշտ երևալ սթափ և հավասարակշռված՝ ինչպիսին էին մտքերն ու զգացմունքները:
Տեղից վեր կենալով, սկսեց քայլել սենյակում, մեքենաբար բացեց սառնարանի դուռը, հանեց գարեջրի մի շիշ և ձեռքերում պտտելով շարունակեց քայլել: Հեռախոսը նորից բզզաց: Առանց համարին նայելու սեղմեց կանաչ կոճակը:
- Ո՞ւր ես: Տաս անգամ զանգեցի, չես վերցնում,- լսվեց ընկերուհու կայտառ ձայնը: - Գալու ես, չէ՞, Նարեկի ծնունդին:
Նարեկի ծնունդի՞ն: Զարմացավ, նկատելով ձեռքում պահած գարեջրի շիշը:
- Հա, գալու եմ,- պատասխանեց և սեղմեց կարմիր կոճակը: Հիշեց, որ այսօր պետք է հավաքվեն աշխատակիցներից մեկի ծննդյան տոնը նշելու: Բացեց գարեջրի շիշը, կանգնեց պատուհանի մոտ և սկսեց կում-կում խմել սառը հեղուկը:

**
- Կանգառում կանգնեք: Սա մի հատ կփոխանցե՞ք,- դիմեց առաջին շարքում նստած կնոջը՝ մեկնելով հարյուր դրամանոցը: Դեռ տաս րոպե կար, որոշեց շուտ իջնել և քայլել մի քիչ: Հիվանդ է, ծանր է: Զարմանալի է, ինչքան փորձեց այդպես էլ չկարողացավ հիշել որևէ դեպք, որ հայրը հիվանդ լինի: Եղել էր, որ մրսած լինի, կամ գլխացավ ունենա, բայց դա արագորեն բուժվում էր թեյերով ու մուրաբաներով:
- Լավաս եմ ուզում,- լսեց մանկական մի ձայն և գլուխը թեքեց նրա կողմը: Վարդագույն այտերով, փքուն շուրթիկներով, սև աչուկներով, երկար թարթիչներով և ուսերին հասնող խոպոպիկներով աղջնակը ձեռքը փորձում էր մտցնել տոպրակի մեջ, որը բռնել էր կողքից քայլող կինը: Կինը դեպի իրեն քաշեց տոպրակը և հանգիստ ասաց.
- Լավաշը հիմա չենք բացելու, տանը: Հիմա կարկանդակը կեր:
- Կալկանդակը տամ քեզ, ինձ լավաս տուր,- առաջարկեց աղջնակը ու կարկանդակը պարզեց մորը:
- Չէ, լավաշը՝ տանը:
- Կալկանդակը ցե՛մ ուզում,- դեմքը ծռեց աղջիկը և շպրտեց կարկանդակը:
Մայրը հասցրեց այն բռնել, տոպրակից անձեռոցիկ հանեց, փաթաթեց կարկանդակը, դրեց տոպրակի մեջ, ապա ամուր բռնեց աղջնակի ձեռքը, և առանց որևէ բառ ասելու քայլեց առաջ՝ քարշ տալով աղջկան:
Իսկ և իսկ իր մայրը: Իրենց տանը միջադեպը կշարունակվեր այսպես. մայրը կհրաժարվեր լավաշ տալուց՝ մինչև նա վերջացներ կարկանդակը, իսկ նա չէր ուտի այն, կսպասեր, մինչև մայրը դուրս գա խոհանոցից, ապա շշուկով հորը կասեր՝ լավաս տուր, պապ: Հայրը հանդիմանական հայացք կձգեր, ապա կվերցներ իր բաժին լավաշը և կտար իրեն, նա էլ արագ-արագ կուտեր: Հայրը միշտ իր բաժին լավաշն էր տալիս, երբեք չէր վերցնում ընդհանուրից:
Լսելով սեփական անունը արագ շրջվեց և տեսավ ընկերուհուն, ով ձեռքերն էր թափահարում մյուս մայթից: Ժպտաց և անցավ փողոցը:

***
- Էս շենքի մոտ պահե՞մ,- հարցրեց տաքսու վարորդը սևազգեստ մոտ 22 տարեկան աղջկան:
- Հա, այստեղ մի տեղ,- պատասխանեց աղջիկը:
Երբ տաքսին կանգնեց, մեկնեց 1000 դրամանոցը, առանց հաշվելու վերցրեց վարորդի մեկնած գումարը և լցրեց պայուսակի մեջ: Ապա դուրս գալով մեքենայից, վստահ քայլերով քայլեց դեպի շենքի մուտքը, որի պատին մի դագաղի կափարիչ էր հենած: Աստիճանների վրա ոչ ոք չկար: Չնկատելով վերելակի մոտ սպասող ծաղկեփնջերով անծանոթ մարդկանց, որոնք իրեն նկատեցին, բայց ուշադրություն չդարձրին, սկսեց բարձրանալ աստիճաններով:
Առաջին նամակից երկու օր հետո մայրը գրել էր երկրորդը, նույնքան հակիրճ՝ «Հայրդ մահացավ, վաղը հոգեհանգիստն է»:
- Մի րոպե, մի հատ էս սեղանը ներս տանենք,- դիմեց մի երիտասարդ և, մի կողմ հրելով նրան, ներս հրեց սեղանը: Թեթևակի զարմանքով նայեց իրենց դռանը՝ փորձելով հիշել, թե արդյո՞ք այս գույնի էր:
Միջանցքում շատ մարդ կար, որոնք իրեն տեղ չտվեցին: Խցկվելով անցավ դեպի հյուրասենյակի մուտքը և նայեց ներս: Սևազգեստ քահանան, որն իրեն մեջքով էր կանգնած ինչ-որ բան էր արտասանում, մնացածները գլուխները կախած լսում էին:
- Շատ արդար մարդ էր, լսեց մի ձայն և, շուռ գալով, տեսավ երկու պառավների, որոնք կուչ էին եկել միջանցքում նստարանի եզրին:
- Հա, Աստված հոգին լուսավորի, շատ տանջվեց,- ասաց մյուսը:
Նորից շուռ գալով դեպի հյուրասենյակը՝ փորձեց որսալ քահանայի բառերը:
- Եթէ դուք արդարութեամբ խօսէիք, ուղիղ կը լինէին ձեր դատաստանները, մարդկա՛նց որդիներ։ ... Մեղաւորներն իրենց ծննդեան օրից իսկ խոտորուեցին, արգանդից մոլորուեցին եւ սուտ խօսեցին,- կարդում էր քահանան:
Հիշեց, թե մայրն ու հայրը ինչպես էին մանկուց սովորեցնում իրեն ստից խորշել: Հիշեց իր պատրաստած բացատրությունը այս երկու օրը չգալու համար, որ պետք է ասեր մորը՝ հիվանդ է եղել:
- Թող նրանք թափուող ջրի պէս անպիտան լինեն։Երբ նրանք իրենց աղեղները լարեն, թող հալուեն մոմի նման ու սպառուեն,-լսեց քահանայի բառերը:
Եթե մեկը սենյակից նայեր դեպի միջանցքը, կտեսներ, թե ինչքան են մեծացել նրա բիբերը, լարվել, ուռել էր մեջքը: Թվում էր, թե նայում է սենյակի մեջտեղը և ոչինչ չի տեսնում: Եթե մեկը միջանցքից նայեր հյուրասենյակ այդ լայնացած և չտեսնող բիբերով, կտեսներ գլխահակ մարդկանց՝ ճերմակ, փայլուն շորերով: Չնայած նրանք գլխահակ էին, բայց յուրաքանչյուրի դիրքի մեջ զգացվում էր արժանապատվությունն ու իմաստությունը, հանդարտությունն ու խոհեմությունը, վճռականությունն ու ինչ-որ սպասելիք: Մի քայլ առաջ անելով, նա տեսավ հորը՝ պառկած սեղանին: Հոր հագուստն ու դեմքը նույնպես լուսավոր էին և ամեն ինչով նման էր իր շուրջը կանգնածներին, բացի մի բանից. հայացքն ուղղված էր վեր:
- Հուր թափուեց, եւ նրանք արեւ չտեսան։
Նա հայացքը չէր հեռացնում հոր դեմքից, նույնիսկ չնկատեց, թե ինչպես մայրը բարձրացրեց գլուխը և, տեսնելով իրեն, փորձեց որսալ հայացքը: Ձեռքը տանելով պայուսակի մեջ, մի քանի քայլ ևս առաջ եկավ՝ հայտնվելով քահանայի կողքին:
- Արդարը պիտի ուրախանայ՝ տեսնելով հատուցումը, եւ ձեռքերն իր պիտի լուայ մեղաւորի արեան մէջ։
Կանգնածների մեծ մասը բարձրացրեցին գլուխները նկատելով իրեն, որ տարօրինակ ժպիտը դեմքին կանգնել էր սենյակի կենտրոնում: Մի քանիսը թափահարեցին գլուղները, ոմանք հոգոց քաշեցին: Մայրը կախեց գլուխը:
Ու մարդ պիտի ասի, թէ իսկապէս արդարի համար վարձատրութիւն կայ,- բարձր ձայնով ասաց քահանան:
Նա արագ բռնեց հոր ձեռքը և խորամանկ ժպտալով ինչ-որ բան դրեց նրա ձեռքի մեջ: Ապա սեղմելով փակեց հանգուցյալի ափը: Ինչ-որ բան ճրթճրթաց: Աղջիկը բաց թողեց հոր ձեռքը և շուրթերը մոտեցնելով հոր ականջին ցածրաձայն, ժպիտով ասաց.
- Պապ, լավաս եմ բերել:
Քահանան զարմացած նայում էր՝ ինչպես հանգուցյալի ձեռքից թափվում էին երեք օրվա հնություն ունեցող չոր լավաշի փշրանքները:

Շինարար
24.10.2010, 23:24
ՆԵ...ՆԱ

Հիմա ստիպված ես պետք է զանգեմ:Չէ, չեմ զանգի, ավելի լավ է հորս զանգեմ: Հիվանդ է… հիմա մենակ է, թե՞ հետն է... Ես ինչպե՞ս վարվեմ… իսկ նեն ինչու չի գրում, ինչ է եղել… մտքերս խառնվել ու իրար հերթ չեն տալիս…
Նոր նամակ. ինքն է՝ գալիս եմ Հայաստան: Շուտով կտեսնվենք:
Ոնց, ինչու այսքանը, երբ է գալու, գուցե արդեն այստեղ է... ես, ես ախր չգիտեմ, ես ոնց նրան տեսնեմ, պատրաստ չեմ, բայց շատ եմ ուզում, ուրեմ գալիս է, մենակ, իմ համար, Հայաստան… հայրս, իսկ հայրս, զանգել է պետք, պետք է գնամ, ոնց մենակ թողնեմ… տաք լոգանք է պետք:
Հայրս հիվանդանոցում է, վիճակը ծանր է, տոմս պետք է առնել, ինչքան հնարավոր է շուտ, իսկ նեն… նրան պետք է սպասեմ, տեսնել է պետք, խոսել, վերջապես երկու տարի է, ինչ էս ամենը շարունակվում է ու հիմա պետք է հավերժ կամ շարունակվի կամ կտրվի… ինչպիսինն է, ես ինչպիսինը կլինեմ նրա աչքերով (կարևոր մի բան, որ երկու տարի ամեն օր հարցի պատասխանը միայն լռությունն է), ինչպիսին կուզի ինձ տեսնել, ախր ոչինիչ չի ասել, հա մենակ, որ ես լոկ ես լինեմ:Բայց Լին ասում էր, որ տղամարդիկ սիրում են նրբագեղ կանանց, իսկ ես հեռու եմ դրանից, կյանքումս փեշ չեմ հագել, հիմա պետք է ջինսը հագնել, թե՞ առաջին անգամ փեշ: Պետք է բարձրակրունկ, թե իմ …
Մտքերի ծանրությունը կոպերին անցավ ու քնեց:
Լիի հետ ամբողջ ընդմիջումը խանութներում անցկացրեցինք, գնեցինք էն, ինչ Լիի ասելով հաստատ նրան գետնին էր տապալելու… մնում էր վարսահարդարի, մատնահարդարի ու մեկ էլ չեմ հիշում ում մոտ գնալ վաղը:Էտ վաղը… հիմա, հիմա տեսնես եկել է, ուր է… ինչու չի զանգում, երբ …
Նամակ չկար, զանգ չկա, միայն լռություն ու սպասումի երկար ժամեր ու զանգ.
-Ինչու՞ չես գալիս, ես չեմ կարող երկար խնամել նրան, ես գործեր ունեմ: Վիճակը ծանր է, պետք է գաս, քո կարիքն ունի…
Դե հա, իհարկե,երբ ես ժամանակ ունեցել,քո գործերը միշտ էլ կարևոր են եղել…ես պետք է գնամ:Տոմս է պետք:Ինչու չես հայտնվում…
Մեկ օր, երկու օր… զանգ չկա, ոչ մի լուր, իսկ սպասել չեմ կարող, արդեն արձակուրդի հարցը լուծված է, գումարը վճարել են:Տոմսը պետք է գնել… տոմսն արդեն գնված է:Ես գնում եմ, իսկ նեն…
Զանգ.
-Ե՞րբ: Ես էլ, ես պետք է … կգամ:

Լին տարերքի մեջ էր. հիացմունքը չափից շատ էր:
Վերջապես դուրս պրծա Լիի ճանկերից, մնում է հագնվել ու շտապել…
Ահա, անճոռնի ճուտիկը կարապի է վերածվում… հայելու պատկերը հաստատ ես չեմ. կեղծ է, բայց հեքիաթային գեղեցիկ է. աչքերն առաջին անգամ այդքան արտահայտիչ են, շրթունքներն ընդգծված ու գծված այնքան դյութիչ, որ… շիկնել եմ, իսկ ոտքերը… ոտքերին նայելու ժամանակ չկա. շտապել է պետք, արդեն երևի սպասում է:
Քայլերը վանդակված էին:Սովորաբար այգի հասնելու համար 25 րոպեն շատ էր, իսկ հիմա ժամի էր վերծվել: Թարսի պես բակի տաքսիները չքացել էին, մնում էր քայլել:
Միայն չսկսի, միայն հիմա չէ, ոնց չէի մտածել, հիմա չէ…
Սկսվեց անձրևը, մաղեց, հետո մաղի ցանցը պատռվեց, կաթիլներն արդեն կարկուտի վերածվեցին…
Ինչ անեմ, ոնց անեմ, վերադառնալ է պետք, չորանալ, ամբողջ երեսս ծորում է… Ոտքերս առաջ չեն գնում, արդեն հասել եմ, բայց սպասում է, ուշ է, բայց այս տեսքով ոնց… միայն սա էր պակասում…
Կրունկը ձեռքին շնչակտուր բացեց դուռն ու փռվեց հատակին:
Ուր է աղմուկը, ինչու չկա, հիմա որ պետք է ինչու՞ չկա: Ինչու՞ է լռում: Լռություն չեմ ուզում, գոռալ եմ ուզում, գոռալ եմ ուզում… գոռացեք, բղավեք, ինչու եք չքացել…
Մի՞թե ամեն ինչ կորած է, գուցե զանգեմ, ի՞նչ ասեմ: Ինքն ասաց, որ եթե չգնամ, ուրեմն արդեն պատասխանը պարզ է… հիմա արդեն մեկ ժամ անցել է, չի սպասի, չի զանգել… գնացել է… վե՞րջ...

Գորշ ամպեր, թեթև մաղող անձրև, ծառ, մի փոքր կոճղ, ու դողացող ուրվագիծ…
Նեն նայեց նրան, ցրտից սառած մատները նրան գրկեցին, ու ոչինչ էլ պետք չէր.
նեն սպասել էր, իսկ նան՝ եկել:

-Ես երկու օրից պետք է գնամ:Հայրս իմ կարիքն ունի:
- Ուրեմ երկու օրից կգնանք:

Շինարար
24.10.2010, 23:25
Հանդիպում

Գնաց, իսկ շփումն ավելի վատացավ: Նորից նայեց նամակին: Միայն խոսքերի ժլատությունը չէր, որ տխրեցնում էր իրեն, այլև դրանք հայտնելու միջոցը:
Ինտերնետ: Կարող էր զանգել, բայց, չէ՝ ի-մեյլ: Նորից ստուգեց հեռախոսը. վերջին բոլոր զանգերն ուրիշներից էին:
Բացեց այսիքյուն, սկայպը, էմէսէնը, յահու մեսինջերը, ջիթոքը, ֆեյսբուքը, ադնակլասնիկը, բոլոր տեղերից հայտնվեցին մոր հաղորդագրությունները. «Հայրդ հիվանդանոցում է, ծանր է»: Եվ ամենուր էլ մայրը նստած էր լարին:
- Օնլայն եմ,- գրեց մայրը ջիթոքում:
- Նկատեցի: Ո՞նց ա պապան:
- Մի րոպե, արի այսիքյուով խոսենք, ստեղի սմայլերը ազդում են վրաս:
- Սենց լա՞վ ա,- գրեց աղջիկն այսիքյուում:
- Հա, - պատասխանեց մայրը՝ երջանիկ մռութ դնելով:
- Պապային ի՞նչ ա էղել, էլի ինսո՞ւլտ:
- Հա: Մի կողմը լրիվ թուլացել ա, դեմքը՝ ծռվել, չի կարողանում ոչ քայլել, ոչ էլ նորմալ խոսել:
- Դու հիմա որտե՞ղ ես:
- Հիվանդանոցում:
Աղջիկը տրորեց ճակատը, հետո վեր կացավ տեղից, հյութը բացեց, բերեց դրեց համակարգչի կողքին:
- Պապային նայելու տեղը էլի նստել ես ինտերնետո՞ւմ:
- Իբր թե դու ուրիշ տեղ ես նստած: Ես գոնե հորդ կողքին եմ:
- Բժիշկներն ի՞նչ են ասում:
- Հույս են տալիս:
Խմեց հյութը ու մի կտոր էլ լավաշ պոկեց:
- Չե՞ս ուզում պապայիդ տեսնել:
Սպասում էր այդ հարցին: Ե՞րբ էր վերջին անգամ հանդիպել հոր հետ: Չէր էլ հիշում... Իրար հետ վատ չէին, ուղղակի չկային իրար համար: Հայրը երբեք իրենով չէր հետաքրքրվել, ինքը՝ հորով: Երկուսին էլ հարմար էր այդպես:
Մայրը սկսեց իրար հետևից հարցականներ դնել: Ստիպված էր արագ պատասխան տալ.
- Ուզում եմ...
Բազմակետեր եթե չդներ, ազնիվ չէր լինի: Բազմակետերը շատ բան են նշանակում: Կարող էր ուղղակի անվերջակետ թողնել, բայց այդ դեպքում կստացվեր շատ անտարբեր: Վերջակետով էլ՝ չոր ու կոպիտ: Իսկ սմայլիկը հեչ տեղին չէր լինի: Հետագա բառեր ենթադրող բազմակետեր էին պետք: Ուզում եմ, բայց: Ուզում եմ, միայն թե: Ուզում եմ, չնայած: Եվ վերջապես՝ ուզում եմ երևի:
- Ապրես,- գրեց մայրը,- դե գնացինք սկայպ:
Էկրանին հայտնվեց հիվանդանոցի սենյակը:
- Էրևում ա՞:
- Հա:
Վիդեոն կար, ձայնը՝ չէ:
- Մամ, կարող ենք խոսել, ինչի՞ ես տպում:
- Գիտեմ, սենց հարմար ա:
Ինքը սկսեց խոսել, մայրը՝ տառերով արձագանքել: Լսում էր ստեղնաշարի չխչխկոցը ու նայում մոր կենտրոնացած հայացքին:
- Կոմպը տանում եմ հորդ մոտ:
Սենյակն սկսեց շարժվել էկրանին: Եվ հայտնվեց հայրը՝ իր հիվանդանոցային մահճակալով:
- Պապ, բարև, ո՞նց ես:
Հայրը բարձրացրեց ձեռքը ու փորձեց ինչ-որ բան ասել, բայց միայն անհասկանալի ձայներ դուրս եկան:
- Ասում ա՝ լավ եմ,- թարգմանեց մայրը,- քեզնից ա հարցնում:
- Պապ, դու քեզ լավ նայի, իմ համար մի անհանգստացի, վաղուց էրեխա չեմ...
Հայրը շրջվեց մոր կողմը ու մեծ դժվարությամբ ծածմածռեց շուրթերը:
Կինը ծիծաղեց:
- Հարցնում ա՝ քանի՞ տարեկան ես:
Աղջիկը կամաց արտասանեց.
- Չգիտեմ...
- Դե լավ, գնա քո գործերով, մենք էլ տեսնենք՝ ինչ ենք անում,- արագ գրեց մայրը:
- Լավ...
- Վաղն էլ կերևա՞ս:
- Երևի...
Անջատեց համակարգիչը: Մի քիչ մնաց նստած՝ նայելով պատին: Հետո վեր կացավ, յոգուրտն ու լավաշի մնացորդները գցեց սառնարանը: Կողքի սենյակում աղմուկը գնալով ուժեղանում էր:
Դուրս եկավ տնից՝ քայլելով դեպի այգին:
Երանի նորից հանդիպեր փիսիկին:

Շինարար
24.10.2010, 23:26
Պատերազմ

Հոր հիվանդությունը նորություն չէր, մի տեսակ կարծես սովորական էր դարձել, որ հայրը ծանր է: Չէր սիրում հիվանդանոցի մութ ու դատարկ միջանցքները, դեղերի սուր հոտը, բժիշկների սառն ու անտարբեր դեմքերը: Հիմա էլ, երբ կարդաց մոր գրածը, ավելի շատ սրտնեղեց, որ նորից մտնելու է այդ սառը շենքը, քան, որ հոր վիճակը ծանր է:
Ե՞րբ էր, տասնութ տարի առաջ, թե՞ անցած կյանքում, երբ առաջին անգամ հիվանդանոց մտավ, ուրախությունից թռչկոտում էր` նորից տեսնելու էր հորը, երկար բաժանումից հետո հայրը նորից գրկելու էր իրեն, սեղմելու էր կրծքին, համբուրելու էր մազերը, իսկ երեկոյան, քնելուց առաջ, հեքիաթ էր պատմելու, իր բարի ու դուրեկան, մի քիչ խզված ձայնով: Հայրը գեղեցիկ տղամարդ էր, գոնե իր համար նա աշխարհի ամենագեղեցիկ ու ամենաուժեղ տաղամարդն էր: Երբ հոր ձեռքը բռնած դպրոց էր գնում, բարձր դասարաններում սովորող աղջիկները աչքերը չէին կտրում հորից, ու նա դրանից անասելի լավ էր զգում, Որովհետև համոզված էր, որ բոլոր աղջիկները նախանձում են իրեն: Իսկ երեկոները… ինչ անհամբեր էր սպասում երեկոներին, հոր գալուց ժամեր առաջ սկսում էր հաշվել րոպեները: Մայրը քիչ էր խոսում, ու տանը համարյա միշտ լռություն էր տիրում, իսկ երբ գալիս էր հայրը, ամեն ինչ փոխվում էր, ինչ խաղ ասես որ չգիտեր հայրը, խաղում էին մինչև ուշ գիշեր, ու մանկական զրնգուն ծիծաղը մինչև ուշ գիշեր չէր դադարում:
Բայց մի օր հայրը եկավ սովորականից ավելի ուշ, անսովոր փայլ կար աչքերի մեջ, երկար ինչ-որ բան էին խոսում մոր հետ, մայրը լալիս էր: Չէր հասկանում` ինչու է լալիս մայրը, ինչու է հայրը տխուր, ոչինչ չէր հասկանում: Հետո հայրը գրկեց իրեն ու երկար ժամանակ համբուրում էր մազերը, հոր գրկում միանգամից մոռացավ ամեն ինչ, հետո, երբ պառկել էր քնելու, հայրը նստեց կողքն ու հեքիաթ էր պատմում: Չէր լսում բառերը, չէր հասկանում իմաստը, կարևորը, որ հայրը մոտն է, կարևորը, որ նրա ձայնը հանգիստ ու բարի է, ուրեմն ամեն ինչ լավ է, ուրեմն հայրը սիրում է իրեն, ուրեմն բոլոր աղջիկները նախանձում են իրեն, ուրեմն ընկեր Մարգարյանը չի ասել, որ ինքը այսօր ցրտից կուչ եկած մի փիսիկ էր տարել դպրոց, ուրեմն հայրը չի բարկանում:
Իսկ առավոտյան հայրը չկար, չեկավ ամբողջ օրը, մայրը լալիս էր, չէր պատասխանում հարցերին: Այդ օրը քնեցին շատ ուշ: Հաջորդ օրը նույնպես հայրը չեկավ, տխուր էր, ժամերը չէին անցնում: Չգիտես ումից լսել էր, որ հայրը կամավոր է մեկնել, չէր հասկացել բառի իմաստը, կամավորը նրա համար ինչ-որ մի շատ հեռու տեղ էր, ուր մեկնել էր հայրը: Գլուխ էր կոտրում հասկանալու համար թե ինչու, միթե լավ չէր այստեղ, գուցե էլ չի սիրում իրեն, գուցե բարկացրել է հորը, տխուր էր, անասելի տխուր:
Մի քանի ամիս անց լուր ստացան, որ հայրը վիրավորվել է ու պառկած է Երևանի զինվորական հոսպիտալում: Ուրախությանը չափ ու սահման չկար, չէ որ նորից տեսնելու էր հորը: Երբ մտան հիվանդանոց, սիրտը խփում էր ուրախությունից, վերջապես հասան այն դռանը, որտեղ պառկած էր հայրը: Մայրը դանդաղ բացեց դուռը, մի պահ կանգնեց, ճչաց կամաց ու նետվեց անկողնուն պառկած մարդու կողմը: Ինքը կանգնել էր ապշած ու հայացքով հորն էր որոնում փոքրիկ սենյակում, ու ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու է մայրը հեկեկում ու համբուրում այդ մարդու դեմքը: Անկողնուն պառկած մորուքով, կարմիր աչքերով, կապտասև դեմքով մարդը, որի ճակատից աչքի վրայով մինչև այտի կեսը սև սպի էր իջնում, որի ամբողջ մարմինը բացի դեմքից փաթաթված էր սպիտակ բինտով, ոչ մի կապ չուներ իր հոր հետ, դա իր հայրը չէր, ու երբ մարդը հոր ձայնով կանչեց իրեն, ինքը չմոտեցավ նրան…
…հետո ցուրտ էր, ու լռություն էր տիրում, անկողնուց մինչև կեսօր դուրս չէին գալիս, հայրը` անկարող էր, ինքը` ցրտից թաքնվելով, իսկ մայրը` գիշերային աշխատանքից ուժասպառ եղած: Ինչ-որ խորը անդունդ էր գոյացել իր ու հոր հարաբերությունների մեջ: Հոր ամբողջ մարմինը սպիերով էր պատված, գիշերները չէր կարողանում քնել, ատամները սեղմած տնքում էր ցավերից, առաջվա ուրախ տրամադրությունից հետք անգամ չէր մնացել, իսկ դեմքի խոր սպին անբացատրելի զզվանք էր առաջացնում աղջկա մեջ:
Դժվար տարիներ ապրեցին, փող չունեին, մայրը հազիվ էր հասցնում, հայրը գիշերները թաքուն լալիս էր, ցերեկները ապարդյուն աշխատանք էր ման գալիս: Օր էր լինում հաց անգամ չէին կարողանում գնել, էդ ամեն ինչը սկսել էր հոգնեցնել իրեն, մի օր չդիմացավ, գոռգոռաց հոր վրա, ասաց, որ զզվել է ապրել աղքատության մեջ, երբ մայրը փորձեց հանգստացնել իրեն, հարձակվեց մոր վրա, կոպիտ ու անտաշ անվանեց մորը ու հեռացավ տանից: Եթե չլիներ Արամը, ինքը հաստատ կկործանվեր,այդ ժամանակ համոզված էր դրանում: Արամը հարուստ էր, Արամը փրկություն էր նրա համար: Իսկ հետո…
…Չէ բավական է, պետք է այցելել հորը: Վեր կացավ, հեռախոսը խցկեց գրպանն ու դուրս եկավ տանից: Նոր էր հասել կանգառ, երբ հեռախոսը նորից դզզաց, նայեց համարը, նույն անծանոթ համարն էր, այսօր արդեն երրորդ անգամ էին զանգում: Հետաքրքրասիրությունը հաղթեց, սեղմեց միացման կոճակը.
-Ալո…Սե՞դ…
Շունչը կտրվեց, անհնար է, աչքերում ատելության հետ խառնված վախ կար:
-Սեդ, լսում ե՞ս…
Ուզում էր պատասխանել, բայց ձայնը դուրս չէր գալիս, քանի անգամ էր մտովի պատկերացրել այս պահը, մեկը մեկից ավելի կոպիտ ու վիրավորական արտահայտություններ էր հորինել այս պահի համար, իսկ հիմա…
-Սեդ, ինչի չես խոսում…
Հազիվ զսպեց իրեն, որ չգոռա.
-Ինչի ես զանգել
-Վայ Սեդ, ինչ լավ ա, որ պատասխանեցիր, մեռա քեզ զանգելով, գիտեմ որ նեղացել ես, բայց ես մեղավոր չեմ, չես պատկերացնի ինչ պրոբլեմների մեջ եմ ընկել, լավ ա ամեն ինչ վերջացավ, ես եկել եմ Սեդ, ես ուզում եմ տեսնել քեզ… կարոտել եմ քեզ…
-Ինչի ես զանգել, ինչի ես ընդհանրապես վերադարձել, ուզում ես մինչև վերջ կործանես ինձ հա՞, ինչի ես զանգել, ինչի ես զանգել,- Սեդան արդեն գոռում էր, անկապ բառեր էր ասում, շունչը կտրվում էր զայրույթից:
-Սեդա լսի ինձ, մենք պետք ա հանդիպենք, ես կարոտել եմ քեզ, ես էլ չեմ կարա ապրեմ առանց քեզ…
Սեդան գոռում էր, Սեդան նույնիսկ չէր հասկանում, որ ինքը գոռում է.
-Իսկ ուր էիր էս երեք ամիսների ընթացքում, դու գիտես որ ես… դու գիտես որ ես քիչ էր մնացել մարդասպան դառնայի, դու հասկանում ես, ես ուզում էի սպանել իմ երեխային, Արամ, իմ երեխային…,-Սեդան արդեն հազիվ էր խոսում, կուչ էր եկել նստարանին ու շշնջում էր հեռախոսի մեջ,- ես հղի եմ Արամ, ես երեխա եմ ունենալու…
Լռություն տիրեց, Սեդան սրտի ամեն մի զարկը զգում էր քունքերի վրա, ժամեր տևեց այդ մի քանի վայրկյանը: Երբ Արամը խոսեց ձայնը հանգիստ էր.
-Ես ուզում եմ տեսնել քեզ…
…հյուրանոցի սենյակում կիսախավար էր, Սեդան չէր պատասխանում Արամի համբույրներին, բայց երբ Արամը ուզեց հանել Սեդայի սվիտերը, Սեդան բարձրացրեց ձեռքերը…
…հետո Սեդան գլուխը դրել էր Արամի կրծքին, ու Արամը համբուրում էր Սեդայի մազերը, ու շշնջում էր,- Սիրում եմ քեզ, սիրում եմ մեր բալիկին…
Այդ գիշերը ակնթարթ թվաց Սեդային:
Առավոտյան, երբ արթնացավ, սենյակում մենակ էր, Արամի բարձի վրա թուղթ կար, Սեդան վերցրեց թուղթը, կարդաց, լուռ վեր կացավ, հագնվեց ու դուրս եկավ սենյակից: Հյուրանոցի աշխատակիցը հայտնեց, որ պարոնը պահանջել էր վերջնահաշվարկը, վճարել ու հեռացել էր առանց որևէ բան փոխանցելու: Սեդան լուռ դուրս եկավ հյուրանոցից, անձրև էր գալիս…
………………………………
-Սեդան մեղավոր չի Աշխեն, նա սովորել էր որ իր հայրը ամենագեղեցիկն ու ամենաուժեղն է, երբ նրան դպրոց էի տանում բարձր դասարանում սովորող աղջիկները հայացքով հետևում էին մեզ, ես ամաչում էի, իսկ Սեդան ժպտում էր: Սեդաս… Աշխեն, չասես Սեդային, չեմ ուզում որ անհանգստանա: Էն օրը երբ ինձ առաջին անգամ տեսավ էս վիճակում, նեղացավ ինձանից, նեղացավ որ էլ գեղեցիկ ու ուժեղ չեմ… Սեդաս մեղավոր չի Աշխեն:
Աշխենը չէր պատասխանում, արդեն երրորդ օրն էր Սամվելի վիճակը շատ ծանր էր, Աշխենը համարյա չէր հեռանում կողքից: Սամվելն անդադար խոսում էր, Աշխենը լուռ լսում ու տխուր ժպտում էր, ու արցունքները անդադար հոսում էին նրա աչքերից, ու նա այնքան նման էր այն աղջնակին, ում պատուհանի տակ գիշերներ էր լուսացրել Սամվելը, ոչինչ, որ արդեն հիսունն անց են, Սամվելի համար Աշխենը դեռ այն տասնութամյա օրիորդն է, երանի չլիներ պատերազմը, ինչ լավ կլիներ ամեն ինչ…
Սամվելը փակեց աչքերը: Սեդային դպրոց էր տանում, Սեդան ամբողջ ճանապարհին բլբլում էր, ինքը ամուր բռնել էր աղջկա ձեռքը, աշխարհում չկար ավելի երջանիկ մարդ, քան ինքը, ախր հրեշտակի պես աղջիկ ունի, կին ունի, որին սիրել է աշխարհում ամեն ինչից շատ, ու աղջիկն ու կինը սիրում են իրեն, էլ ինչ է պետք երջանիկ լինելու համար: Հանկարծ Սեդան անսպասելի բաց թողեց ձեռքն ու սկսեց վազել, ուզում էր վազել աղջկա հետևից ու չէր կարողանում, Սեդան վազեց բավական տարածություն, ինքը մեխվել էր տեղում ու սարսափը կուտակվում էր աչքերի մեջ, հանկարծ Սեդան կանգնեց, ետ շրջվեց ու սկսեց գոռալ,- հոգնել եմ քեզնից, հոգնել եմ էս աղքատությունից, հոգնել եմ, հանգիստ թող ինձ,- ու դպրոցական շրջազգեստի փոխարեն Սեդայի հագին պատռված ծնկներով ջինս էր…
Բացեց աչքերը,- Աշխեն, Սեդաս մեղավոր չի,- ու անշարժացավ:
Աշխենը լուռ լալիս էր, լալիս էր իր կորած երիտասարդության համար, լալիս էր գեղեցիկ ու ուժեղ Սամվելի համար, լալիս էր Սեդայի ու նրա երեխայի համար, լալիս էր, որովհետև ինչ-որ ժամանակ, ինչ-որ տեղ պատերազմ էր եղել…
…Սեդան չէր նկատում որ քայլում է անձրևի տակով, հանկարծ կրծքի տակ շարժում զգաց, կանգ առավ, չգիտես ինչու երեկվա փիսիկին հիշեց ու քայլերն ուղղեց դեպի այգի, երկար ման եկավ փիսիկին, վերջապես գտավ մի թփի տակ կուչ եկած, գրկեց ու վազեց տուն…
…պատերազմները սկսվում են, բայց երբեք չեն ավարտվում…
Շ. Թաթիկյան

Շինարար
24.10.2010, 23:26
Սուրճ երկուսով

Փորձեց հիշել հոր դեմքը: Մի քիչ կնճռոտված, նեղ ակնակապիճներով, հազիվ նշմարվող բերանով, փոքր քթով, ինչի պատճառով պապը տատին օր ու արև չէր տալիս՝ համոզված լինելով, որ իր որդին չէ, որովհետև նրա հսկայական արծվաքթի նշույլն անգամ չկար: Մազերի գույնը չկարողացավ մտաբերել. այնքան վաղուց չէր տեսել հորը, որ արդեն մոռացել էր, թե ինչքան է հասցրել սպիտակել:

Նույնպիսի կարճ պատասխան գրեց մորը. «Լավ»: Գնաց խոհանոց, սուրճ սարքեց, փռվեց բազմոցին ու պայուսակից հանեց վերջերս գնած գիրքը, որը բացելու առիթ առաջին անգամ էր ունենում:

Հեռախոսը նորից դզզաց: Այս անգամ որոշեց պատասխանել: Մայրն էր: Իրեն ոչ բնորոշ զայրացած, հուզված, գուցե նույնիսկ ափերից դուրս եկած ձայնով բղավեց.
- Վա՞տ ես հասկանում, որ հայրդ լավ չէ: Հենց հիմա վեր կաց, արի: Գիշերը դու պիտի հետը մնաս:
- Ո՞ր հիվանդանոց,- առանց անհանգստության որևէ նշանի արտաբերեց:
Նրա անհանգստությունն է´լ ավելի հունից հանեց: Մայրը կատաղած ինչ-որ բաներ շպրտեց, որոնցից միայն հիշում է. «Արժանի չես… անամոթ… երախտամոռ… փոքր ժամանակ… դասերդ»:
- Ո՞ր հիվանդանոց գամ,- նույն անտարբերությամբ պատասխանում է:
Գոռգոռոցների հերթական տեղատարափի մեջ հասցնում է որսալ բուժհիմնարկի անունը և անջատում հեռախոսը:

Վերցնում է պայուսակը, մեջը տեղավորում դեռևս չկերած լավաշի մնացորդները, գիրքը, որը դեռ չէր սկսել կարդալ, մի քանի սիդի ու սուրճի բանկան: «Պապայի հետ կխմեմ»,- մտածում է:

Դուրս եկավ: Դռան մոտ տեսավ նույն կատվին, որն անթարթ իրեն էր նայում: Միջանցքի կիսամթի մեջ բբերը մեծացել, կլորացել էին՝ ինչ-որ տեղ սարսափազդու տեսք հաղորդելով: Դա նրան հիշեցրեց հորը, որն աչքերը կլորացնելով նայում էր իրեն ծեծի հերթական սեանսից առաջ:

- Փըշտ,- ասաց, բայց կարծես կատուն շարժվելու մտադրություն չուներ: Փոխարենը խռպոտած մլավեց՝ հիշեցնելով հոր՝ տարիներ շարունակ ծխելու արդյունքում խռպոտած ձայնը:

Նստեց երթուղային, որովհետև չէր շտապում, հասավ հիվանդանոց, առանց դժվարության մտավ պալատ ու հայտարարեց.
- Հայր, ես էկա:

60-ն անց տղամարդը մի կերպ գլուխը բարձրարցեց բարձից ու հրամայեց.

- Մոխրամանս բեր:

Չլսեց: Նրա ուշադրությունը գրավել էին հոր մազերը, որոնք այդպես էլ չէր կարողացել մտաբերել: Սպիտակ, մոխրագույն, սև՝ ինչպես երիտասարդ ժամանակ կամ լրիվ ճաղատ… Ոչ մեկն էլ չէր: Հոր մազերը նույնքան շեկ էին, որքան միջանցքի կատվի բուրդը:

- Վա՞տ ես լսում:

- Կարծեմ ստեղ ծխել չի կարելի,- սթափվելով պատասխանեց, ու սա առաջին անգամն էր, որ հորն ընդդիմանում էր:

- Ո՞նց ես համարձակվում,- վերմակի տակից ձեռքերը հանեց, գծավոր պիժամայի թևքերը քշտեց ու փորձեց հարձակվել:

Տեսնելով, որ բավական դաժան գիշեր է լինելու ու չցանկանալով ծանր հիվանդ մարդու առաջարկած ծեծին արժանանալ՝ բուժքրոջը կանչեց:

- Նրա մոտ ագրեսիվության և անքնության նշաններ են նկատվում: Գուցե հանգստացնո՞ղ տաք,- մտահոգված ձևանալով ասաց:

Բուժքույրը ներարկեց: Հինգ րոպե անց հայրը քնած էր: Ուշադիր զննեց արտաքինը: Դեմքը մի տեսակ կատվային էր: Ականջները սրվել էին, բերանը հավաքվել էր, քիթն է´լ ավելի էր փոքրացել, իսկ բեղերը երկարել ու առաջ էին եկել: Պատահական չէր, որ միջանցքի կատուն հորն էր հիշեցրել:

Առավոտյան պալատը լքեց, երբ հայրը դեռ քնած էր: Մորը կարճ հաղորդագրություն ուղարկեց, որ գնում է աշխատանքի, շարժվեց դեպի տուն, որովհետև շաբաթ օրերը երբեք չի աշխատել, բայց մորը հավատացրել է, որ իր զբաղվածությունը վեցօրյա է:

Մտավ տուն: Սենյակը քանդած էր: Համակարգիչը միացած էր: Դիմացը նստած էր… միջանցքի կատուն՝ հոր գծավոր պիժամայով ու օդնոկլասնիկի կայքում ընկերների հետ էր զրուցում: Մինչ ուշքի կգար, հոր դիմագծերով կատուն շրջվեց դեպի նա ու աչքով արեց: Հեռախոսը դզզաց: Մայրն էր:

- Շուտ արա˜, արի˜, հերդ չկա: Մտել են պալատ, անկողնում կատու գտել: Իսկ հորդ մասին տեղեկություն չկա:

Անջատեց հեռախոսը: Մտավ խոհանոց, որ երկուսի համար սուրճ պատրաստի:

Շինարար
24.10.2010, 23:27

Նամակն առանձնապես ազդեցություն չգործեց: Անգամ մեղքի զգացում չունեցավ, որ ամբողջ օրն էդպես էլ չէր վերցնում հեռախոսը` մոր համարը տեսնելով: Մտքով անցավ` զանգել, իմանալ հոր վիճակը, բայց մոր հետ խոսելու հեռանկարը միտքը վանեց:
Մտածեց հոր մասին: Երևի մազերն ավելի ճերմակած կլինեն: Գուցե նիհարել է: Տեսնես ինչ է պատահել, ինչ հիվանդություն ունի: Գուցե հանկարծակի սիրտն է վատացել:
Ինքը կապված չէր ընտանիքի հետ: Ոչ մեկի հետ կապված չէր: Անգամ ոչ մի նորմալ սիրային հարաբերություն չէր ունեցել ողջ կյանքում: Նա հասկացել էր, որ մարդկանց մեծ մասը նման է իր սառնարանին` դատարկ են, ու եթե բախտդ բերեց` շատ-շատ մի հատ թոռոմած խնձոր գտնես:
Հեռու էր մնում մարդկանցից` դրանով ազատելով իրեն մարդկային շփման կապանքներից, քաղաքավարությունից դրդված հանդիպումներից, կեղծ ժպիտներից ու այլ հրաշքներից, որոնք առատաձեռնորեն շռայլում են մարդկային հարաբերությունների ճնշող մեծամասնությունը:
Ծնողներին վերջին անգամ տեսել էր չորս տարի առաջ` Նոր տարվա գիշերը, երբ հարբած գնացել էր տուն ու սկանդալ սարքել, երբ իրեն սկսել էին մեղադրել «էդպես էլ խելքի չգալու» մեջ: Այդ օրը հավաքել էր իրերն ու տնից գնացել:
Հեռախոսը նորից դզզաց: Այս անգամ խուլ` անկողնու փափկությունը խլացնում էր ձայնը: Վեր կացավ, նայեց. մայրն էր: Նորից գնաց նստեց համակարգչի մոտ ու բացեց Solitaire:
Խաղը չէր ստացվում: Անընդհատ ուղեղում հայրն էր: Նույնիսկ չէր կարողանում որոշել` անհանգստանում է, թե հետաքրքրվում: Փակեց խաղը, վերցրեց բանալին ու նորից դուրս եկավ: Անկողնու վրա հեռախոսը շարունակում էր դզզալ:
Եղանակը փոխվել էր, ամպամած էր: Զգաց, որ մրսում է: Չգիտեր` ցրտից, թե նյարդայնությունից: Կոկորդը սեղմվում էր: Ձեռքերը խցկեց գրպաններն ու սկսեց քայլել:
Գրպանում մատները մետաղադրամներ շոշափեցին: Նստեց ավտոբուս: Իջավ իր իմացած միակ հիվանդանոցի մոտ: Գնաց ներս: Ներսում հարցրեցին, թե ուր է գնում: Ասաց` հորս մոտ:
Հիվանդանոցի ներսում քթին խփեց դեղերի, ժավելի ու էլի եսիմ ինչի հոտը, որոնց խառնուրդին ինքը միշտ ասում էր` հիվանդանոցի հոտ: Աստիճաններով բարձրացավ: Միջանցքում կապույտ սպորտային հագուստով մի մարդ էր քստքստացնելով քայլում: Երևի հիվանդներից մեկն էր:
Շրջեց հիվանդանոցում, հետո իջավ ցած: Չէր հասկանում, թե ինչ գործ ունի էդտեղ: Դուրս եկավ շենքից: Խորը շնչեց թարմ օդն ու արագ հեռացավ:
Անձրև էր սկսվել: Նա արագ մտավ առաջին պատահած պանդոկն ու տեղավորվելով սթենդի դիմացի բարձր աթոռին` օղի պատվիրեց: Երբ բարմենը փոքրիկ բաժակը դրեց դիմացը, նա առանց մտածելու` կուլ տվեց պարունակությունը: Կյանքում առաջին անգամ էր արաղ խմում: Հեղուկը, կերակրափողն այրելով, լցվեց ստամոքսը:
Էլի:
Էլի:
Էլի:
….
Հասավ տուն գիշերվա չորսին: Բարմենի հետ միասին: Խմելուց մոռացել էր, որ փող չկա մոտը, հետո էլ էնքան էր վատացել, որ բարմենը, պանդոկը փակելով` նրան տուն էր հասցրել: Ինքն ամբողջ ճանապարհին ասում էր` ես քեզ կվճարեմ, տանը փող ունեմ: Ու փսխում էր`տաքսու պատուհանից գլուխը կախելով:
Բարմենը բարի տղա դուրս եկավ: Նա ոչ միայն չվերցրեց օղու գումարը, այլև հոգատարությամբ աղջկան օգնեց լվացվել, հետո ստիպեց մի քանի կաթիլ լիմոնի հյութ կուլ տալ ու պառկեցրեց անկողնուն: Երբ ուզում էր նրան շալով ծածկել` հեռախոսն ընկավ գետնին: Տղան այն վերցրեց ու տվեց աղջկան:
Աղջիկը նայեց հեռախոսի դիսփլեյին: 24 բաց ողած զանգ ու մի հաղորդագրություն: Կարդաց. “Հայրդ մահացավ”: Հեռախոսը երկու ձեռքով բռնած սեղմեց կրծքին ու արցունքները սկսեցին հոսել: Տղան ոչինչ չասաց: Պառկեց կողքն ու պինդ գրկեց նրան:
Մայրը երբեք խոսքեր չէր շռայլում: Բացառություններ չկային:
Կողքի սենյակում MTV-ի նոր տեսահոլովակը դղրդացնում էր շենքի պատերը:

Շինարար
24.10.2010, 23:27
Աղմուկ

Չէր ուզում նորից հիշել այդ պատմությունը: Ամեն անգամ ընտանիքի մասին մտքերն աղմուկ էին առաջացնում գլխում: Իսկ ինքն աղմուկ տանել չէր կարող:
Հիմա նամակի բառերն էին զրնգում ուղեղում: Գիտեր, որ հայրը ծանր հիվանդ է: Քաղցկեղը վերջին ամիսներին լրիվ հյուծել էր նրան, ու հիմա հիվանդանոցում էր: Ծանր վիճակում: Ինքը հորը սիրում էր: Շատ: Բայց դա այն սերերից էր, որը չի փնտրում մտերմություն, այն կարող է ապրել միայն հեռվից: Ինքն ամբողջ էությամբ ուզում էր, որ հայրը լավ լինի, բայց նրա մոտ լինել չէր ուզում:
«Մեռնում է»: Այդ միտքը ցավեցնելու չափ խփում էր քունքերին ու ավելացնում ներսի աղմուկը:
Կգնար հիվանդանոց, եթե իմանար, որ չի տեսնելու մորը: Բայց այդ հանդիպումն անխուսափելի էր լինելու: Լավ գիտեր:
Պատի հետևում լսվում էին արտասահմանցի ուսանողների հրճվանքի ձայներն ու բարձր երաժշտությունը: Ատում էր աղմուկը: Հիմա այն ամենուր էր: Սղոցում էր իրեն ներսից, ճզմում վերևից, խեղդում կողքերից: Անտանելի էր:
Սկսեց բռունցքով խփել պատին:
- Ձայներդ կտրե՜ք:
Արձագանք չեղավ: Ով էր լսողը: Զարկերն ուժեղացան:
- Բավակա՜ն է:
Արագ քայլերով դուրս եկավ սենյակից ու առանց դուռը թակելու մտավ կողքի զվարճասրահը: Կիսահարբած դեմքերով երիտասարդներն առանձնապես ուշադրություն չդարձրեցին նրա վրա: Մի հոգի ավել, մի հոգի պակաս, ինչ տարբերություն, եթե արդեն քեֆդ լավ է:
- Լռե՜ք, հերի՜ք է:
Անգլերեն չգիտեր: Բացի դրանից, իսկական զայրույթը միայն հարազատ լեզվով կարտահայտես:
Մի քանի հոգի նայեցին վրան:
- Ասում եմ՝ սսկվե´ք, գժվում եմ ձեր աղմուկից: Գժվո՜ւմ եմ:
Այս անգամ ձայնն այնքան բարձր էր, որ արդեն բոլորը նրան էին նայում:
- Զզվում եմ ձեր ապուշ դեմքերից ու ոչխար ձայներից, պապանձվե´ք:
Ինչ-որ մեկն անջատեց երաժշտությունը: Բոլորի աչքերը ներխուժած հյուրի վրա էին: Թեև մի տան մեջ էին ապրում ու դեմքով իրար քիչ թե շատ գիտեին, բայց երբևէ որևէ շփում նրանց միջև չէր եղել: Սա առաջին անգամն էր:
- Ատում եմ ձեր աղմուկը, հասկացա՞ք:
Սառած հայացքները հառվել էին անկոչ հյուրին, որը դեռ շարունակում էր գոռալ անհասկանալի լեզվով:
Լսվեցին կամաց ձայներ.
"What's the matter?"
"What does she want?"
Բայց դրանք ուղղված չէին հյուրին: Ոչ ոք նրան ոչինչ չէր ասում:
Աղջիկը լռեց: Նրա ուսերը սկսեցին ցնցվել խեղդված հեծկլտոցներից: Սենյակը պտտվեց գլխի վերևում, ու իրեն թվաց, թե ընկնում է՝ առանց տեղից շարժվելու: Արցունքները հոսեցին աչքերից՝ մթագնելով տեսողությունը:
Բայց կարողացավ նկատել, թե ինչպես է իրեն մոտենում մի տաք հայացք: Հետո զգաց իրեն գրկող ձեռքերը: Անծանոթն ասաց զգուշորեն.
"Everything's gonna be alright."
Աղմուկը քիչ-քիչ հեռանում էր՝ տեղը թողնելով գլխապտույտ ու թուլություն: Արցունքները դեռ թափվում էին կիսափակ աչքերից: Թմրությունն ավելանում էր իրեն պահող բազուկների ամրությունից:
"Everything's gonna be fine."
Չգիտեր, թե ինչ է ասում իրեն պինդ բռնած մարդը: Բայց դա ամենևին կարևոր չէր հավատալու համար:

Շինարար
24.10.2010, 23:29
Փիսոն

Նա շարունակեց ծամել լավաշի կտորը` անտարբեր նայելով մոր գրած խոսքերին` ասես դրանք վերաբերվում էին ոչ թե իրեն, այլ հարևան սենյակում աղմուկը պաշտող երիտասարդներին: Հոգոց հանեց: Նա սիրում էր իր հորը, սակայն խուսափում էր իրեն մշտապես քննադատաբար վերաբերվող մորը հանդիպելուց:
Դուռը թակեցին, չնայած` թակելու կարիք չկար` իր դուռը միշտ բաց էր. ինչպես ինքն էր քմծիծաղով ասում` "Սենյակիս դուռը միշտ բաց է նրանց համար, ովքեր ուզում են ինձ լքել":
Նորից լսվեց դռան թակոցը: Նա վեր կացավ համակարգչի մոտից, դանդաղ ու ալարկոտ քայլերով մոտեցավ դռանը,չէր ուզում բաց անել դուռը, բայց այնուամենայնիվ բաց արեց այն: Դռան առջև կանգնած էր մի երիտասարդ` իր հարևան արտասահմանցի ուսանողներից մեկը:
-Հելլո՜,-ուրախ ժպիտով ասաց նա:
-Հելլո, հելլո… ինչ որ բա՞ն ա պատահել…
-Չէ՛, ես եկել, որ ասել, նո՛…. քեզ հրավիրել իմ ծնունդին… արի, հա՞,- ուրախ ձայնով ասաց ուսանողը:
Նա քննող հայացքով նայեց երիտասարդին. բարյացակամ ժպիտ, բարի աչքեր, սպասողական հայացք… ինչ-որ ջերմ ու հարազատ բան կար նրա հայացքի մեջ:
-Լավ, կգամ,-ասաց նա:
-Լավ, սպասեմ … երեկոյան, գա՞՜ս,-ժպտաց երիտասարդը և անհետացավ հարևան սենյակում և ինչ-որ բան ասաց իր ընկերներին:
Դուռը փակեց: “Լավ, կգամ” … ինքն էլ զարմացավ իր ասածի վրա. նա չէր սիրում օտարազգի մարդանց, չէր սիրում անծանոթներին, չէր սիրում աղմուկը, բայց այս անգամ որոշեց գնալ` միայն նրա համար, որ սենյակում մենակ չմնա: Վերջերս նա սկսել էր վախենալ մենակությունից, մթությունից, միայնությունից… ինքն իրեն միշտ համոզում էր` ինքն անկախ է, անկախ է ամենքից և ամենից, բայց ինչքան շատ էր անկախանում, այնքան ավելի էր իրեն միայնակ զգում…
Մոտեցավ համակարգչին, անջատեց այն, չհիշելով անգամ մոր գրած նամակի մասին… Պառկեց, փորձեց քնել: Արթնացավ աղմուկի ձայնից: “Զզվացրեցին սրանք էլ…” հետո հիշեց` աղմկելու պատճառ կար` մարդկանց մոտ քեֆ-ուրախություն էր` ծնունդ էին նշում, ավելին` ինքն էլ էր հրավիրված:
Կես ժամ անց նա արդեն կանգնած էր հարևան դռան առջև: Դուռը բացեց իրեն արդեն ծանոթ երիտասարդը:
-Հելլո՜, արի.. սպասում եմ… լա՞վ ես,- հին ու բարի ծանոթի պես սկսեց նա,- իմ անուն Պատրիկ ա, քո՞ անունը:
-Աննա,- անտարբեր ձայնով ասաց նա:
-Աննա, շա՜տ լավ անուն,-ժպտաց արդեն ծանոթ անծանոթը,-արի՛ Աննա, իմ ըկերներ ստեղ, արի՛…
Անհաստատ քայլերով Աննան առաջ քայլեց: Պարզվեց` հյուրերը արդեն եկել էին և միայն ինքն էր պակասում նրանց ցանկից: Պատրիկը դժվարությամբ էր արտահայտվում հայերեն, բայց փորձում էր հայերեն խոսել. Աննային նա ծանոթացրեց իր ընկերների հետ, ասաց, որ իրենք բոլորն էլ եկել են Հնդկաստանից: Աննային շատ լավ ու խիստ մտերմաբար ընդունեցին:
Շատ էին աղմկում: Աննան իրեն միայնակ էր զգում: Ինչքան շատ էին աղմկում և փորձում մտերիմ երևալ, այնքան Աննան իրեն ավելի միայնակ էր զգում:
Նա փախչում էր միայնությունից, մինչ դեռ միայնությունը իրեն ամենուր հետապնդում էր. նա գտնվում էր մի սենյակում, որը լի էր մարդկանցով, բայց միևնույն է` նա միայնակ էր: “Մարդն ի ծնե միայնակ է” հիշեց մոր խոսքերը և կյանքում առաջին անգամ համաձայնվեց մոր ասածի հետ:
-Լավ, ես գնամ, գործեր ունեմ,- ասաց նա, ժպտալու խղճուկ փորձեր արեց,-ծնունդդ մի անգամ էլ շնորհավոր …ըըըը… ,- առանձնապես մեծ ճիգեր չգործադրեց երիտասարդի անունը հիշելու համար,- գնացի, ցտեսություն,- հյուրերի զարմացած հայացքի ներքո` նա դուրս եկավ սենյակից:
“Ուֆ… մեծացել եմ… էլ 22 տարեկան չեմ”,-դառը քմծիծաղով մտածեց նա` հիշելով 22 տարեկանում անցկացրած աղմկոտ քեֆերը:
Իսկ իր սենյակում Աննային արդեն սպասում էր ինքը` Մեծն Միայնությունն իր վաղեմի ընկերոջ` Լռության հետ միասին:
Չէր ցանկանում լսել լռության ձայնը: Վերցրեց բջջային հեռախոսը և դուրս եկավ սենյակից: Քայլերն ուղղեց դեպի այգի: Նստեց նստարաններից մեկին: Ցուրտ էր: Մի փոքր մտածելուց հետո` գրպանից հանեց բջջային հեռախոսը, փորձեց հիշել արդեն վաղուց մոռացված կամ էլ դիտմամբ մոռացության մատնված նիշերը: Հիշեց: Սառած մատներով հավաքեց հեռախասահամարը…
-Ալո՞....
-Մա՞մ… Մա՜մ ե՛ս եմ… ե՛ս եմ` Աննան,-նա խոսում էր արագ-արագ, ասես` վախենում էր ուշացած լիներ,- Մա՜մ… պապան ո՞նց ա…
-Ա՞ննա,-անթաքույց զարմանքով ասաց մայրը,- ես քեզ այսօր ամբողջ օրը զանգել եմ, բայց դու…
-Հա, մա՛մ, գիտեմ, պապան ո՞նց ա…
-Պապան, հիվանդանոցում ա: Բժիշկները արձանագրել են` սրտի կաթված…
Տիրեց լռություն:
-Մա՛մ… մա՛մ, որ՞ հիվանդանոցում եք... Ուզում եմ տեսնել ձեզ…
Մայրը ասաց հիվանդանոցի հասցեն և ավելացրեց.
-…Սպասում ենք քեզ…
Եվս մի քանի րոպե լռություն տիրեց հեռախոսագծի երկու կողմում էլ: Գրեթե միաժամանակ մայրը և դուստրը անջատեցին հեռախոսները:
Աննան զգաց` ինչ-որ փափուկ ու մռռացող բան էր քսմսվում ոտքին: Նայեց: Փիսիկն էր…

Շինարար
24.10.2010, 23:29
Ընտրություն

Բայց կային նաև ուրիշ պատճառներ, որոնք հեռացրեցին իրեն տնից: Նրանցից գլխավորն այն էր, որ մայրն ուշադրության կարիք ուներ՝ մի բան, որն ինքը նրան տալ չէր կարող կամ չէր ուզում:
Գուցե և դժվար է լինել միայնակ մայր ու ամեն ինչ զոհաբերել միակ երեխայիդ համար, բայց դա քո ընտրությունն է: Եվ դրա դիմաց չպետք է ինչ-որ բան պահանջել արդեն հասուն տարիքի զավակիցդ: Համենայնդեպս, ինքն այդպես էր կարծում:
Գիտեր նաև, որ մոր մոտ միայնակությունն ու ուշադրության պակասն արդեն խանգարման էին հասնում՝ դրդելով նրան օրվա մեջ հազար անգամ զարգել իրեն, իսկ հետո էլ պատասխան չստանալով՝ ֆանտաստիկ նամակներ ուղարկել:
Հայրը, որը «ծանր հիվանդ էր», իրականում չկար: Վաղուց արդեն: Ինչպես և չկար հորինված քույրը, որին անցյալ շաբաթ «լքել էր փեսացուն»:
Այդ նամակները միայն մի բան էին նշանակում: «Ես քո ընտանիքն եմ և ունեմ քո կարիքը: Խնդրում եմ պատասխանիր»:
Բայց ինչքան մայրը նոր հնարներ էր փնտրում՝ իր ուշադրությունը գրավելու, այնքան ավելի էր պակասում նրան որևէ կերպ արձագանքելու ցանկությունը:
- Հանգիստ թող ինձ,- ասաց կիսաձայն ու փակեց էլեկտրոնային փոստը:
Բացեց իր վիրտուալ օրագիրը և նայեց վերջին գրառմանը. «Ինչ-որ բան է պետք փոխել»:
Փոխե՞լ:
Դե հա:
Կարելի էր աղմուկի մասին տեսություններ կազմելու փոխարեն՝ ծեծել հարևան սենյակի դուռը ու խնդրել, որ մի քիչ լուռ լինեն: Դժվար թե մերժեին, ի վերջո մի տան մեջ էին ապրում:
Եվ ընդհանրապես, կարելի էր ինտերնետում անկապ-անիմաստ թրև գալու տեղը՝ փնտրել, գտնել ավելի լավ աշխատանք և վերջապես դուրս գալ այդ բնից, որը ստիպված էր կիսել օտարների հետ: Ունենալ սեփական անկյունը, ինչպես նաև բավականաչափ գումար՝ լիքը սառնարանի, նորմալ հագուստի ու նոր հեռախոսի համար:
Կարելի էր այգու սոված փիսիկի աչքերի մասին անպետք մտքեր երկնելու փոխարեն՝ նրան մի կտոր լավաշ տալ, իսկ մի հատ շոյելուց հետո ոչ թե շպրտել, այլ բերել տուն ու պահել:
Կարելի էր հեռախոսն ու էլեկտրոնային փոստն անպատասխան թողնելու փոխարեն՝ վերջապես հանդիպել մոր հետ ու գրկել նրան գոնե մի անգամ:
Կարելի էր դադարել 22 տարեկան ձևանալ՝ երջանկանալով այդ մտքից, և պահել իրեն տարիքին համապատասխան:
Կարելի էր փոխել սեփական կյանքը: Բայց ինչո՞ւ, եթե արդյունքում կկորցներ շատ թանկ մի բան:
Ինքն իրեն: Այդքան սիրելի, այդքան հարազատ:
Փոխե՞լ կյանքը՝ կորցնելով իրեն: Դժվար ընտրություն էր:
Թեև նախապատվությունն ակնհայտ էր:
Վաղը նոր օր կլինի: Նույն տան մեջ, նույն ականջակալներով, իսկ իր երևակայական եղբայրն էլ հաստատ ավտովթարի կենթարկվի:
Թեև կարելի է ուղղակի չստուգել փոստը՝ ամեն տեսակ աղետներից հեռու:

Շինարար
24.10.2010, 23:30
***

Նորից կարդաց նամակը։ Ապշած էր. այս լուրն ընդունեց այնպիսի սառնասրտությամբ, ինչպես ամենօրյա «Հայլուրով» լսած ցանկացած գույժ, այն էլ՝ միջազգային լրահոսից։
Իսկը ժամանակն էր անցնել յոգուրտին։ Մեծ արագությամբ դատարկեց երկու տուփ յոգուրտը, կարող էր հյութն էլ միանգամից ըմպել, բայց չէ, չէր ուզում։ Սիրտը սկսեց անհանգիստ թպրտալ։ Փաստորեն այնքան էլ անտարբեր չէր, ինչքան էլ որ ուզում էր ինքն իրեն դրանում համոզել։ Հիշեց իրենց նախավերջին հանդիպումը։ 9 տարի առաջ էր։ Հոր հետ վիճեցին կրկին ինչ որ անիմաստ պատճառով, չէ էդ պահին դա նրան անիմաստ չէր թվում։ Հայրը արգելում էր նրան մասնակցել ընդդիմության հանրահավաքներին, իսկ ինքը վստահ էր, որ իր քաղաքացիական պարտքն է կատարում։ Չնայած, որ միշտ բարեկեցիկ կյանքով էր ապրել հենց հոր շնորհիվ, ով բավական բարձր պաշտոն էր զբաղեցնում սոցապ նախարարությունում, այդ օրերին հայրը իր աչքին մի սովորական դավաճան էր, ով, կառչած իր աթոռից, չէր ուզում ընդունել ճշմարտությունը։ Վերջապես մի օր, հերթական վեճից հետո, նյարդերը տեղի տվեցին, և որոշեց ընդմիշտ հեռանալ տնից։ Եթե մայրը գոնե իր կողքին լիներ, երևի թե ամեն ինչ այլ կերպ դասավորվեր, սակայն նա անվերապահորեն ենթարկվում էր ամուսնուն, առանց որևէ վերլուծության ենթարկելու վերջինիս ցանկացած, թեկուզ ամենաաբսուրդային որոշումներն ու մտքերը։
Իհարկե հանգամանքներն էլ դասավորվեցին ի օգուտ իրեն. հենց այդ օրերին արտասահմանից ստացավ դեռ մեկ տարի առաջ հենց այնպես հանձնած թեսթերի արդյունքները, որով կարող էր մագիստրատուրայի կրթությունը շարունակել Շվեյցարիայի համալսարաններից մեկում։ Հետաքրքիրն այն էր, որ այդ քննությունը հանձնել էր առանց որևէ լուրջ նպատակի, ընկերներից մեկն էր համոզել, որ իր հետ գնա և փորձի։ Արդյունքում Հայաստանից ընտրվել էր հենց ինքը։ Որքան էլ որ ծնողները դեմ էին 20 տարեկան «տհաս», ինչպես հայրն էր սիրում կրկնել, աղջկան ուղարկել Եվրոպա, այնուամենայնիվ նա հաղթեց և ի վերջո հայտնվեց ազատության մեջ։ Փառք աստծո, ինքնուրույն որոշումներ կայացնելու հարցում մորը չէր քաշել։ Արդեն մոտ 6 տարի էր, ինչ ճարտարապետի դիպլոմով աշխատում էր մի շինարարական կազմակերպությունում որպես խորհրդատու։ Ֆիկտիվ ամուսնության արդյունքում ստացել էր ապրելու և աշխատելու իրավունք, ևս մեկ տարի և արդեն գրպանում կլիներ Եվրոպայի քաղաքացու բաղձալի անձնագիրը։ Այստեղ թերևս հոր գեներն էին աշխատել, բայց այս մի բացառիկ դեպքում դրանից դժգոհ չէր։
Վերցրեց հեռախոսը, պետք էր մորը զանգել։ Համարն արդեն անգիր չէր հիշում, մտովի մեղադրեց իրեն. թերևս լավ զավակ կոչվելու իրավունք չունի, սակայն շատ արագ վանեց իրենից այդ միտքը։ Փակեց աչքերը և մատները մեխանիկորեն շարժեց հեռախոսի ստեղնաշարի վրայով, կարծես թե ստացվեց։
—Ալլո, Արփի, ստացել ե՞ս նամակս, – լսափողի այն կողմում մայրը չսպասեց, որ աղջիկը գոնե մի բառ ասեր։ —Արփի ջան, երբ ես գալու, քեռիդ քեզ կդիմավորի, միայն ասա որ չվերթով ես... Մայրը հեծկլտում էր։
Արցունքները խեղդում էին կոկորդը։ — Մամ կգամ, վաղը էդտեղ կլինեմ, պապային ասա, որ կգամ անպայման։ Դիմավորելու կարիք չկա, մենակ չեմ։
**** **** ****

—Հայնց, բարև, ես եմ, պետք է ինձ օգնես։ Պետք է Հայաստան մեկնենք։ Հայնցը իր կյանքի առաջին և վերջին սերն էր, ում սակայն երբեք չէր խոստովանում, որ սիրում է։ Հայնցն էլ խելագարի պես իրեն էր սիրում, բայց եվրոպացու նրբանկատությամբ միայն երբեմն ինչ որ ակնարկներ էր անում, սակայն տեսնելով աղջկա սառնասրտությունը չէր հանդգնում ավել որևէ քայլ անել։ Ինքն էլ չէր հասկանում իր հիմար սկզբունքների իմաստը, սակայն, վստահ լինելով Հայնցի հավատարմության վրա, չէր շտապում հարաբերությունները ընկերականից այլ մակարդակ տեղափոխել։
—Կբացատրե՞ս ինչ է պատահել, չեմ հասկանում` ինչ ես ասում։ Մեկնենք, ուր ուզում ես, բայց ինչու՞ հենց վաղը։
—Կբացատրեմ ամեն ինչ, խնդրում եմ, չմերժես ինձ։

*** *** *** *** *** *** *** ***
Բացեց հիվանդասենյակի դուռը։ Որքան էլ որ այս երկու օրվա ընթացքում փորձել էր մտովի պատկերացնել իր և ծնողների հանդիպումը, ու մտքում, որքան էլ որ իրեն սառն ու անտարբեր էր պահել, հիմա կարծես շեղվել էր նախօրոք գծած սցենարից։ Հայրը, հյուծված ու մի բուռ դառած, պառկած էր կարծես հսկայական մահճակալի մեջ։

Մայրն առաջ վազեց ու փաթաթվեց աղջկան.
—Քնած է, հիմա կարթնացնեմ, քեզ էր սպասում առավոտից։
—Մամ, ծանոթացի, Հայնցն է...
Մայրը առանց որևէ ավելորդ հարցի մեխանիկորեն մեկնեց ձեռքը, այդ պահին պարզապես համարելով, որ «ցնդած» աղջկա հերթական ընկերներից մեկն է։
—Արփի, աղջիկս...
Հոր ձայնը լսելուն պես կրկին սկսեց հեծկլտալ։ —Պաաապ... Արցունքները խեղդում էին, չէր կարողանում հանգստանալ։
—Հանգստացիր, աղջիկս, միգուցե ծանոթացնես... Հայրը դեռևս ցավազրկողի ազդեցության տակ հազիվ էր արտաբերում բառերը։
—Պապ, ջան, Հայնցն է, մի քանի ամսից պատրաստվում ենք ամուսնանալ, հատուկ եկել է, որ քեզնից իմ ձեռքը խնդրի, – արցունքների միջից խորամանկ ժպտում էր հորը։
Հիմա արդեն հուզվելու հերթը հորինն էր։ —Դու հայի հետ յոլա գնացողը չէիր, քեզ մի օր չէին պահի....
Այ հիմա իր առջև նորից հայրն էր, այնպիսին, ինչպես նրան թողել էր 9 տարի առաջ՝ խորամանկ ժպիտով, թեթև ցինիզմով ու ինքնավստահությամբ։ Փաթաթվեց հորը ու արցունքների միջից սկսեց ծիծաղել։ — Պապ ջան, քեզ շատ եմ սիրում, ու միշտ էլ շատ եմ սիրել...

Հայնցը լուռ կանգնած, առանց մի բառ հասկանալու ժպտում էր։ Զգում էր միայն, որ չնայած հիվանդանոցի ճնշող միջավայրին, այս պահին, այս պալատում բոլորը երջանիկ էին ու, որ այդ երջանկությունը թվացյալ չէր, այլ միայն սկիզբն էր իրական ու հարատև երջանկության, որ սպասում էր իրեն իր գեղեցկուհի հայուհու հետ։

Շինարար
24.10.2010, 23:36
Հաճելի քննարկումներ:))

Բարեկամ
25.10.2010, 06:27
Հաճելի քննարկումներ:))

նա դեռ ծիծաղում է… :))

Հաճելի գզվռտոց, կծմծոց, ներվահարումներ, արդարացի/անհիմն մեղադրանքներ/պաշտպանություններ/ինքնապաշտպանություններ, գլխին մոխիր ցանել, փոխիրն այդ փչել դիմացինի աչքերին և այլն… :))

einnA
25.10.2010, 09:03
հազիվ կարդացի :)
մնում է մարսելը, հետո քննարկելը ;)

Բարեկամ
25.10.2010, 13:40
Առաջարկում եմ բացել քվեարկողների անունները. թե ով ում է քվեարկել: Այսպես անհետաքրքրանում, գունաթափվում ու սառում է խաղը մի տեսակ...

Ռուֆուս
25.10.2010, 13:43
Առաջարկում եմ բացել քվեարկողների անունները. թե ով ում է քվեարկել: Այսպես անհետաքրքրանում, գունաթափվում ու սառում է խաղը մի տեսակ...

Բայց բաց ա :) Եթե դեռ չես քվեարկել, սեղմում ես «Նայել հարցման արդյունքները», իսկ եթե քվեարկել ես, սեղմում ես հավաքած ձայների թվերից մեկնումեկի վրա :)

Բարեկամ
25.10.2010, 13:44
Բայց բաց ա :) Եթե դեռ չես քվեարկել, սեղմում ես «Նայել հարցման արդյունքները», իսկ եթե քվեարկել ես, սեղմում ես հավաքած ձայների թվերից մեկնումեկի վրա :)

վայ :) ես էլ ասում եմ` էն ինչ ամպ ա տակը :)) ուրիշ բան էի հասկացել :))

einnA
25.10.2010, 13:45
Ինձ դուր եկավ Պատերազմը. մի տեսակ պատմություն կար, մարդկային ճակատգրի նկարագիր ու հետաքրքիր կերպարներ, չնայած Սեդայի կերպարը մի քիչ իմ համար անհասկանալի ձևով նման կերպարանք ստացավ:
Վերջինն էլ էր լավը ***-ը, իսկ Փիսոյի պատմության վերջի սեկրետնի մատերիալի պահը :))

Կարծում եմ Քաղց-ն էլ հենց հեղինակի շարունակությունն է:

ivy
25.10.2010, 15:17
Էս քանի՞ մասնակից կա էս անգամ: :blin
Կարդում եմ, դեռ կեսին եմ հասել: :) Ինձ չի թվում, թե Քաղցն է հեղինակի շարունակությունը... Նեա:
Պատերազմ-ին եմ հասել, որը ի դեպ շատ դժվար է կարդացվում, ու դեռ իմ կարծիքով հեղինակի տարբերակին չեմ հասել: Կարող է ոչ էլ թե հասնեմ, ոչ էլ թե պետք է: :))

Ի դեպ, մեր բարի Շինարարը նորից մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն է տվել: :)

Շինարար
25.10.2010, 15:22

Ես էլ արդեն ուզում էի՝ բողոքեմ, որ քննարկումն ակտիվ չի, էն էլ սովորություն ունեմ, գրառումն անում եմ ու չեմ հաստատում: Հասկանում եմ, որ նյութը շատ է, բայց մարդիկ գրել են, կարծում եմ գրելն ավելի դժվար է, էնպես որ կարդացեք, ի դեպ ինձ որ տարբերակները մեկը մյուսից շատ են դուր եկել, հավեսն էն ա, որ ես էլ կարդում եմ ու չեմ կողմնորոշվում, թե հեղինակի գրած շարունակությունը որն ա:))
Էս նախագծի գլխավոր առանձնահատկությունը քանակը չէ, որակն է: Լուրջ եմ ասում, կարդացեք, կզգաք, խոստանում եմ, որ հետաքրքիր ընթերցանություն է լինելու, այ կտեսնեք:))

impression
25.10.2010, 15:24
ես էլի ընկած հեղինակներ եմ փնտրում, արդեն մի երկուսին գտել եմ, մի երկուսն էլ հաստատ գիտեմ, որ չեն մասնակցել, դեռ շարունակում եմ հետազոտությունները

ընդհանուր առմամբ հավես ա, որ ահագին իրարից տարբեր շարունակություններ են գրվել

StrangeLittleGirl
25.10.2010, 15:29
Լավ էլի.... ժող, մի քիչ խիղճ ունենայիք էլի: Ի՞նչ եք էսքան գրել :( Դեռ ոչ մեկը չեմ կարդացել: Չգիտեմ՝ կկարդամ, թե չէ: Իսկ եթե բոլորը չկարդամ, հաստատ քվեարկողը չեմ:

Ես էլ արդեն ուզում էի՝ բողոքեմ, որ քննարկումն ակտիվ չի, էն էլ սովորություն ունեմ, գրառումն անում եմ ու չեմ հաստատում: Հասկանում եմ, որ նյութը շատ է, բայց մարդիկ գրել են, կարծում եմ գրելն ավելի դժվար է, էնպես որ կարդացեք, ի դեպ ինձ որ տարբերակները մեկը մյուսից շատ են դուր եկել, հավեսն էն ա, որ ես էլ կարդում եմ ու չեմ կողմնորոշվում, թե հեղինակի գրած շարունակությունը որն ա:))
Էս նախագծի գլխավոր առանձնահատկությունը քանակը չէ, որակն է: Լուրջ եմ ասում, կարդացեք, կզգաք, խոստանում եմ, որ հետաքրքիր ընթերցանություն է լինելու, այ կտեսնեք:))

Հեչ համաձայն չեմ: :angry

ivy
25.10.2010, 15:31
Վերջացրեցի: Ասեմ, որ որակական առումով էս անգամվա նախագիծն ահագին հաջող է:
Հեղինակը հավանաբար առաջին աստղանիշն է՝ «Սուրճ երկուսով»-ի ու «Աղմուկի» արանքում: :)
Վեց տարբերակ դուր է եկել, չորսը՝ չէ: Ասե՞մ՝ որոնք: ;)

ivy
25.10.2010, 15:32
Լավ էլի.... ժող, մի քիչ խիղճ ունենայիք էլի: Ի՞նչ եք էսքան գրել :( Դեռ ոչ մեկը չեմ կարդացել: Չգիտեմ՝ կկարդամ, թե չէ: Իսկ եթե բոլորը չկարդամ, հաստատ քվեարկողը չեմ:

Հեչ համաձայն չեմ: :angry

Հա բայց կռիվդ ի՞նչ է: :esim

impression
25.10.2010, 15:38
ըհը... չեն գրում` Շինարարն ա մեղավոր, գրում են` Շինարարն ա մեղավոր...
այ ախպեր, քո կյանքն էլ կյանք չի :(
սաղ կուժն ու կուլան` քո գլխին :(

Բարեկամ
25.10.2010, 15:56
Դե լավ, ուրեմն, դրեցի ջանսիրությամբ ու պարտաճանաչությամբ կարդացի բոլորը, երևի ավելի լավ է` ամեն մեկի մասին առանձին գրեմ, չարչարվել գրել են, բայց խնդրում եմ թեթև վերաբերվել քննադատությանը, քանի որ սա ընդամենը կարծիք է կամ ճաշակ, ու ընդամենը մեկի :

Ասեմ, որ ինքս չեմ մասնակցել, քանի որ ասելիք չունեմ այս պատմվածքի ոլորտում, իսկ առհասարակ որևէ ասելիքս կցել-կցմցել տվյալ պատվածքին` չեմ ուզում, քանի որ մի անգամ այդ առիթով արդեն նկատողություն արել են :beee

Բայց այնուամենայնիվ, եթե ստիպված լինեի գրել, կգրեի մի ծանոթ ակումբցու մասին :) Թեև, ինձ թվում է, այդ ակումբցին էլ հենց առաջին հեղինակն է: Հիմա չեմ ասի, թե ում եմ կասկածում, բայց Հայկօն չի :angry ու չհամոզե'ք էլ :angry :angry

ուրեմն, ժամանակ քիչ ունեմ, արագ-արագ.

Ի դեպ, առաջին մասը բավական հմուտ էր գրված, երևում է` որ գրողը գրելու կապ ունի :)

Քաղց - Չկապակցված, չպատճառաբանված, սարքովի, անհուզական...

ՆԵ...ՆԱ - անհեթեթ էր ինչ-որ...

Հանդիպում - վատ չէր: Փոքր տեքստում` իրական պատկերներ: Թեև որպես լավագույն սահուն շարունակություն` էն չէր, բայց քվեարկում եմ:

Պատերազմ - Բարոյախոսությունը կարծես` "հայրե'ր, մի' գնացեք կամավոր, տեսեք թե ինչ կպատահի ձեր ընտանիքներին": Ընդհանուր առմամբ մռայլ էր ու` եսիմ...

Սուրճ երկուսով - Բուլգակովյան ոճի հումորով էր :) քվեարկվեց ;)

… - սահուն, համահունչ շարունակություն: Պծիչկա :)

Աղմուկ - Ինձ թվում է` սա գրողը հեեեչ հավես չի ունեցել գրելու, անգամ հանրակացարանի պատերն ալարեց լքել ... :))

Փիսոն - սենտիմենտալ աղջնակային :)

Ընտրություն - Որպես պատմվածք` չգիտեմ, բայց լավ էր որպես շարունակություն: Քվեարկեցի:

*** - այվիական միաջավայր ու հեփիէնդություն :)) ok ;)

Այսքանը, հակիրճության ու որոշ կտրուկության համար` :pardon

einnA
25.10.2010, 15:56
Հանդիպման մեջ մաման հետաքրքիր կերպար է, բայց մի տեսակ հեչ իրական պատկեր չի. մաման հիվանդանոցում notebook-ը հետը, skype, gtalk... էլ չգիտեմ ինչ լրիվ խառնել է իրար ու խոսում է աղջկա հետ :)

ars83
25.10.2010, 15:57
Վեց տարբերակ դուր է եկել, չորսը՝ չէ: Ասե՞մ՝ որոնք: ;)
Չէ, մի ասա: Քվեարկիր՝ մենք կհասկանանք: :)

Ռուֆուս
25.10.2010, 16:02
Լավ, գրեմ կարծիքս սկսած ամենավատից, վերջացրած ամենալավով: Պատմվածքներին 3 գնահատական եմ տալիս - լավ, վատ, չեզոք:

Նե .... Նա - բացարձակապես ոչինչ չհասկացա, ոչ էլ ցանկանում եմ հասկանալ :{ Գնահատականը՝ վատ

Հանդիպում - տեխնոլոգիական առաջընթացի վատ հետևանքները :)) Ոնց որ թե Սկայպը, Ֆեյսբուքն ու Օդնոն ավելի կարևոր էին, քան մեռնող հայրը: Չգիտեմ, դիտավորյալ, թե պատահականորեն զավեշտալի էր ստացվել: Գնահատականը՝ վատ:

Պատերազմ - շատ երկար ու անհավանական պատմություն: Գնահատականը՝ վատ:

*** - Սանտա Բարբարա :)) Գնահատականը՝ վատ:

Աղմուկ - նախորդներից լավն էր, բայց մի տեսակ կիսատ էր ու իմաստ չտեսա: Գնահատականը՝ չեզոք

Փիսոն - նույնը ինչ նախորդը: Գնահատականը՝ չեզոք

Սուրճ երկուսով - սկզբից մինչև վերջ ղժժժժժ էր :)) Գնահատականը որպես շարունակություն՝ վատ, որպես ղժժժ լավ, արդյունքում չեզոք :))

... - Բավականին լավն էր ու դիպուկ: Գնահատականը՝ լավ

Քաղց - Շատ լավն էր, գեղեցիկ գրված ու ազդեցիկ: Գնահատականը՝ լավ

Իսկ ամենալավը իմ համար՝ Ընտրություն :good Տարբերվում էր բոլոր տարբերակներից, օրիգինալ էր ու լավն էր :)

impression
25.10.2010, 16:11
Բարեկամի հետ ընդհանուր առմամբ համաձայն եմ, բացառությամբ Այվիի հետ կապված կետի
ինձ թվում ա Ընտրությունն ա Ռիպայինը, չէ, ինձ չի թվում, համոզված եմ
ու եթե քվեարկությունից հետո խաղաթղթերը բացեն ու պարզվի, որ Ռիպան չի, սխալ ա դա, չհավատաք :)

StrangeLittleGirl
25.10.2010, 16:28
Հա, մոռացա ասել: Չգիտեմ՝ ով ա առաջին կեսի հեղինակը, բայց գիտեմ՝ ում մասին ա :D Ժող, լավ ա, մի քիչ էլ ակտիվ քննարկեք, որ կարդալու ցանկություն առաջանա: :D

StrangeLittleGirl
25.10.2010, 16:34
Հա բայց կռիվդ ի՞նչ է: :esim

Հեչ, Շինին եմ ներվայնացնում :D

StrangeLittleGirl
25.10.2010, 16:41
Ըհը... Քաղցը կարդացի: Ուրեմն, 100 տոկոսով սա օրիգինալի շարունակությունը չէ, որովհետև առաջին կեսում հեռախոսը դզզում էր, իսկ էստեղ՝ բզզում :D Բացի դրանից, սկզբի մոր նկատմամբ հերոսի վերաբերմունքն ուրիշ էր, էստեղ՝ ուրիշ: Համ էլ ոնց որ գուշակեցի՝ ով է (:D): Ընդհանուր առմամբ դուրս չեկավ, բայց վերջին պահը հավեսոտն էր :))

StrangeLittleGirl
25.10.2010, 17:12
Շին, կներես, որ հա գրում եմ, գրառումներս էլ իրար չեն կպնում: Ուղղակի աշխատում եմ ամեն մեկը կարդալուց հետո գրել կարծիքս, որ քվեարկելուց առաջ՝ չմոռանամ որը ինչի մասին էր :D

Էն Նենա-ն չկարողացա կարդալ: Ինչ-որ սենտիմենտալ բան թվաց:

Հանդիպումը լավն էր, համ էլ կարճ էր:

Պատերազմի լեզուն լավն էր. ավելորդ ծանրաբեռնված չէր, բայց էն հղիության պահը մի քիչ անկապ էր: Սյուժեն էլ օրիգինալությամբ չէր փայլում: Ոնց որ ճանաչեցի հեղինակին:

Իմ խորին համոզմամբ դեռ չեմ կարդացել իսկական շարունակությունը: Հետաքրքիր է նաև այն, որ հեղինակը կարծում եմ դիտմամբ հերոսի սեռը չի նշել, բայց, չգիտես ինչու, շարունակություններում հանկարծ աղջիկ կամ նույնիսկ Սեդա է դառնում:

Ռուֆուս
25.10.2010, 17:19
Հետաքրքիր է նաև այն, որ հեղինակը կարծում եմ դիտմամբ հերոսի սեռը չի նշել, բայց, չգիտես ինչու, շարունակություններում հանկարծ աղջիկ կամ նույնիսկ Սեդա է դառնում:

որովհետև.

Հաճախ էր հիշում, թե ինչ ուրախ էր կյանքը 22-ում, ու ուզում էր հնարավորինս երկար պահպանել այդ նույն վիճակը, երբ դեռ ուսանող ես, կարող ես լիքը հիմարություններ անել, որոնք ներվում են տարիքի պատճառով, երբ երեկոներն ու գիշերներն անցնում են հարբած կամ պարելով կամ էլ հենց նոր ծանոթացած երիտասարդի հետ զբոսնելով, ում անունն անգամ հաջորդ օրը չես կարողանալու հիշել:

Հետևաբար կամ աղջիկ էր, կամ .... :))

StrangeLittleGirl
25.10.2010, 17:42
որովհետև.

Հետևաբար կամ աղջիկ էր, կամ .... :))

Կարող ա և կամ :D

StrangeLittleGirl
25.10.2010, 17:43
Ժոոոոոո˜ղ, միտքս փայլատակեց: Աչքիս ճիշտ եմ ջոկել: Աաաաաա :D Ծիծաղից կմեռնեմ, եթե տենց լինի:

Ռիփ, ճիշտն ասա. էս 10 հատից քանի՞սն ա քոնը :))

Շինարար
25.10.2010, 18:13
Վեց տարբերակ դուր է եկել, չորսը՝ չէ: Ասե՞մ՝ որոնք: ;)

Ինձ որ հետաքրքիր ա:8

ivy
25.10.2010, 18:59
*** - այվիական միաջավայր ու հեփիէնդություն :)) ok ;)

Հը՞ն :blin :D

ivy
25.10.2010, 19:02
Ինձ որ հետաքրքիր ա:8

Էհ, լավ, չեմ ասում: Ուղղակի կքվերակեմ: բայց մենակ մեկի օգտին: Որովհետև էս անգամ ուզում եմ հենց հեղինակի օգտին քվեարկել, որ իմ սիրած նախագծի համար տեսքտ էր ուղարկել: :) Ու քանի որ իմ կարծիքով հեղինակը առաջին աստղանիշն է, իրեն էլ ձայն եմ տալիս, թեև խոստովանում եմ, որ մի քանի ուրիշ տարբերակներ ավելի են դուր եկել: :)

Ռուֆուս
25.10.2010, 19:05

Էհ Ռիպ, սենց հետաքրքիր չի :(

Ասա :)

ivy
25.10.2010, 19:18
Էհ Ռիպ, սենց հետաքրքիր չի :(

Ասա :)

Ասում եմ դուր եկածները.

Հանդիպում
Սուրճ երկուսով
... (առաջին բազմակետ)
Աղմուկ
Ընտրություն

Վայ, սխալ էի հաշվել, փաստորեն տասից հինգն էր դուր եկել: :))

Մնացածներն էլ գուցե հաջող էին, բայց հեչ իմ ճաշակով չէին...

Մի քիչ էլ սկզբի մասին ասեմ: Նախաբանը լիքը մանրուքներ ուներ իր մեջ, շատ դետալներ, որոնք սկզբից մի քիչ անտեղի թվացին, բայց հետո հասկացա, որ դա շատ հարմար է նման պրոյեկտների համար, որովհետև կարելի է լիքը տարբեր ձևերով շարունակել՝ կենտրոնանալով որևէ դետալի վրա: Երևի հենց դրանով էլ պայմանավորված է էսքան տարբերակների առկայությունն ու շարունակությունների խայտաբղետությունը:
Բայց դե պիտի նաև խոստովանեմ, որ մռայլ կյանքով ապրող, ծնողների հետ խնդիրներ ունեցող, կիսադեպրեսիվ, միայնակ երիտասարդների թեման ինձ համար անտանելի է... Շեշտում եմ՝ թեման, ոչ թե կոնկրետ էս պատմվածքը՝ իր շարադրանքով:
Իսկ հեղինակին լիքը պաչիկներ՝ պատմվածքը գրելու ու պրոյեկտն էսպես աշխուժացնելու համար: :)

ivy
25.10.2010, 19:23
... (առաջին բազմակետ)

Թե ինչ եմ հա գրում «առաջին բազմակետ», էն վերջինը դու մի ասա աստղանիշ է: :))

ars83
25.10.2010, 19:47
Մի քիչ էլ սկզբի մասին ասեմ: Նախաբանը լիքը մանրուքներ ուներ իր մեջ, շատ դետալներ, որոնք սկզբից մի քիչ անտեղի թվացին, բայց հետո հասկացա, որ դա շատ հարմար է նման պրոյեկտների համար, որովհետև կարելի է լիքը տարբեր ձևերով շարունակել՝ կենտրոնանալով որևէ դետալի վրա: Երևի հենց դրանով էլ պայմանավորված է էսքան տարբերակների առկայությունն ու շարունակությունների խայտաբղետությունը:

:aha, իրոք, ես էլ դա նկատեցի:

Իսկ ինչպե՞ս են դառնում Հեղինակ, ժողովուրդ: Պարզապես գրում են իրենց սկզբնահատվածն ու ուղարկում Շինարարի՞ն:

ivy
25.10.2010, 19:49
Իսկ ինչպե՞ս են դառնում Հեղինակ, ժողովուրդ: Պարզապես գրում են իրենց սկզբնահատվածն ու ուղարկում Շինարարի՞ն:

Հա :aha

Շինարար
25.10.2010, 19:49
:aha, իրոք, ես էլ դա նկատեցի:

Իսկ ինչպե՞ս են դառնում Հեղինակ, ժողովուրդ: Պարզապես գրում են իրենց սկզբնահատվածն ու ուղարկում Շինարարի՞ն:

Այսպես (http://www.akumb.am/showthread.php/53242-%C2%AB%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%C2%BB.-%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%B9%D5%B8%D6%80%D6%80%D5%B8%D6%80%D5%A4?p=1983315&viewfull=1#post1983315):)

Ամպ
25.10.2010, 20:00
Հետաքրքիր է նաև այն, որ հեղինակը կարծում եմ դիտմամբ հերոսի սեռը չի նշել, բայց, չգիտես ինչու, շարունակություններում հանկարծ աղջիկ կամ նույնիսկ Սեդա է դառնում:

Նախաբան

...Մտավ այգի: Եղանակը ցուրտ էր, ու այգում գրեթե ոչ ոք չկար: Նստեց նստարանին ու կծկվելով` նայեց հեռուն: Ուշքի եկավ նրանից, որ ինչ-որ փափուկ ու մռռացող բան էր քսմսվում ոտքին: Նայեց: Փիսիկ էր, որը մեջքն ուռեցրած ու պոչը տնկած քսմսվում էր իրեն, սակայն բացարձակ ուշադրություն չէր դարձնում իր վրա: «Փս-փս-փս»,-կանչեց փիսոյին, փիսոն մռռաց, բայց էդպես էլ չնայեց իր կողմը: Կռացավ ու շոյեց մեջքը: Կատվին դա շատ դուր եկավ, ու նա երախտապարտ հայացքով նայեց աղջկա աչքերին…

;)

Ինձ Քաղցը և Ընտրությունը դուր եկան: Ընտրությունը լավն էր, բայց Քաղցը պատմվածքն ավելի էր ամբողջացնում:

ars83
25.10.2010, 20:48
Ես էլ կարծիքագրեմ: :)

1. Քաղց Բավական պաթետիկ էր, երևի մի քիչ անբնական: Հետաքրքիր կողմերից էր այն, որ հեղինակը փորձել էր չեզոքացնել սկզբնամասի վերջում հերոսուհի-մայր հարաբերությունների սրությունը: Երեխայի հետ կապված լավաշային դրվագը (և, ընդհանրապես, լավաշի շուրջ հիմնական գործողությունների ծավալելը) նույնպես վատ հնարք չէր (ինչպես, օրինակ, նաև սուրճի շուրջը): +1

2. ՆԵ...ՆԱ Անկեղծ ասած, շատ հախուռն թվաց: Միգուցե, դա պետք է ավելացներ արտահայտչականությունը, կոնտրաստները, բայց... Մի բայց կա, որ ես չեմ ընկալում սիրահարների այդ ֆատալ կախվածությունն իրարից՝ «Նեն նայեց նրան, ցրտից սառած մատները նրան գրկեցին, ու ոչինչ էլ պետք չէր», երբ որևէ մարդ կարող է մյուսի համար ամեն ինչ փոխարինել/լինել: :pardon Ինչ արած, չոր մարդ եմ: Այնպես որ, գաղափարական նկատառումներով :))՝ 0:

3. Հանդիպում Վիրտուալ մասերը շատ էին ու անբնական՝ լապտոպով հիվանդանոցում ֆռֆռացող կինը մի-քիչ անհասկանալի կերպար էր: Ինչպես նաև կնոջ հիպերսոցիալական ակտիվությունը՝ վիրտուալ կապի բոլոր բնագավառներում: Իրականությունից փախնելու փորձը՝ արտահայտված եզրափակիչ նախադասության մեջ՝ «Երանի նորից հանդիպեր փիսիկին», լավն էր, բայց ընդհանուր կոնտրաստային ֆոնը, ըստ իս, թույլ էր: Տատանվելով :think՝ 0:

4. Պատերազմ Բարդ հարաբերությունների կծիկ էր ստեղծված: Հետաքրքիր նկարագրություններ էին: Վերնագիրը շատ հաջող էր ընտրված. կարծես յուրաքանչյուր կերպար պայքարեր իր դեմ: Կեցցե՛ Թաթիկյանը: :)) Ուզում եմ ասել՝ շատ հաջող է ստացվել: +1

5. Սուրճ երկուսով Այս «ջրիկ» շարունակությունը նույնպես շատ լավն էր: Անսպասելի էր ու յուրօրինակ, մի քիչ ֆլեգմատիկ: Բոլոր կերպարները կոպտավուն էին և միևնույն ժամանակ՝ հումորային: Սկզբնամասի վերջում առաջացած ծանր շեշտը չեզոքացնելու տերիանտրոպիկ (theriantropy) հնարքը դուրս եկավ: +1

6. ... Կետադրական նշաններով շարունակությունները սովորաբար դուրս չեն գալիս. մտածում եմ՝ դժվա՞ր էր արդյոք վերնագիր հորինելը: Մի քիչ անբնական էր, որ երկարատև միայնության մեջ ապրած սառնոտ հերոսուհին այդքան ենթակա էր արտաքին հարվածներին, և դիմեց բանալ միջոցի՝ օղուն՝ իրականության պատկերն աղճատելու համար: Բարմենի՝ կողքին պառկելն ու ամրագրկելն ընդհանրապես դժգունացրին շարունակությունը: 0:

7. Աղմուկ Այստեղ ևս անբնական է հերոսուհու ջղային պոռթկումը՝ սկզբնամասի սառնասիրտ-ապատիկ կերպարի ֆոնի վրա: Արևմտյան աշխարհի բառապաշարն ու մտածելակերպը disagree արեցին արևելյան մարդուս հետ: :)) 0:

8. Փիսոն Փորձում եմ մեկնաբանության համար որևէ կետ, երանգ, «գագաթ» գտնել այս շարունակության մեջ, բայց չեմ կարողանում: :esim

“Ուֆ… մեծացել եմ… էլ 22 տարեկան չեմ” :D ներողություն: 0:

9. Ընտրություն Ինչ-որ չափով հետաքրքիր էր կիսամեռ հորից կիսաբանական մորը վրա շեշտը տեղափոխելը, բայց ընդհանուր առմամբ «ջրիկացման» փորձ էր, իմ կարծիքով: Երևի, պարզապես, խորթ է: :esim: 0:

10. *** Նորից թերությունը կետադրական վերնագիրն էր: Մի քիչ ազգային-քաղաքական երանգը շատ էր: Հատկապես վերջում՝ հարատև երջանկության, որ սպասում էր իրեն իր գեղեցկուհի հայուհու հետ: Բայց լուսավոր շեշտը լավն էր, հիվանդությունը դրականով ետ մղելու հնարքը վատը չէր: Տատանվելով՝ 0:

Ինձ ամենաշատը դուր եկավ «Սուրճ երկուսովը»: :) Հեղինակին հրավիրում եմ միասին սրճելու Երևանում հունվարին կամ դեկտեմբերի վերջին, եթե հնարավորություն ունենա: ;)

Հ.Գ. Սաղ Ռուֆուսն էր մեղավոր. ստիպեց քննադատական հայացքով մոտենալ: Իսկ ես այնքա՜ն բարի էի տրամադրված սկզբում:

Ռուֆուս
25.10.2010, 20:55
Օֆֆթոփի կարգով ասեմ, որ տրաքում եմ արհեստական "նե" բառից: Չգիտեմ որ մի գրողն էր էս բառը հորինել, բայց հանգիստ կարելի է գրողի ծոցն ուղարկել: :)

Շինարար
25.10.2010, 20:57
Օֆֆթոփի կարգով ասեմ, որ տրաքում եմ արհեստական "նե" բառից: Չգիտեմ որ մի գրողն էր էս բառը հորինել, բայց հանգիստ կարելի է գրողի ծոցն ուղարկել: :)

Պետրոս Դուրյանն ա հորինել:)

ivy
25.10.2010, 20:59
Պետրոս Դուրյանն ա հորինել:)

Հա՞ որ: Ես կարծում էի՝ ժամանակին եղել է հայերենի գործածության մեջ, Դուրյանն էլ ուղղակի օգտագործել է:
Ես էդ բառը սիրում եմ, բայց երբ չեն կիրառում: :))

Շինարար
25.10.2010, 21:00
Հա՞ որ: Ես կարծում էի՝ ժամանակին եղել է հայերենի գործածության մեջ, դուրյանն էլ ուղղակի օգտագործել է:
Ես էդ բառը սիրում եմ, բայց երբ չեն կիրառում: :))

Ես այդպես գիտեմ: Դուրյանի «նե»-ն շատ եմ սիրում:)

Ռուֆուս
25.10.2010, 21:00
Պետրոս Դուրյանն ա հորինել:)

Հա, ճիշտ ա, հիշում էի, որ արևմտահայ էր :)) Ամեն դեպքում, ռադ արեք էդ բառը, թող ինքը կենդանի մնա մենակ Դուրյանի բանաստեղծություններում:

ivy
25.10.2010, 21:01
Ինձ ամենաշատը դուր եկավ «Սուրճ երկուսովը»: :) Հեղինակին հրավիրում եմ միասին սրճելու Երևանում հունվարին կամ դեկտեմբերի վերջին, եթե հնարավորություն ունենա: ;)

Իմ համեստ կարծքիով էդ Բյուրն ա գրել: :)

ivy
25.10.2010, 21:13
Հեղինակն էլ է իմ կարծիքով շատ պարզ երևում, թե ով է: :) Եթե էդ մարդուն ճանաչողներ կան, ապա պիտի որ տեսնեն պատմվածքի գլխավոր կերպարի ու նրա անձի միջև աչք ծակող նմանությունները: ;)

«Մելանխոլիկ խառնվածք»
«Միայնակություն»
«Ականջակալներով կամ այլ ձևերով աշխարհից կտրվելը»
«Ուտելիքի ու շորերի հանդեպ անփութություն»
«Բարմենների հանդեպ հետաքրքրություն...» :P
«Ինքն ու ծնողները...»
«Տարիքը...» :)
«Զանգերին չպատասխանելը» ;)

Ու վերջապես՝ իր ցանկացած գրվածքը ուղիղ կամ անուղակի ձևով սեփական անձի հետ կապելը (թեկուզ չգիտակցված): :)

Ռուֆուս
25.10.2010, 21:17
Իսկ միգուցե՞ ինչ-որ մեկը հերոսին որոշել է վարկաբեկել էս պատմվածքի տեսքով :))

ivy
25.10.2010, 21:18
Իսկ միգուցե՞ ինչ-որ մեկը հերոսին որոշել է վարկաբեկել էս պատմվածքի տեսքով :))

Ես էստեղ վարկաբեկում չտեսա: :)

Ռուֆուս
25.10.2010, 21:20
Ես էստեղ վարկաբեկում չտեսա: :)

վարկաբեկելը մոռացա չակերտների մեջ դնել :)) Էդ չէի ուզում ասել :)

ivy
25.10.2010, 21:21
վարկաբեկելը մոռացա չակերտների մեջ դնել :)) Էդ չէի ուզում ասել :)

Տենց մենակ մարդը ինքը իր մասին կարող էր գրել. ուրիշ ով էլ գրեր, մեջը պիտի արհեստականություն լիներ կամ հեգնանք: Իսկ էստեղ ամեն ինչ շատ բնականորեն տխուր էր ու առանց հեգնանքի. պարզ իրականություն: :)

einnA
25.10.2010, 22:02
Ես էլ ասեմ :)

1. Քաղց լավն է, հուզական պահերը լավ հնար է, բայց մի տեսակ երեխայի լավասի ու իր լավաշի կապը հոր հետ չգիտեմ չկապեցի, ուղղակի լավաշի կարևորությունը շեշտվեց աղջկա համար:
Գարեջրի մասն էլ մտածված էր մեջբերած, այնքան որ ես սկզբից արդեն մտածում էի գարեջուրը ոնց հայտնվեց :D մի տեսակ մտածում եմ հեղինակի շարունակությունն է :think

2. ՆԵ...ՆԱ Մտախառը մենախոսություն էր,ոնց հասկացա վիրտուալ սիրային պատմություն է, հեղինակն էլ երևի կամ շատ ռոմանտիկ է կամ իսկապես չի սիրել ;) նեղանալ չկա

Ի հեճուկս Ռուֆուսի` ասեմ, որ ես Նե-ն (բառը) սիրում եմ: Տնաշեն գոնե ՆԵ-ն գրողի ծոցը չնետեիր, հետո չասես սեռական անհավասարություն է... ;)

3. Հանդիպում ֆանտազիորություն էր :) մի պահ պատկերացրեցի իմ ճանաչած ամենաժամանակակից ծյոծյային ու էտ տեսակ կապված HT-ին:Հա մեկ էլ կաթված ստացած հորը, որ էտ կրիզիս պահին մի հատ էլ հարցնում է, թե քանի տարեկան է աղջիկը :D

4. Պատերազմ ամենաշատը հավանեցի:Հոգեբանական պահերը լիքը կարելի է փորփրել բոլոր կերպարների մեջ: Կյանքի տարբեր ժամանակների խաղերից տուժածների պատմություն:
Շնորհակալություն հեղինակին:

5. Սուրճ երկուսով Մի տեսակ էս էլ իմ համար իմը չէր:Աղջկա անտարբերությունը չափից շատ էր, սուրճ խմել հոր հետ :) մեկ էլ հոպ փիսոն ու պապան հոգեփոխ եղան... :D

6. ... Վերջում կարևորը, որ աղջիկն իրոք տաք անկյուն գտավ :)
Պատմության շարունակություն չտեսա:

7. Աղմուկ Էս էլ պոռթկաղոց իր հոգեկան վիճակը թափեց, գոռաց, վերջում էլի թուլացավ տղայի գրկում:
Կենտրոնացած էր (ինչպես ...-ում) միայն աղջկա կերպարի վրա:Ասելիք չկար իմ համար:

8. Փիսոն Վերջում, իմ կարծիքով, եթե միայն ավելացվեր տաքուկ զգացողություն կամ նման մի բան, այլ ոչ թե փիսոն, գոնե կկապվեր աղջկա արթնացած ծնողական սիրո մասին զգացումի հետ: Թե չէ փիսոն ավելորդ էր... :(

9. Ընտրություն Մոր վիճակի նկարագրությունն անբնական էր, այն էլ նման հաղորդագրությունների միջոցով ներկայացնելը, ուրիշ բան եթե մեջբերվեր ինչ-որ մի արարք... հետո սառը անտարբերությունը նման դրսևորումների նկատմամբ ու դրանից հետո ընտրություններ կատարելու պոռթկումը...
Հեղինակը երևի մի շարք ընտրությունների առջև է կանգնած, որ անընդհատ հետաձգում է ու էստեղ արտացոլեց :)
Անհասկանալի լավն էր իմ համար :)

10. *** Վերադարձի պահը լավն էր` հայկական :), բայց ծանոթ պատմություն էր:
Ես Սանտա Բարբարա սիրում եմ :P

Հ.Գ. Բյուր մի օր սուրճ կխմենք? :think
հա, մեկ էլ էն չկարդացած գիրքդ անպայման պայուսակդ կդնես, որ կարդալու բան լինի ;)

StrangeLittleGirl
25.10.2010, 23:37
Իմ համեստ կարծքիով էդ Բյուրն ա գրել: :)
Քո համեստ կարծիքը խաբում ա :P

Հեղինակն էլ է իմ կարծիքով շատ պարզ երևում, թե ով է: :) Եթե էդ մարդուն ճանաչողներ կան, ապա պիտի որ տեսնեն պատմվածքի գլխավոր կերպարի ու նրա անձի միջև աչք ծակող նմանությունները: ;)

«Մելանխոլիկ խառնվածք»
«Միայնակություն»
«Ականջակալներով կամ այլ ձևերով աշխարհից կտրվելը»
«Ուտելիքի ու շորերի հանդեպ անփութություն»
«Բարմենների հանդեպ հետաքրքրություն...» :P
«Ինքն ու ծնողները...»
«Տարիքը...» :)
«Զանգերին չպատասխանելը» ;)

Ու վերջապես՝ իր ցանկացած գրվածքը ուղիղ կամ անուղակի ձևով սեփական անձի հետ կապելը (թեկուզ չգիտակցված): :)
Փաստորեն հենց սկզբից էլ ճիշտ էի կռահել, հա՞: :))

Ես էլ ասեմ :)
Հ.Գ. Բյուր մի օր սուրճ կխմենք? :think
հա, մեկ էլ էն չկարդացած գիրքդ անպայման պայուսակդ կդնես, որ կարդալու բան լինի ;)
Ստեղ Բյուր չկա: Սպասեք կարդամ, տեսնեմ էդ ինչ ա գրել, որ կպած կարծում եք՝ ես եմ:

StrangeLittleGirl
25.10.2010, 23:53
Էդ Սուրճ երկուսովը լավ ղժժացել ա, բայց անկապ էր: Ես էլ եմ հեղինակին հրավիրում սուրճ խմելու:

...-ը ոչինչ: Մինչև հիմա կարդացածներիցս մենակ դա ա նման իսկական շարունակության:

Աղմուկը վաբշե անկապ էր: Ոնց որ էս մեկի հեղինակին էլ եմ բռնել: Ներող, բայց դուրս չեկավ:

Մի խոսքով, դեռ չկա էնպիսի գործ, որի օգտին կքվեարկեի: Վերջին երեքը մնացին վաղվա:

ivy
25.10.2010, 23:54
Քո համեստ կարծիքը խաբում ա :P

Ստեղ Բյուր չկա: Սպասեք կարդամ, տեսնեմ էդ ինչ ա գրել, որ կպած կարծում եք՝ ես եմ:

Վայ, բա ո՞վ ա գրել «Սուրճ երկուսովը»: :think
Դե թող Ռուֆը լինի: :)

StrangeLittleGirl
25.10.2010, 23:59
Վայ, բա ո՞վ ա գրել «Սուրճ երկուսովը»: :think
Դե թող Ռուֆը լինի: :)

Որ Ռուֆը լինի, ինձ չեմ ների: Անցյալ անգամ էլ կպա իրա գրածին, հիմա էլ :(

Շինարար
26.10.2010, 00:21
Ա, սենց մեջից իրան ուտել կլինի՞, մատերս քոր են գալիս, որ սկսեմ տեղին-անտեղի իմ մեկնաբանություններով, կարծիքներով զահլա տանեմ, բայց ծառայողական պարտականություններս թույլ չեն տալիս:)) Ուղղակի ուզեցա ասեմ, որ անտարբեր չեմ, ընդամենը ձևացնում եմ:D բոլոր գրառումները կարդում եմ, մտովի բոլորին պատասխանում, ոմանց շնորհակալություն դնում, ոմանց հետ սկսում կռվել:)) Ամենաշատը նեղվել եմ նրանից, որ ինձ ամենադուրեկած տարբերակը ըստ իս անարդարացիորեն դեռ էն ուշադրությունը չի ստացել, որին արժանի ա:beee Զգու՞մ եք՝ինչ դիվանագիտորեն եմ ասում, սա կարելի ա վերագրել, թե ամենաշատ ձայներ հավաքածին, որ ասենք ոչ թե 10, այլ 20 ձայն պետք է հավաքեր, և ամենաքիչ ձայներ հավաքածին, որ ասենք ոչ թե 0, այլ 30 ձայն պետք է հավաքած լիներ:)) Էլի գոնե մի թեթև արտահայտվեցի:))

StrangeLittleGirl
26.10.2010, 00:33

Շին, բայց գրի էլի, սաղին խառնի իրար :)) Սրի մի քիչ, որ հետաքրքիր լինի:

Շինարար
26.10.2010, 00:45
Շին, բայց գրի էլի, սաղին խառնի իրար :)) Սրի մի քիչ, որ հետաքրքիր լինի:

Բյուր, գրելս չի գալիս, ի՞նչ գրեմ, ինձ ամենադուրեկած տարբերակը զրո միավոր ա հավաքել, դու ամերիկյան գրականություն սիրող աղջիկ ես, դու կարաս գուշակես, թե դա որն ա, իսկ տարբեր սրումներին ու հրահրումներին ես կտրականապես դեմ եմ, հա, մեկ էլ ի գիտություն բոլորին. սեփական տարբերակին քվեարկած ձայները չեմ հաշվելու:

StrangeLittleGirl
26.10.2010, 00:47
Փիսոն էլ կարդացի: Վերնագիրը տեսնելով՝ միանգամից մի հոգու մասին էի մտածել: Կարդացի, համոզվեցի, որ ինքն է: Մի ուրիշ բան էլ կար մեջը, որ մատնում էր: Մեկ էլ էս թեմայում արած գրառումներից մեկն է մատնում իրեն: :)) Նենց որ

StrangeLittleGirl
26.10.2010, 00:48
Բյուր, գրելս չի գալիս, ի՞նչ գրեմ, ինձ ամենադուրեկած տարբերակը զրո միավոր ա հավաքել, դու ամերիկյան գրականություն սիրող աղջիկ ես, դու կարաս գուշակես, թե դա որն ա, իսկ տարբեր սրումներին ու հրահրումներին ես կտրականապես դեմ եմ, հա, մեկ էլ ի գիտություն բոլորին. սեփական տարբերակին քվեարկած ձայները չեմ հաշվելու:

Ասա, որ տենց դեպք էղել ա :D Ես գիտեմ, բռնել եմ մեկին:

Շինարար
26.10.2010, 00:51
Ասա, որ տենց դեպք էղել ա :D Ես գիտեմ, բռնել եմ մեկին:

Ես սկի չեմ հիշում, թե որ տարբերակը ով ա գրել, բայց վերջում նայելու եմ, որ ըստ տարբերակների գրեմ հեղինակներին:) Համ էլ ենթադրությունները ձեր ինչու՞ եք թաքցնում, անուններով խոսացեք, տեսնեմ՝ որ պատմվածքը ում եք վերագրում: Իմ ամբողջ հետաքրքրությունը ձեր սխալ ենթադրություններն են, էդ էլ մեջներդ եք պահում:)) որ վերջում ասեմ ով ով էր, ասեք՝ ես տենց էլ գիտեի, չէ՞:P

ars83
26.10.2010, 00:55
:D:D Հեչ, պռօստը ծիծաղում եմ:
Էս ակումբ չի, Սքոթլանդ Յարդ ա: :P

Տենաս՝ էդ ազնիվ ա՞, որ մի բանը սկզբից չեն ասում, հետո քննարկման կեսից են հայտնում: Մի իրավաբան լիներ, հարցնեինք: Չնայած սենց էլ թվաբանությունն ա խառնված՝ էս էլ ա կայֆ: ;)

Բարեկամ
26.10.2010, 02:01
Հեղինակն էլ է իմ կարծիքով շատ պարզ երևում, թե ով է: :) Եթե էդ մարդուն ճանաչողներ կան, ապա պիտի որ տեսնեն պատմվածքի գլխավոր կերպարի ու նրա անձի միջև աչք ծակող նմանությունները: ;)

«Մելանխոլիկ խառնվածք»
«Միայնակություն»
«Ականջակալներով կամ այլ ձևերով աշխարհից կտրվելը»
«Ուտելիքի ու շորերի հանդեպ անփութություն»
«Բարմենների հանդեպ հետաքրքրություն...» :P
«Ինքն ու ծնողները...»
«Տարիքը...» :)
«Զանգերին չպատասխանելը» ;)

Ու վերջապես՝ իր ցանկացած գրվածքը ուղիղ կամ անուղակի ձևով սեփական անձի հետ կապելը (թեկուզ չգիտակցված): :)

Եվ վերջապես առանձին ապրելու վաղեմի երազանքը... :)

impression
26.10.2010, 08:40
դե ես էլ գրեմ մի բան, չասեք անտարբեր ա :)
քվեարկեցի Ընտրության օգտին, որովհետև մեր պրոբլեմատիկ հերոսուհու համար կոնստրուկտիվ առաջարկներ արվեցին էդ շարունակության մեջ
վստահ եմ, որ դա օրիգինալ շարունակությունը չի

հ. գ. եթե վերջում պարզվի, որ իմ իմացած մասնակիցը չի Ընտրության հեղինակը, ղալմաղալ եմ անելու :goblin
արյուն ա թափվելու~

Շինարար
26.10.2010, 08:48
Առաջին օրվա արդյունքներով քվեարկել է 12 մասնակից: Ավելի ակտիվ եղեք, բարեկամներ, հարգելի և սիրելի ընթերցասեր հասարակություն:

Շինարար
26.10.2010, 08:50
հ. գ. եթե վերջում պարզվի, որ իմ իմացած մասնակիցը չի Ընտրության հեղինակը, ղալմաղալ եմ անելու :goblin
արյուն ա թափվելու~

Թևերս քշտում եմ, չնայած ո՞վ իմանա:B

impression
26.10.2010, 08:57
Շին ջան, ղալմաղալը քեզ հետ չեմ անելու, այլ էն մասնակցի, որը արդյունքում պարզվի, որ իմ իմացածը չի :D

Շինարար
26.10.2010, 09:02
Շին ջան, ղալմաղալը քեզ հետ չեմ անելու, այլ էն մասնակցի, որը արդյունքում պարզվի, որ իմ իմացածը չի :D

Լավ, ուրեմն թևերս չեմ քշտում:))

StrangeLittleGirl
26.10.2010, 09:24
Շին, էրեկ կապս գնաց, չկարողացա ասել: Ինձ թվում ա՝ դու Փիսոն նկատի ունես:

Լավ, էկեք գրեմ որը ում վրա եմ կասկածում: Քաղցն էր, թե Հանդիպումը, կարդալիս einnA-ի վրա գնացի: Բայց չեմ հիշում որն էր, նորից կարդալու հավես էլ չունեմ: Դե Նանեն չգիտեմ ով ա: Ռոմանտիկոտ մեկը կլինի էլի: Պատերազմն ու Փիսոն Ռիփն ա: Ես գրեթե վստահ եմ, որ Ռիփն էստեղ մեկից կամ նույնիսկ երկուսից ավելի դեմքերով է հայտնվում: Սուրճ երկուսովը երևի Ռուֆն ա, բայց վստահ չեմ: Աղմուկը... էդ էլ կարա Ռուֆը լինի: Իսկ իսկական պատմվածքի հեղինակին սաղս արդեն գիտենք: Անունը հայտարարելն անիմաստ ա :D

impression
26.10.2010, 09:34
Իսկ իսկական պատմվածքի հեղինակին սաղս արդեն գիտենք: Անունը հայտարարելն անիմաստ ա :D

Դուք ինձնից գաղտնիքներ ունեք?
ասեք ես էլ իմանամ... :))

SSS
26.10.2010, 09:50
Դեռ չեմ կարդացել,բայց մի հարց տամ էլի, էդ որ սկզբունքովա ,որ երկու տարբերակ 50-50% ա հավաքել, բայց կա նաև 33, 25 ու էլի 33 % ու էլի 25:unsure
Ես դպրոցում մաթեմից լավ չեմ եղել :oy

Ռուֆուս
26.10.2010, 10:08
Դեռ չեմ կարդացել,բայց մի հարց տամ էլի, էդ որ սկզբունքովա ,որ երկու տարբերակ 50-50% ա հավաքել, բայց կա նաև 33, 25 ու էլի 33 % ու էլի 25:unsure
Ես դպրոցում մաթեմից լավ չեմ եղել :oy

Քանի որ քվեարկությունը բազմակի ընտրությամբ ա, էդ տոկոսները նշանակում են, թե ընդհանուր քվեարկողների թվից քանի տոկոսն է քվեարկել էդ տարբերակի համար :)

ars83
26.10.2010, 10:26
Դուք ինձնից գաղտնիքներ ունեք?
ասեք ես էլ իմանամ... :))
Ես էլ չգիտեմ, օրինակ, ինձ էլ ասեք:

Ռուֆուս
26.10.2010, 10:27
Ոնց եմ ափսոսում, որ «Սուրճ Երկուսով»-ի օգտին չքվեարկեցի, մեկ ա տվածս ձայնը ոչ մի բան չէր փոխի :(

Շինարար
26.10.2010, 10:28
Շին, էրեկ կապս գնաց, չկարողացա ասել: Ինձ թվում ա՝ դու Փիսոն նկատի ունես:10-ով զրո, չեմ ասի` հօգուտ ում:))

Լավ, էկեք գրեմ որը ում վրա եմ կասկածում: Քաղցն էր, թե Հանդիպումը, կարդալիս einnA-ի վրա գնացի: Բայց չեմ հիշում որն էր, նորից կարդալու հավես էլ չունեմ: Դե Նանեն չգիտեմ ով ա: Ռոմանտիկոտ մեկը կլինի էլի: Պատերազմն ու Փիսոն Ռիփն ա: Ես գրեթե վստահ եմ, որ Ռիփն էստեղ մեկից կամ նույնիսկ երկուսից ավելի դեմքերով է հայտնվում: Սուրճ երկուսովը երևի Ռուֆն ա, բայց վստահ չեմ: Աղմուկը... էդ էլ կարա Ռուֆը լինի: Իսկ իսկական պատմվածքի հեղինակին սաղս արդեն գիտենք: Անունը հայտարարելն անիմաստ ա :D

Իսկ չե՞ք կիսվի կռահումների տարամաբանությամբ, ի՞նչը ձեզ դրդեց այդպես մտածել:)) որովհետև ստեղծագործություններում ամեն դեպքում բանալիներ կան գուշակելու, ու կոնկրետ իմ նկատած բանալիները դեռ ոչ ոք կամ չի օգտագործել, կամ չի արտահայտվել, իհարկե, գուցե ինձ համար իմանալուց հետո այդ բանալիները նկատելը ավելի հեշտ է:8

Բարեկամ
26.10.2010, 11:04
Իսկ հիմա փորձեմ գուշակել, թե որն է իրական շարունակությունը.

Քաղց - եթե իսկական հեղինակն այդքան համառորեն չէր ուզում հեռախոսը վերցնել առաջին մասում, երկրորդ մասում ինչ-որ շուտ համոզվեց :))

ՆԵ...ՆԱ - էս դեպքում կարելի է խաղալ "գտի'ր հինգ նմանություն" :))

Հանդիպում - առաջին մասում մայրը խոսքեր չէր շռայլում, երկրորդ մասում ամբողջ օրը չաթերից կախված մեկը դուրս եկավ :))

Պատերազմ - առաջին մասի ինքնակենտրոնացած սյուժեն երկրորդ մասում վեր է ածվում գլոբալ, ցվրված ու առանձնապես չկապակցված խնդիրների

Սուրճ երկուսով - կայֆավատ :))

… - կարող էր լիներ շարունակություն, բայց մի քանի բայցեր. հորը չէր սպանի; զանգողն էլ մայրը չէր լինի ;)

Աղմուկ - որակապես զիջում էր առաջին մասին :))

Փիսոն - աղմուկն ատող առաջին մասի հերոսը ոմն աղմկածին, հեշտ ձեռքբերովի Պատրիկի կարիք կարծում եմ չուներ ;)

Ընտրություն - ամենայն հավանականությամբ սա է:

*** - երևանյան վարձու բնակարանը անպատեհ փոխարինվեց արտասահմանով, այն էլ` արտասահմանում արտասահմանցի ուսանողներով :blin

ivy
26.10.2010, 11:08
Պատերազմն ու Փիսոն Ռիփն ա: Ես գրեթե վստահ եմ, որ Ռիփն էստեղ մեկից կամ նույնիսկ երկուսից ավելի դեմքերով է հայտնվում:

Բյուր, ես քեզնից սենց «անսլուխություն» չէի սպասում: :D

ivy
26.10.2010, 11:10
Իսկ հիմա փորձեմ գուշակել, թե որն է իրական շարունակությունը.

Ընտրություն - ամենայն հավանականությամբ սա է:

Ու դու անկեղծորեն հավատում ես, որ հեղինակը սենց շարունակություն կգրե՞ր: :) Մի անսլուխ էլ՝ էստեղ: :))

Շինարար
26.10.2010, 11:10
Բյուր, ես քեզնից սենց «անսլուխություն» չէի սպասում: :D

Ընդ որում, ես առաջին հերթին հենց էդ երկուսը կգուշակերի, թե ովքեր են գրել:))

Բարեկամ
26.10.2010, 11:12
Ու դու անկեղծորեն հավատում ես, որ հեղինակը սենց շարունակություն կգրե՞ր: :) Մի անսլուխ էլ՝ էստեղ: :))

շատ էլ ...-ում բարմեն կար, ուրեմն քո կարծիքով մայրը հեռախոսը տենց հավեսով ու հաղթական չվերցնելու "պատվին" արժանացավ? :))

impression
26.10.2010, 11:13
Ու դու անկեղծորեն հավատում ես, որ հեղինակը սենց շարունակություն կգրե՞ր: :) Մի անսլուխ էլ՝ էստեղ: :))

ստեղ վաբշե սաղ խուլ են, ինչ անսլուխ :D
իհարկե հեղինակի մոտ մազոխիզմական նոտաներ նշմարվում են, բայց Ընտրությունը դժվա~ր շարունակություն լիներ :D

impression
26.10.2010, 11:14
շատ էլ ...-ում բարմեն կար, ուրեմն քո կարծիքով մայրը հեռախոսը տենց հավեսով ու հաղթական չվերցնելու "պատվին" արժանացավ? :))

ու ստեղ ես մի հատ էլ աթոռից ընկա :D :D

ivy
26.10.2010, 11:15
շատ էլ ...-ում բարմեն կար, ուրեմն քո կարծիքով մայրը հեռախոսը տենց հավեսով ու հաղթական չվերցնելու "պատվին" արժանացավ? :))

Լավ, սաղ հեչ, սենց անենք: :))
Դու իմ կարծիքով հասկացել էիր, թե ով է նախաբանի հեղինակը, հիմա նայի՝ քո ասած Ընտրության-ը ովքեր են ձայներ տվել: :))

impression
26.10.2010, 11:17
ախ ինչ ափսոս, որ ես չմասնակցեցի, շատ խոխմ ա, մյուս անգամ անպայման մասնակցելու եմ :))

Բարեկամ
26.10.2010, 11:18
Լավ, սաղ հեչ, սենց անենք: :))
Դու իմ կարծիքով հասկացել էիր, թե ով է նախաբանի հեղինակը, հիմա նայի՝ քո ասած Ընտրության-ը ովքեր են ձայներ տվել: :))

Հա ինչ: Եվս մեկ անգամ հաստատում է կասկածներս :))

Բարեկամ
26.10.2010, 11:18
ախ ինչ ափսոս, որ ես չմասնակցեցի, շատ խոխմ ա, մյուս անգամ անպայման մասնակցելու եմ :))

Ես էլ չեմ խաղում :beeee

ivy
26.10.2010, 11:18
շատ էլ ...-ում բարմեն կար, ուրեմն քո կարծիքով մայրը հեռախոսը տենց հավեսով ու հաղթական չվերցնելու "պատվին" արժանացավ? :))

Հա, թե քեզ ով է խնդրում ենթադրել, թե գրողը շատ տաղանդավոր է: :D

impression
26.10.2010, 11:20
Հա, թե քեզ ով է խնդրում ենթադրել, թե գրողը շատ տաղանդավոր է: :D

Փաստորեն դու ես հեղինակը? :o

ivy
26.10.2010, 11:20
Հա ինչ: Եվս մեկ անգամ հաստատում է կասկածներս :))

Հա, վայ ճիշտ ա, մեկ ա վերջում Շինարարը կխմբագրի ձայները: :)) Տես՝ ոնց մտքովս չէր անցել: :D

Ես էլ չեմ խաղում :beeee

Դե էլ մի :kiss

ivy
26.10.2010, 11:22
Փաստորեն դու ես հեղինակը? :o

Էհ, դե արդեն շատ ջրիկացանք, գնամ ես ստեղից, թե չէ առավոտ շուտ էսքան ծիծաղի դոզա ինձ շատ ա: :)

impression
26.10.2010, 11:22
Ժող, մի այլ կարգի սկսում ա նմանվել բլիբելուն :D

Շինարար
26.10.2010, 11:23
Ժող, մի այլ կարգի սկսում ա նմանվել բլիբելուն :D

Ես էլ նոր ուզում էի հարցնեմ, թե էս մաֆիա՞ ենք խաղում:))

ars83
26.10.2010, 11:24
Ժողովուրդ ջան, էդ որ սաղդ գրում եք՝ պարզ է, թե ով է հեղինակը, եթե դուք չեք, ինչո՞ւ չեք ասում, թե ով է՝ ձեր կարծիքով, մնացածներն էլ մասնակցեն քննարկմանը: Ես, օրինակ, ձեր նման Վանգա չեմ :P ու չեմ իմանում՝ ով է Հեղինակը:

ivy
26.10.2010, 11:25
Ես էլ նոր ուզում էի հարցնեմ, թե էս մաֆիա՞ ենք խաղում:))

Բայց ես արդեն չեմ հիշում՝ կարմիր եմ, թե սև: :D

ivy
26.10.2010, 11:26
Ժողովուրդ ջան, էդ որ սաղդ գրում եք՝ պարզ է, թե ով է հեղինակը, եթե դուք չեք, ինչո՞ւ չեք ասում, թե ով է՝ ձեր կարծիքով, մնացածներն էլ մասնակցեն քննարկմանը: Ես, օրինակ, ձեր նման Վանգա չեմ :P ու չեմ իմանում՝ ով է Հեղինակը:

Օ'Հայկը :D

Ռուֆուս
26.10.2010, 11:34
Օ'Հայկը :D

Օ՛Հայկը տենց աղջկական բաներ չէր գրի :))

Շինարար
26.10.2010, 11:40
Օ՛Հայկը տենց աղջկական բաներ չէր գրի :))

Հայկօն ասել ա, որ իր ոճը անգուշակելի ա, ու խոստացել ա՝ ապացուցի դա:B

CactuSoul
26.10.2010, 11:51
Նորից չեմ կարդա, բայց քիչ թե շատ հիշելով նախնական տպավորություններս՝ կքվեարկեմ «…»-ի օգտին:
Այս անգամ մրցույթն ինձ ավելի դուր եկավ, պատմվածքը բավականին հաջող էր գրված, շարունակություններն էլ բավականին լավ էին «կպնում» սկզբի հատվածին, ոճային տարբերություններն առաջին հայացքից աչքի չէին զարնում (գլխավորապես): Տարբերակների քանակն էլ դուր եկավ, ապրեն մասնակիցները:
Իրականում ոչ մեկն էլ «չհասավ ինձ», պարզապես կողքից նայողի աչքերով, զուտ շարադրանքի առումով լավ տպավորություն էր: Իսկ դա արդեն մեծ բան է:):

ars83
26.10.2010, 11:53
Օ'Հայկը :D
Դու էլ, ինչ լինում-չի լինում Օ'Հայկին ես կասկածում: :D

ivy
26.10.2010, 11:55
Դու էլ, ինչ լինում-չի լինում Օ'Հայկին ես կասկածում: :D

Ե՞ս :blin :D

ars83
26.10.2010, 12:02
Ե՞ս :blin :D
Բա ե՞ս: :D Օրինակ, ինչի՞ց եզրակացրիր, որ Հեղինակը մսյօ Օ'Հայկն ա:

CactuSoul
26.10.2010, 12:02
Նորից մի թեթև աչքի անցկացրի, լավ եմ արել, որ «…»-ի օգտին եմ քվեարկել:):
Իսկ «Նե…Նա»-ն, պայմանականորեն ասած, ամենավատ շարունակությունն էր, սյուժեի փոփոխությունն անբնական էր: Ներող:oy:

ivy
26.10.2010, 12:05
Բա ե՞ս: :D Օրինակ, ինչի՞ց եզրակացրիր, որ Հեղինակը մսյօ Օ'Հայկն ա:

Բայց ով ասեց, թե ես տենց բան եմ եզրակացրել, ես իմ եզրակացությունների վերջում տենց սմայլիկներ չեմ դնում: :))
Մի հատ էլ ասեիր՝ անցյալ անգամ էլ էի իր վրա կասկածել, երբ Հեղինակը ես էի: :))

Եզրակացություններս էստեղ են (http://www.akumb.am/showthread.php/57389-%C2%AB%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%C2%BB.-%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4?p=2115702&viewfull=1#post2115702): :)

Անունը տալ չեմ ուզում, ով գիտի իրեն, արդեն հասկացել է: :)

impression
26.10.2010, 12:06
արդեն ուշ ա, բայց ասեմ.
ափսոսում եմ, որ համ էլ «…»-ի օգտին չքվեարկեցի
կայֆ շարունակություն էր, մենակ թե ջղայնանում եմ, որ վերնագիր չեն դնում
այ մարդ, դժվար ա? ուֆ :angry

ars83
26.10.2010, 12:09
Եզրակացություններս էստեղ են (http://www.akumb.am/showthread.php/57389-%C2%AB%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%C2%BB.-%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4?p=2115702&viewfull=1#post2115702): :)

Դե, էդ նկարագրությանը երևի impression-ն է սազում, բայց չեմ կարող պնդել: :think

Բարեկամ
26.10.2010, 12:20
Ժողովուրդ ջան, էդ որ սաղդ գրում եք՝ պարզ է, թե ով է հեղինակը, եթե դուք չեք, ինչո՞ւ չեք ասում, թե ով է՝ ձեր կարծիքով, մնացածներն էլ մասնակցեն քննարկմանը: Ես, օրինակ, ձեր նման Վանգա չեմ :P ու չեմ իմանում՝ ով է Հեղինակը:

էդ որովհետև մենք այլ աղբյուրներից ենք օգտվում :P Հեղինակի մեկ այլ կյանքի հանգրվանից` այսպես ասած :))

Բարեկամ
26.10.2010, 12:21
Օ'Հայկը :D

Ես համարյա համոզված եմ, որ այս անգամ ինքը չի... :think

impression
26.10.2010, 13:05
Ես համարյա համոզված եմ, որ այս անգամ ինքը չի... :think

կրակեք ինձ :D :lol

Ռուֆուս
26.10.2010, 13:12
Բայց ով ասեց, թե ես տենց բան եմ եզրակացրել, ես իմ եզրակացությունների վերջում տենց սմայլիկներ չեմ դնում: :))
Մի հատ էլ ասեիր՝ անցյալ անգամ էլ էի իր վրա կասկածել, երբ Հեղինակը ես էի: :))

Եզրակացություններս էստեղ են (http://www.akumb.am/showthread.php/57389-%C2%AB%D5%8A%D5%A1%D5%BF%D5%B4%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84-%D6%83%D5%A1%D5%AF-%D5%A1%D5%B9%D6%84%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE%C2%BB.-%D5%B4%D5%A1%D5%BD-%D5%B0%D5%AB%D5%B6%D5%A3%D5%A5%D6%80%D5%B8%D6%80%D5%A4?p=2115702&viewfull=1#post2115702): :)

Անունը տալ չեմ ուզում, ով գիտի իրեն, արդեն հասկացել է: :)

աաաաա, ուշադիր չէի :))

Պարզ ա, ամեն ինչ հիմա պարզ ա :D

ivy
26.10.2010, 13:15
աաաաա, ուշադիր չէի :))

Պարզ ա, ամեն ինչ հիմա պարզ ա :D

Էն կրակվող ջրիկը քիչ էր, մի ջրիկ էլ՝ ստեղ: :))

Բարեկամ
26.10.2010, 13:19
աաաաա, ուշադիր չէի :))

Պարզ ա, ամեն ինչ հիմա պարզ ա :D

Մոդերատորական. օտարալեզու գրառումը և դրան հաջորդած արձագանքները ջնջվել են: Խախտում կատարողը՝ պատժվել:

Բարեկամ
26.10.2010, 14:56
Էն կրակվող ջրիկը քիչ էր, մի ջրիկ էլ՝ ստեղ: :))

գործ տվող :sad

Բարեկամ
26.10.2010, 15:07
գործ տվող :sad

Ու դեռ ուզում են ինձ "գնել" վարկանիշով :sad

Հիմա էլ օֆտոպի համար կտուգանեն... :}

Բարեկամ
26.10.2010, 15:12
Ու դեռ ուզում են ինձ "գնել" վարկանիշով :sad

Հիմա էլ օֆտոպի համար կտուգանեն... :}

Էս լուռ շնորհակալություններն էլ շատ կասկածելի են...:nea

Քանի շուտ ա` փախնեմ... :bl:noti

Շինարար
26.10.2010, 17:08
Էս շարունակողների մեջ իմ պակասն ա զգացվում, ոչ մի ստեղծագործական մոտեցում,ոչ մի մտքի թռիչք, մեկը չեղավ ասի՝այդտեղ նա արթնացավ, կամ փակեց Վորդ ֆայլը, կամ գիրքը մի կողմ դրեց, ու սկսի իր պատմությունը նրա մասին, ում ուզում ա:))

StrangeLittleGirl
26.10.2010, 19:03
Դուք ինձնից գաղտնիքներ ունեք?
ասեք ես էլ իմանամ... :))
Շին, բա ինքնաբացահայտող գրառումները չէի՞ր ջնջում :D

10-ով զրո, չեմ ասի` հօգուտ ում:))

Իսկ չե՞ք կիսվի կռահումների տարամաբանությամբ, ի՞նչը ձեզ դրդեց այդպես մտածել:)) որովհետև ստեղծագործություններում ամեն դեպքում բանալիներ կան գուշակելու, ու կոնկրետ իմ նկատած բանալիները դեռ ոչ ոք կամ չի օգտագործել, կամ չի արտահայտվել, իհարկե, գուցե ինձ համար իմանալուց հետո այդ բանալիները նկատելը ավելի հեշտ է:8
Գոնե ասա հոգուտ ում: Էդ էլ հո արգելված չի :D Դե իմ նկատած բանալիները շատ հետաքրքիր են:

Բյուր, ես քեզնից սենց «անսլուխություն» չէի սպասում: :D
Սպանիր-թողիր: Լավ, Պատերազմը Lion-ն ա :angry

արդեն ուշ ա, բայց ասեմ.
ափսոսում եմ, որ համ էլ «…»-ի օգտին չքվեարկեցի
կայֆ շարունակություն էր, մենակ թե ջղայնանում եմ, որ վերնագիր չեն դնում
այ մարդ, դժվար ա? ուֆ :angry
Մեկ ա չէր հաշվելու :D

Ժող, ոնց որ Աղմուկի հեղինակին էլ գտա: :D Իսկ Օ´Հայկը եթե վերջին երկուսի մեջ չի, ուրեմն ընդհանրապես չկա: Գնացի դրանք կարդալու:

Շինարար
26.10.2010, 19:06
Շին, բա ինքնաբացահայտող գրառումները չէի՞ր ջնջում :D

Չէ, Բյուր ջան, էլ չեմ ջնջում, միանգամից նախագծից հանում եմ, բայց դեռ ինձ որ չեն հանդիպել ինքնաբացահայտող գրառումներ:))
Հօգուտ քեզ: Ես բա ինձ թույլ կտա՞մ աղջկան հաղթել:oy Իսկ քո բանալիները իրոք շատ հետաքրքիր են, ինչ ա պատերազմների պատմություն ա Լիոնը գրել, ուրեմն բոլոր Պատերազմներն իրա՞նն են:D

StrangeLittleGirl
26.10.2010, 19:14

Շին, չհասկացա՞ր, որ էդ վերջինը լուրջ չասեցի: :D

Վերջին երկուսն էլ կարդացի:

Ընտրությունը ինձ բացեց: Բացատրեմ ինչու. առաջին հայացքից էլ երևում էր, որ դա իրական սկզբի շարունակությունը չէ: Բայց երևում էր նաև, որ հեղինակը չի էլ փորձել թաքցնել: Հակառակը՝ երկխոսության մեջ է մտել Հեղինակի հետ :D

Էս վերջինը վատը չէր: Մի քիչ գուշակություններ ունեմ, բայց չեմ ուզում բարձրաձայնել, թե չէ էլի անսլուխ կասեն: :D Բայց ինձ բացեց Հայնցի էշացած հայացքը:

Հիմա պիտի քվեարկե՞մ: :think բարդ գործ ա, որովհետև որևէ մեկը չկա, որ կարող եմ մյուսներից առանձնացնել... դրական իմաստով նկատի ունեմ:

Շինարար
26.10.2010, 19:17
Բյուր, մեր ճաշակները երբեմն հանդիպում են իրար:)

StrangeLittleGirl
26.10.2010, 19:18
Բյուր, մեր ճաշակները երբեմն հանդիպում են իրար:)

Հերիք ձեռ առնես :angry

Շինարար
26.10.2010, 19:19
Հերիք ձեռ առնես :angry

Ես դրական իմաստով նկատի ունեի, ես էլ լինեի՝ համարյա բոլոր տարբերակներին կքվեարկեի: Ի դեպ, նորից եմ ուզում հիշեցնել բոլորի համար, որ սեփական տարբերակին տրված ձայները չեն հաշվվելու:

StrangeLittleGirl
26.10.2010, 19:49
Գուշակության նոր թեմա. ովքե՞ր են մասնակցել ընդհանրապես:

Ռիփ
Լիլ
Ռուֆ
Կլօր
Բարեկամ
einnA
ars83

Քանի որ 7-ից շատ մարդ չեմ գտնում, հետևություն. Ռիփը մասնակցել է առնվազն 4 գործով :D

Moonwalker
26.10.2010, 19:49
Համարձակվեմ, իմ՝ շարքային ընթերցողի կարծիքը շարադրեմ:
Բոլոր շարունակությունները կարդացել էի երեկ, բայց վերջնական ընտրություն կատարեցի այսօր երթուղայինի մեջ::)) Քվեարկեցի «Քաղց»-ի, «Պատերազմի»-ի ու «***»-ի օգտին: Առաջինը շաաաատ հայկական էր, տիպական ու ավարտուն, բայց ինձ հիմնականում գրավեցին առկա սիմվոլիզմի տարրերը (կսեղմեի հեղինակի ձեռքը): Երկրորդի ներքին լարումը հմտորեն էր ստեղծած: Գրեթե ամեն ինչ դուրս եկավ, բացի չափազանցեցրած դրամատիկականությունից, հա ու մի թեթև էլ հախուռնություն կար: Իսկ երրորդի մասին շատ բան ասել չեմ կարող, ուղղակի դուրս եկավ :): Կսպասեմ քվեարկության ավարտին ու հեղինակների բացահայտմանը, բայց այնուամենայնիվ ակնկալում էի ավելի շատ տարբերակներ (ու թերևս ավելի խորքային:think:pardon): Հա ու անկախ ամեն ինչից ապրեն բոլոր մասնակիցները ու կազմակերպիչները (շաբլոնատիպ ստացվեց:blin), հատկապես Շինարարը:

ars83
26.10.2010, 19:54
Կլօր
Նույնի՞սկ: :think

ivy
26.10.2010, 19:55
Գուշակության նոր թեմա. ովքե՞ր են մասնակցել ընդհանրապես:

Ռիփ
Լիլ
Ռուֆ
Կլօր
Բարեկամ
einnA
ars83

Քանի որ 7-ից շատ մարդ չեմ գտնում, հետևություն. Ռիփը մասնակցել է առնվազն 4 գործով :D

Բյուր ջան, ես ոչ «Փիսո» եմ գրել, ոչ «Պատերազմ»: :D Եթե էդ «Փիսո»-ին զուտ իմ հեղինակությունը փրկելու համար ես ձայն տվել, ապա ասեմ՝ ինչ-որ մեկը իմ տեղը շահեց, դու էլ վերջում գլխիդ ես տալու, մնում է հուսալ, որ գոնե իսկականից հավանել էիր Փիսո-Ին: :))

ivy
26.10.2010, 19:59
Նույնի՞սկ: :think

Բյուրին լրիվ տարել ա: :))

StrangeLittleGirl
26.10.2010, 20:00
Նույնի՞սկ: :think
Հա, ու լավ թաքնված :))

Բյուր ջան, ես ոչ «Փիսո» եմ գրել, ոչ «Պատերազմ»: :D Եթե էդ «Փիսո»-ին զուտ իմ հեղինակությունը փրկելու համար ես ձայն տվել, ապա ասեմ՝ ինչ-որ մեկը իմ տեղը շահեց, դու էլ վերջում գլխիդ ես տալու, մնում է հուսալ, որ գոնե իսկականից հավանել էիր Փիսո-Ին: :))

Չէ, Ռիփ, իսկապես հավանել էի :P Այսինքն, հավանելը ո՞րն ա: Էնքան, ինչքան մյուսները, որոնց ձայն եմ տվել: Բայց դե Ընտրությունը որ դու ես ու դու: Էդ մեկից ոչ մի տեղ չես փախնի :P Համ էլ եթե նույնիսկ փիսո ու պատերազմ չես գրել, դա չի նշանակում, որ դու ստեղ մեկից ավելի անգամ չկաս :D Հաստատ դու թաքնվելու կայֆը բաց չէիր թողնի, իսկ Ընտրությունում չէիր թաքնվել:

Հայկօ
26.10.2010, 20:03
Իսկ Օ´Հայկը եթե վերջին երկուսի մեջ չի, ուրեմն ընդհանրապես չկա: Գնացի դրանք կարդալու:

Հլը գնամ ես էլ կարդամ. կարող ա՞ հանկարծ... Կարող ա պատահմամբ գրել եմ, չեմ էլ նկատել :D: Սխալ թեմայում եմ պատասխանել ուղղակի, ձեռս ա կպել :D:

Մենակ առաջինն եմ կարդացել հլը որ :(:

Ariadna
26.10.2010, 20:05
Մենակ առաջինն եմ կարդացել հլը որ :(:

Այստեղից հետևություն. մնացած 9-ը դու ես գրել :))

ivy
26.10.2010, 20:07
Չէ, Ռիփ, իսկապես հավանել էի :P Այսինքն, հավանելը ո՞րն ա: Էնքան, ինչքան մյուսները, որոնց ձայն եմ տվել: Բայց դե Ընտրությունը որ դու ես ու դու: Էդ մեկից ոչ մի տեղ չես փախնի :P Համ էլ եթե նույնիսկ փիսո ու պատերազմ չես գրել, դա չի նշանակում, որ դու ստեղ մեկից ավելի անգամ չկաս :D Հաստատ դու թաքնվելու կայֆը բաց չէիր թողնի, իսկ Ընտրությունում չէիր թաքնվել:

Վերջում կերևա՝ ես ընդհանրապես կամ, թե չէ: :D

Հայկօ
26.10.2010, 20:10
Այստեղից հետևություն. մնացած 9-ը դու ես գրել :))

Չուկչա նե չիտածել :)):

Ես բան չեմ գրել, ժող :շատ_անկեղծ_ժպիտ

StrangeLittleGirl
26.10.2010, 20:20
Հլը գնամ ես էլ կարդամ. կարող ա՞ հանկարծ... Կարող ա պատահմամբ գրել եմ, չեմ էլ նկատել :D: Սխալ թեմայում եմ պատասխանել ուղղակի, ձեռս ա կպել :D:

Մենակ առաջինն եմ կարդացել հլը որ :(:
Մեծ բան չես կորցրել :D

Վերջում կերևա՝ ես ընդհանրապես կամ, թե չէ: :D

Դու չափից դուրս պարապ ես չլինելու համար :D

ivy
26.10.2010, 20:23
Դու չափից դուրս պարապ ես չլինելու համար :D

Խնդրում եմ չկպնել իմ հատուկ կարգավիճակին: :))

Շինարար
26.10.2010, 20:33
Գուշակության նոր թեմա. ովքե՞ր են մասնակցել ընդհանրապես:

Ռիփ
Լիլ
Ռուֆ
Կլօր
Բարեկամ
einnA
ars83

Քանի որ 7-ից շատ մարդ չեմ գտնում, հետևություն. Ռիփը մասնակցել է առնվազն 4 գործով :D
Բյուր, անձնական նամակագրությամբ սովորաբար երեսուն հոգու առնվազն հրավիրում եմ նախագծին մասնակցելու, այսինքն շուրջ երեսուն պոտենցիալ մասնակից գիտեմ, ինչու՞ հենց էս յոթ մարդուն ես մեղադրում, հիմնավորումներդ որտե՞ղ են:8

StrangeLittleGirl
26.10.2010, 20:38
Խնդրում եմ չկպնել իմ հատուկ կարգավիճակին: :))
Չեմ կպնում :)) փաստն եմ արձանագրում

Բյուր, անձնական նամակագրությամբ սովորաբար երեսուն հոգու առնվազն հրավիրում եմ նախագծին մասնակցելու, այսինքն շուրջ երեսուն պոտենցիալ մասնակից գիտեմ, ինչու՞ հենց էս յոթ մարդուն ես մեղադրում, հիմնավորումներդ որտե՞ղ են:8

Ուրեմն ինձ չես հրավիրել, հա՞: :angry դե լավ Շին տղա... ես էլ հիմնավորում չեմ բերի:

Շինարար
26.10.2010, 20:44
Ուրեմն ինձ չես հրավիրել, հա՞: :angry դե լավ Շին տղա... ես էլ հիմնավորում չեմ բերի:

Սաղ էս վարկանիշային համակարգն ա մեղավոր, մականունները շարում եմ ըստ վարկանիշների, ու քանի որ ստեղծագործողները շատ են վարկանիշ ունենում, հերթով սկսում եմ նամակ գրել, իսկ դու էդ ցուցակով ամենաներքևում ես:8

StrangeLittleGirl
26.10.2010, 20:50

Էլ մի արդարացի :angry Վարկանիշն անջատած լիքը գյոզալ ստեղծագործողներ կան:

Ռուֆուս
26.10.2010, 20:53

Բայց ակտիվ անդամներին ուղարկելն անիմաստ ա: Մեկը ես շատ լավ տեղյակ եմ Ակումբյան անցուդարձից: Դավայ մենակ պասիվներին ուղարկի, էլի:

Հայկօ
26.10.2010, 20:55
Էլ մի արդարացի :angry Վարկանիշն անջատած լիքը գյոզալ ստեղծագործողներ կան:

:D

Գյոզալ ու շատ համեստ :oy:

StrangeLittleGirl
26.10.2010, 21:04
:D

Գյոզալ ու շատ համեստ :oy:

Ես հո իմ մասին չէի ասում :D

Շինարար
26.10.2010, 22:33
Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: :8 Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը:)

StrangeLittleGirl
26.10.2010, 22:44

Շին ջան, ախր հասկացի, որ որևէ մեկին կծմծելու ցանկություն չունեմ, դրա համար էլ կարծիքս չեմ հայտնում: :)) Չնայած կռահելու հետ մեկտեղ պուճուր կարծիքներ էի գրել:

Շինարար
26.10.2010, 22:46
Շին ջան, ախր հասկացի, որ որևէ մեկին կծմծելու ցանկություն չունեմ, դրա համար էլ կարծիքս չեմ հայտնում: :)) Չնայած կռահելու հետ մեկտեղ պուճուր կարծիքներ էի գրել:

Մտորումներս կոնկրետ քեզ չէին ուղղված, հրապարակախոսական բնույթի զեղում էր:oy

StrangeLittleGirl
26.10.2010, 22:55
Մտորումներս կոնկրետ քեզ չէին ուղղված, հրապարակախոսական բնույթի զեղում էր:oy

Գիտեմ: Նավսյակի ասում եմ :P

Ամպ
27.10.2010, 00:44
Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: :8 Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը:)

Շինարար ջան, առաջին քվեարկողը ես եմ եղել, բայց ստեղծագործությունների վերաբերյալ ոչինչ չէի գրել: :pardon

:think
Նախաբանում կմախքը շատ լավ էր տրված պատմվածքը շարունակելու համար: Շատ լավ նկարագրված էր հերոսուհու կերպարը, միջավայրը, իսկ վերջում էլ սյուժեն զարգացնելու բանալի էր տրված: :good

Քաղց - ամենաշատը այս շարունակությունն եմ հավանել: Նախ վերնագիրը շատ հավանեցի. նախաբանում էլ զգացվում էր, որ աղջկա մոտ իրոք ծնողական սիրո և քնքշանքի քաղց կա: Ինձ համար այս շարունակության մեջ ամեն ինչ շատ կենդանի էր նկարագրված: Հին լավաշի փշրանքները ծնողական սիրո նախկին փշրանքների հետ համեմատելը ստացվել էր:
Իմ կարծիքով Նախաբանի և Քաղցի հեղինակները տարբեր մարդիկ են, բայց Քաղցի հեղինակը շատ հմտորեն կարողացել է պահել նույն ոգին ու պատմվածքն ամբողջական դարձնել: Կարծում եմ՝ միայն այս երկու հեղինակներին է հաջողվել պատմվածքը չկոտրել մեջտեղից:

ՆԵ…ՆԱ - հայցում եմ հեղինակի ներողամտությունը, բայց ամենաշատը սա չեմ հավանել: Մեր հարգելի հեղինակը նախաբանի առաջարկած սյուժեից շեղվել ու պատմվածքում շեշտը դրել է ռոմանտիզմի վրա: Ռոմանտիզմն էլ, համենայն դեպս ինձ համար, գեղեցիկ չէր նկարագրած: Ավելին չեմ ուզում գրել:

Հանդիպում - այս շարունակությունում ինձ թվաց վիրտուալ հաղորդակցման միջոցների գովք է: Հետո էլ գլխավոր հերոսուհին հետ էր մղվել ու փայլում էր խիստ ժամանակակից, իմ պատկերացմամբ մի տոննա փայլուն շրթներկ քսած, մի մետրանոց բարձրակրունկ կոշիկներ հագած տիկինը:

Պատերազմ - սկիզբը ավելի լավն էր, այ վերջում Արամի կերպարի առկայությունն ընդհանրապես համը հանեց: Հետո էլ իմ կարծիքով աղջկա ապերախտությունը մի քիչ շատ էր չափազանցված: Վերնագիրն էր լավը:

Սուրճ երկուսով - ի հեղինակն էլ էր կարողացել նախաբանի ոգին պահել: Տարբերվում էր մյուսներից: :))

... - այ հենց այս շարունակությունն էլ իմ կարծիքով նախաբանի հեղինակի շարունակությունն է: Նույն ոգով, նույն տեմպով: Միայն այս հեղինակն է հիշում սառնարանի թոռոմած խնձորը, այն, որ հեռախոսը նետել էր անկողնու վրա: Բացի այդ, նաև նկատել եմ, որ նախաբանի հեղինակը ավելի շատ օգտագործում է պարզ նախադասություններ: Նույնն էլ հենց այս շարունակության մեջ էր:
Լավ շարունակություն էր:

Աղմուկ - նախաբանի հանգիստ, մի տեսակ ալարկոտ հերոսուհին լաչառի է վերածվում, անիմաստ գոռգոռում: Շա՜տ կտրված էր նախաբանից ու ոչ մի զարգացում էլ չեղավ:

Փիսո - Փիսոն էլ էր լավը, բայց ընթացքը որ մի քիչ ուրիշ լիներ, ինձ ավելի դուր կգար: Պատրիկ-մատրիկի կերպարը մի տեսակ ավելորդ էր ինձ համար:

Ընտրություն - մյուսներից լա՜վ տարբերվում էր: Ի՞նչ հայր, ի՞նչ բան: Լավ էր մտածված: Բայց կարելի բառի չարաշահումը մի քիչ դուրս չեկավ:
Եթե Քաղցը չլիներ, հենց այս տարբերակի օգտին կքվեարկեի: Ուղղակի անուշադիր էի. քվեարկելուց հետո միայն նկատեցի, որ հարցումը մի քանի ընտրության հնարավորությամբ է, ու Ընտրությունը դուրս մնաց ընտրությունիցս: :sorry

*** - ահագին հարուստ շարունակություն էր՝ լավ վերջաբանով, բայց իմ կարծիքով նախաբանից լավ հեռացած էր: Նախաբանում լրիվ ուրիշ միջավայր էի տեսնում, այստեղ ուրիշ:

Թե՛ նախաբանի և թե՛ շարունակությունների հեղինակներից ոչ ոքին, բնականաբար, գուշակել չեմ կարող: Նրանցից ոչ ոքի գրելաոճին, բառապաշարին, նախասիրություններին, աշխարհայացքին և այլն և այլն ծանոթ չեմ: Բայց ուզում եմ մի փոքրիկ գուշակություն անել. իմ կարծիքով Սուրճ երկուսով շարունակությունը գրել է Հայկօ անվամբ ակումբցին: Նրա ոճին ծանոթ չեմ, բայց Արմեն Մալխասյանի թեմաներից մեկում Հայկօն խորհուրդ էր տվել, որ պատմվածքը գրի կրկնակի էնթերներով, որ ընթեռնելի լինի: Իսկ այստեղ կրկնակի էնթերներով միայն նշածս շարունակությունն էր գրված::esim

Հարգանքներս, Շինարա՛ր, մրցույթը լավ ես վարում:
Հեղինակներին էլ շնորհակալություն:

ivy
27.10.2010, 01:12
Հեղինակների կռահման փորձեր եղան, բայց ստեղծագործությունների քննարկումներ ոնց որ չկան, իսկ ստեղծագործողի անկյունում հաճախ հետաքրքիր քննարկումներ են լինում: Շատ ավելի հետաքրքիր կլիներ էս դեպքում, հեղինակի ով լինելը չիմանալով, ստեղծագործության քննարկում տեսնելը, անձը այդքան կարևո՞ր է: Արդյո՞ք սովորաբար քննարկում ենք որևէ ստեղծագործություն, որովհետև այդ ստեղծագործությունը քննարկման դրդում է, թե՞ ստեղծագործությունը գրողի ով լինելն է պարտավորեցնում: :8 Իսկ այդ ովերը գուցե այստեղ էլ ներկայացել են ու ուզում են իրենց ով լինելը չբացած էլ տեսնել իրենց խոսքի ու գրի մեզ վրա թողած տպավորությունը:)

Համաձայն չեմ հետդ, որ ստեղծագործությունները չեն քննարկվել: Ահագին մարդ հերթով գրել է իր կարծիքը ամեն մի ստեղծագործության մասին առանձին, ինչպես քիչ առաջ Ամպ-ն արեց:
Ես ինքս էդպես չեմ գրել, որովհետև ինձ մի քիչ դժվար է ստեղծագործությունը «մասերի բաժանել», հերձել այսպես ասած. ինձ համար կարևորը ամբողջական տպավորությունն է՝ կամ դուր է գալիս, կամ դուր չի գալիս, թե կոնկրետ որ բառը ու ինչու, էդ արդեն կարևոր չի:
Իսկ թե որոնք են դուր եկել, արդեն ասել եմ:
Ճիշտն ասած՝ արդեն քանի անգամ համոզվել եմ, որ իմ անձնական ճաշակն ահագին տարբերվում է Ակումբի նախագծերի ստացված արդյունքներից: Կամ ես լրիվ կորցրել եմ գրական ճաշակս, կամ երբեք չեմ էլ ունեցել, կամ էլ ուրիշ երկրում ապրելն է իր գործն արել: Փաստը մնում է փաստ, որ շատ տարբերակների արդյունքներ ինձ անկեղծորեն զարմացնում են՝ ոմանք ձայների քչությամբ, ոմանք՝ շատությամբ:

Մի խնդրանք Շինարարին: Անցյալ անգամ էլ՝ «Իմ քաղաքում», նկատվում էր էդ բացթողումը, հիմա էլ դա կա:
Թող կամ մի տարբերակ ընտրելու հնարավորություն լինի, կամ էլ եթե մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն կա, ապա հարցման մեջ հստակորեն նշվի դրա մասին: Թե չէ մարդիկ ուղղակի կլորակների փոխարեն քառակուսիներ տեսնելով՝ չեն կռահում հարցման տեսակը:

Այնուամենայնիվ, ինձ շատ տարբերակներ ընտրել պետք չեկավ. ես մեկն եմ ընտրել ու գոհ եմ իմ ընտրությունից: :) Թեև ինքն իմ ամենահավանածը չէր: ;)

Շինարար
27.10.2010, 08:40
Այվի ջան, քվեարկության պայմաններում կոնկրետ նշել եմ, որ քվեարկությունը բազմակի ընտրությամբ է: Իսկ հենց հարցման մեջ դա չի նշվում, որովհետև համակարգն է այդպիսին, ամեն դեպքում հաջորդ անգամվա համար կմտածեմ, թե տեքստում ինչպես կարելի է դա նշել: Շնորհակալություն::oy

einnA
27.10.2010, 09:06
Գուշակության նոր թեմա. ովքե՞ր են մասնակցել ընդհանրապես:

Ռիփ
Լիլ
Ռուֆ
Կլօր
Բարեկամ
einnA
ars83

Ինչպիսի բացահայտում Բյուր կեցցես :D :P

Երվանդ
27.10.2010, 09:55
Քաղց - ամենաշատը այս շարունակությունն եմ հավանել: Նախ վերնագիրը շատ հավանեցի. նախաբանում էլ զգացվում էր, որ աղջկա մոտ իրոք ծնողական սիրո և քնքշանքի քաղց կա: Ինձ համար այս շարունակության մեջ ամեն ինչ շատ կենդանի էր նկարագրված: Հին լավաշի փշրանքները ծնողական սիրո նախկին փշրանքների հետ համեմատելը ստացվել էր:
Իմ կարծիքով Նախաբանի և Քաղցի հեղինակները տարբեր մարդիկ են, բայց Քաղցի հեղինակը շատ հմտորեն կարողացել է պահել նույն ոգին ու պատմվածքն ամբողջական դարձնել: Կարծում եմ՝ միայն այս երկու հեղինակներին է հաջողվել պատմվածքը չկոտրել մեջտեղից:

Լրիվ համաձայն եմ, բացի մի կետից՝ իմ կարծիքով նույն մարդն ա Նախաբանի և Քաղցի հեղինակը, եթե պարզվի որ չէ, ուրեմն շատ ավելի լավ վարպետ ա, ասեմ որ բոլորն էլ կարդացել եմ ու գիտեմ որ կարելի ա նաև մի քանի տարբերակի համար քվեարկել, բայց դե նենց ուրիշը հաստատ չկար որ արժանի լիներ քվեարկվելու, որպես Նախաբանի շարունակություն ու երկուսը միասին ամբողջություն, առանձին վերցրած մի քանի տարբերակի ոճը ու միտքը դուրս գալիս ա, ճիշտն ասած էս պահին վերնագրերը չեմ կարում մտաբերեմ, երեկ եմ կարդացել, բայց դե ամբողջապես շարունակում ու լրացնում ա «Նախաբան»-ին մենակ «Քաղցը»:

CactuSoul
27.10.2010, 09:56
Առաջարկում եմ վերջնական արդյունքներում հաշվի առնել նաև գրառումներով արտահայտված «ափսոսանքները»: Օրինակ սա.

Ուղղակի անուշադիր էի. քվեարկելուց հետո միայն նկատեցի, որ հարցումը մի քանի ընտրության հնարավորությամբ է, ու Ընտրությունը դուրս մնաց ընտրությունիցս:
Եթե, իհարկե, դա դժվարություն չներկայացնի կազմակերպչի համար:

Ռուֆուս
27.10.2010, 09:56
Ամեն դեպքում ես հակված եմ մտածելու, որ իսկական շարունակությունը ...-ն ա :)

einnA
27.10.2010, 10:00
Էլի եմ ուզում ասել, որ հեղինակի շարունակությունը հենց Քաղցն է :)
եթե անգամ սխալ եմ, պնդում եմ :P

Երվանդ
27.10.2010, 10:05
... լավն ա , որպես շարունակություն հավանական ա , ուղղակի էն մյուսը ավելի հարազատ ա էլի, ստեղ էն որ բարմենի հետ ա գալիս էտ պահն ա մի այլ կարգի դզզում, Իմպոն կարա լինի սրա հեղինակը:8, ու ընդհանրապես իմ կարծիքով Նախաբանի, Քաղցի , ու ... -ի հեղինակները երկուսն են, ՄՎՄՍ-ն ու Լիլը:pardon

einnA
27.10.2010, 10:08
Ես մտածում եմ, որ ՄՎՄՍ-ը Պատերազմի հեղինակն է :)

Շինարար
27.10.2010, 10:57
Առաջարկում եմ վերջնական արդյունքներում հաշվի առնել նաև գրառումներով արտահայտված «ափսոսանքները»: Օրինակ սա.

Եթե, իհարկե, դա դժվարություն չներկայացնի կազմակերպչի համար:
Մերսի առաջարկի համար, բայց այդպես նպատակահարմար չեմ համարում, նորմալ է, որ քվեարկությունից հետո ափսոսանքներ ենլինում, հեղինակները տեսնում են այդ ափսոսանքները ու հեղինակի համար ամենակարևորը դա է: Ցանկացած ընտրության դեպքում այդ ափսոսալը հնարավոր է, ու բայց երբեմն արդեն շատ ուշ է լինում, ամեն դեպքում կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, որ մեր արած ընտրությունը ինչ-որ շատ ճակատագրական հետևանքներ ունենա: Շնորհակալ եմ, որ այս երևույթի վրա ուշադրություն հրավիրեցիր: Կարևոր է դա նկատելը:)

StrangeLittleGirl
27.10.2010, 11:15
Ամեն դեպքում ես հակված եմ մտածելու, որ իսկական շարունակությունը ...-ն ա :)
Կիսում եմ քո հակվածությունը :))

Էլի եմ ուզում ասել, որ հեղինակի շարունակությունը հենց Քաղցն է :)
եթե անգամ սխալ եմ, պնդում եմ :P
Հա, սխալ ես :D Հեչ որ չլնի, Շինոն հաստատ հեղինակի շարունակությունն առաջինը չէր դնի:

Շինարար
27.10.2010, 11:16
... լավն ա , որպես շարունակություն հավանական ա , ուղղակի էն մյուսը ավելի հարազատ ա էլի, ստեղ էն որ բարմենի հետ ա գալիս էտ պահն ա մի այլ կարգի դզզում, Իմպոն կարա լինի սրա հեղինակը:8, ու ընդհանրապես իմ կարծիքով Նախաբանի, Քաղցի , ու ... -ի հեղինակները երկուսն են, ՄՎՄՍ-ն ու Լիլը:pardon

Ես մտածում եմ, որ ՄՎՄՍ-ը Պատերազմի հեղինակն է :)
Ուզում եմ փոքրիկ հուշում անել, չե՞ք նկատել, որ այն նախագծերում, որոնց Վորլդը մասնակցել է, նաև ամենաակտիվն է քննարկումների ընթացքում, իսկ այստեղ նա չկա, խիստ կասկածում եմ, որ այս նախագծին նա մասնակցել է::))

Ռուֆուս
27.10.2010, 11:18
... լավն ա , որպես շարունակություն հավանական ա , ուղղակի էն մյուսը ավելի հարազատ ա էլի, ստեղ էն որ բարմենի հետ ա գալիս էտ պահն ա մի այլ կարգի դզզում, Իմպոն կարա լինի սրա հեղինակը:8, ու ընդհանրապես իմ կարծիքով Նախաբանի, Քաղցի , ու ... -ի հեղինակները երկուսն են, ՄՎՄՍ-ն ու Լիլը:pardon

Եր ջան, ես Քաղցի հեղինակին բացահայտել եմ, որ գրեմ ով ա, Շինարարի ձեռից չեմ պրծնի :))

Մենակ ասեմ, որ ինքը չի առաջին մասի հեղինակը :)

CactuSoul
27.10.2010, 11:25
Եր ջան, ես Քաղցի հեղինակին բացահայտել եմ, որ գրեմ ով ա, Շինարարի ձեռից չեմ պրծնի :))

Մենակ ասեմ, որ ինքը չի առաջին մասի հեղինակը :)

Դե որ ըտենց ա, ես ասեմ իմ ենթադրութնունը «Քաղցի» հեղինակի կապակցությամբ. կարդալուս ընթացքում ինձ թվում էր, թե ars83-ի ձեռքի գորձն է:8:

StrangeLittleGirl
27.10.2010, 11:28
Ուզում եմ փոքրիկ հուշում անել, չե՞ք նկատել, որ այն նախագծերում, որոնց Վորլդը մասնակցել է, նաև ամենաակտիվն է քննարկումների ընթացքում, իսկ այստեղ նա չկա, խիստ կասկածում եմ, որ այս նախագծին նա մասնակցել է::))
Այ սենց դուրս էկար :)) Սենց ցեցեր գցի սաղի ջանը, թող քորվեն :D

Եր ջան, ես Քաղցի հեղինակին բացահայտել եմ, որ գրեմ ով ա, Շինարարի ձեռից չեմ պրծնի :))

Մենակ ասեմ, որ ինքը չի առաջին մասի հեղինակը :)

Հա դե Լիլը չի :)) Ինձ թվում ա ինքը իրա օգտին էլ քվեարկել ա :D

Շինարար
27.10.2010, 11:29
Այ սենց դուրս էկար :)) Սենց ցեցեր գցի սաղի ջանը, թող քորվեն :D

Ի՞նչ ցեց:o դու կասկածու՞մ ես իմ անկեղծությանը:beee

ars83
27.10.2010, 11:32
Մերսի առաջարկի համար, բայց այդպես նպատակահարմար չեմ համարում, նորմալ է, որ քվեարկությունից հետո ափսոսանքներ ենլինում, հեղինակները տեսնում են այդ ափսոսանքները ու հեղինակի համար ամենակարևորը դա է: Ցանկացած ընտրության դեպքում այդ ափսոսալը հնարավոր է, ու բայց երբեմն արդեն շատ ուշ է լինում, ամեն դեպքում կարծում եմ, որ սա այն դեպքը չէ, որ մեր արած ընտրությունը ինչ-որ շատ ճակատագրական հետևանքներ ունենա: Շնորհակալ եմ, որ այս երևույթի վրա ուշադրություն հրավիրեցիր: Կարևոր է դա նկատելը:)
Ես ուզում էի պայքարել Cactusoul-ի առաջարկի համար, բայց հետո նկատեցի, որ հարցման ներքևում գրված է «Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում»: Այնպես որ, չեմ կարող: :pardon

Շինարար
27.10.2010, 11:33
Հեչ որ չլնի, Շինոն հաստատ հեղինակի շարունակությունն առաջինը չէր դնի:

Բյուր, դու կարողացել ես ճանաչե՞լ իմ տրամաբանությունը:o Մի հատ էլ հուշում, ստեղծագործությունները տեղադրել եմ ըստ իմ ստացած հերթականության:P

Երվանդ
27.10.2010, 11:38
Եր ջան, ես Քաղցի հեղինակին բացահայտել եմ, որ գրեմ ով ա, Շինարարի ձեռից չեմ պրծնի :))

Մենակ ասեմ, որ ինքը չի առաջին մասի հեղինակը :)
Առավել ևս ճիշտ եմ համարում քվեարկությունս, քանի որ կարողացել ա տենց վարպետորեն շարունակել, ավելի ինձ հոգեհարազատ սյուժեով քան առաջին մասի հեղինակը, բայց դե եթե դա չի շարունակությունը՝ ...-ն ա ուրեմն:), ուրիշ տարբերակ չկա:8

StrangeLittleGirl
27.10.2010, 11:39
Ի՞նչ ցեց:o դու կասկածու՞մ ես իմ անկեղծությանը:beee
Չէ, չեմ կասկածում :)) Ուղղակի նկատի ունեմ Հովոյի մասին հայտարարությունովդ ցեց գցեցիր սաղի ջանը. ըստ քո հուշման, ինքը կարա և չլնի ստեղ, բայց դու ընդամենը գրել ես «խիստ կասկածում եմ»: :)) Չնայած իմ յոթ հոգանոց ցուցակում էլ ինքը չկար, նենց որ նորմալ ա:

Բյուր, դու կարողացել ես ճանաչե՞լ իմ տրամաբանությունը:o Մի հատ էլ հուշում, ստեղծագործությունները տեղադրել եմ ըստ իմ ստացած հերթականության:P
...Իսկ հեղինակի շարունակությունը խցկել ես արանքներն ինչ-որ մի տեղ :D Շին, խելոք մարդն իսկական շարունակությունն առաջինը չէր դնի:

Շինարար
27.10.2010, 11:40
Ես ուզում էի պայքարել Cactusoul-ի առաջարկի համար, բայց հետո նկատեցի, որ հարցման ներքևում գրված է «Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում»: Այնպես որ, չեմ կարող: :pardon

Ուղղակի դա երևում է կամ քվեարկելուց հետո, կամ հարցման արդյունքները նայելիս, հենց սկզբից չի երևում, կարծում եմ՝ ճիշտ կլինի միանգամից տեսանելի դարձնելը:

Երվանդ
27.10.2010, 11:42
Ուզում եմ փոքրիկ հուշում անել, չե՞ք նկատել, որ այն նախագծերում, որոնց Վորլդը մասնակցել է, նաև ամենաակտիվն է քննարկումների ընթացքում, իսկ այստեղ նա չկա, խիստ կասկածում եմ, որ այս նախագծին նա մասնակցել է::))

Չէ, ճիշտն ասած չեմ նկատել, ես տենց աշխույժ չեմ մասնակցում քննարկումներին(հիմնականում) , բացի դա տենց ուշադիր չեմ կոնկրետ ով ա աշխույժ ու ինքը հեղինակել էր ինչ որ գործ թե չէ, ու բացի դրանից երբ որ գրական գործեր են, աշխատում եմ տրամաբանությունը խոդի չտալ, ասենք դու երկրորդը հենց շարունակությունը կդնեիր, թե չէ և այլն, նայում եմ որն ա շարունակությունը ու ֆԶյո, էլ չեմ խորանում ինչ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով չէր կարա դա լիներ:pardon

Շինարար
27.10.2010, 11:43
...Իսկ հեղինակի շարունակությունը խցկել ես արանքներն ինչ-որ մի տեղ :D Շին, խելոք մարդն իսկական շարունակությունն առաջինը չէր դնի:
Դա քո բնագիտական տրամաբանությամբ, մոռանում ես, որ հումանիտար ուղղվածության մարդ եմ, ամեն դեպքում բնականաբար չեմ պնդում, թե առաջինը հենց հեղինակի շարունակությունն է: Ես էլ լինելի բազմակետերով կկասկածեի մի նախադասություն կա, դրա հետ կապված:))

Երվանդ
27.10.2010, 11:43
Առավել ևս ճիշտ եմ համարում քվեարկությունս, քանի որ կարողացել ա տենց վարպետորեն շարունակել, ավելի ինձ հոգեհարազատ սյուժեով քան առաջին մասի հեղինակը, բայց դե եթե դա չի շարունակությունը՝ ...-ն ա ուրեմն:), ուրիշ տարբերակ չկա:8

Եթե ...-ն ա շարունակությունը՝ ուրեմն առաջին մասի հեղինակը նույնպես պարզ ա ով ա:P

ars83
27.10.2010, 11:50
Ուղղակի դա երևում է կամ քվեարկելուց հետո, կամ հարցման արդյունքները նայելիս, հենց սկզբից չի երևում, կարծում եմ՝ ճիշտ կլինի միանգամից տեսանելի դարձնելը:
Հա՞, քվեարկելուց հետո՞: Դե ուրեմն՝ չեղավ, պահանջում եմ ավելացնել Ամպի քվեն «Ընտրությանը»: Այդպես ազնիվ չէ՝ մի բանի մասին տեղյակ չպահել, հետո ասել՝ չի կարելի:

Նույն դիտողությունը վերաբերում է ինքն իր օգտին քվեի անտեսմանը: Դրա մասին ևս ոչ մի տեղ չի գրված: Հեղինակները, կարծում եմ, բավական օբյեկտիվ և ազնիվ են իրենց ստեղծագործությունների գնահատման մեջ: Շատ հնարավոր է, որ հեղինակը տեղադրի որևէ շարունակություն, ապա, հրապարակումից հետո, կարդա այն նորից, համեմատի մյուսների հետ և մտածի՝ իմը թույլ է, ու չքվեարկի իր տարբերակի օգտին: Համենայն դեպս, նախագծի կանոնները պետք է հնարավորինս հստակ լինեն, որպեսզի բացառեն տարընթերցումները: Այնպես որ, կարծում եմ, որ սեփական ստեղծագործության օգտին տրված քվեները ևս պետք է հաշվարկվեն:

Հ.Գ. Երկրորդ առաջարկիս վրա չեմ պնդում, բայց առաջինը խնդրում եմ բավարարել: :hi

Շինարար
27.10.2010, 11:53
Արս, քվեարկությունը դնելուց անմիջապես հետո հատուկ նշել եմ, որ բազմակի քվեարկությամբ է, գրառումը կա առաջին էջում, քո երկրորդ առաջարկն էլ կա առաջին էջում, ուղղակի ավելի ուշ եմ ավելացրել, ինչի համար հայցում եմ ներողամտությունը մասնակիցների, ամեն դեպքում, ասենք եթե մի ստեղծագործություն մյուսից առաջ անցնի մեկ ձայնով ստեղծագործությունը գրողի ձայնի հաշվին, չեմ կարծում թե դա առանձնապես հաճելի լինի հեղինակի համար:

StrangeLittleGirl
27.10.2010, 12:10
Դա քո բնագիտական տրամաբանությամբ, մոռանում ես, որ հումանիտար ուղղվածության մարդ եմ, ամեն դեպքում բնականաբար չեմ պնդում, թե առաջինը հենց հեղինակի շարունակությունն է: Ես էլ լինելի բազմակետերով կկասկածեի մի նախադասություն կա, դրա հետ կապված:))
Դե հա, ակնհայտ ա, որ լեզուն միանգամից փոխվում ա: Անկախ տրամաբանությունից էլ մենակ բազմակետերը կարողացա կապել սկզբի հետ: Մյուսները լրիվ ուրիշ ուղղությամբ էին գնում:

Եթե ...-ն ա շարունակությունը՝ ուրեմն առաջին մասի հեղինակը նույնպես պարզ ա ով ա:P
Պարզից էլ պարզ ա :D

Հա՞, քվեարկելուց հետո՞: Դե ուրեմն՝ չեղավ, պահանջում եմ ավելացնել Ամպի քվեն «Ընտրությանը»: Այդպես ազնիվ չէ՝ մի բանի մասին տեղյակ չպահել, հետո ասել՝ չի կարելի:

Նույն դիտողությունը վերաբերում է ինքն իր օգտին քվեի անտեսմանը: Դրա մասին ևս ոչ մի տեղ չի գրված: Հեղինակները, կարծում եմ, բավական օբյեկտիվ և ազնիվ են իրենց ստեղծագործությունների գնահատման մեջ: Շատ հնարավոր է, որ հեղինակը տեղադրի որևէ շարունակություն, ապա, հրապարակումից հետո, կարդա այն նորից, համեմատի մյուսների հետ և մտածի՝ իմը թույլ է, ու չքվեարկի իր տարբերակի օգտին: Համենայն դեպս, նախագծի կանոնները պետք է հնարավորինս հստակ լինեն, որպեսզի բացառեն տարընթերցումները: Այնպես որ, կարծում եմ, որ սեփական ստեղծագործության օգտին տրված քվեները ևս պետք է հաշվարկվեն:

Հ.Գ. Երկրորդ առաջարկիս վրա չեմ պնդում, բայց առաջինը խնդրում եմ բավարարել: :hi

Չէ էլի Արս :)) Սենց կայֆ ա: Հեղինակներն իրանց թաքցնելու համար արխային իրանց օգտին քվեարկում են ու սաղ խճճում: :))

StrangeLittleGirl
27.10.2010, 12:15
Շին, մյուս փակ աչքերը ե՞րբ ա լինելու: Ես արդեն շարունակությունը գրել եմ :D :D :D

ars83
27.10.2010, 12:17
Արս, քվեարկությունը դնելուց անմիջապես հետո հատուկ նշել եմ, որ բազմակի քվեարկությամբ է, գրառումը կա առաջին էջում, քո երկրորդ առաջարկն էլ կա առաջին էջում, ուղղակի ավելի ուշ եմ ավելացրել, ինչի համար հայցում եմ ներողամտությունը մասնակիցների, ամեն դեպքում, ասենք եթե մի ստեղծագործություն մյուսից առաջ անցնի մեկ ձայնով ստեղծագործությունը գրողի ձայնի հաշվին, չեմ կարծում թե դա առանձնապես հաճելի լինի հեղինակի համար:

Շ ջան, հումանիտար կրթությունը հասկացանք, :hi բայց կա հստակ տրամաբանություն. եթե որևէ գործողություն կատարման պահին արգելված չէ կանոններով, ապա կատարումից հետո սահմանափակումները չեն կարող կիրառվել:

Այնուամենայնիվ, քանի որ առաջին հարցը փակվեց, մնաց միայն երկրորդը, չեմ պնդում ու հարցերս հանում եմ օրակարգից: :))

Հ.Գ. Լավ կլիներ նաև, որ մարդկային գործոնները չխառնվեին կազմակերպչական ու կանոնադրական հարցերին. հաճելի կլինի ինչ-որ մեկին, թե ոչ՝ կարևոր չէ, կարևորը՝ լինի օրենքով:

ars83
27.10.2010, 12:37
Չէ էլի Արս :)) Սենց կայֆ ա: Հեղինակներն իրանց թաքցնելու համար արխային իրանց օգտին քվեարկում են ու սաղ խճճում: :))

Զոռով խոսացնում ես, էլի, Բյուր: :D Լավ, գրեմ, հույս ունեմ, որ հետո էլ շատ գրելու կարիք չի լինի:

ԻՄՀԿ, քվեարկողների մի մասը օբյեկտիվորեն չի մոտենում քվեարկությանը՝ հաշվի են առնում հեղինակի ով լինելը:
Այդ թվում նաև հեղինակները՝ իրենց ստեղծագործությունները գնահատելիս կամ կեղծ համեստություն են ցուցաբերում ու իրենց տարբերակի օգտին չեն քվեարկում, չնայած որ համեմատելիս քվեի արժանի են համարում, կամ էլ հակառակը՝ եթե իրենցն է, անպայման քվեարկում են դրա օգտին՝ առանց օբյեկտիվ համեմատության մնացած տարբերակների հետ:
Այլապես ո՞րն է պատճառը, որ Ռուֆուսը խոսելիս ասում է, որ գուշակել է երկու հեղինակի, բայց երբ ասում եմ՝ ասա, թե ովքեր են, ասում է՝ քվեարկիր, նոր կասեմ (չնայած ես իրեն հավաստիացնում էի, որ հեղինակների անձինք և իրենց ստեղծագործությունները ինձ համար կապված չեն միմյանց): Ռուֆուսը, որը գրում է «Ոնց եմ ափսոսում, որ «Սուրճ Երկուսով»-ի օգտին չքվեարկեցի, մեկ ա տվածս ձայնը ոչ մի բան չէր փոխի», կարծում եմ, ինքն էլ հենց «Սուրճի» հեղինակն է, բայց չգիտես ինչու չի քվեարկել «իր» ստեղծագործության օգտին՝ մոգոնելով pro-ներ contra-ներ՝ 0 ստանալու համար: :esim

Ինչ վերաբերում է «խճճելու համար» սեփական օպուսի օգտին քվեարկելուն, ապա դա լուրջ փաստարկ չէ. սա, կարծեմ, «Գուշակիր թե ում գրառումն է» խաղը չէ. գնահատողը պետք է ելնի օբյեկտիվ չափանիշներից բոլոր դեպքերում:

impression
27.10.2010, 12:55
եթե հեղինակն իր օգտին քվեարկի, մեկ ա հաշվի չեն առնելու էդ ձայնը, Արս, ինչ ես կռիվ անում :D թե չէ ես հիմա նոր էի 1, 3, 8, 2, 6, 10 համարների օգտին քվեարկել? :D

Ռուֆուս
27.10.2010, 14:42
Ա ջան, եթե Ռ-ն ինքնաբացահայտված լիներ, Շ-ն վաղուցվանից Ռ-ին ցիցը կհաներ, Ռ-ի տարբերակն էլ մրցույթից կհաներ :P

impression
27.10.2010, 14:49
Ա ջան, եթե Ռ-ն ինքնաբացահայտված լիներ, Շ-ն վաղուցվանից Ռ-ին ցիցը կհաներ, Ռ-ի տարբերակն էլ մրցույթից կհաներ :P

փաստորեն Ռ-ն տարբերակ ունի...
և դու, Ռուտոս :(

einnA
27.10.2010, 16:42
Ուզում եմ փոքրիկ հուշում անել, չե՞ք նկատել, որ այն նախագծերում, որոնց Վորլդը մասնակցել է, նաև ամենաակտիվն է քննարկումների ընթացքում, իսկ այստեղ նա չկա, խիստ կասկածում եմ, որ այս նախագծին նա մասնակցել է::))

Շին ասածիցդ հետո ավելի համոզվեցի :D

Շինարար
27.10.2010, 17:38
փաստորեն Ռ-ն տարբերակ ունի...
և դու, Ռուտոս :(

Բայց դա երկու կերպ կարելի ա հասկանալ, կամ այնպես, ինչպես դու ես հասկացել, կամ էլ տարբերակ չունի, որ մի հատ էլ ինքնաբացահայտվի;)

Շինարար
27.10.2010, 17:41
Շին, մյուս փակ աչքերը ե՞րբ ա լինելու: Ես արդեն շարունակությունը գրել եմ :D :D :D

Նոր նախագիծ շուտով լինելու է:

Ամպ
27.10.2010, 17:45
Առաջարկում եմ վերջնական արդյունքներում հաշվի առնել նաև գրառումներով արտահայտված «ափսոսանքները»: Օրինակ սա.

Եթե, իհարկե, դա դժվարություն չներկայացնի կազմակերպչի համար:

Լավ, ոչինչ, թողնենք այնպես, ինչպես կա: Եթե Շինարարը «ափսոսանքներն» էլ ավելացնի, ինձ թվում է խառնաշփոթ կլինի: Հաջորդ անգամ քվեարկելիս «քառակուսիների» ու «կլորների» պահով ավելի ուշադիր կլինեմ: «Իմ քաղաքը» մրցույթի ժամանակ երկրորդ քվեարկողն էի, իսկ այստեղ առաջինը, դրա համար էլ չէի տեսել, որ նույն մարդը կարող է մի քանի տարբերակ ընտրել:

Քաղցն ինձ համար առաջին տեղում է: Ընտրությունս արդեն կատարել եմ ու շատ եմ ուզում, որ հենց այդ տարբերակն էլ հաղթի :victory:

StrangeLittleGirl
27.10.2010, 18:15
Զոռով խոսացնում ես, էլի, Բյուր: :D Լավ, գրեմ, հույս ունեմ, որ հետո էլ շատ գրելու կարիք չի լինի:

ԻՄՀԿ, քվեարկողների մի մասը օբյեկտիվորեն չի մոտենում քվեարկությանը՝ հաշվի են առնում հեղինակի ով լինելը:
Այդ թվում նաև հեղինակները՝ իրենց ստեղծագործությունները գնահատելիս կամ կեղծ համեստություն են ցուցաբերում ու իրենց տարբերակի օգտին չեն քվեարկում, չնայած որ համեմատելիս քվեի արժանի են համարում, կամ էլ հակառակը՝ եթե իրենցն է, անպայման քվեարկում են դրա օգտին՝ առանց օբյեկտիվ համեմատության մնացած տարբերակների հետ:
Այլապես ո՞րն է պատճառը, որ Ռուֆուսը խոսելիս ասում է, որ գուշակել է երկու հեղինակի, բայց երբ ասում եմ՝ ասա, թե ովքեր են, ասում է՝ քվեարկիր, նոր կասեմ (չնայած ես իրեն հավաստիացնում էի, որ հեղինակների անձինք և իրենց ստեղծագործությունները ինձ համար կապված չեն միմյանց): Ռուֆուսը, որը գրում է «Ոնց եմ ափսոսում, որ «Սուրճ Երկուսով»-ի օգտին չքվեարկեցի, մեկ ա տվածս ձայնը ոչ մի բան չէր փոխի», կարծում եմ, ինքն էլ հենց «Սուրճի» հեղինակն է, բայց չգիտես ինչու չի քվեարկել «իր» ստեղծագործության օգտին՝ մոգոնելով pro-ներ contra-ներ՝ 0 ստանալու համար: :esim

Ինչ վերաբերում է «խճճելու համար» սեփական օպուսի օգտին քվեարկելուն, ապա դա լուրջ փաստարկ չէ. սա, կարծեմ, «Գուշակիր թե ում գրառումն է» խաղը չէ. գնահատողը պետք է ելնի օբյեկտիվ չափանիշներից բոլոր դեպքերում:

Արս ջան, կեղծ համեստություն չի: Էն վախտերում ի սկզբանե արգելվում էր հեղինակներին իրենց օգտին քվեարկել: Իսկ հիմա չի արգելվում, բայց չի հաշվվում: Ինձ էսպես ավելի ա դուր գալիս: Թող ինձ ներեն բոլոր գրողներն ու կազմակերպիչները, բայց ես սա ընկալում եմ ոչ թե որպես ստեղծագործական մրցույթ, այլ որպես խաղ, նույնիսկ մի քիչ մաֆիայի նման: Դրանից կայֆ եմ ստանում:

Հ.Գ. «Սուրճ երկուսովը» Ռուֆը չի գրել:

ars83
27.10.2010, 18:39
Հ.Գ. «Սուրճ երկուսովը» Ռուֆը չի գրել:
Չգիտեմ, ով էլ գրած լինի, ես պիտի իր հետ սուրճ խմեմ ձմեռը (եթե ցանկանա և հնարավորություն ունենա, իհարկե), ու մոտակա խանութ գնալիս սրճի բաժակ եմ գնելու իր համար: :)

Շինարար
27.10.2010, 19:13
Երկու օրվա տվյալներով քվեարկությանը մասնակցել է 20 անձ, ամենաառաջին էս նախագծում քառասունից ավելի մասնակիցներ են քվեարկել, հիմա ավելի քիչ ենք կարդում, փաստորեն:8

StrangeLittleGirl
27.10.2010, 19:35
Չգիտեմ, ով էլ գրած լինի, ես պիտի իր հետ սուրճ խմեմ ձմեռը (եթե ցանկանա և հնարավորություն ունենա, իհարկե), ու մոտակա խանութ գնալիս սրճի բաժակ եմ գնելու իր համար: :)

Աաաա, այ ստեղ ափսոսում եմ, որ ես չեմ :D

ivy
27.10.2010, 19:36
Ինձ էլ է մրցույթի խաղային մասն ավելի հետաքրքրում. ահագին «մաֆիայոտ» խաղ է, բայց շատ ավելի հետաքրքիր ու ազարտային: Շինարարի մտցրած փոփոխությունների շնորհիվ էլ ավելի հավես է դարձել: Առաջ օրինակ ընդհանրապես չէր կարելի քննարկել, թե ովքեր են հեղինակները, անուններ տալ, իսկ վերջին երկու նախագծում էդպես չի, ու դա շատ համովացրել է մրցույթը: Բացի դրանից, հիմա մի քանի տարբերակ ընտրելու հնարավորություն կա՝ էդ թվում սեփական տարբերակին ձայն տալու ընտրությամբ (վերջում այն հաշվի չառնելու պայմանով), ինչը նույնպես լավացրել է խաղը: :)

Բայց ուզում եմ նաև ստեղծագործական մասին անդրադառնալ: Նայում եմ արդյունքներին ու մտածում, թե ինչ գործերն են գրավում էսօրվա հայաստանյան երիտասարդությանը: Մի քանի ընդհանուր եզրակացություններ՝ հիմնված նաև նախորդ նախագծերի վրա: Գուցե սխալ են ու թերի, չգիտեմ...

Չի գրավում կամ քիչ է գրավում.
Բարի, անշառ, «ցանցառոտ» հումորը՝ անգամ լավ շարադրված
Թեթև զավեշտը
Պարզ, անկեղծ տեքստերը՝ առանց որևէ թաքնված իմաստի ու ենթատեքստի
Աղջկական ռոմանտիկան
«Կիսատ» թվացող տեքստերը, որտեղ շատ բան բացատրված չի, բայց ենթատեքստ էլ չկա

Գրավում է.
Դրաման՝ ինչքան հուզիչ, այնքան լավ
«Խորը», հոգուն ու սրտին կպչող տեքստերը
Ենթատեքստերը, բայց ոչ շատ աբստրակտ, որ հնարավոր լինի միանգամից «կարդալ»
«Ճշմարտությունը երեսին շրխակցնող», համարձակ տեքստերը
Սուր հումորը, եթե՝ քաղաքականացված, էլ ավելի լավ

Եզրահանգումներս արված են մի քանի նմանատիպ նախագծերի ընդհանուր պատկերի վրա և առանձին դեպքեր ու ճաշակներ իհարկե չեն ընդգրկում:

Ինձ անձամբ դուր է գալիս ցանցառ, անշառ հումորն ու զավեշտը, դրա համար չեմ հասկանում «Սուրճ երկուսովի» ընդամենը 4 միավորը ու «Հանդիպման»՝ 3-ը: Ինչպես նաև դեմ է իմ անձնական ճաշակին «Պատերազմի» 6-ը ու «Քաղցի» 10-ը:

StrangeLittleGirl
27.10.2010, 19:38
Ինչպես նաև դեմ է իմ անձնական ճաշակին «Պատերազմի» 6-ը ու «Քաղցի» 10-ը:
Իմին էլ :angry

ivy
27.10.2010, 19:39
Իմին էլ :angry

Բայց ես սենց չեմ զայրանում :))

Ariadna
27.10.2010, 19:41
Իմին էլ :angry

+1 :)

StrangeLittleGirl
27.10.2010, 19:56
Բայց ես սենց չեմ զայրանում :))

Ռիփ, էս սմայլիկին սիրում եմ, դրա համար աջ ու ձախ օգտագործում եմ :))

Շինարար
27.10.2010, 22:51
չեմ հասկանում «Սուրճ երկուսովի» ընդամենը 4 միավորը ու «Հանդիպման»՝ 3-ը: Ինչպես նաև դեմ է իմ անձնական ճաշակին «Պատերազմի» 6-ը ու «Քաղցի» 10-ը:
Էլ չեմ ասում «Փիսոյի» մեկ միավորը:oy

ivy
27.10.2010, 22:53
Էլ չեմ ասում «Փիսոյի» մեկ միավորը:oy

Էխ, կոպիտ դար է, կոպիտ բարքեր, ռոմանտիզմ չկա... :)

StrangeLittleGirl
27.10.2010, 23:01
Էլ չեմ ասում «Փիսոյի» մեկ միավորը:oy

Ես չլինեի, էդ էլ չէր լինի :D

ivy
27.10.2010, 23:04
Ես չլինեի, էդ էլ չէր լինի :D

Ոչ թե դու, այլ ես: :D

StrangeLittleGirl
27.10.2010, 23:08
Ոչ թե դու, այլ ես: :D

Դու ի՞նչ կապ ունես :D

ivy
27.10.2010, 23:09
Դու ի՞նչ կապ ունես :D

Դե համոզված էիր, որ ես եմ գրել, ձայն տվեցիր: :))

StrangeLittleGirl
27.10.2010, 23:14
Դե համոզված էիր, որ ես եմ գրել, ձայն տվեցիր: :))

Ի՞նչ գիտես, որ ես չեմ գրել :D Պատերազմի շառն էլ էի քո վրա անում, բայց հո ձայն չեմ տվել: Ընտրությանը տվել եմ, սսկվի, նստի տեղդ :D

Շինարար
27.10.2010, 23:14
Մի բան էլ ավելացնեմ. ես չգիտեի, որ նախագծերում քննարկումների ժամանակ կռահումներ անելը չի թույլատրվել, մտածել եմ ուղղակի շարունակել այնպես, ինչպես կա:)) Այն ժամանակ ես ակումբում չէի:) Բայց դե հիմա բնական է, որ կռահումներ շատ են լինում, արդեն որոշակի պատկերացումներ ունեն ակումբցիները միմյանց ոճերի մասին, նոր նախագծի համար այլ առաջարկ ունեմ, որ հիմա կգրեմ քննարկման թեմայում, ու քննարկողներից ա կախված, թե կլինի՞ դա, թե՞ ևս մեկ պատմված փակ աչքերով, որովհետև սա էլ լավ նախագիծ է ու շատ սիրված, բայց մեկ-մեկ ուզում եմ ինչ-որ տարբեր բան լինի, հա ու առատ հումոր եմ ուզում, բարի, անշառ ու խոր, բայց ոչ «խոր», թե կինոյում, թե կերպարվեստում, թե գրականության մեջ եթե նայենք էդ բարի հումորը, Այվիի ասած ցանցառությունը միշտ շահել ա ամենալուրջ հարցերի հետ զուգորդելիս նույնիսկ, կամ էլ սա գուցե իմ կարծիքն է ընդամենը:

Ի՞նչ գիտես, որ ես չեմ գրել :D
:sad

StrangeLittleGirl
27.10.2010, 23:15
Հա, մոռացա ասել: Քաղցի 10-ի վրա մի զարմացեք, որովհետև իրականում 9 ա :D

ivy
27.10.2010, 23:20
Հա, մոռացա ասել: Քաղցի 10-ի վրա մի զարմացեք, որովհետև իրականում 9 ա :D

ars-ն ա՞ գրել: Նենց էր ջենթլմենավարի պայքարում, որ Ընտրության +1 ձայնը հաշվի առնեն՝ հանուն արդարության, որ մտածեցի՝ կա չկա ինքն ա առաջատարը: :))

StrangeLittleGirl
27.10.2010, 23:20
ars-ն ա՞ գրել: Նենց էր ջենթլմենավարի պայքարում, որ Ընտրության +1 ձայնը հաշվի առնեն՝ հանուն արդարության, որ մտածեցի՝ կա չկա ինքն ա առաջատարը: :))

Չեմ կարծում: Ինքը ավելի շուտ մի ուրիշն ա գրել: :))

ivy
27.10.2010, 23:22
Չեմ կարծում: Ինքը ավելի շուտ մի ուրիշն ա գրել: :))

Բա ո՞վ ա գրել:

StrangeLittleGirl
27.10.2010, 23:24
Բա ո՞վ ա գրել:

Դու ասա՝ քանի հատն ես դու գրել, ես ասեմ՝ ով ա :P

Ariadna
27.10.2010, 23:24
Բա ո՞վ ա գրել:

Փիսոն, ով :))

ivy
27.10.2010, 23:25
Դու ասա՝ քանի հատն ես դու գրել, ես ասեմ՝ ով ա :P

Ես սենց նախագծերի չեմ մասնակցում :beee

StrangeLittleGirl
27.10.2010, 23:27
Ես սենց նախագծերի չեմ մասնակցում :beee

Դե ուրեմն մի քանի օր էլ համբերի, կիմանաս: ;) Էդքան հեշտացրեցի: 10-ից մեկն ա, Արսը չի:

Հայկօ
27.10.2010, 23:29
Ա ջան, եթե Ռ-ն ինքնաբացահայտված լիներ, Շ-ն վաղուցվանից Ռ-ին ցիցը կհաներ, Ռ-ի տարբերակն էլ մրցույթից կհաներ :P

Ռ-ն Ռիպան ա՞ :oy:

ivy
27.10.2010, 23:31
Ռ-ն Ռիպան ա՞ :oy:

Ռ-ն Ռուֆուսն ա :angry

impression
27.10.2010, 23:31
Ռ-ն Ռիպան ա՞ :oy:

Ռ-ն Ռուֆուսն ա երևի

Ռուֆուս
27.10.2010, 23:39
Ռ-ն Ռիպան ա՞ :oy:

Ռ-ն Rut_Tica(xelagarvat) (http://www.akumb.am/member.php/6978-Rut_Tica(xelagarvat))-ն ա խելագարված :}

Գալաթեա
27.10.2010, 23:44
Ուզում եմ հասկանալ Նա-ի արհեստածին գործածումն ու "Շուխուրն" ինչու են զրոյի վրա:

Կարդամ շտոլի :(

ivy
27.10.2010, 23:45
Ուզում եմ հասկանալ Նա-ի արհեստածին գործածումն ու "Շուխուրն" ինչու են զրոյի վրա:

Կարդամ շտոլի :(

Կարդա, բա ինչ, մնացել ենք 20-ի վրա: :)

Գալաթեա
27.10.2010, 23:49
Մի շարունակություն եմ կարդացել մենակ, խոխա էր մեջը խառը կարծեմ :)
Ախր հենց սկզբնականը դուրս չի եկել է..

Լավ, գնացի կարդալու:
Խիստ եմ լինելու կարծիքներումս :)

Գալաթեա
28.10.2010, 00:21
Քաղց

Սիրուն պահեր կային, բայց:
Վերնագիրն անհաջող է:
Ես հասկանում եմ, էստեղ սովից կոտորվելու մասին չէ խոսքը, ավելի շատ կարծես թե արյունակցական հարաբերությունների մեջ սիրո ու մտերմության պակասի, արյան քաղցի մասին է... բայց դե "Ֆատալ ուշացում"-ն ավելի հարմար կլիներ:

Մարդը տառապում է, որ տնեցիքից, հատկապես հորից կտրվել է, այդքան սիրելի պահեր է հիշում, բերանից կտրելու ու լավաշ տալու: Ու հենց այդ իսկ պատճառով, տրամաբանական չի սպասել, մինչ հոր մահվան լուրն սմս անեն, նոր հայտնվի՝ հոր հետ յուրահատուկ կապը՝ լավաշը պայուսակի մեջ դրած: Գնա մեռի արի սիրե՞մ, էլի՞:
Էդ հարյուր դրամը տենց դժվար է՞ր ճարել:
Գարեջուրը երեքից չորս հարյուր ա, հաստատ բան եմ ասում :D

Գնահատում եմ դեռ՝ լավից հանած: Բոլորը կարդալուց հետո կամփոփեմ:

Նե Նա

Լավ էլի ժողովուրդ, խիղճ ունեցեք:
Ախար ամեն մի խառըխշտիկն ու անհասկանալին չի, որ որ օրիգինալ ու յուրահատուկ ա:
Հասկացանք, փակ աչքերով, բայց ներդաշնակություն գոյություն ունի, համապատասխանություն, կներեք արտահայտությանս համար..էս շարունակությանն իրականում ոչ մի սկիզբ էլ պետք չէր: Կարելի էլ պարզապես առանձին թեմայում գրել: Նույնքան հույզ կհաղորդեր, որքան որպես մեր դզզան հեռախոսի տիրոջ կյանքի շարունակություն:
Այսինքն՝ ոչ մի:

Ու իսկապես...մի գործածեք էլի էդ նե բառը:
Հատկապես էդքան շատ ու նեն տարբերակով:
Վատ էր :(

Անցանք առաջ :)

Նաիրուհի
28.10.2010, 00:29
[COLOR="darkslategray"]
Նե Նա

Լավ էլի ժողովուրդ, խիղճ ունեցեք:
Ախար ամեն մի խառըխշտիկն ու անհասկանալին չի, որ որ օրիգինալ ու յուրահատուկ ա:
Հասկացանք, փակ աչքերով, բայց ներդաշնակություն գոյություն ունի, համապատասխանություն, կներեք արտահայտությանս համար..էս շարունակությանն իրականում ոչ մի սկիզբ էլ պետք չէր: Կարելի էլ պարզապես առանձին թեմայում գրել: Նույնքան հույզ կհաղորդեր, որքան որպես մեր դզզան հեռախոսի տիրոջ կյանքի շարունակություն:
Այսինքն՝ ոչ մի:
+1

Ու իսկապես...մի գործածեք էլի էդ նե բառը:
Ես սիրում եմ :love

Հատկապես էդքան շատ ու նեն տարբերակով:
Այ էստեղ կատարելապես համաձայն եմ։ Կամ էլ որ խտրականություն չլինի, նան էլ մտցրեք գործածության մեջ :)

Գալաթեա
28.10.2010, 00:36
Հանդիպում

Շաաաատ թվայնացված էր:

էլի հասկանում եմ, երևի թե ծաղրվում է այդ ամենը.. ջուջլասկայպախառը,այսինքն հուսով եմ, որ ծաղրվում է :D բայց դե ես էն "Կարգին հաղորդումը" պաշտող քյառռթու տղեքից եմ, որ չեն ջոկում, որ Հայկոմկոն իրանց ձեռ են առնում, ոչ թե հերոս դարձնում:

Բայց կարգին էլ մամա ա... մամաս մենակ սկայպում կա, հազիվ ա յոլա տանում :D

Թույլ էր :)

ivy
28.10.2010, 00:38
Էկեք սաղով խնդրենք Գալոյին՝ էլ չկարդա: :D

StrangeLittleGirl
28.10.2010, 00:40
Էկեք սաղով խնդրենք Գալոյին՝ էլ չկարդա: :D

Չէ, լավ ա: Հազիվ մի լուրջ մարդ ա էկել, որը հաստատ էն 10-ի մեջ չի ու կողքից նայող ա: Թող մի քիչ կծմծի, ստեղ կրքերն ավելի բորբոքվեն :))

Գալաթեա
28.10.2010, 00:51
Էկեք սաղով խնդրենք Գալոյին՝ էլ չկարդա: :D

Պատերազմի մասին էլ եմ գրում ու էսօր ֆսյո, մարդս արդեն պատերազմ հայտարարելու վտանգավոր ճամփին ա :D

Մինչ այժմ կարդացածներիցս ամենալավ շարադրվածն էր, պարզապես դրամատիզմն էր շատ խորը: Սենց շատ տխուր էր էլի..
Սեդան էլ մի քիչ իրարամերժոտ ա ու միակողմանի:
Քանի իրեն լավ ա ՝բոլորին սիրում պաշտում, հենց մի քիչ էն չի դրությունը՝, զզվել, ատել, էլ եսիմ ինչ... Պատմվածքի խորությանն ի հակադարձ՝ Սեդան խոր կերպար չէ: Ու անգամ հյուրանոցի համարում իր երեխայի հորը սվիտրախառը տրվելու հանգամանքը նրան չի խորացնում:

Գնահատականս՝ լավից հանած, էլի: Դեռ :)

Ուլուանա
28.10.2010, 02:53
Քվեարկեցի «Ընտրություն» տարբերակի օգտին: Պատմվածքի թեման ինձ էլ է վաղուց հոգնեցրել, ու էդ առումով «Ընտրություն» տարբերակի մի քիչ վրդովված խրատական հակադարձումը հեղինակի գրածին լրիվ իմ սրտով էր :)):

Օրիգինալը գեղարվեստական տեսակետից, իհարկե, բավական լավ էր գրված, բայց ինչպես արդեն ասեցի, իմը չէր: Օրիգինալի շարունակությունը, համոզված եմ, «...» տարբերակն է, քանի որ թե՛ սյուժեի, թե՛ գրելաոճի առումով միայն դա է լիարժեք կպնում սկզբին, թեև մնացած տարբերակների մեջ էլ կային ահագին համապատասխան շարունակություններ:

Հա, մեկ էլ ասեմ, որ սկիզբը կարդալիս, թեև դեռ չէի էլ փորձում գուշակել, թե ով է հեղինակը, բայց անկախ ինձնից՝ չէի կարողանում impression-ին չտեսնել :P:
Իսկ «Ընտրությունը» համոզված եմ, որ ivy-ն է գրել. մնացած բոլոր տարբերակներն ուղղակի բացառում եմ :P :)):

Մյուս տարբերակների հեղինակներին առաջին հայացքից չեմ բացահայտել, դեռ էլի կուսումնասիրեմ, եթե որևէ մեկին կասկածեմ, կգրեմ:

Մնացած տարբերակների վերաբերյալ կարծիք հայտնել չեմ ուզում, որովհետև որ ասեմ, համ լավն եմ ասելու, համ վատը, իսկ մարդիկ, նկատել եմ, քննադատությունը հեչ լավ չեն տանում: Ուրիշ բան, եթե արդեն բացահայտվելուց հետո հեղինակներն անձամբ ցանկություն հայտնեն կարծիքներ լսել իրենց տարբերակի վերաբերյալ: Մի հատ էլ քննադատության համար քննադատվելու զահլա չկա, մի խոսքով:

impression
28.10.2010, 08:14
իմ չափ պոպուլյար լինելն էլ մի բան չի :oy ով ինչ կարդում ա` ինձ ա տեսնում մեջը :P

Շինարար
28.10.2010, 08:20
Էկեք սաղով խնդրենք Գալոյին՝ էլ չկարդա: :D

Իսկ ես սպասում եմ իր կողմից մնացածների քննադատությանը, համ էլ ի՞նչ գիտեք՝ չի մասնակցել: Ստեղծագործություններից մեկը ինձ ստիպում է ենթադրել, որ հեղինակն ինքն է, չեմ ասի՝որը, իրավունք չունեմ:P

My World My Space
28.10.2010, 08:22
Մդաաաաաա՜.....:think
Առանց առանաձնապես մեծ հույսերի կարդացի, որովհետև սկիզբն ընդհանրապես դուրս չէր էկել, ու վերջերի մեջ էլ չկարեցա մեկին առանձնացնեմ....
Ախր ժողովուրդ ջան տենց հետաքրքիր չի.... սկիզբը պետք ա կոնկրետ հուն ունենա կոնկրետ ասելիք, որ ազարտ լինի մասնակցելու.... այսինքն տեսնենք, թե ով ավելի հունարոցվ կշարունակի: Իսկ ստեղի սկիզբները հիմանականում նենց են, որ կարելի ա Լիոնի փղերով էլ շարունակել.....
Ու մի կարևոր բան էլ, էլի իմ կարծիքին եմ, որ շարունակությունը պիտի չառանձնանա սկզբից, այսինքն պիտի չզգաս որտեղից իրանք կպան իրար: էս մրցույթը առաջին հերթին դրա համար ա: Գեղեցիկ հոգեզեղումներով ու գեղեցիկ առանձին պատմվածք եք գրում, որպես նախաբան ընտրելով սկիզբը....
Չնայած 3 պատմվածքի օգտին քվերարկել եմ, բայց ոչ մեկն էլ ռեալ դուրս չի եկել, կներեք.....

StrangeLittleGirl
28.10.2010, 09:32
Մնացած տարբերակների վերաբերյալ կարծիք հայտնել չեմ ուզում, որովհետև որ ասեմ, համ լավն եմ ասելու, համ վատը, իսկ մարդիկ, նկատել եմ, քննադատությունը հեչ լավ չեն տանում: Ուրիշ բան, եթե արդեն բացահայտվելուց հետո հեղինակներն անձամբ ցանկություն հայտնեն կարծիքներ լսել իրենց տարբերակի վերաբերյալ: Մի հատ էլ քննադատության համար քննադատվելու զահլա չկա, մի խոսքով:

Ստեղ սաղ ղժժում են, Անուկը քննադատությունից ա խոսում :D

StrangeLittleGirl
28.10.2010, 10:35
Մդաաաաաա՜.....:think
Առանց առանաձնապես մեծ հույսերի կարդացի, որովհետև սկիզբն ընդհանրապես դուրս չէր էկել, ու վերջերի մեջ էլ չկարեցա մեկին առանձնացնեմ....
Ախր ժողովուրդ ջան տենց հետաքրքիր չի.... սկիզբը պետք ա կոնկրետ հուն ունենա կոնկրետ ասելիք, որ ազարտ լինի մասնակցելու.... այսինքն տեսնենք, թե ով ավելի հունարոցվ կշարունակի: Իսկ ստեղի սկիզբները հիմանականում նենց են, որ կարելի ա Լիոնի փղերով էլ շարունակել.....
Ու մի կարևոր բան էլ, էլի իմ կարծիքին եմ, որ շարունակությունը պիտի չառանձնանա սկզբից, այսինքն պիտի չզգաս որտեղից իրանք կպան իրար: էս մրցույթը առաջին հերթին դրա համար ա: Գեղեցիկ հոգեզեղումներով ու գեղեցիկ առանձին պատմվածք եք գրում, որպես նախաբան ընտրելով սկիզբը....
Չնայած 3 պատմվածքի օգտին քվերարկել եմ, բայց ոչ մեկն էլ ռեալ դուրս չի եկել, կներեք.....

Ըստ Շինոյի տեսության սա ակտիվությու՞ն ա, թե՞ չէ :)) Հով, երևի խաբար չես, Շինոն ասում էր, որ եթե դու որևէ բան ունենում ես, ակտիվ ես լինում:

My World My Space
28.10.2010, 10:43
Ըստ Շինոյի տեսության սա ակտիվությու՞ն ա, թե՞ չէ :)) Հով, երևի խաբար չես, Շինոն ասում էր, որ եթե դու որևէ բան ունենում ես, ակտիվ ես լինում:

չհասկացա....:think

Նաիրուհի
28.10.2010, 10:46
չհասկացա....:think

Ուզում եմ փոքրիկ հուշում անել, չե՞ք նկատել, որ այն նախագծերում, որոնց Վորլդը մասնակցել է, նաև ամենաակտիվն է քննարկումների ընթացքում, իսկ այստեղ նա չկա, խիստ կասկածում եմ, որ այս նախագծին նա մասնակցել է::))

Հասկացա՞ր... :8

StrangeLittleGirl
28.10.2010, 10:47
չհասկացա....:think

տենց էլ գիտեի, որ չես հասկանալու :D Ուրեմն նայի: Ստեղ քննարկվում էր, թե որն ես դու գրել: Շինոն էլ իրա արևին փորձեց հուշել: Ասեց, որ եթե դու մասնակցած ես լինում, ակտիվ մասնակցում ես քննարկումներին, իսկ ստեղ դեռ չես էրևացել: էն էլ Շինոյի հուշումը ջուրն ընկավ, որովհետև հայտնվեցիր :)

My World My Space
28.10.2010, 11:12
տենց էլ գիտեի, որ չես հասկանալու :D Ուրեմն նայի: Ստեղ քննարկվում էր, թե որն ես դու գրել: Շինոն էլ իրա արևին փորձեց հուշել: Ասեց, որ եթե դու մասնակցած ես լինում, ակտիվ մասնակցում ես քննարկումներին, իսկ ստեղ դեռ չես էրևացել: էն էլ Շինոյի հուշումը ջուրն ընկավ, որովհետև հայտնվեցիր :)

Մնում ա պարզես ես գրել եմ` Շինոն ֆռռացնում ա, թե չեմ գրել` ճիշտ ա ասում....:P

կամ էլ կարող ա երկուսով պայմանավորված գլխներիդ սարքում ենք.....:D

Շինարար
28.10.2010, 14:24
Ըստ Շինոյի տեսության սա ակտիվությու՞ն ա, թե՞ չէ :)) Հով, երևի խաբար չես, Շինոն ասում էր, որ եթե դու որևէ բան ունենում ես, ակտիվ ես լինում:

Ըստ իմ տեսության, սա ակտիվություն չէր:P

StrangeLittleGirl
28.10.2010, 16:06
Մնում ա պարզես ես գրել եմ` Շինոն ֆռռացնում ա, թե չեմ գրել` ճիշտ ա ասում....:P

կամ էլ կարող ա երկուսով պայմանավորված գլխներիդ սարքում ենք.....:D
Չէ, արխային: Ինձ ստեղ մենակ Ռիփի հարցն ա հուզում, այսինքն՝ քանի հատով ա մասնակցել ու ինչ աստիճանի թաքնվել: Մինիմում մեկը կա, բայց խիստ կասկածում եմ, որ մենակ էդ ա:

Ըստ իմ տեսության, սա ակտիվություն չէր:P
Դու էլ, քո տեսությունն էլ :))

Գալաթեա
28.10.2010, 17:19
Հասանք "Սուրճ երկուսով"-ին:
Բուլգակովը հանգստանում ա :) Մարդակերպ կատուներ, կատվակերպ մարդիկ :) Ոնց որ "Արևածագից Մայրամուտ" ֆիլմը լիներ: Վռոդե բոլորը լավ են, մեկ էլ հոպ՝ բռնում վամպիր են դառնում ֆիլմի հալալ կեսից:
Շարունակությունն առաջին մասի հետ համահունչ չէր:
Պարզապես համով, թեթև մտահղացում էր՝ որը սույն նախագծի հետ կապ չունի, քանի որ պատմության սկզբի հետ աղերսներ ես անձամբ չորսացի:
Էլի չորսից հանած:

Կետիկներ

Կարող է հեղինակի շարունակությունը լինել, կարող է և ոչ: Դետեկտիվ խաղալու հավես չկա, դրա համար ես իմ Ստրադի-ն ունեմ :) Պարզապես միևնույն կամ տարբեր հեղինակներին ասեմ, որ ոչ թե թոռոմած, այլ թառամած :) Ստուգիչ բառը՝ անթառամ:

Ամենահամապատասխան շարունակությունն էր մինչ այժմ կարդացածներիս մեջ:
Կարդացվում էր սահուն, լեզուն լավն էր:
Գնահատականս՝ լավ:

Ռուֆուս
28.10.2010, 17:24
Ա, դե Գալոն լավ ա էլի դատափետում :)) Ամեն ինչ ճիշտ ու տեղը տեղին :))

StrangeLittleGirl
28.10.2010, 17:28
Ա, դե Գալոն լավ ա էլի դատափետում :)) Ամեն ինչ ճիշտ ու տեղը տեղին :))

Հա, իսկականից :))

Բայց գիտե՞ս ինչն ա խոխմ: Ոչ ոք չի համարձակվում Գալոյի ասածին հակառակ բան գրել: Իսկ կոնկրետ իմ կողմից կասեմ, որ լրիվ ասածների հետ համաձայն եմ: :))

Գալաթեա
28.10.2010, 17:56
Աղմուկ

Մե խիինդ, մե ուրախություու՜՜ն :)
Նախ, ինչպես կարող է համակարգչից օգտվող 29-ամյա ժամանակակից աղջիկն անգամ what does she want-ի մակարդակով անգլերեն չիմանալ :)
Հետո, սկիզբը որքան էլ թույլ լիներ, այն իր մեջ կրում էր շարունակությունների բավականին մեծ ընտրություն:
Այդ աստիճան կողքի սենյակի աղմուկի վրա խորանալն այնքան էլ բովանդակալից շարունակություն չստեղծեց իմ կարծիքով:

Անհաջող էր:

ars83
28.10.2010, 20:14
Գալաթեան խոսքեր չի գտնում մնացած շարունակությունները նկարագրելու համար: ;):P
Մի ժամ ա թեմայում ա, բան չի գրում:

Շինարար
28.10.2010, 20:16
Գալաթեան խոսքեր չի գտնում մնացած շարունակությունները նկարագրելու համար: ;):P
Մի ժամ ա թեմայում ա, բան չի գրում:

Եվ բոլորը սրտի տրոփյունով սպասում են:))

ars83
28.10.2010, 20:23
Եվ բոլորը սրտի տրոփյունով սպասում են:))
Դու քո անունից խոսա: :P