PDA

Դիտել ողջ տարբերակը : Գրողներն ընդդեմ գրողների



Շինարար
16.10.2010, 00:40
Թեմայի վերնագիրը թերևս այնքան էլ հաջող չէ, երախտապարտ կլինեմ, եթե ավելի հարմար տարբերակ ինձ հուշեք: Իսկ հիմա թեմայի էության մասին: Մեր դասականները միմյանց հանդեպ միանշանակ վերաբերմունք չեն ունեցել: ԱԱյս թեմայում տեղադրենք, գուցե նաև քննարկենք, մեր նշանավոր գրողների բացասական կարծիքները այլ նշանավոր գրողների մասին… Բացասական բառն ընդգծում եմ, որպեսզի թեման չլցվի գրողների՝միմյանց գովերգող ասույթներով, որոնցով լի են մեր դպրոցական Հայ գրականության 90 թերթանոց տետրերը:

Սկսում եմ:

Շիրվանզադեն Վարուժանի մասին:

Շիրվանզադե չեմ սիրում, գուցե տաղանդավոր գրող է: Վարուժանը իմ պաշտելի գրողների 10-յակում գուցե չլինի, բայց հանճարեղ եմ համարում այնքան, որքան ասենք Չարենցին, պարզապես իմը չէ:


Ահա մի ուրիշը

Ես գրել էի մի հայ բանաստեղծի մի ոտանավորի մասին, որի հեղինակը հրճվանքով պատմում է, թե ինչպես նա իր տասներեք տարեկան ազգականուհու հոգին բռնաբարել է և մարմինը գերեզման ուղարկել:
Երեկ իմ բարեկամներից մեկի ցուցմունքով կարդացի մի ուրիշ հայ «բանաստեղծի» մի ավելի զազրելի ոտանավոր: (Այստեղ Շիրվանզադեն կդներ այս սմայլիկը:[,, եթե այն ժամանակ կիրարկման մեջ լիներ սմայլիկադրման մշակույթը:)) Շինարար)
Այդ «բանաստեղծի» անունն է Դանիել Վարուժան, ոտանավորի վերնագիրը «Ո՜վ Լալագե...»: Տպված է այդ կեղտոտ ոտանավորը նույն «Գեղարվեստ» հանդեսի նույն համարում:
Դատեցե՛ք ինքներդ: Մեր բանաստեղծը պատմում է, թե ինչպես ինքը մի օր իր հղի կնոջ հետ մտնում է մի այգի այգեկութի ժամանակ: ԱԱյգում աշխատում են եթովպացի կանայք կիսամերկ, «ծիծերն ի վար գոգին մեջ» (Այստեղ կասեի ակումբցիներից մեկի ականջը կանչի, եթե իր հետ լարված հարաբերությունների մեջ չլինեի: Շինարար):
Տեսնում է նրանց թե չէ, իսկույն գրգռվում է: Գոնե ինքն այսպես է երգում.
«Ես ունեցա ընդվզումներ արյունի.
Ու ցանկացա արեգակին, հողին պես.
Բեղմնավորել ինձ մերձացող ամեն հունտ…
Այսինքն, հասարակ մահկանացուներիս լեզվով ասած, «հայ բանաստեղծը» ցանկություն է ունենում սեռական հարաբերություն ունենալ բոլոր եթովպուհիների հետ, որոնց, «պորտին տակը» այնպիսի բանաստեղծական էքստազի է բերում նրան, որ մոռանում է անգամ իր հղի կնոջ ներկայությունը: (:o Շիրվանզադեն ապշած է: Շինարար)
Եվ ահա այն միջոցին, երբ հղի կինը զբաղված է նուռը քաղելով և ուտելով, մեր երևելի բանաստեղծը մի եթովպուհու…
Համբուրեցի… բռնած հընդիկ մազերեն,
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կրծքին
Ու հեշտաբուռըն շրթերով, Լալագե,
Համբուրեցի…
Եվ այլն:
Դա արդեն պոռնկագրություն չէ, այլ կատարյալ պոռնկություն: Եվ ահա Դանիել Վարուժանի պես էրոտոմանները մեզ իրանց պոռնկության նմուշները ծախում են բանաստեղծության տեղ և «Գեղարվեստ»-ի նման մի հանդես այդ նմուշները օրը ցերեկով թավազա է անում մեզ:
Ո՜հ, մարդու փսխանքն է գալիս (Շիրվանզադեն խիստ կարիք է զգում այս սմայլի՝ :[: Շինարար) այդ տեսակ գռեհիկ, կոպիտ, ամոթից ու ամենատարրական ճաշակից զուրկ «բանաստեղծների» գործերը կարդալիս:
Խեղճ հայ ընթերցող:
Ես գնահատում եմ «Գեղարվեստ» հանդեսը, հավանում եմ նրա նկարները, սիրում եմ խմբագրի եռանդը և անկեղծ ցանկությունը ծառայելու իր հայրենակիցների մեջ գեղեցիկի ճաշակը զարգացնելու գործին, բայց չեմ կարող իմ նողկանքը (Կրկին օգնենք Շիրվանզադեին՝ :[: Շինարար) չհայտնել, որ շատ գեղեցիկ էջերի հետ նրա համակրելի հանդեսի մեջ կան և լինում են և այնպիսի աղտոտ էջեր, որպիսին է «Ո՜վ Լալալագե…»:
Կցանկանայի, որ պ. Գ. Լևոնյանը չենթարկվեր մի խումբ տգետ, անճաշակ արևելյան կեղտը՝ իդեալական սիրո և գորտերի կռկռոցը սոխակի դայլայլի տեղ ընդունող ասիացիների խրախուսանքին…

Ինչեր ասես, որ չես անի երբ քունդ չի տանում, այսքանը ո՞նց արտագրեցի::))

Rhayader
16.10.2010, 02:26
Գեղացի Շիրվանզադեենց տունը կռիվ էր ընկել:D

Նաիրուհի
16.10.2010, 03:17
Շինարար ջան, թեմայի գաղափարը դուրս շատ եկավ. վերջը պետք է, չէ՞, մի տեղ բացասական լիցքերը պարպել։ ;)
Կարծում եմ՝ ահագին նյութ կլինի այստեղ ավելացնելու։ Բայց միայն գրողների՞ կարծիքներն են ընդունվում. քննադատ-մննադատները հաշվի մեջ չե՞ն։

Շինարար
16.10.2010, 09:40
Դժվարանում եմ ասել, Նաիրուհի ջան: Հետաքրքիր կլինի հենց գրողների կարծիքը, որպեսզի նաև կարծիք հայտնողներին նորովի բացահայտենք: Թումանյանին էլ, իհարկե, Դրամբյանն է քննադատել, բայց այսօր ու՞մ է հետաքրքիր Դրամբյանը: Եթե Թումանյանը չլիներ, ուրտեղի՞ց էինք իմանալու Դրամբյանի գոյության մասին: Հակված եմ, որ գոնե հնարավորինս հենց գրողների մասին գրողների կարծիքներ բերենք:

Շինարար
19.10.2010, 18:10
Մոդերատորական. «Գրողները միմյանց մասին» թեման վերանվանվել է «Գրողներն ընդդեմ գրողների»:

Universe
19.10.2010, 20:11
Գրողը տանի:)
Մի գիրք ունեմ նման նյութերով, վաղը տեսնեմ, գտնեմ տեղը չեմ հիշում, ես էլ կտեղադրեմ...

Շինարար
19.10.2010, 20:13
Գրողը տանի:)


Լիովին կիսում եմ Ձեր վրդովմունքը:D

AniwaR
21.10.2010, 19:07
Թեմայի բացման օրվանից ուզում էի գրեի, հա մոռանում էի. համաձայն եմ Շիրվանզադեի հետ. էդ բանաստեղծության մեջ բնութագրված արարքը խիստ ստոր էր և անասնական::aha

Yellow Raven
21.10.2010, 20:02
Սա էլ բանաստեղծությունը`


Ո՛Վ ԼԱԼԱԳԵ

Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե.
Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ,
Այգիիս մեջ ման եկա
Պըտղաբերձ օր մը աշնան:
Մայրամուտին շողերուն տակ դալկահար
Ծառերն էին ոսկեձույլ:
Եվ ողկույզներն աչքերու պես հըրեղեն
Քաղցրություններ կը ծորեին հողին վրա:

Օ՜, իմ այգիս, օ՜, իմ այգիս կութքի՛ մեջ…
Հարյուրավոր ժիր գերիներըս հըլու`
Երկայնքն ի վեր ցանկերուն`
Կը կըթեին սարբինան.
Եվ կողովներն հյուսված էին հրաշագեղ
Մայրամուտի ոսկեառէջ նշույլներով…
Անապատի անծանոթ երգ մը` շուրթին,
Եթովպուհին խընձորենին կը թոթվեր
Ծիծերն ի վար, գոգին մեջ:
Հոն, տըղաներ խառնածին`
Կանանչացած, լեղակե թուխ ձեռքերով`
Կը ժողվեին ընկույզներ:
Անդին բլուրեն վար, դեպ Քաղաքը, ճռընչուն,
Մեծղի եզներ, որոնց եղջյուրն այգեպանն
Որթատունկի սաղարթներով է պսակեր,
Կը քաշեին սայլերն ամբող բեռնաբարձ
Ողկույզներու դեզերով
Եվ ալիքով գինիի:
Եվ փարչին մեջ, աղբյուրներուն վրա բոլոր
Տերևներ լյո՜ւղ, տերևներ լյո՜ւղ կու գային…

Արդ հիշեցի՞ր դուն այն օրն, ո՛վ Լալագե,
Ակոսներու և կողերուդ ընդմեջեն,
Այն ծանր ամիսն հղությանդ,
Կ’անցներ ալիքն հողին հորդող ույժերուն:
Արեգակի արյունին նուռն էր` ծոցիդ
Մեջ հասունցած: Բուներն ի վար ծառերուն
Կը ծորեին շիթ առ շիթ
Հույզերը` նման արցունքի:
Քու համբուրված մարմինի պես ծանրակիր
Հողն էր թըրջված, էր կպչուն
Քաղցուներով և մեղրով:
Անուշաբույր իր բեռին տակ կը կըքեր
Դեղձենին քե՛զ նըմանակ,
Քու ծիծերուդ նըմանակ
Ողկույզներն այն լեցուն էին` ապագա
Ծիծաղներով, ցընծությունով ու կայթով:
Ու իրիկունն այն` կ’ուռեր կո՜ւրծքը հողին…
Հընձաններուն քովեն անցանք մենք դյութված
Խազմուզին բարկ բուրումեն:
Գերուհիներ, պարեգոտնին հանգրըճած
Մինչև իրենց պորտին տակ,
Կը կոխեին խաղողն ատոք`թըրջելով
Մինչև իրենց պորտին տակն, ո՛վ Լալագե:
Վայրածըփիկ մազերնուն ծայրը համակ
Կը ներկըվեր բոսորագեղ հույզին մեջ
Եվ քովն իրենց` հընաբույր լայն կարասներ
Նվիրագործված ամեն տարի, ծոցիդ պես,
Լեցո՛ւն էին գինիներով – ծոցիդ պես–
Լեցուն շողո՛վ, հաղթանակո՛վ, բերկրանքո՛վ,
Հավերժակա՛ն կյանքերով:
Հետըդ անցանք ծիծաղներու, երգերու
Մեջեն առույգ, զոր աշխատող հոգիներ
Կը պոռթկային տերևներուն ներքևեն.
Ու բուրումներն աշունին
Կը հասնեին մինչև աստղերն արծարծուն.
Ու այգին, լի պըտուղներով բազմազան,
Կարծես կ’այրեր, կը ծավալեր խունկ մ’անույշ
Վա՛րը, մինչև Քաղաքին վրա հեթանոս,
Քաղաքի՛ն վրա որ միշտ, տոնի խրախի մեջ,
Կը սպառեր հողն ու ավիշները հողին:
Այն ատեն (թույլ կու տա՞ս ինձ
Խոստովնիլ, Լալագե՛)
Ես ունեցա ընդվըզումներ արյունի:
Ու ցանկացա արեգակին, հողին պես
Ուռճացընել ինձ մերձեցող ամե՛ն հունտ.
Ու – Թո՛ւյլ տուր ինձ խոստովանիլ, Լալա՜գե–
Երբ դուն անդին` կարկառուն նուռը ծառեն
Կը քաղեիր, ու հետո
Կը խածնեիր լիաբերան հեշտանքով
Անոր բոսոր մարգրիտներուն շարքն անույշ`
Ես ասդին թուխ Եթովպուհին – որ ջլեբաց`
Հընձանին մեջ կը ճըմլեր կուզն –
Համբուրեցի՜… բըռնած հընդիկ ծամերեն
Պառկեցուցի ժըպտագին գլուխը կուրծքիս,
Եվ հեշտաբո՜ւռըն շրթներով, Լալագե՛,
Համբուրեցի՛…

… Բայց դուն ինչո՞ւ կ’արտասվես:
Այն հեռավոր աշունին
Բուրումներուն մատնըչությանը համար,
Ո՛վ աշնագեղ Լալագե,
Արտասվել չա՜րժեր այսօր:

Աղբյուր` http://www.gisher.ru/daniel-varouzhan-t2040-30.html :)

Rhayader
22.10.2010, 17:15
Իսկ ես հիշում եմ Ալան Մուրի ու Ֆրենկ Միլլերի կոնֆլիկտը Միլլերի «300»-ի կապակցությամբ, որտեղ կարծեմ Լեոնիդասն էր, որ աթենացիներին անվանում էր «տղայասերներ»: Մուրը բավականին դառը քննադատեց դա, մատնանշելով, որ սպարտացիների զինվորական կաստան նույնպես հոմոսեքսուալ կապերի լայն պրակտիկա ուներ: Միլլերն ինչ-որ լավ չէր պաշտպանվում, թեև իրականում ճիշտ էր (միգուցե չգիտե՞ր դրա մասին. սպարտացիներն, ի տարբերություն աթենացիների, գովերգում էին տղամարդ-տղամարդ սերը, ոչ թե տղամարդ-տղա. վերջինս բնորոշ էր աթենացիներին ու բնական է, որ կարող էր ծաղրի արժանանալ սպարտացիների կողմից):
Ինչևէ, ահա Մուրի արձագանքը.

Մի յուրահատուկ տող կար, որտեղ սպարտացի զինվորներից մեկը (հիշեցնեմ ձեզ, որ մենք խոսում ենք սպարտացիների մասին) ոչնչացնող տոնով խոսում էր աթենացիների մասին, ու ասաց՝ «այդ տղայասերները»: Գիտե՞ք ինչ, գնա գիրք կարդա, Ֆրենկ: Սպարտացիները, բացի Թերմոպիլում կամուրջ պահելուց, բավականին հայտնի էին նաև ուրիշ բանով՝ տղամարդ-տղա կապեր պարտադրելով իրենց շարքերում, որպես ռազմական ամրապնդման միջոց: Այդ յուրահատուկ օրինակը երևի ավելի շատ է խոսում Ֆրենկի պատմության նկատմամբ վերաբերմունքի մասին, քան հոմոսեքսուալիզմի նկատմամբին, այնպես որ, ես չեմ գննադատում բարոյական իրավիճակը: Ես չեմ ասում, թե նա հոմոֆոբ է. պարզապես լավ չի ուսումնասիրել:
Երբ ընթերցողներից մեկը նույնպես քննադատեց Միլլերին այդ արտահայտության համար (նամակի միջոցով), Ֆրենկը պատասխանեց.

Եթե ես թույլ տայի իմ հերոսներին արտահայտել միայն իմ սեփական տեսանկյունն ու հավատալիքները, աշխատանքս գրողի տարած ձանձրալի բան կլիներ: Եթե ես գրեի մարդկանց բողոքող խմբերին բավարարելու համար, այն պրոպոգանդա կլիներ: Գրի առեք. լինելով մարտիկների կաստա, սպարտացիները գրեթե հաստատ ունեին հոմոսեքսուալիզմ: Նաև կա վկայություն, որ նրանք հակված էին ստել դրա մասին: Մեծ բացթողում չի պայմանավորվել, որ նրանք ծաղրում էին հեդոնիստ աթենացիներին մի բանի համար, որ իրենք էլ էին անում: Ի վերջո, «երկերեսանիություն» (անգլ. Hypocrisy) բառը մենք հենց հույներից ենք ժառանգել: Հետո՞ ինչ: Նամակ, որը պնդում է՝ քանի որ սպարտացիները ստրուկներ ունեին ու ծեծում էին իրենց երիտասարդներին, ես է՞լ եմ նույնն անում: Ինչ ժամանակներում ենք ապրում:

---------- Ավելացվել է՝ 18:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:10 ----------


Թեմայի բացման օրվանից ուզում էի գրեի, հա մոռանում էի. համաձայն եմ Շիրվանզադեի հետ. էդ բանաստեղծության մեջ բնութագրված արարքը խիստ ստոր էր և անասնական::aha

Ահամ, բռնեք ու դատեք գեղարվեստական աշխատանքի մեջ հանդիպած (ու, ամենայն հավանականությամբ, հաշիշային ֆանտազիայի արդյունք հանդիսացող) պատկերն սեփական (չմոռանամ նշել, բավականին նեղմիտ) բարոյախրատական չափանիշներով:
Շիրվանզադեն խրատասես հարթամիտի մեկն էր, դատելով իր հոդվածից:
Թող լինի պոռնոգրաֆիա. սեռական ակտին նվիրված գրականություն: Մի՞թե սեռական ակտն այդքան մեծ տհաճություն ու սարսափ է ներշնչում փոքր գենիտալիաներով տառապող մեր Ալեքսանդր «Նամուս» Շիրվանզադեին:
Եթե պատճառում է, ապա նրան բուժվել է պետք, ոչ թե ուրիշներին անուն կպցնել: Ես, իհարկե, Վարուժանի սիրահար չեմ, առանձնապես՝ «Ո՛վ Լալագեի», բայց հարթամտությունն էլ տանել չեմ կարողանում:

AniwaR
22.10.2010, 18:08
Rhayader, ես բանաստեղծության գեղարվեստական արժեքին բան չեմ ասում: Ըստ իս` իրական կյանքում նման արարքը ստոր կլիներ և եսասիրական: :cry2

---------- Ավելացվել է՝ 19:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:06 ----------

Հ.գ. Ոհ, մոռացա նշել՝ հատկապես եթովպուհու նկատմամբ: :D

Rhayader
22.10.2010, 18:14
Rhayader, ես բանաստեղծության գեղարվեստական արժեքին բան չեմ ասում: Ըստ իս` իրական կյանքում նման արարքը ստոր կլիներ և եսասիրական: :cry2

---------- Ավելացվել է՝ 19:08 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:06 ----------

Հ.գ. Ոհ, մոռացա նշել՝ հատկապես եթովպուհու նկատմամբ: :D

Անի, իհարկե, սիգարը երբեմն ընդամենը սիգար է նշանակում, ու ես բանաստեղծության գեղարվեստական արժեքն էլ առանձնապես չգովերգեցի, բայց տվյալ դեպքում միանշանակ է, էլի, որ գործ չունենք վավերագրական պոռնոգրաֆիայի ու սեփական ամուսնական դավաճանության, ինչպես նաև միջռասսայական սեռական կապի մասին վկայության հետ: Չէ՞;)

AniwaR
22.10.2010, 18:27
Անի, իհարկե, սիգարը երբեմն ընդամենը սիգար է նշանակում, ու ես բանաստեղծության գեղարվեստական արժեքն էլ առանձնապես չգովերգեցի, բայց տվյալ դեպքում միանշանակ է, էլի, որ գործ չունենք վավերագրական պոռնոգրաֆիայի ու սեփական ամուսնական դավաճանության, ինչպես նաև միջռասսայական սեռական կապի մասին վկայության հետ: Չէ՞;)

Ես ի՞նչ իմանամ՝ վավերագրական էր, սեփական էր կամ թեկուզ ինչ-որ չափով այդպիսին էր, թե չէ: :esim Գուցե ավելի հավանական է, որ չէ: Ես ավելի շատ օֆթոպ եմ անում :)) և ասում՝ իրական կյանքում բլա-բլա-բլա: Թե չէ ցենզուրային ես էլ եմ դեմ: Նմա՞ն տիպի այլանդակություններ է, որ կարդացել եմ::D:oy

Արևածագ
26.10.2010, 10:05
Լև Տոլստոյ «Շեքսպիրի ու դրամայի մասին»
Հատվածներ
Իմ անհամաձայնությունը Շեքսպիրի մասին ընդունված կարծիքին ո'չ թե ուսումնասիրվող նյութի նկատմամբ պատահական վերաբերմունք է, այլ բազմաթիվ, տեսակետս շրջապատիս տեսակետների հետ համաձայնեցնելու երկար տարիների համառ փորձերի արդյունքն է: Հիշում եմ զարմանքի այն զգացումը,որն ունեցա Շեքսպիրի գործերն առաջին անգամ ընթերցելիս: Իրարու ետև կարդալով «Լիր արքան», «Ռոմեո և Ջուլիետը», «Համլետը», «Մակբեթը»՝ գեղագիտական հաճույք էի ակնկալում: Բայց ոչ միայն հաճույք չստացա, այլև նողկանքի ու ձանձրույթի հետ նաև տարակուսում էի. Միթե՞ խելագար եմ, որ սրանք համարում եմ նսեմ ու անարժան ստեղծագործություններ, երբ աշխարհիս բոլոր ուսյալ մարդիկ գլուխգործոց են կարծում ու հսկայական նշանակություն են տալիս դրանց: Չէի կարողանում բացատրել.Ես, որ ցանկացած պարագայում ընկալում եմ պոեզիայի գեղեցկությունը, ինչու՞ Շեքսպիրի գործերի նկատմամբ միայն զզվանք եմ զգում:
Չէի հավատում իմ զգացումներին: Հիսուն տարիների ընթացքում ինձ փորձելու համար մի քանի անգամ կարդացել եմ Շեքսպիրի դրամաները, կատակերգություններն ու քրոնիկները, բայց միշտ էլ նույն ձանձրույթի ու նողկանքի զգացումն էի ունենում, որպիսին ունեցել էի առաջին անգամ: Այս հոդվածը գրելուց առաջ, երբ արդեն 75 տարեկան ծերունի եմ, նորից կարդացի Շեքսպիրի գործերն ու ավելի հիմնավոր համոզվեցի, որ այն փառքը, որ վերագրում են իրեն, որպես հանճարեղ գրողի, որ ստիպում է ժամանակից գրողներին ընդօրինակել նրան, իսկ ընթերցողին ու հանդիսատեսին՝ փչացնելով սեփական գեղագիտական ճաշակը նրա գործերում փնտրել չեղած արժանիքները, այդ ամենը խաբեություն է: Իսկ յուրաքանչյուր խաբեություն չարիք է:
.......
Ցանկացած դրամա ընթերցելիս ես տեսնում էի, որ Շեքսպիրի մոտ բացակայում է բնավորություններ կերտելու գլխավոր, եթե ոչ միակ միջոցը: Դա այն է, որ յուրաքանչյուր հերոս պետք է խոսի իրեն առանձնահատուկ լեզվով: Շեքսպիրի մոտ դա չկա: Բոլորն էլ արտահայտվում են Շեքսպիրի հնարած արհեստական լեզվով, որով ոչ միայն գրական կերպարները, այլև կենդանի մարդիկ երբևէ չէին խոսի:
.....
Հերիք չի որ նրա լեզուն լիովին արհեստական է, այլև հերոսներն են տառապում շատախոսությամբ: Սիրահարները, ինքնասպանության պատրաստվողներն ու սուսերամարտողներն այնքան շատ են խոսում ու այնպիսի թեմաներից, որ բոլորովին կապ չունեն ո'չ իրենց հոգեվիճակի, ո'չ էլ տվյալ իրադրության հետ ու լիովին անիմաստ են:
.....
Շեքպիրը բնավորություններ չի ստեղծում: Բոլոր հերոսները, որ կան իր գործերում, նա փոխառել է մինչ այդ գրված դրամաներից:
.....
Շեքսպիրի հերոսներից ոչ մեկն այնքան ակնհայտ չի ցուցադրում նրա անկարողությունն ու անտարբերությունը սեփական գրական հերոսի նկատմամբ, որքան Համլետը: Ու դրան հետևած մասսայական հիպնոսը, որ մարդկանց թույլ չի տալիս կասկածել, թե Շեքսպիրի որևէ գործ կարող է հանկարծ հանճարեղ չլինել , իսկ նրա կերտած կերպարները թերի են ու մակերեսային:
.....
Շեքսպիրը ոչ միայն արվեստի բարձրարժեք գործեր չի ստեղծել, այլև նրա ստեղծագործությունը միտված է մարդկանց նսեմ ու անբարոյական ուղով տանելուն


Ես էլ ութերորդ դասարանից սկսած մի քանի անգամ կարդացել եմ Շեքսպիրի դրամաներն ու երբևէ չեմ հասկացել, թե ինչո՞վ են դրանք բացառիկ: Այդ պատճառով էլ հաճույքով թարգմանեցի Տոլստոյի հոդվածից որոշ հատվածներ:

Կարծում եմ, այս թեման «Հայ գրականություն» բաժնից կարելի է տեղափոխել «Գրականություն» բաժին::8

Ռուֆուս
26.10.2010, 10:32
Արևածագ, իսկ էդ հոդվածի հեղինակն ո՞վ ա, նենց հավեսով իրեն բացասական վարկանիշ կտայի :angry

Իսկ Շեքսպիրի մեծությունը կայանում է թեկուզ նրանում, որ իր շնորհիվ ձևավորվեց ժամանակակից անգլերենը ու համաշխարհային գրականության մեջ ոչ մի գրող նման հարուստ բառապաշար չի ունեցել, ինչպես Շեքսպիրը :beee Մնացած բաների մասին էլ չեմ խոսում:

Շինարար
26.10.2010, 10:34
Արևածագ, իսկ էդ հոդվածի հեղինակն ո՞վ ա, նենց հավեսով իրեն բացասական վարկանիշ կտայի :angry

Իսկ Շեքսպիրի մեծությունը կայանում է թեկուզ նրանում, որ իր շնորհիվ ձևավորվեց ժամանակակից անգլերենը ու համաշխարհային գրականության մեջ ոչ մի գրող նման հարուստ բառապաշար չի ունեցել, ինչպես Շեքսպիրը :beee Մնացած բաների մասին էլ չեմ խոսում:Ռուֆ, նշված ա՝ Տոլստոյն ա:))

Ռուֆուս
26.10.2010, 10:38
Ռուֆ, նշված ա՝ Տոլստոյն ա:))

Ուշադիր չէի կարդացել:

Մեկը լիներ Տոլստոյի կիլոմետրանոց ձանձրալի վեպերը քննադատեր :beee

Շինարար
26.10.2010, 10:45
Ուշադիր չէի կարդացել:

Մեկը լիներ Տոլստոյի կիլոմետրանոց ձանձրալի վեպերը քննադատեր :beeeԻմ կարծիքով Տոլստոյի վեպերը կատարյալ են եթե ոչ գրական հանճարի, ինքնաբուխության, ապա գոնե վարպետության, գրական տեխնիկային կատարյալ տիրապետելու առումով, էնպիսի հնարքներ է կիրառել, որ ապշած ես մնում, կինոմատոգրաֆիային բնորոշ տարրեր կան նույնիսկ, տեղի, ժամանակի, հերոսի դիտակետերի կատարյալ արտացոլում, նույնիսկ ըստ դրվագների, թե որում որ հերոսն է որպես դիտակետ ընտրված, կարելի է հերոսների հերթականություն կազմել: Հրաշք ա, Ռուֆ, ու ոնց որ Շեքսպիրի համար ասացիր, որ բառապաշարը և այլն, և այլն, նույնքան մեծ է Տոլստոյի ներդրումը համաշխարհային գրականության զարգացման գործում՝ որպես վարպետության դասեր՝ մաստերկլասներ: Կարդալիս չես զգում, թե ոնց ես գրքի մեջ հայտնվում, բայց ի՞նչ մի զեղումների մեջ ընկա, դա լրիվ ուրիշ թեմա է:))

Շինարար
26.10.2010, 11:06
Մոդերատորական. թեման «Հայ գրականություն» ենթաբաժնից տեղափոխվել է «Գրականություն» բաժին:

Արևածագ
26.10.2010, 11:16
Ուշադիր չէի կարդացել:

Մեկը լիներ Տոլստոյի կիլոմետրանոց ձանձրալի վեպերը քննադատեր :beee

Չգիտեմ, ինչքանո՞վ է հարմար այս թեմայում քննարկումներ կազմակերպել, թե այսինչ գրողը ճի՞շտ է, թե՝ սխա՞լ այնինչ գրողի մասին հայտնած իր տեսակետի հարցում: Տեսակետները կարող են իրարամերժ լինել, որոնք մեր կարծիքներն են, ո'չ թե գրողներինը: Այդ պատճառով էլ, Ռուֆուս, ձեռնպահ եմ մնում գրառմանդ պատասխանելուց:

Rhayader
26.10.2010, 11:40
Տոլստոյը:[ մարդ, ով կարծում էր, որ արվեստը, քանի որ աղքատներին չի կերակրում, պետք է ոչնչացնել:
Չեմ պատկերացնում, ինչ բարոյական իրավունք ունի ձանձրույթի մասին խոսել «Պատերազմ և խաղաղություն» գրողը: Ձանձրույթի կվինտէսենցիա: Կամ էլ «Աննա Կարենինա» գրողը: Յախք:[
Օրինակ, ես էլ ռուս գրականությունից եմ գրեթե միշտ հետ տվել, այնքան մանր ու քաղքենի է: Սիրածս հեղինակներին (Գրիբոեդով, Գորկի, Դոստոևսկի, Բուլգակով, Նաբոկով և այլն) մատների վրա կարելի է հաշվել:
Որովհետև ռուս գրականության մեջ սովորաբար Ա կետից Բ կետը հասնելուց ավելի բարդ բան չկա: Որ հիշում եմ այդքան մարդկանց կողմից բարդ հոգեբանական դիլեմա համարվող «Մեր ժամանակների հերոսը» (պատկերացրեք՝ ես դնեի ու քյառթի ոչ մի բանով աչքի չընկնող կյանքի մասին գիրք գրեի նույն «բարդ հոգեբանական դիլեմայի» դեմքի արտահայտությամբ ու համեմելով ռազմալովելասական անհավանական արկածներով ու մանրամասն նկարագրություններով, թե ինչպես է նա աղջիկներ դոմփում ու թողնում և այլն բլաբլաբլա):
Այնպես որ, Տոլստոյն առնվազն կոմպետենտ չի խոսել Շեքսպիրի մասին: Ռուսները երբ են նորմալ դրամատուրգիա ունեցել, որ անգլիականի մասին խոսեն մի հատ էլ:

P. S. Շեքսպիր կարդալ:D ես էլ մի անգամ կինո եմ լսել, ձանձրացել:D

impression
27.10.2010, 09:48
ես մի բան չը հասկացայ
Վարուժանին արարքն ինչու ստոր կը համարվի?
մարդը համբուրել է, հո չի բռնաբարել
ու ում էլ որ համբուրել է, աչքիս լավ էլ գոհ էր էդ փաստից
համ էլ հազար անգամ մարդն ասեց` թույլ կտաս? խոստովանել

Վարուժանը հիանալի բանաստեղծ ա, իր անունը որ տալիս են, ինչ պատկեր ասես գալիս ա աչքիս առաջ, էնքան լեցուն ա նկարագրում, էնքան զգացմունք կա նկարագրածի մեջ, էնքան իրական են էմոցիաները

իսկ Շիրվանզադե որ ասում են, էն Քաոսի միջի Միքայելի հետ քնող ամուսնացած կնոջն եմ հիշում մենակ ու իրա բեղերը :D Շիրվանզադեն նենց հավեսով էր էդ բեղերի պահը շեշտում, մեռնում էի :D

Շինարար
27.10.2010, 11:08
Մի բան էլ ես ասեմ. ասացի Վարուժանի երկրպագու չեմ, բայց սա այն դեպքն ա, որ պարզապես իմը չի, բայց բարձր եմ գնահատում, եթե իրենց ընդգրկունությամբ դիտարկենք հայ երկու նման մեծության բանաստեղծ գիտեմ՝ Չարենց ու Վարուժան: Ակադեմիական առումով էլ Վարուժանին արևմտահայ պոեզիայում տալիս են մոտավորապես այն դերը, որ արևելահայում ունի Թումանյանը: Հա մեկ էլ մի տեղ ինձ հանդիպել է, որ Վարուժանը լրջորեն հավակնել է նոբելյան մրցանակի, հիմա աղբյուրը չեմ կարողանում գտնել, բայց արժանի համարում եմ բնականաբար: Իսկ նույն ակադեմիական առումով էլ լրջորեն կասկածում եմ, որ Շիրվանզադեի վեպերի պատճառով է, որ մեր դպրոցականները հաճախ ընդհանրապես չեն սիրում կարդալ, հիասթափվում են գրականությունից: Գուցե սխալվում եմ:

Rhayader
27.10.2010, 11:35
լրջորեն կասկածում եմ, որ Շիրվանզադեի վեպերի պատճառով է, որ մեր դպրոցականները հաճախ ընդհանրապես չեն սիրում կարդալ, հիասթափվում են գրականությունից: Գուցե սխալվում եմ:

Նաև Շիրվանզադեի:

AniwaR
27.10.2010, 19:07
ես մի բան չը հասկացայ
Վարուժանին արարքն ինչու ստոր կը համարվի?
մարդը համբուրել է, հո չի բռնաբարել
ու ում էլ որ համբուրել է, աչքիս լավ էլ գոհ էր էդ փաստից
համ էլ հազար անգամ մարդն ասեց` թույլ կտաս? խոստովանել


Ո՜հ, ուրեմն քո կարծիքով սիգարը սիգա՞ր է նշանակում::D

impression
27.10.2010, 23:46
Ո՜հ, ուրեմն քո կարծիքով սիգարը սիգա՞ր է նշանակում::D

իմ կարծիքով Շիրվանզադեն կոմպլեքսավորված էր, բայց հավես չունեմ նրա դառը մանկության մեջ խորանալու :)

Ծով
28.10.2010, 16:59
ժո'ղ, էս թեմայի վերնագիրը փոխեք <Գրողներն ընդդեմ գրողների >թեմայում <ակումբցիներն ընդդեմ ակումբցիների>...
լավ, թեմա ա , բայց ձեռքիս տակ ոչինչ չունեմ: Թումանյանի հոդվածներում պետք է որ նյութեր լինեն թեմային համապատասխան...եթե կարող եք, մեկդ թերթեք...
հա...Շիրվանզադեն....Մարկոս աղա Ալիմյանը ծանր հիվանդ էր...լօլ
մեր դասարանում հենց ասում էին պատմիր <<քաոսը>>, էս տողն ասում էինք, մի ժամ ծիծաղում էին էրեխեքը, իսկական քաոս էր գոյանում, վեպը պրծնում էր...դե բայց եկե'ք խոստովանենք հիմա կարգին սերիալի սցենար կլիներ Հմեկի համար...լօլ
Գիտեք ինչ, նույնիսկ այնպիսի մեծություններին, ինչպիսին է Վարուժանը, կարելի է քննադատել, բայց ախր, եթե գրող ա քննադատողը, գոնե ոչ Շիրվանզադեն , լավ էլի....Հետո ինչ գրականության գրքում հարևաններ են եղել...

Շինարար
21.05.2013, 15:44
Նոր Հետքում (http://hetq.am/arm/news/26583/mi-ztman-patmutyun.html) տեսա: Կամսարի ու Չարենցի մասին:


Մի զտման պատմություն (http://hetq.am/arm/news/26583/mi-ztman-patmutyun.html)


Լեռ Կամսար

ՀՍԽՀ Բանգյուղտեսչությանը կից հանրապետական հանձնաժողովին
Պատճենը` Կենտկոմին
Պատճենը` Պատմությանը

Գեղեցիկ սովորություն

Դատարաններում մեղադրյալին բեմ հանելիս հարցնում են սովորաբար.

- Դատարանի կազմի դեմ առարկություն ունե՞ս։

Գեղեցիկ սովորություն է սա, որը սակայն չկիրառվեց դատավարությանը այնքան նմանող իմ զտման ժամանակ։ Այս սովորությունը կիրառվում է բոլոր ժամանակների օրենքներում, այն պատճառով, որովհետև Քրիստոսի ծննդյան թվականից այս կողմը ընդունված չէ առհասարակ, որ իր աչքի մեջ գերան ունեցող դատավորն ուրիշի աչքից շյուղ հանելու իրավունք ունենա։

Այժմ երկու խոսք դատավորներիս մասին։

Ս Ի Մ Ա Կ

Կարո՞ղ է նախագահ լինել մի մարդ, երբ չգիտե թե ժողովի մեջ բոլորը հավասար իրավունքներ են վայելում, երբ խնդիրը անհատական վիրավորանքին է գալիս, և չի կարելի Ակսել Բակունցին գլխի վրա դնել, իսկ Լեռ Կամսարին ոտքի տակ։

Ինչպե՞ս կարող եմ ես` 43 տարու «մանուկս», ինձ «դաստիարակ» ընդունել մի մարդու, որը կյանքում ծնրադրել է բոլոր աստվածներին և դեռ զառամած չլինելով, մի երկու աստված երկրպագելու էլ ժամանակ ունի։

Չասե՞մ իրեն հապա, որ մահվան դատապարտված հանցավորին անգամ, պարանը վիզը անցկացնելիս, չեն հայհոյում։

Որտեղի՞ց վերցրեց նախագահ Սիմակը իր ապլոմբը, գուցե նրանից, որ նա կուսակցական է, մանկագիր ու դասագրքերում սոցիալիզմ է շինում մանուկների համար։

Եթե այստեղ տեղը լիներ ու շեղումից շվախենայի, ես ցույց կտայի, որ մանկագիր Սիմակի տիկնիկային մոտեցումը դեպի սոցիալիզմի կառուցումը ոչ թե սոցիալիստական շինարարություն , այլ սոցիալիստական քանդարարություն է։

Ես ցույց կտայի, որ նրա թխածո, մտացածին հերոսներից ոչ մեկը չի ծնվում արգանդից, որ նրա նյութերը դասագրքերում անբեղուն ձվեր են ինկուբատորում շարված, որ նա սոցիալիզմը կառուցելու դժվարությունները հոգեբանորեն մանկացնելու կարողությունից իսպառ զուրկ լինելով, մոլորեցնում է լոկ մանկան, այդ շինարարությունը գզած բամբակի մեջ գլորվելու չափ հեշտ պատկերացնելով նրան։

Չ Ա Ր Ե Ն Ց

Իմ երկրորդ դատավոր Չարենցն այսպես սկսեց.

- Նոր գալով, թեև ես չլսեցի, թե ինչ խոսեց Լեռ Կամսարը, բայց հայտնի է, թե ինչ պիտի խոսած լինի…

Հետո էլ վերջացնելով «իր խոսքն» ասաց.

- Ես առաջարկում եմ զրկել Լեռ Կամսարին վերջին խոսքից, որովհետև հայտնի է, թե ինչ պիտի խոսի…

Եվ հարգվեց առաջարկը։ Նախագահ Սիմակը ինձ զրկելով վերջին ձայնից, փրկեց Չարենցին, և նրա հարձակման ստոր շարժառիթները ծածկված մնացին հասարակությունից, որը սակայն երկու խոսքով կուզեմ պարզել այստեղ։

Առաջին անգամ ես Չարենցին պատահեցի 19-ը թվին փողոցում։ Նա շատ հարգալից մոտեցավ ինձ և խնդրեց ծանոթանալ։ Ծանոթացա։ Երկուսս էլ հայ գրողների ընկերության անդամ էինք, ու հետզհետե այնքան մտերմացանք, որ նա իր կոմունիստ լինելու գաղտնիքը չթաքցրեց ինձանից, և այդ այն ժամանակ, երբ դաշնակները որսկանի հոտառությամբ բոլշևիկ էին որոնում։ Այդ թվականին նա ընկերաբար խորհուրդ էր տալիս վերջ տալ մանր լրագրական ֆելիետոններտիս և սկսել «Դոն Քիշոտի» նման մի խոշոր երկ գրել դաշնակցական խմբապետների կյանքից։

Այստեղ էլ կտրում եմ պատմությանս թելը` մի երկու հարցում տալու Չարենցին։

- Այդ ինչպե՞ս պատահեց, որ 12 տարի առաջ ինձ Սերվանտեսի տաղանդ էր վերագրում ( Սերվանտես, որի կոշիկի փոկերն իսկ արձակելու արժանի չէի ես), իսկ հիմա ի զարմանս իմ, հանկարծ «վարձու գրչակ» է համարում։

Երկրորդ` կարելի՞ է վարձու կամ ծախու գրչակ անվանել ինձ, առանց անբաստանած լինելու խորհրդային կառավարությանը, չէ՞ որ 21 թվից սկսած ես բացառապես գրել եմ խորհրդային մամուլում։ Գրիչ գնելը ավելի պակաս հանցանք է, քան գրիչ վաճառելը։

Երրորդ` եթե զտմանս ժամանակ բեմ դուրս եկա «որոշ կազմակերպված դաշնակցական իդեոլոգիայով», ինչո՞ւ էր դաշնակցական իշխանության ժամանակ առաջարկում ինձ «Դոն Քիշոտ» գրել դաշնակցականների մասին։ Իսկ այն, որ պատասխանատուի աշխատավարձ ստացող և դասագրքային ու զանազան այլ ձեռնտու կապալներից կլորիկ գումարներ վաստակող Չարենցը միցած Սիմակի հետ, ինձ մեղադրում էին «գռփողականության» մեջ, այդ արդեն տանելու բան չէ ու ես չեմ կարող չպոռալ.

- Ի՞նչ է սա, այսօր բոլոր ուղտ կլանողները մժղուկ քամելու են հավաքվել։

Բայց ինչո՛ւ, այս բոլորն ինչո՛ւ։

- Որովհետև գրավոր պարսավել եմ նրան, որպես «թուքի», «խլինքի» և «մեզի» երգիչ և բանավոր վռնդել «դեն եմ թքել»[1] նրա անձնական ծանոթությունը, որպես բարոյապես անարժեք մարդու։

Ա Կ Ս Ե Լ

Միակն իմ մեղադրողներից, որ քիչ թե շատ կոռեկտ պահեց իրեն` Ակսել Բակունցն էր։ Բայց սա էլ օձիքես պինդ բռնած ուզում էր, որ ես անպայման մի աշխարհայացք ունենամ։ Ինչքան ասացի, թե չունեմ այդպիսին` ձեռքից չազատվեցի։ Ես էլ ստիպված, ինքզինքս անհատապաշտ հայտարարեցի։ Հայտարարեցի և մտածեցի` ծո անհատն ինչ է, որ մարդ նրան պաշտի։ Չէ որ ամառ ժամանակ երեք օրվա մեռած անհատին մոտենալիս, պետք է թաշկինակը սեղմել քթին։ Եվ միթե գրողին այդքան հարկավոր է այդ «աշխարհայացք» կոչված բանը։ Կամ կարելի՞ է աշխարհայացք ունենալ, առանց ճանաչելու, թե ինչ է «աշխարհը»։ Ճիշտ է, այս բոլոր պրոլետ գրողները, լցված ատրճանակի նման «աշխարհայացքը» պատրաստ-կապած ման կուգան, բայց չտեսա մի օր, որ այդ աշխարհայացքը իրենց գրվածքների մեջ կրակեին։

Օրինակ, ինչ աշխարհայացք կա Ակսելի այն գրվածքների մեջ, ուր Մթնաձորի արջերը «թոնթորալով» ման կուգան օրնիբուն։

Չարենցն աշխարհայացք ունի՞։ Ոչ, իհարկե։ Նրա գլուխգործոցը «Ամբոխները խելագարվածն» է։ Եվ ինչ։ Նա 12 տարի առաջ ինչ հաջողությամբ, որ ամբոխները խելագարացրեց, նույն հաջողությամբ չկարողացավ հետագայում խելքի բերել նրանց և սոցիալիստական շինարարությանը լծել, ու բոլորը կատարվեցին իր գրվածքներից դուրս։

Արարողությունը

«Զտումը», սակայն, սաստիկ նմանեցավ Հիսուսի դատավարությանը։

Նախագահ Սիմակը 100 տոկոսով Կայիափա քահանայապետն էր։ «Խաչ հան զդա» պոռացող փարիսեցիներն իրենց տեղերում կազմ պատրաստ։ Մեկը դրանցից մինչևիսկ պոռաց. «Պետք է ոչնչացնել նրան» (այսինքն` ինձ) և գրավել նրա ունեցվածքը («Ի վերա պատմուճանաս վիճակս արկանեին»)։

Քրիստոսի Կայիափան ուզեցավ անպայման նրան «թագավոր» դուրս բերել, իմ Կայիափան ինձ «աղա» դուրս բերավ, Թովմաղյան կանչելու տեղ Թովամա- աղայան կանչելով։

Միայն ես իսկական Քրիստոսը չէի, ճիշտ է, իմ «թագավորությունն» էլ նրա պես այս աշխարհից չէր, բայց ես նրա պես հեզ և անհիշաչար չէի։

Երբ բեմ ելնելուս, դեռ բերանս չբացած, իմ «դաստիարակի» կոպիտ վերաբերմունքից ես հասկացա, որ դատավճիռս արված է արդեն նախապես, և ինձ կանչել են, որ համապատասխան «հանցանքներ» գործեմ միայն։ Այս տմարդի, միջնադարին միայն հատուկ տեսարանի հանդեպ կծկվեցի, տնկեցի փշերս ցասումով, այնպես ինչպես ոզնին է դիրքավորվում իժի հանդիման։ Այդ րոպեին իմ գերագույն նպատակն էր երևալ Սիմակին այնպես, ինչպես չէր ուզենար տեսնել ինձ, ասել այն` ինչ չէր կամենա լսել ինձանից, որպեսզի ցույց տամ դրանով, թե նա դեռ որքան փոքր է դաստիարակ լինելու համար։ Այնտեղ, բեմ հանելով ինձ, ընթացիկ բոլոր հակահեղափոխական դավանանքներով զարդարեցին։ Միայն լոմինտ ձևականության մեջ, կարծեմ մոռացան մեղադրել։ Սակայն մի փոքր հմուտ դերձակը կնկատեր անմիջապես, որ այս «գատովի» մեղադրանքներից ոչ մեկը վրաս չէր «նստում»։ Որովհետև ես սովորություն չունեմ ոչ «գատովի» հանցանք գործելու, ոչ էլ «գատովի» գաղափար դավանելու։ Գաղափարներս սովորաբար մարմնիս վրա եմ կարել տալիս, և որպես այդպիսին, ոչ միայն «խորհրդային բեմը չեմ օգտագործում այդ քարոզելու» այլ այդ սկզբունքները մի օրով իսկ փոխ չեմ տալիս ուրիշին դավանելու համար։

Այնտեղ մեկը մինչևիսկ «ուռճացած տնտեսատեր» հայտարարեց ինձ, ի նկատի ունենալով, որ խորհրդային կարգերին կատարելապես «թշնամի» լինելու համար անհրաժեշտ է նաև այդ հանցանքը, ու չնայած նրան, որ հայտարարեցի, թե այո, ճիշտ է, ունեի 40 փեթակից մի մեղվանոց, որը միայն վնաս էր տալիս, որի կեսը այս տարի անտերությունից փչացավ, որը սա երկրորդ տարին է հանձնել եմ Էջմիածնի որբ եղբորս որդուն, որ տարեկան տալիս է միայն 2 փութ մեղր, որի դիմաց անցյալ տարի 200 ռուբլի հարկ վճարեցի ու թե այս տարի ինչքան պիտի տամ, այն էլ Աստված գիտե, մի մեղվանոց, որից սաստիկ ցանկացել եմ ազատվել, բայց ոչ ոք չի մոտեցել` արկղերի փտած ու ծակծկված լինելու պատճառով, մեղվանոց, որ միայն գլխացավանք է բերել ինձ և ոչ շահ` չեղավ։ Չնայած նրան, որ հայտարարեցի, թե խարխուլ տունս ըստ ձևի է միայն իմս, որ Գավգործկոմին է ըստ էության, և կանգուն մնալու համար դեռ իմ սուղ միջոցներից է խլում, փոխանակ օգուտ տալու` չեղավ։ Էլի շարունակեցին ինձ տնտեսատեր համարել ու չիմացա ինչ լեզվով խոսել, որ նրանց հասկացնեի, թե մենք 6 անձ ընտանիք, բացառապես ապրում ենք իմ ստացած 190 ռուբլի ռոճիկով։

Եվ վերջապես, տնտեսությունս ստուգելը խոմ մետաֆիզիկական մի բարդ խնդիր չէ, չէ որ երկու հոգուց բաղկացած մի բրիգադ տեղն ու տեղը կպարզի հարցը, եթե, իհարկե, ցանկալի է ընդհանրապես, որ ես այդ խնդրում իրավացի լինեմ։

Շինարար
21.05.2013, 15:47
Շարունակություն: (http://hetq.am/arm/news/26583/mi-ztman-patmutyun.html)


ՈՎ ԵՄ ԵՍ

Առանց դավանանքի մի մարդ։

Դավանանք կամ աշխարհայացք չեն ունենում մեկ նրանք, ովքեր բնավ չեն փնտրում, մեկ էլ նրանք, որոնք շատ են փնտրում։

Երկրորդ տեսակի դավանազուրկներից եմ ես։ Իմ ողջ կյանքում փնտրել եմ մի բան արժանի դավանելու ու չեմ գտել։ Գիտեմ, սա մեծ դժբախտություն է, գիտեմ, հավատ, կրոն, դավանանք, աշխարհայացք, իդեալ` սրանք ձեռնափայտեր են, որոնց մարդիկ բռնում են սովորաբար մոր արգանդից գերեզման գնալու ճանապարհին, սրանք բլուզի ծոպ կամ քահանայի մորուք են, որոնց հետ խաղում են գերեզմանի դռանը հերթի կանգնած մարդիկ։

Գաղափարն, իբրև երևույթ, գեղեցիկ է ինձ համար` քանի նա ֆարտուկ հագած չի մտել առտնին տնտեսության մեջ։

Քրիստոնեությունը բարձր էր քանի հալածական` իր գաղափարական փուլում էր ապրում։ Իսկ այն ժամանակ, երբ հաղթանակեց և մարմնավորվեց որպես եկեղեցի, ունեցավ իր «սպասավորները», բյուջեն և այլն, դարձավ կռապաշտություն, և այլևս դժվար է որոշել, թե իր հետևորդներից որն է «աստծուն» ծառայում, որը «մամոնային»։ Էլ չեմ խոսում ծեսի մասին, որը բոլոր գաղափարների կրծող որդն է։

Դաշնակցությունը կորցրեց իր վերջին համարումն իմ աչքում, երբ կառավարություն դարձավ, որի ժամանակ ցույց տվեց իր անծայրածիր ապիկարությունը միայն։

Ինձ հիշատակելի էին կոմունիստները այն ժամանակ, երբ նրանք մի բուռ մարդկանցով հալածվում էին ու Սևան աքսորվում, մինիստրի օգնական Վահագն Քրմոյանի ժամանակ։ Այն ժամանակ զոհ էր ու զոհողություն` գաղափար էր, չկար աթոռ, բյուջե, դիրք ու պաշտոն, նորածին մի բույս, որ չուներ «թեքում»։

Տոլստոյն ասել է. «Իդեալը երկար ձողին կապած մի լապտեր է, որն անմերձանալի հեռավորությամբ ընթանալով մարդու առջևից, լուսավորում է միայն նրա ճանապարհը»։ Ես էլ նույն բառերը չկրկնելու համար ասում եմ` իդեալը մի փայտե հրացան է, որը շինված է չկրակելու համար։

Գաղափարները լինեն երկնային, թե երկրային, երբ հաստատություն են դառնում, միշտ ստանդարտ ձևով են քայլում գետնի վրա։ Մի քայլ չեն փոխում առանց ծեսի, որը մեծ մասամբ անհետացող կրոնը թողնում է իր հետնորդներին` փոխելով անունը միայն։

Մարդն ինձ համար դեռ մնում է նախկին մարդակերը։ Վայրենի մարդը մորթում էր իր գերուն և ուտում էր նրա միսը, որը 5 փութ կարող էր կշռել։ Արդի ընտանի մարդը հավաքում է 10000 մարդ իր գործարանում և նրանց աշխատանքը շահագործելով, գնում է մեկ հոտ ոչխար, որն ունի ոչ թե հինգ, այլ հինգ հազար փութ միս։

Ձևերը փոխվել են, էությունը մնացել է նույնը։

Իմ կոդեքսի մեջ գերագույն պատժի արժանի են ու գնդակահարում են միայն այն մարդկանց, որոնք կեղծում են ու թաքցնում իրենց դավանանքը։

Ես «ցինիկ անկեղծությամբ» (ինչպես որակեց Չարենցը) բաց կանեմ ամեն անցորդին իմ ներսը։ Ամոթալի է` ինձ ինչ, գովելի է` ինձ ինչ։ Խոմ ես չեմ ստեղծել։ Խնձորենին կարող է մտածել դերասանի իրավունքով մի տարի էլ խնձորի փոխարեն սերկևիլ տալ։

Մարդիկ սովորաբար 40-ից դենը գաղափարի պատվաստ չեն բռնում։

Ամեն անգամ, երբ փողոցում տեսնում եմ Քաջազնունուն, Ղազարյանին կամ այդ «ականավորներից» մեկն ու մեկին, որոնք Հայաստան եկած սոցիալիզմին են հարել, «պերեդելկա» արված շրջազգեստի եմ նմանեցնում մտովի, որոնց, սակայն, դաշնակցությունը 40 տարի հագավ ու որոնց հին կարի տեղերը դերձակի աշակերտն անգամ կարող է նկատել հիմա։ Այդ մետամորֆոզը կատարվելու էր առնվազն 12 տարի առաջ, երբ կումունիստները հալածվում էին իրենց իսկ ձեռքով։ Այն ժամանկ գործը գաղափարի հետ կլիներ միայն և ես, գլխարկս հանած, ծունկի կգայի այդ գաղափարի մարդոց առաջ։ Իսկ հիմա գործի մեջ խառնվել է պաշտոն, ռոճիկ, սենյակ իր հարմարություններով և, վերջապես, Հայաստան (թեկուզ խորհրդային)։ Դե արի ու ջոկիր, թե ուր է սկսվում գաղափարականը և ուր վերջանում անհատական-նյութականը այս մարդկանց։

Ինչպես Շվեյցարիան գեղեցիկ է, որովհետև այլազան կեղև ունի, այնպես էլ մարդկություն է գեղեցիկ, երբ ունի գաղափարի, համոզումի, կարծիքի և ճաշակի այլազանություն։

Քաղաքական կյանքով ապրող բոլոր մարդկանց մի կուսակցություն` չափազանց քիչ է, բնական չէ ու չի կարող լինել։ Կոմկուսակցության պրակտիկան հենց ապացուցում է այդ։

Ո՞ւր է կուսակցության «հին գվարդիան»։ Չկա։ Նրանք «թեքվեցին», նրանց հաջորդներն էլ են թեքված, հաջորդների հաջորդներն էլ, ու ոչ մի երաշխիք, որ թեքումների այս պրոցեսը կանգ կառնի մի օր։ Իսկ այդ թեքումները ոչ այլ ինչ են, եթե ոչ կուսակցություններ, այո, սոցիալիստական, սակայն տարբեր կուսակցություններ։ Կոմունիստներից զատ կան և այլ սոցիալիստական կուսակցություններ, մինչևիսկ դաշնակցությունն էլ իր «կովկասյան նախագծում» ուներ սոցիալիստական մաս, որը, սակայն, 6-րդ անզարգացած մատի նման կպած էր նրանց «ծրագրին» անգործածելի։

Բերում եմ հետևյալ օրինակը` ցույց տալու, որ ինչ որ բնական է, դժվար է թեքել։

Միջնադարյան մի կրոնավոր իր նորածին զավակը սեռական կյանքից` աշխարհի այդ ամենագայթակղիչ զգացմունքից զերծ պահելու համար լեռ բարձացրեց` ճգնական կյանքով ապրեցնելու։ Տղան մինչև 17 տարեկան կին չտեսավ ու չգիտեր` ինչ բան է կինը։ Մի օր, սակայն, հեռու սարի գլխից տեսավ կանացի մի բազմություն մոտակա վանքը ուխտի կերթար։

- Պապա՜, պապա՜, ի?նչ բան են սրանք,- պոռաց տղան։

- Սրա՞նք, սրանք… ը՜ըը… սրանք սագեր են, զավակս… այո, մի տեսակ սագեր…

- Սագե՞ր։ Օհ, ինչ լավ սագեր են, պապա, մի հատ առ ինձ համար,- աղերսում էր որդին…

Սրանով կամենում եմ ասել` անունը կուզեք «թեքում» դրեք, կուզեք` «կուսակցություն», տարակարծությունը բնական է ու անհեղելի։

Թեև չմոռանամ ասել նաև այն, որ այս կամ այն կուսակցության պատկանելու համար միշտ խելք, համոզմունք և նման բնական գործոնները դեր չեն խաղում, մանավանդ՝ անչափահասների մեջ։ Շատերի կանայք կուսակցական են միայն նրա համար, որովհետև ամուսինները կուսակցական են։

1904 թվի Սասունի կռիվներին ես ճեմարանում փոքրիկ աշակերտ էի։ Էջմիածնից լազի շորեր հագած զինվորներ գնում էին Սասուն՝ Անդրանիկին օգնելու։ Նրանք վանքի անտառում հաղորդվում էին, մի բաժակ գինի խմում, լեզգինկա պարում և ճամփա էին ընկնում։ Ինձ վրա մեծ տպավորություն էին թողնում նրանց հագի վարը նեղ, հետույքն ուռած լազի շալվարները։ Իմ կարծիքով, այդպիսի հետույք ունեցող զինվորը անպարտելի մի բան էր, և եթե մի փոքր էլ մեծ լինեին շալվարի այդ ուռուցքները, չեմ կարող երաշխավորել, որ ես այժմ դաշնակցական չէի։

Հետագայում, իհարկե, հայ-թուրքական ընդհարմանը շատ էլ չափսոսացի, որ դաշնակցական չէի դարձել։

Ճեմարանում գիշերելու եկավ 17 հոգուց բաղկացած հնչակյան մի խումբ, որոնց սպիտակ չուլ փափախները և ձեռների միատեսակ սվինավոր մոսինները նախկին «համոզումները» միանգամից սրբեցին-տարան…

Ես վերջացրի իմ աշխարհայացքի մասին։

Չգիտեմ՝ հետադիմական են մտքերս, թե առաջադիմական, սակայն գիտեմ, որ իմ մտքերն են։

Համապատասխանու՞մ են որևէ գիտական վարդապետության, ունե՞ն ստանդարտ կառուցվածք, մտնու՞մ են որևէ քաղաքացիություն ստացած «իզմի» մեջ` չգիտեմ։ Իմ մտքերով «թշնամի՞» եմ խորհրդային կառավարությանը, բարիկադի «ա՞յս» կողմն եմ արդյոք, թե՞ «այն»՝ դարձյալ չգիտեմ ու հարցնում եմ՝

Ի՞նչ է նշանակում «թշնամի»։

Ամբողջ տասը տարի երեք ոխերիմների` աստծո, դաշնակցության և ապարատի բյուրոկրատիզմի դեմ կռվող մի մարդ եթե կարող է ձեզ թշնամի լինել, ուրեմն ճի՛շտ որ ես ձեզ թշնամի եմ։

Եթե ես` հեթանոս «անբանդերոլ» գրողս, ընդհանուր հաշվում ավելի օգտակար չեմ եղել ձեր կուսակցությանը, քան այլ մի կարգ «բանդերոլավորներ», որոնք անբեղուն հավի նման միայն կչկչում են բեմերում, միայն աղմկում ու թափահարում թևերը՝ անկարող մի ձու դնելու մեր գրական պնակում, թշնամի եմ։

Եվ դատողություն։

Մի՞թե թշնամին կարող է «ցինիկորեն անկեղծ» լինել իրենից ֆիզիկապես ուժեղ թշնամու առաջ։

Ո՛չ, չի կարող։

«Ցինիկորեն անկեղծ» լինում են միմիայն բարեկամի, միմիայն մտերիմների հետ։

Հին ժամանակ «ցինիկորեն անկեղծ» էին հավատացյալները՝ իրենց խոստովանահոր առաջ չոքած, եկեղեցու մեջ։

Ճիշտ է, շնորհիվ իմ անդիսցիպլին մտածելակերպի՝ անկարող եմ ձեր կուսակցության շարքերում սոցիալիզմ կառուցել, բայց շատ հաջող և շատ վարպետ կարող եմ հրապարակը մաքրել, պատրաստել այն շինարարության, պեղել հիմքի տեղերը թշնամի խութերից և, վերջապես, քանդել հինը։ Քանդելը հեշտ բան չիմանաք։ Գավգործկոմը Երևանի Ռուսաց եկեղեցին քանդելու վրա 40 հազար ծախսեց, և ինչքան նեղությամբ։ Բոլոր շարադրողները գիտեն, որ գտնել գրվածքի ավելորդաբանությունները և իմաստուն ձևով սղելը նույնքան արժեքավոր է, ինչքան նորը գրելը։

1921 թվին, արձագանքելով «Խորհրդային Հայաստանի» կոչին, իմ ոտքով Թավրիզից Հայաստան եկա, համաձայնվեցինք ժամանակի ղեկավարության հետ և աշխատակցության անցա։ Եթե ղեկավարությունն այն օրն ասեր ինձ, թե 10 տարի հետո բարիկադի վրա պիտի բարձրանաս, ես եկած ճամփովս ետ կերթայի։

Ես ի՞նչ բարիկադի մարդ եմ։ Ո՞ւմ դեմ կռվեմ կամ կռվելիս եթե հանկարծ հաղթեցի, ինձ հարկավոր է 2 սենյակ, մի խոհանոց և 40 մետր պարտեզ, որ արդեն Քաղխորհուրդը խոստացել է տալ ինձ առանց կռվի։

Սրանից դուրս, եթե մի օր վիճակվեր ինձ հաջող պարել Հերովդեսի առաջ, և նա ասեր «խնդրիր, ինչ որ կուզես»-ը, ինչի՞ս է պետք «Հովհաննես Մկրտչի գլուխը այս սկուտեղի վրա»։ Ես կուզեմ իմ գլուխն իմ ուսերի վրա։ Մի գլուխ, որով ինչ ուզեմ` այն մտածեմ, ինչ ցանկամ` այն դավանեմ։

Ահա իմ ողջ «իմպերիալիզմը»։ Մի իմպերիալիզմ, որի համար իսպառ ավելորդ է սուրը հանել պատյանից։ Ինչքան էլ անհավասար բաժանվի, ամեն մարդու 2 սենյակ, մի խոհանոց և մի գլուխ միշտ կհասնի կարծում եմ։

Ուղղում` մինչև սխալվելը

Խոսելով իմ մասին՝ ասացի, որ դավանանք չունեմ։ Բայց մի՞թե հնարավոր է այդ։ Ոչ, իհարկե։ Անկուսակցական, անդավանանք եղողի գլխում տորիչելյան դատարկություն պիտի լինի անպատճառ։

Ինձ թվում է` նա, ով ասում է` ոչ մի դավանաք չունեմ, ուզում է ասել, որ բոլոր դավանանքները միասին ունեմ։ Անկուսակցականին, ամենայն իրավամբ, պան-կուսակցական կարելի է անվանել։

Մեկ կուսակցության պատկանողը, կամ մի դավանանք ունեցողը նման է այն ամուսնացող երիտասարդին, որը քահանայի առաջ խոստանում է իր դավանանքի հետ «մեկ բարձի ծերանալ», քոռ լինի, քաչալ լինի` տեր լինել։

Անկուսակցականը ոչ մի կողակցի հետ ուխտ չունի կապած։ «Աչքը դուրս» տղամարդու նման ման է ածում իր ախորժակը բոլոր գաղափարների վրա։

Ես այդ կողմից կատարյալ Դոն Ժուան եմ։ Գեղեցիկ գաղափար տեսնելուն պես` «անմիջապես նրա ձեռքը կխնդրեմ»։

Եթե այս այսպես է, ըստ իմ տեսության, ուրեմն իմ դեգերումներում ունեցել եմ նաև կոմունիստական թեքո՞ւմ։

Այո, ճարտարապետության հարցում ես մոտեցա կոմկուսակցությանը իր ժամանակին։ Արամայիս Երզնկյանը ծաղրեց ինձ Ջիվանի բառերով ու «աքլոր» անվանեց։ Ես պատասխան գրեցի` թերթը չտպեց։ Մտածեցի՝ եթե թերթը մոնոպոլ է մի մարդուն միայն, չարժե զբաղվել այդ խնդրով։

Երզնկյանն իր այդ գրվածքում ուզում էր ասել` տեսեք, թե բանն ո՞ւր է հասել, որ Լեռ Կամսարն անգամ սոցիալիստ է դարձել։ Մի մարդ, որ իրավունք չունի այդ անելու։

«Զտմանս» ժամանակ Չարենցն էլ անդրադարձավ ճարտարապետության մասին գրված իմ ֆելիետոնին և հայտարարեց, որ կեղծ է` մոռանալով սակայն, որ ես «ցինիկորեն անկեղծ» եմ։

Շինարար
21.05.2013, 15:48
Շարունակություն (http://hetq.am/arm/news/26583/mi-ztman-patmutyun.html)


Պատժի էվոլյուցիան

Ահա այն բոլորն, ինչ կարող եմ ասել իմ մասին։

Այժմ ես ու Սիմակը կանգնած ենք հանձնաժողովի առաջ։ Մեր մեջ վեճ կա։ Ըստ իս՝ իմ այս տասը տարվա խորհրդային մամուլին մատուցածս ծառայության համար ես արժանի եմ ոչ թե պատժի, այլ վարձատրության։ Ըստ նրա` գործազրկության, հետևաբար` սովամահության։

Բայց դուք սա նայեցեք, թե օրենքները որքան են փոխվել Ադամի ժամանակներից։

Աստված իբրև գերագույն պատիժ Ադամին տվեց իր ճակատի քրտինքով աշխատելու և ապրելու պատիժը, այսօր այդ պատիժը պարգև է արդեն, որից զրկում է ինձ Սիմակը՝ չասելով, սակայն, թե ինչո՞վ պիտի ապրեմ՝ դուրս գալով դրախտից։

Եթե խնդիրը ինձ, կնոջս և 90-ամյա մորս վերաբերեր` ոչինչ, ես կօգտվեի «Սոկրատեսի բաժակից» առանց ամենայն ափսոսանքի։ Մահը «գերագույն պատիժ» է միայն նրանց համար, որոնց կյանքը «գերագույն հաճույք» է եղել։ Ծերունի մորս կհրամայեի արագացնել քայլերը, մի բան էլ կինս կաներ։ Բայց բանը նրանում է, որ ես միակ կերակրողն եմ երեք փոքրիկների, որոնցից մեծը միայն վեց տարեկան է, և որոնք տանը նստած ողջ օրը «Լենին պապի» են մեծարում և «Տրակտոր ջան» երգում։ Մեկը նրանցից մինչևիսկ ասում է. «Տրակտորը գյուղ մտավ` փայտե արորը կորավ»։

Սրա՞նց հետ ինչ պիտի անել։

Արագիլի իրավունքով

«Անսուրբ» թռչուններից անգղն ու արագիլը տրադիցիոն կարգով առանձին իրավունքներ են վայելում, և մարդը հանդուրժում է նրանց գոյությունը։ Այդ թռչունները կարծես օտար հյուպատոսներ լինեն մարդկանց երկրում։ Արագիլին սպանելն անգամ մեղք է համարվում, և այդ անճոռնի թռչունը, որը ոչ համեղ միս ունի, ոչ անուշ ձայն, շինում է իր բույնը մարդկանց տան կտուրին կամ նրանց բակի բարդու ծայրին արձակ համարձակ, անգամ մտերմաբար։ Ինչո՞ւ։

Որովհետև արագիլը ոչնչացնում է մարդկանց թշնամիներին` կռկռան գորտին, օձին և այլ թունավոր մորեխների։

Բան է, եթե Հանրապետական հանձնաժողովը գտնի, որ ես իրավունք ունեմ ապրել, թող գրի, որ թույլատրվում է ինձ ապրել այս երկրում արագիլի իրավունքով, իբրև մեկը, որը տասը տարի կտցահարել է խորհրդային կարգերի երեք թշնամիներին։

Այո, ոչ ավել, ոչ պակաս։
Արագիլի իրավունքով…
Խորին հարգանքով մնամ`
Պետհրատի վարչության 1931թ. հոկտեմբերի 15-ի
նո. 189 հրամանով պաշտոնից արձակված
«առաջին կարգով զտված» սրբագրիչ`
ԱՐԱՄ ԹՈՎՄԱՂՅԱՆ
կամ ինչպես թերթում հայտարարված էր փակագծի մեջ
(ԼԵՌ ԿԱՄՍԱՐ)

27-ը հոկտեմբերի, 1931թ.
Երևան



[1] Չակերտներում գրված բոլոր բառերը Չարենցինն են, ֆուտուրիզմին հարելու ժամանակահատվածում։

Արէա
21.05.2013, 17:07
Ամեն ինչ սկսվեց Կամսարի "Իշաբար շարված ողորմի" ֆելիետոնից: Կամ ավելի ճիշտ Չարենցի "Ռոմանս անսերից (http://yeghishecharents.wordpress.com/2012/04/04/%D5%BC%D5%B8%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BD-%D5%A1%D5%B6%D5%BD%D5%A5%D6%80/)":
Չարենցի վերջի շրջանի գործերը խիստ տարբերվում են սկզբնական շրջանից:
Կամսարը ճիշտ է նկատել թե. "Ինքը Հոկտեմբերի երգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։" մոռանալով որ մի ժամանակ ինքն էլ էր "սեպտեմբեր" երգում:
Ինչևէ: Սա էլ Չարենցի թշնամանքի պատճառը.

Լեռ Կամսար
«Իշաբար շարված ողորմի» (Որ Չարենցը «թքի» վրան)

Ընդհանուր.- Չարենցը պրիզմա մըն է, կախված հայ գրականության վրա։ Արևելյան կողմեն դիտես` «հանճար» կերևա քեզի, արևմտյան կողմեն նայես` «բանջար» կտեսնես, հյուսիսեն` «ծիածան», «վարդ», «կույս», հարավեն՝ «թուք», «խլինք», «մեզ»։
Մակինցյանի ըսելով, իր սկզբնական լույսը ըստացեր է Տերյանե, իր ըսելով` Մայակովսկիյե։ Տերյանը վառված լուցկիի մը նման դեն է նետել արդեն, գալով Մայակովսկիին… Թեև ստիպում չկա, բայց… կրնա և չվառվել… իրմե հետո։
Ինքը Հոկտեմբերի երրգիչ է, այդ պատճառով «թքեր է» բոլոր սեպտեմբերի գրածներու վրա։

Վայլուտա.- Ինչպես պետություն մը իրավունք չունի իր ունեցած ոսկիեն ավելի թղթադրամ բաց թողնելու` անանկ ալ անհատ մը չի կրնար ուզածին չափ անիմաստ խոսքեր շռայլել` առանց դիմացը իրական արժեք մը դրած ըլլալու։ Շեքսպիրը, որ 42 տարի իմաստուն բաներ է գրեր, իրավուք ուներ նույնքան տարի ալ հիմար բաներ գրելու։ (Ուրիշ բան է, որ չէ ուզեցեր իր հիմարության իրավունքեն օգտվելու)։ Չարենցը անցելույն մեջ 7 պրակ շնորհալի բաներ է գրեր, դիմացն ունի 5 անշնորհք պրակներ։ Դեռ երկու պրակ մը գրելու տեղ ունի։

Հայհոյանքը կանխիկ.- Խիստ սաղլամ գործ է բռնել Չարենցը։ Ուրիշ հեղինակներու նման օրերով-շաբաթներով չի բերեր տաներ իր քննադատներուն` պզտիկ հայհոյանք մը տալու համար։
Անիկա նախ քննադատին կհայհոյե` նոր կուտա գիրքը քննադատելու։
Շատ վաճառատանց դռան կարդացեր եմ «ապառիկ ոչ ոքի», բայց քիչ վաճառական տեսեր եմ Չարենցի նման գրած սկզբունքին հետևող։ Ըստ Չարենցի այն մարդը, որ իր գրածները չի հավներ` «էշ» է, իսկ այն էշը, որ իր պոեմները կմեծարե «մարդ» է։ Փառք տանք ամենակալին, որ տակավին էշերը գլխի չեն ինկեր, ապա թե ոչ աշխարհիս բոլոր ավանակները, պահանջված հարգանքի տուրքը ձգելով Չարենցի փառասիրության գանձարկղը` մարդոց շարքերը պիտի լցվեին։
Կբացականչեմ` ինչո՞ւ ջանըմ, բանաստեղծություն մը հավնելու կամ չհավնելու պատճառով ինչո՞ւ կենդանական ազնիվ ցեղ մը վերանա երկրիս երեսեն։

Հարցապնդում.- Չարենցի հայ գրականության մեջ բերած նորություններեն գլխավորներն են` «թուք», «խլինք», «մեզ», «ոջիլ», «կակուղ միս» և «կոնք»` բաներ մը ,. որ Երևանի որ ետ ընկած փողոցին մեջ ալ լեցված ըլլան, սանիտարական վարչությունը սայլակները կղրկե դուրս թափելու համար։ Ինչո՞ւ կհապաղե վարչությունը, ու իր սայլակները տակավին չեն երևցած հայ գրականության դռներուն առաջ, ուր այս բաները տպված են ցերեկով։

Եղիա և Եղիսե.- «Երեքեն» «երկուսը»` Չարենցն ու Վշտունին` Պառնասի զույգ մարգարեները, կշրջեին Հայաստանին մեջ ու «պրոլետարական» գրականություն կքարոզեին հեթանոս պոետներուն։
Ուր մտնեին` «մենք եկանք» կըսեին, ուրկե ելնեին` «մենք գացինք» կձայնեին։ Մեկ խոսքով` մենք, մենք, մենք…
Երբ անցյալ ամառ Չարենցը Մոսկվա համբարձավ` կես ճամփին խղճալով մենակ մնացող Վշտունուն` իր «գրական պրեստիժը» վար նետեց առ ի գործածություն։
Այսօր, Հայաստան վար գալով, կխլե իր նվիրած «պրեստիժը» հեգ Վշտունիեն ու «վեռլենի քամուն» կուտա իր զինակիցը։
Կեդանիներու մեջ ալ ցեղ մը կա` որ կծնե ու ձագերը որոշ տարիքի հասնելե զկնի` կսկսե ուտել։

Տերտերներ.-
Չարենց.- Երեկ երեկո պոեմ մը ծնա։
Բարեկամ մը.- Տերտերյա՞նը կկանչես քննադատելու։
Չարենց.- Ո՛չ, ես Տիգրան Հախումյանի ծուխն եմ։

Կտակ.- «Ռոմանս Անսերը» Մոսկվային մեջ տպված էր ու ոչ միայն Հայաստան չէր ուզեր գալ, այլ կվախնար տպարանի դռնեն դուրս նայել։
- Դուրս եկուր,- կհրե ետևեն հեղինակը։
- Կվախնամ քննադատութենե։
- Քալե, ես քեզի հետ եմ։
Ու ձեռքեն բռնած Հայաստան կբերե Չարենցը։
- Իսկ եթե դու մեռար, ո՞վ պիտի պաշտպանե զիս,- կհարցնե պոեմը։
- Կկտակեմ, որ ոչ ոք չքննադատե քեզի։

Ամուրին ու պսակվածը.- Տերյանին ուրվականը Չարենցին գալով այսպես խոսեցավ. «Ինչո՞ւ կթքնես իմ գրքերի վրա», «Ցնորք» երգելը այդքան գե՞շ բան է եղեր։ Դուն «կակուղ միս» ու «կոնք» կերգես վասնզի ամուսնացած ես։ Չէ՞ որ ամուրի ատենդ ինձի նման ես երգեր։ Դուն կըսես պետք է գրել`
«Ցնորք» է։
Կգամ։
Մկանոտ
Եվ
Երբ նա հանվի
Գիտեմ
Կզգամ ձկան հոտ։
Այդ շատ լավ կխոսիս, բայց բանն այն էր, որ այն աղջիկը, որուն ես կսիրեի, երբ «հանվեր» դուռը կկողպեր ու չէր թողուր, որ երթայի «ձկան հոտ» առնեի իրմե։ Ես ալ ստիպված դռան վրա «ցնորք» կերգեի։ Հասակիս հետ կապված թերություն մը չե՞ս ներեր ինձի, ապերա՛խտ։

Դաժան անգթություն.- Գարնան առավոտ էր։ Փողոցեն անցածս ատեն նկատեցի շարան մը «մեշչաններ» «մռութները» թաշկինակով կապած կերթային։ Իմ հարցիս, թե ի՞նչ է պատահեր` պատասխանեցին ցավալի տնքալով։
- Անմեղ կերթայինք, Չարենցը մեզի կանչեց թե`
«Ուզո՞ւմ եք կամպոտ կամ չիր։
Կամպոտի փոխարեն
Էսօր ձեր
Կակուղ ծնոտին մոտիկ
Թող շաչե երգերիս ղամշին»՝ ու սկսեց հարվածել։
- Վա~յ, անգութ մարդ։ Հայտնեցի՞ք ոստիկանատուն։
- Այո։ Բանաստեղծները արտոնված են եղեր ուզածնին ընելու։
- Իրա՞վ։ Անանկ է նե` փախե~ք։ Աղեկ որ չէ սպաներ ձեզի։

Սեպտեմբեր և հոկտեմբեր .-
- Երանի~ քեզ,- դարձավ սեպտեմբերը հոկտեմբերին նախանձով լի,- դայակի նման Չարենցը գրկած, կգգվե քեզի։
- Մի նախանձեր, դրացի, եթե հնար ունենամ գիշեր մը կփախչեմ անոր երգերեն։
- Ինչո՞ւ։
- Ծո ի՞նչ կհարցնես, օրը ցերեկով ալ «ուռած շոգ կոնք», «կակուղ միս», «կիրք», «արնահամ բուրմունք»… ամոթես գետին կմտնեմ։
- Վա՛յ քոռանամ քույրիկ, ինչո՞ւ այդքան տկլոր։
- Տերյանի հակառակն ըրած ըլլալու համար…

«Հին» ու «նոր» Չարենցը.- Երբ Չարենցը, «նոր ուղղության» հետ նստած խրախճանք կըներ, իր հին պոեմները սևեր հագած ներս մտան ու այսպես ըսին,
- Ե՛տ տուր մեզի «Չարենց» անունը, այդ անունը մեզմով առիր, մեզի կպատկանի։ Մեզի դեն ես «թքեր», մենք ի՞նչպես ապրինք անանուն։
Եթե մեկը հարցնե թե «որո՞ւ պոեմներն եք»` ինչ պատասխանենք…
1923թ.

Շինարար
30.05.2014, 15:36
Լեռ Կամսերը իր ժամանակակից տարբեր գրողների մասին, նաև իմ սիրելի Թոթովենցին ա կպնում, բայց դե ինչ արած:)


Գրական շարժեր

Կոմունիստ բանաստեղծ Եղիշե Չարենցը, որ ասկե չորս ամիս առաջ օրիորդ Այվազյանին վրա մահափորձ կատարելուն համար երեք տարվա բանտարկության էր դատապարտվեր, բանտեն ազատվելու համար կուզե խելագար ձևանալ ու չի հաջողեր։ Սա շաբաթ մըն է քուն չունի. աջ կհայհոյե, ձախ կթքնե, արևելք կքանդե, արևմուտք կպղծե, անցուդարձողներուն ձևերը կկապկե, ուրիշի խոսքերը կկրկնե, ու առհասարակ ինքզինքը սաստիկ հիմար ցույց տալ կուզե։ Այս բոլորով մեկտեղ, Երևանի հոգեկան հիվանդանոցի գլխավոր բժիշկը չուզեր Չարենցին խելագարի վկայական տա` պատճառը հարցնողներուն հետևյալ պատասխանը տալով.

– Հայհոյելը, սրբություններու վրա թքնելը, պղծելը, քանդելը, կապկելը ու հիմարանալը խելագարության նշան չի կրնար սեպվիլ կոմունիստի մը համար, այլ նորմալ վիճակ և կուսակցական բարբառով «ակտիվություն» կկոչվե։ Կոմկուսակցությունը,– կավելցունե բժիշկը,– որ այսօր ամեն արտոնություն կվայելե, զրկված է դժբախտաբար խելագարվելու տեխնիքական հարմարություններե։

Ուրախալի բան։

Կնշանակե այս պետության օրոք «անկուսակցականները» ունին «հարմարություն» մը, որ կոմունիստները չունին` թող ըլլա խելագարություն։

Հարց։

Ինչո՞ւ «անկուսակցականները» չեն փորձեր օգտվել իրենց տրված սա «հարմարութենեն», ինչո՞ւ չեն խելագարվեր։ Ներկա բռնությունեն ավելի՞ն կսպասեն…

«Մահապուրծ օրագիր» 1926թ.


Մե՜ծ հաջողություն։ Չորս ամիս փնտռելեն վերջ, դատարանը գտավ վերջապես երեք բժիշկ, որք քննելով Եղիշե Չարենցին` խելագար գտան։ Չորս ամիս ամբողջ, ուրեմն, թշվառ բանաստեղծը համապատասխան բժիշկներ չգտնելուն համար, ստիպված էր խելոք մնալ…

Դատարանը վերոհիշյալ բժիշկներու քննության վրա, բեկանեց Չարենցին երեքամյա բերդարգելության վճիռը ու որոշեց երեք տարվա պարտադիր բժշկություն` Ռուսաստանի հանգստի տներեն միույն մեջ։

«Պարտադիր բժշկություն» թերմինը նորություն մը ըլլալով, բերնեբերան զանազան մեկնաբանություններ կստանա։ Շատերը այն կարծիքի են, թե «պարտադիր հիվանդություններուն» միայն կարելի է «պարտադիր բժշկություն» առաջարկել, վասնզի, կըսեն, դատարանի կամքեն անկախ սկսված հիվանդություն մը, իր կամքեն անկախ ալ, ուզած րոպեին կրնա առողջանալ։

Այսպես` ի՞նչ պիտի ընե դատարանը, պիտի պատժե՞, եթե Չարենցը անսաստելով իր որոշումը մեկ տարիեն ապաքինվե։

Իրավցնե, քիչ մը տարօրինակ է սուր ու սվիններով դատարան տանել մեկը ու վերջեն «պարտադիր բժշկություն» վճռել։ Ասիկա շատ նման է այն կատակին, զոր երբեմն ես կընեմ պզտիկիս հետ։

Հանկարծ, որպես թե սաստիկ բարկացած եմ, հոնքերս կիտած սոսկալի, աչքերս չռած զարհուրելի, ճակատս կնճռոտած անտանելի, մազերս խառնած, պիշ-պիշ նայելեն վերջ` «ես քո հոգուն մատաղ» կըսեմ ու կգրկեմ պզտիկիս…

* Այսօր Չարենցին տեսեր են ազատ, փողոցին մեջ պտտելու ժամանակ։ Երևի դատարանը երրորդ վճիռովը մը երեք տարվա պարտադիր ազատության է դատապարտեր Չարենցը…

«Մահապուրծ օրագիր» 1926թ.



Հայ բոլշևիկները Զապել Եսայանին Փարիզեն Երևան բերին, որ լծեն իրենց «շինարարությանը»։ Լծված է հիմա։ Ի՞նչ կընե` խորհրդային մարագին առջև կուտ կուտե և իրենց փառաբանող օրական երկու հոդված կածե «Երևան» թերթին մեջ, այն ժամանակ, երբ բոլոր հավերը օրական մեկ ձու միայն կածեն։

Ահա ինչ կնշանակե «ռացիոնալ կերակրումը»։

Միայն բոլշևիկները մոռցեր են ածած ձվերը բեղմնավոր դարձնելու համար` աքաղաղ մը տրամադրել իրենց հավին…

«Մահապուրծ օրագիր» 1926թ.



Պետական շենքեր կառուցող ճարտարապետները մեծ սխալ մը կգործեն, երբ նախահաշիվին մեջ այսքան տակառ ցեմենտ, այսքան գերան, այսքան կղմինդր կգրեն, մոռանալով պահանջել նաև հատ մը Վահան Թոթովենց։

Ենթադրենք ճարտարապետը քսան հատ խոշոր տուն է շիներ կամ մեծ ջրանցք մը, ի՞նչ արժեն այդ բոլորը, երբ Թոթովենց մը չունին, որ այդ մասին գրե «Խորհրդային Հայաստանին» մեջ։ Կառավարությունը խոմ տուն չի՞ շիներ բնակվելու համար, անիկա ինչ որ շինե, թերթին մեջ գրելու համար է։

Մեզի փափուկ քարե ու ամուր փայտե ավելի պետք են թոթովենցնե՜ր։ Զարկ պետք է տալ թոթովենցներու արտադրությանը, որք եթե կատարելագործվեն, օր մը կրնան այնքան ավտոմատիք դառնալ, որ արդեն չկառուցված ու չկառուցվելիք շինությանց համար ալ ներբող ու դրվատիք գրեն։ Շինարարության ձև մը, որ ամենեն դյուրին և ամենեն աժանը պիտի ըլլա։

«Մահապուրծ օրագիր» 1927թ.


Եղիա Չուբար։ Կոմունիստ շեյխ մը` մեկ լդրանոց փաթթոցով։ Սալավաթ։

Այսօրվա իր առաջնորդող հոդվածին մեջ անկուսակցական ինտելիգենցիային մանկապարտեզի մանուկներու տեղ կդնե` իր մանուկ խելքով։ Որպեսզի արտասահմանյան հակախորհրդային կառավարությունները առիթ չունենան շահագործելու մեր ինտելիգենցիայի ազգայնական մտայնությունը` կառաջարկե թողնել այդ գիծը ու միջազգայնական սկզբունքը դավանել` այդ բանին կոմունիստական կուսակցության օգնությունը խոստանալով։

… Ճիշտ այնպես, ինչպես ագռավը խրատ տա սոխակին` իր ձայնը փոխելու։

«Մահապուրծ օրագիր» 1928թ.


Մեծ խայտառակություն։

Հայաստանի Կենտգործկոմի կոլեգիայի անդամ և միաժամանակ գավառային գործադիր կոմիտեի նախագահ Հանեսօղլյանը, արքունի բանաստեղծ Եղիշե Չարենցը ու ֆինանսական կոմիսարի տեղակալ Կոստանյանը, կեսգիշերին հարբած, զուռնան առաջնին քեֆ են սարքեր փողոցին մեջ, քնած տեղը բռնաբարել ուզելով օրիորդի մը ու վար թափելով ու ոտներու տակ տրորելով խեղճ գյուղացիի մը խաղողի բեռը։

Սրիկայության դեմ օրենքներ ստորագրողը, ինքը` սրիկա։

Սա, հետաքրքիր է գիտնալ, «ա՞ջ թեքում է», թե` «ձա՞խ»։

Գուցե եւ թքում է։

Այո՛, թքում բոլոր այն բաներու վրա, ինչ որ սուրբ է։

«Մահապուրծ օրագիր» 1928թ.


Եթե ինձի հարցվի, թե աշխարհի ամենամեծ սուտն ո՞վ ըսավ`

– Բանաստեղծ Ավետիք Իսահակյանը,– պիտի պատասխանեմ։

Հոդված մըն է զետեղեր թերթին մեջ, որի մեջ կըսե, թե ուսուցիչները իրենց մտավոր պաշարը «Խորհրդային Հայաստան» թերթեն կքաղեն…

Նման սուտի մը համար, եթե ինձի ոչ թե ամսական 120, այլ 1020 ռուբլի ալ վճարելու ըլլային, չպիտի կրնայի ըսել։

Նախ և առաջ, այդ սուտն զուրցելու համար, առնվազն Իսահակյանի տաղանդն ունենալու է մեկը։

«Մահապուրծ օրագիր» 1928թ.






Դեմիրճյան Դերենիկը, որ ընդամենը հինգ տարի է գրեր իր կյանքին մեջ, և երեսուն տարի լռեր` այսօր Խորհրդային կառավարությունը փոխանակ անոր լռելու հոբելյանը կատարելու` գրելու երեսունհինգ ամյակը կտոնե։

Եվ շատ իրավունք ունի մեր կառավարությունը։

Մեզ մոտ բանաստեղծներու լռությունը շատ ավելի պետք է քաջալերել, քան խոսելը։ Ու եթե ես հարուստ ըլլայի` փառավոր հիսնամյակը կտոնեի մեր այն բանաստեղծին, որ խոստանար երբեք չգրել…

«Մահապուրծ օրագիր» 1928թ.


Երկու տեսակ աշակերտություն կա։ Առաջին տեսակը դասը կսերտե իր համար, երկրորդ տեսակը` վարժապետին համար։

Նկատե՞լ եք` ինչպես սա վերջին տեսակի աշակերտը, երբ դասը լավ գիտե, ի՜նչ միջոցներու կդիմե վարժապետին ուշադրությունը իր վրա գրավելու, որ հանի դա սը պատ մելու։

Կհազա, տեղեն կբարձրնա ու կնստե, հայացքը վարժապետի աչքին կսևեռե աղաչական, իսկ եթե մատ բարձրացունել արգելված չէ, մատը խորհտնտեսության ծառերու նման ցից կտնկե ժամն ամբողջ։

Երիտասարդ գրող Ստեփան Զորյանը դաշնակցության հասցեին ուժգին հայհոյանքներ էր սերտեր ու սա տարի մըն էր առիթ կփնտրեր ըսելու։

Առիթը ներկայացավ։

Ամերիկայի դաշնակցական օրաթերթը արտատպեր է իր մեկ գրվածքը։ Ու Զորյանը ելավ, մեկ շունչով հայհոյեց, «զզվեց» ու նստավ տեղը։

Տեղը նստավ, բայց աչքի ճոթով մի՜շտ հետևելով, թե այդ առթիվ խորհրդային իշխանությունը ի՜նչ թվանշան կդնե իրեն…

«Մահապուրծ օրագիր» 1930 թ.


Մեր պատվարժան գրողներեն Իսահակյանն ու Շիրվանզադեն, Փարիզեն խորհրդային իշխանության կողմեն Հայաստան են հրավիրված, ամսական 250 ռուբլով սոցիալիստ ըլլալու համար։

Պայմանն ընդունված է, և հիշյալ գրողները ըստ ռոճկացուցակի` փետրվարի 15-են արդեն սոցիալիստ են և խզեր են իրենց բոլոր կապերը ազգային շրջանակներու հետ…

Ահա այսպես կըլլա այն բոլոր գրողներու վախճանը, որոնք իրենց քարոզած «անկաշառութենեն» ու «մաքրութենեն» պատառ մը չեն կտրեր անդին դրեր, իրենց ծերության օրերը զարդարելու և պատվով մեռնելու համար։ Անոնց գրվածքներու մեջ բեռնակիրն անգամ օժտված է քանի մը հոգեկան առավելություններով, իսկ իրենք այսօր պիտի մեռնին հոգով աղքատ։

Ճիշտ է`»կոշկակարին կոշիկը հին կըլլա», ըսեր է առածը, բայց ըսե՞ր է` «կոշկակարը բոբիկ կըլլա»…

«Մահապուրծ օրագիր» 1931թ.


Պետական թատրոնին ռեժիսոր Գուլակյանը Շեքսպիրին «Մակբեթը» ներկայացուց ամբողջովին «բարեփոխված»։

Վարժապետ մը կատաղած, ներկայացման ավարտին սկսեր էր (միայն ստորոգելիներով) հայհոյել (ենթական զորությամբ հասկցնելու պայմանով) ու պոռալ… ականջիս։

– Աղբա՜ր, մենք եկանք Շեքսպի՞ր լսելու, թե Գուլակյան։ Այսքան անխիղճ փոփոխությո՞ւն կըլլա։ Լսվա՞ծ բան է, որ մեռած հեղինակի մը գործեր փոփոխության ենթարկվեն։

– Իզուր ես այդքան տաքացեր, բարեկա՛մս,– ըսի թևը մտնելով։- Փոփոխությունը այնքան քիչ է, որու մասին չարժե խոսել։ Շեքսպիրի հերոսներու արտաքինն ու զգեստները անփոփոխ էին։ Բոլոր անձերն բեմ ելան իրենց սեփական քիթերով, ականջներով ու աչքերով։ Կմախքը հերոսներու անփոփոխ էր ամբողջովին, փոխված էր միայն … լեզուն։ Այսքան պզտիկ բան, որու մասին չարժե խոսել։

… Եթե հանդերձյալ կյանք իրոք գոյություն ունի, և Շեքսպիրը անդիի աշխարհին մեջ կապրե տակավին, կերևակայեմ, թե ի՜նչ զայրույթով պիտի գա, Լենինին դուրս կանչե դժոխքեն ու անգլիական բոքսի հրավիրելով, քիչ մը «բարեփոխե» անոր կողերը, որ մյուս անգամ թույլ չիտա իր լեզուն Գուլակյանի ձեռքով «Մակբեթին» բերանը խոթելու…

«Մահապուրծ օրագիր» 1933թ.


Շիրվանզադեի մահվանը, Խորհրդային Հայաստանի կառավարության պետ Ա. Գալոյանը հայտարարեց, թե «Շիրվանզադեն մերն է» (ըսել ուզելով, որ դաշնակցությանը չէ)։

Բայց իմ կարծիքով սխալ հայտարարություն է սա, վասնզի գրողը ոչ թե կուսակցությանց մեջ կբաժնվե, այլ բացառապես իր ընթերցողներուն։

Եթե անգամ կուսակցությանց մեջ բաժնենք, ամենեն քիչը կոմկուսակցությանը կպատկանե։ Շիրվանզադեն գրած է մարդկայնորեն, մարդկային բաներու մասին։ Խորհրդային կուսակցությանը կրնա պատկանել գրողի մարմինը միայն, վասնզի վերջի ինը տարին կերցուց-խմցուց։ Սակայն, անդին 50 տարի ալ Բաքվի բուրժուազիան պահեց։ Միևնույն մարմինին մեջ կոմունիստն ու բուրժուան ինչպե՞ս կրնան միաժամանակ մաս ունենալ։ Չեմ հասկնար։

Համենայն դեպս, Շիրվանզադեն Խորհրդային կառավարությանը չի կրնար պատկանել։

Խորհրդային կառավարությունը այսօր կա, վաղը չկա, իսկ Շիրվանզադեն հավիտյան կապրի։

Երևակայեցեք` երեք օրվա կյանք ունեցող թիթեռը իր սեփականությունը հռչակե 1000 տարի ապրող փղին…

«Մահապուրծ օրագիր» 1935թ.


Ե՜ս էլ զարմացա։

Երեք ամիս առաջ, երբ Ստալինը մեռավ, մի երկու բանաստեղծ միայն ողբացին «Սովետական Հայաստանում» «մեծ առաջնորդի» մահը, հոնորարն առին ու աչքերը սրբեցին։

Ես կարծեցի, թե սրանով էլ վերջացավ ամեն բան։ Բայց ինչքան մեծ եղավ զարմանքս, բաց անելով երեք ամսվա «Սովետական արվեստ ու գրականություն» ամսագիրը։ Սովետահայ բոլոր բանաստեղծները, երեք ամիս շարունակ հավաքվելով այնտեղ, այնպիսի մի լաց ու կոծ են բարձրացնում, որ Աստված խնայի։ Ամսաթերթի չկտրված էջերից արտասուքը հեղեղի նման դուրս է հոսում, իր հետ քշելտանելով այն մի քանի հոդվածները, որոնք սակայն Ստալինի մահվան չեն վերաբերում։

Բանաստեղծների այն մասի ողբը, որոնք ասում են Ստալինը «մեռավ» և լաց են լինում` ես հասկանում եմ, բայց բանն այն է, որ «Ստալինը չի մեռել», «նա անմահ Է» ասողներն էլ «մեռածների» ուժգնությամբ ողբում են։

Եթե Ստալինը «չի մեռել», եթե «անմահ է», ինչո՞ւ ուրեմն ողբալ։

Ըստ իս, սա ոչ թե գրականություն է, այլ մի փառավոր դիակապուտ է։ Բանաստեղծներն Ստալինի կենդանությանը նրա կյանքովն ապրեցին, հիմա էլ նրա մահով են ուզում ապրել։ Եվ մահը որովհետև հավիտենական է, կարելի է անվերջ ապրել նրանով։

Նրանք պարզ ասում են. «Ստալի՛ն, քո հիշատակը երբեք չի թառամի մեր սրտերում»։ Ուրեմն, նշանակում է Ստալինի «հիշատակը», որպես սապատ իրենց կռնակներին դնելով, անվերջ պիտի բերանը բերեն, ուղտի նման որոճան ու ճամփա կտրեն գրական Սահարայում, կիզիչ արևի տակ, անօազիս ու անկյանք։

Ահա՛ քեզ մի վաճառաշահ դիակ, որն այսքան ստվար բանաստեղծների է կերակրում։

Հնում մեռելը թաղելուց առաջ լվանում էին և դրա համար առանձին կանայք կային, որոնք «մեռել լվացողներ» էին կոչվում։

Բայց Ստալինի դին այնքան լիզվեց սովետական բանաստեղծների կողմից, որ լողացնելու այլևս կարիք չի մնում…

«Կարմիր օրեր» 1953թ

lerkamsar.com (http://www.lerkamsar.com/writings/writings.html)

Գալաթեա
30.05.2014, 15:59
Էս ինչ կատոկել ա կատոկել :)
Չգիտեի, որ սենց քլունգ դեմք ա եղել: Ուսումնասիրել ա պետք:

Շինարար
30.05.2014, 16:11
Էս ինչ կատոկել ա կատոկել :)
Չգիտեի, որ սենց քլունգ դեմք ա եղել: Ուսումնասիրել ա պետք:

Իմ դասախոսներից մեկն ասում էր՝ եթե հիմա էստրադային երգիչներն են աստղ, վաթսունականներին մեզ համար աստղ էր Կամսարը, որի անտիպ գործերը ձեռքից ձեռք էին անցնում ուսանողության շրջանում: Պարոնյանի, Օտյանի արժանի շարունակողն ա, միակ մարդն ա, որ քրիստոնեությանը երբ կպնում ա, մի տեսակ նույնիսկ հավեսս ա գալիս…ԴԴ

Գալաթեա
30.05.2014, 16:17
Իմ դասախոսներից մեկն ասում էր՝ եթե հիմա էստրադային երգիչներն են աստղ, վաթսունականներին մեզ համար աստղ էր Կամսարը, որի անտիպ գործերը ձեռքից ձեռք էին անցնում ուսանողության շրջանում: Պարոնյանի, Օտյանի արժանի շարունակողն ա, միակ մարդն ա, որ քրիստոնեությանը երբ կպնում ա, մի տեսակ նույնիսկ հավեսս ա գալիս…ԴԴ

Եթե առկա են, մի երկու լինկ կդնե՞ս իր գրածներից, Շին:
Հատկապես քո հավանածներից:

Շինարար
30.05.2014, 16:21
Եթե առկա են, մի երկու լինկ կդնե՞ս իր գրածներից, Շին:
Հատկապես քո հավանածներից:

Կոնկրետ էդ լինկով ահագին գործեր, պատառիկներ կան: Հիմնականում հենց էդ ա իր ոճը՝ փոքրիկ լրագրային հոդվածներ, դե Ոզնու խմբագիրն ա եղել: Ես իր փոքրիկ պիեսներն եմ սիրում, բայց դրանք գրքով ունեմ:

Գալաթեա
30.05.2014, 16:28
Կոնկրետ էդ լինկով ահագին գործեր, պատառիկներ կան: Հիմնականում հենց էդ ա իր ոճը՝ փոքրիկ լրագրային հոդվածներ, դե Ոզնու խմբագիրն ա եղել: Ես իր փոքրիկ պիեսներն եմ սիրում, բայց դրանք գրքով ունեմ:

Վայ, չէի նկատել, որ տակը լինկ կա :)
Մերսի, Շին ջան:
Գիրքը կփորձեմ ճարել, կարծեմ մամայիս տանը կա: