PDA

Դիտել ողջ տարբերակը : Felidae/Кошки/Կատուներ



Rhayader
15.10.2010, 14:49
Felidae/Кошки/Կատուներ
(Գերմանիա, 1994)
http://upload.wikimedia.org/wikipedia/en/4/4b/Felidae_moviecover.jpg
Ժանր նուար/դետեկտիվ/մուլտֆիլմ/թրիլլեր (պաշտոնապես՝ «կատվաթրիլլեր»)
Ռեժիսոր Միխաել Շաաք
Սցենարիստ Ակիֆ Պիրինչի, Մարտին Կլուգեր, Ստեխան Շայդեր (Ակիֆ Պիրինչիի 1989 թվականի համանուն վեպի հիման վրա)
Կոմպոզիտոր Էնն Դադլի, Բոյ Ջորջ
Կինոստուդիա Trickompany
Թողարկման ամսաթիվ նոյեմբերի 3, 1994
Տևողություն 83 րոպե


http://www.youtube.com/watch?v=lXytNduYSj0

Եվս մի մուլտֆիլմ իմ մանկությունից :mock: կարող եմ վստահ ասել՝ մանկությանս ամենասարսափելի ու ամենակլանող մուլտերից մեկը: Դետեկտիվ պատմություն, որի գլխավոր հերոսը կատու է: Կատու Ֆրենսիսն իր տիրոջ (կատուների լեզվով՝ «կոնսերվբացիչի») հետ տեղափոխվում է նոր բնակավայր: Այստեղ նա բախվում է կատուների հանելուկային սպանությունների հետ. միակ բանը, որ կապում է սպանություններն իրար հետ, այն է, որ զոհերը մինչև մահանալը սեռական գրգռվածության են բերվել: Ֆրենսիսն ու իր ընկեր Կապույտ Մորուքը սկսում են հետաքննել սպանությունները...
Հիանալի սյուժե: Մղձավանջային երազների տեսարանները՝ լրիվ արտհաուս (ռեժիսոր Հայո Ֆրայթագի աշխատանքը): Եգիպտական դիցաբանություն: Նուար: Ու՝ կատուներ, կատուներ, կատուներ:
Էլ ի՞նչ է պետք լիակատար երջանկության համար:

Ռուֆուս
12.04.2011, 00:55
Ռայ, փոքր վախտդ էս ինչ սարսափելի ու խուժան մուլտեր ես նայել :o Տխուր մանկություն ես ունեցել հաստատ :D

Ես որ սկսեցի նայել, սպասում էի, որ հին ու բարի դիսնեյական ոճի մուլտ կլինի, պարզվեց լրիվ մեծական մուլտիկ ա, դաժան սպանություններով, մեծական ու տեղ-տեղ բավականին գռեհիկ հումորով ու նույնիսկ բացեիբաց նկարահանված կատվային սեռական ակտով :}

Եսիմ, չէի ասի որ հիացած եմ, բայց վատը չէր: Կարևորը օրիգինալ էր, էս կարգի մուլտիկ դեռ չէի տեսել :}