PDA

Դիտել ողջ տարբերակը : "Ես" ով եմ կամ ո՞վ է "Ես"-ը



Sirop
07.02.2007, 02:07
Մարդը իր մասին խոսելիս ասումա "Ես" բայց իր մարմինին "Ես" չի ասում բայց հոգու մասին էլ նույնպես երրորդ դեմքով է խոսում: Եթե մարդը ոչ հոգինա ոչ մարմինը ապա ով է "Ես"-ը:

ihusik
07.02.2007, 03:08
Մարդը իր մասին խոսելիս ասումա "Ես" բայց իր մարմինին "Ես" չի ասում բայց հոգու մասին էլ նույնպես երրորդ դեմքով է խոսում: Եթե մարդը ոչ հոգինա ոչ մարմինը ապա ով է "Ես"-ը:
Մարդը բաղկացած է՝ 1.ֆիզիկական մարմնից 2.հոգուց և 3.Ոգուց
(սրանք ևս բաղկացած են տարբեր մասերից, բայց այստեղ շատ չմանրամասնելու համար չեմ ներկայացնի): 1.ֆիզիկական մարմնի ծննդյան ու մահվան ֆիզիոլոգիական կողմի մասին երևի թե շատերը գիտեն, բայց թե հոգին ի՜նչ հետաքրքիր ու հրաշալի կերպ է միանում իր այդ մարմնի հետ ու հետո հրաժեշտ տալիս նրան, շատ ու շատ քչերն են տեղյակ... 3.Ոգին, դա մեր մեջ Աստվածայինի մի մասնիկն է, Անհատականացված Աստվածայինի մի մասնիկը մեր մեջ, որով մենք ինքներս ձեռք ենք բերում անմահություն և հենց դա էլ հանդիսանում է մեր Իսկական Էությունը, որը անցնում է մի մարմնավորումից մյուսը՝ տալով մարդուն կատարելագործվելու հնարավորություն (որը հնարավոր է միայն ֆիզիկական ոլորտում ու հենց դա էլ մղում է հոգիներին նոր մարմնավորումների), բայց սովորաբար 2. հոգում է գտնվում մեր գիտակցությունն ու ինքնագիտակցությունը (երբ մենք ասում ենք "ես")՝ չնայած ինչպես ասեցի մեր Իսկական "Ես"-ը մեր Ոգին է (ուշադիր եղեք գրածիս տարբերությանը "ես" և "Ես"): Եվ այն պայքարը, որ կա մարդու մեջ, դա հոգու, գիտակցության կողմից, ընտրության, երկընտրանքի արդյունքում է կատարվում՝ մի կողմից մարմնական ցանկությունների, կրքերի ու բնազդների, մյուս կողմից Ոգու բարձրագույն ձգտումների, բարոյականության ու Աստվածայինին ծառայելու միջև տեղի ունեցող պայքարն է մեր գիտակցականում, հոգեկանում արտացոլվում:

այն - ես - Ես
մարմին - հոգի - Ոգի
կենդանի - մարդ - Աստված
անցյալ - ներկա - ապագա

Sirop
07.02.2007, 08:16
մոտավորապես նման բաներ ուրիշ գրքերից էլ եմ շատ կարդացել ու մեկա էլի բան չհասկացա :think

electrical_storm
07.02.2007, 11:50
Մարդու մեջ մի քանի մարդիկ են ապրում.... էտ կարամ ասեմ..

Չամուռ
07.02.2007, 12:23
Դու Դու ես, իսկ Դու էլ ես ես դու

մենակ թե դու չես ջոկում թե որ դու-ն ես դու են դու-ն, որ դու ես , թե մյուսը, որ էլի դու ես
դա շատ պարզ բանա
ասենք քեզ չճանաչող մարդիկ քեզ ասում են դուք իրանք հասկանում են քո խնդիրը իսկ քեզ չճանաչող մարդը քեզ ասումա դու ու դիմումա են ես-ին ,որ արդեն ասեցի դու ես

հայերենում խառնա սաղ իսկ ասենք հին Արամերենով դու էլ ես դու ես էլ ես դու նա էլ ես դու

էսքան բան :B

ihusik
07.02.2007, 18:02
մոտավորապես նման բաներ ուրիշ գրքերից էլ եմ շատ կարդացել ու մեկա էլի բան չհասկացա :think
այն - ես - Ես
մարմին - հոգի - Ոգի
կենդանի - մարդ - Աստված
անցյալ - ներկա - ապագա
Սա շատ կարևոր է այս ամենը հասկանալու համար: Կենդանիները չունեն անհատական "ես"-ի գիտակցում, նրանց մոտ գործում է խմբային "ես"-ը՝ տվյալ տեսակին հատուկ ու հենց այդ ուղով էլ փոխանցվում են նրանց բոլոր այն կարողությունները, որոնք մարդկանց ապշեցնում են ու զարմացնում, թե որտեղի՞ց են նրանք սովորում կամ ինչպե՞ս են սերնդե սերուն փոխանցում իրենց այդ կարողությունները: Մարդն ունի անհատական "ես" ու որպես դրա հետևանք նաև ազատ կամք: Մարդու կյանքում՝ ներկայում հանդիպում են անցյալն ու ապագան: Տվյալ ներկա պահին այդ մարդն ունի էվոլուցիոն որոշակի մակարդակ, դա վերը նշածիս միջին մակարդակն է իր համապատասխան "ես"-ով, որն արդեն զարգացել ու անցել է կենդանական, խմբային "ես"-ի փուլից, բայց դեռ չի հասել իր իսկական "Ես"-ին, իր իսկական Էությանը՝ Ոգուն ու Աստծուն՝ ինչին կոչ են անում աշխարհի բոլոր Սուրբ Գրքերն ու նրանց Մեծ ՈՒսուցիչները...

Եվ աշխարհին տրվող ողջ Ճշմարտությունն էլ միակ այդ նպատակն ունի՝ որպեսզի մարդ կապված չլինի իր անցյալից ու գնա դեպի իր ապագան, այլ կերպ ասած հեռանալով և իշխելով իր ցածրագույն, կենդանական "ես"-ին գտնի ու միանա իր Իսկական ու Ճշմարիտ "Ես"-ին և միայն այդ ժամանակ նա կհասկանա, որ այն լույսն, որ նա "ուներ" իրենը (հոգունը կամ մարդունը) չէր, այլ իր Իսկական Էությունից, Ճշմարիտ "Ես"-ից եկող (դա են խորհրդանշում լուսինն ու արևը տարբեր գաղտնագիտական ուսմունքներում), որը միակ ու ճշմարիտ մեր "Ես"-ն է, Հավերժի մի մասնիկը ու բոլոր կրոնների միակ նպատակն է, որ այդ կաթիլը միանա իրեն կյանք տվող օվկիանի հետ իրական ձեռնադրությունների շնորհիվ (չկորցնելով իր գանձը՝ Անհատական գիտակցությունը), ինչի մասին և պատմում են բոլոր Սուրբ Գրքերը:

ladyARM
14.02.2007, 23:08
Մարդը իր մասին խոսելիս ասումա "Ես" բայց իր մարմինին "Ես" չի ասում բայց հոգու մասին էլ նույնպես երրորդ դեմքով է խոսում: Եթե մարդը ոչ հոգինա ոչ մարմինը ապա ով է "Ես"-ը:


Ես-երը` դա մարդու հակասություններն են: Չէ որ, մարդու մեջ մի ես չի, այլ մի քանի, կախված թե տվյալ պահին որ ես-ի մասին է խոսում:

Օրինակ, ես այսօր գեղեցիկ չեմ: Ստացվես, որ ես խոսում եմ իմ մարմնի մասին, և դա էլ է իմ ես-ը:
Ես հոգով-ոգով մաքուր եմ... Հոգին էլ է եսի մի մասնիկը:

Մենք մեր էությունը բնութագրում ենք մի բառով` ես, բայց այդ բառը այնքան ինֆորմացիա է կրում մեր մասին, որոնց մասին մենք նույնիսկ տեղյակ չենք.... :think

Sirop
15.02.2007, 01:51
Ես-երը` դա մարդու հակասություններն են: Չէ որ, մարդու մեջ մի ես չի, այլ մի քանի, կախված թե տվյալ պահին որ ես-ի մասին է խոսում:

Օրինակ, ես այսօր գեղեցիկ չեմ: Ստացվես, որ ես խոսում եմ իմ մարմնի մասին, և դա էլ է իմ ես-ը:
Ես հոգով-ոգով մաքուր եմ... Հոգին էլ է եսի մի մասնիկը:

Մենք մեր էությունը բնութագրում ենք մի բառով` ես, բայց այդ բառը այնքան ինֆորմացիա է կրում մեր մասին, որոնց մասին մենք նույնիսկ տեղյակ չենք.... :think

ես հարցիս մեջ նշել էի մեծատառով "ես"ի մասին այսինքն բոլոր "ես"երը որ կան շատ են ու ակնհայտ երևում են փնտրելու դեպքում իսկ մեծատառ եսը ինձ թվումա մնացածից տարբերվումա իր ֆունկցիաներով ու իմաստով

ihusik
15.02.2007, 14:01
"Ես"-ը, դա մեր իսկական Էությունն է, ի տարբերություն ցածրագույն "ես"-երի, այն մենք ենք որ կանք, բայց եթե կարելի է Աստվածաշնչի տողերով ասեմ, դեռ <<ինքներս մեզ չենք պատկանում>>, քանի որ մենք, որպես մարդ էակներ, ինքներս պետք է հասու լինենք ու գիտակցենք մեր մեջ եղած այդ "Ես"-ը՝ մեզ տրված վերամարմնավորումների ընթացքում մեր սեփական ջանքերի շնորհիվ: Մեզ տրվում է Բացարձակ ու Անսահման Օվկիանից մի հատիկ և զարգացման որոշակի փուլում (մարդկային փուլում) մենք հնարավորություն ենք ստանում գիտակցել ու հասկանալ մեր մեջ եղած այդ Բացարձակ ու Անսահման Օվկիանից վերցված մի հատիկը՝ մեր "Ես"-ը, որի շուրջ էլ կառուցվում է մեր Անմահ Անհատականությունը՝ ինչպես ստեղծվում է մարգարտահատիկը՝ վերցնելով անհամար ավազահատիկներից մեկը խեցիի մեջ այն երկար տարիների ընթացքում դառնում է մարգարտահատիկ: Մեր "Ես"-ը՝ Բացարձակ ու Անսահման Օվկիանից վերցված այդ մի կաթիլն է ասես, որը ոչնչով չի տարբերվում այդ նույն Օվկիանից, բայց դրա շուրջ մարդ կառուցում է իր Անմահ Անհատականությունը (մարդու համար իր վերամարմնավորումների, կյանքերի գերնպատակը՝ գիտակցելով իր մեջ եղած Օվկիանի հետ միասնական ու անբաժան Աստվածային Էությունը՝ "Ես"-ը, կառուցի իր Անհատականությունը):

Բոլոր կրոններում էլ խոսվում է մարդու Աստվածային ծագում ունենալու մասին: Մեծ Ուսուցիչներն ասում են, որ Քրիստոսը, Քրիշնան մեր մեջ են ու Նրանց շնորհիվ ենք մենք հասնում Բուդդհաի՝ Լուսավորյալ վիճակին՝ տեսնելով, գիտակցելով, որ որդին (Քրիստոս, Քրիշնան) հոր (Աստծու, Բացարձակի) մեջ է և մենք Նրա:

Stalker
15.02.2007, 15:29
Մարդու մեջ մի քանի մարդիկ են ապրում.... էտ կարամ ասեմ..

Անունս Լեգիոն է, որովհետև ես շատ եմ ;)

Shah
10.08.2010, 14:29
Իմ համար կա մարմին և հոգի: Այ հենց իմ "Ես"-ը դրանցից ա բաղկացած: Վերը նշված Ոգու իմաստը չեմ հասկանում...

Եվ այն պայքարը, որ կա մարդու մեջ, դա հոգու, գիտակցության կողմից, ընտրության, երկընտրանքի արդյունքում է կատարվում՝ մի կողմից մարմնական ցանկությունների, կրքերի ու բնազդների, մյուս կողմից Ոգու բարձրագույն ձգտումների, բարոյականության ու Աստվածայինին ծառայելու միջև տեղի ունեցող պայքարն է մեր գիտակցականում, հոգեկանում արտացոլվում:
Իսկ իմ կարծիքով մարդու մարմնական ցանկություններն ու երկնային ձգտումների ամբողջ անհասկացվածությունը կատարվում ա հոգու մակարդակում... ու ավելի շատ հակված եմ մարդու "ես"ը ճանաչել իրա հոգով, այլ ոչ թե Ոգով, առավել ևս ոչ էլ մարմնով: