Դիտել ողջ տարբերակը : Երևա՜ն, ծնունդդ շնորհավոր...
My World My Space
09.10.2010, 23:22
Էսօր մեր մայրաքաղաքն ա ծնվել....
Շնորհավո՜ր....
:bux::bux::bux::bux::bux::bux:
Հ.Գ. Հրավառության հովանավորն է Երևանի քաղաքապետարանը....
Interdenominational
09.10.2010, 23:29
Շնորհավորանքներս :hi
http://images.vector-images.com/139/erevan_city_fl.gif
Նաիրուհի
09.10.2010, 23:35
Ես սիրում եմ քեզ, Երևա´ն,
Ինչպես սիրում էր Դավթին-իրա ձին...
Ե. Չ.
ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԵՎԱՆ ՋԱԱԱԱԱԱԱԱԱ՜Ն :bux::flower:drinks
Ծնունդդ շնորհավոր, ի՛մ Երևան :love
Ծնունդդ շնորհավո՜ր Երևան ջան :love:bux:
Շնորհավոր :))
http://www.youtube.com/watch?v=Qa2NYfzerQ8
Հ.Գ. կարևորը հետևի պլանում հայտնված մարդիկ են :)
Empty`Tears
10.10.2010, 00:06
:love
Շնորհավորում եմ Երևանի տոնը, ուզում եմ Հախվերդյանի «Ներս արի, ներսի արի, ի՞նչ ես կանգնել» ասող Երևանը լինի ու ոչ թե այլ վայրերից լցվածներից բողոքող էսօրվա Երևանը, երբ ամեն երկու մտավորական իրար հետ քննարկում են, թե սա մեր Էրևանը չի, գավառացած է, գավառներից եկածներով լցված է և այլն, ուզում եմ էն իսկական դարերից եկած, այո, հենց գավառական հյուրընկալ Երևանը միշտ լինես, քո օղակաձև այգին եմ հատկապես շատ սիրում ու ֆիզկուլտինստիտուտի դիմացի շատրվանները:love Դռներդ միշտ բաց, միշտ այդպես օթևան, քեզ շատ եմ սիրում, էդ անտանելի ամառվա շոգն ու արևից ալերգիաս չլիներ, այդտեղ կտեղափոխվեի, չնայած, ո՞վ գիտե, մեկ էլ տեսար՝դեռ եկա:))
Ծնունդդ շնորհավո՜ր, Երևան::love
Շնորհավոր տոնդ Երևա՜ն :love
http://www.youtube.com/watch?v=EXKoEnJf0FM&feature=related
http://www.youtube.com/watch?v=gMcoBN6ou_A
Ձայնալար
10.10.2010, 01:25
Շնորհավոր, ախպերս:
Ախպե՛րս, ծնունդդ շնորհավոր...հը՞ն,,գիտեիր քեզ մոռացել եմ, հա՞..չէ, բայց չէի հիշում էսօր ամսի քանիսն ա...չէ, վաղը ես ՝ աղքատ ուսանողս, քո պատվին կոտլետ եմ ուտելու...մի քիչ թանկերից եմ առել...լօլ...Երևա՛նս,ես փողոցներից մի քիչ բութ եմ..գիտե՞ս երթերի ժամանակ մի քիչ ճանաչեցի թաղամասերդ...բա...լսի, դու գիտե՞ս, սիրուն ես..ինչքան էլ բոյով շենքերդ շատացել են, էլի դու ճստիկ ես իրանց մեջ, բայց պստիկ....չէ, ախպե՛ր ես քեզ սիրում եմ...չէ, ոչ թե սիրում եմ քեզ իմ Երևան..մի՛ հավատա, արյաաաաաաաաաաա՛՛՛էդ պաստառներին...էդ պաստառի փողը տվողը թքած ունի քո վրա, ախպեեեեեեեեր...ես եմ քեզ սիրում, ես...բռնվի՛ , գալու եմ, օդակայանից սկսած քեզ հայհոյելով, բայց գրկեմ, պաչեմ, սրտիս մեջ տեղ տամ...Շնորհավոր, իմ հնագույն քաղաք, ես էստեղ քո մասին էլ եմ հպարտ խոսում,, բայց որ մինչ հիմա դեռ ֆոբիա ունեմ քո ազատության հրապարակներից, չեմ կարող թաքցնել..պինդ կաց...մի քիչ էլ սպասի...սովետը....սովետը...մինչև վերջին սովետը...անցնի...պաաաաաաաաաաաաաաչ...հենց Սովետը անցնի, քեզ մաղարիչ կանեմ...սիրում եմ քեզ, քաղա՛ք իմ...շատ եմ սիրում, պուճու՛րս...
Քաղաք ջան, ծնունդդ շնորհավոր... սիրում եմ քեզ... շատ եմ սիրում... համ էլ, քանի լաաավ, լավ եմ էս գիշերվա կեսին ,քեզ կրկնակի սեր եմ խոստովանում.. սիրում եմ քեզ, ամեն տեսակետից, ամեն ձևով... Էսօր քո տոնն ա, քո ծնունդն ա... կենացդ, արդեն հազար անգամ կենացդ խմել եմ, հազար անգամ Հախվերդյանի ու Ֆորշի երգը լսել եմ... Երևանցիներ, ձեր կենացը...
Հ.Գ. Ես քո քանդած բորդյուրները շաաաաատ եմ սիրում.... :love :love :love
Ambrosine
10.10.2010, 02:26
Ջհանդամ թե աշխարհի ամենամաքուր քաղաքը չես, ամենաուրախ մարդիկ չեն ապրում քո գրկում, Բաղրամյանը զբաղեցնող շենքերում լավագույն թեկնածուները չեն նստում, համալսարանդ քարոզչավայր ա, ծառերիցդ զրկվում ես, օդիդ անբաժան բաղադրիչն է ռուսական գազը... մեկ է, ես քեզ շաաաաաաատ եմ սիրում, Երևա՛նս :love
yerevanci
10.10.2010, 09:22
Եկեք գոնե այսօր միայն լավը հիշենք Երևանի համար
Ծնունդդ շնորհավոր իմ քաղաք
Ungrateful
10.10.2010, 09:58
Շնորհավոր, կյանք: Առողջ ու երջանիկ...
Ժունդիայի
10.10.2010, 10:00
Ծնունդդ շնորհավոր Երևանս :love
http://s41.radikal.ru/i093/1010/19/ab3d824c041c.jpg
Շնորհավորում եմ բոլորիս:bux:
Հուսով եմ քաղաքում կհանդիպենք…;)
Շնորհավոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոոր Երևանս,քեեեզ շաաաատ եմ սիրում:love
Շուն գել, բայց մերն ա: :love
Էստեղ լիքը նայելու բան կա: :)) (http://www.erebuni-yerevan.am/camera.php?lang=1)
Մոռացել էի, որ շուտ ասեի: Ափսոս չհասցրեցին ձայնն էլ հաղորդել: :oy
Moonwalker
10.10.2010, 13:48
Իմ ամեն երգի մեջ դու կաս,
Դու կաս ու երգում ես:
Դու ես դատավորս, վկաս,
Հավատամքս, երդումըս:
Առանց քեզ ոչ Լորըս կլիներ
Եվ ոչ էլ Սյունիքըս:
Ոչ սարըս, ոչ ձորըս կլիներ,
Ոչ ամպ ու ձյունիկըս:
Առանց քեզ ոչ տունըս կլիներ
Եվ ոչ էլ՝ քնարըս,
Եվ ոչ էլ այսքան անվեհեր
Երգելու հնարըս:
Առանց քեզ ոչ հողըս կլիներ
Եվ ոչ էլ՝ երկինքս,
Ոչ շնչող տողըս կլիներ
Եվ ոչ էլ՝ ես ինքըս...
Դու սիրտն ես հողի Նաիրյան,
Ոգին ու ուղեղը,
Եվ քեզ հետ չափվում է միայն
Ուժեղից ուժեղը...
Առանց քեզ ոչ ուժըս կլիներ,
Ոչ ձևըս ու խորքըս,
Ոչ ցավըս, ոչ հուշըս կլիներ
Եվ ոչ էլ՝ ցնորքըս...
Սիրում եմ քարերը քո կիրթ,
Քո նուռն ու եղնիկը,
Եվ նախաստեղծորեն վճիտ
Քո ոսկեղենիկը:
Ամեն մի քարըդ ինձ համար
Բարձունքի բարձունք է,
Ամեն մի բառըդ ինձ համար
Հանճարի մասունք:
Չտայիր իմ սիրտն ու հոգին,
Չտայիր իմ խելքը,
Ես ինչպես անգիր կանեի
Անտառի տարերքը...
Իմ ամեն բառի մեջ դու կաս,
Դու կաս ու հնչում ես,
Դու ես դատավորըս, վկաս,
Տունըս, ներշնչումըս...
© Համո Սահյան
Շնորհավոր իմ հազարամյա վարդագույն պապիկ :love:love:love
Երևանս:love Երևանս:love Երևանս:love
Քո գրկում եմ ծնվել, մեծացել... հետո բաժանվեցինք... բայց ես մեկա ամեն օր գիրկդ եմ գալիս, սիրում եմ քեզ ... Հավատարիմ եմ:love
Դու մեղավոր չես, որ զավակներդ ուրացող են, խոզ ու վայրենի... Դու միշտ պիտի բաց ու հպարտ ճակատով նայես աշխարհին:
Սիրում եմ քեզ, քաղաքս , շաաատ եմ սիրում...:love
http://www.copypaste.am/wp-content/uploads/2010/05/yerevan-republic-night.jpg
http://www.turizm.ru/country_gallery/13/005.jpeg
http://s4.rimg.info/c286c1b55d4a6918674ab99c22c07429.gif (http://smajliki.ru/smilie-449667303.html)
Արևհատիկ
10.10.2010, 15:31
Երևան ջա՛ն, ծնունդդ շնորհավոր:love
VisTolog
10.10.2010, 16:55
շնորհավոր Աստղի քաղաքի ծնունդը::))
Ոնցոր Երևանցիք չեն սիրում մեր մայրաքաղաքը, շատ քիչ են Շնորհավորողները , ես էլ իմ հերթին այսպես եմ Շնորհավորում ` Ահա (http://blogs-blogsx.blogspot.com/2010/10/blog-post_10.html)
Շնորհավոր Երևան, իմ երիտասարդության քաղաք Երևան: Երևանցիներ, նկարներ դրեք էլի էսօրվա միջոցառումներից: :)
VisTolog
10.10.2010, 18:53
Շնորհավոր Երևան, իմ երիտասարդության քաղաք Երևան: Երևանցիներ, նկարներ դրեք էլի էսօրվա միջոցառումներից: :)
Ուղիղ միացում կլինի՞
http://www.erebuni-yerevan.am/page/live/index6.html
Երևան ջան,մեր քաղաք,մեր տուն,մեր օթևան...Շնորհավորում եմ ծնունդդ,ցանկանում եմ, որ միշտ խինդով ու ժպիտով լցված լինես,միշտ էսօրվա պես պայծառ ու լավը լինես,
էսօր առավոտվանից եղել եմ դրսում տոնել եմ այս ուրախությունը քեզ հետ,շատ ուրախ եմ,բարձր տրամադրությամբ եկել եմ տուն(ճիշտն ասած չէի ուզում գալ:(),շատ լավ էր, շատ ուրախ էր քո փողոցներում,ամենուր երաժշտություն էր ու բարձր տրամադրություն էր բոլորի մոտ:yahoo,բոլորը գեղեցիկ շորերով,փուչիկներով,դրոշակներով...:love,մի խոսքով ամենալավ քաղաք դու ես՝ աշխարհում:love:kiss
Ծնունդդ շնորհավոր Երևան ջան, ճիշտա հարազատ քաղաքս չես, բայց հարազատ քաղաքի պես սիրում եմ քեզ, միշտ տենց շենացիր ու լավացիր
Ambrosine
10.10.2010, 19:36
Ոնցոր Երևանցիք չեն սիրում մեր մայրաքաղաքը, շատ քիչ են Շնորհավորողները , ես էլ իմ հերթին այսպես եմ Շնորհավորում ` Ահա (http://blogs-blogsx.blogspot.com/2010/10/blog-post_10.html)
Եթե 0 գրառումով ակումբցու ծնունդ լիներ, արդեն 6-րդ էջը կպտտվեր:
շնորհավոր Աստղի քաղաքի ծնունդը::))
Հա, հենց էդպես :P
yerevanci
10.10.2010, 19:48
որպես երևանցի էլի ու էլի շնորհավորում եմ իմ քաղաքին ու քաղաքացիներին
http://lh4.ggpht.com/_WgEQmgqPpIY/TLHfsYu993I/AAAAAAAAAeA/2giQyKssjbQ/love-yerevan.jpg
Դատարկություն
10.10.2010, 20:04
Շնորհավոր, Երևան։ Էնպես չի, որ քեզ շատ եմ սիրում ու էնպես էլ չի, որ չեմ սիրում, ուղղակի շատ ես հարազատ դարձել։ Առավել մեծ բնակչությամբ ու զարգացվածությամբ քաղաքները միշտ էլ գրավում են, առեղծվածային են ու ինչ-որ ձգտում են առաջանցում դեպի իրենց։ Մի մասը, նույնիսկ գտնում են իրենց փնտրածը էդտեղ։ Ես իմ փնտրածի մի մասը քո մեջ եմ գտել, դրա համար քեզնից շնորհակալ եմ:)։ Կուզեմ շատ չհեռանաս ու չնայած սիրտը առանց մարմնի էլի գործումա, բայց երկար չի դիմանում; Բարգավաճում քեզ։)։ Շնորհավոր, ի՛մ մայրաքաղաք։
Էսօր մեր մայրաքաղաքն ա ծնվել....
Հաստատ մի օրում չի ծնվել (ռուսի ասած՝ Москва не сразу строилась) :), բայց ծննդանշմանը դեմ չեմ: :aha:
Քաղա՛քս, ծնունդդ շնորհավոր: Դահիճներիդ ու այլանդակողներիդ շուտ թոթափես, նորերն էլ չգան: Սպասի, մի հատ քո պարերից դնեմ, միասին լսենք: Մեկա էդ սաղ թափոնը անցնելու ա գնա, Կոմիտասի նման Մարդիկ մնան հետդ: Պի՛նդ կաց:
:love
Rammstein
10.10.2010, 20:42
Էս տարի ինչ էլ գոլդ օր ա էս Երեւանի ծնունդը` 10.10.10: :))
Շնորհավոր: Մաղթում եմ լիքը ծառ: :))
E-la Via
10.10.2010, 20:42
Ի՞նչ ասեմ, ի՞նչ ավելացնեմ այսքան մաղթանքներից հետո…
Երևան ջան ծլիր, ծաղկիր, բարգավաճիր, բազմադարյա քո իմաստությամբ օգնիր, որ մենք էլ քեզ ծլեցնենք ու ծաղկեցնենք: Ավելի հոգատար լինենք քո հանդեպ, սիրենք ու փայփայենք, որ մի օր էլ դու էդ սերը վերադարձնես մեզ ու մեր սերունդներոին…
Սկսում եմ սիրել քեզ :love…
Շնորհավոր Ծնունդդ :)…
Անտիգոնե
10.10.2010, 20:50
Ես սիրում եմ քեզ, Երևան,
Եվ չգիտեմ ինչի համար.
Սիրուն ինչ դատ ու ինչ դիվան,
Որ իմանամ ինչի համար:
Քարերը քո հին բերդերի
Նոր սյուների ու զարդերի,
Ոսկեփոշին քո մայթերի-
Եվ չգիտեմ ինչի համար:
Սիրում եմ քո ջահելներին,
Սիրուց այրված, սիրուն գերի,
Որ սիրահար են մայթերի-
Եվ չգիտեմ ինչի համար:
Համբույրը քո աղջիկների,
Պաղ ջուրը քո աղբյուրների,
Քո բուլվարի ծերուկներին-
Եվ չգիտեմ ինչի համար...
Գ. Էմին
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐևԱՆ
Պոզիտրոն
10.10.2010, 20:58
http://www.youtube.com/watch?v=gMcoBN6ou_A
Շնորհավոր տոնդ Երևան:
yerevanci
10.10.2010, 21:38
այսօր ինչքան էլ շնորհավորեմ ու գեղեցիկ խոսքեր ասեմ քեզ, մեկ է քիչ է, քիչ է էլի
http://sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash2/hs388.ash2/66673_157333327623049_100000391493985_334986_4816186_n.jpg
Շնորհավոր Երևան ջան , թեկուզ փոքր, բայց հստակ քայլերով շարժվես առաջ , ծլես ծաղկես զորանաս:
Շնորհավոր :angry: Հենց նոր նայում էի, թե ոնց են աշխատավարձիցս ամեն ամիս պահվող տասնյակ հազարները հավայի տեղը օդում վառվում ու գմփում, ու ինչքան ուժ ունեի՝ սաղին ատում էի: Համեստ եղի մի քիչ, արդեն էն տարիքդ չի:
Ծնունդդ շնորհավո՜ր, ընկերս: :love Բառերով չեմ կարող արտահայտել, թե ինչ ես ինձ համար. միշտ ինձ հետ ես եղել թե ուրախ ու թե տխուր պահերին, միշտ ինձ հասկացել ես. էտ մենակ ես ու դու գիտենք: ;) Կարևոր չի՝ լավն ես, թե չէ, մեջիդ մարդիկ լավն են, թե չէ. կարևորը, որ իմն ես...:love
Շնորհավոր ծնունդդ, Երևանս...:love:love
Շատ էլ լավն էր հրավառությունը, բան չասեք :love :sad:
Շնորհավոր, Երևանս :kiss: Ուտեմ քեզ :լօվե :ՃՃ
---------- Ավելացվել է՝ 00:30 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:22 ----------
Շատ էլ լավն էր հրավառությունը, բան չասեք :love :sad:
Շնորհավոր, Երևանս :kiss: Ուտեմ քեզ :լօվե :ՃՃ
Վայ, խաբեցի, չեմ ուտի:D: Առանց էդ էլ մի թիքա բան ես մնացել, էդ էլ ուտեմ, պրծնե՞ս :)): Ուզում էի ասեի՝ սիրում եմ քեզ :):
Lanterfant
11.10.2010, 00:04
Երևա՜ն, հազարամյա իմ բետոնե մաստոդոնտ սովետական, թո՛ղ քո բազմահարկ վարդագույն տուֆե շենքերը ապրի, ապրի, ապրի ... հավիտյան:
yerevanci
12.10.2010, 07:29
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.2.jpg
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.6.jpg
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.11.jpg
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.1232.jpg
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.126.jpg
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.127.jpg
http://www.yerevan.am/edfiles/images/10.2010/10.10.2010.1230.jpg
http://www.yerevan.am/index.php?lang=1&page_id=1
Yellow Raven
12.10.2010, 16:23
Շնորհավոր Երևան:)
Ոչ Հանրապետության Հրապարակ կարողացա մտնել, ոչ էլ հրավառությունը տեսա:D
http://www.youtube.com/watch?v=l3Bc0ZZuNiE