PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգչային խաղերի իրական ու երևակայական էկրանավորումներ



Rhayader
13.10.2010, 12:22
Երբևէ պատկերացրե՞լ եք, ինչպիսին կարող էր լինել «Minesweeper» խաղի էկրանավորումը: CollegeHumor-ի ժողովուրդը պատկերացրել են: Դիմավորեք. «Minesweeper: The Movie»

http://www.youtube.com/watch?v=LHY8NKj3RKs
Կամ, գիտեի՞ք, որ Մարիոն փականագործի մասին է, որի արկածները սկսում են... Նյու-Յորքում: Ու որ Մարիոյի ֆիլմը համակարգչային խաղերի ամենաառաջին (ու ամենավատ) էկրանավորումներից է (Super Mario Brothers '93).

http://www.youtube.com/watch?v=wtMZKYnLg5c
Postal: The Movie՝ երևի Ուվե Բոլլի միակ տանելի աշխատանքը (որտեղ մի էպիզոդում խաղում է հենց Բոլլը. կրակում են նրա սեռական օրգաններին ու նա խոստովանում է՝ «Ես ատում եմ համակարգչային խաղերը»).

http://www.youtube.com/watch?v=J8IH0d-OQcY
Այս թեմայում կխոսենք խաղերի իրական ու երևակայական, հաջող ու անհաջող էկրանավորումների մասին;)

Հայկօ
20.10.2010, 19:33
Ցավոտ թեմա է :bl: Համակարգչային խաղերի հիման վրա նկարահանած ֆիլմերը, 99%-ով, կա՛մ վատն են լինում, կա՛մ՝ շատ վատը: Ու ինչն է հետաքրքիր. հաճախ դրա համար ոչ ոք մեղավոր չի լինում, հատկապես՝ ֆիլմը ստեղծողները: Պարզապես գրեթե անհնար է բավարարել իսկական գեյմերին և այնպիսի մի ֆիլմ նկարել, որն առնվազն նույնքան լավը կլինի, ինչքան հիմք-խաղը: Դե լավ. այն, թե ինչու են այդ ֆիլմերը վատը ստացվում, մի առանձին խոսակցության թեմա է, հիմա դրան չեմ անդրադառնա: Ուղղակի նշեմ, որ խաղը խաղ է, իսկ կինոն՝ կինո, ու սխալ է դրանցից մեկից սպասել այն բոլոր հատկանիշները, որոնք հատուկ են մյուսին: Այս արդարացումը, բնականաբար, չի վերաբերում այնպիսի աղետներին, ինչպիսիք են, օրինակ, Ուվե Բոլի «ստեղծագործությունները»: Ամեն դեպքում՝ փաստը մնում է փաստ. «խաղի հիման վրա նկարահանված լավ ֆիլմ» ասելով՝ ես առաջին հերթին հիշում եմ «Մահացու մարտը» (Mortal Combat (http://www.imdb.com/title/tt0113855/)), իսկ երկրորդ հերթին... Երկրորդ, կարելի է ասել, արդեն չկա: Ցավոք սրտի՝ չկա: Չէ, «Սայլենտ Հիլլը» (Silent Hill (http://www.imdb.com/title/tt0384537/)) իրոք շատ լավն էր՝ թե՛ որպես ֆիլմ և թե՛, համոզված եմ, որպես խաղի հետնորդ: Սակայն, ցավոք սրտի, խաղերը գրեթե չեմ խաղացել՝ մեխանիկան չեմ սիրում, և Silent Hill-ի տիեզերքին ծանոթ եմ միայն կարդացած ու դիտած բազմաթիվ վիդեոների ու նյութերի, ինչպես նաև մի քանի հոդվածների շնորհիվ (Pyramid Head :love), ու չեմ կարող համակողմանիորեն գնահատել ֆիլմը՝ հենց որպես խաղի հիման վրա ստեղծված երևույթ: Ուրիշ ֆիլմ հիմա չեմ հիշում... Ու կարծում եմ՝ չեմ էլ հիշի: Միայն մի քիչ տատանվում եմ՝ երկու «Լարա Կրոֆտերը» (Tomb Raider (http://www.imdb.com/title/tt0146316/)) որ ցուցակում պիտի լինեն՝ սև, թե՞ սպիտակ:



Անցնե՞նք թուքումուրին :): Ցավոք սրտի (կամ բարեբախտաբար) ես նաև երդվյալ գեյմեր եմ, ու ֆիլմերի մեջ ցանկացած անհամապատասխանություն ու բացթողում նկատելու դեպքում հաստատ ամենաբարձր գոռացողների շարքում եմ :)): Ու քանի՜ քանի լավ հիմքեր են փչացվել, որովհետև մեծ էկրանի աշխարհում հազարից մեկն է լուրջ վերաբերմունք ցուցաբերում «խաղերի» նկատմամբ: Թվեմ միայն ամենահայտնիներն ու ամենաթարմերը.

● Չարի կացարանը (Resident Evil (http://www.imdb.com/title/tt0120804/))՝ իր բոլոր շարունակություններով: Խաղը, կարելի է ասել, արդեն լեգենդ է, իսկ ֆիլմը... Կարմիր շորիկով Միլա Յովովիչ, ինչ-որ անհասկանալի մուտանտներ ու զոմբիներ, Շատ Վատ Կորպորացիա, վիրուսներ և այլն: Նույնիսկ ճապոնական սկզբնաղբյուրների անբաժան մաս Փոքրիկ Վախենալու Աղջիկը կա (Ռու՞ֆ :hi), որը, ճիշտ է, այստեղ ոչ թե մեռած է, այլ պարզապես ԱԲ՝ արհեստական բանականություն է՝ Կարմիր Թագուհի (Red Queen) անվամբ: Դե լավ, առաջին ֆիլմը դեռ կարելի է նայել ու մարսել, սակայն հաջորդ երեք սիքվելները արդեն ոչ մի բանի պետք չեն. միաբջիջ սցենարներ, փայլատ խաղ, միջինից ցածր որակի հատուկ էֆեկտներ, էժանության զգացում: Ու ամենակարևորը՝ իսպառ բացակայում է խաղի շունչը՝ survival horror-ը, երբ հարկավոր է հաշվել ամեն մի փափուշտն ու ամեն մի բինտը, երբ հակառակորդներին գերանդիով կամ ավտոմատով հնձելը ուղղակի սրբապղծություն է, երբ վախենում ես ամեն մի ստվերից և այլն:

● Դում (Doom (http://www.imdb.com/title/tt0419706/)): Դե, այստեղ ասելու շատ բան չկա. կատարյալ տապալում :)): BFG-ն ձեռքին աջուձախ արշավող The Rock-ի տեսքը ցանկացած բառերից ավելի խոսուն է: Էլ չասեմ, որ ֆիլմի գործողությունները, չգիտես ինչու, տեղափոխվել էին Մարս... Մի խոսքով՝ շատ բան չեմ հիշում արդեն, ու գրեթե ոչինչ չի տպավորվել մեջս՝ բացի մի բանից. ֆիլմի մոտ հինգ րոպեանոց մի հատվածը նկարված է հենց որպես FPS, ոչ թե որպես կինո: Այսինքն՝ մենք աշխարհին նայում ենք պրոտագոնիստի աչքերով, էկրանին երևում է միայն զենքը և այլն: Այ դա բավականին լավ միտք էր, մանավանդ՝ մի քանի տարի առաջ, երբ խաղերում ֆոտոռեալիզմի մակարդակը դեռ այսքան բարձր չէր: Մնացած ամեն ինչն այս ֆիլմում զիբիլ է:


Ահա այդ հատվածը



http://www.youtube.com/watch?v=QKLUtrXsXhU


● Մաքս Փեյն (Max Payne (http://www.imdb.com/title/tt0467197/)): Ֆիլմը համատարած միջակություն էր: Զգացվում է, որ ռեժիսյորը, սցենարիստն ու անձամբ Մաքս Ուոլբերգը անկեղծորեն փորձել են վերստեղծել խաղի նուար մթնոլորտը, սակայն դա այնքան էլ չի հաջողվել նրանց. ափսոս: Բնականաբար՝ շատ դժվար գործ է որևէ ֆիլմում այնպես իրար կապել Մաքսի մռայլ փիլիսոփայությունը, slo-mo կրակոցիներն ու վալկիրիաների մասին ողջ զառանցանքն այպես, որ կատարյալ ախմախություն չստացվի... Բայց ախր խաղում կարողացել էին, չէ՞: Այն էլ ինչպե՜ս էին կարողացել: Max Payne խաղը մինչև հիմա պաշտամունքային կարգավիճակ ունի, և դրա պատճառը ոչ միայն Remedy-ի ստեղծած անթերի slow-motion էֆեկտներն էին, այլ նաև խաղի թանձրագույն մթնոլորտն ու սյուժեի անկրկնելի մատուցումը՝ կոմիքսների տեսքով:

● Հիթմեն (Hitman (http://www.imdb.com/title/tt0465494/)): Բա ափսոս չէ՞ր գյոզալական Ագենտ 47-ը: Ուրիշ բան ուղղակի չունեմ ասելու, էլ ուրիշ ասելու բան չի մնացել: Բա ափսոս չէ՞ր: Բա դրան է՞ր արժանի 47-րդի պլպլան քաչալն ու ծոծրակի հռչակավոր շտրիխ-կոդը: Տիմոտի Օլիֆանտը այնքան է համապատասխանում կլոնավորված սուպեր-կիլլերի դերին, ինչքան, օրինակ, մեր բակի գիժ մուրացկան Թամար տատին է համապատասխանում, ըըը, ասենք՝ կլոնավորված սուպեր-կիլլերի դերին: Երբ ֆիլմի մասին լուրերը դեռ նոր էին տարածվում, խաղասեր հասարակությունը դեռ հույսեր էր փայփայում, որ գլխավոր դերի համար կհրավիրեն Ջեյսոն Սթեթհեմին կամ, ծայրահեղ դեպքում, գոնե Վին Դիզելին: Չէ մի չէ. Տիմոտի Օլիֆանտ, ոչ ավել, ոչ պակաս: Տխմարագույն սցենար, տխմարագույն դերասանական խաղ, բնականոն ցածր ռեյտինգներ: Հետո էլ ուզում են, որ մարդիկ խաղերը չքննադատեն:


Սույն կերպարը...

http://www.ipicture.ru/uploads/101020/BtTRqGxMz8.jpg



...բացարձակապես ոչ մի կապ չունի ահա այս ԿԵՐՊԱՐԻ հետ


http://www.ipicture.ru/uploads/101020/YS8wpjUQt6.jpg




Իսկ Ուվե Բոլի ջիհադի մասին՝ ոչ մի բառ :secret:scare: Ինչպես մի տեղ արդեն նշել եմ, Ուվե Բոլին հարկավոր է Ջեկ Թոմսոնով ծեծելով սպանել (կամ հակառակը): Ավելացնելու ոչ մի տառ չունեմ:



Հ.Գ. Թեման լավն է, ես դեռ կմոլեգնեմ այստեղ :)):

Հայկօ
22.10.2010, 20:47
Պարսկաստանի արքայազնը / Prince of Persia (http://www.akumb.am/showthread.php/56599-%D5%8A%D5%A1%D6%80%D5%BD%D5%AF%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A1%D6%80%D6%84%D5%A1%D5%B5%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A8.-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%A1%D5%BE%D5%A1%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-Prince-of-Persia-The-Sands-of-Time-2010)

Rhayader
22.10.2010, 21:29
Հետաքրքիր են ոչ պաշտոնական կարճամետրաժ ֆիլմերը՝ շատ հետաքրքիր արդյունքներ են ստացվում: Օրինակ, Half-Life 2-ի հիման վրա.


http://www.youtube.com/watch?v=q1UPMEmCqZo

---------- Ավելացվել է՝ 22:29 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:28 ----------

Կստածի, Հիթմենն ավելի շուտ Կասպեր էր)))

Հայկօ
13.11.2010, 22:13
Թեման նաև երևակայական էկրանավորումների մասին է, ճի՞շտ է: Ճիշտ է: Դե ուրեմն եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե մեր սիրելի խաղերը հանդիպեին մեր սիրելի կինոների հետ:


God of War և The Godfather

http://img413.imageshack.us/img413/5109/godfatherofwararticleim.jpg



Alone in the Dark և Home Alone

http://img530.imageshack.us/img530/9043/homealoneinthedarkartic.jpg



F.E.A.R. և Cape Fear

http://img337.imageshack.us/img337/4519/capefeararticleimage.jpg



Pac-Man և Jurassic Park

http://img139.imageshack.us/img139/3811/jurassicpacarticleimage.jpg



Crazy Taxi և Taxi Driver

http://img593.imageshack.us/img593/5451/crazytaxidriverarticlei.jpg



Final Fight և Fight Club

http://img600.imageshack.us/img600/8233/finalfightclubarticleim.jpg



The Orange Box և A Clockwork Orange

http://img801.imageshack.us/img801/5738/aclockworkorangeboxarti.jpg



Overlord և The Lord of the Rings

http://img9.imageshack.us/img9/2181/overlordoftheringsdonea.jpg



Sim City և Sex and the City

http://img600.imageshack.us/img600/1218/sexandsimcityfinishedar.jpg



Nintendogs և Reservoir Dogs

http://img263.imageshack.us/img263/3521/reservoirnintendogsarti.jpg



Left 4 Dead և Dead Poets Society

http://img638.imageshack.us/img638/3776/left4deadps.jpg


Big Daddy և BioShock (մի քիչ ընդհանուր սկզբունքից դուրս է, բայց դե շա՜տ լավն է :) ).

http://img441.imageshack.us/img441/6547/bigdadd.jpg


Citizen Kane and Lynch տարբերակն էլ ա շատ ոգեշնչող, Fear and Loathing in Fallout: New Vegas-ն էլ ;):

Barekendan
05.02.2011, 16:52
Ես պահանջում եմ Զումայի էկրանավորում!!!!! :hands

Հայկօ
15.02.2011, 01:57
Fallout: Nuka Break կարճամետրաժ ֆիլմը

Wayside Creations (http://www.vtfilms.com/waysidecreations/) ընկերությունը, որի աշխատակիցները, ըստ երևույթին, Fallout-ի աշխարհի մեծ երկրպագուներ են, իր YouTube-էջի (http://www.youtube.com/user/WaysideCreations) վրա վերջերս տեղադրել է Fallout: Nuka Break անվամբ մի կարճամետրաժ ֆիլմ:




http://www.youtube.com/watch?v=Q9UwlAAnlmg



Այս fan-made ֆիլմը պատմում է №10 Ապաստարանի նախկին բնակիչ Ջոյն Թուիգի մասին (Join Twig), ով թափառում է հարավային Կալիֆորնիայի տափաստաններում և որոնում է երանելի ըմպելիքը՝ Nuka Cola-ն: Նրան ուղեկցում են Բեն անվամբ գուլը և նախկին ստրկուհի Սկարլետը:

Ֆիլմը բավականին որակյալ է՝ նման սիրողական նախագծի համար, և շատ լավ արտացոլում է Fallout-ի մթնոլորտը՝ սկսած քանդուքարափ եղած աշխարհից, վերջացրած յուրահատուկ սև հումորով:

Leo Negri
15.02.2011, 15:28
Wayside Creations ընկերությունը, որի աշխատակիցները, ըստ երևույթին, Fallout-ի աշխարհի մեծ երկրպագուներ են, իր YouTube-էջի վրա վերջերս տեղադրել է Fallout: Nuka Break անվամբ մի կարճամետրաժ ֆիլմ:


Շատ լավն էր: Հիշացրեց վախտին տեսած Hunt for Gollumը: Ու Կոլա խմել ուզեցի:

Իսկ երբեք չեք մտածել, ինչ կլիներ, որ Սկորսեզեն կամ նման մեկը լեգենդար Մարիոյի կինո հաներ? Այ սենց մի բան:


http://www.youtube.com/watch?v=Kk9oa_PiXAk