PDA

Դիտել ողջ տարբերակը : Երկնային արարածները / Heavenly Creatures



Ռուֆուս
06.10.2010, 10:55
Երկնային Արարածները / Heavenly Creatures


http://upload.wikimedia.org/wikipedia/en/thumb/e/e5/Heavenly_Creatures_Poster.jpg/395px-Heavenly_Creatures_Poster.jpg

Նոր Զելանդիա, 1994
Ռեժիսոր՝ Փիթր Ջեքսոն
Դերերում՝ Մելանի Լինսկի, Քեյթ Ուինսլետ
Ժանրը՝ դրամա, ֆանտաստիկա, ռոմանտիկ
IMDB-ի միջին գնահատականը՝ 7.6/10 (http://www.imdb.com/title/tt0110005/)
RottenTomatoes-ի գնահատականը՝ 95% (http://www.rottentomatoes.com/m/heavenly_creatures/)
Ներկայացվել է Օսկար մրցանակի լավագույն օրիգինալ սցենարի համար, սակայն չի շահել:

Է՜խ, էս կինոն ոնց վրես ազդեց :(

Սկսենք նրանից, որ ֆիլմի ռեժիսյորը Մատանիների Տիրակալը, Կինգ Կոնգը, 9-րդ թաղամաս ֆիլմերի ռեժիսյոր Փիթր Ջեքսոնն է: Փիթր Ջեքսոնը այս ժամանակ աշխարհին դեռևս անհայտ ռեժիսյոր էր, ով իր հայրենիքում որոշակի ճանաչում էր ձեռք բերել որպես էժանագին սարսափ ֆիլմերի ռեժիսյոր: Սա իր առաջին «լուրջ» ֆիլմն էր, ինչի շնորհիվ միանգամից արժանացավ համաշխարհային քննադատների ուշադրությանը:

Այս ֆիլմը դերասանուհի Քեյթ Ուինսլետի դեբյուտն էր, որից հետո նա միանգամից դարձավ Հոլիվուդի ամենամեծ պահանջարկ ունեցող դերասանուհիներից մեկը: Իսկ Քեյթ Ուինսլետը նույն ինքը Տիտանիկի Հռոզն է (© Impression) :[ :D Տիտանիկի շնորհիվ զզվում էի Ուինսլետից, իր խոզի դեմքից ու կաթնատու կովի կազմածքից :)) Բայց զզվանքս հետզհետե մեղմացավ, երբ տեսա Ուինսլետի մասնակցությամբ Մարկիզ դը Սադի մասին պատմող Quills ֆիլմը: Eternal Sunshine Of The Spotless Mind ու Finding Neverland ֆիլմերի շնորհիվ նույնիսկ սկսեցի սիրել Ուինսլետին, իսկ The Reader-ը նայելուց հետո վերջապես համոզվեցի, որ Ուինսլետը իրոք տաղանդավոր դերասանուհի է: Իսկ Heavenly Creatures-ից հետո հասկացա, որ Ուինսլետը կյանքում ընդամենը մեկ սխալ է գործել. ինքը Տիտանիկում չպետք է նկարահանվեր :))

Իսկ ամենակարևորն այն է, որ ֆիլմը ամբողջությամբ հիմնված է իրական դեպքերի ու փաստերի վրա, ֆիլմի հերոսների իսկական մարդիկ են: Ֆիլմը պատմում է 1954թ-ին Նոր Զելանդիայում մեծ աղմուկ բարձրացրած մարդասպանության մասին, երբ երկու դեռահաս ընկերուհիներ՝ Պոլինն ու Ջուլիետը դաժանաբար սպանում են Պոլինի մորը, որպեսզի ծնողներն իրենց չբաժանեն:

14-ամյա ամաչկոտ բայց խելացի Պոլինը սովորում է Քրայստչըրչի աղջիկների դպրոցում: Նրա դասարան է տեղափոխվում անգլուհի Ջուլիետը ու երկու աղջիկները ընկերանում են: Գնալով նրանց ընկերությունը ամրապնդվում է ու մի քանի անգամ քիչ է մնում արդեն հատեն թույլատրելիի սահմանների: Աղջիկների ծնողները անհանգստանում են ու որոշում են մեկընդմիշտ բաժանել աղջիկներին՝ Ջուլիետին ուղարկելով Հարավային Աֆրիկա: Բաժանումից սարսափած աղջիկները սարսափելի պլան են մշակում, որպեսզի միասին լինեն: Իսկ ֆիլմի պլաստիրինե ֆիգուրներով ֆանտաստիկ կադրերը աղջիկների անմեղության մասին է, որը նրանք ընդմիշտ կորցնում են ֆիլմի վերջում :(