PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր տեստ

Հայկօ
10.10.2010, 17:37
Թուղթ, գրիչ կամ հաշվիչ վերցնելու կարիք չկա:

Պարզապես պատասխանեք հարցերին, ընդ որում՝ այնքան արագ, ինչքան կարող եք. բայց հաջորդ հարցը մի նայեք, քանի դեռ նախորդին չեք պատասխանել: Եվ ժամանակից շուտ մի նայեք տեստի պատասխանը (ձեր իսկ համար, թե չէ ամեն ինչ կփչացնեք :) ):

Ինչ-որ բան գրելու կարիք չկա, ուղղակի մտքում հաշվեք:

Ինչի՞ է հավասար...

15+6

3+56

89+2

12+53

75+26

25+52

63+32

Գիտեմ, թվաբանությունը ծանր աշխատանք է, բայց վերջն արդեն մոտ է...

Մի քիչ էլ...

123+5

ԱՐԱ՛Գ: ՄԻ ԳՈՐԾԻՔ ՈՒ ՄԻ ԳՈՒՅՆ ՊԱՀԵՔ ՄՏՔՈՒՄ:

Իջեք ներքև...

Մի քիչ էլ...

Շա՜տ քիչ էլ...

Կարմիր մու՞րճ էիք մտածել:

Եթե ոչ, ապա դուք այն 2% մարդկանցից եք, ովքեր «ուրիշ» կամ «ոչ ստանդարտ» մտածելակերպ ունեն: Մարդկանց 98%-ը այս տեստի ժամանակ պատասխանում է «կարմիր մուրճ»: Եթե չեք հավատում, ստուգեք ձեր ծանոթների ու բարեկամների օգնությամբ:

:pardon

VisTolog
10.10.2010, 17:42
2%-ի մեջ եմ::))

Եթե իհարկե սա իմ իմացած թեստը չի…:D

Life
10.10.2010, 17:43
կապույտ կվալդ:sulel :tease

Շինարար
10.10.2010, 17:45
Իսկ ես իննսունութ տոկոսի մեջ եմ, սկզբում՝չաքուչ պահեցի, հետո կապույտ, հետո որոշեցի, որ կարող ա՝ինձ ճիշտ չհասկանան ու կարմիր պահեցի:))

Lion
10.10.2010, 17:51
Կապույտ մուրճ :)

Albus
10.10.2010, 18:02
կանաչ տապոռռռռ :P

Էլիզե
10.10.2010, 18:26
կապույտ բալգռկա....
:mda ահագին օրիգինալ մարդ եմ փաստորեն :crazy :))

Հարդ
10.10.2010, 18:29
Կապույտ չագուչ էի պահել... իսկ թեստն ինչ որ գաղնիք ունի՞, որ հենց չագուչ են պահում...:think

Inna
10.10.2010, 18:30
կանաչ կացին,2%-ի մեջ եմ:lol

Հայկօ
10.10.2010, 18:35
Հետաքրքիր ա՝ կարմիր մուրճ պահողը մենակ Շինարարն է՞ր, թե՞ ուղղակի մյուսները չեն ուզում խոստովանել, որ իրենք «օրիգինալ» չեն :D:

Ես որ խոսելու տեղ չունեմ. ես ընդհանրապես «կանաչ ջութակ» էի պահել :D:D:D:

Շինարար
10.10.2010, 18:42
Հետաքրքիր ա՝ կարմիր մուրճ պահողը մենակ Շինարարն է՞ր, թե՞ ուղղակի մյուսները չեն ուզում խոստովանել, որ իրենք «օրիգինալ» չեն :D:

Ես որ խոսելու տեղ չունեմ. ես ընդհանրապես «կանաչ ջութակ» էի պահել :D:D:D:
Հիմա բոլորն այնքան օրիգինալ են, որ օրիգինալ լինելը վաղուց արդեն օրիգինալ չէ: Շատ ավելի օրիգինալ է պարզապես լինելը:
Սոլեդատ Աստուրիանո դե լա Պարլարեզ
«Չորրորդ աքլորականչից առաջ»

Lion
10.10.2010, 18:52
Վայթե տեստն ուղղակի մի քիչ... ըըմմմ... էն չի :)

AniwaR
10.10.2010, 19:35
Նման տեստ մի անգամ շատ շուտ հեռուստատեսությամբ տեսել էի, էնպես որ կարմիրի տրյուկը գիտեի: :) Սկզբից պահեցի մուրճ, հետո ուզում էի կարմիր պահել, էն էլ մի պահ մտածեցի աչքիս էս էդ նույն տեստն ա, ու եղավ՝ մուրճ, դեղին: Ու, ի միջի այլոց, ոչ էլ ֆայմել եմ, որ գործիքը պետք է էդ գույնի լինի, պահել եմ «մուրճ, կա...ըըը...դեղին»: Ի՞նչ անեմ, շուտ եմ ասել, որ անտաղանդ սատկում եմ: :)

---------- Ավելացվել է՝ 20:35 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:34 ----------

Հ.գ. Փոխարենը բոլոր թվերը ճիշտ եմ գումարել-հանել: :D

Dayana
10.10.2010, 19:40
Իսկ ես իննսունութ տոկոսի մեջ եմ, սկզբում՝չաքուչ պահեցի, հետո կապույտ, հետո որոշեցի, որ կարող ա՝ինձ ճիշտ չհասկանան ու կարմիր պահեցի:))
Մալինըվի շվաբրա պահեցի, հետո մտածեցի շվաբրան կարո՞ղ ա գործիք չի, ատվյորտկա պահեցի, հետո էլ ասեցի դը լադնը, զաչե՞մ մելոչիտցա, արի մուրճ պահեմ :D :D համ էլ ավելի լավ ա մարդ չագուչ լինի, քան ատվյորտկա :D :D

---------- Ավելացվել է՝ 20:40 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:39 ----------

Էն թվաբանությունն էլ իմ համար սթերես ա, Կլօր, էլ տենց բարդ բաներ չդնես :sad

Հայկօ
10.10.2010, 19:42
Ախր հատուկ գրած ա. «ԱՐԱ՛Գ» :angry: Սաղ Սպինոզա են դառել, մտածողներիս տեսեք :beee:

Դատարկություն
10.10.2010, 19:47
Ախր հատուկ գրած ա. «ԱՐԱ՛Գ» :angry: Սաղ Սպինոզա են դառել, մտածողներիս տեսեք :beee:
Էդ արագը շատա շփոթացնում, հատ-հատ սիրուն գումարելով իջա, որ գրած էր «ԱՐԱ՛Գ», էնքան արագ իջացրեցի, որ հասցրեցի մենակ կարդամ «ԱՐԱԳ։ ՄԻ ԳՈՒՅՆ ՊԱՀԵՔ ՄՏՔՈՒՄ», ես էլ ինչ մեղքս թաքցնեմ սպիտակը պահեցի :D ու սաղ տեստի հետաքրքրությունը կորավ:beee։ Ես գիտեի էն «սառնարանի» տեստի պեսա:))։

Շինարար
10.10.2010, 19:54
Ախր հատուկ գրած ա. «ԱՐԱ՛Գ» :angry: Սաղ Սպինոզա են դառել, մտածողներիս տեսեք :beee:

Հայկ, բայց էդ մտածելը մի քանի վայրկյան ա տևում, ուղղակի գրավոր տեսքով ա երկար արտահայտվում:8

ars83
10.10.2010, 19:59
Գիտեմ, թվաբանությունը ծանր աշխատանք է...

Ինչ կասկածելի պնդում էր, բայց... :P

Կարմիր մու՞րճ էիք մտածել:
Ի՞նչ կարմիր մուրճ: :o Սկի մտքովս չանցավ:
:oy Ես էս (http://www.electriciansparadise.com/DSC_0010.JPG) էի մտապահել: Ethernet connector-ներ «կծելու/խփելու» սարքը, աջից: Մենակ թե նարնջագույն: Մեր գործի տեղը կա: :D Ես էլ դրանով «կաբել կծած/խփած» կամ:

---------- Ավելացվել է՝ 20:59 ---------- Սկզբնական գրառումը՝ 20:54 ----------

Հ.գ. Փոխարենը բոլոր թվերը ճիշտ եմ գումարել-հանել: :D
Հանել էլ ե՞ս: :o Էս լեզվաբանները շատ ֆինտիֆլյուշկեքով են, էլի: Գրած ա՝ 15 + 6, չէ՛, իրանք պիտի հաշվեն բարդ ստորադասական ձևով՝ 15 - (-6): Կարող ա պոետիկ-քնարական մի-երկու հատ էլ լրացուցիչ փակագիծ, բազմապատկում շարեն՝ -((-1) * (15 - (-6))):
:D:P

Արևածագ
10.10.2010, 20:10
Ինձ վրա ինչ տեսակ տեստ, հիպնոզ ասես կարելի է փորձել՝ կանխատեսված 100 % արդյունքով: :)) Ես էլ եմ կարմիր մուրճն ընտրել:

Ամպ
10.10.2010, 20:11
Ա՜, :D ես էլ էի կարմիր մուրճ պահել /օրիգինալ չեմ/: Բայց կարմիր մուրճ պահելս իրա պատճառն ուներ. չկարդացած գրառումների մեջ տեսա «Հետաքրքիր տեստ». հետաքրքրեց: Մտա թեմա, տեսնեմ սաղ թվաբանություն ա :[ Էնքան թվեր գումարեցի, արդեն կատաղել էի :angry Ու գլխի էի ընկնում, է՜, որ անիմաստ գումարում եմ, էդ թվերն ինձ պետք չեն գալու: Վերջում էլ որ ասաց՝ մի հատ գործիք պահիր, մտածեցի՝ մի հատ չագուչ լիներ, էս տեսն առաջարկողին :bl :pardon Կարմիրն էլ դե երևի մուրճի հարվածի հետևանքով ինչ կառաջանար, էլի:

VisTolog
10.10.2010, 20:14

ըհը:D

http://img1.liveinternet.ru/images/attach/c/0/31/435/31435914_1220034071_think_about_red_hammer.gif

Ձայնալար
10.10.2010, 20:22
Կարմիր չագուչ : էս էն կովի կաթ խմելու նման ա:

Rammstein
10.10.2010, 20:23
Էս տեստը մի անգամ էլ եմ կարդացել, (ռուսերեն լեզվով) ու իրոք կարմիր մուրճն էի պահել: :))
Բայց էս անգամ առաջին գործիքը որ մտքիս եկավ ժանգոտ ռազվադնոյ կլյուչն էր: :P

davidus
10.10.2010, 20:24
Շատ լավն էր... :D

Սև քլունգ...:love

Հայկօ
10.10.2010, 20:28
Կարմիր չագուչ : էս էն կովի կաթ խմելու նման ա:

Չէ, սկզբունքը ուրիշ ա, բայց էֆեկտը նման ա :):

Ձայնալար
10.10.2010, 20:36
Չէ, սկզբունքը ուրիշ ա, բայց էֆեկտը նման ա :):

Հա՞ որ: :think

Հայկօ
10.10.2010, 20:44
Հա՞ որ: :think

Հա դե: Մեկը ասոցիացիաներ են, մյուսը՝ ուղղակի ամենատարածված պատասխանը: Մեկը քեզ սկզբից բերում ա էդ պատասխանին, մյուսը՝ ուղղակի սկզբից վարժացնում ա արագ ու առանց երկար մտածելու պատասխանելուն: Կովը ինձ ավելի ա դուր գալիս, մեր մեջ ասած :):

Ձայնալար
10.10.2010, 20:48
Կովի մեջ չեմ հիշում ի՞նչ հարցեր էին:

Հայկօ
10.10.2010, 20:50
Կովի մեջ չեմ հիշում ի՞նչ հարցեր էին:

Էս ի՞նչ գույնի ա ;):

Կաթիլ
10.10.2010, 20:51
Կապույտ Ասեղ :}

Հայկօ
10.10.2010, 20:55
Կապույտ Ասեղ :}

Ասե՞ղ :D: Չէ, մարդ ձեզնից կյանքում բան չի հասկանա :)):

Կաթիլ
10.10.2010, 20:59
Ասե՞ղ :D: Չէ, մարդ ձեզնից կյանքում բան չի հասկանա :)):

Ոմանց համար ասեղը գործիք ա :beee :D

Lion
10.10.2010, 21:10
Դուք ով եք, մտածող! Ժան-ժակ Ռուսսո? Մարկոս Ավրելիոս - Սպինոոոզզաաա??!!;)

Անտիգոնե
10.10.2010, 21:15
Հետաքրքիր էր:)

Մուրճ էի մտապահել, բայց իմ մուրճը գազարագույն էր: Ուրեմն ինչ? 98% թե 2%?

V!k
10.10.2010, 21:21
Հետաքրքիր էր:)

Մուրճ էի մտապահել, բայց իմ մուրճը գազարագույն էր: Ուրեմն ինչ? 98% թե 2%?

ես էլ կարմիր գույն էի պահել,բայց հայերեն կարծեմ "պտուտակահան"(եթե չեմ սխալվում;) )հիմա ես էլ չգիտեմ որի մեջ եմ:think:esim

AniwaR
10.10.2010, 21:22
Հանել էլ ե՞ս: :o Էս լեզվաբանները շատ ֆինտիֆլյուշկեքով են, էլի: Գրած ա՝ 15 + 6, չէ՛, իրանք պիտի հաշվեն բարդ ստորադասական ձևով՝ 15 - (-6): Կարող ա պոետիկ-քնարական մի-երկու հատ էլ լրացուցիչ փակագիծ, բազմապատկում շարեն՝ -((-1) * (15 - (-6))):
:D:P

Տենց էլ գիտեի, որ ինչ-որ մեկի աչքից էդ «հանելը» չի վրիպի:

Հ.գ. Ես լեզվաբան չեմ::diablo:beee

VisTolog
10.10.2010, 21:25
ես էլ կարմիր գույն էի պահել,բայց հայերեն կարծեմ "պտուտակահան"(եթե չեմ սխալվում;) )հիմա ես էլ չգիտեմ որի մեջ եմ:think:esim

Ուֆ, ոնցոր եսիմ ինչ գիտական թեստի եք մասնակցել, հիմա էլ չեք կողմնորոշվում, արդյոք ճշմարիտ ուղում եք, թե ոչ…:D

V!k
10.10.2010, 21:31
Ուֆ, ոնցոր եսիմ ինչ գիտական թեստի եք մասնակցել, հիմա էլ չեք կողմնորոշվում, արդյոք ճշմարիտ ուղում եք, թե ոչ…:D

ես էլ գրեցի ու հենց ես նույն բանը ես էլ մտածեցի :hands :lol

Անտիգոնե
10.10.2010, 21:31
Ուֆ, ոնցոր եսիմ ինչ գիտական թեստի եք մասնակցել, հիմա էլ չեք կողմնորոշվում, արդյոք ճշմարիտ ուղում եք, թե ոչ…:D

Ուֆֆֆֆֆ... ոնց որ Ձեզ համար հետաքրքիր չլինի արդյունքը: Եվ հետո,հիմա այս տեստը, վաղը միքիչ ավելի բարդը իսկ մյուս օրը հանկարծ...:scleros:
2 րոպե ժամանակ ենք ծախսել, բա չիմանանք ինչի համար:

E-la Via
10.10.2010, 21:35
Իսկ ես սև մուրճ էի պահել :) …

Հարդ
10.10.2010, 21:56
Սև մուրճ, կարմիր մուրճ, կապույտ չագուչ, կանաչ մուրճ...
Գաղափարախոսությունը նույնն ա, արտահայտչաձևերը տարբեր:P:

Ռուֆուս
10.10.2010, 22:01
Սև դաշնամուր :crazy

Ես աչքիս էն 2%-ի մեջ էլ չեմ մտնում :))

Հ.Գ. Տեստն էլ հնություն ա, բայց առաջին անգամ անցնելուց էլ հաստատ կարմիր չագուջ չէի պահել :))

Chilly
10.10.2010, 22:02
կանաչ ատվյորկա :B

Interdenominational
10.10.2010, 22:09
կանաչ ատվյորկա :B

+1 /բայց դեղին :think/

matlev
10.10.2010, 22:22
Չագուչ, կարմիր: :love

Փոխարենը մենք շատ ենք: ;)

Valentina
10.10.2010, 22:22
կանաչ, սղոց էի պահել :)

ars83
10.10.2010, 23:20
Տենց էլ գիտեի, որ ինչ-որ մեկի աչքից էդ «հանելը» չի վրիպի:
Ես մեղավոր չեմ, մասնագիտական սովորություն ա: :noti

Հ.գ. Ես լեզվաբան չեմ::diablo:beee
Յա, բա ի՞նչ մասնագիտություն ունես: :think

Մեր մեջ ասած, մարդ չլսի, :secret ուշքս գնում ա լեզվաբաններին ուսումնասիրելուց: Մի հատ կարդա, էլի, դրանց պահած գործիքների անուններն ու գույները՝ կանաչ ջութակ, սև դաշնամուր: Էլ ո՞ր «խելառը» :love կարա տենց տարբերակներ ասի: Իրանցը պիտի լինի արտիստիկ, պոետիկ, հաստատ թեստն էլ «Օպերա» բրաուզերով են անցել: :P

Yevuk
10.10.2010, 23:32
Դեղին դաշնամուր: :))
Ճիշտն ասաց, «գործիք» միանգամից չհասկացա, թե ինձնից ինչ ա ուզում ու առաջին բանը, որ միտքս էկավ, բաժակն էր (դեմս էր դրած) :D, հետո մտածեցի, որ բաժակը ինչ որ «գործիք» բառի հետ էդքան էլ կապ չունի, ու պահեցի «դաշնամուր» որպես երաժշտական գործիք: :))

Մանուլ
10.10.2010, 23:39
Դեղին կացին :yea:

Ռեդ
10.10.2010, 23:58
Կարմիր կացին :):

Sona_Yar
11.10.2010, 01:09
Երկնագույն դուր:
Էսօր դպրոցում աշակերտների հետ գույներն էինք թարգմանում լեհերենից հայերեն, տպավորվեց երկնագույնը, կողքի դասարանում էլ աշխատանքային գործիքների թարգմանությամբ էին զբաղված: Դուրը չկարողացանք թարգմանել::)

Նաիրուհի
11.10.2010, 02:19
Շատ խնդալու էր՝ սև գրիչ (բայց գրիչը գործի՞ք է որ:think)
Գործիքի վրա մի քիչ մտածել եմ, բայց մուրճ կարծես մտքովս չանցավ էլ։ Իսկ գույներից հաստատ կարմիրը չէի պահի, չեմ սիրում։

Ֆրեյա
11.10.2010, 09:04
Լավն էր :) Նենց հավեսով հաշվեցի թվերը... Իսկ ես պահեցի կարմիր մկրատ...

էսօր շոր եմ հագել կարմիր, դրա համար աչքիս առաջ էր...
Բայց գարանտիա չունեմ, որ մտքումս կարմիր մուրճ չեմ պատկերացրել... :D Ինչ–որ կտրող, սպանող, ավիրող գործիք էի ուզում պահել, մկրատը ամենահարմարն էր, ըստ իս, էդ նպատակով :))

Jarre
11.10.2010, 09:18

Մկրատամոլ.... :beee

Ես էլ համարյա նույնը մենակ կապույտ՝ կապույտ մկրատ :))

yerevanci
11.10.2010, 14:05
մուրճ էր, բայց կարմիր չէր

Boboloz
11.10.2010, 22:53
http://tests.kulichki.com/cgi-bin/lusher.cgi?step=1 Մեծ հոգեբան Լյուշերի թեստն է::hands

*e}|{uka*
11.10.2010, 23:07
Է դե Կլօր, գոնե էտ "կարմիր մուրճը" անգույն գրեիր... :beee Ես միշտ գրառման վերջից եմ սկսում կարդալ: Աբլոմ: :(

Norton
12.10.2010, 11:37
Շուտ էս տեստը անցել եմ՝ կարմիր չագուչ:pardon

Chuk
12.10.2010, 13:29
Արծաթափայլ դուռունդուկ :8

CactuSoul
12.10.2010, 15:12
Է դե Կլօր, գոնե էտ "կարմիր մուրճը" անգույն գրեիր... :beee Ես միշտ գրառման վերջից եմ սկսում կարդալ: Աբլոմ: :(

Ինձ թվում ա՝ spoiler թագերի մեջ էր պետք գրել էդ հատվածը:pardon:

ars83
15.10.2010, 18:43
Արծաթափայլ դուռունդուկ :8
Դուռունդուկն ի՞նչ ա, այ թիթիզ: :P (Քեզնից ու Ջուլյայից նենց բառեր ա մարդ լսում: Անցյալ անգամ էլ «տմբլա» էր: )

Աթեիստ
16.10.2010, 01:51
Դուռունդուկն ի՞նչ ա, այ թիթիզ: :P (Քեզնից ու Ջուլյայից նենց բառեր ա մարդ լսում: Անցյալ անգամ էլ «տմբլա» էր: )

Շագանակագույն մուրճ

Soffa Miredo
17.10.2010, 19:47
առանԺըՎի տապոոոոոոոոռ :Դ

Arpine
19.01.2012, 23:14
Լավ թեստա ափսոս գիտեի/բայց մենակ գույնը/, արդեն 1000 հոգու վրա փորձել եմ…Ճ

Ameli
19.01.2012, 23:45
Դեղին սղոց :)) , սկզբում ուզում էի կարմիր կացին պահել, էն էլ ասի երևի շատ սարսափազդու լինեմ, թարս աչքով նայեք :))

armen9494
20.01.2012, 00:01
Կապույտ դռել :D
Բայց ինչ ճիշտն ա՝ թվաբանությունը առաջին մի 5 հատն եմ արել, դրանից հետո հասկացա, որ դա հաստատ թեստի արդյունքի հետ կապ ունենալ չի կարող :))

Թեստի օրիգինալությունը էն ա, որ մարդկանց 99%-ը կարդալով սա՝

Կարմիր մու՞րճ էիք մտածել:

Եթե ոչ, ապա դուք այն 2% մարդկանցից եք, ովքեր «ուրիշ» կամ «ոչ ստանդարտ» մտածելակերպ ունեն: Մարդկանց 98%-ը այս տեստի ժամանակ պատասխանում է «կարմիր մուրճ»: Եթե չեք հավատում, ստուգեք ձեր ծանոթների ու բարեկամների օգնությամբ:

Մտածում են, որ իրանք շատ օրիգինալ մարդ են :))
ես էդ 99% "օրիգինալի" մեջ եմ մտնում :D

Arpine
20.01.2012, 00:07
Դեղին սղոց :)) , սկզբում ուզում էի կարմիր կացին պահել, էն էլ ասի երևի շատ սարսափազդու լինեմ, թարս աչքով նայեք :))

Ուրեմն քո պատասխանը ավելի շուտ կարմիր կացիննա, որովհետև դու դաժե առաջին տարբերակ մտածելու ժամանակ չունես, ուր մնաց երկրորդ :))
Ինձ որ հարցրեցին ես «1 ժամ» մտածելուց հետո ասեցի շագանակագույն, բայց սա պատասխան չի էլի…Ճ,
Հ.Գ.Կարմիր կացին ասեցիր Գրիմ եղբայրներր ֆիլմը հիշեցի :horror