PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մարիո Վարգաս Յոսա



Շինարար
11.10.2010, 19:14
2010թ.-ին Գրականության Նոբելյան մրցանակը ստացավ Մարիո Վարգաս Յոսան: Խորհուրդ եմ տալիս կարդալ թեմայում մի անգամ խորհուրդ եմ տվել կարդալ այս պերուացի գրողի ստեղծագործությունները, հիմա առիթն օգտագործում եմ իր մասին թեմա բացելու…

Ծնվել է 1936թ.-ին Պերուի Արեկիպա քաղաքում:

Ստեղծագործությունների ցանկ

Վեպեր և վիպակներ

La ciudad y los perros / Քաղաքը և շները (1963)
La casa verde / Կանաչ տունը (1966)
Los cachorros / Շնիկները (1967)
Conversación en La Catedral / Զրույց «վանքում» (1969)
Pantaleón y las visitadoras / Կապիտան Պանտալեոնը և բարի ցանկությունների վաշտը (1973)
La tía Julia y el escribidor / Մորաքույր Խուլիան և գրչակը (1977)
La guerra del fin del mundo / Աշխարհի վերջի պատերազմը (1981)
Historia de Mayta / Մայտայի պատմությունը (1984)
¿Quién mató a Palomino Molero? / Ո՞վ է սպանել Պալոմինո Մոլերոյին (1986)
El Hablador / Բանասացը (1987)
Elogio de la madrastra / Գովասանք խորթ մորը (1988)
Lituma en los Andes / Լիտուման Անդերում (1993)
Los cuadernos de don Rigoberto / Դոն Ռիգոբերտոյի գրառումները (1997)
La Fiesta del Chivo / Այծի տոնը (2000)
El Paraiso en la otra esquina / Դրախտը այլ անկյունում (2003)
Travesuras de la niña mala / Վատ աղջկա արկածները (2006)
El sueño del celta / Կելտի երազը (2010)

Ժողովածուներ

Los jefes / Առաջնորդները (1958)

Պիեսներ

La huida del inca / Ինկերի փախուստը (1952)
Kathie y el hipopótamo / Կետին և գետաձին (1983)
Odiseo y Penélope, teatro / Ոդիսևս և Պենելոպե (2007)

Մարիո Վարգաս Յոսան նորագույն շրջանի լատինաամերիկյան արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է: Գրքերի պաշտոնական տպաքանակներով 21-րդ դարի առաջին տասնամյակում այդ տարածաշրջանի ամենաակտիվ և կոմերցիոն առումով հաջողակ ստեղծագործողն է…

Հուսով եմ կհետաքրքրվեք և կկարդաք, համարյա բոլոր ստեղծագործությունները, եթե ոչ բոլորը, կան ինտերնետում, մասնավորապես կարող եք ներբեռնել այստեղից (http://lib.rus.ec/a/18388), ընդ որում տալիս եմ պարզապես առաջին պատահած հղումը:

Հ.Գ. «Քաղաքը և շները» իմ կարդացած լավագույն ստեղծագործություններից մեկն է:

StrangeLittleGirl
11.10.2010, 21:09
Հաաաաա, ես անպայման կարդալու եմ: :) Լատինական Ամերիկայի գրականությունը սպանում ա վերջին ժամանակներս: Հալալ ա իրանց: Կոնկրետ ո՞ր գործը խորհուրդ կտաս:

Շինարար
11.10.2010, 21:14
Հաաաաա, ես անպայման կարդալու եմ: :) Լատինական Ամերիկայի գրականությունը սպանում ա վերջին ժամանակներս: Հալալ ա իրանց: Կոնկրետ ո՞ր գործը խորհուրդ կտաս:

«Քաղաքը ու շները», արդեն ասացի վերը, հզոր գործ ա, «Բարի ցանկությունների վաշտն» էլ արդեն վերնագիրը ասում ա:)) Կարելի ա հերթով կարդալ, «Կանաչ տունն» էլ գովում են, ես չեմ կարդացել:oy
Զարմանում եմ, թե Նոբելյանը ինչու այդքան ուշացավ, դեռ 70-80-ականներին ինքն արդեն արժանի է եղել:

Մեկ էլ մի ուշագրավ փաստ: Մի տեղ կարդացել եմ, որ Գարսիա Մարկեսի հետ շատ լարված հարաբերություններ են ունեցել, միայն վերջերս են հաշտվել:

Ես ռուսերեն գիրքն ունեմ, եթե կուզես, արի՝ տամ:P

Ռուֆուս
11.10.2010, 21:15
Ես սրա կինոն եմ տեսել, էն էլ կիսատ պռատ Pantaleón y las visitadoras / Կապիտան Պանտալեոնը բարի ցանկությունների վաշտը (1973) :oy

Խուժան ֆիլմ էր, մենակ էդ եմ հիշում :))

Շինարար
11.10.2010, 21:17
Ես սրա կինոն եմ տեսել, էն էլ կիսատ պռատ Pantaleón y las visitadoras / Կապիտան Պանտալեոնը բարի ցանկությունների վաշտը (1973) :oy

Խուժան ֆիլմ էր, մենակ էդ եմ հիշում :))
Գիրքն էլ ա լավը, խուժան ու հումորով:))

Դատարկություն
11.10.2010, 21:45
Ես ռուսերեն գիրքն ունեմ, եթե կուզես, արի՝ տամ:P
Ես եկած եմ, ինձ կտա՞ս:oy

Շինարար
11.10.2010, 21:46
Ես եկած եմ, ինձ կտա՞ս:oy

Հա, խի՞ չեմ տա, բայց արի էս թեմայում չպայմանավորվենք, հա՞:))

StrangeLittleGirl
11.10.2010, 22:50
«Քաղաքը ու շները», արդեն ասացի վերը, հզոր գործ ա, «Բարի ցանկությունների վաշտն» էլ արդեն վերնագիրը ասում ա:)) Կարելի ա հերթով կարդալ, «Կանաչ տունն» էլ գովում են, ես չեմ կարդացել:oy
Զարմանում եմ, թե Նոբելյանը ինչու այդքան ուշացավ, դեռ 70-80-ականներին ինքն արդեն արժանի է եղել:

Մեկ էլ մի ուշագրավ փաստ: Մի տեղ կարդացել եմ, որ Գարսիա Մարկեսի հետ շատ լարված հարաբերություններ են ունեցել, միայն վերջերս են հաշտվել:

Ես ռուսերեն գիրքն ունեմ, եթե կուզես, արի՝ տամ:P

Չէ, շնորհակալություն: Ես իսպաներեն կկարդամ :))

Դատարկություն
18.10.2010, 21:01
Շինարարից գիրքը վերցրեցի:)։ Հիմա կարդում եմ «Քաղաքը և շները»։ Շատ արագա կարդացվում, հավեսա, մի փոքր խառնա, քանի որ անընդհատ փոխումա դեպքերի կենտրոնում գտնվող անձին, բայց լավնա շատ :)։ Դուք էլ կարդացեք անպայման :P Ապրես Շին:)

einnA
30.10.2010, 20:19
Վերջապես կարդացի Քաղաքն ու շները:

Գրքից շատ հատվածներ կարելի էր ուղղակի հայոց բանակը թեմայում տեղադրել: Պատկերացում ունեի` ինչ է կատարվում, բայց դե էտ նույնը չի:
Ահավոր տպավորված եմ, կարդացածս ամենասիրվածների շարքում հաստատ տեղ է զբաղեցնում:Նորից եմ սկսել կարդալ...
Կարծում եմ ինքնակենսագրական տարրեր կան մեջը. շատ տիպիկ նկարագրություններ են:
Կերպարները շատ հետաքրքիր էին իրանց պատմություններով, որոնք ոչ պակաս հետաքրքիր էր ներկայացրել հեղինակը, մինչև վերջին պահը անցյալը ներկայի հետ խառնած...

Էս հատվածն ամեն ինչ ասում է.

А затем его выволокли из комнаты и потащили на спортплощадку, и он не помнит, был еще день или уже стемнело. Там его раздели и приказали плавать на спине по треку, вокруг футбольного поля. А потом его опять пригнали в казарму, и он стелил кровати, и пел, и плясал на шкафу, и изображал киноактеров, и чистил ботинки, и лизал пол, и насиловал подушку, и пил мочу, все как во сне, как в лихорадке, и вдруг он оказался у себя на койке и подумал: «Убегу. Завтра же убегу». Было тихо. Кадеты смотрели друг на друга Их избили, оплевали, размалевали, обделали, но вид у них был серьезный и даже важный.
В ту самую ночь, после отбоя, и родился Кружок.

Հ.Գ. Շինարար ուզում եմ հարցնել, Տերեսան նույն կերպարն էր մնացած 3 կերպարների հետ առնչվող?

Շինարար
30.10.2010, 20:27
Ես չէի էլ կասկածել, թե կարող են տարբեր Տերեսաներ լինել:8 իսկ մեր բանակում նման բաներ չկան, մեզ մոտ էդպես սարսափելի չի:) Իսկ հիմա «Կապիտան Պանտալեոնը» կարդա, մի քիչ կցրվես:))

einnA
30.10.2010, 20:33
Ես չէի էլ կասկածել, թե կարող են տարբեր Տերեսաներ լինել:8 իսկ մեր բանակում նման բաներ չկան, մեզ մոտ էդպես սարսափելի չի:)

Անկեղծ ես սկզբից կասկածում էի, բայց թողել էի վերջում... հետո արդեն պարզվեց...
մենակ Գամբոայի ճակատագրի բացը բաց մնաց...
Յագուարի կերպարը սիրեցի :)

բանակում չգիտեմ ;) թող չլինի, բայց որոշ մասը կլինի երևի:

Շինարար
30.10.2010, 20:36
Անկեղծ ես սկզբից կասկածում էի, բայց թողել էի վերջում... հետո արդեն պարզվեց...
մենակ Գամբոայի ճակատագրի բացը բաց մնաց...
Յագուարի կերպարը սիրեցի :)

Ինձ էլ մի ուրիշ հարց ա էդպես էլ անհասկանալի մնացել, բայց եթե այստեղ գրեմ, սփոյլեր կլինի:))

StrangeLittleGirl
31.10.2010, 10:24
Էս, մեկ էլ Ամելի Նոթոմբի թեման ոնց որ գովազդային լինեն: Կարդում եմ, չեմ համբերում, ուզում եմ էս հեղինակներին կարդալ, էն էլ չեմ ուզում հերթագրված գրքերս կիսատ թողնել: Հերիք ջիջիլեք :P

einnA
31.10.2010, 22:48
Էս, մեկ էլ Ամելի Նոթոմբի թեման ոնց որ գովազդային լինեն: Կարդում եմ, չեմ համբերում, ուզում եմ էս հեղինակներին կարդալ, էն էլ չեմ ուզում հերթագրված գրքերս կիսատ թողնել: Հերիք ջիջիլեք :P

դե ջիջիլվի :P
ես էլ էլի չդիմացա Շինարարի գովազդին, բայց առաջարկը շատ էլ լավն էր, չնայած պահանջարկ չկար ;)

Դատարկությունը դանդաղում ա, վերջացրու :angry

einnA
26.11.2010, 12:39
Կապիտան Պանտալեոնը լավն ա :D բայց արդեն ջղայնանում եմ, որ ամեն նախադասության մեջ անունները իրար հետևից նշում ա :angry
բարի ցանկությունների բարի փերի :))
երեկ էսօր արդեն պանչիտա, պոնչիտա, պուչա... գլխիս մեջ բզզում են:Էսօր պիտի պրծնեմ, թե չէ էս գիրքն էլ իմ վրա կարողա ազդի...

Շինարար
26.11.2010, 12:42
Կապիտան Պանտալեոնը լավն ա :D բայց արդեն ջղայնանում եմ, որ ամեն նախադասության մեջ անունները իրար հետևից նշում ա :angry


Բա հատուկ ա անում, որ համակարգի ծաղրն ավելի լավ երևա, գործ ա, չէ՞:D

einnA
26.11.2010, 12:44
Բա հատուկ ա անում, որ համակարգի ծաղրն ավելի լավ երևա, գործ ա, չէ՞:D

հա:)) մանավանդ պրաչկաները ;)

einnA
27.11.2010, 19:49
Շին հիմա էտ Պանտալյանդիան մեր բանակում լիներ, ինչ կլիներ? :think

բայց հիմա վերջում ինչ եղավ է? :8 հազար բան ա մտքովս անցնում ...

Շինարար
27.11.2010, 20:02
Շին հիմա էտ Պանտալյանդիան մեր բանակում լիներ, ինչ կլիներ? :think

բայց հիմա վերջում ինչ եղավ է? :8 հազար բան ա մտքովս անցնում ...

Կայֆ կլիներ:roll

einnA
27.11.2010, 20:09
Կայֆ կլիներ:roll

սաղ մարշ ծառայելու :D

Շին բայց վերջում ինձ թվաց թե թաքուն էլի բարի գործեր էին անում, հըն?

Շինարար
27.11.2010, 20:25
սաղ մարշ ծառայելու :D

Շին բայց վերջում ինձ թվաց թե թաքուն էլի բարի գործեր էին անում, հըն?

Եսիմ, դրանից բարի չեմ պատկերացնում` ինչ կանեին:))

einnA
27.11.2010, 21:46
Եսիմ, դրանից բարի չեմ պատկերացնում` ինչ կանեին:))

նույնը :))

Շինարար
14.10.2013, 01:10
Հիշեցի, որ Նոյի թվին սենց մի թեմա էի բացել, էս վերջերս էլ էս պատմվածքը կարդացի, ասի լինքը տամ ձեզ, դուք էլ կարդացեք: Ինձ դուր ա եկել, սովորական, ամեն օր ամեն տեղ պատահող պատմվություն ա, մարդն ուզեցել ա, պատմել ա, հավես ա:

Կիրակի օրը (http://granish.org/vargas-llosa/)

StrangeLittleGirl
29.07.2015, 13:36
Ես էս հեղինակին դեռ չեմ կարդացել :oy
Որևէ մեկը կա՞, որ Կելտի երազանքը կարդացել ա: