PDA

Դիտել ողջ տարբերակը : Ու՞ր է գնում ջերմությունը



enan
10.10.2010, 20:51
Ու՞ր է գնում ջերմությունը
Տիեզերական բոլոր մարմինների միջին ջերմաստիճանը չի փոփոխվում, չնայած այն բանին որ աստղերը անընդհատ ջերմություն են առաքում, իսկ շրջապատում ոչինչ չի տաքանում:
Ու՞ր է գնում ջերմությունը, եթե տիեզերքի բոլոր մարմինների միջին ջերմաստիճանը չի փոփոխվում:
Արեգակի մասսան յուրաքանչյուր վայրկյան նվազում է 4,3 միլիոն տոննայով, այսինքն Արեգակի մակերևույթի յուրաքանչյուր մետր քառակուսի մակերեսից ամեն վայկրյան առաքվում է 4,3*10^9/6*10^18=7*10^-10կգ մասսա, եթե տարածության յուրաքանչյուր քառաուսի մետր մակերեսով առաքվի այդ չափի մասսա, ապա արածության մեջ այդ մասսայի խտությունը կկազմի 2*10^-18կգ/մ^3
Հնարավոր է տիեզերքում առկա է նման հավասարաչափ ճառագայթման գոյությունը, այսինքն տիեզերքում բոլոր մարմինները ճառագայթում են այնքան ջերմություն, որքան կլանում են:
Հետևաբար աստղերի ընդեքում ջերմամիջուկային ոչ մի ռեակցիա չի ընթանում:
Չի բացառվում, որ աստղերը պարունակում են ինչ որ քիմիական էլեմենտ կամ նյութ, որը կլանելով տիեզերքից եկած ջերմային ճառագայթները վերածում են էլ-մագնիսական ալիքների, վերջիններս տիեզերքի մյուս մարմիների կողմից կլանվելով առաքվում են տիեզերքից եկած ջերմային ճառագայթների ձևով:
Մոլորակները և մնացած մարմինները անդրադարձնում կամ կլանում և առաքում են այնպիսի արագությամբ որ ատոմների վրա ոչ մի ազդեցութան հետք չի մնում:

Rhayader
11.10.2010, 09:59
enan, հերթական անգամ փորձում ես ոչ մասնագիտական շրջանում տարածել գիտական շրջանում բավականին ծիծաղելի տեսություն: Գրառումդ խոսում է ասղաֆիզիկայի, քիմիայի ու միջուկային ֆիզիկայի բավականին մակերեսային գիտելիքների մասին:
Ի նկատի ունեմ, օրինակ՝ ջերմությունը մարմնի հատկանիշ է, այն անմիջականորեն չի ճառագայթվում: Ճառագայթվում են տարբեր բնույթի ու հաճախության ճառագայթներ (ընդհանուր առմամբ՝ մասնիկային, ալիքային, ու մասնիկ-ալիքային բնույթի), որոնք կարող են կլանվել տարբեր մարմինների կողմից ու վերածվել ջերմության: Ջերմացած մարմինն ինքը սկսում է ճառագայթել, ինչի հաշվին անընդհատ էներգիա է կորցնում: Ինչի պատճառով որոշակի ջերմություն պահպանելու համար պետք է անընդհատ տաքանա: Երկիր մոլորակի հարաբերական կայուն ջերմաստիճանը պայմանավորված է այսպես կոչված «ջերմոցային էֆֆեկտով», երբ Երկրի ճառագայթած էներգիան մասամբ անդրադարձվում է մթնոլորտի կողմից ու վերադառնում է: Իհարկե, դա Երկիրը ջերմացնող միակ պատճառը չի. չմոռանանք այն, որ մոլորակի մանտիան ու միջուկը նույնպես բարձր ջերմաստիճանի են: Ու՝ նաև ռադիոակտիվ տրոհումը:
Իսկ, օրինակ, Վեներայի դեպքում, երբ մթնոլորտն անդրադարձնում է մոլորակի մակերևույթի ճառագայթած գրեթե ամբողջ էներգիան, մակերևույթի ջերմաստիճանը շատ ավելի հավասարաչափ է բաշխված ու ավելի կայուն է (460 °C):
Մերկուրիի վրա, որտեղ մթնոլորտը խիստ նոսր է, ջերմաստիճանային տատանումը կազմում է 640 °C (-220 °C-ից 420 °C):
Սա ճառագայթման օրինաչափությունն էր:
Իսկ հիմա անցնենք առաջ: Ու՞ր է գնում ջերմությունը: Տիեզերքը լիքը ազատ տարածություն է: Որտեղ տեղ-տեղ տիեզերական մարմիններ են: Վերցրու հրացան, կանգնիր անապատում, հարյուր մետրի վրա 360 աստիճան շեղումով հինգ նշանակետ են, աչքերդ փակ կրակում ես: Կպած փամփուշտների հարաբերակցությունը չկպածներին շատ փոքր է, չէ՞: Տիեզերքում անհամեմատ ավելի փոքր է: Ի՞նչ է տեղի ունենում մնացած «էներգետիկ փամփուշտների» հետ: Մի մասը կլանվում է տիեզերական փոշու կողմից: Մի մասն ավելի հեռու «նշանակետերի» է հասնում, մասնավորապես, այնպիսի էներգետիկ կլանիչների, ինչպիսիք են «սև անցքերը»: Մնացածը՝ ոչ ոք չի կարող ասել, ի վերջո միջգալակտիկական տարածության ու նրա այսպես կոչված «սև նյութի» մասին շատ քիչ բան է հայտնի:
Բայց այստեղ ոչ մի պահ հակասություն չեղավ աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի առկայության կամ բացակայության հետ:
Մյուս կողմից, աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի մասին դատում են ոչ թե քո բերած դրույթներից ելնելով, այլ ռեակցիայի սկզբնանյութերի ու վերջանյութերի ճառագայթումով: Մասնավորապես՝ ջրածնի, հելիումի, ածխածնի, ազոտի, թթվածնի:
Հետո՝ գիտական դրույթի ժամանակ «հնարավոր է»-ն չի կարող «հետևաբարի» հիմք լինել:
Ու, ի վերջո, ես էլ (ու արդեն համոզված եմ՝ դու էլ) այս ոլորտի գիտնական չեմ: Բայց միևնույն է՝ գրածդ այն կարգի աբսուրդ էր:angry Վիստ, ոնց էլ չես ամաչում՝ շնորհակալություն ես հայտնում:angry
ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՐՍ!!!!:goblin

enan
11.10.2010, 16:11
հերթական անգամ փորձում ես ոչ մասնագիտական շրջանում տարածել գիտական շրջանում բավականին ծիծաղելի տեսություն:
Հարգարժան, փորձում եք էժանագին հեղինակություն ձեռք բերել դրանով վիավորում եք ոչ միայն ինձ, խլամիտ կլիներ չարձագանքել ձեր գրառումներին:


Ջերմացած մարմինն ինքը սկսում է ճառագայթել,
Ու՞ր է է գնում այդ մարմնի ճառագայթումը




Մի մասը կլանվում է տիեզերական փոշու կողմից
Մի մասն ավելի հեռու «նշանակետերի» է հասնում, մասնավորապես, այնպիսի էներգետիկ կլանիչների, ինչպիսիք են «սև անցքերը»
Սև անցքերը և տիեզերական փոշին ոչ միայն կլանում են այլև ճառագայթում:

Մնացածը՝ ոչ ոք չի կարող ասել, ի վերջո միջգալակտիկական տարածության ու նրա այսպես կոչված «սև նյութի» մասին շատ քիչ բան է հայտնի:
Դուք տեղյակ էք, որ այդ տարածքի դիտորդը նույն կարգավիճակում է:


Բայց այստեղ ոչ մի պահ հակասություն չեղավ աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի առկայության կամ բացակայության հետ:
Մյուս կողմից, աստղերի վրա ջերմամիջուկային ռեակցիայի մասին դատում են ոչ թե քո բերած դրույթներից ելնելով, այլ ռեակցիայի սկզբնանյութերի ու վերջանյութերի ճառագայթումով: Մասնավորապես՝ ջրածնի, հելիումի, ածխածնի, ազոտի, թթվածնի:
Չմոռանանք որ Դրանք պարունակվում Են աստղերի մթնոլորդում, դա չի նշանակում որ Երկիրի հիմնական բաղադրիչներըը ազոտն ու թթվածինն են:

angry Վիստ, ոնց էլ չես ամաչում՝ շնորհակալություն ես հայտնում:angry
Ձեզ ի՞նչն է վիրավորել:

Rhayader
11.10.2010, 16:24
Հարգարժան, փորձում եք էժանագին հեղինակություն ձեռք բերել դրանով վիավորում եք ոչ միայն ինձ, խլամիտ կլիներ չարձագանքել ձեր գրառումներին:
enan, հարգարժանս այնքան հեղինակություն ունի, որ կարիք չունի նման էժանագին թեմաների վրա այն ավելացնել: Խլամի՞տ: Բնութագրիչ բառ է:

Ու՞ր է է գնում այդ մարմնի ճառագայթումը
Գրառման շարունակության մեջ բավականաչափ մանրամասն հաշվետվություն կա, թե ուր է գնում ճառագայթումն ու ինչու:

Սև անցքերը և տիեզերական փոշին ոչ միայն կլանում են այլև ճառագայթում:
Սև անցքերի ճառագայթածը միշտ ավելի քիչ է, քան կլանածը, ինչի հաշվին այն մասսա է կուտակում: Էլ չխոսենք կվազարների ու այլ քիչ ուսումնասիրված բաների մասին:

Դուք տեղյակ էք, որ այդ տարածքի դիտորդը նույն կարգավիճակում է:
Փոքրիկ գաղտնիք ասեմ. այո, գիտեմ, բայց ինձ պետք էր աբստրակտ ու առանձնացրած մոդել ցույց տալ, որը կպատասխաներ «ու՞ր է գնում ճառագայթումը» հարցին, ոչ թե տիեզերական ճառագայթման պատկերավոր մոդել ներկայացնել:

Չմոռանանք որ Դրանք պարունակվում Են աստղերի մթնոլորդում, դա չի նշանակում որ Երկիրի հիմնական բաղադրիչներըը ազոտն ու թթվածինն են:
Չի նշանակում: Բայց դա ի՞նչ կապ ունի տվյալ հարցի հետ:

Ձեզ ի՞նչն է վիրավորել:
Վիրավորե՞լ:D ոչ մի բան էլ չի վիրավորել: Պարզապես չեմ կարող հավատալ, որ դու պատասխանել ես 92 թվից այս ազգին հուզող մի հարցի. «Ու՞ր է գնում ջերմությունը»:

enan
11.10.2010, 17:58
enan, հարգարժանս այնքան հեղինակություն ունի, որ կարիք չունի նման էժանագին թեմաների վրա այն ավելացնել:

Վիրավորե՞լ:D ոչ մի բան էլ չի վիրավորել: Պարզապես չեմ կարող հավատալ, որ դու պատասխանել ես 92 թվից այս ազգին հուզող մի հարցի. «Ու՞ր է գնում ջերմությունը»:

Ոչ մի նոր միտք, հաստատեցիք որ վիավորված եք, միայն տարեթիվն եք շփոթել, ոչ թե 92 թվից այլ 09 թվից:
Հուսանք որ կարիք չեք ունենա նման էժանագին թեմաների վրա ժամանակ վատնելու:

Rhayader
11.10.2010, 19:20
Ոչ մի նոր միտք, հաստատեցիք որ վիավորված եք, միայն տարեթիվն եք շփոթել, ոչ թե 92 թվից այլ 09 թվից:
Հուսանք որ կարիք չեք ունենա նման էժանագին թեմաների վրա ժամանակ վատնելու:

Չէ, ուղիղ 92 թվից ազգին հետաքրքիր է. ու՞ր է գնում տաքությունը: Փեջը/պառավոյը/բաքսին վառում ենք, պատուհանների արանքը գուբկա ենք խփում, պատերը պենոպլաստում ենք՝ մեկ է, տանը ցուրտ է: Ու՞ր է գնում ջերմությունը:

VisTolog
11.10.2010, 19:27
Չէ, ուղիղ 92 թվից ազգին հետաքրքիր է. ու՞ր է գնում տաքությունը: Փեջը/պառավոյը/բաքսին վառում ենք, պատուհանների արանքը գուբկա ենք խփում, պատերը պենոպլաստում ենք՝ մեկ է, տանը ցուրտ է: Ու՞ր է գնում ջերմությունը:

Պարզ չի՞, որ մարդիկ կլանում են ջերմությունն ու սկսում ճառագայթել::}



Վիստ, ոնց էլ չես ամաչում՝ շնորհակալություն ես հայտնում:angry


Ամաչեցի::oy

enan
12.10.2010, 18:56
Չէ, ուղիղ 92 թվից ազգին հետաքրքիր է. ու՞ր է գնում տաքությունը: Փեջը/պառավոյը/բաքսին վառում ենք, պատուհանների արանքը գուբկա ենք խփում, պատերը պենոպլաստում ենք՝ մեկ է, տանը ցուրտ է: Ու՞ր է գնում ջերմությունը:

Չէ, ուղիղ 09 թվից: Մեկ տարի առաջ ես Ձեզ ասացի.

Հարգարժան Rhayader եթե դրանով դուք ձգտում էք ինքնագովազդման, ապա հարմար թեմա փնտրեք, եթե ոչ ' հիմնավորեք: Դուք չշարունակեցիք որովհետև թեման որոշ իմացություն էր պահանջում:

Վիրավորվածությունը արտահայտելու հնարավորւթյուն էք ստանում, սերտելով ինչ որ բան և Տպավորություն թողնելու համար թվեր ու փասեր եք ներկայացնում, հայտնաբերում եք

Գրառումդ խոսում է ասղաֆիզիկայի, քիմիայի ու միջուկային ֆիզիկայի բավականին մակերեսային գիտելիքների մասին առանց պատկերացնելու, որ թեման էնտրոպիայի մասին է:

Թեման պարզ է, եթե տիեզերքում ոչինչ չի ջերմանում (Տիեզերական Ֆոնային Ճառագայթայում 2,73к, Պլանկի օրենք), ուրեմն ջերմություն էլ չի արտադրվում:

Նորից եմ ասում, եթե սրա դեմ հիմնավոր պատասխան չունես
ինքնագովազդման համար հարմար թեմա փնտրի:

Rhayader
12.10.2010, 20:41
Չէ, ուղիղ 09 թվից: Մեկ տարի առաջ ես Ձեզ ասացի.
Դուք չշարունակեցիք որովհետև թեման որոշ իմացություն էր պահանջում:

Վիրավորվածությունը արտահայտելու հնարավորւթյուն էք ստանում, սերտելով ինչ որ բան և Տպավորություն թողնելու համար թվեր ու փասեր եք ներկայացնում, հայտնաբերում եք
առանց պատկերացնելու, որ թեման էնտրոպիայի մասին է:

Թեման պարզ է, եթե տիեզերքում ոչինչ չի ջերմանում (Տիեզերական Ֆոնային Ճառագայթայում 2,73к, Պլանկի օրենք), ուրեմն ջերմություն էլ չի արտադրվում:

Նորից եմ ասում, եթե սրա դեմ հիմնավոր պատասխան չունես
ինքնագովազդման համար հարմար թեմա փնտրի:

Պարոն/տիկին/օրիորդ, չգիտեմ, թե ինչ կապ ունի «աստղերի մեջ ոչ մի ջերմամիջուկային ռեակցիա տեղի չի ունենում» ու « աստղերը պարունակում են ինչ որ քիմիական էլեմենտ կամ նյութ, որը կլանելով տիեզերքից եկած ջերմային ճառագայթները վերածում են էլ-մագնիսական ալիքների» արտահայտությունների աբսուրդ, հակագիտական ու, կհամարձակվեմ պնդել, ախմախ լինելը իմ ինքնագովազդի հետ;)
Պարզապես, բլոգիցդ դատելով, դու երկու օրը մեկ ֆիզիկայի օրենք ես սխալ հանում:)) իսկ եթե իսկապես այդքան հանճարեղ գիտնական լինեիր, ինչպես կլիներ, եթե ասածներդ ճիշտ լինեին, դու սա կկարդայիր, ասենք, ինչ-որ միջազգային կոնֆերենցիայի, ինչից հետո նոբելյան մրցանակ կվաստակեիր: Ոչ թե կփորձեիր ոչ մասնագիտական ֆորումում բանից անտեղյակ մարդկանց մոտ խելոքի տպավորություն թողնել:
Հիմա ես եմ ասում. դադարեցրու ինքնագովազդդ ու սեփական նշանակալիության զգացողություն ձեռք բերելու խղճուկ փորձերդ: Ես հասկանում եմ, որ մի փոքր ֆիզիկայի հետ շփվող մարդու մոտ կարող է Էյնշտեյնի կոմպլեքս առաջանալ, բայց դա իմ խնդիրը չի:

P.S. եթե դու իրականում շիզոֆրենիայով ես տառապում, ու վերևում գրածներդ հիվանդությանդ արդյունք են, ապա ես ներողություն եմ խնդրում անտեղի ծաղրիս համար:))

---------- Ավելացվել է՝ 21:41 ---------- Սկզբնական գրառումը՝ 21:25 ----------

Կողմնակի դիտորդների համար նշեմ, որ պարոն/տիկին/օրիորդ enan-ը խոսեց էնտրոպիայի մասին, որովհետև սահմանումը մի փոքր շփոթեցնող է հնչում ու որոշ մարդկանց կարող է անհասկանալի թվալ: Իսկ եթե չես ուզում որ դիմացինդ վիճի քո հետ, երբ դու սխալ ես՝ ասա բաներ, որ նա չի հասկանա:
Այսպիսով, ընդհանուր պատկերացմամբ՝

Էնտրոպիան ջերմադինամիկ համակարգի մակրոսկոպիկ հատկանիշ է, որն իրենից համակարգի ներսուն միկրոսկոպիկ անկանոնության չափ է ներկայացնում:
Էնտրոպիան որոշվում է ջերմադինամիկայի երկրորդ օրենքով, որն այն հազվագյուտ օրենքներից է, որոնք enan-ը, բարեբախտաբար, դեռ չի հայտարարել ոչ ճշգրիտ կամ սխալ: