PDA

Դիտել ողջ տարբերակը : Նահատակ Բժիշկ Կարօ Էբոյեան (Կարո Էբոյան)

kevork
09.10.2010, 21:24
Կարող էք այստեղ նահատակուած բժիշկ Կարօ Էբոյեանի կենսագրական տեղեկութիւններ տալ:

Մանանա
11.10.2010, 18:59
Երևի ի նկատի ունես Հեբոյան :) որ ուղղաթիռի վթարում է մահացել...
իր դուստրը իմ մոտիկ ընկերուհին է ու իմ հետ նույն կուրսում է սովորում :)

Rhayader
11.10.2010, 20:59
Իսկ ինչու՞ «նահատակված»:o

kevork
12.10.2010, 15:07
Ներեցէք, սխալ ձեւով յիշատակած եմ անունը, արդեօք կարելի՞ է սրբագրել թեմայի վերնագիրը։

Սիրելի Rhayader, շատ ջնջին են իմ տեղեկութիւնները Կարո Հեբոյանի մասին, սակայն ինչ որ լսած եմ թէ անոր հրամայուած էր ուղղաթիռով մեկնել Լեռնային Արցախ, ծանր վիրաւոր ազատամարդիկներէն մէկուն կեանքը փրկելու համար։ Դժբախտաբար, ուղղաթիռը օդային մշուշոտ վատ պայմաններու հանդիպելով վթարի ենթարկուեցաւ։ Ուղղաթիռի երեք օդաչուները եւ ողղեւորուող երեք մասնագէտ բժիշկները մահացան, որոնց մէջ էր նաեւ գիտութիւններու թեկնածու բժիշկ Կարո Հեբոյանը։

Rhayader
12.10.2010, 21:19

Հարգելի kevork, բառը սխալ եք օգտագործում: Տվյալ դեպքում ավելի կիրառելի է «մահացած»/«հերոսաբար մահացած» բառը: Նահատակ ասելով ես ինքս սովորաբար կրոնական բնույթի ագրեսսիայի անմեղ զոհ եմ հասկանում (ընդհանուր առմամբ՝ քրիստոնեական զոհ, քանի որ քրիստոնյաներն իրենց սպանած անմեղներին երբեք նահատակ չեն անվանի): Իհարկե, կարող եմ սխալված լինել: Շնորհակալ կլինեի, եթե ինչ-որ մեկը բառարանով ճշտեր:

---------- Ավելացվել է՝ 22:19 ---------- Սկզբնական գրառումը՝ 22:14 ----------

Երևի ի նկատի ունես Հեբոյան :) որ ուղղաթիռի վթարում է մահացել...
իր դուստրը իմ մոտիկ ընկերուհին է ու իմ հետ նույն կուրսում է սովորում :)

Մանանա, իսկ կարո՞ղ ես ինչ-որ ինֆորմացիա տալ նրա մասին: Կամ միգուցե նրա աղջիկը, եթե չափազանց ցավոտ չի, ինչ-որ բան պատմի իր հայրիկի մասին:

Մանանա
12.10.2010, 22:03
շատ ջնջին են իմ տեղեկութիւնները Կարո Հեբոյանի մասին, սակայն ինչ որ լսած եմ թէ անոր հրամայուած էր ուղղաթիռով մեկնել Լեռնային Արցախ, ծանր վիրաւոր ազատամարդիկներէն մէկուն կեանքը փրկելու համար։ Դժբախտաբար, ուղղաթիռը օդային մշուշոտ վատ պայմաններու հանդիպելով վթարի ենթարկուեցաւ։ Ուղղաթիռի երեք օդաչուները եւ ողղեւորուող երեք մասնագէտ բժիշկները մահացան, որոնց մէջ էր նաեւ գիտութիւններու թեկնածու բժիշկ Կարո Հեբոյանը։

դուք ճիշտ գիտեք, հենց այդպես էլ եղել է, իսկ ձեզ կոնկրետ ինչ ինֆորմացիա է հետաքրքրում ու եթե կարելի է իմանալ` ինչ նպատակով??

Շինարար
13.10.2010, 10:38
Ըստ բացատրական բառարանի
նահատակ- 1. (կրոն.) հավատի պաշտպանության համար զոհված մարդ, 2. (փխբ.) որևէ գործի`գաղափարի համար իրեն զոհաբերած մարդ, 3. (փխբ.) շատ տանջված` տառապած`չարչարված մարդ