PDA

Դիտել ողջ տարբերակը : Կոմիքսներ



Rhayader
14.10.2010, 13:00
Այս թեմայում քննարկենք կոմիքսներ: Վերջերս այս ոլորտն ինձ լավ տարել է:
Շատերը կոմիքսները համարում են «թեթև» ու «անլուրջ» երևույթ: Այդ մարդկանց խորհուրդ կտամ սնոբ չլինել ու մի փոքր կարդալ:
Իհարկե, ես համաձայն եմ, որ Սուպերմենը լրիվ սանտաբարբարա է (չնայած լավ թողարկումներին): Բայց կոմիքսները չեն սահմանափակվում Սուպերմենով:
Շատ ժամանակակից գրքեր թողարկվում են նաև «գրաֆիկական վեպի» կոմիքսային ֆորմատով: Ոմանք կարող են ասել, թե դա գրականության ու ընթերցողի երևակայության համար վատ է բլա-բլա-բլա, բայց մյուս կողմից՝ նույնն ասում էին կինոյի մասին:
Փաստ՝ գրաֆիկական վեպը ոչ մի դեպքում չի փորձում դասական գրականությունը դուրս մղել շուկայից: Մյուս կողմից, եթե հաշվի առնենք, որ նկարիչն էլ երևակայություն ու ստեղծագործ մոտեցում ունի, գրաֆիկական վեպը դառնում է արվեստի լրիվ այլ ֆորմատ:
Երբ խառը պատմությունների արդյունքում Warner Brothers-ը (որոշ մարդիկ պնդում են, որ ընկերության անունը 666 անգամ թարս կարդալով կարելի է կանչել Մեծն Կտուլհուին) դադարեցրեց Դարրեն Արոնոֆսկու «Ֆոնտան» ֆիլմի ֆինանսավորումը, Արոնոֆսկին նկարիչ Քենթ Ուիլլիամսի հետ նախնական սցենարով գրաֆիկական վեպ սկսեց նկարել: Արանքում նա վերափոխեց սցենարն ու ֆիլմը նկարահանեց շատ ավելի փոքր բյուջեով, այնպես որ գրաֆիկական վեպն ու ֆիլմը դուրս եկան գրեթե միաժամանակ: Դիմավորեք՝ «The Fountain, a Graphical Novel».


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/5/53/The_Fountain_graphic_novel.jpg/250px-The_Fountain_graphic_novel.jpg

Այո, երբ կոմիքսի վրա վատ հեղինակ է աշխատում, այն ստացվում է խիստ մակերեսային ու գրեթե միշտ մարտական տեսարանների վրա հիմնված: Դա առավել տարածված է մանգայում (ճապոնական կոմիքսներ): Օրինակ՝ «Fairy Tail».


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/e1/FairyTail-Volume_1_Cover.jpg/230px-FairyTail-Volume_1_Cover.jpg

Նարուտոյի մասին էլ չխոսեմ:D քանի hellium-ը մազերս չի պռճոկել:
Բայց հենց նույն մանգայի մեջ՝ հիանալի աշխատանքներ.


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/7/70/Akira_Volume_1_Cover_Japanese_Version_%28Manga%29.jpg/230px-Akira_Volume_1_Cover_Japanese_Version_%28Manga%29.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/cf/Vagabond21.jpg/230px-Vagabond21.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ec/Lone_Wolf_manga.jpg/230px-Lone_Wolf_manga.jpg

Կոմիքսների ոլորտում են աշխատում այնպիսի մարդիկ, ինչպիսիք են Ալան Մուրը («V for Vendetta», «Watchmen», «Promethea»), Ֆրենկ Միլլերը («Batman: Year One», «Sin City», «Ronin»), Նիլ Գեյմանը («Sandman», «Books of Magic», «Harlequin Valentine»), Մայքլ Մուրկոկը («Elric: The Making of a Sorcerer», «Swords of Heaven, Flowers of Hell», «Michael Moorcock's Multiverse»), նույնիսկ Սթիվեն Քինգի հայտնի «The Dark Tower» շարքի նախաբանը ՝ «Gunslinger Born», «The Long Road Home», «Treachery», «The Fall of Gilead», «Battle of Jericho Hill» կոմիքսների տեսքով:
Այնպես որ՝ կոմիքսները շատ բան ունեն հակադրելու ժանրի քննադատներին: Իսկ եթե ինչ-որ մեկն ասի, որ միևնույն է՝ գրականությունն իր խորությամբ գերազանցում է կոմիքսներին, թող հիշի «Twilight»-ը: Թող հիշի ու սարսափի:

Jarre
14.10.2010, 13:11
Շնորհակալ եմ հետաքրքիր ու լավ թեմայի համար։
Անկեղծ ասած ես էլ էի մտածում այսպիսի մի թեմա բաց անել։
Համաձայն եմ հետդ, որ գրաֆիկական վեպը դառնում է արվեստի լրիվ այլ ֆորմատ։ Ես շատ եմ սիրում։ Ցավոք մինչև հիմա գրաֆիկական վեպ չեմ ընթերցել, բայց պարբերաբար ընկերոջս տանը կարդում էի իր կոմիքս ժուռնալները։

Չեմ կարա բացատրեմ ինչու, բայց իմ համար կոմիքսները շատ խորհրդավոր մի աշխարհ է։ Յուրահատուկ տրամադրություն է մոտս ստեղծվում ընթերցելուց :love

Rhayader
14.10.2010, 13:43
Դե, կոմիքսներն իրականում քսաներորդ դարի սկզբի «weird fiction» ֆանտաստիկ/գիտաֆանտաստիկ/դետեկտիվ/սարսափ շարժման զավակն են: Բնական է, որ քեզ մոտիկ պետք է լիներ՝ ժամանակակից գիտաֆանտաստիկ գրականությունը նույն արմատներն ունի:

StrangeLittleGirl
14.10.2010, 14:48
ՍՕՖ, շնորհակալ եմ, որ էս թեման բացեցիր: Եթե չբացեիր, կյանքում չէի հիշի, որ իմ գրապահարանում կա The Sandman-ը ու Calvin and Hobbes-ը: Երկուսն էլ ժամանակին նվեր եմ ստացել, բայց էն աստիճանի անտարբեր եմ եղել, որ չեմ էլ բացել: Գուցե արդեն ժամանակն է ուշադրության արժանացնելու:

Rhayader
14.10.2010, 15:06
ՍՕՖ, շնորհակալ եմ, որ էս թեման բացեցիր: Եթե չբացեիր, կյանքում չէի հիշի, որ իմ գրապահարանում կա The Sandman-ը ու Calvin and Hobbes-ը: Երկուսն էլ ժամանակին նվեր եմ ստացել, բայց էն աստիճանի անտարբեր եմ եղել, որ չեմ էլ բացել: Գուցե արդեն ժամանակն է ուշադրության արժանացնելու:

The Sandman-ի ո՞ր հատորը)))

StrangeLittleGirl
14.10.2010, 15:35
The Sandman-ի ո՞ր հատորը)))

Առաջին

Rhayader
14.10.2010, 15:46
Քանի որ Հայաստանում արտասահմանյան կոմիքսների մեծ մասն անհասանելի են (կամ էլ հասանելի են, բայց անհասանելի գներով), բնական է, որ ընթերցողների մեծ մասը դրանք կարդում է էլեկտրոնային տարբերակներով:
Մի ժամանակ ես CBZ/CBR ֆորմատների կոմիքսները սկզբունքայնորեն վերածում էի PDF-ի, որ արդեն իմ համար սովորական գրքային ֆորմատով կարդամ: Ինչևէ, որոշ տեխնիկական ու այլ խնդիրներից հետո որոշեցի փորձել CDisplayEx ծրագիրը (կարող եք անվճար բեռնել այստեղից (http://sourceforge.net/projects/cdisplayex/)):

http://sourceforge.net/dbimage.php?id=81425

Քանի որ ծրագիրը սկսել եմ օգտագործել ոչ թե 1.6, այլ ավելի վաղ տարբերակից (որն ավտոմատ բացում էր կոմիքսները լիաէկրան ռեժիմում), մի փոքրիկ փոփոխություն արեցի ծրագրի կարգավորումների մեջ (դուրս գալու կոճակը նորից դրեցի Esc, ու սեղմեցի F11):
Ամեն ինչ նորից այնպես էր, ինչպես պետք էր:
Դրա փոխարեն այս տարբերակում կա խոշորացնելու/փոքրացնելու ֆունկցիա (+/- սեղմելով ստեղնաշարի վրա), ինչը բավականին խոշոր թերություն էր հին տարբերակում:
Այլ կերպ ասած՝ բզբզեք, կտեսնեք ինքներդ:

---------- Ավելացվել է՝ 16:46 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:35 ----------


Առաջին

Օ, շատ լավ է;) անպայման կարդա:

Rhayader
14.10.2010, 16:39
Կոմիքսների գրադարանս, որով կարող եմ կիսվել որոշ ցանկացողների հետ.

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/1/18/Promethea.jpg/250px-Promethea.jpg
Promethea (Ալան Մուր). 5-հատորանոց հավաքածուն ամբողջական է, բացի 29-րդ թողարկումից:cry ով ունի, թող ձայն տա՝ պարտք չեմ մնա:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/c0/V_for_vendettax.jpg/180px-V_for_vendettax.jpg
V for Vendetta (Ալան Մուր). բոլոր տաս թողարկումները:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/b/b9/Watchmencovers.png/250px-Watchmencovers.png
Watchmen (Ալան Մուր). բոլոր տասներկու թողարկումները: Համարվում է կոմիքսների աշխարհում հեղափոխություն կատարած աշխատանքներից մեկը:

(շարունակելի)

Rhayader
14.10.2010, 17:32
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/3/32/Killingjoke.JPG/250px-Killingjoke.JPG
Batman: The Killing Joke (Ալան Մուր). մի թողարկումով է դուրս եկել:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/de/Batman_407.jpg/250px-Batman_407.jpg
Batman: Year One (Ֆրենկ Միլլեր). Բետմենի լավագույն ցիկլերից մեկը, պատմում է սուպերհերոսի ծագման մասին: Բոլոր չորս թողարկումները:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/9f/Ronin1.jpg/190px-Ronin1.jpg
Ronin (Ֆրենկ Միլլեր). գրաֆիկական վեպ՝ վեց թողարկումով: Բոլորը կան:

Թարմացում. Պրոմեթեայի #29-ը («Valley of the Dolls», կոմիքսի իմ ամենասիրած հերոսին նվիրված) արդեն ունեմ:

(շարունակելի)

---------- Ավելացվել է՝ 18:32 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:15 ----------

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/d/da/Sin_City_Hard_Goodbye.jpg/250px-Sin_City_Hard_Goodbye.jpg
Sin City (Ֆրենկ Միլլեր). ֆիլմ-նուար ժանրի կոմիքսային համարժեքներից լավագույնը: Վեց ցիկլ+«Family Values» հատորը:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ec/Lone_Wolf_manga.jpg/230px-Lone_Wolf_manga.jpg
Lone Wolf and Cub (Կազուո Կոիկե). սայնեն մանգա ռոնին «Միայնակ Գայլ» Իտտո Օգամիի ու նրա փոքրիկ որդու մասին: Միայն առաջին յոթ հատորներն ունեմ, մնացածը դեռ չտեղափոխած էշ-էշ ջնջեցի: Հետո էլի կքաշեմ:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/6/68/Kingdom_Hearts_logo.png
Kingdom Hearts (Սիրո Ամանո). Դիսնեյի հերոսները՝ գործող անձինք մանգայում: Հիմնված է համանուն խաղի վրա: Երկու հատոր ունեմ:

(շարունակելի)

Ռուֆուս
14.10.2010, 17:36
Կոմիքսներ :[

Կոմիքսների հիման վրա նկարահանված որոշ ֆիլմեր :love որոշներն էլ :[

Ֆոնտանն եմ քաշել, հլը կնայեմ, կարծիքս կհայտնեմ :)

Rhayader
14.10.2010, 17:51
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/60/Lucifer16.jpg/250px-Lucifer16.jpg
Lucifer (Մայք Քերի). Նիլ Գեյմանի «Sandman»-ի սփինոֆֆ, որը, կհամարձակվեմ պնդել, «Sandman»-ին ոչ մի բանով չի զիջում: Բոլոր կանոնական թողարկումները+«Lucifer: Nirvana»:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/0/0e/Mmm_01.jpg/250px-Mmm_01.jpg
Michael Moorcock's Multiverse (Մայքլ Մուրկոկ). երեք տարբեր շարքերի զուգահեռ պատմվածքներ Մայքլ Մուրկոկի զուգահեռ տիեզերքներում: Բոլոր տասներկու թողարկումները:

http://img1.fantasticfiction.co.uk/images/h0/h4660.jpg
Elric: The Making of a Sorcerer (Մայքլ Մուրկոկ). շարքը նախաբան է հանդիսանում Մայքլ Մուրկոկի «Ասք Էլրիկի Մասին» վիպաշարի համար: Բոլոր չորս թողարկումները:

http://img1.fantasticfiction.co.uk/images/n4/n23165.jpg
The Swords of Heaven, the Flowers of Hell (Մայքլ Մուրկոկ). մի թողարկումով գրաֆիկական վեպ Մայքլ Մուրկոկի «հավերժական մարտիկի» մասին շարքից:

(շարունակելի)

---------- Ավելացվել է՝ 18:51 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:49 ----------


Կոմիքսներ :[

Կոմիքսների հիման վրա նկարահանված որոշ ֆիլմեր :love որոշներն էլ :[

Ֆոնտանն եմ քաշել, հլը կնայեմ, կարծիքս կհայտնեմ :)

Հարգելիս, իսկ դու ի՞նչ կոմիքսներ ես կարդացել մինչև հիմա, որ այդքան կատաղի կարծիք ես արտահայտում:

Ռուֆուս
14.10.2010, 17:55
Հարգելիս, իսկ դու ի՞նչ կոմիքսներ ես կարդացել մինչև հիմա, որ այդքան կատաղի կարծիք ես արտահայտում:

Ոչ մի :)) Ես իմ ժամանակը նախընտրում եմ ավելի օգտակար ու կարևոր բաների վրա ծախսել, քան թե երեխայական բաներ կարդամ :))

Ի դեպ կոմիքսները «կարդում» են, թե՞ «նայում»: Մի քիչ անհարմար եմ զգում «կարդալ» բառը օգտագործել համ գրքի դեպքում, համ էլ կոմիքսի :))

Տերդ մեռնի գիտություն, պարզվում ա էլեկտրոնային կոմիքսները իրենց էքստենշնը ունեն .cbr :o

Rhayader
14.10.2010, 18:00
Ռուֆ, առաջին գրառման մեջ «գնալ հող ուտելու» կոնտեքստով գրել եմ, թե ինչ անեն կոմիքսաֆոբները;)
Դու հիմա դնում ու հայհոյում ես մի բան, որից, սեփական խոստովանությամբ, առանձնապես չես հասկանում: Առաջարկում եմ՝ վերցնես ու կարդաս Գեյմանի Sandman-ի առաջին հատորը («Preludes and Nocturnes», ընդամենը ութ թողարկում է): Եթե դրանից հետո էլ նույն կարծիքին մնացիր, խոստանում էմ էլ քո հետ այս թեմայով չվիճել:

Ռուֆուս
14.10.2010, 18:01
Ռուֆ, առաջին գրառման մեջ «գնալ հող ուտելու» կոնտեքստով գրել եմ, թե ինչ անեն կոմիքսաֆոբները;)
Դու հիմա դնում ու հայհոյում ես մի բան, որից, սեփական խոստովանությամբ, առանձնապես չես հասկանում: Առաջարկում եմ՝ վերցնես ու կարդաս Գեյմանի Sandman-ի առաջին հատորը («Preludes and Nocturnes», ընդամենը ութ թողարկում է): Եթե դրանից հետո էլ նույն կարծիքին մնացիր, խոստանում էմ էլ քո հետ այս թեմայով չվիճել:

ՍօՖ, ես գիտեմ որ եդամնաց եմ, թող գոնե Ֆոնտանը նայեմ, կարծիք կազմեմ, նոր ինձ ուղարկի հող ուտելու, լա՞վ :))

Rhayader
14.10.2010, 18:06
P.S. Այո, կոմիքսը կարդում են:

---------- Ավելացվել է՝ 19:06 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:02 ----------


ՍօՖ, ես գիտեմ որ եդամնաց եմ, թող գոնե Ֆոնտանը նայեմ, կարծիք կազմեմ, նոր ինձ ուղարկի հող ուտելու, լա՞վ :))

Ռուֆ, կարդա էլի, ինչ եմ գրել, նախքան անտեղի ու ինքնակամ հող ուտելու գնալը:D

Ռուֆուս
14.10.2010, 18:08
Ավելի լավ ա ինձ ասա .cbr-ը ոնց բացեմ:

Rhayader
14.10.2010, 18:33
Ավելի լավ ա ինձ ասա .cbr-ը ոնց բացեմ:

Կարդա (http://www.akumb.am/showthread.php/57360-%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D6%84%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80?p=2109434&viewfull=1#post2109434):

---------- Ավելացվել է՝ 19:33 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:13 ----------

Փոքրիկ քնարական շեղումից վերադառնանք մեր ոչխարներին, թու (Ռուֆուս:angry դու էլ, ոչխարներդ էլ:angry շեղեցիք ինձ), ներեցեք, կոմիքսներին:
Նիլ Գեյմանի կոմիքսներից.

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/4/48/TheBooksOfMagic_ongoingseries_1.jpg/250px-TheBooksOfMagic_ongoingseries_1.jpg
The Books of Magic. գրող ու ֆանտաստ Չարլզ դե Լինտը հիշատակել է, որ Ջոան Քեյթլին Ռոուլինգն իր «Հարրի Պոտտերի» գաղափարով հավանաբար ոգեշնչվել է Նիլ Գեյմանի «The Books of Magic» կոմիքսների շարքից: Ես ունեմ բոլոր չորս կանոնական թողարկումները (մնացածի հեղինակն արդեն Գեյմանը չի):

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/ea/Death-_The_High_Cost_of_Living.jpg/200px-Death-_The_High_Cost_of_Living.jpg
Death: The High Cost of Living. «Sandman»-ի առաջին հատորի վերջին էջի վրա հռետորական հարց է. ի՞նչ կանեիք, եթե մահը ձեր ավագ քույրը լիներ: «Sandman»-ի սփինոֆֆ: Բոլոր երեք թողարկումները+«Death Talks About Life»:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/7/78/Death_the_time_of_your_life.jpg
Death: The Time of Your Life. ևս մեկ շարք Մորֆեուսի ավագ քույր Մահվան մասին: Էլի՝ բոլոր երեք թողարկումները:

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/8/85/Sandman_no.1_%28Modern_Age%29.comiccover.jpg/250px-Sandman_no.1_%28Modern_Age%29.comiccover.jpg
The Sandman. կոմիքսների տարբեր չարտեր քնի ու երազների աստված Մորֆեուսի մասին պատմող այս աշխատանքը համարում են երբևէ թողարկված կոմիքսների լավագույն շարքը: Ես չարտերին չեմ հավատում, բայց «The Sandman»-ն իսկապես հանճարեղ է: Ունեմ տասներեք հատոր (բոլոր 75 կանոնական թողարկումները+«The Song of Orpheus»):

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/a/a1/Harlequin_valentine_cover.jpg/220px-Harlequin_valentine_cover.jpg
Harlequin Valentine. գրաֆիկական վեպ՝ հեղինակի համանուն պատմվածքի հիման վրա: Պատմվածքը մտել է «Fragile Things» հավաքածուի մեջ:

http://www.neilgaiman.com/works/images/MurderMysteries_Hardcover_1185845647.jpg
Murder Mysteries. գրաֆիկական վեպ՝ հեղինակի համանուն պատմվածքի հիման վրա: Պատմվածքը մտել է «Smoke and Mirrors» հավաքածուի մեջ:

(շարունակելի)

Rhayader
14.10.2010, 18:56
Սթիվեն Քինգի «The Dark Tower»-ի շարքից (կոմիքսները՝ Ռոբին Ֆըրթ, Պիտեր Դևիդ).

http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/9/93/Marveldarktower.jpg/250px-Marveldarktower.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/6e/Longroad1.jpg/250px-Longroad1.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/e4/DT_Treachery_1.jpg/250px-DT_Treachery_1.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/7/7d/Fallofgilead.jpg/250px-Fallofgilead.jpghttp://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/6/67/Battleofjericho1.jpg/250px-Battleofjericho1.jpg

Այլ կերպ ասած՝ գրեթե բոլորը, բացի չորրորդ շարքի «The Dark Tower: The Sorcerer» նախաբանից, որը երբեք չեմ կարդա՝ Մարտինի նկատմամբ ատելությունից դրդված:

Rhayader
14.10.2010, 19:18
http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/c/cf/Vagabond21.jpg/230px-Vagabond21.jpg
Vagabond (Տակեհիկո Ինուե). Էյձի Յոսիկավայի «Մուսասի» վիպակի հիման վրա գրված սայնեն մանգա: Հզոր գործ է: Ունեմ 1-27 համարները պաշտոնական թարգմանությամբ, 28-30 համարները՝ սիրողական թարգմանությամբ (:(): 31-33 համարներն ընդհանրապես չունեմ:
Շարքը դեռ չի ավարտվել, շարունակում է թողարկվել:

http://www.factualopinion.com/.a/6a00d83455e40a69e201156fc86ec7970b-250wi
The Horde (Իգոր Բարանկո). ի՞նչ կարող է ծնել ռուսաֆոբ ուկրաինացի հեղինակի ու Վիկիպեդիայի համատեղումը: Լավկրաֆտայի մասշտաբների հասնող բլթ, որում համատեղված են ամեն ինչ. բուդիզմ, տանտրա, այլմոլորակայիններ, մոնղոլական ծագմամբ սովետական դիկտատոր, НКВД, նույնիսկ թաթարական պատերազմում վիրավորված Վլադիկ:o, Լենին, որը մումիֆիկացիայի արդյունքում Օսիրիս է դարձել, աշխարհում վերջին չեչենը, որը երկնային Չեչնյա է փնտրում:D Ռերիխ ու կոմունիստական բուդդիզմ:D
Հա ի՞նչ անենք՝ լրիվ բլթ է: Հեղինակը հավեսով է բլթցրել: Ափսոս՝ ավարտն ավելի լավ կարելի էր անել: Բոլոր երեք թողարկումներն էլ ունեմ:

Rhayader
15.10.2010, 11:03
Ժամանակակից կոմիքսներն առաջացել են այսպես կոչված «կոմիքսային ժապավեններից», որոնք հիմնականում թերթերում ու ամսագրերում տպագրվուղ հումորային-ծաղրանկարային նկարաշարեր էին: Երբեմն «ժապավենը» մեկ և ավելի էջ էր զբաղեցնում: Ահա թե ինչ տեսք ունի տիպիք «կոմիքսային ժապավենը».


http://upload.wikimedia.org/wikipedia/en/3/32/Hatlocloistered.jpg

Առաջին կոմիքսները (այստեղ և այսուհետ, ինչպես նաև ավելի վաղ, «կոմիքս» բառը կիրառվում է «comic book» իմաստով) հայտնվել են ԱՄՆ-ում՝ 1934 թվականին: Նրանք իրենցից ներկայացնում էին կոմիքսային ժապավենների վերատպում՝ առանձին ֆորմատով:
Առաջին «իսկական» ամերիկյան կոմիքսը համարվում է 1933-ի «Famous Funnies: A Carnival of Comics»-ը.


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/f/f9/FamousFunnies1933.jpg/220px-FamousFunnies1933.jpg

Այն ընդամենը 36-էջանոց թողարկում էր, բայց հիմք դարձավ, որ 1934 թ. հուլիսին տպագրվի Famous Funnies պարբերականի 68-էջանոց առաջին համարը (թվագրվում է՝ #1): Պատկերացրեք. ԱՄՆ, 30-ականներ, Մեծ դեպրեսսիա, ոչ մեկը փող չունի: Ու ընդամենը 10¢ արժեցող կոմիքսներ: Կոմիքսները միանգամից մեծ հաջողություն ունեցան:
Մշակութայնորեն ամերիկյան կոմիքսների ժամանակագրությունը բաժանվում է հինգ շրջանների.

Նախակոմիքսային կամ պլատինե շրջան
Ոսկե շրջան
Արծաթե շրջան
Բրոնզե շրջան
Ժամանակակից շրջան

Rhayader
15.10.2010, 11:32
Ժամանակակից կոմիքսների բնութագրիչ հատկանիշները (նույն հերոսի տարիներ ձգվող արկածներ, տարբեր կոմիքսների հերոսների կոնֆլիկտներ/համագործակցություն, դրամատիկորեն մեռնող ու տարիներ հետո հարություն առնող հերոսներ և այլն) հասկանալու համար պետք է հաշվի առնել, որ վաղ կոմիքսները լուրջ պարունակություն կամ գրական հիմք չունեին: Հումորային նկարաշարեր, ինչպես արդեն ասել եմ: Բայց հենց այդ, «պլատինե» շրջանում տեղի ունեցավ մի բան, որը փոխեց կոմիքսների դեմքը:
Կոմիքսները միանգամից ուշադրություն գրավեցին նաև քսաներորդ դարի առաջին կեսում ԱՄՆ-ում մեծ տարածում ստացած «weird fiction» գրական ոճի գրողների շրջանում: Ոճը մասնագիտանում էր ֆանտաստիկ/գիտաֆանտաստիկ/սարսափ/դետեկտիվ պատմվածքների ժանրերում: Ու հեղինակները բնավ դեմ չէին իրենց պատմվածքներն ավելի պատկերավոր դարձնել կոմիքսների ֆորմատի մեջ դրանք տեղադրելու միջոցով: Ռոբերտ Հովարդի ստեղծած Կոնանը երկար տարիներ եղել է կոմիքսների ամենահայտնի ու ամենասիրված հերոսներից մեկը (իհարկե, այդ ժամանակ Հովարդն արդեն չկար): Այսպիսով, առաջացավ նաև տպավորիչ պատկերներ նկարող նկարիչների պահանջարկ:
Գրող-նկարիչ զույգը. ահա դասական կոմիքսը ստեղծող ուժը:

Կոմիքսները նաև վերամշակեցին նկարաշարային արտահայտչամիջոցները. այսպես կոչված «baloon»-«փուչիկները»՝ խոսքը փոխանցելու համար.

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/84/Speech_balloon_3_types.svg/200px-Speech_balloon_3_types.svg.png
(վերևից ներքև. խոսք, միտք, բացականչություն արտահայտելու համար նախատեսված «փուչիկ»)
Բայց միայն խոսքերը պատմության ամբողջ մթնոլորտն ու թեժությունն արտահայտելու համար քիչ են: Ի՞նչ է պակասում: BOOM! POW!!! AAARGH! Այո, լրացուցիչ արտահայտչամիջոցներ, ավելի ընդգծված, տարածական, ասես էջի վրայից դուրս թռնող դեպի ընթերցողը: Երեխայությու՞ն է, կասեք: Երևի այդ ժամանակ բոլորն էլ իրենց կարող էին թույլ տալ մի փոքր երեխա լինել: Հետո՝ կոմիքսն էլ դեռ բալիկ էր:
Այս շրջանում էր, որ ձևավորվեց սուպերհերոսի գաղափարը. մարդ, օժտված գերմարդկային ունակություններով, ով օգնում է հասարակ քաղաքացիներին: 1938-ին Ջերրի Սիգլն ու Ջո Շասթրը ստեղծեցին... տադադամ... Սուպերմենին: Ինչը դարձավ կոմիքսների «Ոսկե շրջանի» սկիզբը:


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/5/5a/Action_Comics_1.jpg/220px-Action_Comics_1.jpg

Ֆրեյա
15.10.2010, 14:37
Մերսի, շատ օրիգինալ բան էր: :)

Ես կասեի՝ կոմիկսները դարձել են արվեստ, այնքան են զարգացել ու իսկապես հոյակապ գործեր կան :)

Բայց առայժմ չի հետաքրքրում: Ես նախընտրում եմ կամ շարժվող նկարներ, կամ մենակ տեքստ...
Ինչ անեմ... ես հին մարդ եմ :) :love
Պամիդոռով խփել չկա :P

Rhayader
15.10.2010, 15:55
Մերսի, շատ օրիգինալ բան էր: :)

Ես կասեի՝ կոմիկսները դարձել են արվեստ, այնքան են զարգացել ու իսկապես հոյակապ գործեր կան :)

Բայց առայժմ չի հետաքրքրում: Ես նախընտրում եմ կամ շարժվող նկարներ, կամ մենակ տեքստ...
Ինչ անեմ... ես հին մարդ եմ :) :love
Պամիդոռով խփել չկա :P

Տվածս կարդացի՞ր;)

AniwaR
15.10.2010, 19:29
Իսկ ես միշտ էլ նորմալ եմ վերաբերվել: Ճիշտ է՝ մտքովս չի անցել, որ կարելի է ինտերնետից քաշել կարդալ (համ էլ, ինչը որ ճիշտ է, տենց բաների հնարավորությունը էս ինտերնետը ընդամենը էս վերջին մի երկու տարին է, որ (չկա-չկա, առնվազն՝) ինձ տվել է: Մեկ էլ ֆիլմերում էդպիսի դրվագներ հաճախ են պատահում, որ ինչ-որ մեկը կոմիքսների թունդ սիրահար է, հավաքում է, կան հազվադեպ ճարվող, չափազանց թանկ կոմիքսներ և էլի նման զիզի-միզի բաներ. այ դրանք տեսնելուց մի տեսակ հետաքրքրություն էր առաջանում, նույնիսկ նախանձում էի ու ափսոսում, որ էդ հնարավորությունը մեզ մոտ չկա: Բայց, օրինակ, ձեռքս ինչ ընկել է (մասնավորապես՝ «Տանտանի արկածները» ու «Սնուպի»-ն:oy), կարդացել եմ:

StrangeLittleGirl
15.10.2010, 19:45
Հա, մոռացա ասել :)) մենք կոմիքսներով լեզու ենք սովորում :D էդ կոմիքսներին նայում ենք, հետո լսում, հետո կարդում: Պատմությունն էլ հետաքրքիր ա:

Universe
19.10.2010, 21:25
Անակնկալ թեմա է: Առաջին անգամ ա, որ լսում, կամ կարդում եմ "ԿՈՄԻՔՍՆԵՐ" , ու հետո չեն ասում
-- Ձեզ հետ էին, Վաչե, Տիկո և Արմուշ....:)

Leo Negri
07.02.2011, 18:35
Էսօր ձեռս ընկավ Ալան Մուրի Նեոնոմիքոնը, դուրս հելած չորս համարից առաջին երեքը:

Ինչ կարելիա ասել` Մուրի ոճին ծանոթ ու այդ ոճը սիրող մարդիկ դժգոհ չեն մնա, ինքը իսկական Մուրա` Լավքրաֆթի մոտիվներով /ահամ, անունից կարելի էր գլխի ընկնել/: Մնացած Մուրի գործերից /Lost Girls-ը չհաշված, իհարկե/ մի քիչ ավելի թունդ ու հակասական են սեքսուալ տեսարանները` Նեոնոմիքոնը հստակ 18+ա, Դագոնի կուլտիստների բիսեքսուալ օրգիան հաստատ թույլ ներվերով մարդկանց բանը չի: Գրաֆիկան տեղը տեղինա, հստակ ու սիրուն: Ինչպես գրեթե միշտ Մուրի մոտ` մի էրկու տեղ հիշատակվումա Քրոուլին:

Ըստ սյուժեի` ԵֆԲիԱյի ագենտները, մի շարք արյունալի ու դաժան մարդասպանություններ բացահայտելով, ռաստ են գալիս Լավքրաֆթի պատմվաքները հիշացնող բաների, ու գնալով պարզում են, որ Լավքրաֆթը գրելա ոչ էդքան երևակայական բաների մասին: Ու դե պատկերացում անգան չունեն, ինչ խորը յոգուրտի մեջ են ընկնելու:

Կարդալը խիստ հետաքրքիր էր, երեք համարը /գումարային 90 կոմիքսային էջ/ դորդուբեշեցի մոտ մի ժամվա մեջ: Անհամբեր սպասում եմ չորրորդ համարի օնլայն դառնալուն:

Խորհուրդ կտամ թե Ալան Մուրի, թե Լավքրաֆթի սիրահարներին: Մնացածի համար քիչմ shocking կարա լինի:

http://img.book123.net/2011-01-02/944565/00190216_medium.jpeg

Հայկօ
16.03.2011, 22:48
Վերջապես որոշեցի Sandman-ը կարդալ: 300-ից էս կողմ նոր բան չէի կարդացել, կարոտել էի: Լեյբերը ոնց որ թե դանդաղ ա առաջ գնում, տեսնենք՝ Գեյմանը ինչ կասի:

Մանանա
17.03.2011, 00:03
էս վերջերս կոմիքսների դասընթացներ էին հայտարարել, ինչ-որ ֆրանսիացիներ էին գալու, դասեր տային...ուզում էի դիմեի, չհասցրեցի, մի օրում պիտի սցենար գրեի ու մի լավ աշխատանք նկարեի... նենց տխրեցի:(

Dark RoniN
30.11.2011, 03:07
Ես առաջ մտածում էի, որ ամբողջ Հայաստանում միակ մարգն եմ,ով կարդում ու սիրում է կոմիքսներ: Առաջին կոմիքսը կարդացել եմ 2005թ-ին: Սկզբից մի քիչ անսովոր էր,քանի որ բացի Սարդ-Մարդուց եւ Իքս-Մարդկանցից ոչ մոկի չէի ճանաչում: Բայց տարիների ընթացքում ամեն ինչ փոխվեց . ես հասկացա,որ իմ կյանքն անհնար է առանց կոմիքսների: Կարդում եմ հիմնականում ՄԱՐՎԵԼ ընկերության կոմիքսները,ունեմ բավականին մեծ կոմիքսների հավաքածու(բոլորը ռուսերեն): Երեւի լսած կլինեք ռուսական ԿՈՄԻՔՍ հրատարաչության (Издательство "Комикс"53531) մասին,որը,ցավոք սրտի,այլեւս չի արտադրում ՄԱՐՎԵԼ-ի կոմիքսներից:
Գտնելով այս էջը՝ շատ ուրախացա,որովհետեւ չէի պատկերացնում,որ կան ուրիշները(նամանավանդ աղջիկներ),ովքեր հետաքրքրված են կոմիքսներով:
Հ.Գ. Եթե գրանցված եք vkontakte.ru սոցիալական կայքում,միացե՛ք իմ նոր բացված խմբին http://vkontakte.ru/club28987991

Dark RoniN
30.11.2011, 07:40
Անակնկալ թեմա է: Առաջին անգամ ա, որ լսում, կամ կարդում եմ "ԿՈՄԻՔՍՆԵՐ" , ու հետո չեն ասում
-- Ձեզ հետ էին, Վաչե, Տիկո և Արմուշ....:)
Խեղճ տղաներ,երեւի չգիտեն,թե ինչ է կոմիքսը ընդհանրապես.....

Two-Face
05.12.2013, 21:48
Իսկ ես սկսել եմ այս էս ընտիրությունը կարդալ: Վերջն ա, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: :diablo



http://i.imgur.com/btIRkLd.jpg



Շնորհակալություն Rhayader-ին:

Freeman
05.12.2013, 22:37
Իսկ ես սկսել եմ այս էս ընտիրությունը կարդալ: Վերջն ա, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: :diablo



http://i.imgur.com/btIRkLd.jpg



Շնորհակալություն Rhayader-ին:

Խաղի կամ ֆիլմի հետ կապ ունի՞:

Two-Face
05.12.2013, 23:54
Խաղի կամ ֆիլմի հետ կապ ունի՞:




Ֆիլմի հետ մի քիչ կապ ունի:

Մինչև կոմիքս կարդալը շատ էի հիանում Constantine ֆիլմով, բայց կոմիքսը մի քիչ կարդալուց հետո հասկացա, թե ինչ թույլ էր կինոն: :)

Rhayader
09.12.2013, 02:21
Իսկ ես սկսել եմ այս էս ընտիրությունը կարդալ: Վերջն ա, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: :diablo



http://i.imgur.com/btIRkLd.jpg



Շնորհակալություն Rhayader-ին:

Ալան Մուրի Swamp Thing-ից սկսի:) որ նախապատմությունն իմանաս: Ո՞ր հատորն ես հասել: Ես 2006-ից նորերը չեմ կարողանում կարդալ արդեն, որակը լավ գցել են: Դելանոյի հատորները լավն են, բայց դեպրեսսիվ:

Rhayader
09.12.2013, 02:32
Խաղի կամ ֆիլմի հետ կապ ունի՞:

"Dangerous Habits" հատորի հետ կապ ունի՝ այլանդակ աղավաղված ու ողորմելի տեսքով:

Two-Face
09.12.2013, 11:21
Ալան Մուրի Swamp Thing-ից սկսի:) որ նախապատմությունն իմանաս: Ո՞ր հատորն ես հասել: Ես 2006-ից նորերը չեմ կարողանում կարդալ արդեն, որակը լավ գցել են: Դելանոյի հատորները լավն են, բայց դեպրեսսիվ:


Հըլը որ Fear machine-ի չորրորդն եմ: Հեսա էս քննություններս տամ պրծնեմ, կպած կկարդամ արդեն: :)

Freeman
04.01.2014, 11:01
Իսկ ես սկսել եմ այս էս ընտիրությունը կարդալ: Վերջն ա, բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալ: :diablo



http://i.imgur.com/btIRkLd.jpg



Շնորհակալություն Rhayader-ին:

սկսում եմ)

StrangeLittleGirl
23.01.2015, 01:17
Էսօր Պերսեպոլիսն եմ հայտնաբերել :love Ակումբցիներից որևէ մեկը կարդացե՞լ ա:

Վոլտերա
23.01.2015, 01:27
Էսօր Պերսեպոլիսն եմ հայտնաբերել :love Ակումբցիներից որևէ մեկը կարդացե՞լ ա:

Ես մուլտը նայեցի, հետո թեթևակի կոմիքսի վրայով անցա :love

GriFFin
21.04.2015, 20:04
Ես հիմա մանգա եմ կարդում ու էնքան անսովոր էր սկզբում :)) Սկզբում կոմիքսների պես էի կարդում ձախից աջ, հետո նույն բանը ստիպված աջից ձախ կարդում: Հիմա արդեն հարմարվել եմ: Կարդում եմ Բերսեկը: Շատ ա եմ հավանել: Հատկապես հավանեցի հումորի ու ցինիզմի ճիշտ դոզավորումը:
Չգիդեմ ստեղ DCի սիրակարներ կան թե՞ չէ: Batman կարդացեք :D :D

Freeman
21.04.2015, 21:11
DC -ի սիրահար կա, կոնստանտինը, սենդմենն ու լյուցիֆերն ա կարդում հիմա))

GriFFin
21.04.2015, 21:30
DC -ի սիրահար կա, կոնստանտինը, սենդմենն ու լյուցիֆերն ա կարդում հիմա))

Լուցիֆերը դուրդ եկա՞վ:
Լսիր, մի քանի օր առաջ գիդես ի՞նչ էի ման գալիս: DCի ու Marvelի համատեղ կոմիքսները: Մանկությանս երազանքն էր բոլոր հերոսներին մի աշխարհում տեսնելը: ^_^

Freeman
22.04.2015, 00:31
Լուցիֆերը դուրդ եկա՞վ:
Լսիր, մի քանի օր առաջ գիդես ի՞նչ էի ման գալիս: DCի ու Marvelի համատեղ կոմիքսները: Մանկությանս երազանքն էր բոլոր հերոսներին մի աշխարհում տեսնելը: ^_^

Մի գլուխ եմ հասցրել, լավն ա երևում)

Freeman
24.04.2015, 17:49
Նեոնոմիկոնը կարդացի էսօր, գործ ա))
Սկզբից նեկրոնոմիկոն էի փնտրում, նեո էր բերում, ներվայնանում էի))