PDA

Դիտել ողջ տարբերակը : Մետրոպոլիս / Metropolis / メトロポリス



Rhayader
15.10.2010, 15:01
メトロポリス/Metropolis/Մետրոպոլիս
(Ճապոնիա, 2001)
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/f/ff/Metropolisanime_poster.jpg/200px-Metropolisanime_poster.jpg
Ռեժիսոր. Ռինտարո
Սցենարիստ. Կացուշիրո Օտոմո
Կոմպոզիտոր. Տոսիյուկի Հոնդա
Նկարիչ. Հիտոսի Յամագուչի

«Metropolis»-ը անտիուտոպիա-անիմե է՝ նկարահանված 1927 թվականի նույնանուն գերմանական էքսպրեսիոնիստական ֆիլմի ու 1949 թվականի Օսամու Տոձուկիի մանգայի հիման վրա: Ֆիլմը թողարկվել է 2001 թվականին:
Մետրոպոլիսը գերքաղաք է, որտեղ կողք կողքի գոյատևում են թե՛ մարդիկ, թե՛ ռոբոտներ: «Metropolis»-ի ալեգորիան Զիգգուրատի՝ Բաբելոնյան աշտարակի մերօրյա պատկերման շուրջ է. մարդկային մտքի ու տեխնոլոգիայի գագաթնակետ, որը ստեղծված է... ավելի մեծ իշխանության հասնելու համար: Այն զենք է, որը պետք է իրեն ենթարկի ամբողջ աշխարհը, հասնի մինչև երկինք:
Իսկ շրջապատում տնտեսական դեպրեսիա է, մարդիկ պայքարում են աշխատանքում իրենց փոխարինած ռոբոտների դեմ, ժխտելով նրանց գոյության իրավունքը: «Մարդուկ» շարժումը նպատակ ունի ոչնչացնել ռոբոտներին, կարելի է ասել՝ ռասիստական կազմակերպություն է: Նրա ետևում կանգնած է Զիգգուրատի ստեղծող ու Մետրոպոլիսի փաստացի տիրակալ Կարմիր Հերցոգը:
Միայն մի տարր է պակասում Զիգգուրատը ոչնչացման գործիք դարձնելու համար. Հերցոգի մահացած աղջկա նմանությամբ ստեղծված մարդակերպ ռոբոտ Թիման: Սյուժեն զարգանում է իր նշանակությունը չգիտակցած Թիմայի ու երիտասարդ Կենիչիի ընկերության շուրջ, որը կարող է ռոբոտ-աղջկա կյանքին նոր նշանակություն ու նոր ճակատագիր տալ: Իսկ կատարտիկ հանգուցալուծումը պարզապես հիասքանչ է ստացվել ֆիլմում :love:Ֆիլմի երաժշտությունը Նոր Օռլեանյան ջազի ոճով է գրված, ամերիկյան Մեծ դեպրեսսիայի հետ զուգահեռները բավականին շատ են: Սցենարը գրել է «Akira» անիմեի ստեղծող Կացուշիրո Օտոմոն, իսկ ռեժիսորը Շիգեյուկի «Ռինտարո» Հայաշին է՝ ստաժով անիմե-ռեժիսոր, որի նկարահանած աշխատանքներից է «Final Fantasy: Legend of the Crystals»-ը:
«Metropolis»-ն ինձ դուր է գալիս նկարների յուրօրինակությամբ, ռետրո-ոճով, իսկապես գեղեցիկ սցենարով ու իսկապես ցնցող, թեկուզ մի փոքր կանխատեսելի ավարտով: Շատ չփիլիսոփայեմ, լավ կլիներ ֆիլմը դիտած մյուս մարդկանց կարծիքն էլ լսել: Ցանկացած դեպքում՝ խորհուրդ եմ տալիս բոլորին: Միայն թե զգուշացնեմ՝ բավականին դաժան ֆիլմ է:


http://www.youtube.com/watch?v=PdxJHPucC8I