PDA

Դիտել ողջ տարբերակը : Խորհուրդ տվեք ընտրել Smartphone թե Windows mobile

stepanyanarg
15.10.2010, 18:20
Ո՞ր մեկից խորհուրդ կտաք օգտագործել Smartphone թե Windows mobile.Որի վրա ավելի շատ ծրագիր ու խաղ կա.

Shah
15.10.2010, 18:27
Ո՞ր մեկից խորհուրդ կտաք օգտագործել Smartphone թե Windows mobile.Որի վրա ավելի շատ ծրագիր ու խախ կա.
մեկ ուզում էի գրեմ եթե մենակ խաղի համար ես ուզում ապա symbian, հետո ասի մեկա winmobil_ը տակ ի տակ ՕՀ չի հեռախոսի համար... նենց որ առանց հարցնելու աչքերդ փակ գնում ու ընտրում ես (չնայած չնշեցիր ինչ սմարթ, բայց գուշակելով կասեմ)symbian:

stepanyanarg
15.10.2010, 18:31

Եթե սմարթ վերցնեմ ուրեմն սումբիան 9.2 կվերցնեմ,կամել ծաիրահեղ դեպքում 9.1,իսկ վին մոբայլներից երևի 6.5-ը

Shah
15.10.2010, 18:37
Եթե սմարթ վերցնեմ ուրեմն սումբիան 9.2 կվերցնեմ,կամել ծաիրահեղ դեպքում 9.1,իսկ վին մոբայլներից երևի 6.5-ը
Սիմբիան մի հանքի 9.2 կա, ո՞ր մեկն ես ուզում:
Մեկա հարցնելու եմ :)) մենակ խաղի համար ե՞ս ուզում, եթե հա, ուրեմն հեռախոսի մոդելը պոիսկ ես տալիս գուգլախառը` հեռախոսի պրոցեսորի հզորությունն ես իմանում, քանի որ սիմբիանը մնում ա սիմբիան, իսկ պրոցեսրի արագությունը հատկապես խաղերի համար լավ պետք ա գալիս:
Մեկել մի բան հարցնեմ էլի, անտիկվարիատի համար ե՞ս 9.1 կամ 9.2 վերցնում: :think

stepanyanarg
15.10.2010, 18:41
մենակ խաղի համար ե՞ս ուզում :think
Չէ մենակ խաղի համար չեմ ուզում,ֆունկցիոնալի համար էլ եմ ուզում,համել 9.2 ը անտիկվարիատ ա խի՞

Shah
15.10.2010, 19:16
Չէ մենակ խաղի համար չեմ ուզում,ֆունկցիոնալի համար էլ եմ ուզում,համել 9.2 ը անտիկվարիատ ա խի՞
Ի՞նչ հեռախոս ա:

stepanyanarg
15.10.2010, 19:22
Ի՞նչ հեռախոս ա:

հըլը չեմ որոշել,սմարթերից երևի ն95 իսկ վիներից հտց

Հայկօ
15.10.2010, 19:32
Ո՞ր մեկից խորհուրդ կտաք օգտագործել Smartphone թե Windows mobile.Որի վրա ավելի շատ ծրագիր ու խաղ կա.

Երկուսից ոչ մեկն էլ խորհուրդ չէի տա: Եթե «ավելի շատ ծրագրերն ու խաղերն» են քեզ համար կարևոր, ապա իդեալական տարբերակը iOS-ն է, այսինքն՝ iPhone-ները: Դրանց ունեցած ծրագրային բազայի նման մեծ բազա ուրիշ ոչ մի մոբայլ ՕՀ չունի: Եթե ինչ-ինչ պատճառներով iPhone չես ուզում, ապա նայիր Android-ների կողմը: Դրանց բազան, անշուշտ, iOS-ի բազայից փոքր ա, բայց շատ մեծ արագությամբ աճում ա, ընդ որում՝ բավականին շատ են ձրի ծրագրերը: Symbian-ների ու WM-ների տարբերակը անձամբ ես կդիտարկեի միայն էն դեպքում, եթե ուրիշ ոչ մի բան չլիներ: Առավել ևս, որ WM-ը երբեք էլ խաղային պլատֆորմ չի համարվել, ու լրիվ ուրիշ կատեգորիայի բան ա:

stepanyanarg
15.10.2010, 19:54

Քո ասած իֆոն ը կամ անդրօիդը թանկ հեռախոսներ են,ինդզ ետ թանկության պետք չի.Հիմա իմ մոտ նոկիա 6600 սլայդա,մտացում եմ փոխեմ ն95 կամ մի ուրիշ հեռախոսի:

Shah
15.10.2010, 20:09
Քո ասած իֆոն ը կամ անդրօիդը թանկ հեռախոսներ են,ինդզ ետ թանկության պետք չի.Հիմա իմ մոտ նոկիա 6600 սլայդա,մտացում եմ փոխեմ ն95 կամ մի ուրիշ հեռախոսի:
N95 - ի հետ համաձայն եմ: Ինչքա՞ն ես տալու, եթե գաղտնիք չի: Գիտես չէ ավելի լավ ա մի հատ թազա քան 10 հատ օգտագործած, դա իմ անձնական փորձից եմ ասում: (չնայած SE G900 հետ լավ խաբնվա)

Աթեիստ
15.10.2010, 20:19
IOS-ի ծրագրերից եթե հանենք դաշնամուրատիպ «ծրագրերը», կստացվի որ նրանից քիչ միայն անդրոիդի համար կան ծրագրեր:

Իսկ սիմբիանն ու Winmobile-ը այնքան հին են, և դրանց համար գրված լուրջ ծրագրերը հաստատ մի քանի անգամ գերազանցում են Iphone լուրջ ծրագրերին:

stepanyanarg
15.10.2010, 20:26
Երևի մինչև 80000 հազար,ուղակի դրաննել չափերը դուրս չի գալիս,շատ գոնդոլա,հետոյել մտածում եմ փոխեմ ն73 ի հետ պռծնեմ

---------- Ավելացվել է՝ 21:26 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:22 ----------

Ես 6600 ն որ սմարտ ըլներ հաստատ չէի փոխի,ուղակի ինքը շատ անֆունկցիոնալ հեռախոսա

BOBO
15.10.2010, 20:32

nokia 5230 - 85000 դրամ

stepanyanarg
15.10.2010, 20:35
Ետ ծախում ե՞ս ԲՈԲՈ ջան

BOBO
15.10.2010, 20:36
Ետ ծախում ե՞ս ԲՈԲՈ ջան

չէ խորհուրդ եմ տալի:)

stepanyanarg
15.10.2010, 20:39
Հաաաաա:think.Ես լիստ.ամ եմ նայում ընդեղել կա 65000 դրամով բաից օգտագործած

BOBO
15.10.2010, 21:30
Հաաաաա:think.Ես լիստ.ամ եմ նայում ընդեղել կա 65000 դրամով բաից օգտագործած

Էս թազեն եմ ապրիլին էտքանով առել հնարավորա էժանացած լինի

Հայկօ
15.10.2010, 21:42
IOS-ի ծրագրերից եթե հանենք դաշնամուրատիպ «ծրագրերը», կստացվի որ նրանից քիչ միայն անդրոիդի համար կան ծրագրեր:

Իսկ սիմբիանն ու Winmobile-ը այնքան հին են, և դրանց համար գրված լուրջ ծրագրերը հաստատ մի քանի անգամ գերազանցում են Iphone լուրջ ծրագրերին:

Աթեիստ ջան, մգացրած հատվածը արդեն ամեն ինչ ասում ա :): Հին են, ու քանի գնա՝ ավելի են հնանալու: UIQ3-ը արդեն մեռավ, Symbian3-ը շնչում ա միայն էն բանի շնորհիվ, որ Nokia-ն իսկական գիգանտ ա ու, կարելի ա ասել, միայնակ պահում ա էդ պլատֆորմը, Microsoft-ը արդեն լրիվ հրաժարվել ա նախկինում եղած ամեն ինչից ու «զրոյից» նոր բան՝ WM7 ա փորձում ստեղծել (մենակ էն, որ մուլտիթասկինգ չկա, արդեն հերիք ա :) )... Samsung-ը իր Bada-ն ա առաջ հրում՝ Android-ի հետ զուգահեռ... WM-ն երբեք էլ շուկայի մեծ կտոր չի ունեցել, ավելին՝ գրեթե միշտ ամենափոքր սեկտորն ա իրենը եղել: Symbian-ի լավ օրերը արդեն անցել են՝ հաստատ, էդ համակարգով հեռախոսների վաճառքը անընդհատ նվազում ա, իսկ իրենք՝ հեռախոսները, հիմնականում middle-end են: Իսկ շուկայի փոքր հատվածի համար ոչ ոքի ձեռնտու չի շատ ծրագրեր ստեղծելը. հազար անգամ ավելի շահավետ ա նույն iOS-ի համար աշխատել, առնողները շատ են: Android-ների վաճառքի ծավալը ամեն ամիս բազմապատկվում ա, պլյուս՝ հեռախոսների մեծագույն մասը ապարատային առումով Symbian-ներից լավն են: Android-ը հիմա հեռանկարային ա: Օրինակ՝ արդեն սկսել են iPhone-ի ամենահայտնի խաղերը պորտ անել դրա վրա (Fruit Ninja, Angry Birds...): Մի խոսքով՝ էս ամեն ինչը իմ անձնական տպավորություններն են ու իմ անձնական կարծիքը, միայն ուրախ կլինեմ, եթե ինչ-որ նոր ու տարբեր բան կարողանամ քեզնից իմանալ:

Աթեիստ
16.10.2010, 01:26
Ես շատ քիչ եմ բզբզել և Անդրոիդը և IOS-ը, բայց այդ հարցերում լրիվ վստահում եմ Էքսլերին (Exler.ru), քանի որ նա և՛ բզբզելու լավ հնարավորություններ է ունենում, և՛ հավես:

Վերջին բզբզոցից (http://exler.ru/blog/item/8633/) պարզ երևում է, թե ինչքան քիչ են դեռ գործնական ծրագրերը Անդրոիդի համար, տվյալ դեպքում չկա հասարակ սինխրոնիզացիա Աութլուքի հետ (Iphone-ի համար բավականին ուշ, բայց նման բան ստեղծեցին):

Նշեմ, որ այստեղ ընդամենը 7 ծրագիր է պահանջվել, որոնցից առնվազն առաջին երկուսին լուծում չի տրվել:

WM7-ի նորմալ обзор դեռ չի հանդիպել, դեռ ոչինչ չեմ կարող ասել, բայց որ նրա նախորդ տարբերակների ու symbian-ի համար ինչ պետք լինի, կարող ես ճարել, դա ինձ համար արդեն փաստ է:
Ես ընդունում եմ, որ Iphone-ը ունի բավական շատ առավելություններ շուկայում առկա մյուս սմարթերի համեմատ, բայց ինքս, որպես սոֆթ փորձարկող ու բզբզող, կնախընտրեմ ոչ թե լիքը խաղեր ունեցող ՕՀ, այլ հենց բազմազան հետաքրքիր ու պետքական ծրագրերով հարուստ ՕՀ:

Rhayader
16.10.2010, 02:34
IOS-ի ծրագրերից եթե հանենք դաշնամուրատիպ «ծրագրերը», կստացվի որ նրանից քիչ միայն անդրոիդի համար կան ծրագրեր:

Իսկ սիմբիանն ու Winmobile-ը այնքան հին են, և դրանց համար գրված լուրջ ծրագրերը հաստատ մի քանի անգամ գերազանցում են Iphone լուրջ ծրագրերին:

Աթեիստ, ես հենց հիմա ունեմ IOS-ի մի քանի ծրագրեր՝ Adobe Photoshop Express, WiFi Finder, iBooks, Kindle, Remote, Stanza, Twitter, Dictionary.com Dictionary&Thesaurus, Facebook, Foursquare, Gorillacam, ICQ, iGmail, iHandy Flashlight, Nimbuzz, Opera Mini, Skype, Windows Live Messenger: Ոնց որ թե դաշնամուրներ չկան: Կարո՞ղ ես սրանց փոխարինողներ ցույց տալ WinMobile-ի կամ առավել ևս Սիմբիանի համար: Սիմբիանն ընդհանրապես մեռնող պլատֆորմ է:

skog94
16.10.2010, 13:37
Nokia-ի նոր օպերացին համակարգով(symbian^3) սմարտֆոն ինչ որ մեկն ունի? Մասնաորապես n8 շատ լավ սմարտֆոն, բայց ապսոս Հայաստանում դեռ չկա:(