PDA

Դիտել ողջ տարբերակը : Ջո Կոկեր/Joe Cocker

Jarre
14.10.2010, 00:02
http://i919.photobucket.com/albums/ad33/JARREmenoid/joe-cocker.jpg
Ջոն Ռոբերտ Կոկեր

Բրիտանացի բլյուզ, ռոք և ջազ երգիչ։ Իր երաժշտական կարիերայի համար արժանացել է բրիտանական եղինակավոր «Order of the British Empire»-ի։ 1983 թվականին արժանացել է Գրեմի մրցանակի «Up Where We Belong» երգի համար։

http://www.youtube.com/watch?v=HaLizIVcY3o

Ջոի մանկությունը հեշտ չի եղել։ Ֆինանսական դժվարությունների պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը և սկսել աշխատել։ Սակայն 1961-ին՝ 17 տարեկան հասակում նա սկսում է երգչի իր կարիերան։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս «Vance Arnold» կեղծանվամբ և ներկայացնում էր Չակ Բերիի և Ռեյ Չարլսի երգերի սեփական տարբերակները։ 1964-ին Կոկերը ձայնագրում է իր առաջին սինգլը՝ Բիթլերի «I'll Cry Instead» քավերը։ Այսպիսով աստիճանաբար Կոկերը դառնում է ավելի հանրահայտ։ Իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում սկսած 70-ականներից։

Այս թվականներին նա ստեղծագործում է իր դասական համարվող երգերից մեկը՝ «You Are So Beautiful»-ը։

http://www.youtube.com/watch?v=wlDmslyGmGI

80-ականներին նա համագործակցում է Jennifer Warnes և Բրայան Ադամսի հետ։ Նրանք միասին գրում են «When The Night Comes» երգը։

http://www.youtube.com/watch?v=G6G1fIbulvo

1992-ին Կոկերը թողարկում է «Night Calls» ալբոմը, որը ԱՄՆ-ում ճանաչվեց որպես ոսկե ալբոմ։ Սա դարձավ Կոկերի ամենահայտնի ալբոմներից մեկը։

http://www.youtube.com/watch?v=V0fW8q6PrgM

Անձամբ իմ համար Ջո Կոկերի լավագույն գործն է համարվում 1998-ին թողարկված «Across from Midnight» ալբոմից «N'oubliez Jamais» երգը :love:love:love

http://www.youtube.com/watch?v=_Xa_1KxR-8M

Նրա ոչ պակաս հայտնի և սիրված գործերից է նաև «My Father's Son» երգը «No Ordinary World» ալբոմից։

http://www.youtube.com/watch?v=i8WoZOdin-k

Կոկերը մինչև այսօր ձայնագրել է 25 ալբոմ։

ՀԳ՝ Այսօր մտերիմ ընկերս ուղարկեց Կոկերի երգերից մեկը, որը ես տարիներով փնրում էի, բայց ոչ գիտեի երգի բառերը, ոչ էլ կատարողին։ Արդեն երևի հարյուր անգամ լսեցի N'oubliez Jamais-ը, որը նշանակում է «Երբեք չմոռանաս» :love

Իսկ ամսի 26-ին էլ նա համերգով հանդես է գալու Երևանում :love

ՀՀԳ՝ Ռուֆուս, այ էս գրառմանդ տակ դրածս շնորհակալությունը հետ եմ վերցնում :D

Ուֆ եսիմ... Առանձնապես չեմ «գժվում» Քոքերի համար :}

ԿԳԴ
14.10.2010, 00:20
Շնորհակալություն քեզ Jarre թեմայի համար, շատ եմ սիրում Կոկերի երգերը, մեծ երգիչ է: :love
Էս էլ լրացում, իմ սիրելի երգերից մեկը::love

http://www.youtube.com/watch?v=ABVW_2_j6cc

Ամպ
14.10.2010, 00:28
Վա՜յ, ես էլ եմ Կոկերի երգերը շա՜տ սիրում, իսկ ձա՜յնը :love
Շնորհակալություն թեմայի համար:

http://www.youtube.com/watch?v=EyTzBnk3ilg

Jarre
14.10.2010, 00:33
Իմ մոտ համերգ գնալը սկսվում է համերգից մինիմում մի շաբաթ առաջ։

Ուրեմն սկսում եմ լսել տվյալ երգչի երգերը։ Մի քանի անգամ եմ լսում։ Սկսում եմ սիրել ոմանք, որոնք մինչ այդ անծանոթ էին։ Ու հետո երբ համերգի գնում եմ, գիտեմ ինչ սպասեմ։ Երբ ինչ որ գործ սկսում է ու իմ սիրածն ա լինում սկսում գոռալ, ճվալ :D

Իսկ եթե տենց չեմ անում, էտ համերգից ոչինչ չեմ հասկանում :( Մինչև սկսում եմ սիրել, հասկանալ, վայելել համերգը արդեն պրծած ա լինում։

Հիմա ասածս ինչ ա։ Էսօրվանից մինչև ամսի 26-ը N'oubliez Jamais եմ հայտարարում :D Մենակ Կոկեր եմ լսում, որ 26-ին գնամ ու....

Ի դեպ, համերգին էկողներ չկա՞ն։

Ապե Ջան
14.10.2010, 01:15
Աշխարհահռչակ այս երգչին մեծ պատիվ է մեզ տեսնել Երևանում, :) ով կմտածեր որ 2010 - ին արդեն բազմաթիվ աստեղեր, տաղանդավոր կառկառուն դեմքեր՝ հանդես կգան Երևանում, երևանյան հանդիսատեսի համար: ;)

Հ.Գ հավանաբար նրա ականջն ընկել է, որ Հայաստանը բիզնեսի երկիր է: :D

Sagittarius
14.10.2010, 01:18
ՈՒԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ՜՜՜՜՜՜, ՋՈՈՈՈՈՈ, իմ թիվ մեկ կատարողը, իրա երգերով եմ մեծացել, անիմաստ ա ասել թե իրա որ կատարումն եմ ամենաշատը սիրում, որովհետև կյանքիս տարբեր տարիների տարբեր կատարումներ եմ սիրել, շատ շատ շատ շատ շատ շատ շնորհակալություն ես թեման բացելու համար.

Այս տարվա ամռանը բախտ վիճակվեց իրա համերգին ներկա գտնվելու:hands

Smokie
14.10.2010, 09:14
Անձամբ իմ համար Ջո Կոկերի լավագույն գործն է համարվում 1998-ին թողարկված «Across from Midnight» ալբոմից «N'oubliez Jamais» երգը :love:love:love

http://www.youtube.com/watch?v=_Xa_1KxR-8M

Սիրում եմ Ջո Կոկեր, շնորհակալություն Jarre, իսկ այս տեսահոլովակըըը:love;love, երգը նույնպես::love
Սիրում եմ «Summer in the city», «My father's son», «You can leave your hat on», «Unchain my heart», «Feelin alright», «You are so beautiful» երգերը: Իսկ առանձնապես այդքան շատ չեմ լսել:

http://www.youtube.com/watch?v=D9wD4KhQoqA

Maverick
14.10.2010, 09:17
էս երգը Կոկերի ամենալավ երգնա :secret

http://www.youtube.com/watch?v=gh9-P1FuB7c

ՆանՍ
14.10.2010, 09:58
Իսկ ես ամենաշատը այս երգն եմ սիրում:love
http://www.youtube.com/watch?v=XKAYMFk5YVM

Jarre
14.10.2010, 10:04
Իսկ ես ամենաշատը այս երգն եմ սիրում:love
http://www.youtube.com/watch?v=XKAYMFk5YVM

Ահա, իսկապես, շատ լավ երգ է։ Ես էլ եմ սա շատ լսել ժամանակին բայց չեմ իմացել, որ ինքն է կատարողը։ Իրոք լավն է, շնորհակալություն վիդեոյի համար ;)

ՆանՍ
14.10.2010, 10:10
Որ ճիշտն ասեմ, ես էլ եմ նոր իմացել:D ու քեզ էլ շատ շնորհակալ եմ, նույնպես,:ok ԺառաԿոկերասեր Արթուր ջան:D

Dayana
14.10.2010, 11:31
Էն երկու գիգանտները շարքից ա :)

http://www.youtube.com/watch?v=EnzuthezAEQ

Ռուֆուս
14.10.2010, 11:36
ԻՄՀԿ Ջո Քոքերը Բիթլզի քավրներից բացի արժեքավոր բան չի ստեղծել: Նույնիսկ այս դեպքում նախընտրում եմ լսել Բիթլզի երգերը իրենց կատարմամբ, քան թե կենդանի՝ Ջո Քոքերի կատարմամբ :)

Dayana
14.10.2010, 11:38
ԻՄՀԿ Ջո Քոքերը Բիթլզի քավրներից բացի արժեքավոր բան չի ստեղծել: Նույնիսկ այս դեպքում նախընտրում եմ լսել Բիթլզի երգերը իրենց կատարմամբ, քան թե կենդանի՝ Ջո Քոքերի կատարմամբ :)

Ահա, ևս մեկ ազատ տոմս :)

Jarre
14.10.2010, 11:40
ԻՄՀԿ Ջո Քոքերը Բիթլզի քավրներից բացի արժեքավոր բան չի ստեղծել: Նույնիսկ այս դեպքում նախընտրում եմ լսել Բիթլզի երգերը իրենց կատարմամբ, քան թե կենդանի՝ Ջո Քոքերի կատարմամբ :)

Գուցեև Քոքերը շատ է ներկայացրել սրա նրա քավրները, բայց չես կարող մերժել որ իր ստեղծածների մեջ կան ոսկե ստեղծագործություններ, հենց նույն «N'oubliez Jamais»-ն ու «You Are So Beautiful»-ը, կամ թեկուզ «My father's son»-ը։

Legolas
14.10.2010, 12:04
Գուցեև Քոքերը շատ է ներկայացրել սրա նրա քավրները, բայց չես կարող մերժել որ իր ստեղծածների մեջ կան ոսկե ստեղծագործություններ, հենց նույն «N'oubliez Jamais»-ն ու «You Are So Beautiful»-ը, կամ թեկուզ «My father's son»-ը։

Ուզում էի ավելացնեի «Unchain My Heart» -ը, բայց նոր նայեցի իրանը չի , ու «You Are So Beautiful» -ն էլ իրանը չի (http://en.wikipedia.org/wiki/You_Are_So_Beautiful) :

SSS
14.10.2010, 12:08
Տոմսերից տեղեկություն ունեք ?

ՆանՍ
14.10.2010, 12:13
Ուզում էի ավելացնեի «Unchain My Heart» -ը, բայց նոր նայեցի իրանը չի , ու «You Are So Beautiful» -ն էլ իրանը չի (http://en.wikipedia.org/wiki/You_Are_So_Beautiful) :

Բա ու՞մն ա,:think ինձ էլ ա հետաքրքիր…

Jarre
14.10.2010, 12:38
Ուզում էի ավելացնեի «Unchain My Heart» -ը, բայց նոր նայեցի իրանը չի , ու «You Are So Beautiful» -ն էլ իրանը չի (http://en.wikipedia.org/wiki/You_Are_So_Beautiful) :

Շնորհակալ եմ տեղեկության համար, չգիտեի :oy

Ամենակարևորը, որ N'oubliez Jamais-ը իրանն ա :love

Sagittarius
14.10.2010, 13:24
Ժող. Ջոյի երգերի մեծ մասը քավր են, ու դա ինձ համար ոչ ինչ չի փոխում, մարդիկ կան Բիթլզ ա եղել առաջին կատարումը, որ լսել են, իսկ ես Բիթլզին Ջոյի միջոցով եմ ծանոթացել, բաաա, այդպես էլ ա լինում;)
Ինքը փոխեց քավրների համբավը և ապացուցեց, որ դրանք կարող են օրիգինալներից լավ լինել` Unchain My Heart, I put a spell on you, With a little help from my friends /ու ԻՄՀՕ շատ-շատերը,

բայց դա էական չէ, քանի որ նույն երգը Ջոյի և Բիթլզի կատարմամբ ինձ համար լրիվ տարբեր երգեր են, և երկուսից լրիվ տարբեր կայֆ եմ ստանում.

Jarre
14.10.2010, 13:50
Քավրը կատարելը ի՞նչ է ցույց տալիս։ Որ էտ մարդը գուցե թույլ է ստեղծագործելուց։ Բայց դա կապ չունի իր երգիչ լինելու որակների հետ։

Հետո քավրների հետ կապված կարող ենք հիշել, որ քավր է նաև Eric Clapton-ի «After Midnight»-ը (օրիգինալը՝ J.J. Cale), Tina Turner-ի «Proud Mary»-ն (օրիգինալը՝ Creedence Clearwater Revival), Jimi Hendrix-ի «Hey Joe»-ը (օրիգինալը՝ Billy Roberts) և «All Along The Watchtower» (օրիգինալը՝ Bob Dylan), Judas Priest-ի «Better By You, Better Than Me» (օրիգինալը՝ Spooky Tooth), Metallica-ի «Am I Evil?»-ը (օրիգինալը՝ Diamond Head) և ուրիշ լիքը գործեր, որոնք թեև քավրներն են, բայց միլիոնավորների սիրած գործերն են ու նշեմ, որ հենց քավրներն են ավելի շատ սիրում։

Ասածս այն է, որ քավրներ ներկայացնելը ու լավ երգիչ լինելը տարբեր բաներ են ու երկրորդ՝ քավրները երբեմն ավելի հաճելի են լսվում, քան օրիգինալները։ Ես էլ օրինակ անկեղծ ասած Բիթլերին երբեք չեմ կարողացել և չեմ կարողանում լսել, բայց նույն երգերը Կոկեր ձյաձյայի ներկայացրածով՝ մեծ սիրով :love

---------- Ավելացվել է՝ 14:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:39 ----------

Քավրների մասին մի փոքրիկ միտք էլ ու վերջ, լա՞վ :aha

Վերջերս մեծ համբավ վայելով Apocalyptica խումբն էլ համարվում է քավրներ ներկայացնող խումբ, բայց դա նրանց կարծես թե չի դարձնում պակաս տաղանդավոր և պահանջարկ ունեցող։ Ինտերնետով գտած իմ տեղեկությունների համաձայն նրանք ներկայացնում են Metallica-ի, Faith No More-ի, Sepultura-ի, Slipknot-ի, David Bowie-ի և Pantera-ի ստեղծագործությունների քավրները։

AniwaR
14.10.2010, 20:36
Կգնամ, թե չէ, խիստ կախված է տոմսերի գնից: Շատ թանկ հաստատ չեմ վճարի, մեկն էլ ամենաշատը մամայիս հետ ու մամայիս համար եմ ուզում գնալ: Ինքը հաստատ շատ կուրախանա::love Մեկ էլ հուսով եմ կամ գնացողներին մաղթում եմ, որ համերգի ժամանակ շեշտը հիթերի վրա դրած լինի՝ քավր կլինեն, ինչ կլինեն, էական չի: Թե չէ՝ վերջին ալբոմը (2008թ.) լսե՞լ եք. ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ զիբիլ է:

Sagittarius
14.10.2010, 20:46

Այս տրավա համերգից կարող եմ ասել, որ մեծ մասը հիթերն էին, կարծում եմ Երևանյան համերգին էլ նույն երգերը կլինեն.

Հա, մի հարց էլ, տեղյա՞կ եք, Երևանյան համերգին իրա հետ այլ հյուր ունենալու՞ է

Yevuk
14.10.2010, 21:31
Էկել եմ ասեմ, որ ես էլ եմ շա՜տ սիրում Ջո Կոկերին: :love Որ շատ փոքր էի, պապաս մեզ իր աուդիոկասետան էր գնել (մինչը հիմա ունեմ) ու ես ամբողջ օրը իրան էի լսում: Պապաս պտմում ա, թե ինչքա՜ն շատ էի սիրում "Unchain my heart"-ի տակ պարել (անգամ ձևերս ա անում): :)) Որ մի քիչ մեծացա ու իմացա, որ իմ պաշտելի երգը իրանը չի, Ray Charles-ինն ա, մի տեսակ հիասթափվել էի Կոկերից, բայց հետագայում սերը էլի հետ էկավ,:)) որովհետև ինձ համար Կոկերի կատարումը ավելի լավն է: Եթե դեմ չեք, դնեմ Ռեյի կատարմամբ. Կոկերի կատարմամբ արդեն դրած կա: :)

YouTube-ում վիդեո չգտա, որը շատ տարօրինակ էր, :sad բայց կդնեմ լինկ, որ քաշեք ու լսեք: :)

Ray Charles - Unchain my heart (http://www.zaycev.net/download.php?ass=Ray+Charles_-_Unchain+My+Heart.mp3&id=146132)

StrangeLittleGirl
14.10.2010, 22:49
Ժող, մի հատ ասեք տոմսերից ինչ տեղեկություններ կան էլի: Էս ի՞նչ հաշիվ ա: Համերգից 10 առաջ եմ իմանում դրա մասին: Կարո՞ղ ա պարապ ա մնացել, որոշել ա Հայաստանով անցնել: Ես առանձնապես չեմ սիրում իրան, բայց դե հանգամանքների բերումով հարվածի տակ եմ, դրա համար պիտի ամեն ինչ իմանամ համերգին վերաբերող :cry

Jarre
15.10.2010, 07:06

Ուրեմն երեկ արդեն պետք է սկսվեր վաճառքը ու ես ահավոր զարմացել էի, որ էտքան «շուտ» ես սկսում, չէ՞ որ դեռ ուղիղ 12 օր կա, խի՞ պիտի Հայաստանում տենց շուտ սկսեն տոմսեր վաճառել :8

Ու էնքան ուրախացա, որ գնացի տոմսերս վերցնեմ ու պարզվեց, դեռ պատրաստ չեն :P

Հիմա էլ ասում են, որ երկուշաբթիից պիտի վաճառեն։ Բայց ասեմ, որ տոմսարկղերում հավանաբար միայն թանկանոցները կլինեն :(

Երկուշաբթի հաստատ կգրեմ տոմսերի մասին, իսկ եթե ավելի շուտ իմանամ այդ ժամանակ կգրեմ։

StrangeLittleGirl
15.10.2010, 12:54

Մի հարց էլ. եթե տոմսարկղերում չեն վաճառվելու էժան տոմսեր, ապա որտեղի՞ց կարելի է դրանք ճարել: Ուղղակի ոնց հասկանում եմ Սերժ Թանկյանի պատմությունն է լինելու. տոմսերը տոմսարկղում հայտնվելու են այն ժամանակ, երբ ինչ-ինչ խորհրդավոր ճանապարհներով էժան տոմսերն արդեն սպառված են լինելու:

Dayana
15.10.2010, 13:48

Սա Երևանն է, այտեղ դու տանն ես :)

Magic-Mushroom
15.10.2010, 13:53
Իմ մոտ համերգ գնալը սկսվում է համերգից մինիմում մի շաբաթ առաջ։

Իսկ իմ մոտ սկսվում է մինիմում մեկ ամիս առաջ,կապնվում եմ կազմակերպիչների հետ;),ճշտում եմ որ հյուրանոց է գալու,ժամը քանիսին է գալու,կազմակերպիչների հետ պայմանավորվում եմ հարցազրույցի համար,եթե չի ստացվում կապնվում եմ հատուկ ծառայության պետի հետ:B ու իր ուղեկցությամբ մտնում եմ կուլիսներ ու ու իհարկե հարցազրույց եմ վերձնում եւ լուսանկարվում եմ,հետո կանգում եմ հենց բեմի առաջ,երկաթներից այն կողմ ու մենակս վայելում եմ համերգը,համերգից հետո Քոքերի հետ հյուրանոցում ընթրում եմ:hands

ՊՍ:Իրեն շաատ եմ սիրում հատկապես այս երգը:love

http://www.youtube.com/watch?v=3xJWxPE8G2c

Ֆրեյա
15.10.2010, 15:14
Իմ մոտ համերգ գնալը սկսվում է համերգից մինիմում մի շաբաթ առաջ։

Ուրեմն սկսում եմ լսել տվյալ երգչի երգերը։ Մի քանի անգամ եմ լսում։ Սկսում եմ սիրել ոմանք, որոնք մինչ այդ անծանոթ էին։ Ու հետո երբ համերգի գնում եմ, գիտեմ ինչ սպասեմ։ Երբ ինչ որ գործ սկսում է ու իմ սիրածն ա լինում սկսում գոռալ, ճվալ :D

Իսկ եթե տենց չեմ անում, էտ համերգից ոչինչ չեմ հասկանում :( Մինչև սկսում եմ սիրել, հասկանալ, վայելել համերգը արդեն պրծած ա լինում։

Հիմա ասածս ինչ ա։ Էսօրվանից մինչև ամսի 26-ը N'oubliez Jamais եմ հայտարարում :D Մենակ Կոկեր եմ լսում, որ 26-ին գնամ ու....

Ի դեպ, համերգին էկողներ չկա՞ն։
:( Չեմ էլ հետաքրքրվում... Մեկա տոմսերի գները դժվար թե 0000 -ով սահմանափակվեն

Ես էլ եմ շատ սիրում նրա երգերը... Շատ-շաա՜տ երգեր ունի, ու կարգին խարիզմատիկ երգիչ է.. ընտիր համերգ է լինելու :love

Sagittarius
15.10.2010, 15:21
Բայս ինձ մոտ հարց առաջացավ. այստեղ (http://www.cocker.com/us/news/hard-knocks-tour-2010) Երևանյան համերգի մասին խոսք չկա.

25.09.2010 Moscow
28.09.2010 St. Petersburg
30.09.2010 Riga
01.10.2010 Minsk
03.10.2010 Kiew
06.10.2010 Wroclaw
07.10.2010 Brno
09.10.2010 Oberhausen
10.10.2010 Paris
12.10.2010 Brussels
13.10.2010 Amsterdam
14.10.2010 Groningen
16.10.2010 Toulouse
19.10.2010 Marseilles
20.10.2010 Chambéry
22.10.2010 Zürich
23.10.2010 Saarbrücken
30.10.2010 Luxemburg
31.10.2010 Freiburg
02.11.2010 Augsburg
03.11.2010 Geneva
05.11.2010 Leipzig
07.11.2010 Friedrichshafen
09.11.2010 Regensburg
11.11.2010 Frankfurt
13.11.2010 Nürnberg
14.11.2010 Milan
15.11.2010 Ljubljana
18.11.2010 Prague
21.11.2010 Bielefeld
23.11.2010 Bremen
24.11.2010 Hannover
26.11.2010 Hamburg
27.11.2010 Berlin
29.11.2010 Erfurt
30.11.2010 Zwickau
02.12.2010 Munich
03.12.2010 Mannheim

ստացվում է, որ Սաարբրյուկենից հետո պետք է թռնի Երևան, ու հետո Երևանից Լյուքսեմբու՞ր, լոգիկա՞ն

ու տենց բան չեմ տեսել, որ տոմսերը համերգից տաս օր առաջ սկսեն վաճառել.

Jarre
15.10.2010, 15:30
Իսկ իմ մոտ սկսվում է մինիմում մեկ ամիս առաջ,կապնվում եմ կազմակերպիչների հետ;),ճշտում եմ որ հյուրանոց է գալու,ժամը քանիսին է գալու,կազմակերպիչների հետ պայմանավորվում եմ հարցազրույցի համար,եթե չի ստացվում կապնվում եմ հատուկ ծառայության պետի հետ:B ու իր ուղեկցությամբ մտնում եմ կուլիսներ ու ու իհարկե հարցազրույց եմ վերձնում եւ լուսանկարվում եմ,հետո կանգում եմ հենց բեմի առաջ,երկաթներից այն կողմ ու մենակս վայելում եմ համերգը,համերգից հետո Քոքերի հետ հյուրանոցում ընթրում եմ:hands

Մեյջիք ջան, առանց սարկազմի եմ ասում՝ անկեղծ, սեղմում եմ ձեռքդ, ապրես ;)
Բայց գրածներիցդ հասկաց, որ արտասհամանի մասին ես խոսել։ Ես արտասահմանում կարողացել եմ մի քանի անգամ հանդիպել իմ սիրած հանրաճանաչ մարդկանց։ Օրինակ՝ 2 անգամ Ժան Միշել Ժառին, Չիկ Կորեային, Ալ Ջերոյին, Յուրի Ջորկայեֆին, Զիդանին ու Բարտեզին ու մի անգամ էլ Պիտեր Գաբրիելին, բայց դա մի քիչ ուրիշ պատմություն է.... Բայց այս ամենը արտասահմանում։

Հայատստանում փորձել եմ միշտ ու փորձում եմ մինչև հիմա, չնայած արհամհարանքին :beee ։ Դե հիմա խնդրում եմ քեզ մի ամիս առաջ կապնվի Կոկերի կազմակերպիչների հետ, եթե ինքը՝ Կոկերը, իրա Երևանի համերգի համար իմանում ա համերգից երկուսուկես շաբաթ առաջ։ Դե արի ու մի ամիս առաջ կապնվի։ Իսկ հիմա խնդրում եմ փորձիր պայմանավորվել հանդիպման համար։ Ու գիտե՞ս հետդ ոնց կխոսան։ Ընենց, ոնց որ դու բոմժի մեկն ես, մուրացկան ու ինքն էլ էն խելուք տղեքից ա, որ ջոգում ա, որ դու ֆալշ մուրացկան ես ու կոպիտ քեզ քշում ա էն կողմ..... :( Էտ ա քո երկրի շովու բիզնեսը։ Թեև ասեմ, որ թեկուզ արտասահմանում քո նշած տարբերակին հասնելը շաաաաատ դժվար գործ է ;) Դու էլ գիտես, որ շատ մարդկանց կյանքումդ էլ չես կարա հանդիպես։

Հայաստանում էսքան ժամանակ էս առումով ընդառաջ եկել է միայն Դիմ Քոմունիքեյշընը, որը հասցրել է հենց այս ֆորումում բավական շատ պախարակվել Թանկյանի համերգի համար։ Համենայն դեպս էտ մարդիկ նման առաջարկների շուրջ մտածող մարդիկ են։ Ու հասկանում են, որ եթե մարդ էտքան ջանք ա թափել իրան գտել ա, ուրեմն լուրջ հետաքրքվող ա էտ արվեստով, ինչո՞ւ չօգնել ու չկազմակերպել հանդիպում երգչի հետ։ Վերջին հաշվով նրան էլ հետաքրքիր կլինի հանդիպել իր արվեստը էտքան շատ գնահատող մարդու հետ։

Կներես, դու տենց ուրախ, լավատեսական գրեցիր ու ես սենց վրա տվեցի :oy Չկարծես թե նախանձից եմ սենց գրում (չնայած անկեղծ ասած խանդում եմ, որ դու էլ ես իմ նման էտ առումով :beee ), ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ մեր շոու բիզնեսը ընենց մարդկանց ձեռքում ա, որ էսպիսի արժեքները խորթ են իրանց համար ու չեն կարա հասկանան դա ու մտնեն քո դրության մեջ ;)

ՀԳ՝ չնայած վստահ եմ, որ տենց բան չի լինի, բայց հայտարարում եմ՝ եթե ինչ որ կազմակերպության աշխատող ուզենա պարզաբանումներ, ապա ես պատրաստ եմ Հայաստանում գործող շոու բիզնեսի հետ կապված ցանկացած կազմակերպության, բացի Դիմից և Շարմում աշխատող մի մարդուց, հաշիվ տալ ասածներիս համար ու խոսել կոնկրետ փաստերով ու անուններով։ Դուք սիրելի շոու բիզնեսչիկներ շաաաաաաաաատ հեռու եք շոուից։ Դուք բիզնեսմեն եք, իսկ ձեր սարքածն էլ ոչ թե շոույա, այլ՝ շոՎու։ Էլ չեմ խոսում հաստավիզ ու դատարկագլուխ ֆինանսավորողների մասին :angry Որոնք Ալեգրովայի վրա էնքան փող են ծախսում, որ կարան U2 բերեն, համաշխարհային ճանաչում ունեցող դասականների ու գեղեցիկ արվեստ ներկայացողների էտ նույն գումարով :angry

Ես միամիտ չեմ։ Ամեն տեղ էլ շոուն բիզնես ա։ Բայց շատերը կարողանում են դա շատ գեղեցիկ անել։ Նրանք իրենց տեսադաշտից արվեստը չեն կորցնում։ Իսկ մեր մոտ շուկայի առևտրի մակարդակն ա։ Ու պռի տոմ՝ ուղղակի առևտուր.....

---------- Ավելացվել է՝ 16:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 16:27 ----------

Բայս ինձ մոտ հարց առաջացավ. այստեղ (http://www.cocker.com/us/news/hard-knocks-tour-2010) Երևանյան համերգի մասին խոսք չկա.

Որովհետև էտ պոստը արվել է 19 JUL 2010, 4:24 am

Իսկ այստեղ (http://www.cocker.com/us/event/2010/10/26/am-yerevan) կա ;)

StrangeLittleGirl
15.10.2010, 19:37
Ժող, նորություն. դեռ չեն էլ կողմնորոշվել Արամ Խաչատրյանում ա լինելու, թե համալիրում: Առաջինի դեպքում տոմսերը կսկսվեն 20 000-ից, իսկ երկրորդի դեպքում՝ ավելի էժան: Մդաաաաաա

Adriano
15.10.2010, 20:11
Ժող, նորություն. դեռ չեն էլ կողմնորոշվել Արամ Խաչատրյանում ա լինելու, թե համալիրում: Առաջինի դեպքում տոմսերը կսկսվեն 20 000-ից, իսկ երկրորդի դեպքում՝ ավելի էժան: Մդաաաաաա

Վատ նորություն չէ, հիմա մնումա ճիշտ ընտրեն

Jarre
15.10.2010, 21:24
Ժող, նորություն. դեռ չեն էլ կողմնորոշվել Արամ Խաչատրյանում ա լինելու, թե համալիրում: Առաջինի դեպքում տոմսերը կսկսվեն 20 000-ից, իսկ երկրորդի դեպքում՝ ավելի էժան: Մդաաաաաա

Ինձ թվում ա, որ Կոկերը ու իրա մենեջմենթը իմանան, որ համերգից տասը օր առաջ դեռ չեն կողմնորոշվել :[ չեն էլ գա ու ճիշտ էլ կանեն :angry

Ուրվական
15.10.2010, 22:52
Երգեր կան, որ, չանտեսելով երգի իրական տիրոջը, հավասարապես համարում եմ նաև իրենը:
Օրինակ՝:love

http://www.youtube.com/watch?v=pruYLmuEbjg

Norton
16.10.2010, 20:47
Էսօր օպերայի տոմսարկղում հարցրեցի, ասեցին երկուշաբթի կարողա տոմնսերը լինել, բայց դա հաստատ չի: Խորհուրդ տվեցին գնալ Ամերիա բանկ, որտեղ վաճառվումա:

Jarre
16.10.2010, 21:02
Խորհուրդ տվեցին գնալ Ամերիա բանկ, որտեղ վաճառվումա:

Էսօր էնտեղ էի, ասեցին երկուշաբթի։ Ես էլ խորհուրդ տվեցի, որ այդքան շուտ չվաճառեն, իմաստը ո՞րն ա :8

Yellow Raven
16.10.2010, 22:07
Թող միանգամից տեղում վաճառեն:))

Meme
16.10.2010, 22:57
Երգեր կան, որ, չանտեսելով երգի իրական տիրոջը, հավասարապես համարում եմ նաև իրենը:
Օրինակ՝:love

http://www.youtube.com/watch?v=pruYLmuEbjg

http://www.youtube.com/watch?v=i8WoZOdin-kՉգիտեմ սա իր երգերիցա,թե չէ,բայց շաաատ եմ սիրում էս կատարումը

StrangeLittleGirl
16.10.2010, 23:00
Թող միանգամից տեղում վաճառեն:))

Իսկականից :)) Ես էլ ուրիշի համար տոմս ճարելու բեթարից կազատվեմ:

Yellow Raven
16.10.2010, 23:09
http://www.youtube.com/watch?v=i8WoZOdin-kՉգիտեմ սա իր երգերիցա,թե չէ,բայց շաաատ եմ սիրում էս կատարումը

Էս երգի պահով մի հատ լավ հոդված գտա ինտերնետում`
http://blog.banadzev.com/?p=6338
:))

Jarre
18.10.2010, 16:00
Գիտեմ, որ տուգանային կստանամ։ Բայց էն կայիֆը որ էս գրառումը անելուց ստանալու եմ ու ամենակարևորը ձեզանից շատերն էլ են տենց հաճույք ստանալու, էտ դրա համար հազար հատ էլ տուգանային ստանալ արժի։

Ուրեմն պաշտոնապես ուզում եմ թքել Ամերիա բանկի էրեսին ու էս համերգի մնացած կազմակերպիչների :angry:angry:angry

Պատվելի ջան :angry Խի՞ ես պարտերում նստած քո հյուրերին էն վերևի ջհանդամում գտնվող ամֆիթատրոնում նստած մարդու հաշվին կանչում, հը՞՞՞՞ :angry Խի՞ ես պարտերի մեծ մասը հրավիրատոմսերով արել, իսկ վերևինի վրա հորդ գները կրակել :angry:angry:angry Վերջում էլ պիտի անունդ հելնի, որ հյուր ես կանչել։ Ամոթ ա, Ա Մ Ո Թ

Փատորեն Ամերի բանկը իրա 100 ամյակը նշելու է ողբալի վիճակում գտնվող իմ ու ձեր նման էշ երաժշտասերների հաշվին։

Լավ, այ մարդ, ուրախացեք։ Վերջիվերջո ամեն օր չի որ ֆինանսավորում ես սենց մեծ կազմակերպության 100 ամյա հոբելյանը։ Շնորհավոր բոլորիս տոնը :bux:

Adriano
18.10.2010, 16:17
Շարունակելով Ջառռեյի հրաշալի, իսկապես տեղին ասած միտքը, նշեմ որ այդ քոսոտ, հազար ներեղություն, տեղը մեր վրա վաճառում են 30.000-60.000, ով: Խայտառակությունա խայտառակություն, աշկիս ես հայկական ժամանակին բողոքեմ;)

Sagittarius
18.10.2010, 16:34
Շարունակելով Ջառռեյի հրաշալի, իսկապես տեղին ասած միտքը, նշեմ որ այդ քոսոտ, հազար ներեղություն, տեղը մեր վրա վաճառում են 30.000-60.000, ով: Խայտառակությունա խայտառակություն, աշկիս ես հայկական ժամանակին բողոքեմ;)

ԱԱԱԱԱ, no way!!! ես Գերմանիայում 55 եվրո էի վճարել, իրանք էտ գինը որտեղից գտան::o
Իրոք, հոբելյանը դուք եք ֆինանսավորում

Adriano
18.10.2010, 16:38
ԱԱԱԱԱ, no way!!! ես Գերմանիայում 55 եվրո էի վճարել, իրանք էտ գինը որտեղից գտան::o
Իրոք, հոբելյանը դուք եք ֆինանսավորում
Այ մարդ տո հոբելյաննել ենք տատիներով, պապիներով ֆինանսավորում, տո իրանց կիպրոս միպրոսներն էլ, տո իրանց սաղ էշություններն էլ: Ես անկեղծ շատ եմ սիրում Կոկերին, բայց սրանց էշությանը չափ չկա: Ստեղ են ասել այ մարդ նվազագույն աշխատավարձ կալորիաներով սահմանելը արդեն հնացած մեթոդա, հո մարդը միայն ուտելով չի զարգանում::)

Ներսես_AM
18.10.2010, 17:01
Ժաղովուրդ գներն ինչքա՞ն են

Jarre
18.10.2010, 17:02
Ժաղովուրդ գներն ինչքա՞ն են

30.000-70.000 դրամ :(

Dayana
18.10.2010, 17:03
Ժաղովուրդ գներն ինչքա՞ն են

40-60 000 ՀՀ դրամ :)

---------- Ավելացվել է՝ 18:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:03 ----------

30.000-70.000 դրամ :(

Մերոնք նոր զանգեցին Ամերիա, ասեցին 40-60 :unsure

Jarre
18.10.2010, 17:06
40-60 000 ՀՀ դրամ :)

---------- Ավելացվել է՝ 18:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:03 ----------

Մերոնք նոր զանգեցին Ամերիա, ասեցին 40-60 :unsure

Ուրեմն 30.000-անոցները արդեն պրծել են :D

Բայց հաստատ եղել ա էտ գնանոց ու եթե պետք լինի կարամ ճարեմ ;) (կամ ավելի ճիշտ՝ կփորձեմ ճարել ;) )

ՀԳ՝ բայց աշխատեք պետք չլինի, պռինցիպի հարց ա

Դեկադա
18.10.2010, 17:08
Հետաքրքիր ա Կոկերը ո՞ւմ համար ա գալիս համերգ տալու…

Magic-Mushroom
18.10.2010, 17:09
30.000-70.000 դրամ
կարող է ծիծաղելու թվա,բայց ես ոչ մի համերգի համար,որ գնացել եմ գումար չեմ վճարել:hands
ժող ջան կազմակերպիչների համարը ով ունի,խնդրում եմ մի հատ տվեք:)

Դեկադա
18.10.2010, 17:12
կարող է ծիծաղելու թվա,բայց ես ոչ մի համերգի համար,որ գնացել եմ գումար չեմ վճարել:hands
ժող ջան կազմակերպիչների համարը ով ունի,խնդրում եմ մի հատ տվեք:)

Ինչի՞ ասել ես վաղը մյուս օրը կլիենտս եք դառնալո՞ւ

Adriano
18.10.2010, 17:14
կարող է ծիծաղելու թվա,բայց ես ոչ մի համերգի համար,որ գնացել եմ գումար չեմ վճարել:hands
ժող ջան կազմակերպիչների համարը ով ունի,խնդրում եմ մի հատ տվեք:)
Եթե գոնե 5000-ով ձրի վերցնես էդ 10000 դրամը քեզ կտամ մեծ հաճույքով: էս էլ համարը.094526477

Dayana
18.10.2010, 17:16
Ուրեմն 30.000-անոցները արդեն պրծել են :D

Բայց հաստատ եղել ա էտ գնանոց ու եթե պետք լինի կարամ ճարեմ ;) (կամ ավելի ճիշտ՝ կփորձեմ ճարել ;) )

ՀԳ՝ բայց աշխատեք պետք չլինի, պռինցիպի հարց ա
Արթ, կներես, իսկ դու ինչ արժեքի տոմսեր ես առել :oy

Jarre
18.10.2010, 17:18
Եթե գոնե 5000-ով ձրի վերցնես էդ 10000 դրամը քեզ կտամ մեծ հաճույքով: էս էլ համարը.094526477

Ադրիանո, էտ գնով տոմս չկա։ Ամֆիթատրոնի ամենավերջին շարքը արժի 30.000 դրամ։

Բայց չի բացառվում, որ հրավիրատոմս ստացածներից մեկը էժան վաճառի, կամ՝ համերգի օրը դնեն ու էժան վաճառեն մնացած տոմսերը ;)

---------- Ավելացվել է՝ 18:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:16 ----------

Արթ, կներես, իսկ դու ինչ արժեքի տոմսեր ես առել :oy

Դայ, ես չեմ առել՝ ես ձեռք եմ բերել :P ։ Չէ, լուրջ եմ ասում։ Հին կապերս խոդի տվեցի։ Բայց ամենաէժանը 30-անոցն էր :(

Դեկադա
18.10.2010, 17:18
Ժող տեսնում եք արվեստը սարքել են բազառ:(

Jarre -ի խոսքերից
Դայ, ես չեմ առել՝ գցել եմ ։ Չէ, լուրջ եմ ասում։ Հին կապերս խոդի տվեցի։ Բայց ամենաէժանը 30-անոցն է

Աման, հլա ինչքան քցողներ կան մենք էլ բեխաբար ենք… Քցելն ա քցելը մեզ համար էլ քցեիք էլ…

Jarre
18.10.2010, 17:22
Ժող տեսնում եք արվեստը սարքել են բազառ:(

աաաաաա :D:D:D

Նոր տերմին՝ Շոու-բազառ

---------- Ավելացվել է՝ 18:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:19 ----------

Ժող տեսնում եք արվեստը սարքել են բազառ:(

Աման, հլա ինչքան քցողներ կան մենք էլ բեխաբար ենք… Քցելն ա քցելը մեզ համար էլ քցեիք էլ…

Դեկադա, ես գրել եմ «ձեռք բերել», ոչ թե «գցել»։ Մի աղավաղի խոսքերս :angry

Լավ-լավ, մի անհանգստացի։ Ուղղակի մինչև խմբագրելս հասցրեցիր մեջբերել :P

Dayana
18.10.2010, 17:24
Դեկադա, ես գրել եմ «ձեռք բերել», ոչ թե «գցել»։ Մի աղավաղի խոսքերս :angry

Լավ-լավ, մի անհանգստացի։ Ուղղակի մինչև խմբագրելս հասցրեցիր մեջբերել :P

Ճիշտ ա ասում, ամեն մեկս ծանոթով մի տեղից տոմս ենք գտնում, ու ի վերջո բոլորն էլ գնում են, ուղղակի անիմստ քաշքշուկ ա առաջանում: Չսիրեցի ես էս երևույթը:

Դեկադա
18.10.2010, 17:25
աաաաաա :D:D:D

Նոր տերմին՝ Շոու-բազառ

---------- Ավելացվել է՝ 18:22 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:19 ----------

Դեկադա, ես գրել եմ «ձեռք բերել», ոչ թե «գցել»։ Մի աղավաղի խոսքերս :angry

Լավ-լավ, մի անհանգստացի։ Ուղղակի մինչև խմբագրելս հասցրեցիր մեջբերել :P

Ժառ... խի՞ խմբագրեցիր… Էնա իսկական դեմքդ երևաց::P

... այ տղա ես ասի իսկականից անհուսալի քոռացել եմ:;)

բախտի տերը թաղեմ… Ոչ կարենում ենք առնենք, ոչ էլ կարենում ենք Ժառի ասած գցենք

StrangeLittleGirl
18.10.2010, 17:27
Ժող, ըստ որոշ տեղեկությունների, 20 000-անոցներ եղել են, բայց դրանք նախապես վաճառվել են բանկի աշխատակիցներին: Թքել եմ սենց համերգի էրեսին: Կոկերի համար էլ չեմ մեռնում: Թող ֆոլգա շորերով կնանիք գնան, առաջին շարքերում նստեն, դահլիճի կեսն էլ դատարկ լինի:

Jarre
18.10.2010, 17:30

Բյուր, բայց ես սրահի պլանը ու տոմսերի գները տպած, իմ աչքերով եմ տեսել։ Ամենաէժանը՝ ամենավերջին շարքերը, սկսվում են 30.000-ից։ Ու 20.000 ոչ մի տեղ չկար գրված :think

աաաաաաա, նոր հասկացա :D Հաստատ հրավիրատոմսերն են վաճառել 20.000-ով :lol :lol :lol

StrangeLittleGirl
18.10.2010, 17:34

Աաաաաաա, կարող ա :D Սպասի, հեսա տես ոնց եմ լրագրողների ականջը գցում: Մի հոգու արդեն ասել եմ :))

Adriano
18.10.2010, 17:37
Աաաաաաա, կարող ա :D Սպասի, հեսա տես ոնց եմ լրագրողների ականջը գցում: Մի հոգու արդեն ասել եմ :))
Բյուր ջան ասեմ քեզ, ուրեմն Էս Սերժ Թանկյանի տոմսերը առել եմ 20.000-ով երկու հատ, ինձ ասում էին այ մարդ չի վաճառվելու սրանից դուրս էլ եսիմ ինչ, մեկ էլ էդ համերգի օրը տեսնեմ հենց համալիրի դեմը հո տոմս չէին վաճառում:

StrangeLittleGirl
18.10.2010, 17:49
Բյուր ջան ասեմ քեզ, ուրեմն Էս Սերժ Թանկյանի տոմսերը առել եմ 20.000-ով երկու հատ, ինձ ասում էին այ մարդ չի վաճառվելու սրանից դուրս էլ եսիմ ինչ, մեկ էլ էդ համերգի օրը տեսնեմ հենց համալիրի դեմը հո տոմս չէին վաճառում:

Մի դաժան պատմություն էլ Թանկյանինն էր: Էժան տոմսերն իրանցով արեցին, հետո էլ ասեցին՝ սենց չի, նենց ա: Ես 6000-անոցով եմ գնացել, բայց չասեմ, թե ոնց ենք կպցրել դրանք:

Yellow Raven
19.10.2010, 11:41
Ամեն դեպքում ես կգնամ էդ օրը Համալիր, մեկ էլ տեսար էլի...:))

Universe
20.10.2010, 13:15
Տոմսերը ՎԵՐՋՈՒՄ կառնեք (խորհուրդս) , տենց էս տարի ընկերուհուս հրավիրեցի որ գնանք John Mclaughlin ի համերգին, իրար հետ տոմսարկղ գնացինք որ առնենք, ասեցին մենակ 45.000 դրամանոց տոմսերն են մնացել, ես էլ յանի հեչ վեճս չի:)) ինստիտուտիս վարձն էլ մոտս էր, տենց առա 90.000 ի ու ընկքա չմարսված ուտելիքի արգասիրքային վիճակում:)) Հետո երկու շաբաթ 90 հազարի ձև էի անում, որ դնեմ մնացածի վրա ու վարձս տամ: Էտ սաղ հեչ, հետո պարզվեց, որ 45.000 անոց տոմսերը զեղչել են, իսկ համերգից առաջ էլ անօրինական տոմսավաճառները վխտում են...

---------- Ավելացվել է՝ 14:15 ---------- Սկզբնական գրառումը՝ 14:14 ----------

Գներից ովա խաբար ակումբցիներ ջան?

Jarre
20.10.2010, 13:19
Գներից ովա խաբար ակումբցիներ ջան?
:D :D :D

Universe ջան ;) , էս թեմայի 43 գրառումից սկսած (էջ 3) մինչև այստեղ, մենակ գնի մաս ենք խոսում։

30.000-70.000 դրամ։

Universe
20.10.2010, 13:24
:D :D :D

Universe ջան ;) , էս թեմայի 43 գրառումից սկսած (էջ 3) մինչև այստեղ, մենակ գնի մաս ենք խոսում։

30.000-70.000 դրամ։

Էտ մի երգը՞, թե՞ ամբողջ համերգը նայելու համար...…:))

Smokie
20.10.2010, 13:25
Ես գնալու եմ համերգին, տոմսերն արդեն կան::hands

Jarre
20.10.2010, 13:26
Ես գնալու եմ համերգին, տոմսերն արդեն կան::hands

Շնորհավորում եմ ;)

Շատ ներողություն հարցիս համար, կասե՞ս քանիսով ես ճարել։

Smokie
20.10.2010, 13:36
40000:

Jarre
20.10.2010, 13:51
40000:

Շատ շնորհակալ եմ պատասխանիդ համար ;)

Ես մտածեցի գուցե էժանացրած լինեն :(

Smokie
20.10.2010, 13:52
Չէ-հա, մի-բան էլ վերջին 40000-անոցներն էին:

Jarre
20.10.2010, 14:06
Չէ-հա, մի-բան էլ վերջին 40000-անոցներն էին:

Հալալ ա մեր երաժշտասերներին, լուրջ եմ ասում.....

Dayana
20.10.2010, 14:08
Հալալ ա մեր երաժշտասերներին, լուրջ եմ ասում.....

Ուրեմն մեզ ՝ «քձիպ» երաժշտասերներիս հարամ ա հա՞, որ 40 հազար չենք տալիս գնանք Կոկերին լսելու, չնայած շատ ենք ուզում :noti

Ֆրեյա
20.10.2010, 14:13
Ես էլ էի շատ ուզում գնալ, բայց մի 10, ամենաշատը 15 հազարից ավել չէի տա հաստատ...

Ուղղակի հետաքրքիր է. երաժիշտն է շատ հոնորար ուզել, թե իսկապես հովանավորների "խաղերի" հետևանքով է նման իրավիճակ առաջացել...

:(

Jarre
20.10.2010, 14:14
Ուրեմն մեզ ՝ «քձիպ» երաժշտասերներիս հարամ ա հա՞, որ 40 հազար չենք տալիս գնանք Կոկերին լսելու, չնայած շատ ենք ուզում :noti

Դայ, դու ինձ սխալ ես հասկացել։ Ես ուրախանում եմ ազգի էնտուզիազմի համար, որ երկու օրվա մեջ արդեն 30.000-ները թռցրել պրծել են։ Ու ջհանդամ, որ մենք չենք լինելու։ Բայց ուրախանում եմ էն փաստից, որ մենակ Արմենչիկի ու Նանայի համար իրար չեն ճղում։ Երջանիկ եմ, որ կան էս տիպի արվեստը գնահատողներ ու պատրաստ են էս պայմաններում էտքան գումար տան։ Սա շատ բան է ասում, Արմ ջան։

Վստահ եմ, դու էլ ես ուրախ էս փաստի համար ;)

Dayana
20.10.2010, 14:17

Արթ ջան, իհարկե հասկացել էի ինչ ես ուզում ասել ու ինքս էլ էդ առիթով շա՜տ ուրախ եմ, ու իրավիճակը ու կրքերը՝ էդ թվում նաև իմ, թեթևացնելու համար մի քիչ կատակ գրառում արեցի: ;)

Jarre
20.10.2010, 14:21
Արթ ջան, իհարկե հասկացել էի ինչ ես ուզում ասել ու ինքս էլ էդ առիթով շա՜տ ուրախ եմ, ու իրավիճակը ու կրքերը՝ էդ թվում նաև իմ, թեթևացնելու համար մի քիչ կատակ գրառում արեցի: ;)

Ա՜՜՜, պար զ է :)
Փաստորեն ես էի սխալ հասկացել, սորի :oy

Magic-Mushroom
24.10.2010, 15:46
Ժող ջան հիմա ակումբից ով է գնալու,շատ հետաքրքիր է?

Երվանդ
24.10.2010, 16:00
Ժող ջան հիմա ակումբից ով է գնալու,շատ հետաքրքիր է?

Ես:

Ապե Ջան
24.10.2010, 17:10
Ես:

Բա տոմսդ ի՞նչ նստեց:

Jarre
25.10.2010, 04:34
Բա տոմսդ ի՞նչ նստեց:

Եթե քեզ կոնկրետ Երվանդինն ա հետաքրքրում չեմ կարա ասեմ, բայց համերգին կտենամ որտեղ ա նստած կգրեմ :D

Բայց տոմսերը սկսվել են 30.000-ից մինչև 70.000 դրամ։

Yellow Raven
25.10.2010, 11:58
Ես փորձելու եմ գնալ:)

Kita
25.10.2010, 13:26
Եթե քեզ կոնկրետ Երվանդինն ա հետաքրքրում չեմ կարա ասեմ, բայց համերգին կտենամ որտեղ ա նստած կգրեմ :D

Բայց տոմսերը սկսվել են 30.000-ից մինչև 70.000 դրամ։

Հետաքրքիրը էն է, որ մեր ուսխորհուրդը մեզ 15-20000 տոմսեր էր առաջարկում:o Հիմա մտածում եմ կարող է ականջիս է թվացել:)):}

Երվանդ
25.10.2010, 13:46
Բա տոմսդ ի՞նչ նստեց:

Ձրի:pardon

Magic-Mushroom
26.10.2010, 14:21
Ժողովուրդ 40 րոպե առաջ Քոքերը ժամանեց Հայաստան:P

Հայուհի
26.10.2010, 21:40
Մեր համալսարանի Կարիերայի կենտրոնից ձրի էին տանում... դե իրանց մարդկանց էլի:))

Jarre
26.10.2010, 23:05
Բայց ինչ լավ համերգ էր :love

Ֆոտներն ու վիդեոները շուտով ;)

Ուրվական
26.10.2010, 23:41
Բայց ինչ լավ համերգ էր :love

Ֆոտներն ու վիդեոները շուտով ;)

Էհ...:(:(:(
Սպասում եմ: Ձյաձ, մի հատ բան հարցնեմ: That's all that I need to know -ն և/կամ I who have nothing-ը երգե՞լ ա:

einnA
26.10.2010, 23:45
Հրաշք համերգ էր...

Իսկականից unchain արեց...
հետո ասեց leave your hat on ...
yeah...
yeah...
yeah...

ու
you are so beautiful...:love

ձայնը, երաժշտությունը, երաժիշտների ու բեկ-վոկալիստուհիների բարձրակարգ բեմական ամեն ինչով ուղղակի տենալու բան էր :Կոկերից անկեղծ չէի սպասում, որ նման ձևով ողջ համերգը կերգի, բայց շատ ավելին արեց: Իսկապես բրավո իրան:
Ոչինիչ Jarre ջան, որ N`Oubliez jamais-ը չերգեց, որ Father`s Son-ն էլ չլսվեց, որ հազիվ unchain-ի ժամանակ մի քիչ հանդիսատեսն ազատվեց էտ շղթաներից...
Մի խոսքով հրաշք (կարծեմ 1.30 ժամանոց) պահեր էին:

Հ.Գ. Jare ես քեզ կարծես տեսել եմ, հըն :think - կարմիր ժակետով, հա մեկ էլ մարդ ա մեկն էլ կար քո հետ ;)
մարդ ա մեկ կարձագանքես :P

Ապե Ջան
26.10.2010, 23:52
Շատ մարդ կա՞ր

einnA
26.10.2010, 23:58
Շատ մարդ կա՞ր

լի ու բոլ, աստիճաններն էլ էին զավթած :))

Smokie
27.10.2010, 08:48
Դահլիճն իրոք լեփ-լեցուն էր, մենք տասներկուերորդ շարքի ծայրում էի ու հենց մեր կողքը՝ աստիճանների վրա, մի խումբ երկրպագու աղջիկներ կանգնած, ոգեւորված պարում էին::)
Ամբողջ համերգի ընթացքում ոգեւորված էի: Հը-րաշք էր: Ասում էի, էս ինչ լավ ու ուրախ տպավորությամբ եմ գնալու տուն, բայց...վերջում տխրել էի, որ պրծավ:
Հենց ասեցի էնտեղ, հես ա «Summer in the city»-ն ա երգելու, էդ երգը սկսվեց, ո՜նց էի ուրախացեեեեեեեեել::yahoo Իսկ «Summer in the city»-ից հետո սպասում էի «Noublies jamain»-ին, որը էդպես էլ չերգեց::( Ինչ վերաբերում է « My father's son»-ին, քույրս ասում էր, էդ վերջում ա երգելու, ես է՛լ էի արդեն էդպես կարծում ու հանգիստ էի, էն էլ...:( Ես երեի հենց էդ երկու երգերի համար էդպես տխրեցի: Ինչեւէ, վերջին երգն էլ էր շատ լավը ու շատ հարմար էր:
Ես միշտ «You can leave your hat on» երգի կողքը դրել եմ «Unchain my heart»-ը, երբ հիշել եմ առաջինը, դրա հետ միասին հիշել եմ նաեւ երկրորդը (եւ հակառակը): Այս համերգին էլ, երբ երգեց «You can leave your hat on», ասեցի սրանից հետո «Unchain my heart»-ն ա: Ու այդպես էլ եղավ::)
Մի խոսքով «Շնորհակալություն Ջո Կոկեր»:
Էլի եմ ուզում::(

Smokie
27.10.2010, 10:41
Կներեք, եթե դժվար չի կարո՞ղ եք այստեղ նշել երեկվա երգերի վերնագրերը, ես շատ երգերի ծանոթ չէի::)

Magic-Mushroom
27.10.2010, 19:13
Կախարդական,Անմահական,Նոստալգիկ համերգ էր:) Իրոք հասկանում ես ինչ է ասել լինել լեգենդ,համերգը շատ լավն էր,այնքան դրական լիցքեր ստացա,մտքերով տեղափոխվեցի դեպի Վուդստոկ69 երգի փառատոն եւ շնչեցի 60-ականների ազատ հոգին,բայց ընկա խորը դեպրեսիայի մեջ,պատկերացնում եք առիթ եղավ շփվելու Քոքերի հետ ու այդ պահին ֆոտոապարտի լիցքը նստեց ու իմ գլխում սկսեց հնչել Բիթլզի Հելփ երգը,շատ տխրեցի,իսկ Քոքերը խոստացավ վերադառնալ եւ իմ հետ լուսանկարվել,կամ այստեղ,կամ Ամստերդամում:(
Հա մոռացա ասեմ այսօր որոշել եմ եւս մեկ անգամ դիտել across the universe ֆիլմը հատուկ միջավայրում:

Jarre
27.10.2010, 21:57
Բայց ինչ լավ համերգ էր :love

Ֆոտներն ու վիդեոները շուտով ;)

Համերգի այն հատվածները, որ հասցրել եմ ձայնագրել, բոլորը հերթով կդնեմ այստեղ։ Դիմավորեք՝ Ջո Քոքերի մուտքը բեմ :hands

http://www.youtube.com/watch?v=IjRHVZBqkJM

Jarre
27.10.2010, 22:08
http://www.youtube.com/watch?v=HB5a97gi7GM

Jarre
27.10.2010, 22:16
Սա իմ սիրած երգերից մեկն է :love

http://www.youtube.com/watch?v=ena3Op1or4o

Jarre
28.10.2010, 06:43
http://www.youtube.com/watch?v=eeiB83ONxVg

http://www.youtube.com/watch?v=QuY61jgUSk8

Jarre
28.10.2010, 06:48
You are so beautiful.... :love

http://www.youtube.com/watch?v=YiazDbaPusM

Jarre
28.10.2010, 06:53
http://www.youtube.com/watch?v=n2qnxLYC_g8

Come Together... :love

http://www.youtube.com/watch?v=A3FqgEVCstY

Jarre
28.10.2010, 07:01
Իսկ ստեղ Կոկեր ձյաձյան արդեն խոդիյա ընկել ու հանդիսատեսին էլ ա գցել (նկատի ունեմ խոդի գցել :) )

http://www.youtube.com/watch?v=hTy7FBUWUTA

http://www.youtube.com/watch?v=iq0bP_XHMBk

http://www.youtube.com/watch?v=CIan_6WBzMA

http://www.youtube.com/watch?v=fW5SwZdtn-c

Jarre
28.10.2010, 07:19
Սա էլ վերջին կատարումը և հրաժեշտը....

http://www.youtube.com/watch?v=ACVbeogU7Eg

Smokie
28.10.2010, 08:02
Ապրես դու Jarre:clap

Yellow Raven
29.10.2010, 16:30
Չունենալով հրավիրատոմս/տոմս, այնուամենայնիվ մտա համերգին` չվճարելով ոչ մի պեսո:))
Շատ լավ համերգ էր, ուղղակի Կոկեր ձյան մի քիչ սառն էր, հանդիսատեսի հետ շփումն ընդհանրապես բացակայում էր: Ես իրան երկու անգամ տեսա խոսալուց` մեկը երաժիշտներին էր ներկայացնում, մյուսը` "Goodbye Yerevan" էր ասում...
Չնայած էդ բացի վրա կարելիա աչք փակել, որովհետև հիանալի էներգետիկա ապահովեց դահլիճում:)
Համերգի տարբեր հատվածներ միավորել եմ մի վիդեոյի մեջ`

http://www.youtube.com/watch?v=D-a3XOcY0RI

Magic-Mushroom
29.10.2010, 20:17
Վահիկ ջան շատ հետաքրքիր է,չես պատմի թե ինչպես մտար համերգին:hands,ես նույնպես ոչ մի պեսո չվճարեցի:oy

Yellow Raven
29.10.2010, 23:54
Վահիկ ջան շատ հետաքրքիր է,չես պատմի թե ինչպես մտար համերգին:hands,ես նույնպես ոչ մի պեսո չվճարեցի:oy

Գտա այն չարաբաստիկ տեղը, որտեղից այսպես ասած <<լևի մտցնում էին մարդկանց>> ու նախապես փող տված(կամ ծանոթ ունեցած) մարդկանց մեջ խռնվելով մտա դահլիճ(ճիշտա մի քիչ մութ ու ոլոր-մոլոր ճանապարհներով, բայց դե կարևորը վերջնական արդյունքն է:)) ) :)

Kita
30.10.2010, 00:27

Վահիկ մի հատ ձեն հանեիր բա իիի:))

Yellow Raven
01.11.2010, 15:32
Վահիկ մի հատ ձեն հանեիր բա իիի:))

Չէր օգնի, որովհետև 3 ընկերներով գնացել էինք, բայց մենակ ես մտա(չոբան եմ էլի, հո զոռով չի:)) )

Maverick
24.11.2010, 12:15
http://www.youtube.com/watch?v=aimr3HujNtY