PDA

Դիտել ողջ տարբերակը : Ձուկկեռո(Ադելմո Ֆորնաչարի)/Zucchero(Adelmo Fornaciari)



Adriano
16.10.2010, 08:51
Երևի իտալական երգիչներից ամենահետաքրքիր ձայն ունեցողն է:
50056 5005750058

Նույնիսկ նրա անունը`Ձուկկեռո թարգմանաբար նշանակում է շաքար, հաճելի մարդ: Այս երգիչը ծնվել է սեպտեմբեր 25-ին 1955թ-ին, նրա իսկական անունը և ազգանունը Ադելմո Ֆորնաչարի է: Նա համարվում է իտալիայի ամենահայտնի երգիչներից և երգ գրողներից մեկը: Ես այս երգչին բացահայտել եմ շատ հետաքրքիր ձևով: Մի օր նստած եմ չգիտեմ էլ ինչ անեմ, ու հեռուստացույցով փոխում եմ կանալները, մեկ էլ ԱԼՄ-ին հասա, մի պահ ասեցի լավ ինչ պետքա էս կանալով լինի, մեկել համերգ սկսեց, դեռ Ձուկկեռոի հերթը չէր: Վերջը սկսեցի լսել, դիտել էդ համերգը, արդեն հենա հենա փոխում էի կանալը, երբ հանկարծ երևաց Ձուկկեռոն, չգիտես ինչու նրա երգի առաջին իսկ վարկյանները իմ վրա շատ հետաքրքիր ազդեցություն ունեցան, ես մի պահ քնիցս արթնացա և քարացած սկսեցի վայելել նրա երգը, որից հետո ես սկսեցի գնել նրա սկավառակները, իսկ վերջի վերջո իրականացավ իմ երազանքը ես գնացի նրա համերգին հենց Երևանում: Դե տպավորությունները աննկարագրելի էին, կարծես ուրիշ աշխարհում լինեյի:
Ահա այն երգը , որը ինձ տարավ մեկ այլ աշխարհ.

Cosi Celeste

http://www.youtube.com/watch?v=GIXHFBX6TZw

Այստեղ դնեմ նաև այլ էլ ավելի հետաքրքիր երգեր նրա կատարմամբ.


http://www.youtube.com/watch?v=sP5nAeh1ih4


http://www.youtube.com/watch?v=EJee0gu7USc&feature=related


http://www.youtube.com/watch?v=jWjPvCWorTg&feature=related


http://www.youtube.com/watch?v=9m28KjYu9xo&feature=related

Jarre
16.10.2010, 09:17
Անկեղծ ասած Զուկերո շատ չեմ սիրում ու Երևանյան համերգից վրեն ահավոր կատաղեցի, որ մեկուկես ժամ հետո սկսեց ու որ լիքը ժողովուրդ սրահում նստած ինքը հաբռգածի պես ասել ա ես չեմ գնում երգեմ տուն ուղարկեք մարդկանց ու կարծես վերջում լավություն արեց որ բեմ հելավ ու երգեց :angry (արա դե քիչ բան իմանալը հավես ա, էլի՝ նորմալ մարդավարի ապրում ես սաղին պաշտելով ու սիրելով....)

Բայց, ինչ խոսք տաղանդավոր ու հետաքրքիր երգիչ է։

Ես էլ այ էս մեկն եմ շատ սիրում՝ «Feels Like A Woman» :love:love


http://www.youtube.com/watch?v=pEVyL0kUoP4


Ու կար մի երգ, որով ես իրան ճանաչեցի ու սկսեցի լսել, բայց էտ երգը մի անգամ եմ լսել եվրոպական Top 10 երաժշտական հաղորդման ժամանակ ու վերջ։ Հիմա առիթ է ման գալ ու գտնել այդ երգը ու տեղադրել այստեղ (եթե իհարկե գտնեմ)։

ՀԳ՝ շնորհակալություն լավ թեմայի համար

Adriano
16.10.2010, 09:28
Անկեղծ ասած Զուկերո շատ չեմ սիրում ու Երևանյան համերգից վրեն ահավոր կատաղեցի, որ մեկուկես ժամ հետո սկսեց ու որ լիքը ժողովուրդ սրահում նստած ինքը հաբռգածի պես ասել ա ես չեմ գնում երգեմ տուն ուղարկեք մարդկանց ու կարծես վերջում լավություն արեց որ բեմ հելավ ու երգեց :angry (արա դե քիչ բան իմանալը հավես ա, էլի՝ նորմալ մարդավարի ապրում ես սաղին պաշտելով ու սիրելով....)


Սա իմ համար նորություն էր, իսկ ինչն է եղել դրա պատճառը?

Jarre
16.10.2010, 09:33
Սա իմ համար նորություն էր, իսկ ինչն է եղել դրա պատճառը?

Դե Ադրիանո ջան, ես էլ վստահ չեմ, բայց գիտեմ, որ լավ կայիֆավատ են եղել էտ օրը ու փոքր ինչ բարձր տրամադրություն ա ունեցել Զուկերոն :))

Բայց ես կարծում եմ, որ գլխավոր պատճառը մեր հայ պրոմոտրներն են։ Որովհետև ոչ մի երգիչ էն էլ էտ մակարդակի նորմալ պրոմոտրի հետ իրեն պարզապես թույլ չի տա նման ձևով խոսել ու նման վարք։ Ուրեմն հավանաբար ջոգելա հայկական գցոցու սկզբունքները....

ԿԳԴ
16.10.2010, 09:55
:love

http://www.youtube.com/watch?v=c_KVsJLFxz0

Katka
16.10.2010, 09:55
Իրականում Ձուկկերոյին հենց Adriano-ն ինձ խորհուրդ տվեց լսել, չեմ էլ հիշում` երբ: Վաղուց էր::)
Հետաքրքիր ձայն ունի: Չէի ասի, թե իր երգերը հոգեհարազատ են ինձ, բայց գեղեցիկ է երգում, ու հատկապես շատ եմ սիրում դուետային կատարումները/ Պավարոտտիի հետ հրաշալի դուետ կատարում ունի:love/ Մեկ էլ cheb mami-ի հետ դուետային կատարման համար գժվում եմ:love

Adriano
31.10.2010, 19:12
Վերջապես դուրս եկավ Զուկկեռոյի 2010 թվականի նոր ալբոմը Zucchero - Chocabeck (2010) անվամբ: Հասցրել եմ լսել մի քանի երգ ալբոմից, խնդրեմ լսեք ու գնահատեք, ալբոմը կարելի է քաշել ամբողջությամբ այս սայթից.
http://www.vo2ov.com/Zucchero-Chocabeck-2010-_1105781.html