PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Վառված ժամը...



My World My Space
13.10.2010, 09:17
Վառված ժամը....


Գյուղի թավադը դատ էր կտրում….
Ժողովուրդը խմբվել էր գեղամիջում, ու տազ արարծ լսում էր:
Ազնիվենց Կարապետը գյուղի ժամը կրակն էր տվել, տերտերն էլ մեջը….
Էստեղ էնտեղ իրար մեջ խոսում էին.
-Այտա սենց բան ո՞վ էր տեսել, մարդ էլ աստծու տունը վառի՞… թո՜ւհ, սատանա…
-Ո՞վ գիտի, ի՜նչ չարքեր են մտել փորը…
-Վառել էր ու փոշմանել… վառվող եկեղեցու դիմաց չոքել աղոթք էր անում:
-Վաաաա՜….
Թավադը դուրս եկավ, տիրական նայեց ժողովրդին ու հազաց: Ժողովուրդը քարացավ ու դարձավ մի ականջ: Թավադը ծանրումեծ սկսեց.
-Էն ուրացող սատանին մի դեսը բերեք….
Բերեցին Կարապետին` ձեռքերը կապկպած, բայց խրոխտ: էկավ ոտքերը լեն բացած կանգնեց, ու չարությամբ լցված նայեց հատուկ դատի համար գյուղ եկած էպիսկոպոսին:
-Հմի ի՞նչ ես ասում, այ անաստված, ընչի՞ անեծքի տակ գցեցիր ցեղդ ու խայտառակ արեցիր գյուղի պատիվը, հը՞....
Կարապետն արհամարական նայեց թավադին ու գլուխը շրջեց:
-Տո խոսա՜, թե ուզում ես էս րոպեին շանսատակ անեմ:
-Դու իմ դատը կտրող չես, իմ դատը ժողովուրդը տի կտրի:
-Է՜ ձեն հան, թող ժողովուրդը կտրի….
-Ա՜յ ժողովուրդ,- սկսեց Կարապետը,- տեր Մաղաքը… բերանս էլ չի գնում դրան տեր ասեմ, էրեկ գիշեր գաղտնի պսակեց Արշոյին, ով գյուղի ջահելներից քանի-քանիսի գլուխ էր կերել, ու պսակեց իր ձեռով սպանած Արմանի քրոջ հետ, ում Արշոն մի շաբաթ առաջ փախցրել էր… Էն տանը ուր գիշերով դավեր են նյությում, էդ տունը ասսու տուն չի, ժողովուրդ, մարագ ա… խնդրանքս ա, ինձ դատեք մարագ վառելու համար… բայց դե ինչ էլ ասեք, ծպտուն չեմ անի, աստվա՜ծ վկա….
-Սուս անաստված, էս ինչե՞ր ես խոսում,- տեղից վեր էլավ էպիսկոպոսը
-Այ սև ագռավ, ոչ աղոթքիդ եմ հավատում, ոչ էլ անեծքիցդ եմ վախում, ասսու մարդը էս ժողովուրդն ա, դու չես,- ծիծաղեց Կարոն:
Թավադը ոտքի ելավ ու.
-Էս սրբապղծության համար սա միայն գնդակահարության ա արժան….,- Ժողովուրդը խլրտաց ու սկսեց բզզալ մեղվի փեթակի պես: Թավադը նայեց իր դեմ կանգնած բազմությանն ու մարմնով սարսուռ անցավ,- ի՞նչ եք ասում…
Ժողովրդի դիմաց նստած պատվավոր ծերունիներից մեկը ոտքի էլավ.
-Ի՜նչ ենք ասո՞ւմ…. Ասե՜մ…. Ազնիվենց ցեղի մասին բոլորդ գիտեք, Ազնիվը մեր գյուղի խիղճն էր, Ազնիվենց ցեղը` մեր գյուղի փրկված պատիվը… Հմի ես ի՞՜նչ ասեմ….ջահելնե՜ր, հլա վե՛ր կացեք ու առա՛ջ ընկեք,- ամբոխից մի քսան-քսանհինգ ջահելներ ելան ու շրջապատեցին Կարոյին,- էս տղուն ոչով չի կարա դատ անի, իրա դատը գեղը կտրեց` արդար ա՜…
Թավադը ուզում էր խոսք ասել, բայց ժողովուրդը վրա էկավ, օղակը նեղացրեց ու մի բո՜հ, արավ, Թավադը վախեցած կանգնեց էպիսկոպոսի աթոռի հետևը: Ծերունին շարունակեց:
-Սրբազա՛ն, դու էլ գնա, մեր Հայրապետին ջերմ բարև տար մեզանից ու ասա, որ գեղն էսպես ա որոշել` էն ժամը, որի մեջ մարդասպանը պսակվելիս չի շանթվում, էն ժամի տերտերը, որ մարդասպանի գլխին խաչ ա պահում, վառվելու են արժանի….
Թավադն ու Եպիոսկոպոսն ասես պապանձվել էին....
Գյուղը իր մեջ առավ ու տարավ Ազնիվենց Կարապետին....
Վառված ժամը մինչ օրս կա, բայց էլ ոչով էնտեղ աղոթք չի անում…. Գյուղն ասսու հետ հաշտ է առաջվա պես....աստված էլ` գյուղի....

Dayana
13.10.2010, 09:24
Հով, գյուղի մասին պատմությունների համար արի մոդերներին խնդրենք մի բաժին սարքեն, որտեղ առաց մեկնաբանությունների կպատճենվեն գրառումներդ:

Էլ չասեմ չէ՞, որ լավն են: (Ազնիվին էլ կպցրեցի);)

Tig
13.10.2010, 09:25
Հով:)
Պարզ, հասարակ, ոնցոր դու ես ասում՝ ջրի նման զուլալ ու հանգիստ հոսող… Ասելիքդ իրոք տեղ հասցնող… Ընտիրա…

Հա, ու ամենակարևորը կարճ ու կոնկրետ:;)

My World My Space
13.10.2010, 09:26
Հով, գյուղի մասին պատմությունների համար արի մոդերներին խնդրենք մի բաժին սարքեն, որտեղ առաց մեկնաբանությունների կպատճենվեն գրառումներդ:

Էլ չասեմ չէ՞, որ լավն են: (Ազնիվին էլ կպցրեցի);)

Համաձայն եմ, բայց թող էսպես քննարկվեն, վերջում կհավաքենք իրար գլուխ.....

einnA
13.10.2010, 09:37
Ազնիվենց ցեղի հետագա պատմություններին եմ սպասում ;)

Եկվոր
13.10.2010, 10:36
… խելքը գլխին բան գրելու համար խելքը գլխին գժվել ա պետք....

…տրամադրությունների ամենավատ խտացումները ուզում են պարպվեն բարությամբ....

Ժողովուրդ ջան, էս տղան լրիվ գժվել ա, տրամադրությունն էլ ահավոր խտացած ա, մի քանի հոգի հավաքվեք՝ փրկեք տղուն

Հով ջան, ես արդեն կարգադրեցի ինչ պետք ա, բայց կուզեի գովասանքից բացի նաև հանդիմանել մի քիչ: Իմ կարծիքով ժողովուրդդ պիտի մի քիչ «տվայտեր» մինչև ասսու տան (թեկուզ թվացյալ) հրդեհողին ներելը: Աստուծն Աստուծ է, Ազնիվն՝ Ազնիվ: Ժողովուրդդ լավն է, իսկ լավ ժողովրդին Աստծո որևէ բանից կտրելը պետք է որ լավ դժվար լինի:think Չնայած՝ ֆինալը ուզում եմ նույնը լինի…

Ապրես:)

CactuSoul
13.10.2010, 11:52
Հով ջան, լավ ես գրում, հավեսով կարդացվում են գրածներդ, սյուժեն էլ լավ ես ընտրում, խոսակցություններն էլ բնական են: Բայց մի բան կա, որ ինձ թույլ չի տալիս էս ստեղծագործություններդ պատմվածք համարել. ժամանակը մի տեսակ անհամաչափ ես բաշխում: Ոնց որ հետաքրքիր սյուժե տաս՝ գեղեցիկ ձևակերպմամբ, բայց պատմվածք չի, ԻՀԿ: Գուցե սխալվեմ (եթե հստակ իմանայի, ինքս պատմվածքներ կգրեի), բայց կարծում եմ, եթե մի քիչ նկարագրություններն ավելացնեիր, պատմեիր, ասենք, Կարապետի աչքերի արտահայտությունը, երբ կանգնած, արհամարհանքով նայում էր թավադին, կամ մի քիչ ժողովրդին նկարագրեիր, տիրող շփոթմունքը, հուզմունքը… Թե չէ՝ հաստատ էդքան կարճ չի տևել էդ դատի պրոցեսը, ինչքան արագ որ կարդացվում է:
Չգիտեմ՝ որքանով կարողացա «հասցնել» միտքս: Կարծում եմ՝ ընտիր պատմվածքներ դառնալու բոլոր շանսերն ունեն գրածներդ (մասնավորապես նկատի ունեմ սա ու «Ազնիվը»): Մի քիչ ամբողջացնել է պետք պարզապես, մի քանի շտրիխ ու վերջ: Ի դեպ, «Ազնիվը» համեմատաբար ավելի լրիվ էր, քան այս մեկը, բայց էլի մի՜ փոքր «ժամանակային անհամապատասխանություն» զգացել եմ (տան տեսարանում):
Ինչևէ, ես մասնագետ չեմ, ու սա զուտ անձնական կարծիք է, բոլորովին պարտադիր չի, որ սրտիդ մոտ ընդունես:
Լավ ես անում, որ գրում ես, լավ ես գրում: Համենայն դեպք ասելիքդ տեղ է հասնում, իսկ դա ամենակարևորն է:):

ars83
13.10.2010, 22:30
Էս մեկում նկարագրված գործելակերպի մասին մի տեսակետ գրեմ:
Իմ կարծիքով, պատմա-մշակությաին կոթողը վերացնելը սխալ է: Հասկանում եմ, որ մեր ժողովրդի համար եկեղեցին պարզապես գեղեցիկ շենք չէ, այլ սրբավայր, աղոթատեղի, և այդ պատճառով մարդ կարող է այդքան զգացմունքայնորեն արձագանքել նրա մեջ կատարված դեպքերին, բայց, իմ կարծիքով, անհրաժեշտ է ավելի սթափ մտածել նախքան որևէ բան վնասելը: Մեր ժողովրդի այդպիսի տաքարությունն, օրինակ, օգտագործվել է խորհրդային տարիներին՝ ժողովրդին դրդելու խաչքարեր կոտրելու և ջաղացքարեր սարքելու (Տաթևի վանքի շրջակայքում) կամ էլ արժեքավոր ձեռագրեր ոչնչացնելու:

ivy
14.10.2010, 00:15
Էլի եմ ուզում, էլի գրի: :)

Lion
14.10.2010, 07:26
Սկզբունքորեն լավն էր, կոնցեպցիան դուրս եկավ: Բայց ամեն ինչ մի քիչ... պարզա լուծվում: Իրականում կարողա էդ թավադի կողքին մի երկու հրացանավոր ոստիկան լիներ, մեկը Կարոյին չսիրեր, գյուղի ծերերից մեկը ռիսկ չաներ ձայն հանել և այլն: Կարծում եմ, հարցին նման լուծում տալը մի քիչ իդեալիստական մոտեցում է...

My World My Space
14.10.2010, 08:18
Կարծում եմ, հարցին նման լուծում տալը մի քիչ իդեալիստական մոտեցում է...

Դու մեր գյուղին ծանոթ չես, Լիոն ջան...:)
դեռ մի տասնամյակ չի անցել էն օրից, երբ Վրաց Իլյա առաջին կաթողիկոսը էկել էր մեր գյուղ` մեր վառված ժամը նորոգելու ու վրացական դարձնելու, գեղ-գեղովի ելան ու վրաստանի կաթողիկոսը երազ-ով հազիվ փախավ գյուղից, իր զրահապատ մեքենան էլ գցեցին ձորը.... սարեցի մարդկանց խիղճն ու քաջությունը միասնական են, ու անխափան են աշխատում....;)

Chilly
14.10.2010, 08:45
Դու մեր գյուղին ծանոթ չես, Լիոն ջան...:)
դեռ մի տասնամյակ չի անցել էն օրից, երբ Վրաց Իլյա առաջին կաթողիկոսը էկել էր մեր գյուղ` մեր վառված ժամը նորոգելու ու վրացական դարձնելու, գեղ-գեղովի ելան ու վրաստանի կաթողիկոսը երազ-ով հազիվ փախավ գյուղից, իր զրահապատ մեքենան էլ գցեցին ձորը.... սարեցի մարդկանց խիղճն ու քաջությունը միասնական են, ու անխափան են աշխատում....;)

Ըհըըըը... Էս էլ հաջորդ պատմվածքը ;) :)

Gayl
14.10.2010, 09:05
Վայ ես քո...,ուզում եմ վարկանիշավորեմ չեմ կարողանում:D:
Հարգելիս փշաքաղվեցի

Lion
14.10.2010, 10:13
Դու մեր գյուղին ծանոթ չես, Լիոն ջան...:)
դեռ մի տասնամյակ չի անցել էն օրից, երբ Վրաց Իլյա առաջին կաթողիկոսը էկել էր մեր գյուղ` մեր վառված ժամը նորոգելու ու վրացական դարձնելու, գեղ-գեղովի ելան ու վրաստանի կաթողիկոսը երազ-ով հազիվ փախավ գյուղից, իր զրահապատ մեքենան էլ գցեցին ձորը.... սարեցի մարդկանց խիղճն ու քաջությունը միասնական են, ու անխափան են աշխատում....;)

Ջաաան... բայց էդ իրոք տենցա? Ուղղակի զարմանալի է, որ նման բան է եղել ու... չենք իմացել??!!

My World My Space
14.10.2010, 10:25
Ջաաան... բայց էդ իրոք տենցա? Ուղղակի զարմանալի է, որ նման բան է եղել ու... չենք իմացել??!!



հաստատ տենց ա.....:)

---------- Ավելացվել է՝ 11:25 ---------- Սկզբնական գրառումը՝ 11:20 ----------

դա էլ ա մեր ռազմական տարեգրքի մաս, Լիո՛ն, հաշվի առնելով նաև որ էդտեղ զենք էլ ա օգտագործվել, վրաց օմոն ա էկել....;)