PDA

Դիտել ողջ տարբերակը : Տենսի նո Տամագո. «Հրեշտակի ձուն»



Rhayader
15.10.2010, 15:11
http://upload.wikimedia.org/wikipedia/en/2/21/AngelsEgg1985.jpg

Ինչ ինտերնետ ունեմ՝ փոքր ժամանակվա նայածս ֆիլմերն եմ քաշում (ու պարզում, որ տպավորվածների մեծ մասը կամ ֆենտեզի են, կամ հոգեբանական, բայց բարի ու տխուր ֆիլմեր, կամ էլ սարսափ):
«Տենսի նո Տամագոն» ուրույն դեր ունի իմ կյանքում :love : Նախ, այն իմ տեսած առաջին անիմեն է: Նույնիսկ չեմ հիշում, քանի տարեկան էի այդ ժամանակ (ուրեմն՝ 5-ից փոքր): Գուգլում տարօրինակ պոիսկների ռեկորդ խփելուց հետո (այսօր փնտրածս տեքստերի մեջ կան այնպիսի բաներ, ինչպիսիք են «movie friends dinosaur brains dies organs continue grow»-ը, որով ուրիշ ֆիլմ էի փնտրում) պարզեցի վերնագիրն ու տորրենտը դաունլոուդի դրեցի:
Ժող, բոլոր ԼՈՒՐՋ անիմե սիրողներին խորհուրդ եմ տալիս: Ֆիլմի ընթացքը շատ դանդաղ է, էքշն սիրողներն արագ կձանձրանան (տո գնացեք պոկեմոն նայեք է :angry ): Բայց ավելի փախած, սյուրռեալիստական, ապոկալիպտիկ-սիմվոլիկ գործ աշխարհում չկա:
Նամանավանդ ձկների ստվերների պահը. ձկնորսների քաղաքի շենքերի վրայով ձկների ստվերներ են սահում, մարդիկ նիզակներ են գցում նրանց վրա, բայց փոխարենը միայն շենքերն են վնասում: Շատ ուժեղ է մոտս տպավորվել:
Տեսահոլովակ.


http://www.youtube.com/watch?v=r04X-ImELzc


- Թանկարժեք իրերդ մեջդ պահիր, այլապես կարող ես կորցնել: Գիտե՞ս, ինչ է ձվի մեջ:
- Ես չպետք է ձեզ նման բաներ ասեմ: Բացի դրանից՝ ես նույնիսկ չգիտեմ, թե դուք ով եք:
- Եթե ուզում ես իմանալ, թե ինչ է ձվի մեջ, պետք է կոտրես ձուն: